040.0945.130711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 945-Ա
ԵՐԵՎԱՆԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ N 169 ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ (ՋԵՌՈՒՑՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) աշխատանքների իրականացման նպատակով ընտրված կապալառուի հետ կնքել գնման պայմանագիր` պայմանով, որ ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինարարական մրցույթների արդյունքում գոյացող հնարավոր տնտեսումներն ուղղել Երևանի Հ. Շիրազի անվան N 169 դպրոցի հիմնանորոգման (ջեռուցման) ֆինանսավորմանը:
3. Սույն որոշման առաջին կետով նախատեսված աշխատանքների գնում իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ