ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
17 փետրվարի 2011 թվականի N 6
17. ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թ.
փետրվարի 17-ի նիստի
N 6 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. Ներածական
Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ կառավարության, ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մոտեցումները և Հայաստանում ինովացիոն խթանման և ազգային ինովացիոն համակարգի ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը:
Հայաստանի գիտելիքահենք տնտեսության ստեղծման և ինովացիայի աջակցման ազգային համակարգի ձևավորմանն ուղղված ռազմավարության հայեցակարգը ենթադրում է հիմնախնդիրների առավել խորքային ուսումնասիրություն և սոցիալ-տնտեսական հարակից ոլորտների, մասնավորապես, գիտության, կրթական, հարկաբյուջետային, արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականությունների ինտեգրում մեկ ամբողջական համակարգում:
Ներկայումս ընթացքում են Հայաստանի արտահանման խրախուսման և արդյունաբերական քաղաքականության մշակման աշխատանքները, որոնց հետ միասին սույն ռազմավարությունը պետք է տնտեսական զարգացման համալիր հայեցակարգի և ռազմավարության մաս կազմի: Հետևաբար ինովիացիոն տնտեսության ձևավորման ռազմավարության հայեցակարգի վերջնականացումը պետք է իրականացվի վերոհիշյալ ռազմավարությունների հետ միասին:
Այդ իսկ առումով, ինովացիոն համակարգի ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը կոչված է ներկայացնելու Հայաստանում ինովացիայի աջակցման համակարգի ձևավորման ռազմավարության տեսլականը, առաջին փուլի հիմնական ռազմավարական նախաձեռնությունները, աջակցման գործիքակազմը և ակնկալվող արդյունքները:
Արագընթաց գլոբալացումը և տեխնոլոգիական առաջընթացն անհրաժեշտություն են դարձնում ռազմավարության պարբերական վերանայումը և համապատասխանեցումը արտաքին և ներքին միջավայրերի փոփոխված պահանջներին: Այդ իսկ առումով, ինովացիայի ռազմավարությունը դիտվում է որպես դինամիկ գործընթաց և նախատեսվում է դրա պարբերական վերանայում:
2. Ինովացիոն համակարգի ձևավորման հիմնադրույթներ
1. Ինովացիոն համակարգի ձևավորումը պետք է լինի ուղղված դեպի շուկայական պահանջարկը:
2. Նորարարական տնտեսության ձևավորումը ենթադրում է համակարգային մոտեցում և առանձին իրականացված նախաձեռնությունները, որպես կանոն, կբերեն ռեսուրսների վատնման: Այն ենթադրում է սերտ համագործակցություն ինչպես պետական տարբեր կառույցների, այնպես էլ մասնավոր և գիտակրթական ոլորտների միջև:
3. Պահանջարկի յուրաքանչյուր աղբյուր ենթադրում է ինովացիոն համակարգի յուրահատուկ տարրերի խմբի զարգացում:
4. Մարդկային կապիտալը կենտրոնական դեր ունի գիտելիքահենք տնտեսության կառուցման գործում:
5. Ռազմավարության հաջողության նախապայմաններից է նախաձեռնությունների մասշտաբայնության, ժամկետայնության, հերթականության համապատասխանությունը նպատակադրմանը:
6. Սփյուռքի ակադեմիական և բիզնես ներուժի օգտագործումը կնպաստի Հայաստանում ինովացիոն կարողությունների զարգացման և միջազգային գործընթացներին ներգրավման արագացմանը:
7. Պետության ներդրումը պետք է զգալի լինի ռազմավարության իրականացման նախնական փուլում և այնուհետև կրճատվի` փոխելով նախաձեռնությունների կիզակետը:
8. Հայաստանի տեսանկյունից առավել իրատեսական դիրքավորումը գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների հետազոտությունների և մշակումների (ՀուՄ) կենտրոն դառնալն է:
3. Ներկա իրավիճակը
2006 թ.-ին սահմանվեցին Հայաստանում ինովացիոն գործունեության աջակցման իրավական հիմքերը Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարական մի շարք որոշումներով: Մշակվել և հաստատվել է էլեկտրոնային հասարակության հայեցակարգը:
Հայաստանում արդեն իսկ ստեղծվել և գործում են մի շարք մասնավոր և պետական բիզնես և կրթական կառույցներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն աջակցում են ինովացիոն գործունեությանը և ինովացիոն ընկերություններին (Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Գյումրի ՏՏ կենտրոն, Վիասֆեր Տեխնոպարկ, հետազոտական համալսարաններ և այլն): Ընթացքում են նաև մի շարք հանրակրթական ծրագրեր, որոնք իրականացվում են համագործակցելով տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերությունների կողմից, ինչպիսիք են Մայրքրոսոֆթը, ԷյչիՓի-ն և Ինթելը-ը:
Սակայն այսօր խնդիր կա սահմանելու ինովացիոն տնտեսության ձևավորման միասնական տեսլական և մշակելու համապարփակ ռազմավարություն, որը կինտեգրի գործող և մեկնարկվող նախաձեռնությունները մեկ միասնական համատեքստում: Դա կնպաստի կատարվող քայլերի առավել նպատակաուղղված դարձնելուն և արդյունավետ կիրարկմանը:
4. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
._____________________________________________________________________.
|ՏԵՍԼԱԿԱՆ |
|Հայաստանի ինովացիոն քաղաքականության ռազմավարական նպատակն է Հայաստանը |
|դարձնել տեխնոլոգիական ՀուՄ գլոբալ կենտրոն` ձևավորելով և զարգացնելով|
|ինովացիոն ազգային համակարգի համապատասխան բաղադրիչները: |
|_____________________________________________________________________|
|ՀՈՐԻԶՈՆ 1. |ՀՈՐԻԶՈՆ 2. |ՀՈՐԻԶՈՆ 3. |
|Մինչև 2014 թ. |Մինչև 2017 թ. |Մինչև 2020 թ. |
|______________________|_______________________|______________________|
|Այս փուլում |Երկրորդ փուլում |Իրականացվում է |
|նախաձեռնությունները |նախատեսում է առաջին |ինովացիոն համակարգի |
|ուղղված են երկրում |փուլում մեկնարկած |արդյունքների |
|առկա կարողությունների |նախաձեռնությունների |լայնամասշտաբ |
|զարգացմանը և բացերի |մասշտաբայնացում և |առևտրայնացում գլոբալ |
|լրացմանը: |կարողությունների |տեխնոլոգիական |
| |հզորացում: |ընկերությունների |
| | |Հայաստան ներգրավման և |
| | |որոշ հայկական |
| | |տեխնոլոգիական |
| | |ընկերությունների |
| | |գլոբալացման միջոցով: |
|______________________|_______________________| |
|Ազգային ինովացիոն |Զարգացած | |
|համակարգի ձևավորմանն |կարողությունները | |
|ուղղված բոլոր հիմնական|նպաստելու են գիտելիքի | |
|նախաձեռնությունների |փոխանցման և ցանցային | |
|մեկնարկը նախատեսվում է|ներգրավվածության | |
|հենց այս փուլում: |ինտենսիվացմանը: | |
|______________________|_______________________| |
|Այս փուլի արդյունքում |Ռազմավարական | |
|ակնկալվում է զարգացնել|նախաձեռնությունների | |
|բազային |թիրախը պետք է լինի | |
|կարողությունները, |արդեն իսկ ձևավորված | |
|որոնք նախապայման են |կարողությունների | |
|ռազմավարության հետագա |շրջանակում գլոբալ միջին| |
|քայլերի իրականացման |չափի ընկերությունների | |
|համար: |ներգրավումը: | |
| | | |
| |Ինչպես նաև ակնկալվում | |
| |է համակարգաստեղծ | |
| |նախաձեռնությունների | |
| |ամբողջական գործարկումը:| |
._____________________________________________________________________.
Ակնկալվող նպատակային ցուցանիշներ
Ընթացիկ և միջանկյալ նպատակային ցուցանիշներ դիտարկվում են յուրաքանչյուր նախագծի ցուցանիշները, որոնք սահմանված են համապատասխան ծրագրային և ռազմավարական փաստաթղթերում:
5. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
.___________________.
|ՏԵՍԼԱԿԱՆ |
|Հայաստանը, որպես |
._________________________________________________> |վերազգային |
| |կորպորացիաների ՀուՄ|
| |կենտրոն |
| .___________________.
|
|_|ՀՈՐԻԶՈՆ 1.
| |Մինչև 2014 թ.
| |Առկա կարողությունների
| |զարգացում և
| |բացերի լրացում
| |---------------------
| |Նպատակներ
| |. Ինովացիոն ազգային համակարգի ձևավորում և ամբողջականացում
| | Նախաձեռնություններ (13 հիմնական)
| |. Իրավական բարեփոխումների նախաձեռնում (որակի համակարգ, մտավոր
| | սեփականության իրավունքներ, ազատ տնտեսական գոտիներ և այլն)
| |. Նորարարության աջակցման ֆինանսական և ֆիզիկական ենթակառուցվածքների
| | հիմնում և գործարկում (տեխնոպարկեր, գիտական կենտրոններ, վենչուրային
| | հիմնադրամ և այլն)
| |. Բիզնես կարողությունների զարգացում և բիզնես աջակցման
| | հաստատությունների գործարկում (գաղափարներ և նորարարության
| | համաֆինանսավորման դրամաշնորհներ, վաճառքի ներկայացուցչություններ
| | նպատակային շուկաներում)
| |. Կրթական համակարգի արդիականացում առանձին մասշտաբային նախագծերի
| | միջոցով
| |. Համակարգաստեղծ նախաձեռնությունների մեկնարկ
| |
|_|ՀՈՐԻԶՈՆ 2.
| |Մինչև 2017 թ.
| |Նախաձեռնությունների
| |մասշտաբայնացում և
| |կարողությունների հզորացում
| |__________________________
| |Նպատակներ
| |. Մասնավոր հատվածում միջազգային ստանդարտների համատարած ներդրում
| |. Ճարտարագիտական կրթական համակարգի համապատասխանեցում միջազգային
| | չափանիշներին
| |. Համակարգաստեղծ հաստատությունների ամբողջական գործարկում
| | (Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա,
| | ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն, Սինքրոտրոնային
| | լույսի ազգային աղբյուր (Քենդլ))
| |. Նորաստեղծ ինովացիոն ընկերությունների զարգացում
| |. Առկա ընկերությունների արդիականացում տեղական կամ ներմուծված
| | տեխնոլոգիաների ներդրման միջոցով
| |Նախաձեռնությունների կիզակետ
| |. Միջին մեծության տեխնոլոգիական գլոբալ ընկերությունների ներգրավում
| |. Նախաձեռնությունների մասշտաբայնացում
| |
._|ՀՈՐԻԶՈՆ 3.
|Մինչև 2020 թ.
|Հայաստանը ՀուՄ գլոբալ կենտրոն
|------------------------------
|Նպատակներ
|. Միջազգային ճանաչում ունեցող ճարտարագիտական համալսարան,
| Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա
|. Հայաստանը դասվում է ՀուՄ գործունեություն իրականացման առաջնային
| երկրների շարքին, ինչպիսիք են այսօր Իսրայելը, Սինգապուրը, Իռլանդիան
|. Հայկական տեխնոլոգիական ընկերությունների գլոբալացում
|
|Նախաձեռնությունների կիզակետ
|. Առաջնակարգ տեխնոլոգիական գլոբալ ընկերությունների թիրախավորում
|. Հայկական տեխնոլոգիական ընկերությունների գլոբալացման աջակցում
6. Ինովացիոն ազգային համակարգ
Ինովացիոն ազգային համակարգի հենասյուները
._____________.
.___________|Իրավական հենք|_____________.
| ._____________. |
._______________. .___________________. .__________.
|Բիզնես | |Համակարգաստեղծ | |Կրթություն|
|կարողություններ| |նախաձեռնություններ/| .__________.
._______________. |կառույցներ | |
| .___________________. |
| |
.______________. .______________. |
|Ֆինանսական |______________|Ֆիզիկական |_.
|ենթակառուցվածք| |ենթակառուցվածք|
.______________. .______________.
Ինովացիոն համակարգի զարգացման
ռազմավարությունը ենթադրում է
համակարգային մոտեցման կիրառում:
Ռազմավարության շրջանակում
նախաձեռնություններն
հասցեագրվելու են ինովացիոն
ազգային համակարգի հենասյուներին:
Որոշ նախաձեռնություններ իրենց
բնույթով համակարգաստեղծ են և
իրենց ընդգրկումով և
մասշտաբայնությամբ վերաբերում են
կամ ամբողջ համակարգին կամ մի
քանի հենասյուների:
Այսօր, արդեն իսկ ընթացքում են կամ
սպասում են մեկնարկի ինովացիոն
համակարգի ստեղծմանը և
բարելավմանն ուղղված
նախաձեռնությունները, որոնք
ներկայացված են հաջորդիվ:
7. Ինովացիոն մեկնարկային ռազմավարության շրջանակում
նախաձեռնությունները
(ներառված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ իրականացվող
հիմնական նախագծերը)
.__________________. .______________________. .__________________.
|ՀԱՄԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ | > |Ա. Ի. Ալիխանյանի անվան| |ՏՀՏ և էլ |
|ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ| |ազգային գիտական | |հասարակության |
.__________________. |հասարակության | |նախաձեռնություններ|
|լաբորատորիա | | |
.______________________. .__________________.
.______________________. .__________________.
|ՈՒռուցքաբանության | |Քենդլ նախագիծ |
|գերազանցության | | |
|հայկական կենտրոն | | |
.______________________. .__________________.
-------------------------------------------------------------------
._____________. ._____________.- - - - - - - - - - - - - - - - - - -
|ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏ|>|Որակի ազգային| Մտավոր սեփականության իրավունքների |
._____________. |համակարգի | համակարգի բարեփոխումների |
|բարեփոխում | ռազմավարություն (մշակված է
| | հայեցակարգը, որը դեռևս |
| | հաստատված չէ ՀՀ կառավարության
| | կողմից) |
.______________ - - - - - - - - - - - - - - - - - -
.__________. .________________. .________________. .______________.
|ԿՐԹՈՒԹՅՈՒՆ|>|Հայկական ազգային| |Հայ-հնդկական | |Կրթության և |
.__________. |ճարտարագիտական | |ՏՀՏ կրթական | |գիտության |
|լաբորատորիաներ | |կենտրոն, «Սիսկո»| |մրցունակության|
|(ԷյէնԻէլ) | |տարածաշրջանային | |կենտրոն |
| | |ուսումնական | |(Հայաստանի |
| | |կենտրոն | |ազգային |
| | | | |մրցունակության|
.________________. .________________. |հիմնադրամ) |
.______________.
.______________. .____________________. .____________________.
|ՖԻԶԻԿԱԿԱՆ |> |Ազատ տնտեսական | |Գյումրի տեխնոպարկ |
|ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ| |գոտիներ «Արաբկիր» | |(Գյումրու տնտեսական |
.______________. |(Մերգելյան | |զարգացման հիմնադրամ)|
|ինստիտուտ) «Մալաթիա»| | |
|(Մարս գործարան) | | |
.____________________. .____________________.
.______________. .___________. .____________________.
|ՖԻՆԱՆՍԱԿԱՆ | > |Վենչուրային| |Գաղափարների և |
|ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ| |հիմնադրամ | |նորարարությունների |
.______________. | | |համաֆինանսավորման |
.___________. |դրամաշնորհներ |
.____________________.
._______________. .________________..__________________..___________.
|ԲԻԶՆԵՍ |> |ԱՄՆ «Սիլիկոնյան ||Արտադրողականության||Մայքրոսոֆթի|
|ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ| |հովտում» վաճառքի||բարձրացում և ||նորարարական|
._______________. |գրասենյակ ||հմտությունների ||կենտրոն |
| ||զարգացում || |
| ||(միջազգային || |
| ||ստանդարտների || |
| ||ներդրման աջակցում)|| |
.________________..__________________..___________.
8. Ինովացիոն ազգային համակարգի ձևավորման մեկնարկային
ռազմավարության իրագործման արժեշղթան
._________. .___________________________. .____________________.
|Ակնկալվող| |Գլոբալ տեխնոլոգիական | |Գլոբալ տեխնոլոգիական|
|վերջնական| ---> |անդրազգային ընկերություններ| |ընկերություններ |
|արդյունք | |(պատվերներ, մասնաճյուղեր) | | |
._________. .___________________________. .____________________.
._________. .__________.._____________.._______________.._____________.
|Միջանկյալ| >|Երիտասարդ ||Արդիականացված||Ինտելեկտուալ ||Նորաստեղծ |
|արդյունք | |տաղանդ ||տեղական ||սեփականության ||ընկերու- |
._________. |(մարդկային||ընկերություն-||(գիտելիք, ||թյուններ, |
|կապիտալ) ||ներ ||տեխնոլոգիաներ) ||նոր ապրանքներ|
| || || ||և ծառայու- |
| || || ||թյուններ |
.__________.._____________.._______________.._____________.
.___________. ._____________. .___________________.
|Աջակցման |--> |Գաղափարների | |Արտահանման աջակցման|
|գործիքակազմ| |և նորարարու-| |գործիքներ |
.___________. |թյան համաֆի- | | |
|նանսավորում | | |
|վորում | | |
._____________. .___________________.
.___________. .___________________. ._______________.
|Բիզնես | |Համակարգաստեղծ | |Հարկային |
|ինկուբացիա | |նախաձեռնությունների| |խթաններ ազատ |
| | |համաֆինանսավորում | |տնտ. գոտիներում|
.___________. .___________________. ._______________.
.______________. .____________________________________________________.
|Համակարգաստեղծ| |Գիտահետազոտական գերազանցության կենտրոնների հիմնում |
|և միջավայր |> |(Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա,|
|ձևավորող | |ՈՒռուցքաբանության գերազանցության նախաձեռնություններ |
|նախաձեռնու- | |հայկական կենտրոն, Քենդլ) |
|թյուններ | .____________________________________________________.
.______________. ._____________________. ._________________________.
|Ֆինանսական | |Տեխնոպարկերի, բիզնես |
|ենթակառուցվածքի | |ինկուբատորների և ազատ |
|ստեղծում (վենչուրային| |տնտ. գոտիների ստեղծում |
|հիմնադրամ) | | |
._____________________. ._________________________.
._____________________. .________________________.
|Ճարտարագիտական | |Որակի ազգային համակարգի |
|կրթության բարելավվում| |բարեփոխում |
._____________________. .________________________.
9. Նախագծեր
.________________. ._________________________________________________.
|Նախագիծ 1. * | |Այս նախաձեռնությունը առանցքային նշանակություն |
|Ազգային գիտական | |ունի Հայաստանի գիտության և նորարարությունների |
|լաբորատորիա | |զարգացման տեսանկյունից: ԵրՖԻ-ը վերածումը |
|(Համակարգաստեղծ)| |Ազգային գիտական լաբորատորիայի նպատակ ունի այն |
.________________. |դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան |
|գիտական գերազանցության կենտրոն, որը կտնօրինի |
|ազգային գիտական լաբորատորիաներին հատուկ` գիտական |
|բազմազան ուղղություններով, ինչպես նաև |
|միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման |
|համար նախատեսված եզակի գիտական ենթակառուցվածքը: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 2. * | |ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ |
|ՈՒռուցքաբանության| |առողջապահության նախարարության և Հայաստանի |
|գերազանցության | |ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ |
|հայկական կենտրոն | |մշակել է ՈՒռուցքաբանության գերազանցության |
|(Համակարգաստեղծ) | |հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը: Ծրագրով |
._________________. |նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության |
|ենթակայության «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային |
|գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային |
|կազմակերպության տարածքում հիմնել Հայաստանի |
|Հանրապետությունում ռադիոիզոտոպների արտադրության |
|համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով |
|համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական |
|կլինիկայից բաղկացած ՈՒռուցքաբանության |
|գերազանցության հայկական կենտրոն: |
|ՈՒռուցքաբանության կլինիկայի ամբողջական |
|գործարկումը նախատեսվում է 2015 թվականին: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 3. * | |Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության |
|Որակի ազգային | |նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, |
|համակարգի | |չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, |
|բարեփոխում | |տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման և շուկայի |
|(Համակարգաստեղծ) | |վերահսկողության ազգային ընթացակարգերի |
._________________. |արդիականացումն է: |
|Որակի ենթակառուցվածքի համակարգի բարեփոխումները |
|կնպաստեն Հայաստանում` |
| * տնտեսվարող սուբյեկտների վարչական ծանր բեռի |
|կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական |
|կանոնակարգերով, հնացած ստանդարտներով և պարտադիր |
|սերտիֆիկացման պահանջներով, որոնց գոյությունը չի |
|հիմնավորվում Առևտրի համաշխարհային |
|կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների |
|տեսանկյունից, |
| * սպառողների շահերի պաշտպանության մակարդակի |
|բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման |
|և արտադրանքի անվտանգության և սպառողների |
|պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ԵՄ |
|օրենսդրությանը մոտարկելու միջոցով, |
| * Նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը և |
|հայկական արտադրության ապրանքների միջազգային |
|մրցունակության բարձրացմանը: |
| Նախատեսվում է բարեփոխումներն ամբողջությամբ |
|իրականացնել մինչև 2015 թվականը և մինչև 2020 |
|թվականը հասնել միջազգային համընդհանուր ճանաչման: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 4. * | |ՔԵՆԴԼ նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել |
|Քենդլ նախագիծ | |տարածաշրջանում (ԱՊՀ, Արևելյան Եվրոպա, Արևմտյան |
|(Համակարգաստեղծ) | |Ասիա) միակ գերժամանակակից (3.5 սերնդի) |
._________________. |սինքրոտրոնային լույսի աղբյուր: Այն կունենա |
|լայնամասշտաբ ազդեցություն ինչպես Հայաստանում |
|կիրառական գիտահետազոտական ոլորտի զարգացման, |
|այնպես էլ ամբողջ տնտեսության վրա: Այն նախատեսվում|
|է հիմնել որպես կոնսորցիում երկրների |
|կառավարությունների կողմից: |
|Ժամկետներ. Կառուցում 5 տարում, շահագործում 30-50 |
|տարի: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 5. * | |ՏՀՏ և էլ հասարակության նախաձեռնություններն |
|ՏՀՏ և էլ | |իրականացվելու են Համաշխարհային բանկի «Հայաստանի |
|հասարակության | |էլեկտրոնային հասարակությունը և նորարարությունը |
|նախաձեռնու- | |մրցունակության խթանման համար» ծրագրի շրջանակում: |
|թյուններ | |Նախատեսվում է լայնաշերտ տարածաշրջանային հենացանցի|
|(Համակարգաստեղծ) | |ստեղծում պետության և մասնավոր հատվածի |
._________________. |համագործակցության միջոցով, որի արդյունքում |
|Հայաստանի մարզերը կկապվեն համացանցին գերարագ |
|ենթակառուցվածքով: Միաժամանակ մեկնարկող «թվային |
|քաղաքացի» և «համակարգիչ բոլորի համար» նախագծերը |
|կնպաստեն ինտերնետի և էլեկտրոնային բովանդակության|
|համատարած ներթափանցմանը մարզեր և հարթակ |
|կհանդիսանան ՏՀՏ տեխնոլոգիաներով օժանդակվող |
|ծառայությունների առաջացման և նորարարությունների |
|իրականացման համար, ինչպես նաև խթանեն ՏՏ ոլորտի |
|զարգացումը Հայաստանում: |
|Իրականացման ժամկետ. 2011-2015 թթ. |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 6. * | |Նախագծի նպատակն է հիմնել ճարտարագիտական |
|Հայկական ազգային | |գերժամանակակից գիտակրթական լաբորատորիաների |
|ճարտարագիտական | |համալիր Հայաստանի պետական ճարտարագիտական |
|լաբորատորիաներ | |համալսարանի կազմում: Նախագծի իրականացմանն |
|(ԷյէնԻէլ) | |աջակցում է չափագիտական սարքավորումների |
|(Կրթություն) | |արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան |
._________________. |(Նեյշընըլ Ինսթրումընթս) ընկերությունը: Նախագծի |
|արդյունքում ակնկալվում է ճարտարագիտական կրթության|
|որակի կտրուկ բարելավում և համապատասխանեցում |
|միջազգային չափանիշներին: |
|Ժամկետներ. հիմնադրում 1 տարվա ընթացքում |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 7. * | |Նախատեսվում է Ազատ տնտեսական գոտիների մասին |
|Ազատ տնտեսական | |օրենքի ընդունում, որով կսահմանվեն ազատ տնտեսական |
|գոտիներ «Արաբկիր»| |գոտիների գործունեության սկզբունքները և |
|(Մերգելյան | |կանոնները, կսահմանվեն հարկային արտոնություններ |
|ինստիտուտ). | |այդ գոտիներում գործող ընկերությունների համար: |
|«Մալաթիա» (Մարս | |Բարձր տեխնոլոգիաների բնագավառում նախատեսվում է |
|գործարան) | |հիմնել «Արաբկիր» գիտահետազոտական կենտրոնը նախկին |
|(Ֆիզիկական | |Մերգելյան ինստիտուտի և «Մալաթիա» արտահանման |
|ենթակառուցվածք) | |ուղղվածությամբ արտադրական ազատ տնտեսական գոտին |
._________________. |Մարս գործարանի տարածքներում Սիտրոնիկս ընկերության|
|կողմից: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 8. * | |Նախատեսվում է Գյումրիում ստեղծել ժամանակակից |
|Գյումրի տեխնոպարկ| |տեխնոպարկ, որը աջակցի տարածաշրջանում նորարարական |
|(Ֆիզիկական | |ընկերություններին: Այն ունենալու է շուրջ 5.000 |
|ենթակառուցվածք) | |ք.մ. վերանորոգված տարածք ընկերությունների |
._________________. |վարձակալության համար, անհրաժեշտ ենթակառուցվածք |
|տեխնոլոգիական ընկերությունների համար |
|(ճարտարագիտական լաբորատորիաներ, ուսումնական |
|դասասենյակներ և այլն) վերապատրաստված |
|կառավարչական թիմ և տեխնոլոգիաների ընդլայնման |
|շրջանակներում աջակցություն է տրամադրելու |
|տարածաշրջանի ընկերություններին: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 9. * | |Հայաստան Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը, որը |
|Մայքրոսոֆթի | |հիմնադրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման |
|նորարարական | |գործակալության (ՅուէսէյԴի), Մայքրոսոֆթ |
|կենտրոն | |կորպորացիայի և Ձեռնարկությունների Ինկուբատոր |
|(Ֆիզիկական | |Հիմնադրամի կողմից և տեղակայվում է Երևանի |
|ենթակառուցվածք) | |պետական ճարտարագիտական համալսարանում: Որդեգրելով |
._________________. |իր ընդհանուր գործունեության մեջ ինովացիոն և |
|արդյունավետ մոտեցում` Մայքրոսոֆթ ինովացիոն |
|կենտրոնի նպատակն է աջակցել փոքր և միջին ՏՏ |
|ձեռնարկություններին ձևավորելու հիմնարար |
|գիտելիքներ և փորձառություն գործարար, տեխնիկական |
|և կառավարմանն առնչվող տարբեր ոլորտներում: |
|Կենտրոնը կաջակցի ինովացիոն նախագծերի |
|իրականացմանը, ինչպես նաև կաջակցի ուսումնական |
|հաստատություններին մատուցելու շուկայի ներկա և |
|ապագա պահանջարկը բավարարող նոր գիտելիքներ: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 10. * | |Համաշխարհային բանկի «Հայաստանի էլեկտրոնային |
|Վենչուրային | |հասարակությունը և նորարարությունը |
|հիմնադրամ | |մրցունակության խթանման համար» ծրագրի շրջանակում |
|(Ֆինանսական | |նախատեսվում է հիմնել վենչուրային հիմնադրամ, որի |
|ենթակառուցվածք) | |նպատակն է ֆինանսական ներդրումների իրականացումը |
._________________. |հեռանկարային նորարարական ընկերություններում; |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 11. * | |Գաղափարների և Նորարարությունների |
|Գաղափարների և | |համաֆինանսավորման դրամաշնորհները նախատեսված են |
|նորարարու- | |նորարարություն իրականացնող ձեռնարկությունների և |
|թյունների | |հետազոտական խմբերի առևտրային տեսանկյունից |
|համաֆինանսավորման| |կենսունակ ծրագրերը բացահայտելու և դրանք հետագա |
|դրամաշնորհներ | |ներդրումների համար հասուն նախագծեր դարձնելու |
|(Ֆինանսական | |համար: |
|ենթակառուցվածք) | | |
._________________. ._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 12. * | |Նպատակային շուկայում գործող ներկայացուցչության |
|ԱՄՆ «Սիլիկոնյան | |միջոցով նախատեսվում է օժանդակել ՏՏ ոլորտի և |
|հովտում» վաճառքի | |բարձր տեխնոլոգիական ընկերություններին վաճառքի նոր|
|գրասենյակ | |պատվերների և ներդրումային համաձայնությունների |
|(Բիզնես | |ձեռք բերմանը, որոնք հնարավորություն կստեղծեն |
|կարողություններ) | |Հայաստանի ՏՏ/գիտելիքահենք ընկերությունների համար |
._________________. |հետագա ներդրումների և արտահանման ընդլայնման |
|համար: |
._________________________________________________.
._________________. ._________________________________________________.
|Նախագիծ 13. * | |Համաշխարհային բանկի «Հայաստանի էլեկտրոնային |
|Արտադրողականու- | |հասարակությունը և նորարարությունը մրցունակության|
|թյան բարձրացում | |խթանման համար» ծրագրով հմտությունների զարգացման |
|և հմտությունների| |գործունեության շրջանակներում ուսուցման և |
|զարգացում (Բիզնես| |հավաստագրման հնարավորությունների ստեղծումը |
|կարողություններ) | |Հայաստանի աշխատուժին և բուհերի շրջանավարտներին |
._________________. |ուսուցանելու/վերապատրաստելու հնարավորություն է |
|ընձեռում: Ավելին, Արտադրողականության բարելավման |
|ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ |
|ընկերությունները կհավաստագրվեն ըստ միջազգային |
|չափանիշների: |
._________________________________________________.
_________________________
* Նախագծերի ֆինանսավորման մեծությունը, ինչպես նաև պետության հնարավոր համաֆինանսավորման չափը կորոշվի համապատասխան ծրագրերի իրականացման շրջանակում
10. Հենքային փաստաթղթերի ցանկ
1. ՀՀ օրենքը ազատ տնտեսական գոտիների մասին (նախագիծ)
2. Սինտրոնիքս ընկերության ներկայացումը «Արաբկիր» և «Մալաթիա» ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ
3. Gyumri Technopark Strategik Roadmap and Buziness Plan, by Kevin Thompstone, December 2008 (English and Armenian version)
4. Gyumri Technocity From Strategy to Implementation FINAL REPORT, by Kevin Thompstone, September 2010
5. Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարություն (2010-2020 թթ.), Կառավարության որոշման նախագիծ, 2010 թ.
6. Creating a Regional Center of Excellence in Oncology - An Investment Opportunity, Investor Memo, National Competitiveness Foundation of Armenia, July 2010
7. ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիր, 2010 թ.
8. ՈՒռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագրին հավանություն տալու, «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի 310-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության 7 հոկտեմբերի 2010 թվականի N 1424-Ն որոշում
9. «Ա. Ի. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում» իզոտոպների արտադրության և միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքային խումբ ստեղծելու մասին ՀՀ Վարչապետի որոշում, 2009 թ. մայիսի 7, թիվ N 375-Ա
10. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 98 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 17-ի N 758-Ն որոշում
11. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույցին հավանություն տալու մասին Կառավարության նիստի արձանագրությունից քաղվածք, 17 հունիսի 2010 թվականի N 23
12. Օ ստռուկտուռե ի խառակտեռե ռաբօտի սիստեմի ուպռավլենիյա Նացիոնալնօյ Նաուչնօյ Լաբօրատօրիի իմ. Ա. Ի. Ալիխանյանա
13. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ Վարչապետի որոշումը, 2009 թ. մայիսի 20, N 416-Ա
14. Conclusion and recommendations of International Commission of Experts on strategic development of the Yerevan Physics Institute after A. I. Alikhanyan
15. Project Appraisal Document on a Proposed Loan to the Government of Armenia for a E-Society and Innovation for Competitiveness PROJECT (EIC), The World Bank, September 18
16. Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009, Տնտեսություն և արժեքներ, 2010 թ.
17. Ճարտարագիտական նախագծման ոլորտի հետազոտություն և իրագործելիության ուսումնասիրություն, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն, 2010 թ.
18. Armenian National Innovation Strategy, Kevin X. Murphy, J. E. Austin Associates, Inc., April 2010, CAPS
19. CANDLE Project Buziness Plan, EV Consulting, 2009