040.0941.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2011 թվականի N 941-Ն
2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ,ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 2011 թվականի օգոստոսի 7-ին կայանալիք` Արմավիրի մարզի Փարաքարի, Տավուշի մարզի Վարագավանի գյուղական համայնքների ղեկավարների, Պառավաքարի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2011 թվականի օգոստոսի 14-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Ալագյազի, Գեղարքունիքի մարզի Ազատի, Ներքին Շորժայի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 3.709.615 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 889.257 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 7-ի
N 941-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ NN 14, 19, 23 ԵՎ 40 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.______________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|__________________________________________________|_______|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 130000|
|___|__________________________________________________|_______|
| |այդ թվում` | |
|___|__________________________________________________|_______|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000|
|___|__________________________________________________|_______|
| |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի | 32500|
|___|__________________________________________________|_______|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 32500|
|___|__________________________________________________|_______|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 31500|
|___|__________________________________________________|_______|
| |Ընդամենը | 161500|
|___|__________________________________________________|_______|
| |4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ | |
| |(4 x 161500) | 646000|
.______________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 7-ի
N 941-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.______________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|__________________________________________________|_______|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 292500|
| |այդ թվում` | |
|___|__________________________________________________|_______|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000|
|___|__________________________________________________|_______|
| |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի | 32500|
|___|__________________________________________________|_______|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 32500|
|___|__________________________________________________|_______|
| |4) հանձնաժողովի անդամների | 162500|
| |(5 անդամ x 32500 դրամ) | |
|___|__________________________________________________|_______|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 75875|
|___|__________________________________________________|_______|
|3. |Կապի ծառայություններ | 1000|
|___|__________________________________________________|_______|
|4. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 3000|
|___|__________________________________________________|_______|
|5. |Տրանսպորտային նյութեր | 5000|
|___|__________________________________________________|_______|
| |ընդամենը | 377375|
|___|__________________________________________________|_______|
| |8 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր | |
| |(8 x 377375) |3019000|
|___|__________________________________________________|_______|
| |Այլ ծախսեր | |
|___|__________________________________________________|_______|
| |քվեաթերթիկների տպագրություն | |
| |(8663 ընտրող + 8663 x 0.03 x 5 դրամ) | 44615|
|___|__________________________________________________|_______|
| |Ընդամենը |3063615|
.______________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի հուլիսի 7-ի
N 941-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԱԳԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՐԺԱՅԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
.______________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|__________________________________________________|_______|
|1. |Կապի ծառայություններ | |
| |(ընտրողների ծանուցագրեր, 8663 ընտրող x 98.75 դրամ)| 855471|
|___|__________________________________________________|_______|
|2. |Գրասենյակային նյութեր և հագուստ (ընտրողների | |
| |ցուցակներ, 8663 ընտրող x 3,9 դրամ) | 33786|
|___|__________________________________________________|_______|
| |Ընդամենը | 889257|
.______________________________________________________________.