040.0013.140199
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 1999 թվականի թիվ 13
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Ավտոմոբիլային մայրուղիների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման միջոցով վերակազմակերպել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» պետական փակ բաժնետիրական ընկերության:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից: