Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0616.010711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2011 թվականի N 616-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախապատրաստելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-10-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի` Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Գ. Քոչարյանինը, Վ. Վարդանյանինը, Ա. Փարսադանյանինը, Ա. Սարգսյանինը, Ս. Մկրտչյանինը և Ն. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Մանասերյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հուլիսի 1-ի

N 616-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-10-Ը ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՄԵԿՆՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Գ. Քոչարյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                        առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ

 

    Վ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                        աշխատակազմի ընդերքի վարչության պետ

 

    Ա. Փարսադանյան    - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

    Ս. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                        աշխատակազմի միջազգային համագործակցության և

                        սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ

 

    Ն. Սարգսյան       - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                        քաղաքաշինության քաղաքականության և տարածական

                        պլանավորման վարչության քաղաքաշինության

                        քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ

 

    Ա. Մանասերյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության խորհրդական

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.07.2011
N 616-Ա
Որոշում