Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0008.120199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 1999 թվականի թիվ 8

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության) ժամկետ սահմանել մինչև 1999 թվականի հունվարի 22-ը:

(1-ին կետը փոփ. 18.01.99 թիվ 28 որոշում)

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) մինչև 1999 թվականի հունվարի 22-ը ներառյալ ավարտել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով համակարգի բյուջետային հիմնարկների կողմից գործառնությունների ձևակերպումը.

բ) հաջորդ բյուջետային տարվա առաջին աշխատանքային օրը համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղներում և գանձապետական հաշիվներում առկա մնացորդները փոխանցել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջե` որպես չօգտագործված միջոցներ:

(2-րդ կետը փոփ. 18.01.99 թիվ 28 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարին 1999 թվականի հունվարի 22-ին եզրափակելու համար անհրաժեշտ միջոցառումները:

(3-րդ կետը փոփ. 18.01.99 թիվ 28 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.01.1999
N 8
Որոշում