040.0946.140711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 946-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված Հանրապետության հրապարակում տոնակատարության կազմակերպման և գովազդային նյութերի պատրաստման նպատակով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2011 թվականի ինն ամսում հատկացնել 214486.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
(1-ին կետը փոփ. 15.09.11 թիվ 1320-Ն որոշում)
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի շրջանակներում «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով.
2) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 6 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և 2 պատմաճարտարապետական հուշարձանամերձ տարածքների պեղման աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 30-ի
N 946-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԵՂՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 20-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
(դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Պատմաճարտարապետական հուշարձանների |Նախահաշվային|
|ը/կ| վերականգնում |արժեքը |
|___|____________________________________________________|____________|
|1. |Ոսկեվազի Սբ. Հովհաննես եկեղեցի | 29 000 000|
|___|____________________________________________________|____________|
|2. |Հարթավանի Աստվածընկալ վանք | 30 000 000|
|___|____________________________________________________|____________|
|3. |Իրինդի Սբ. Աստվածածին եկեղեցի | 30 000 000|
|___|____________________________________________________|____________|
|4. |Քոբայր կայարանի Քոբայրավանք | 15 000 000|
|___|____________________________________________________|____________|
|5. |Բուժականի Թեղենյաց վանք | 20 000 000|
|___|____________________________________________________|____________|
|6. |Խաչիկի Քարկոփի վանք | 20 000 000|
|___|____________________________________________________|____________|
| |Պատմաճարտարապետական հուշարձանամերձ տարածքների պեղում| |
|___|____________________________________________________|____________|
|7. |Թեղենյաց վանք | 4 900 000|
|___|____________________________________________________|____________|
|8. |Լոռի բերդ ամրոց | 8 000 000|
._____________________________________________________________________.