030.0120.300611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖԻ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀԵՆԱԿԵՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԿՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2011 թվականի ապրիլի 26-ին Երևանում և 2011 թվականի ապրիլի 29-ին Բոննում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև Մազարի Շարիֆի ուժերի պաշտպանության գումարտակի հենակետի հրամանատարին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երկու անվտանգության դասակների հատկացման շրջանակներում համագործակցության և աջակցության մասին» համաձայնությունը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
30 հունիսի 2011 թվականի
ՆՀ-120-Ն