041.0657.130711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2011 թվականի N 657-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով, հաշվի առնելով Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղու կենտրոնում գտնվող շենք-շինությունները հիմնադրի կողմից գնելու և այն «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու նպատակահարմարությունը, ինչպես նաև տեղում ուսումնասիրելու ու մասնագիտական առաջարկություն տալու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 20-օրյա ժամկետում ավարտել ուսումնասիրությունները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հուլիսի 13-ի
N 657-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Կարախանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և
սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի նախագահ)
Թ. Ալոյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին
մասնագիտական կրթության վարչության մասնագիտական
կրթության և ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ
Զ. Գաբրիելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
գիտության և կրթության վարչության պետի ժամանակավոր
պաշտոնակատար
Գ. Սարգսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման
վարչության հաշվապահական հաշվառման և
ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների բաժնի պետ
Վ. Բեկնազարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
տնտեսական բաժնի պետ
Գ. Ալեքսանյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի
կառավարման քաղաքականության վարչության մշակման
բաժնի առաջատար մասնագետ
Ա. Առաքելյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի Գյումրու տարածքային
ստորաբաժանման ղեկավար
Գ. Ղումաշյան - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության,
մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի
գլխավոր մասնագետ