Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0665.140711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 665-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ենթակոմիտեի 2-րդ և Հայաստանի ու Եվրոպական միության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ վարվող բանակցությունների 6-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Օրբելյանի, Գ. Եգանյանի, Կ. Գասպարյանի և Ա. Դավթյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`

1) Կ. Ղազինյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Ապիտոնյանինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Գ. Ներսիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Ա. Ղուկասյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Ղազինյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հուլիսի 14-ի

N 665-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Կ. Ղազինյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

                        (պատվիրակության ղեկավար, 13-16.07.2011 թ.)

 

    Ա. Օրբելյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                        (13-16.07.2011 թ.)

 

    Գ. Եգանյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն

                        պետական ծառայության պետ (13-15.07.2011 թ.)

 

    Ա. Ապիտոնյան      - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                        պետ (համաձայնությամբ, 14-16.07.2011 թ.)

 

    Ա. Դավթյան        - ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված

                        հանցագործությունների գործերով վարչության պետի

                        տեղակալ (համաձայնությամբ) (13-15.07.2011 թ.)

 

    Կ. Գասպարյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրոպական միության

                        հետ համագործակցության վարչության Եվրոպական

                        միության բաժնի վարիչ (14-16.07.2011 թ.)

 

    Ա. Ղուկասյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գլխավոր

                        շտաբի պետի տեղակալ (13-15.07.2011 թ.)

 

    Գ. Ներսիսյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                        ծառայության բաժնի պետ (13-15.07.2011 թ.)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.07.2011
N 665-Ա
Որոշում