110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(7-րդ մաս)
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
01.04.2011 թ.
N 271-Ն հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` 080600 Ձեռնարկությունների տնտեսագիտություն և
կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)
__________________________________________________
դասիչ, անվանումը
Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր
___________________________
անվանումը
1 080600 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»
(Քիմիական արդյունաբերության ճյուղում) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. 080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:
2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային տևողությունը առկա ուսուցման ձևի դեպքում 4 տարի է:
3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշտոն քիմիական արդյունաբերության բնագավառի կոնստրուկտորանախագծային, գիտահետազոտական և արտադրական կազմակերպություններում:
4. Մասնագիտական գործունեության բնագավառը.
Շրջանավարտի մասնագիտական գործունեության ասպարեզը քիմիական արդյունաբերությունն է, որտեղ քիմիկ - տեխնոլոգ տնտեսագետը կարող է վարել աշխատանքային գործունեություն հետևյալ ոլորտներում.
1)քիմիական արդյունաբերության օբյեկտներում,
2)արդյունաբերական կազմակերպությունների տնտեսություններում,
3)քիմիական ոլորտի բնույթ ունեցող նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներում,
4)պետական և տեղական կառավարման ստորաբաժանումներում:
5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներ են`
1) քիմիական նյութերի սինթեզման և վերամշակման գործարանները,
2)արդյունաբերական և կենցաղային թափոնների վնասազերծման կազմակերպությունները,
3)գիտահետազոտական կազմակերպություններում ճարտարագիտական-տնտեսագիտական բնույթի բաժիններում,
4) պետական և կառավարման ստորաբաժանումներում:
6.Մասնագիտական գործունեության տեսակները.
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը, սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`
1) կազմակերպա-կառավարչական,
2) արտադրատնտեսական,
3) պլանային-տնտեսական,
4) նախագծա-տնտեսական,
5)արտաքին տնտեսական:
Մասնագիտական գործունեության կոնկրետ ձևերը որոշվում են բուհի կողմից մշակված մասնագիտական-կրթական ծրագրի (պլանի) բովանդակությամբ:
7. Շրջանավարտի մասնագիտական գործունեության ընդհանրացված խնդիրները.
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը պատրաստ է հետևյալ մասնագիտական խնդիրների լուծմանը.
1) կոնստրուկտորա-տեխնոլոգիական գործունեություն.
ա. մասնակցություն տեխնիկական մշակումների, տեխնոլոգիական գործընթացների և կանոնակարգերի նկարագրմանը,
բ. գծագրերի, սխեմաների, կարգագրերի, բացատրագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի կատարում, տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացում.
2) գիտահետազոտական գործունեություն.
ա. ուսումնասիրվող քիմիական օբյեկտի վիճակի վերլուծություն,
բ. մասնակցություն տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկումների կատարման մեթոդների մշակմանը,
գ. իր մասնագիտական ոլորտին վերաբերող հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների մասին ինֆորմացիայի հավաքում, ուսումնասիրում և վերլուծություն,
դ. արդյունքների մշակում համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ.
3) կազմակերպա-կառավարչական գործունեություն.
ա. կատարողների կոլեկտիվի աշխատանքների կազմակերպում,
բ. արտադրանքի որակի` տրված մակարդակի ապահովման պայմաններում արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում,
գ. տեխնիկական վերահսկողության և կոլեկտիվի գործունեության ղեկավարման իրականացում.
4) շահագործողական գործունեություն.
ա. քիմիական օբյեկտների աշխատանքի արդյունավետության բարձրացում,
բ. քիմիական օբյեկտների աշխատանքային ռեժիմների օպտիմալ կառավարում,
գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների և միջոցների ընտրություն,
5) տնտեսագիտական գործունեության վերլուծություն և աուդիտ.
ա. ֆինանսա-տնտեսական գործունեության վարում,
բ. հաշվապահական հաշվառման գործունեության վարում,
գ. աուդիտի իրագործում:
8. Որակավորման պահանջները.
Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`
1) իրականացնելու կազմակերպության ընթացիկ պլանային-տնտեսական աշխատանքները, հաշվարկելու և վերլուծելու կազմակերպության աշխատանքի տեխնիկատնտեսական ցուցանիշները, կանխագուշակելու և պլանավորելու դրա զարգացումը, որոշելու քիմիկատեխնոլոգիական համալիրի ճյուղերում կազմակերպա-տնտեսական համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,
2) պատրաստ է իրականացնելու գործող կազմակերպությունների վերակառուցման կամ նորերի ստեղծման տեխնիկատնտեսական նախագծեր և որոշելու նոր տեխնիկայի ներդրման տնտեսական արդյունավետությունը,
3) պատրաստ է իրականացնելու տնտեսական ինֆորմացիայի ավտոմատ մշակում և քիմիկատեխնոլոգիական խնդիրներ լուծելիս կիրառելու տնտեսական-մաթեմատիկական մեթոդները և մոդելները, կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցները:
9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը
080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`
1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով»
2) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան:
II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`
միջնակարգ կամ միջնակարգ մասնագիտական կրթությունն է:
11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`
միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:
III 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
(Քիմիական արդյունաբերության ճյուղում) «ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով, որը ներառում է ուսումնական պլանը, ուսումնական առարկայական ծրագրերը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:
13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի նվազագույն պարտադիր բովանդակությանը, նրա իրականացման պայմաններին և նրա յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են պետական չափորոշիչով:
14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակությունը պետք է ապահովի շրջանավարտի պատրաստականությունը` համապատասխան սույն պետական կրթական որակավորման բնութագրի, և նախատեսում է ուսանողի կողմից հետևյալ առարկայական կրթաբլոկների ուսումնասիրում և պետական արդյունարար ատեստացիա.
1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ
2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ
3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մասնագիտական առարկաներ
4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ
5) Ֆակուլտատիվներ:
IV. (080600), «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (Քիմիական արդյունաբերության ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ.
._____________________________________________________________________.
|Դասիչ| ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |Կրեդիտ|
|_____|________________________________________________________|______|
|01.00|Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսական- ԸՀՍՏ | 40 |
|_____|________________________________________________________|______|
|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական - ԸՄԲ | 43 |
|_____|________________________________________________________|______|
|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ | 22 |
|_____|________________________________________________________|______|
|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ | 47 |
|_____|________________________________________________________|______|
|05.00|Մասնագիտական - Մ | 64 |
|_____|________________________________________________________|______|
| |Արտադրական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Նախաավարտական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Ամփոփիչ ատեստավորում | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____|________________________________________________________|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 240 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Դասիչ| Դասընթացների անվանումը և նրանց հիմնական բաժինները |կրեդիտ|
|_____|________________________________________________________|______|
|ԸՀՍՏ.|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ | 40 |
|01.00| | |
|_____|________________________________________________________|______|
|01.01|Հայոց պատմություն | 4 |
| |Հայոց պատմության առարկան, դերն ու նշանակությունը: Հին և | |
| |միջնադարյան Հայաստանի պետականությունները: | |
| |Քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման և հայոց | |
| |գրերի գյուտի քաղաքական և պատմամշակութային | |
| |նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի օջախները: | |
| |Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և կողմնորոշումները: | |
| |Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման պատմաքաղաքական | |
| |նշանակությունը: Հայ հասարակական հոսանքները: Ազատագրական | |
| |խմբակներն ու կազմակերպությունները: Հայկական հարցի | |
| |միջազգայնացումը: | |
| |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և դասերը: | |
| |Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը և | |
| |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի | |
| |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և արդիականությունը: 1918 թ.| |
| |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը: | |
| |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ | |
| |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական | |
| |քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային | |
| |ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: | |
| |Հայաստանի և ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի | |
| |երրորդ հանրապետության կայացման ներքին և արտաքին | |
| |դժվարությունները, քաղաքական համակարգը: | |
|_____|________________________________________________________|______|
|01.02|Հայոց լեզու և հայ գրականություն | 4 |
| |Հայոց լեզու և հայ գրականություն դասընթացի նպատակն է | |
| |ընդլայնել և խորացնել ուսանողների գիտելիքներն ու | |
| |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և | |
| |մշակույթի դարավոր հարստության և զարգացման արդի | |
| |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և | |
| |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական | |
| |հմտություններ` փաստաթղթավարության և մասնագիտական | |
| |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով: | |
| |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և | |
| |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից: | |
| |Հայ գրականության դասախոսությունները կրում են ակնարկային | |
| |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ ու | |
| |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև հայ | |
| |գրականության զարգացման օրինաչափությունների | |
| |դրսևորումներ: | |
| |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով | |
| |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես | |
| |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների | |
| |ձևավորմանը, մյուս առավել ծավալուն մասը նվիրված է | |
| |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական | |
| |կապակցման, ոճաբանության, թարգմանության և | |
| |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը` | |
| |իբրև հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և | |
| |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն | |
| |ստեղծելու կարողությունների զարգացման համար: Հայոց լեզվի | |
| |գործնական պարապմունքներն ուղղված են ուսանողների | |
| |գործնական հմտությունների զարգացմանը` գործնական | |
| |գրություններ և ճարտարագիտական փաստաթղթեր կազմելու, | |
| |ինչպես նաև թարգմանություններ կատարելու, տերմիններ | |
| |գործածելու, մասնագիտական գրականություն խմբագրելու | |
| |նպատակով: | |
|_____|________________________________________________________|______|
|01.03|Ռուսաց լեզու | 4 |
| |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական | |
| |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և ոճաբանությանը, | |
| |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել գրավոր խոսքի | |
| |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական | |
| |տեքստերի թարգմանություն և ծանոթացնել հիմնական | |
| |հասկացություններին, ինչպես նաև տեսության և տեխնիկայի | |
| |հիմունքներին: | |
| |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և | |
| |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր գրելու| |
| |և կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր), | |
| |տեխնիկական այլ տեքստեր կազմելու հմտություն: | |
| |Թարգմանչական համարժեքություն և փոխարինում, | |
| |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական | |
| |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` զեկուցագիր,| |
| |պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, աշխատանքային | |
| |պլան, գործարար նամակագրություն` արտադրական, վարչական | |
| |հարցերով,առևտրական նամակագրություն: | |
|_____|________________________________________________________|______|
|01.04|Օտար լեզու | 10 |
| |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար | |
| |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն | |
| |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և ապահովելով| |
| |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,| |
| |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,| |
| |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է | |
| |դպրոց-հետբուհական ուսուցում և համակարգի օղակներից մեկը | |
| |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում, | |
| |ինքնակրթություն): Առաջին կիսամյակում նախատեսվում է | |
| |ընդհանուր լեզվական, իսկ երկրորդ կիսամյակում` ընդհանուր | |
| |տեխնիկական ուսուցում: | |
|_____|________________________________________________________|______|
|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա | 4 |
| |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք: | |
| |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման | |
| |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց | |
| |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայության | |
| |սահմանումները: Փիլիսոփայության ֆունկցիաները: | |
| |Փիլիսոփայության և մյուս գիտությունների կապը: | |
| |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության | |
| |հանրակրթական և մասնագիտական նշանակությունը: Մտքի ձև և | |
| |բովանդակություն: Մտքի ձևերը. հասկացություն, | |
| |դատողություն, մտահանգում: Բառ-հասկացություն, | |
| |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները: | |
| |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության | |
| |տեսակները: «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի | |
| |մասին ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում: | |
| |Շարժման ձևերը: Տարածություն և ժամանակ: Տարածության, | |
| |ժամանակի և շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: | |
| |Օրենք կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության | |
| |և պատճառականության սկզբունքները: Դինամիկական և | |
| |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը): | |
| |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան: | |
| |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը | |
| |մշակույթի պատմության մեջ: Բնական և արհեստական միջավայր:| |
| |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք: | |
| |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը | |
| |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի | |
| |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության | |
| |ձևերը: Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն: | |
| |Ճանաչողություն և գիտելիք: Ստեղծագործություն և բնազդ: | |
| |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: Գիտական| |
| |և առօրյա ճանաչողություն: Գիտական գիտելիքի կառուցվածքը: | |
| |Աշխարհի գիտական պատկերը: Գիտական ճանաչողության | |
| |մեթոդները: Գիտության բարոյականությունը: | |
| |Նյութական և գաղափարական հարաբերություններ: Հասարակական | |
| |գիտակցություն. կառուցվածքը և ձևերը: Պետության | |
| |հատկանիշները և ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական | |
| |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր): | |
| |Ազգ-Պետություն-Մարդկություն: Ժողովրդավարություն և | |
| |իրավական պետություն: Ազատություն և անհրաժեշտություն: | |
| |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անհատի բարոյական | |
| |հիմքերը: Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: Մարդկության | |
| |ապագան: | |
| |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի առաջացման | |
| |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և գիտական | |
| |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը): | |
| |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական | |
| |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական | |
| |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային | |
| |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և «Y» | |
| |տեսություններ: | |
| |Մարդը և աշխատանքը: Անհատի սոցիոլոգիական նկարագիրը: | |
| |Մարդկային պահանջմունքների համակարգը: Հույզերի | |
| |ինֆորմացիոն-պահանջմունքային տեսությունը: Պահանջմունքների| |
| |բավարարման սոցիալական և հոգեբանական գործոնները: | |
| |Աշխատողի և արտադրության պահանջներ. համատեղելիություն և | |
| |հակադրություն (հակասություններ): Աշխատանքային խմբի | |
| |սոցիալ-հոգեբանական մթնոլորտը: Պաշտոնական և | |
| |ոչ-պաշտոնական հարաբերություններ: Հասարակական կարծիքը | |
| |որպես բարոյական հսկիչ: Աշխատանքային | |
| |շարժառիթներ:Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների | |
| |ըմբռնումը: Կառավարման հիմնական ոճերը: Լիդերության | |
| |հարցը: Ղեկավարի էթիկան: Կազմակերպության սոցիալական | |
| |ծառայություն: | |
|_____|________________________________________________________|______|
|01.06|Իրավագիտություն | 2 |
| |Պետությունը և իրավունքը. նրանց դերը հասարակական | |
| |կյանքում: | |
| | | |
| |Իրավունքի նորմերը և չափորոշիչ-իրավական ակտերը: | |
| |Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը: Միջազգային | |
| |իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ: Հայաստանի | |
| |Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը և | |
| |ենթաօրենսդրական ակտերը: Հայաստանի Հանրապետության | |
| |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը: Իրավախախտումը | |
| |և իրավական պատասխանատվությունը: Օրինականության և | |
| |կարգուկանոնի տեղը ժամանակակից հասարակությունում: | |
| |Իրավական պետություն. քաղաքացիական հասարակարգ: Հայաստանի| |
| |Հանրապետության Սահմանադրությունը` որպես պետության | |
| |հիմնական օրենք: Մարդու և քաղաքացու հիմնական | |
| |իրավունքներն ու ազատությունները Հայաստանի | |
| |Հանրապետությունում, նրանց երաշխիքները: Պետական | |
| |իշխանության օրգանների համակարգը և տեղական | |
| |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության| |
| |տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային | |
| |կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական | |
| |իրավահարաբերություն հասկացությունը: Ֆիզիկական և | |
| |իրավաբանական անձ: Սեփականության իրավունք: | |
| |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և | |
| |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում: Ժառանգական | |
| |իրավունք: Ամուսնաընտանեկան հարաբերություններ: | |
| |Ամուսինների, ծնողների և երեխաների փոխադարձ իրավունքներն| |
| |ու պարտավորությունները: Պատասխանատվությունը ըստ | |
| |ընտանեկան իրավունքի: Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ):| |
| |Աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը այն| |
| |խախտելու դեպքում: Վարչական իրավախախտումները և վարչական | |
| |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը: | |
| |Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար: | |
| |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության | |
| |իրավական կարգավորման յուրահատկությունները: Պետական | |
| |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և | |
| |նորմատիվիրավական ակտերը ինֆորմացիայի և պետական | |
| |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում: | |
| | | |
|_____|________________________________________________________|______|
|01.07|Քաղաքագիտություն | 2 |
| |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և մեթոդը: | |
| |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և | |
| |իշխանային հարաբերությունները: Քաղաքականության դերն ու | |
| |տեղը ժամանակակից հասարակության կյանքում: | |
| |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական | |
| |ուսմունքների պատմությունը: Հայկական քաղաքական | |
| |սովորույթները, ակունքները, սոցիալ մշակութային | |
| |հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից | |
| |քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական հասարակությունը, | |
| |նրա ծագումն ու առանձնահատկությունը: Քաղաքացիական | |
| |հասարակության առանձնահատկությունները Հայաստանում: | |
| |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական | |
| |իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական վարչակարգերը| |
| |Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ համակարգեր: | |
| |Քաղաքական հարաբերություններն ու գործընթացները: Քաղաքական| |
| |բախումներն ու նրանց լուծման ուղիները: Քաղաքական | |
| |տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ: Քաղաքական | |
| |մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն ու | |
| |շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական | |
| |լիդերություն: Քաղաքականության սոցիալ մշակութային | |
| |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և միջազգային| |
| |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքական գործընթացի | |
| |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության | |
| |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում:| |
| |Քաղաքական իրականության իմացության մեթոդաբանությունը: | |
| |Քաղաքական գիտելիքի մոդելները: Փորձնական քաղաքական | |
| |գիտելիք: Քաղաքական վերլուծություն և կանխատեսում: | |
|_____|________________________________________________________|______|
|01.08|Տնտեսագիտություն | 8 |
| |Տնտեսագիտության առարկան և մեթոդները: Խնայողության | |
| |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և եկամտի | |
| |շրջապտույտը: | |
| |Անհատական շուկաների վերլուծությունը: Պահանջարկ և | |
| |առաջարկ: | |
| |Պետության տնտեսական դերը: Մակրոտնտեսական ցուցանիշներ: | |
| |Մակրոտնտեսական անկայունություն. գործազրկություն և | |
| |ինֆլյացիա: Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական | |
| |պահանջարկ և ամբողջական առաջարկ: Ամբողջական ծախսերի | |
| |մոդելը: Արտադրության հավասարակշռված ծավալը: Բյուջետային | |
| |դեֆիցիտը և պետական պարտքը: Գանձարանային | |
| |քաղաքականություն: Փողը: Բանկերը: Վարկա-դրամական | |
| |քաղաքականություն: Տնտեսական աճ: Միջազգային առևտուր: | |
|_____|________________________________________________________|______|
|01.09|Տնտեսագիտական ուսմունքների պատմություն | 2 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին պատկերացում տալ | |
| |տնտեսագիտական մտքի` պատմության փորձով տնտեսական հարցերի | |
| |լուծման էվոլյուցիայի մասին: Այն ընդգրկում է հետևյալ | |
| |թեմաները` Տնտեսագիտական դպրոցներ` մերկանտիլիստներ, | |
| |ֆիզիոկրատներ, դասական տնտեսագիտություն, պատմական դպրոց, | |
| |մարժինալիզմ, կեմբրիջյան դպրոց, քեյնսյան, մոնետարիստական | |
| |տեսություններ, ինստիտուցիոնալիզմ, շվեդական դպրոց, | |
| |նեոքենսյականություն, նեոլիբերալիզմ, հայ տնտեսական | |
| |փիլիսոփայություն: | |
|_____|________________________________________________________|______|
|01.10|Ֆիզիկական կուլտուրա | - |
| |Մարմնակրթություն և սպորտ առարկան անց է կացվում ուսանողի| |
| |ուսումնառության բոլոր տարիներին և իրականացվում է | |
| |հետևյալ ձևով` ուսումնական պարտադիր պարապմունքներ և | |
| |ուսանողության ինքնուրույն պարապմունքներ: | |
| |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և | |
| |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով: Բժշկական | |
| |քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են | |
| |մարզական մասնագիտական խմբերում ըստ | |
| |մասնագիտությունների`Վ/բոլ» Բ/բոլ» Ս/թենիս» ատլետիզմ» | |
| |ծանրամարտ» լող» ռիթմիկ մարմնամարզություն» ձեռնամարտ; | |
| |Առողջության կողմից շեղումներ ունեցող ուսանողները | |
| |տեղավորվում են հատուկ և բուժական խմբերում; Առավել լավ | |
| |պատրաստականություն ունեցող ուսանողները» ինչպես նաև | |
| |բարձր կուրսերի ուսանողները մարզվում են մարզական | |
| |կատարելագործման խմբերում շաբաթը 6-12 ժամ ժամաքանակով: | |
| |Գնահատման համակարգը ընդգրկում է ուսանողի տեսական մասի | |
| |յուրացման աստիճանը մինչև 20 միավոր: Տեսական հարցումը | |
| |համապատասխանում է կիսամյակում տրված դասախոսական | |
| |դասընթացին: Գործնական մասնագիտացված դասերից ուսանողը | |
| |պարտավոր է հավաքել 30-50 միավոր:ՈՒսանողի ֆիզիկական | |
| |պատրաստվածության աստիճանը գնահատվում է ԸՖՊ, ՀՖՊ, | |
| |տեխնիկական և տակտիկական գնահատման համալիր | |
| |վարժությունների միջոցով որը գնահատվում է մինչև 30 | |
| |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ` | |
| |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և 81-100` | |
| |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները | |
| |հնարավորություն ունեն 100% հաճախման և տեսական բաժնի | |
| |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել | |
| |լավ: Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են| |
| |լրացման: | |
|_____|________________________________________________________|______|
| ԸԲ |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ | 43 |
|02.00| | |
|_____|________________________________________________________|______|
|02.01|Մաթեմատիկա | 18 |
| |Գծային հանրահաշվի և անալիտիկ երկրաչափության տարրերը | |
| |Մաթեմատիկական անալիզի ներածումը | |
| |Մեկ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ | |
| |(կիրառություններով) | |
| |Մեկ փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ | |
| |Մի քանի փոփոխականի ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ | |
| |Սովորական դիֆերենցիալ հավասարումներ | |
| |Թվային, ֆունկցիոնալ և Ֆուրյեի շարքեր | |
| |Բազմապատիկ, կորագիծ և մակերևութային ինտեգրալներ | |
| |Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական | |
| |վիճակագրություն: | |
|_____|________________________________________________________|______|
|02.02|Ֆիզիկա | 6 |
| |Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի | |
| |կինեմատիկա: Դինամիկայի հիմնական հասկացությունները: | |
| |Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Նյութական | |
| |կետերի համակարգ, նրա դինամիկան: Պահպանման օրենքները: | |
| |Համակարգի ազատության աստիճանների թիվը: Պինդ մարմնի | |
| |կինեմատիկայի և դինամիկայի տարրերը: Գալիլեյի | |
| |հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության հատուկ | |
| |տեսության տարրերը: | |
| |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները: | |
| |Մաքսվելի բաշխումը: Իդեալական և իրական գազեր, | |
| |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ: | |
| |Բարոմետրական բանաձև, Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի| |
| |առաջին օրենքը: Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական | |
| |գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Մոլեկուլների | |
| |ազատության աստիճանների թիվը: Ադիաբատ պրոցեսի | |
| |հավասարումը: Ջերմունակություն, նրա կապը նյութի քվանտային| |
| |հատկությունների հետ: Ոչ հավասարակշիռ պրոցեսներ: | |
| |Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը: | |
| |Էնտրոպիան ջերմադինամիկայում և վիճակագրական ֆիզիկայում: | |
| |Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման երևույթների | |
| |տեսության տարրերը: Էլեկտրասատատիկ դաշտը, նրա | |
| |պոտենցիալային բնույթը և նրան բնորոշող մեծությունները: | |
| |Էլեկտրական դիպոլ: Էլեկտրասատատիկ դաշտը նյութում, | |
| |բևեռացման մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրասատատիկ | |
| |դաշտի էներգիան: Հաղորդականության էլեկտրոնային | |
| |տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ տեղամասի համար,| |
| |էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական դաշտ, | |
| |նրան բնորոշող մեծությունները: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: | |
| |Լորենցի ուժ, Ամպերի ուժ, Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և | |
| |շրջապտույտի թեորեմը մագնիսական դաշտի ինդոկցիայի համար: | |
| |Նյութի մագնիսական հատկությունները: Ինդուկտիվություն: | |
| |Մագնիսական դաշտի էներգիան: Փոփոխական դաշտեր և | |
| |անընդհատության հավասարում: Էլեկտրամագնիսական ինդուկցիա,| |
| |ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները | |
| |դիֆերենցիալ և ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց | |
| |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր:| |
| |Մարող և ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական | |
| |ալիքներ: Խմբային արագություն: Էլեկտրամագնիսական | |
| |ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի | |
| |էներգիան և էներգիայի հոսքը: Ինտերֆերենց: | |
| |Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, դիֆրակցիա:| |
| |Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: Ջերմային | |
| |ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման օրենքը: Պլանկի| |
| |քվանտային վարկածը և Պլանկի բաշխումը: Լուսաէֆեկտը և | |
| |Կոմպտոնի երևույթը, դրանց մեկնաբանումը ըստ քվանտային | |
| |տեսության: Միկրոմասնիկների ալիքային հատկությունները, | |
| |դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի հավասարումը, ալիքային | |
| |ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և | |
| |ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը | |
| |պարզագույն համակարգերի համար: Միկրո-մասնիկների | |
| |դիֆրակցիան և նրա կիրառությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|02.03|Քիմիա | 3 |
| |Տարրերի ատոմների կառուցվածքը և պարբերական համակարգը: | |
| |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը, | |
| |հիբրիդացում, մոլեկուլային օրբիտալների մեթոդը իոնական, | |
| |ջրածնական և դոնորաակցեպտորային կապեր, կոմպլեքս | |
| |միացություններ): Ջերմաքիմիա, ռեակցիաների ընթացքի | |
| |ուղղության որոշումը: Քիմիական կինետիկա և | |
| |հավասարակշռություն: Լուծույթներ, նրանց բաղադրության և | |
| |կոնցենտրացիայի արտահայտման եղանակները: Լուծույթների | |
| |կոլիգատիվ հատկությունները (Ռաուլի և Վանտ-Հոֆի | |
| |օրենքները): Էլեկտրոլիտների լուծույթներ: Աղերի հիդրոլիզը:| |
| |Օքսիդավերականգնման ռեակցիաներ: Գալվանական էլեմենտներ, | |
| |էլեկտրոլիզ, մետաղների կոռոզիան: Պարբերական համակարգի | |
| |տարրերի հատկությունները: s-, p-, d-, f- տարրերը և նրանց| |
| |միացությունները: Կոմպլեքս միացություններ: Անօրգանական | |
| |սինթեզ: Անօրգանական քիմիան և էկոլոգիան: | |
|_____|________________________________________________________|______|
|02.04|Ինֆորմատիկա | 12 |
| |Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի | |
| |սկզբունքը,հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման | |
| |սկզբունքը: | |
| |Համակարգիչների նախագծման թվաբանական և տրամաբանական | |
| |հիմունքները: Էլեկտրոնային փոստ: Կիրառական ծրագրային | |
| |միջոցներ: | |
| |Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր: | |
| |Հակավիրուսային ծրագրային միջոցներ:Արխիվացնող ծրագրային | |
| |միջոցներ: | |
| |Ալգորիթմ, ներկայացման եղանակները, դասակարգումը: | |
| |ՊԱՍԿԱԼ լեզվի հիմնական օբյեկտները (այբուբենը, տվյալներ, | |
| |գործողություններ հասկացությունները, փոփոխականների, | |
| |հաստատունների ներկայացման ձևերը, տիպերը, ստանդարտ | |
| |ֆունկցիաներ, արտահայտություններ, Պասկալ ծրագրի | |
| |կառուցվածքը: | |
| |Գծային ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի | |
| |օպերատորներ): | |
| |Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում (պայմանական, | |
| |անպայման անցման և CASE օպերատորներ): | |
| |Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FOR, WHILE, REPEAT): | |
| |Ներդրված ցիկլեր: | |
| |Միաչափ և երկչափ զանգվածների մշակում: Պրոցեդուրա և | |
| |ֆունկցիա: | |
| |Տվյալների ոչ ստանդարտ տիպեր (տող տիպ, գրառումներ): | |
| |Ֆայլերի մշակում: | |
| |Էկրանի ղեկավարումը տեքստային և գրաֆիկական ռեժիմներում: | |
| |Ստեղնաշարի, տպող սարքի և ձայնային սարքավորման | |
| |ղեկավարում: | |
| |C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ, | |
| |բանալի բառեր, մեկնաբանություններ): Պայմանի օպերատորներ | |
| |(if...else, if...else...if...): Պայման գործողություն: | |
| |Switch օպերատոր: Ցիկլային ծրագրերի | |
| |կազմակերպում (do-while, for): Ներդրված ցիկլեր: | |
| |Զանգվածների մշակում: Սիմվոլային տողեր: | |
| |Կառուցվածքներ և միավորումներ: Կառուցվածքների | |
| |զանգվածներ: | |
| |Ցուցիչներ: Ֆունկցիաներ: | |
| |Առանց պարամետրերի և պարամետրերով մակրոսներ: | |
| |Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորման սկզբունքների | |
| |իրականացումը C++-ում: | |
| |Դաս, օբյեկտ: Դասի սեկցիաները: | |
| |Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային ներմուծում-արտածում | |
| |(cin, cout): | |
| |Ֆունկցիաների վերաբեռնում: Կոնստրուկտոր և դեստրուկտոր: | |
| |Օբյեկտների փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից | |
| |օբյեկտների վերադարձնումը: | |
| |Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ: This ցուցիչ: Դինամիկ | |
| |հիշողություն: New և delete օպերատորներ: | |
| |Հղումներ: Հղումների փոխանցումը ֆունկցիաներին: | |
| |Ժառանգում: Դասերի ընտանիք և պոլիմորֆիզմ: | |
| |Վիրտուալ ֆունկցիաներ: Դինամիկ պոլիմորֆիզմ: | |
| |Շաբլոնային ֆունկցիաներ և դասեր: | |
| |Լոկալ, գլոբալ և դինամիկ փոփոխականներ: Ստատիկ | |
| |փոփոխականներ: | |
|_____|________________________________________________________|______|
|02.05|Բնապահպանություն | 4 |
| |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը` | |
| |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ: | |
| |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր | |
| |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացիա: | |
| |Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական | |
| |լիմիտավորող էկոլոգիական գործոնները, օպտիմումի օրենքը: | |
| |Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության| |
| |մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը: | |
| |Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա | |
| |միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Արդյունաբերական| |
| |և կենցաղային թափոններ, նրանց վնասազերծումը և թաղումը: | |
| |Կեղտաջրերի մաքրումը: Անթափոն արտադրության կազմակերպումը:| |
| |Շրջակա միջավայրի աղտոտումը հանքավայրերի հետախուզման և | |
| |հանքավայրերի շահագործման աշխատանքների դեպքում և | |
| |միջավայրի պաշտպանության միջոցները: Միջավայրի | |
| |պաշտպանությունը սև և գունավոր մետալուրգիայի | |
| |արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության | |
| |միջոցները: Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, | |
| |ռացիոնալ բնօգտագործում: Բնօգտագործման կառավարման | |
| |կազմակերպաիրավական հիմքերը: | |
|_____|________________________________________________________|______|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում