041.0341.110608
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2008 թվականի N 341-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 148-րդ կետով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 298 մարդ:
(1-ին կետը փոփ. 22.02.17 թիվ 160-Ա որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունիսի 11-ից:
(որոշումը փոփ. 30.06.12 թիվ 544-Ա, 01.03.10 թիվ 132-Ա, 06.06.11 թիվ 508-Ա, 24.11.14 թիվ 1171-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ