Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿ ...

 

 

040.0018.140199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 1999 թվականի թիվ 18

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության առաջատար դերը և մեծ փորձառությունն աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքացիական ավիացիայի բնագավառում ապահովագրական, ֆինանսական, հարկային, իրավական և մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցման գործում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի բաժնետիրական ընկերություններում «Արթուր» Անդերսեն» խորհրդատվական ընկերության նախկինում կատարած աշխատանքների արդյունքները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի ներկա վիճակին ու զարգացման առաջնահերթ խնդիրներին ծանոթ լինելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի ռազմավարության զարգացման գերակայությունների սահմանման, մասնավորեցմանը մոտեցումների հստակեցման և կառավարման կառուցվածքի կատարելագործմանն առնչվող աշխատանքներում մասնագետ խորհրդատուի մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերությունը ներգրավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի ներկա վիճակի ուսումնասիրման ու ռազմավարության զարգացման գերակայությունների սահմանման, զարգացման և բարեփոխումների ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներում:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) «Արթութ Անդերսեն» խորհրդատվական ընկերության մասնակցությամբ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի ներկա վիճակի ուսումնասիրման և ռազմավարության զարգացման գերակայությունների սահմանման աշխատանքների իրականացումը.

բ) մինչև 1999 թվականի փետրվարի 15-ը կատարված ուսումնասիրությունների և «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության մասնագիտական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի զարգացման և բարեփոխումների ուղղությամբ հետագա գործունեության վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Արթուր Անդերսեն» խորհրդատվական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի վիճակի ուսումնասիրման և ռազմավարության զարգացման գերակայությունների սահմանման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման աղբյուրների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.1999
N 18
Որոշում