040.0915.070711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 915-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N 11 ուսանողական հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդությանը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է շենքի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` պայմանագրում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են սույն որոշման հավելվածի ցանկում նշված անձանց միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 15.12.11 թիվ 1760-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 30-ի
N 915-Ա որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՃԱՌՅԱՆ 20/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 11 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
._________________________________________________________________
|Ազգանունը, |Անձնագրային |Բնակվող |Բնակտարա- |Հատկաց-|Բնակարանի|
|անունը |տվյալները |ընտանիքի |ծության |ման |մակերեսը |
| | |անդամների|հասցեն, |տարե- |(քառ. մ) |
| | |թիվը |սենյակների|թիվը | |
| | | |թիվը | | |
|___________|_____________|_________|__________|_______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________|_____________|_________|__________|_______|_________|
|Դերձյան |AK 0349606 | 3 |քաղ. |1988 թ.| 31.2|
|Լիանա |տրված` | |Երևան, | | |
|Ադոլֆի |27.07.2009 թ.| |Աճառյան | | |
| |006-ի կողմից | |20/3, N 11| | |
| | | |ուսանողա- | | |
| | | |կան հանրա-| | |
| | | |կացարան, | | |
| | | |NN 302, | | |
| | | |307 | | |
| | | |սենյակներ | | |
|___________|_____________|_________|__________|_______|_________|
|Պողոսովա |AK0548828 | 3 |քաղ. |1989 թ.| 27.9|
|Ամալյա |տրված` | |Երևան, | | |
|Մելիքի |06.07.2010 թ.| |Աճառյան | | |
| |006-ի կողմից | |20/3, N 11| | |
| | | |ուսանողա- | | |
| | | |կան հանրա-| | |
| | | |կացարան, | | |
| | | |N 415 | | |
| | | |սենյակ | | |
|___________|_____________|_________|__________|_______|_________|
|Գրիգորյան |AH0623618 | 1 |քաղ. |1989 թ.| 38|
|Օֆելիյա |տրված` | |Երևան, | | |
|Արշավիրի |09.07.2008 թ.| |Աճառյան | | |
| |006-ի կողմից | |20/3, N 11| | |
| | | |ուսանողա- | | |
| | | |կան հանրա-| | |
| | | |կացարան, | | |
| | | |NN 329, | | |
| | | |330 | | |
| | | |սենյակներ | | |
|_________________________|_________|__________|_______|_________|
|Ընդամենը | | | | 97,1|
._________________________________________________________________
.____________ ___________________________________________________.
|Ազգանունը, | |Հաշվեկշռային |Սեփականության |Բնակտարածության |
|անունը | |արժեքը (դրամ)|տեսակը |պատկանելությունը |
| | | | | |
| | | | | |
|___________| |_____________|______________|_____________________|
| 1 | | 7 | 8 | 9 |
|___________| |_____________|______________|_____________________|
|Դերձյան | | 366308|ընդհանուր |ՀՀ կառավարությանն |
|Լիանա | | |համատեղ |առընթեր պետական |
|Ադոլֆի | | |սեփականություն|գույքի կառավարման |
| | | | |վարչություն |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|___________| |_____________|______________|_____________________|
|Պողոսովա | | 116545.5|ընդհանուր |ՀՀ կառավարությանն |
|Ամալյա | | |համատեղ |առընթեր պետական |
|Մելիքի | | |սեփականություն|գույքի կառավարման |
| | | | |վարչություն |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|___________| |_____________|______________|_____________________|
|Գրիգորյան | | 158736|սեփականության |ՀՀ կառավարությանն |
|Օֆելիյա | | |իրավունք |առընթեր պետական |
|Արշավիրի | | | |գույքի կառավարման |
| | | | |վարչություն |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
|___________| |_____________|______________|_____________________|
|Ընդամենը | | 641589.5| | |
.____________ ___________________________________________________.