Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ...

 

 

040.0014.140199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 1999 թվականի թիվ 14

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Փախստականների և Երևան քաղաքում բնակչության բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների տնօրինության տակ գտնվող շենքերն ու շինությունները որպես բնակարանային ֆոնդ վերափոխելու նպատակով դրանք սեփականության իրավունքով հանձնել Երևանի համապատասխան թաղային համայնքներին` համաձայն թիվ 1 հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող շենքերը հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տնօրինությանը` համաձայն թիվ 2 հավելվածի` փախստականներին ժամանակավոր կացարաններով ապահովելու, նրանց բնակեցման հարցերը կանոնակարգելու և սպասարկման համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:

(2-րդ կետն ուժը կորցրել է 08.02.00 թիվ 57 որոշում)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին երկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման թիվ/թիվ 1 և 2 հավելվածներում նշված շենքերի ու շինությունների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

4. Առաջարկել Երևանի Շենգավիթի ու Նոր Նորքի թաղային համայնքների ղեկավարներին` ձեռնարկել համապատասխան միջոցներ` նշված օբյեկտների, որպես բնակարանային ֆոնդ, սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա վերակառուցման, հարմարեցման ու նպատակային օգտագործման համար և ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Երևան քաղաքում բնակարանային պայմանները բարելավելու միջոցառումների մասին» թիվ 152 որոշումը` բացառությամբ դրա հավելվածի 7-րդ կետի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 14-ի թիվ 14 որոշման

 

ՑԱՆԿ

Երևանի թաղային համայնքներին սեփականության

իրավունքով հանձնվող, որպես բնակարանային ֆոնդ

վերափոխման ենթակա Հայաստանի Հանրապետության

նախարարությունների տնօրինության տակ գտնվող

շենքերի և շինությունների

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ |  Օբյեկտի     | Տնօրինությունը | Հասցեն | Ընդունողը | Հարկայնու-    |

|ը/կ |  անվանումը   |                |        |           | թյունը,       |

|    |              |                |        |           | մակերեսը      |

|____|______________|________________|________|___________|_______________|

| 1. | Երևանի  քա-  | ՀՀ տրանսպորտի  | Երևան, | Երևանի    | 4/1860        |

|    | ղաքային      | նախարարություն | Գարեգին| Շենգավիթի |               |

|    | էլեկտրա-     |                | Նժդեհի | թաղային   |               |

|    | տրանսպորտի   |                | 9 ա    | համայնք   |               |

|    | վարչության   |                |        |           |               |

|    | հանրակացա-   |                |        |           |               |

|    | րան          |                |        |           |               |

|____|______________|________________|________|___________|_______________|

| 2. | Երևանի       | ՀՀ կրթության   | Երևան, | Երևանի    | 4/2800        |

|    | թիվ 4        | և  գիտության   | Արշա-  | Շենգավիթի |               |

|    | պրոֆտեխ-     | նախարարություն | կունյաց| թաղային   |               |

|    | ուսումնա-    |                | 65     | համայնք   |               |

|    | րանի հան-    |                |        |           |               |

|    | րակացարան    |                |        |           |               |

|____|______________|________________|________|___________|_______________|

| 3. | Երևանի       | ՀՀ կրթության   | Երևան, | Երևանի    | 9/5200        |

|    | առևտրա-      | և  գիտության   | Շիրակի | Շենգավիթի |               |

|    | կենցաղային   | նախարարություն | 2 ա,   | թաղային   |               |

|    | և  կապի      |                | շենք 2 | համայնք   |               |

|    | ուսումնարանի |                |        |           |               |

|    | հանրակացարան |                |        |           |               |

|____|______________|________________|________|___________|_______________|

| 4. | Երևանի  կապի | ՀՀ փոստի և     | Երևան, | Երևանի    | 6/3780        |

|    | ինստիտուտի   | հեռահաղորդակ-  | Նորքի  | Նոր Նորքի |               |

|    | հանրակացարան | ցության        | 2-րդ   | թաղային   |               |

|    |              | նախարարություն | զանգ., | համայնք   |               |

|    |              |                | Մոլդո- |           |               |

|    |              |                | վական  |           |               |

|    |              |                | 43/1   |           |               |

._________________________________________________________________________.

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

հունվարի 14-ի թիվ 14 որոշման

 

ՑԱՆԿ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը

որպես փախստականների բնակության ժամանակավոր կացարաններ հանձնվող,

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության

ու Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող շենքերի

 

._________________________________________________________________________.

|Հ/Հ|  Հանրակացարանի | Տնօրի-   Հասցեն         |Հար-     | Սեն- | Փախստա- |

|ը/կ|  անվանումը     | նու-      |             |կայ-     | յակ- | կանների |

|   |                | թյունը    |             |նու-     | ների | թիվը    |

|   |                |           |             |թյունը,  | թիվը | (ընտա-  |

|   |                |           |             |մակերեսը |      | նիք/    |

|   |                |           |             |         |      | մարդ)   |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

| 1 |      2         |   3       |4            |   5     |  6   |    7    |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|1. | Նոր Նորքի      | ՀՀ կըր-   |Երևան,  Նոր  | 8/5760  | 206  |122/238  |

|   | ուսանողական    | թության   |Նորք, 2-րդ   |         |      |         |

|   | ավանի թիվ 1    | և  գի-    |զանգ., Մոլ-  |         |      |         |

|   | հանրակացարան   | տության   |դովական      |         |      |         |

|   |                | նախարա-   |փող., ուսա-  |         |      |         |

|   |                | րություն  |նողական ավան |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|2. | Նոր Նորքի      | ՀՀ կըր-   |Երևան,  Նոր  | 8/5760  | 206  |164/338  |

|   | ուսանողական    | թության   |Նորք, 2-րդ   |         |      |         |

|   | ավանի թիվ 2    | և  գի-    |զանգ., Մոլ-  |         |      |         |

|   | հանրակացարան   | տության   |դովական      |         |      |         |

|   |                | նախարա-   |փող., ուսա-  |         |      |         |

|   |                | րություն  |նողական ավան |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|3. | Նոր Նորքի      | ՀՀ կըր-   |Երևան,  Շի-  | 8/5330  | 194  |145/265  |

|   | ուսանողական    | թության   |րակի 2 ա,    |         |      |         |

|   | ավանի թիվ 7    | և  գի-    |Երևանի       |         |      |         |

|   | հանրակացարան   | տության   |Շենգավիթի    |         |      |         |

|   |                | նախարա-   |թաղային      |         |      |         |

|   |                | րություն  |համայնք      |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|4. | Նոր Նորքի      | ՀՀ կըր-   |Երևան,       | 6/3240  | 155  |104/230  |

|   | ուսանողական    | թության   |Սողոմոն      |         |      |         |

|   | ավանի թիվ 10   | և  գի-    |Տարոնցու 5,  |         |      |         |

|   | հանրակացարան   | տության   |Երևանի  Շեն- |         |      |         |

|   |                | նախարա-   |գավիթի թաղա- |         |      |         |

|   |                | րություն  |յին համայնք  |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|5. | Կիրառական      | Երևանի    |Երևան,       | 4/2640  | 120  |104/230  |

|   | արվեստի և      | քաղա-     |Արցախի փող., |         |      |         |

|   | դեկորատիվ      | քապե-     |4-րդ նրբ.,   |         |      |         |

|   | իրերի Երևանի   | տարան     |10 շենք      |         |      |         |

|   | թիվ 5 ՄՊՏՈՒ-ի  |           |             |         |      |         |

|   | հանրակացարան   |           |             |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|6. | Երևանի  թիվ 26 | ՀՀ կըր-   |Երևան,       | 5/4350  | 116  |45/115   |

|   | ուսումնարանի   | թության   |Վարդաշեն,    |         |      |         |

|   | հանրակացարան   | և  գի-    |6-րդ փող.68, |         |      |         |

|   |                | տության   |Երևանի       |         |      |         |

|   |                | նախարա-   |Էրեբունու    |         |      |         |

|   |                | րություն  |թաղային      |         |      |         |

|   |                |           |համայնք      |         |      |         |

|___|________________|___________|_____________|_________|______|_________|

|7. | Աբովյանի       | ՀՀ կըր-   |Աբովյան,     | 9/6900  | 152  |110/332  |

|   | ճարտարա-       | թության   |Հատիսի փող.  |         |      |         |

|   | գիտական        | և  գի-    |             |         |      |         |

|   | քոլեջի         | տության   |             |         |      |         |

|   | հանրակա-       | նախարա-   |             |         |      |         |

|   | ցարան          | րություն  |             |         |      |         |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.1999
N 14
Որոշում