Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

031.0132.230611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱԶԱՆ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել 2011 թվականի հունիսի 24-ից 25-ը ներառյալ աշխատանքային այցով Կազան (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահ

                              

    Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                              նախարար  

                              

    Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 

    Օլեգ ԵՍԱՅԱՆ               Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի

                              Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

    Սևակ  ԼԱԼԱՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

    Արմեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ         Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի

                              քարտուղար

 

    Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ           Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

 

    Արմեն ԳԻՉՅԱՆ              Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

 

    Լևոն  ՄԻՆԱՍՅԱՆ            «Պետական արարողակարգի ծառայություն»

                              գործակալության պետի տեղակալ (հունիսի 19-ից

                              25-ը)

 

    Արամ ԿԱՆԴԱՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              աշխատակազմի արարողակարգի բաժնի առաջատար

                              մասնագետ (հունիսի 19-ից 25-ը)

 

    Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

 

    Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎ        Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության պետի տեղակալ,

                              1-ին բաժնի պետ

 

    Արամ ՇԱԳԻԴԱՆՈՎ            Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

 

    Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

 

    Արթուր ԳԱՍՊԱՐՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

                              

    Արտակ ՍԻՄՈՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

 

    Գևորգ  ՄՈՎՍԵՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

 

    Արմեն ՇԱՀԻՆՅԱՆ            Հայաստանի Հանրապետության պետական

                              պահպանության ծառայության աշխատակից

                              (հունիսի 19-ից 25-ը)

 

    Կարեն ԱԶԱՏՅԱՆ             Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի օպերատոր

 

    Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ            Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              լուսանկարիչ

 

    Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ          Հայաստանի Հանրապետության Նախագահի

                              աշխատակազմի աշխատակից

 

    Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ          Հանրային հեռուստաընկերության թղթակից

 

    Ալինա ՕՐԴՅԱՆ              «Հ2» հեռուստաընկերության թղթակից

 

    Արկադի ԳՐԻԳՈՐՅԱՆ          «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից

 

    Դիանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ       «Շանթ» հեռուստաընկերության թղթակից

                          

    Արա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ            «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն

                              

    Արմենակ ՉԱՏԻՆՅԱՆ          «Թերթ.ամ» տեղեկատվական կայքի թղթակից

                              

    Մարիամ ԼԵՎԻՆԱ             «Նյուզ.ամ» տեղեկատվական կայքի թղթակից:

                              

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկը` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական պահպանության ծառայության և «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին:

Պատվիրակության ճանապարհածախսը, ներառյալ Ա. Կանդայանի Երևան-Կազան ինքնաթիռի տոմսի արժեքը, վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Կազան մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն գործուղման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա պատվիրակության համար 2011 թվականի հունիսի 24-ին կազմակերպել Երևան-Կազան, հունիսի 25-ին` Կազան-Երևան հատուկ չվերթերը:

 

23 հունիսի 2011 թվականի

ՆԿ-132-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.06.2011
N ՆԿ-132-Ա
Կարգադրություն