041.0641.120711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2011 թվականի N 641-Ա
Վ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հուլիսի 12-ի
N 641-Ա որոշման
ԿԱԶՄ
ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Հունանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Անուշավան եպիսկոպոս - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության
Ժամկոչյան ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)
Ռ. Ամիրխանյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Շ. Շահինյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ա. Ծատուրյան - «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ս. Ստամբոլցյան - Վ. Ստամբոլցյանի դուստրը (համաձայնությամբ)