Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱ ...

 

 

041.0642.120711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 2011 թվականի N 642-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին» N 43 արձանագրային որոշման (այսուհետ` որոշում) պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 2011 թվականի ընթացքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման նախապատրաստական աշխատանքները` օգտագործելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հնարավորությունները և համագործակցելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայության հետ, հիմնվելով Եվրոպական միության երկրներում կիրառվող նորմատիվային փաստաթղթերի վրա:

i

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշման ընդունմանը հաջորդող մինչև 2012 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացնել որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի և ազգային ստանդարտների ցանկը և դրանց մշակման ժամանակացույցը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2012 թվականի հունիսի 30-ը ընթացքում, որոշման N 2 աղյուսակի 2-րդ կետի պահանջների կատարման նպատակով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել առաջարկություններ էներգախնայողության բնագավառում նշված պետական մարմինների լիազորությունների սահմանների, ինչպես նաև գործառույթների վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1300-Ա որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մինչև 2012 թվականի հոկտեմբերի 30-ը`

1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման կատարմանն ուղղված անհրաժեշտ իրավական ակտերի համալիր ցանկի ընդունման ժամանակացույցը.

2) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգախնայողության ոլորտի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համատեղ լիազորություններն ու գործառույթները սահմանող կարգ.

3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` որոշման պահանջները կատարելու ընթացքում առաջնայնությունը տալ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացից բխող ակտերի մշակմանը:

(3-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1300-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.07.2011
N 642-Ա
Որոշում