040.0874.060711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2011 թվականի N 874-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
i
1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված` նվիրաբերության պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բժշկական օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 28.06.12 թիվ 806-Ա որոշում)
i
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով, և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:
(2-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 373-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ` նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին: «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 373-Ա որոշում)
i
3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ըստ անհրաժեշտության, ապահովել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների պահեստամասերի նվիրաբերության մասին երկկողմ պայմանագրերի կնքումը «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության, մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ պահեստամասերը բացառապես սույն որոշմամբ նվիրաբերված գծային մեքենաների և շտապ օգնության ռեանիմոբիլների համար օգտագործելու, դրանք ավտոմեքենաների տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:
(3.1-ին կետը լրաց. 28.06.12 թիվ 806-Ա որոշում)
i
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին` կազմակերպել նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների արժեքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում ներդնելու հետ կապված աշխատանքները:
(4-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 373-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 17-ի
N 874-Ա որոշման
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը|
|ը/կ| | |
|___|_______________________________________________________|______|
|1. |Գծային շտապ օգնության մեքենաներ (Ֆորդ-Տրանզիտ, մակնիշը`| |
| |ՋիԻքս5038ԻքսՋիԷյջԶեթՍի (JX5038XJHZC) | 68|
|___|_______________________________________________________|______|
|2. |Գծային շտապ օգնության մեքենաների օժանդակ սարքավորումներ| |
|___|_______________________________________________________|______|
|1) |պատգարակ | 68|
|___|_______________________________________________________|______|
|2) |էլեկտրասրտագրի ապարատ | 68|
|___|_______________________________________________________|______|
|3) |արտածծիչ | 68|
|___|_______________________________________________________|______|
|4) |տոնոմետր | 68|
|___|_______________________________________________________|______|
|5) |առաջին օգնության հավաքածու | 68|
|___|_______________________________________________________|______|
|6) |թթվածնային համակարգ | 68|
|___|_______________________________________________________|______|
|3. |շտապ օգնության ռեանիմոբիլներ (Ֆորդ-Տրանզիտ, մակնիշը` | |
| |ՋիԻքս5038ԻքսՋիԷյջ ԶեթՍի JX5038XJHZC) | 20|
|___|_______________________________________________________|______|
|4. |Շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումներ | |
|___|_______________________________________________________|______|
|1) |պատգարակ | 20|
|___|_______________________________________________________|______|
|2) |շնչառական սարք | 20|
|___|_______________________________________________________|______|
|3) |մոնիթոր | 20|
|___|_______________________________________________________|______|
|4) |էլեկտրասրտագրի ապարատ | 20|
|___|_______________________________________________________|______|
|5) |ինֆուզիոն պոմպ | 20|
|___|_______________________________________________________|______|
|6) |դեֆիբրիլիատոր | 20|
|___|_______________________________________________________|______|
|7) |արտածծիչ | 20|
|___|_______________________________________________________|______|
|8) |տոնոմետր | 20|
|___|_______________________________________________________|______|
|9) |առաջին օգնության հավաքածու | 20|
|___|_______________________________________________________|______|
|10)|թթվածնային համակարգ | 20|
.__________________________________________________________________.
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 17-ի
N 874-Ա որոշման
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Նվիրաբերություն ստացողը կամ |Շտապ օգնության |Նվիրաբերվող |
|պետական կառավարչական հիմնարկը, |ռեանիմոբիլների |շտապ օգնության |
|որին գույք է ամրացվում |և դրանց օժանդակ|գծային |
| |սարքավորումների |մեքենաների և |
| |թիվը |դրանց օժանդակ |
| | |սարքավորումների|
| | |թիվը |
|_____________________________________________________________________|
|Երևան |
|_____________________________________________________________________|
|«Շտապ | 10 | 25 |
|բուժօգնություն» փակ բաժնետիրական | | |
|ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Շիրակի մարզ |
|_____________________________________________________________________|
|Գյումրու «Շտապ օգնության կայան» | 1 | 5 |
|փակ բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Արթիկի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Ամասիայի առողջության կենտրոն» | | 1 |
|փակ բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Լոռու մարզ |
|_____________________________________________________________________|
|Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 | 1 | 3 |
|հիվանդանոցային համալիր» փակ | | |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Սպիտակի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Ալավերդու բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Տաշիրի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Արագածոտնի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Աշտարակի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ| | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Թալինի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Արարատի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ | 1 | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Վեդու բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Մասիսի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Արարատի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Արմավիրի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Մեծամորի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Վաղարշապատի հիվանդանոց» փակ | | 2 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Գավառի բժշկական կենտրոն» փակ | 1 | |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական| | 1 |
|ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Մարտունու բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Վարդենիսի հիվանդանոց» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Կոտայքի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ | 1 | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Նոր Հաճնի պոլիկլինիկա» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Սյունիքի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Կապանի բժշկական կենտրոն» փակ | 1 | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Գորիսի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Քաջարանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Մեղրու բժշկական կենտրոն» փակ | 1 | |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Տավուշի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Իջևանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Բերդի բժշկական կենտրոն» փակ | 1 | |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|ՀՀ Վայոց ձորի մարզ |
|_____________________________________________________________________|
|«Ջերմուկի առողջության կենտրոն» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ | 1 | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|____________________________________|________________|_______________|
|«Վայքի բուժական միավորում» փակ | | 1 |
|բաժնետիրական ընկերություն | | |
|_____________________________________________________________________|
|Այլ գերատեսչություններ |
|_____________________________________________________________________|
|ՀՀ ոստիկանության բուժծառայություն | | 1 |
|____________________________________|________________|_______________|
|Ընդամենը | 20 | 68 |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 07.03.12 թիվ 373-Ա որոշում)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 17-ի
N 874-Ա որոշման
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը|
|ը/կ| | |
|___|_______________________________________________________|______|
| 1 | 2 | 3 |
|___|_______________________________________________________|______|
|1. |Ռադիատոր | 42|
|___|_______________________________________________________|______|
|2. |Բենզինի ֆիլտր | 91|
|___|_______________________________________________________|______|
|3. |Դիմապակու մաքրիչ | 88|
|___|_______________________________________________________|______|
|4. |Էլեկտրական գեներատոր | 22|
|___|_______________________________________________________|______|
|5. |Ապահովիչ (տարբեր) | 704|
|___|_______________________________________________________|______|
|6. |Արգելակման սկավառակ | 44|
|___|_______________________________________________________|______|
|7. |Արգելակման կոճղակ` առջևի | 176|
|___|_______________________________________________________|______|
|8. |Արգելակման կոճղակ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|9. |Աքսելերատորի ճոպան | 88|
|___|_______________________________________________________|______|
|10.|Թերմոստատ | 44|
|___|_______________________________________________________|______|
|11.|Փոխանցման լիսեռի դիրքի տվիչ | 44|
|___|_______________________________________________________|______|
|12.|Հակամառախուղային լուսարձակ (հալոգեն) | 44|
|___|_______________________________________________________|______|
|13.|Լուսարձակ | 88|
|___|_______________________________________________________|______|
|14.|Լուսարձակ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|15.|Ստարտեր | 44|
|___|_______________________________________________________|______|
|16.|Խցծծոց | 44|
|___|_______________________________________________________|______|
|17.|Կարբյուրատորի դրոսելային փական | 22|
|___|_______________________________________________________|______|
|18.|Մեղմիչ` առջևի | 44|
|___|_______________________________________________________|______|
|19.|Մեղմիչ` հետևի | 44|
|___|_______________________________________________________|______|
|20.|Ցափկի առանցքակալ | 44|
|___|_______________________________________________________|______|
|21.|Մոմիկ | 44|
|___|_______________________________________________________|______|
|22.|Ճնշման ցուցիչ | 88|
|___|_______________________________________________________|______|
|23.|Շարժիչի ալյումինե ատամնանիվ | 51|
|___|_______________________________________________________|______|
|24.|Շարժիչի շղթա | 16|
|___|_______________________________________________________|______|
|25.|Նեցուկ` առջևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|26.|Նեցուկ` հետևի | 88|
|___|_______________________________________________________|______|
|27.|Օդի ֆիլտր | 352|
|___|_______________________________________________________|______|
|28.|Յուղի ֆիլտր | 704|
|___|_______________________________________________________|______|
|29.|Ետնամասի թթվածնային տվիչ | 22|
|___|_______________________________________________________|______|
|30.|Առջևի անիվների պտտման տվիչ | 44|
|___|_______________________________________________________|______|
|31.|Տաքացուցիչ` էկոնմայզեր | 44|
.__________________________________________________________________.
(3-րդ հավելվածը լրաց. 28.06.12 թիվ 806-Ա որոշում)