040.0908.070711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունիսի 2011 թվականի N 908-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՇ-11/03 ՀՎ» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲԱՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՉԱՓԱԲԱԺԻՆ 1 «Հ-88, Մ-10-ՀՈՐՍ ՀԱՏՎԱԾ (ԿՄ 0+000-ԿՄ 5+373) ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՇ-11/03 ՀՎ» ծածկագրով բաց ընթացակարգի գնման գնահատող հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 31-ի և հունիսի 3-ի նիստերով հաստատված «ՏԿՆԾԻԳ-ԱՇՁԲ-ՃՇ-11/03 ՀՎ» ծածկագրով բաց ընթացակարգի չափաբաժին 1 «Հ-88, Մ-10-Հորս հատված (կմ 0+000-կմ 5+373) ավտոճանապարհի հիմնանորոգում» աշխատանքների գնման արդյունքները` ընտրված մասնակից ճանաչելով «Եղեգնաձորի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 421,629,169 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) պայմանագրային արժեքով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ