Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0006.110199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունվարի 1999 թվականի թիվ 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը 1998 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 27,715 մլն դրամ, այդ թվում`

ա) «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1998 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց` 15276 մլն դրամ, նույն թվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՄԱԿ-ի և Միջազգային կարմիր խաչի գրասենյակների ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերի համար 7,919 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարական չվերթների Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության կարգով բեռներ ներկրող ինքնաթիռների ընդունման ու սպասարկման հետ կապված ծախսերի հատուցման համար` 4,919 մլն դրամ, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերի հատուցման համար` 1,217 մլն. դրամ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինքնաթիռների ընդունման ու սպասարկման ծախսերի հատուցման համար` 1,221 մլն դրամ.

բ) Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական վարչության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1998 թվականի երրորդ եռամսյակում մատուցած օդերևութաբանական ծառայությունների համար` 0,359 մլն. դրամ.

գ) Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայից Հայաստան ներմուծված մշակութային արժեքները Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարությանը վերադարձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից կատարված ծախսերի դիմաց` 12,080 մլն դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.01.1999
N 6
Որոշում