Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0617.010711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2011 թվականի N 617-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 6-8-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Պետրոսյանի, Ա. Ազիզյանի, Գ. Գրիգորյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Ավետիսյանի, Լ. Սարոյանի, Ք. Գրիգորյանի և Ն. Տեր-Գրիգորյանի` Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը, իսկ Ս. Սահակյանի` միայն օրապահիկը` կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների` Վարշավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

1) Ք. Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տ. Սամվելյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Չիլինգարյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

4) Ն. Արծրունունը` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցների հաշվին.

5) Տ. Հարությունյանինը` ՓՄՁ -ի զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին.

6) Է. Կիրակոսյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների/գործատուների միության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Վարշավա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի` Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հուլիսի 1-ի

N 617-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-8-Ը ՎԱՐՇԱՎԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Պետրոսյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի

                        հայկական մասի նախագահ)    

 

    Ա. Ազիզյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային

                        համագործակցության վարչության պետ

 

    Գ. Գրիգորյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        միջազգային համագործակցության վարչության պետ

 

    Ա. Պետրոսյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ     

 

    Ս. Սահակյան       - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                        կապերի վարչության պետ

 

    Տ. Սամվելյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                        վարչության երկկողմ հարաբերությունների 2-րդ բաժնի

                        վարիչ

 

    Լ. Սարոյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի

                        միջազգային համագործակցության բաժնի պետ

 

    Ք. Գրիգորյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ

 

Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային

տնտեսական համագործակցության վարչության գլխավոր

մասնագետ

 

    Ա. Չիլինգարյան    - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

                        (համաձայնությամբ)

 

    Ն. Արծրունի       - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի

                        ներդրումների խթանման վարչության տնօրեն

 

Տ. Հարությունյան - ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

    Է. Կիրակոսյան     - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների/

                        գործատուների միության գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային

                        տնտեսական համագործակցության վարչության պետի

                        պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.07.2011
N 617-Ա
Որոշում