Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(8-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

| ԸՃ  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ                      |  22  |

|03.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                   |   4  |

|     |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և          |      |

|     |ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության    |      |

|     |գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական                |      |

|     |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և  համալիր      |      |

|     |գծագիր:  Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ,  մարմին) |      |

|     |գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: Ֆիգուրների    |      |

|     |ինցիդենտային փոխհարաբերությունները (դիրքային խնդիրներ): |      |

|     |Կազմածո մարմինները և  դրանց գրաֆիկական մոդելավորման     |      |

|     |առանձնահատկությունները: Կտրվածքների և  հատույթների      |      |

|     |կիրառությունը: Հիմնական մետրական խնդիրները: Ֆիգուրի     |      |

|     |պարամետրավորումը որպես նրա առաջադրման մեթոդ:            |      |

|     |Ճարտարագիտական գծագրերի ձևավորման                       |      |

|     |առանձնահատկությունները: Էսքիզներ:  Միացումներ, հավաքման |      |

|     |գծագրեր: Սխեմաներ և  դիագրամներ:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                      |   3  |

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար     |      |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային         |      |

|     |պայմանների բնութագրերը:  Կենսագործունեության            |      |

|     |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական և  |      |

|     |կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի կառուցվածքային  |      |

|     |և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պաշտպանություն   |      |

|     |անբավարար լուսավորությունից:  Պաշտպանություն անբարենպաստ|      |

|     |օթերևութաբանական  պայմաններից: Պաշտպանություն վնասակար  |      |

|     |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն   |      |

|     |աղմուկից, ինֆրա և  ուլտրա ձայներից: Պաշտպանություն      |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթների     |      |

|     |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող           |      |

|     |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական  |      |

|     |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և     |      |

|     |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից:             |      |

|     |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում առաջացող |      |

|     |վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների |      |

|     |շահագործման ընթացքում առաջացած վտանգներից,              |      |

|     |արդյունաբերական կազմակերպությունների ու արտադրամասերի   |      |

|     |կառուցվածքի և  պահպանմանը ներկայացվող                   |      |

|     |կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն          |      |

|     |հրդեհներից:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանություն և  արտակարգ իրավիճակների    |    2 |

|     |հիմնահարցեր                                             |      |

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ   |      |

|     |իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և  կանխարգելման |      |

|     |միջոցառումները: Արտակարգ իրավիճակների և  քաղաքացիական   |      |

|     |պաշտպանության համակարգի խնդիրներն ու գործառույթները:    |      |

|     |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և  քիմիական           |      |

|     |իրադրությունների գնահատման մոդելները: Բնակչության       |      |

|     |պաշտպանության կազմակերպումը խաղաղ և  պատերազմական       |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում: Խաղաղ և |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության|      |

|     |ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: Խաղաղ և      |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում և  անհետաձգելի վթարային վերականգնողական  |      |

|     |աշխատանքները և  կատարման համար անհրաժեշտ տեխնիկական     |      |

|     |միջոցների բնութագրերը: Արտակարգ իրավիճակների ռիսկի      |      |

|     |գնահատումը:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.04|Էլեկտրատեխնիկա                                          |    5 |

|     |Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը,   |      |

|     |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և       |      |

|     |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի        |      |

|     |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային |      |

|     |հոսանքների, համարժեք գեներատորի համարժեք                |      |

|     |ձևափոխությունների  մեթոդները):                          |      |

|     |Փոփոխական հոսանքի շղթաներ: Սինուսոիդական մեծությունների |      |

|     |ստացումը, գործող և  միջին արժեքները և  դրանց            |      |

|     |արտահայտումը պտտվող վեկտորներով ու կոմպլեքս թվերով:     |      |

|     |Ռեզիստիվ, ինդուկտիվ և  ունակային տարրերով               |      |

|     |ուսումնասիրությունը:  Էլեկտրական շղթաների հիմնական      |      |

|     |օրենքները փոփոխական հոսանքի դեպքում և  հաշվարկը:        |      |

|     |Եռաֆազ շղթաներ: Աստղաձև  և  եռանկյունաձև  միացված       |      |

|     |սիմետրիկ և  ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների հետազոտումը և   |      |

|     |հաշվարկը: Անցումային պրոցեսների հետազոտումը պարզագույն  |      |

|     |էլեկտրական շղթաներում: Մագնիսական շղթաներ:              |      |

|     |Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց հատկությունները և         |      |

|     |կիրառությունը տարբեր նշանակության մագնիսական շղթաներում:|      |

|     |Պարզագույն մագնիսական շղթաների հաշվարկը:                |      |

|     |Տրանսֆորմատորներ: Միաֆազ և  եռաֆազ տրանսֆորմատորների    |      |

|     |կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: Ավտոտրանսֆորմատորներ,|      |

|     |չափման և  եռակցման տրանսֆորմատորներ: Կիսահաղորդիչային   |      |

|     |սարքեր, բնութագծերը և  կիրառման բնագավառները:           |      |

|     |Կիսահաղորդիչային ուղղիչներ և  ուժեղացուցիչներ: Ասինխրոն |      |

|     |շարժիչներ: Եռաֆազ և  միաֆազ շարժիչների կառուցվածքը,     |      |

|     |աշխատանքը, բնութագծերը և  կիրառման բնագավառները:        |      |

|     |Սինխրոն մեքենաներ: Մեքենայի կառուցվածքը, բնութագծերը և  |      |

|     |կիրառման բնագավառները:                                  |      |

|     |Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը, աշխատանքը     |      |

|     |որպես գեներատոր և  որպես շարժիչ, բնութագծերը և  կիրառման|      |

|     |բնագավառները:                                           |      |

|     |Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական շարժիչների տիպի և          |      |

|     |հզորության ընտրությունը: Էլեկտրական ապարատներ,          |      |

|     |կառավարման սխեմաներ:                                    |      |

|     |Էլեկտրամատակարարման հիմունքները:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.05|Կիրառական մեխանիկա                                      |    4 |

|     |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները,      |      |

|     |հիմնախնդիրները և  դերը ճարտարագիտական կրթության         |      |

|     |բնագավառում:                                            |      |

|     |ՈՒսումնասիրվող օբյեկտների և  դրանց տարրերի մոդելները:   |      |

|     |Բացարձակ և  դեֆորմացվող պինդ մարմիններ:  Մեխանիզմների   |      |

|     |կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի կինեմատիկայի |      |

|     |տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ վերլուծություն: Ստատիկայի|      |

|     |և  դինամիկայի տարրեր: Մեխանիզմների դինամիկ              |      |

|     |վերլուծություն: Մեխանիզմների և  մասերի ամրության        |      |

|     |հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և  միացությունների  |      |

|     |հաշվարկների հիմունքներ:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|03.07|Նյութագիտություն                                        |    4 |

|     |Նյութերի մեխանիկական, ֆիզիկաքիմիական և  տեխնոլոգիական   |      |

|     |հատկությունները:  Նյութերի բյուրեղային կառուցվածքը և    |      |

|     |կառուցվածքային արատները: Մետաղների և  համաձուլվածքների  |      |

|     |կառուցվածքի ձևավորումը  բյուրեղացման ժամանակ, պլաստիկ   |      |

|     |դեֆորմացիա և  վերաբյուրեղացում: Պողպատի, թուջի,         |      |

|     |մոլիբդենի և  պղնձի մետալուրգիան: Մեքենամասերի և         |      |

|     |նախապատրաստվածքների ստացումը ձուլումով, ճնշմամբ         |      |

|     |մշակմամբ, եռակցումով և  մեխանիկական մշակումով: Մետաղների|      |

|     |ձուլման, ճնշումով մշակման և  եռակցման տեխնոլոգիաներ:    |      |

|     |Համաձուլվածքների ստացման տեսություն, վիճակի դիագրամներ  |      |

|     |և  նրանց կառուցումը: Երկաթ-ածխածնային համաձուլվածքներ:  |      |

|     |Ածխածնային պողպատներ, նրանց կառուցվածքը, մակնիշավորումը |      |

|     |և  կիրառման բնագավառները: Թուջեր, նրանց կառուցվածքը,    |      |

|     |մակնիշավորումը և  կիրառման բնագավառները: Պողպատների     |      |

|     |ջերմային մշակման տեսակները և  նրանց                     |      |

|     |առանձնահատկությունները: Լեգիրացված պողպատներ, նրանց     |      |

|     |դասակարգումը, հատկությունները և  մակնիշավորումը:        |      |

|     |Գործիքաշինական, հրաամուր, հրակայուն և  չժանգոտվող       |      |

|     |պողպատներ և  համաձուլվածքներ: Կարծր համաձուլվածքներ,    |      |

|     |նրանց հատկությունները և  կիրառման բնագավառները: Պղինձը  |      |

|     |և  նրա համաձուլվածքները, մակնիշավորումը և  կիրառման     |      |

|     |բնագավառները: Ալյումինը և  նրա համաձուլվածքները,        |      |

|     |մակնիշավորումը և  կիրառման բնագավառները:                |      |

|_____|________________________________________________________|______|

|03.06|Չափագիտություն, ստանդարտացում և  սերտիֆիկացում          |    4 |

|     |Չափագիտության դերն ու նշանակությունը գիտության ու       |      |

|     |տեխնիկայի զարգացման հարցում: Չափագիտության հիմնական     |      |

|     |հասկացությունները: Միավորների, միջազգային համակարգ:     |      |

|     |Չափումների և  դրանց սխալների դասակարգումը: Պարբերական և |      |

|     |պատահական սխալների բնութագրերը: Չափիչ սարքերի սխալների  |      |

|     |նորմավորումը, ճշտության դասերը և  հիմնական չափագիտական  |      |

|     |բնութագրերը: Չափումների միասնականությունը չափագիտական   |      |

|     |ապահովում, չափագիտական պետական ծառայություն:            |      |

|     |Էլեկտրամեխանիկական չափիչ հիմնական բնութագրերը և         |      |

|     |շահագործման առանձնահատկությունները: Համեմատիչ սարքեր: Ոչ|      |

|     |էլեկտրական մեծությունների չափիչ կերպափոխիչներ և         |      |

|     |հիմնական տեխնոլոգիական մեծությունների սարքեր:           |      |

|     |Ստանդարտացման հիմնական հասկացությունները, նրա դերն ու   |      |

|     |նշանակությունը արտադրանքի որակի բարձրացման հարցում:     |      |

|     |Ստանդարտացման ազգային և  միջազգային կազմակերպություններ,|      |

|     |ստանդարտացման ազգային համակարգ: Ստանդարտների տեսակները  |      |

|     |և  դրանց առանձնահատկությունները:  Սերտիֆիկացման հիմնական|      |

|     |հասկացությունները, արտադրանքի որակը, սերտիֆիկացման      |      |

|     |համակարգերը: Սերտիֆիկացման փորձարկումներ,               |      |

|     |համապատասխանության նշանի և  սերտեֆիկատի ստացման կարգը:  |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|  ԸԲ |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ                           |  47  |

|04.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.01|ԷՀՄ-ի կիրառությունը քիմիական տեխնոլոգիաներում           |   8  |

|     |Հավասարումների մոտավոր լուծման խնդրի դրվածքը, արմատների |      |

|     |առանձնացումը և  ճշգրտումը: Միջակայքի կիսման, իտերացիայի |      |

|     |և  Նյուտոնի մեթոդները:  Զուգամիտության պայմանը,         |      |

|     |մոտարկման ճշտության գնահատումը, իտերացիայի ավարտի       |      |

|     |պայմանի չափանիշները: Մոդելավորումը քիմիական             |      |

|     |տեխնոլոգիաներում, քիմիական փոխակերպման                  |      |

|     |օրինաչափությունները: Հոմոգեն խողովակավոր և  անընդհատ և  |      |

|     |ընդհատ գործողության խառնիչով ռեակտորների, ուղղահայաց    |      |

|     |խողովակավոր կոնդեսատորներում բազմաբաղադրիչ գազ-գոլորշի  |      |

|     |խառնուրդների ուղղահոս և  հակահոս կոնդեսացման պրոցեսի,   |      |

|     |բազմաբաղադրիչ հեղուկ խառնուրդի գոլորշիացման պրոցեսի և   |      |

|     |անընդհատ գործողության բինար խառնուրդի ափսեավոր          |      |

|     |ռեկտիֆիկացման տեղակայանքի մաթեմատիկական մոդելները:      |      |

|     |Օպտիմալացման հիմնական հասկացությունները և  խնդրի        |      |

|     |դրվածքը: Օպտիմալացման խնդրի լուծման օրինակներ: Մեկ      |      |

|     |փոփոխականի ունիմոդալ ֆունկցիայի պայմանական էքստրեմումի  |      |

|     |փնտրման մեթոդների ընթացակարգը:  «Ոսկե-հատույթ»-ի մեթոդը:|      |

|     |Մի քանի փոփոխականի ունիմոդալ ֆունկցիայի ոչ պայմանական   |      |

|     |էքստրեմումի փնտրման մեթոդների ընդհանուր ընթացակարգը:    |      |

|     |Գրադիենտի մեթոդը և  նրա երկրաչափական մեկնաբանումը,      |      |

|     |գրադիենտի մեթոդը որոնման քայլի մասնատմամբ, ամենաարագ    |      |

|     |վայրէջքի մեթոդը:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.02|Միկրոտնտեսագիտություն                                   |   4  |

|     |Ֆիրման շուկայական էկոնոմիկայի պայմաններում: Պահանջարկ   |      |

|     |առաջարկ, գին, առաձգականություն «Առաստաղի» և  «Հատակի»   |      |

|     |գինը, գրաֆիկները: Սպառողական վարքը: Սահմանային          |      |

|     |օգտակարության նվազման օրենքը, անտարբերության կորերը և   |      |

|     |բյուջետային գծերը: Արտադրության ծախքերը, կառուցվածքը,   |      |

|     |մասշտաբի էֆեկտը:  Արտադրության տեսությունը: Արտադրական  |      |

|     |ֆունկցիան, սահմանային և  միջին ապրանքը, Կոոբ-Դուգլասի   |      |

|     |մոդելը: Գինը և  արտադրության ծավալը կատարյալ            |      |

|     |մրցակցության պայմաններում: Մրցակցությունը և  մոնոպոլիան |      |

|     |շուկայում, շուկայի տեսակները, մոդելները:                |      |

|     |Անվնասաբերության վերլուծումը, անվնասաբերության կետը,    |      |

|     |գրաֆիկի պատկերումը: Աշխատանքի շուկան, սեգմենտավորումը,  |      |

|     |գործազրկությունը, ֆիլիպսի կորը, կադրային                |      |

|     |քաղաքականությունը: Ընդհանուր հավասարակշռությունը,       |      |

|     |փոխանակման արդյունավետությունը, արտաքին էֆեկտները:      |      |

|_____|________________________________________________________|______|

|04.03|Վիճակագրություն                                         |   5  |

|     |Վիճակագրության առարկան և  մեթոդը, վիճակագրական գիտության|      |

|     |հիմնական խմբերը, միջին մեծություններ, միջին թվաբանականի |      |

|     |հիմնական հատկությունները, հայտանիշի վարիացիան, վարիացիոն|      |

|     |շարքի էլեմենտները, նրանց կառուցումը, գրաֆիկական         |      |

|     |պատկերումը, հարաբերական ցուցանիշներ, բաշխման մոմենտներ, |      |

|     |հայտանիշի բաշխման ձևի  բնութագիրը, համապատասխանեցման    |      |

|     |չափանիշ, ասիմետրիա, էկսցես, կոռելյացիոն կապը երկու      |      |

|     |հայտանիշների միջև,  բազմակի և  մասնակի կոռելյացիա,      |      |

|     |վիճակագրական դիտարկումները, ձևերն  ու եղանակները:       |      |

|     |Դինամիկ շարքեր, նրանց ցուցանիշները, համադրումը, շարքերի |      |

|     |կորելյացիայի կախվածությունը: Ինդեքսներ, նրանց տեսակները,|      |

|     |ինդեքսների քանակական և  որակական ցուցանիշները:          |      |

|     |Ինդեքսային մեթոդի կիրառումը տնտեսական երևույթների       |      |

|     |վերլուծությունում:                                      |      |

|     |Ֆինանսների և  գների վիճակագրություն, դրամաշրջանառության |      |

|     |վիճակագրություն, կարևորագույն  տնտեսական ինդեքսները և   |      |

|     |նրանց փոխկապակցությունը: Ֆիշերի ինդեքսը:                |      |

|_____|________________________________________________________|______|

|04.04|Մենեջմենթ                                               |   4  |

|     |Տեղեկություններ շուկայական տնտեսական համակարգում գործող |      |

|     |կազմակերպությունների մասին, Մենեջմենթի, բիզնեսմենի,     |      |

|     |ձեռներեցի, բրոկերի, մակլերի վերաբերյալ                  |      |

|     |հասկացությունները: Ներքին և  արտաքին միջավայրի          |      |

|     |ազդեցությունը կառավարման համակարգում: Կառավարչական      |      |

|     |որոշումների ընդունման կարգը: Կառավարման հիմնական        |      |

|     |ֆունկցիաները` ստրատեգիական ծրագրավորում, արտադրության   |      |

|     |կազմակերպում, աշխատողների մոտիվացիա, հսկողություն:      |      |

|     |Կազմակերպության կառուցվածքների տեսակները, այդ թվում,    |      |

|     |բյուրոկրատական, դեպարտամենտային, տարածքային,            |      |

|     |արտադրատեսակային, մատրիցային:                           |      |

|_____|________________________________________________________|______|

|04.05|Հաշվապահական հաշվառում                                  |   6  |

|     |Հաշվապահական հաշվառման առարկան, հաշվառման տեսակները,    |      |

|     |խնդիրները, կազմակերպությունների տնտեսական միջոցները և   |      |

|     |դրանց աղբյուրները, հաշվապահական հաշվեկշիռ, կառուցվածքն  |      |

|     |ու բովանդակությունը, հաշվեկշռի նշանակությունը:          |      |

|     |Հաշվապահական հաշվի հասկացությունը, հաշիվներում          |      |

|     |գրանցումներ կատարելու կարգը, կրկնակի գրանցում, հաշիվների|      |

|     |թղթակցությունը, սինթետիկ և  վերլուծական հաշվառում,      |      |

|     |շրջանառության տեղեկագիր, հաշվային պլան, արտահաշվեկշռային|      |

|     |հաշիվներ:                                               |      |

|     |Փաստաթղթավորում, գույքագրում, գնահատում:                |      |

|     |Դրամական միջոցների հաշվառումը, դեբիտորական և            |      |

|     |կրեդիտորական պարտքերի հաշվառումը:                       |      |

|     |Հիմնական միջոցների հաշվառումը, հիմնական միջոցների       |      |

|     |մաշվածություն, վերագնահատման հաշվառումը, վարձակալության |      |

|     |հաշվառումը, նյութական ակտիվների հաշվառումը, ոչ նյութական|      |

|     |ակտիվների հաշվառումը, աշխատավարձի հաշվառումը:           |      |

|     |Արտադրության ծախսերի, պատրաստի արտադրանքի իրացման,      |      |

|     |եկամուտների և  ֆինանսական արդյունքների հաշվառումը:      |      |

|     |Հաշվապահական հաշվետվությունների ձևերը,  հաշվապահական    |      |

|     |հաշվետվությունների ներկայացման կարգը:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|04.06|Տնտեսական գործունեության վերլուծությունը                |   4  |

|     |Տնտեսական վերլուծության խնդիրները, ինֆորմացիայի ստացման |      |

|     |աղբյուրները, մակրո և  միկրո տնտեսական վերլուծություն:   |      |

|     |Տնտեսական գործունեության վերլուծության մեթոդները`       |      |

|     |դիֆերենցիալ կիրառման մեթոդ, ինդեքսային մեթոդ, գծային    |      |

|     |ծրագրավորման մեթոդ, խազերի տեսության մեթոդ,             |      |

|     |կոռելյացիոն-ռեգրեսիոն վերլուծության մեթոդ, գրաֆիկական   |      |

|     |մեթոդներ:                                               |      |

|     |Հիմնական ֆոնդերի օգտագործման վերլուծությունը, հիմնական  |      |

|     |ֆոնդերի արդիականացումը, օգտագործման ցուցանիշները:       |      |

|     |Նյութական ռեսուրսների օգտագործման վերլուծությունը,      |      |

|     |պաշարների գնահատումը, նյութերի ծախսի վերլուծությունը,   |      |

|     |ինքնարժեքի վերլուծությունը և  իջեցման ուղիները:         |      |

|     |Արտադրանքի արտադրության և  իրացման վերլուծությունը:     |      |

|     |Արտադրանքի թողարկման ինդեքսը, արտադրանքի իրացումը,      |      |

|     |արտադրանքի որակի ցուցանիշները:                          |      |

|     |Աշխատուժի կառուցվածքի վերլուծությունը, աշխատավարձի ֆոնդի|      |

|     |և  միջին աշխատավարձի վերլուծությունը, աշխատանքային      |      |

|     |պայմանների և  աշխատաժամանակի վերլուծությունը, բարձրացման|      |

|     |ուղիները:                                               |      |

|     |Կազմակերպության ֆինանսական վիճակի, ակտիվների,           |      |

|     |պարտավորությունների և  սեփական կապիտալի, դրամական       |      |

|     |հոսքերի, ֆինանսական արդյունքների վերլուծությունը:       |      |

|     |Ներդրումների կազմակերպումը, ներդրումների                |      |

|     |արդյունավետության վերլուծությունը:                      |      |

|_____|________________________________________________________|______|

|04.07|Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և  մոդելներ            |   8  |

|     |Մոդելավորման էությունը, դերը, հիմնական տարրերը:         |      |

|     |Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների դասակարգումը: Գծային  |      |

|     |ծրագրավորում, խնդրի դրվածքը, լուծումը սիմպլեքս եղանակով,|      |

|     |հիմնական և  լրացուցիչ փոփոխականներ, երկակի խնդիր, նրա   |      |

|     |փոփոխականների վերլուծությունը և  տնտեսական              |      |

|     |մեկնաբանությունը: Գծային ծրագրավորման խնդրի տնտեսական   |      |

|     |վերլուծությունը: Պլանավորման, ղեկավարման և  արտադրական  |      |

|     |կիրառական խնդիրներ, որոնք լուծվում են գծային            |      |

|     |ծրագրավորման մեթոդով` ռեսուրսների օպտիմալ բաշխման,      |      |

|     |արտադրական պլանավորման խնդիրները և  այլն: Տրանսպորտային |      |

|     |խնդիր. Ցանցային պլանավորման և  կառավարման մեթոդներ,     |      |

|     |նրանց հաշվման եղանակները: Դինամիկ ծրագրավորում, խնդրի   |      |

|     |դրվածքը, լուծումները` տարբեր տեսքի էֆեկտիվության        |      |

|     |չափանիշների դեպքում: Փորձաքննական գնահատականների մեթոդ: |      |

|_____|________________________________________________________|______|

|04.08|Կազմակերպության ֆինանսներ                               |   3  |

|     |Կազմակերպությունների դրամական միջոցների ստեղծման        |      |

|     |աղբյուրները, դրամական հարաբերությունները, ֆինանսական    |      |

|     |ցուցանիշները: Կապիտալ ներդրումների, կապիտալ             |      |

|     |շինարարության ֆինանսավորումը, շրջանառու միջոցների       |      |

|     |ֆինանսավորումը:                                         |      |

|     |Կազմակերպությունների հարկումը, հարկային համակարգ,       |      |

|     |հարկերի տեսակները, հարկ վճարողները, հարկերի             |      |

|     |դրույքաչափերը, պետական բյուջե վճարման կարգը:            |      |

|     |Կազմակերպությունների վարկավորումը, բանկային համակարգ,   |      |

|     |բանկային գործառնություններ, վարկերի ստացումն ու         |      |

|     |օգտագործումը, բանկային ծառայություններ:                 |      |

|     |Կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները:     |      |

|_____|________________________________________________________|______|

|04.09|Հարկեր և  հարկավորում                                   |   2  |

|     |Հարկային սիստեմը մեծ դեր ունի պետության և  տեղական      |      |

|     |ինքնակառավարման օրգանների սոցիալական, տնտեսական,        |      |

|     |զինվորական, քաղաքական և  այլ ֆունկցիաների իրականացման   |      |

|     |ֆինանսական ապահովման ժամանակ:                           |      |

|     |Հարկերի նշանակությունը չի սահմանափակվում միայն նրա ֆիսկա|      |

|     |ֆունկցիայով: Պետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման|      |

|     |խիստ անհրաժեշտությունը պահանջեց վերարտադրական պրոցեսների|      |

|     |պետական կարգավորման մոտեցման արմատական փոփոխում:Այդ     |      |

|     |տեսակետից կարևորագույն  և  ունիվերսալ գործիք է          |      |

|     |հանդիսանում հարկային մեխանիզմը պետության ձեռքում:       |      |

|     |Ներկա ժամանակի մեծագույն նվաճում է հանդիսանում այն      |      |

|     |փաստը, որ վերջապես գիտակցվեց հարկերի օգտագործման        |      |

|     |անհրաժեշտությունը և  կարևորությունը  որպես էկոնոմիկայի  |      |

|     |կառավարման գործիք:Այստեղից է բխում այն ուշադրությունը   |      |

|     |գիտնական-տնտեսագետների և  պրակտիկ մասնագետների կողմից   |      |

|     |հարկերի, հարկման հիմքերի և  հարկման սիստեմի տնտեսական   |      |

|     |էության խորը ուսումնասիրման հանդեպ:                     |      |

|     |Եվ, հետևապես,  հարկերի, նրանց զարգացման                 |      |

|     |օրինաչափությունների տեսության ուսումնասիրումը ծառայում է|      |

|     |արդյունավետ հարկային սիստեմի և  երկրի հարկային          |      |

|     |քաղաքականության մշակման անհրաժեշտ պայման:               |      |

|_____|________________________________________________________|______|

|04.10|Ներդրումների և  նորամուծության կառավարում               |   3  |

|     |Դրամական միջոցների զեղչված հոսք, զեղչման գործակից,      |      |

|     |ինվեստիցիոն վերլուծություն: Բերված, տարեկան և  ապագա    |      |

|     |արժեքների վերլուծություն, վերլուծության մեթոդները,      |      |

|     |նախագծերի ինվեստիցիոն վերլուծության                     |      |

|     |առանձնահատկությունները: Ինվեստիցիոն նախագծերի           |      |

|     |համեմատական վերլուծություն` ներառյալ տարբեր ծառայության |      |

|     |ժամկետների դեպքում:                                     |      |

|     |Արժեքազրկումը, գործողությունների անընդհատ և  աստիճանական|      |

|     |ծավալումը տնտեսագիտական վերլուծության մեջ:              |      |

|     |Անորոշության և  ռիսկի գործոնների հաշվառումը: Տնտեսական  |      |

|     |վերլուծության մեթոդիկայի առանձնահատկությունները         |      |

|     |էներգետիկայում:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

| Մ.  |Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ         |  64  |

|05.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.01|Մասնագիտական ներածություն                               |   1  |

|     |Հիմնական հասկացություններ, քիմիական արտադրությունների   |      |

|     |առանձնահատկությունները: Քիմիական արդյունաբերության      |      |

|     |դասակարգումն ըստ ենթաճյուղերի: Կազմակերպման և           |      |

|     |պլանավորման հիմունքները: Կազմակերպության նպատակները:    |      |

|     |Ինքնարժեք, գին, շահույթ, շահավետության մակարդակ:        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.02|Օրգանական քիմիա                                         |   4  |

|     |Օրգանական միացությունների դասակարգում, ռեակցիաների      |      |

|     |դասակարգում, կառուցվածք, անվանակարգում, կատալիզ:        |      |

|     |Օրգանական միացությունների հիմնական տարրերի              |      |

|     |հատկություններ, ալկաններ, ցիկլոալկաններ, ալկեններ,      |      |

|     |ալկադիեններ, արոմատիկ ածխաջրածիններ, հալոգենածանցյալներ,|      |

|     |սպիրտներ, եթերներ, թիոսպիրտներ, թիոեթերներ, ամիններ,    |      |

|     |նիտրամիացություններ, ալդեհիդներ և  կետոններ,            |      |

|     |կարբոնաթթուներ, ֆենոլներ, թիոֆենոլներ, էլեմենտ օրգանական|      |

|     |մրցություններ, հետերացիկլային միացություններ,           |      |

|     |ամինաթթուներ, շաքարներ:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.03|Ֆիզիկական քիմիա                                         |   3  |

|     |Քիմիական թերմոդինամիկայի հիմունքները: Թերմոդինամիկական  |      |

|     |ֆունկցիաներ, քիմիական պոտենցիալ: Հավասարակշռության      |      |

|     |ընդհանուր պայմանները: Գազերի և  գազային համակարգերի     |      |

|     |թերմոդինամիկական հատկությունները: Ֆազային               |      |

|     |հավասարակշռություն, լուծույթների հատկությունները:       |      |

|     |Քիմիական հավասարակշռությունը միակոմպոնենտ համակարգերում:|      |

|     |Լուծույթների թերմոդինամիկական հատկությունները:          |      |

|     |Հավասարակշռությունը երկֆազ, երկկոմպոնենտ համակարգերում: |      |

|     |Հավասարակշռությունը եռկոմպոնենտ համակարգերում: Քիմիական |      |

|     |խնամակցության թերմոդինամիկական տեսություն:              |      |

|     |Հավասարակշռությունը էլեկտրոլիտների լուծույթներում:      |      |

|     |Նյութի կառուցվածքի տեսություն: Էներգետիկ սպեկտրների     |      |

|     |հաշվարկը: Նյութի կառուցվածքի ժամանակակից                |      |

|     |քվանտամեխանիկական տեսություն: Քիմիական կապի             |      |

|     |քվանտամեխանիկական տեսություն: Մոլեկուլային              |      |

|     |սպեկտրադիտում: Վիճակագրական թերմոդինամիկա: Վիճակների    |      |

|     |գումար:                                                 |      |

|     |Էլեկտրաշարժ ուժի թերմոդինամիկական տեսություն: Քիմիական  |      |

|     |կինետիկա:  Ֆոտոքիմիական շղթայական և  հետերոգեն          |      |

|     |ռեակցիաներ: Կատալիզ: Ադսորբում:  Հետերոգեն կատալիզ:     |      |

|     |Մակերևութային  երևույթներ  և  դիսպերս համակարգեր:       |      |

|     |Մակերևութային  երևույթների  թերմոդինամիկական: Ադսորբում,|      |

|     |թրջում, մազանոթային երևույթներ:  Մակերևութային  ակտիվ   |      |

|     |նյութեր: Կրկնակի էլեկտրական շերտի առաջացումը:           |      |

|     |Էլեկտրակինետիկական երևույթներ:  Դիսպերս համակարգերի     |      |

|     |կայունությունը (սեդիմենտացիա): Ագրեգատային կայունության |      |

|     |կինետիկական և  թերմոդինամիկական գործոնները:             |      |

|     |Միցելագոյացում: Օպտիկական երևույթները  դիսպերս          |      |

|     |համակարգերում: Զոլեր, սուսպենզիաներ, էմուլսիաներ,       |      |

|     |փրփուրներ:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|05.04|Ընդհանուր քիմիական տեխնոլոգիա                           |   6  |

|     |Շարժման քանակի, ջերմության և  զանգվածի փոխանցման        |      |

|     |տեսության հիմունքները:  Կիրառական հիդրավլիկայի ընդհանուր|      |

|     |տեխնոլոգիական համակարգ (ՔՏՀ), դրանց կառուցվածքը և       |      |

|     |նկարագիրը: Քիմիական արտադրության հիմնական տեխնոլոգիական |      |

|     |բաղադրիչները: Արտադրության արդյունավետության գնահատման  |      |

|     |տեխնոլոգիական, տնտեսական և  սոցիալական չափանիշները:     |      |

|     |Քիմիական ռեակցիաներ և  քիմիական գործընթաց, դրանց        |      |

|     |դասակարգումը: Քիմիական գործընթացների արդյունավետության  |      |

|     |գնահատման տեխնոլոգիական, տնտեսական չափանիշների փոխադարձ |      |

|     |կապը: Քիմիական ռեակցիաների իրականացման լավագույն        |      |

|     |պայմանները: Քիմիական հավասարակշռություն,                |      |

|     |հավասարակշռության վրա ազդող գործոնները: Տեխնոլոգիական   |      |

|     |պարամետրերի ազդեցությունը քիմիական գործընթացների        |      |

|     |արդյունավետության չափանիշների վրա: Հետերոգեն գործընթացի |      |

|     |հիմնական փուլերը: Հետերոգեն գործընթացների իրականացման   |      |

|     |լավագույն պայմանները: Կատալիտիկ գործընթացներ, դրանց     |      |

|     |տեխնոլոգիական և  տնտեսական առանձնահատկությունները:      |      |

|     |Ռեակտորների դասակարգումը: Ընդհատ և  անընդհատ գործող     |      |

|     |ռեակտորներ: Տարբեր տեսակի ռեակտորների համեմատումը և     |      |

|     |ընտրությունը ըստ արդյունավետության չափանիշների:         |      |

|     |Ռեակտորների ջերմային ռեժիմները, ջերմային և  նյութական   |      |

|     |հաշվեկշիռներ: Ռեակտորի ջերմային կայունությունը: ՔՏՀ-ների|      |

|     |սինթեզ և  վերլուծություն: ՔՏՀ հումքային և  էներգետիկ    |      |

|     |ենթահամակարգեր: Էներգիան և  ջուրը քիմիական              |      |

|     |արտադրություններում: Քիմիական արդյունաբերական           |      |

|     |կարևորագույն  արտադրություններ:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.05|Անալիտիկ քիմիա                                          |   3  |

|     |Տարրերի, մոլեկուլային և  ֆազային անալիզ, որակական       |      |

|     |անալիզ, բաժանման և  հարստացման մեթոդները: Քանակական     |      |

|     |անալիզի մեթոդները (գրավիմետրիկ անալիզ, տիտրոմետրիկ      |      |

|     |անալիզ, թթվահիմնային, օքսիդա-վերականգնման, նստեցման,    |      |

|     |կոմպլեքսոմետրիկ տիտրում): Անալիզի ֆիզիկաքիմիական        |      |

|     |մեթոդները: Օպտիկական, էլեկտրաքիմիական, քրոմատոգրաֆիական |      |

|     |անալիզ:                                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.06|Քիմիական տեխնոլոգիայի գործընթացներ և  ապարատներ         |  15  |

|     |Հեղուկի շարժման հիմնական բնութագրերը և  հավասարումները: |      |

|     |Էներգիայի կորուստները հիդրոդինամիկական գործընթացներում: |      |

|     |Հեղուկների տեղափոխումը:  Պոմպեր: Պոմպերի հիմնական       |      |

|     |պարամետրերը: Տարբեր տեսակի պոմպերի համեմատումն ու       |      |

|     |կիրառության ոլորտները: Գազերի սեղմումն ու տեղափոխումը:  |      |

|     |Կոմպրեսորներ: Գազի սեղմման աշխատանքը: Բազմաստիճան       |      |

|     |կոմպրեսորներ: Կոմպրեսորների տեսակները:                  |      |

|     |Ջերմային հաշվեկշիռներ:Ջերմության փոխանցման եղանակները:  |      |

|     |Տաքացման և  սառեցման արտադրական եղանակները քիմիական     |      |

|     |ապարատներում: Ջերմափոխանակիչ ապարատների կառուցվածքը և   |      |

|     |հաշվումը: Ջերմային կորուստներ: Ջերմափոխանակիչի լավագույն|      |

|     |տարբերակի հաշվումը:                                     |      |

|     |Զանգվածափոխանակման գործընթացները ֆազերի միջև:           |      |

|     |Զանգվածափոխանցման տեսության հիմունքները,                |      |

|     |հավասարակշռություն, ֆազային դիագրամներ, գործընթացի      |      |

|     |շարժիչ ուժ: Նյութական և  ջերմային հաշվեկշիռներ:         |      |

|     |Զանգվածափոխանակման ապարատների հիմնական տեսակները, դրանց |      |

|     |կառուցվածքը, ապարատների չափերի որոշումը, տարբեր         |      |

|     |գործոնների ազդեցությունը ապարատի աշխատանքի վրա,         |      |

|     |գործընթացների տեխնիկա-տնտեսական հաշվարկը:               |      |

|     |Ընդհանուր տեղեկություններ հիմնական զանգվածափոխանակման   |      |

|     |գործընթացների մասին. թորում, ռեկտիֆիկացում, աբսորբում,  |      |

|     |չորացում, արհեստական սառեցում, և  դրանց իրականացման     |      |

|     |հիմնական սարքավորումների կառուցվածքային                 |      |

|     |առանձնահատկությունները:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.07|Արդյունաբերական միջավայրի բնապահպանում                  |   5  |

|     |Արդյունաբերական պինդ մնացուկների վերաօգտագործման        |      |

|     |տեխնոլոգիա: Պինդ մնացուկների դասակարգում: Քիմիական      |      |

|     |արդյունաբերության տարբեր բնագավառներում առաջացած պինդ   |      |

|     |մնացուկներ: Սև  և  գունավոր մետալուրգիայում առաջացած    |      |

|     |մնացուկներ և  նրանց վերաօգտագործումը: Լեռնաարդյունահանող|      |

|     |և  հանքային հումքը հարստացնող կազմակերպությունների պինդ |      |

|     |մնացուկներ:                                             |      |

|     |Օդային ավազանի աղտոտման ուսումնասիրությունը: Մթնոլորտի  |      |

|     |աղտոտման աղբյուրները և  հետևանքները:  Աղտոտող նյութի    |      |

|     |ցրումը մթնոլորտում:  Ֆոտոքիմիական ռեակցիաներ մթնոլորտի  |      |

|     |վերին շերտում: Գազային արտանետումների մաքրումը ազոտի    |      |

|     |օքսիդից, երկօքսիդից, օրգանական միացություններից, մաքրում|      |

|     |պինդ մասնիկներից: Արդյունաբերական կեղտաջրերի մաքրման և  |      |

|     |վերաօգտագործման տեխնոլոգիաներ: Արդյունաբերական          |      |

|     |կեղտաջրերի դասակարգումը: Մաքրման մեթոդներ.  պինդ        |      |

|     |դիսպերսված և  կոլոիդ մասնիկներից, լուծված անօրգանական և |      |

|     |օրգանական միացություններից: Հիմնական օրգանական և        |      |

|     |նավթաքիմիական արտադրության կեղտաջրերի մաքրում,          |      |

|     |գալվանական արտադրության ազոտի արտադրության,             |      |

|     |քլորոպրենային կաուչուկի և  պոլիվինիլացետատային          |      |

|     |արտադրության կեղտաջրերի մաքրում:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|Քիմիական արդյունաբերության էկոնոմիկա                    |   9  |

|     |Քիմիական արդյունաբերության էկոնոմիկայի հիմունքներն ու   |      |

|     |խնդիրները, գիտատեխնիկական առաջընթացը և  նրա զարգացման   |      |

|     |հեռանկարները:                                           |      |

|     |Տեղաբաշխման սկզբունքները, չափանիշները:                  |      |

|     |Հիմնական շրջանառու միջոցներ: կառուցվածքը, օգտագործման   |      |

|     |ցուցանիշները: Ֆինանսավորման աղբյուրները: Կադրեր,        |      |

|     |աշխատանքի արտադրողականություն, վճարում:                 |      |

|     |Աշխատանքի բաժանման ձևերը:  Արտադրական մասշտաբ: Առաջարկ, |      |

|     |պահանջարկ, Առաձգականություն:                            |      |

|     |Արտադրության ծախսեր: Ծախսերի դասակարգման եղանակները:    |      |

|     |Գին, գնագոյացում:  Ֆինանսական վերլուծության ցուցանիշներ:|      |

|     |Վարձակալություն, լիզինգ, ֆռայչազինգ:                    |      |

|     |Ներդրումներ, նորարարություն: Կապիտալ ներդրումների       |      |

|     |տնտեսական հիմնավորման մեթոդաբանություն:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.09|Բնության օգտագործման էկոնոմիկա                          |   2  |

|     |Բիոսֆերան որպես հասարակության և  բնության               |      |

|     |փոխհարաբերության բնագավառ, փոխազդեցության               |      |

|     |յուրահատկությունները,սկզբունքները: Գիտատեխնիկական       |      |

|     |հեղափոխությունը և  բիոսֆերայի փոփոխման տենդենցները:     |      |

|     |Տնտեսության զարգացումը և  էկոլոգիական գործոնը:          |      |

|     |Տնտեսության էկոլոգիացումը և  վերջնական արդյունքները:    |      |

|     |Բնության տնտեսական արժեքը: Բնօգտագործման                |      |

|     |էֆեկտիվությունը:  Տնտեսության էկոլոգիացման և  կայուն    |      |

|     |զարգացման հիմնական ուղղությունները:  Պետությունը և      |      |

|     |շուկան շրջակա միջավայրի պահպանման գործում: Էկոլոգիական  |      |

|     |ճգնաժամերից դուրս գալը: Բնապահպանական միջոցառումների    |      |

|     |էֆեկտիվությունը և  համալիր ծրագրերի ձևավորումը:         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.10|Քիմիական արտադրության կազմակերպում և  պլանավորում       |   8  |

|     |Արտադրական համակարգի ռեսուրսային կոնցեպցիա:             |      |

|     |Կազմակերպության միկրո-, մակրոշրջանակ: Օպերացիոն         |      |

|     |մենեջմենթ էությունը, բովանդակությունը: Կառավարման       |      |

|     |գիտական կազմակերպում: Օպերացիոն ռազմավարություն և       |      |

|     |մրցակցության ունակություն:                              |      |

|     |Նախագծերի կառավարում: Կազմակերպչական կառուցվածքը:       |      |

|     |Ցանցային կառավարում: Հաշվարկման եղանակներ:              |      |

|     |Վերլուծություն, օպտիմալացում:                           |      |

|     |Արտադրության և  արտադրական պրոցեսի նախագծում:           |      |

|     |Տեխնոլոգիական պրոցեսի նախագծում: Տեխնոլոգիական պրոցեսի  |      |

|     |ընտրում: Պրոցեսի տիպը:                                  |      |

|     |Արտադրական հոսքի կառուցվածք: Ապրանքա-պրոցեսային մատրիցա:|      |

|     |Սարքավորումների ընտրում:                                |      |

|     |Որակի կառավարում: Համակարգ, ստանդարտ սերտիֆիկացում:     |      |

|     |Որակի կառավարման վիճակագրական եղանակներ: Պարտիայի չափի  |      |

|     |ընտրում:                                                |      |

|     |Արտադրական պրոցես և  նրա կառուցվածքը: Արտադրական պրոցեսի|      |

|     |կազմակերպման սկզբունքները: Արտադրական պրոցեսի           |      |

|     |դասակարգումը և  նրանց բնութագրերը:                      |      |

|     |Կազմակերպության, արտադրամասի կառուցվածքը: Արտադրական    |      |

|     |ցիկլ, նրա կառուցվածքը:                                  |      |

|     |Պատրաստվածքների շարժման ձևերը,  գրաֆիկներ, բանաձևեր:    |      |

|     |Հիմնական արտադրության ստորաբաժանումների կազմակերպումը:  |      |

|     |Հոսքային արտադրության էությունը և  նշանակությունը:      |      |

|     |Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների     |      |

|     |կազմակերպում:                                           |      |

|     |Հերթափոխերի ղեկավարումը, աշխատանքի հայեցակարգումը:      |      |

|     |Բազմահաստոց սպասարկում:                                 |      |

|     |Տեխնիկական նորմավորում: Ինֆրակառուցվածքի կազմակերպում և |      |

|     |կառավարում:  Ներգործարանային և  ներարտադրամասային       |      |

|     |պլանավորում: Ֆինանսական կայունացման վերլուծություն:     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.11|Մարքեթինգ                                               |   3  |

|     |Մարքեթինգի դերն ու նշանակությունը շուկայական տնտեսության|      |

|     |համակարգում:  Մարքեթինգի տեսակները` զարգացող, հակազդող, |      |

|     |դեմարկետինգներ: Շուկայի սեգմենտները, վերլուծումը:       |      |

|     |Գովազդի տեսակները: Հագեցված շուկաներ, մրցակցությունը:   |      |

|     |Առաջարկի և  պահանջարկի ուսումնասիրումը, շուկայական գինը:|      |

|_____|________________________________________________________|______|

|05.12|Կառավարումը քիմիական արդյունաբերությունում              |   2  |

|     |Կառավարման խնդիրները, սկզբունքները և  մեթոդները,        |      |

|     |կառավարման կազմակերպչական կառուցվածքը, արտադրական       |      |

|     |բաժանմունքների կառավարման կազմակերպումը, կազմակերպության|      |

|     |կառավարման ավտոմատ համակարգը, ապրանքի որակի կառավարման  |      |

|     |կազմակերպումը որակի կառավարման մարմինների ֆունկցիաները  |      |

|     |և  կառուցվածքը քիմիական կազմակերպություններում:         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.13|Ֆինանսական մենեջմենթ (ընտրովի դասընթացներ)              |   2  |

|     |Կապիտալ շարժման արդյունավետ կառավարումը                 |      |

|     |կազմակերպությունների շրջանակներում նախատեսվում է նրա    |      |

|     |զարգացման որոշակի նպատակի առկայություն, որը             |      |

|     |հնարավորություն է տալիս գնահատել այս կամ այն ֆինանսական |      |

|     |լուծման էֆեկտիվությունը: Բոլոր դեպքերում լուծումը պետք է|      |

|     |հիմնվի որոշակի ստանդարտների վրա:                        |      |

|     |Սակայն նպատակների բազմազանության հետ մեկտեղ հիմնական    |      |

|     |խնդիրը մնում է առավելագույն շահույթի ստացումը:          |      |

|     |Որոշակի պահին իրավաբանական անձի ընդհանուր կապիտալը մնում|      |

|     |է կայուն, սակայն ժամանակ անց այն ենթարկվում է           |      |

|     |փոփոխության: Ֆինանսական մենենջմենթը ուսումնասիրում է այդ|      |

|     |փոփոխության, այսինքն կապիտալի շարժի կառավարումը ըստ     |      |

|     |որոշակի պլանի: Հարկային փոփոխությունները, ֆինանսական    |      |

|     |ահազանգային էֆեկտները, շուկայի հսկման                   |      |

|     |հնարավորությունները, կառուցվածքային փոփոխությունները,   |      |

|     |փոփոխվող տոկոսի նորմերը և  արտարժույթի կուրսերը անընդհատ|      |

|     |ընթացող ինֆլյացիայի ֆոնդի վրա ֆինանսական                |      |

|     |նորամուծությունները, գնահատման նոր մեթոդները և  այլն,   |      |

|     |իրենց արտացոլումն են գտնում առարկայի կուրսի մեջ:        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.14|Արտաքին տնտեսական կապեր (ընտրովի դասընթացներ)           |   1  |

|     |Արտաքին տնտեսական կապերի նշանակությունը: Աշխատանքի      |      |

|     |միջազգային բաժանումը, ձևերը:  Մրցունակություն,          |      |

|     |ցուցանիշներ:                                            |      |

|     |Միջազգային առևտրի  տեսությունը: Գնագոյացումը արտաքին    |      |

|     |շուկաներում: Միջազգային առևտրական  գործառնություններ:   |      |

|     |Մատակարարման բազիսային պայմանները:                      |      |

|     |Պետության արտաքին առևտրային  քաղաքականությունը:         |      |

|     |Հանդիպական, աճուրդային և  բորսային առևտուր:             |      |

|     |Լիզինգային և  ինջինիրինգային ծառայությունների           |      |

|     |կազմակերպում:  Լիցենզիաները և  նրա կազմակերպումը:       |      |

|     |Արտաքին առևտրի  վարկավորում: Մուրհակը և  չեկը:          |      |

|     |Միջազգային ինտեգրացում: Արտարժույթային համակարգ:        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.15|Էկոլոգիական աուդիտ և  փորձաքննություն                   |   2  |

|     |(ընտրովի դասընթացներ)                                   |      |

|     |Էկոլոգիական աուդիտի նշանակությունը` որպես               |      |

|     |ձեռնարկատիրական գործունեության ձև:  Աուդիտն ազգային     |      |

|     |անվտանգության պայմաններում: Էկոլոգիական աուդիտի նպատակը,|      |

|     |խնդիրները, չափորոշիչները:                               |      |

|     |Էկոլոգիական աուդիտի ծրագրերի դասակարգումը: Էկոլոգիական  |      |

|     |աուդիտորական ծրագրերի անցկացման եղանակներ:              |      |

|     |Էկոլոգիական աուդիտը որպես որպես էկոլոգիական             |      |

|     |փորձաքննության ինֆորմացիոն բազա: Էքսպերտ լուծումների    |      |

|     |լուծումների ընդունման ավտոմատացված համակարգ:  Նախագծերի |      |

|     |էկոլոգիական փորձաքննության աշխատանքների կատարման        |      |

|     |պլանավորումը և  ժամկետները: Էկոլոգիական փորձաքննության  |      |

|     |անցկացման հիմնական հարցերը և  կարգը:  Արդյունքների      |      |

|     |ձևակերպումը  և  նրա էկոլոգիական գնահատումը:             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.16|Արդյունաբերական քիմիական տեխնոլոգիաներ                  |   1  |

|     |(ընտրովի դասընթացներ)                                   |      |

|     |Քիմիական արդյունաբերության հումքի աղբյուրները,          |      |

|     |վերամշակման եղանակները, կիրառման բնագավառները:          |      |

|     |Քիմիական ժամանակակից տեխնոլոգիաներ, կազմակերպման        |      |

|     |սկզբունքները, հումքի ռացիոնալ օգտագործումը:             |      |

|     |Անթափոն արտադրությունների կազմակերպում                  |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական պետական քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի պաշտպանություն                      |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |  240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10% - ից ոչ պակասը:

 

V 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ»

(Քիմիական արդյունաբերության ճյուղում) ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտա-հետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28 շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/

5) արձակուրդները /49 շաբաթ/:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման