Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(3-րդ մաս)

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնա-մեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

 

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա;

2) Ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ,

3) Ընդհանուր բնագավառի կրթաբլոկ` վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն, տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ, ինֆորմատիկա,

4) Մասնագիտական կրթաբլոկ` Կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, Էլեկտրոնային առևտուր:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

5) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ` Փիլիսոփայություն և սոցիոլոգիա, տնտեսագիտություն

6) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն;

7) Ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա,

8) Ընդհանուր բնագավառի կրթաբլոկ` միկրոտնտեսագիտություն, մենեջմենթ, վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն, տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ, կազմակերպության ֆինանսներ, հարկեր և հարկավորում, Ներդրումների և նորամուծությունների կառավարում:

9) Մասնագիտական կրթաբլոկ` Կազմակերպությունների տնտեսագիտություն, Կապի էկոնոմիկա, Արտադրության կազմակերպումը կապի ճյուղի կազմակերպություններում, Վիճակագրություն-2, Մարքեթինգ, Ռադիո էլեկտրոնիկայի հիմունքներ, Կապի տեխնիկա, Փոստային կապի հիմունքներ, Ռադիոկապի և հեռարձակման տեխնիկական միջոցներ, Օպերացիոն մենեջմենթ, Միջազգային բիզնես:

 

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ուղղություններով գրականություն` «Ձեռնարկությունների տնտեսագիտություն», «Ընդհանուր տնտեսագիտություն», «Միկրոտնտեսագիտություն», «Մենեջմենթ», «Մարքեթինգ», «Հաշվապահական հաշվառում», «Հարկեր և հարկավորում», «Ձեռնարկության ֆինանսներ», «Վիճակագրություն», «Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ», «Կապի էկոնոմիկա», «Արտադրության կազմակերպում», «Ռազմավարական կառավարում», «Որոշումների ընդունում», «Միջազգային բիզնես», «Բանկային գործ», «Ռադիոտեխնիկա», «Կապի համակարգեր», «Հեռահաղորդակցության ցանցեր» և այլ հարակից գրքեր, թերթեր, ժուռնալներ, ինչպես նաև ուսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է ուսումնասիրի

1) Կազմակերպության հիմնական նպատակը և խնդիրները.

ա. Կազմակերպության իրավակազմակերպչական ձևը, պատմությունը,

բ. Կազմակերպության հիմնական նպատակներն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները,

գ. կազմակերպության զարգացման հնարավորությունները,

դ. հիմնական մրցակիցները և շուկան,

2) կազմակերպության հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշները.

ա. կազմակերպության կառուցվածքը,

բ. արտադրության կազմակերպման սկզբունքները,

գ. տեխնիկական պարկ,

դ. հիմնական արտադրա-տնտեսական ցուցանիշները` եկամուտ, աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշներ, գնային քաղաքականություն, ապրանքատեսակներ, շահույթ և շահութաբերություն և այլն,

ե. արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,

3) Կազմակերպության գործունեության պետական կարգավորման հիմնահարցերը.

ա. լիցենզավորում և սերտիֆիկացում,

բ. գործունեության սահմանփակումներ,

գ. շուկայի կարգավորում,

4) Կազմակերպության հարկային պարտավորություններ.

ա. հիմնական հարկատեսակներ,

բ. վարկեր և դրանց մարում,

5) Կազմակերպության գործունեության և անձնակազմի կառավարում.

ա. ենթակազմակերպությունների գործառույթներ,

բ. անձնակազմ, ընտրության մեխանիզմներ և չափորոշիչներ,

գ. անձնակազմի վերապատրաստում,

դ. աշխատանքի փոխանցման ձևերը,

ե. անձնակազմի կառավարման մեթոդները և ձևերը և դրա արդյունավետության գնահատականը,

զ. տեղեկատվական հոսքերի կառավարում:

6) կենսագործունեության անվտանգության ապահովման և բնապահպանական մաքրության հարցերը,

 

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԿԱՊԻ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

 

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում``

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում կարողանա հստակ ներկայացնել.

ա. հայրենական և համաշխարհային տնտեսություններում ընթացող գործընթացները և միտումները, կապը հասարակության ներսում ընթացող այլ գործընթացների հետ,

բ. հայրենական տնտեսության զարգացման նախապատվելի ուղղությունները և կապի, հեռահաղորդակցության ճյուղի, կազմակերպությունների տեխնիկական, տնտեսական և սոցիալական զարգացման հեռանկարները:

4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`

ա. կազմակերպության արտադրա-տնտեսական, ֆինանսա-տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվային իրավական ակտերը, հարկային օրենսդրությունը, հաշվապահական հաշվառման չափորոշիչները, աշխատանքային օրենսդրությունը,

բ. կառավարչական որոշումների ընդունման և իրականացման սկզբունքները,

գ. կազմակերպության արդյունավետ կառավարման հայրենական և համաշխարհային փորձը,

դ. մարքեթինգի կառավարման սկզբունքները, շուկայի ուսումնասիրման և վերլուծման մոտեցումները,

ե. ճյուղի ծառայությունների տեսականին, կատարվող աշխատանքները և իրականացվող ծառայությունները, դրանց տեխնիկատնտեսական առանձնահատկությունները և բնութագրերը, տեխնիկական, տնտեսական գործունեությանը վերաբերող փաստաթղթերի մշակումն ու լրացումը,

զ. մատակարարների, գործընկերների, սպառողների հետ պայմանագրերի կնքման, դրանց վերահսկման ընթացակարգը,

է. ճյուղում, կազմակերպությունում արտադրության տեխնոլոգիաները, տեխնիկական բնութագրերը, շահագործման ընթացակարգերը,

ը. աշխատանքի հոգեբանության ու սոցիոլոգիայի հիմունքները,

թ. կազմակերպությունում հաշվապահական հաշվառման կազմակերպումը,

ժ. հետազոտման պլանավորման և կազմակերպման արդիական մեթոդները,

ժա. շրջակա միջավայրի պահպանության սոցիալական պատասխանատվության միջոցները, աշխատանքի պաշտպանության նորմերն ու կանոնները, տեխնիկական անվտանգությունը

5) Շրջանավարտը կարողանա կիրառել`

ա. կազմակերպության արտադրատնտեսական գործունեության և շուկայում նրա դիրքերի վերլուծության մեթոդները և մոտեցումները,

բ. կազմակերպությունում արտադրանքի, ծառայությունների ինքնարժեքի և գնագոյացման մեթոդները,

գ. աշխատանքի նորմավորման, աշխատանքի նորմատիվների մշակման, աշխատանքային ժամանակի հետազոտման և որակի նորմերի վերլուծության մեթոդները,

դ. կազմակերպությունում ֆինանսական պլանավորման մեթոդները,

ե. նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման արդյունավետության գնահատման, ծառայության մրցունակության բարձրացման, կազմակերպման և կառավարման կատարելագործման մեթոդներն ու մոտեցումները:

 

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

 

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

 

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

 

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

 

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

 

«Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

    ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` (ԴԱՍԻՉ)        ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ

                                    ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԿԱՊԻ ՃՅՈՒՂՈՒՄ) (080600)

    ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ`         ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`  4 ՏԱՐԻ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

.______________________________________________________________________

|N|Կի- |Տեսա- |Շաբա-|Ֆիզ-  |Շաբաթական|Լսա- |Ինք- |Գու-|Կրեդիտների     |

| |սամ-|կան   |թական|կուլտ.|անհատական|րանա-|նու- |մա- |թիվը           |

| |յակ |ուսուց|լսա- |շաբաթ.|պարապ-   |յին  |րույն|րա- |               |

| |    |ման   |րան. |ժամ.  |մունքի   |ժամե-|ժամե-|յին |               |

| |    |շաբաթ-|ժամ. |թիվ   |ժամերի   |րի   |րի   |ժա- |               |

| |    |ների  |թիվ  |      |թիվը     |թիվը |թիվը |մերի|               |

| |    |թիվ   |     |      |_________|     |     |թիվը|               |

| |    |      |     |      |դաս.|առ. |     |     |    |               |

| |    |      |     |      |հետ |դա- |     |     |    |               |

| |    |      |     |      |    |սախ.|     |     |    |               |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|1|  I |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|2| II |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|3|III |  16  |  28 |  4   | 3  | 12 | 420 | 480 | 900|  28+2(2կա)    |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|4| IV |  16  |  28 |  4   | 3  | 13 | 420 | 480 | 900|  28+2(2կա)    |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|5| V  |  16  |  26 |  4   | 3  | 13 | 390 | 480 | 870| 26+3(1կն+1կա) |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|6| VI |  15  |  26 |  4   | 3  | 17 | 390 | 540 | 930|26+1(1կա)+4(պր)|

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|7|VII |  16  |  24 |  -   | 3  | 16 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|

| |    |      |     |      |    |    |     |     |    | 4(պր)         |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|8|VIII|  8   |  24 |  -   | 4  | 40 | 180 | 690 | 870| 12+4(մպք)+    |

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12(աապ)+1կա   |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

| |    | 119  |     |      |    |    | 3060| 4140|7200| 204+12+8+4+   |

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12=240        |

.______________________________________________________________________

 

._______ ______________________________.

|N|Կի- | |Քննաշր-|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|

| |սամ-| |ջանի   |կաների |կուրդի|նուր  |

| |յակ | |շաբաթ- |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|

| |    | |ների   |ների   |ների  |ների  |

| |    | |թիվ    |թիվ    |թիվ   |թիվ   |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|1|  I | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|2| II | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|3|III | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|4| IV | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|5| V  | |   3   |   -   |  4   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|6| VI | |   3   |   3   |  8   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|7|VII | |   4   |   3   |  3   |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|8|VIII| | 2+6 * |       |  10  |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

| |    | |  34   |   6   |  49  | 208  |

| |    | |       |       |      |      |

._______ ______________________________.

 

* 6 շաբաթ ավարտական աշխատանքի համար

 

.__________________________________________________________________________

|ԴԱՍԻՉ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ      |ԿԻ- |  ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ  |ՇԱԲԱԹԱԿԱՆ          |

|     |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ     |ՍԱՄ-|                        |ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ       |

|     |ԱՆՎԱՆՈՒՄԸ        |ՅԱԿ |                        |ԸՍՏ ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ   |

|     |                 |    |    .___________________|___________________|

|     |                 |    |    | ԱՅԴ ԹՎՈՒՄ         |   I     |   II    |

|     |                 |    |    |___________________|_________|_________|

|     |                 |    |    |  Դ |  Գ |  Լ |  Ի | 1  | 2  | 3  | 4  |

|     |                 |    |    |    |    |    |    |____|____|____|____|

|     |                 |    |    |    |    |    |    |15x |15x |15x |15x |

|     |                 |    |    |    |    |    |    |30  |30  |28  |28  |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|  1  |       2         |  3 | 4  | 5  | 6  |  7 |  8 |  9 | 10 | 11 | 12 |

|_____|___________________________________________________________________|

|01.00|  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ        |

|     |                         ԿՐԹԱԲԼՈԿ                                  |

|_____|___________________________________________________________________|

|01.01|Հայոց պատմություն| 1,2| 120| 45 | 15 |    | 60 | 200| 110|    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.02|Հայոց լեզու և    | 3,4| 120|    | 60 |    | 60 |    |    | 020| 020|

|     |գրականություն    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.03|Ռուսաց լեզու     | 1,2| 120|    | 60 |    | 60 | 020| 020|    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.04|Օտար լեզու       | 1,2| 300|    | 150|    | 150| 060| 040|    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.05|Փիլիսոփայություն,|  3 | 120| 30 | 30 |    | 60 |    |    | 220|    |

|     |սոցիոլոգիա       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.06|Իրավագիտություն  |  4 | 60 | 30 |    |    | 30 |    |    |    | 200|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.07|Քաղաքագիտություն |  5 | 60 | 30 |    |    | 30 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.08|Տնտեսագիտություն-| 1,2| 240| 90 | 30 |    | 120| 410| 210|    |    |

|     |1,2              |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.09|Ֆիզիկական        | 1-6|/360|    |/360|    |    |/040|/040|/040|/040|

|     |կուլտուրա        |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|01.10|Տնտեսագիտական    | 1  | 60 | 30 |    |    | 30 | 200|    |    |    |

|     |ուսմունքների     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |պատմություն      |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    |1200| 255| 345|    | 600| 890| 380| 240| 220|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |                 |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|___________________________________________________________________|

|02.00|  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ      |

|     |                                                                   |

|_____|___________________________________________________________________|

|02.01|Մաթեմատիկա       |1,2,| 540| 135| 135|    | 270| 330| 330| 330|    |

|     |                 | 3  |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|02.02|Ֆիզիկա           |1,2 | 180| 60 | 15 | 15 | 90 | 210| 201|    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|02.03|Քիմիա            | 2  | 90 | 30 |    | 15 | 45 |    | 201|    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|02.04|Ինֆորմատիկա      |1,2,| 360| 45 | 15 | 105| 195| 211| 103| 003|    |

|     |                 | 3  |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|02.05|Բնապահպանություն | 5  | 120| 45 | 15 |    | 60 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    |1290| 315| 180| 135| 660| 751| 835| 333|    |

|_____|___________________________________________________________________|

|03.00|        ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ             |

|_____|___________________________________________________________________|

|03.01|Համակարգչային    | 1,2| 120|    | 60 |    | 60 | 020| 020|    |    |

|     |գրաֆիկա          |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.02|Կենսագործ.       | 7  | 90 | 30 |    | 15 | 45 |    |    |    |    |

|     |անվտանգություն   |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.03|Քաղաքաց.պաշտպ.և  | 8  | 60 | 30 |    |    | 30 |    |    |    |    |

|     |ԱԻՀ              |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.04|Էլեկտրատեխնիկա-1 | 4  | 150| 45 | 15 | 15 | 75 |    |    |    | 311|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.05|Կիրառական        | 3  | 120| 30 | 30 |    | 60 |    |    | 220|    |

|     |մեխանիկա-1       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.06|Նյութագիտություն | 3  | 120| 45 |    | 15 | 60 |    |    | 301|    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|03.07|Չափագիտ.ստանդ.և  | 4  | 120| 45 |    | 15 | 60 |    |    |    | 301|

|     |սերտիֆ.          |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    | 780| 225| 105| 60 | 390| 020| 020| 521| 612|

|_____|___________________________________________________________________|

|04.00|         ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                 |

|_____|___________________________________________________________________|

|04.01|Միկրոտնտեսա-     | 3  | 120| 30 | 15 |    | 75 |    |    | 210|    |

|     |գիտություն       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.02|Վիճակագրություն  |  4 | 120| 30 | 30 |    | 60 |    |    |    | 220|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.03|Մենեջմենթ        |  4 | 120| 30 | 15 |    | 75 |    |    |    | 210|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.04|Հաշվապահական     |  5 | 150| 45 | 30 |    | 75 |    |    |    |    |

|     |հաշվառում        |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.05|Տնտ.գործ.        | 6  |120 | 30 | 30 |    | 60 |    |    |    |    |

|     |վերլուծություն   |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.06|Տնտ.մաթ.մեթոդներ | 6.7| 240| 60 | 60 |    | 120|    |    |    |    |

|     |և  մոդելներ      |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.07|Կազմակերպության  | 7  | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    |    |

|     |ֆինանսներ        |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.08|Հարկեր և         | 8  | 60 | 15 | 15 |    | 30 |    |    |    |    |

|     |հարկավորում      |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.09|Ներդր. և  նորա-  | 7  | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    |    |

|     |մուծությունների  |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |կառավարում       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|04.10|Իրֆորմատիկա -2   | 4  | 90 |    |    | 45 | 45 |    |    |    | 003|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |                 |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    |1230| 300| 225| 45 | 660|    |    | 210| 433|

|_____|___________________________________________________________________|

|05.00|             ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                    |

|_____|___________________________________________________________________|

|05.01|Մասնագիտության   | 2  | 30 | 15 |    |    | 15 |    |100 |    |    |

|     |ներածություն     |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.02|Կազմակերպություն-| 4  | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    | 210|

|     |ների             |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |տնտեսագիտություն |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.03|Կապի էկոնոմիկա   | 4.5| 180| 45 | 30 |    | 105|    |    |    | 110|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.04|Արտադրության     | 5.6| 210| 60 | 30 |    | 120|    |    |    |    |

|     |կազմակերպումը    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |կապի ճյուղի      |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |կազմակերպություն-|    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |ներում           |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.05|Վիճակագրություն-2| 5  | 60 | 15 | 15 |    | 30 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.06|Մարքեթինգ        | 5  | 150| 30 | 30 |    | 90 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.07|Ռադիո            | 5  | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    |    |

|     |էլեկտրոնիկայի    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |հիմունքներ       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.08|Կապի տեխնիկա     | 6.7| 210| 45 | 30 |    | 135|    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.09|Փոստային կապի    | 6  | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    |    |

|     |հիմունքներ       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.10|Ռադիոկապի և      | 6  | 60 | 30 |    |    | 30 |    |    |    |    |

|     |հեռարձակման      |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |տեխնիկական       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |միջոցներ         |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.11|Կապի ցանցեր և    | 8  | 90 | 15 |    | 15 | 60 |    |    |    |    |

|     |կոմունիկացիայի   |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |համակարգեր       |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.12|Տեղեկատվական և   |6.7 | 210| 15 | 90 |    | 105|    |    |    |    |

|     |հեռահաղորդակցական|    |    |    |    |    |    |    |    |    |    |

|     |տեխնոլոգիաներ    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.13|Էլեկտրոնային     | 8  | 60 |    | 30 |    | 30 |    |    |    |    |

|     |առևտուր          |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.14|Օպերացիոն        | 6.7| 210| 60 | 30 |    |120 |    |    |    |    |

|     |մենեջմենթ        |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.15|Միջազգային բիզնես|  7 | 90 | 30 | 15 |    | 45 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.16|Բանկային գործ    |  8 | 60 | 30 |    |    | 30 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|05.17|Ընտրովի դասընթաց |  8 | 60 | 30 |    |    | 30 |    |    |    |    |

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    |1980| 510| 345| 15 |1110|    | 100|    | 320|

|_____|_________________|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|     |Ընդամենը         |    |6480|1607|1199| 254|3420| 30 | 30 | 28 | 28 |

.__________________________________________________________________________

 

.______ _______________________________________________.

|ԴԱՍԻՉ| |ՇԱԲԱԹԱԿԱՆ          | ԿՆ | ԿԱ | ՔՆ | ՍՏ |ԿՐԵԴԻՏ|

|     | |ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ       |    |    |    |    |      |

|     | |ԸՍՏ ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ   |    |    |    |    |      |

|     | |___________________|    |    |    |    |      |

|     | |   III   |   IV    |    |    |    |    |      |

|     | |_________|_________|    |    |    |    |      |

|     | | 5  | 6  | 7  | 8  |    |    |    |    |      |

|     | |____|____|____|____|    |    |    |    |      |

|     | |15x |15x |15x | 8x |    |    |    |    |      |

|     | |26  |26  |24  |24  |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|  1  | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |  21  |

|_____| |______________________________________________|

|01.00| |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ  |

|     | |          ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ               |

|_____| |______________________________________________|

|01.01| |    |    |    |    |    |    |    | 1,2|  2+2 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.02| |    |    |    |    |    |    |    | 3,4|  2+2 |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.03| |    |    |    |    |    |    |    | 1,2|  2+2 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.04| |    |    |    |    |    |    |    | 1,2|  6+4 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.05| |    |    |    |    |    |    | 3  |    |   4  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.06| |    |    |    |    |    |    |    |  4 |   2  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.07| | 200|    |    |    |    |    |    |  5 |   2  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.08| |    |    |    |    |    |    | 1,2|    |  5+3 |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.09| |/040|/040|    |    |    |    |    | 1-6|   -  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|01.10| |    |    |    |    |    |    |    |  1 |   2  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | | 200|    |    |    |    |    | 3  | 17 |  40  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |______________________________________________|

|02.00| |   ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ      |

|     | |         ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                |

|_____| |______________________________________________|

|02.01| |    |    |    |    |    |    |    |1,2,|6+6+6 |

|     | |    |    |    |    |    |    |    | 3  |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|02.02| |    |    |    |    |    |    |    | 1,2|  3+3 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|02.03| |    |    |    |    |    |    |    |  2 |  3   |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|02.04| |    |    |    |    |    | 3  |1,2 |  3 |4+4+3+|

|     | |    |    |    |    |    |    |    |    |  1   |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|02.05| | 310|    |    |    |    |    |  5 |    |  4   |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | | 310|    |    |    |    | 1  |  8 |  2 | 42+1 |

|_____| |______________________________________________|

|03.00| |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ|

|_____| |______________________________________________|

|03.01| |    |    |    |    |    |    |    | 1,2|  2+2 |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.02| |    |    | 201|    |    |    |    |  7 |   3  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.03| |    |    |    | 400|    |    |    |  8 |   2  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.04| |    |    |    |    |    |    |  4 |    |   5  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.05| |    |    |    |    |    |    |  3 |    |   4  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.06| |    |    |    |    |    |    |  3 |    |   4  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|03.07| |    |    |    |    |    |    |  4 |    |   4  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | |    |    | 201| 400|    |    |  4 |  4 |  26  |

|_____| |______________________________________________|

|04.00| | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ    |

|_____| |______________________________________________|

|04.01| |    |    |    |    |    | 3  | 3  |    | 3+1  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.02| |    |    |    |    |    | 4  | 4  |    | 4+1  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.03| |    |    |    |    |    | 4  | 4  |    | 3+1  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.04| |320 |    |    |    |    |    | 5  |    |  5   |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.05| |    | 220|    |    |    |    | 6  |    |  4   |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.06| |    | 220| 220|    |    |    |6,7 |    | 4+4  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.07| |    |    | 210|    |    |    | 7  |    |  3   |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.08| |    |    |    | 220|    |    | 8  |    |  2   |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.09| |    |    | 210|    |    |    | 7  |    |  3   |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|04.10| |    |    |    |    |    |    |    | 4  |  3   |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | |320 | 440| 640| 220|  0 |  3 | 10 |  1 | 38+3 |

|_____| |______________________________________________|

|05.00| |      ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ      |

|_____| |______________________________________________|

|05.01| |    |    |    |    |    |    |    |  2 |   1  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.02| |    |    |    |    |    |    |  4 |    |   3  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.03| | 210|    |    |    |  5 |    |  5 |  4 | 2+3+1|

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.04| | 210| 210|    |    |    |  6 |  6 |  5 | 3+3+1|

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.05| | 110|    |    |    |    |    |    |  5 |   2  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.06| | 220|    |    |    |    |  5 |  5 |    |  4+1 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.07| | 210|    |    |    |    |    |  5 |    |   3  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.08| |    | 210|110 |    |  7 |    |  7 |  6 | 3+2+2|

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.09| |    | 210|    |    |    |    |  6 |    |   3  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.10| |    | 200|    |    |    |    |    |  6 |   2  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.11| |    |    |    | 202|    |  8 |  8 |    | 2+1  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.12| |    | 130| 030|    |    |    |    | 6,7| 4+3  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.13| |    |    |    | 040|    |    |    |  8 |   2  |

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.14| |    |210 |210 |    |    |  7 |  6 |  7 | 3+3+1|

|     | |    |    |    |    |    |    |    |    |      |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.15| |    |    |210 |    |    |    |  7 |    |   3  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.16| |    |    |    | 400|    |    |  8 |    |   2  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|05.17| |    |    |    | 400|    |    |    |  8 |   2  |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | | 960|1170| 560| 142|  2 |  4 | 11 | 11 | 58+8 |

|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|

|     | | 26 | 26 | 24 | 24 |  2 |  8 | 36 | 35 |204+12|

.______ _______________________________________________.

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման