Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱՔԻ ...

 

 

040.0938.120711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2011 թվականի N 938-Ա

 

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դավիթ Մելքոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

2. Դավիթ Մելքոնյանի գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 120 որոշման N 2 հավելվածի 6-րդ սյունակում նշված` խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 45-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի համար տրվող հավելավճարի չափերը:

3. Դավիթ Մելքոնյանի գործուղման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել` երրորդ եռամսյակում 7574,7 հազ. դրամ և չորրորդ եռամսյակում 5263,3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» ծրագրով):

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը սահմանված կարգով փոխանցել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Դավիթ Մելքոնյանին հատկացնելու համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2011
N 938-Ա
Որոշում