030.0119.300611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ 209-ՐԴ ԿՈՐՊՈՒՍԻ 2-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ 6-ՐԴ ԿԱՆԴԱԿԻ ՀԱՄԱՐ` ՈՐՊԵՍ ՕՊԵՐԱՏԻՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԲԱՂԱԴՐԻՉ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2011 թվականի մարտի 12-ին Երևանում և 2011 թվականի մարտի 17-ին Բոննում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև Աֆղանստանի ազգային բանակի 209-րդ կորպուսի 2-րդ բրիգադի 6-րդ կանդակի համար` որպես օպերատիվ ուսուցման ու փոխգործողության խմբի բաղադրիչ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հարցում համագործակցության և աջակցության մասին» համաձայնությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
30 հունիսի 2011 թվականի
ՆՀ-119-Ն