Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(10-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(10-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` 080600 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՃՅՈՒՂՈՒՄ/ _____________________________________________

դասիչ, անվանումը

 

Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր

___________________________

                                  անվանումը

 

I 080600 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

 

1) տրանսպորտային փոխադրումների մենեջեր,

2) տրանսպորտային կազմակերպության հաշվապահ,

3) տրանսպորտային կազմակերպության կամ դրա ստորաբաժանումների տնտեսագետ,

4) տրանսպորտային կազմակերպության ֆինանսական տնօրեն,

5) տրանսպորտային կազմակերպության վերլուծաբան-տնտեսագետ,

6) տրանսպորտային կազմակերպության շուկայագետ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությունն առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է տրանսպորտային կազմակերպությունների և տրանսպորտային փոխադրումների կազմակերպման, կառավարման, տնտեսագիտական վերլուծության գիտագործնական խնդիրների լուծմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության օբյեկտներն են` տարբեր կազմակերպական իրավական տիպի օդային տրանսպորտի կազմակերպությունները, նրանց կառուցվածքային և գործառութային ստորաբաժանումները, կազմակերպության ինֆրակառուցվածքային օբյեկտները, նախագծային և վերլուծական կազմակերպությունները, գիտահետազոտական հաստատությունները, կրթական հաստատությունները, պետական և տեղական կառավարման մարմինները:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստականությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ ձևերը.

1) կազմակերպակառավարչական,

2) պլանային-տնտեսագիտական,

3) նախագծատնտեսագիտական,

4) ֆինանսատնտեսագիտական,

5) վերլուծական,

6) արտաքին տնտեսական,

7) ձեռնարկատիրական,

8) գիտահետազոտական,

9) կրթական:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

 

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը, կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

 

1) մասնագիտական գործունեություն.

 

ա. մասնակցություն տրանսպորտային կազմակերպությունների տնտեսագիտական և ֆինասական վերլուծությունների մեթոդների և մոտեցումների մշակմանը,

բ. խնդրի լուծման ընդհանրացված տարբերակների մշակում, այդ տարբերակների վերլուծում, հետևանքների կանխատեսում, փոխզիջումային լուծումների որոնում,

գ. հաշվի առնելով մեխանիկատեխնոլոգիական, գեղագիտական, էկոլոգիական և տնտեսագիտական պահանջարկները` մասնագիտական գործունեության նախագծերի մշակում,

դ. տրանսպորտային ջեռնարկությունների ֆինանսատնտեսագիտական վերլուծությանձ և կառավարման ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում,

ե. մասնակցություն մասնագիտական գործունեության նոր օբյեկտների համար չափորոշիչների, նորմատիվային փաստաթղթերի մշակման նախագծերին,

զ. տրանսպորտային կազմակերպությունների կառավարում,

է. տրանսպորտային միջոցների շահագործման տնտեսագիտական և ֆինանսական ծրագրերի որոշում,

ը. տեխնոլոգիական գործընթացների և փաստաթղթերի կատարելագործում և մշակում,

թ. նյութերի, սարքավորումների, համապատասխան տեխնոլոգիական գործընթացների տնտեսագիտական հաշվարկային ծրագրերի ու ալգորիթմների արդյունավետ օգտագործում,

ժ. պրակտիկայում արդյունավետ ճարտարագիտա-տնտեսագիտական լուծումների կիրառում,

ժա. տեխնոլոգիական գործընթացի տնտեսագիտական հաշվարկման համապատասխան ծրագրերի, ալգորիթմների արդյունավետ օգտագործում,

ժբ. տնտեսագիտական և ֆինանսական փաստաթղթերի մշակում:

 

2) կազմակերպչական - կառավարման գործունեություն.

 

ա. տրանսպորտային միջոցների շահագործման, պահպանման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու ծառայությունների կազմակերպությունների կազմակերպչական, կառավարման կառուցվածքի կատարելագործում,

բ. փաստաթղթերի շրջանառության համակարգի կատարելագործում ու կազմակերպում,

գ. տրանսպորտի շահագործման ու պահպանման արդյունարար չափորոշիչների ընտրություն, անհրաժեշտության դեպքում` մշակում,

դ. երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորման ու արդյունավետ լուծման որոշման ժամանակ տարբեր պահանջների միջև փոխզիջումների իրականացում,

ե. արտադրանքի ու ծառայության որակի ապահովման վրա արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում,

զ. անձնակազմի աշխատավարձային համակարգի կատարելագործում,

է. մասնագետների և սպասարկող անձնակազմի ատեստավորում և ուսուցանում,

ը. տրանսպորտի ֆինանսական կառավարման աշխատանքների ղեկավարում,

թ. սեփականության տարբեր ձևերի առկայության պայմաններում տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ սպասարկման ծառայություններում պահանջարկի մարկետինգային վերլուծության իրականացում,

ժ. պատվիրատուների հետ աշխատանքի կազմակերպում,

ժա. արտոնագրման և հավատարմագրման փաստաթղթերի նախապատրաստման և մշակման աշխատանքներին մասնակցություն:

 

8. Որակավորման պահանջներ.

 

1) Մասնագիտական խնդիրները լուծելու նպատակով ճարտարագիտության բակալավրը կատարում է հետևյալ գործառույթները`

ա. ուսումնասիրում ու վերլուծում է տրանսպորտային միջոցների օգտագործման արդյունքները, ֆինանսատնտեսագիտական ցուցանիշները, դրանք ընդհանրացնում ու համակարգում է, օգտագործելով ժամանակակից հաշվողական տեխնիկան` իրականացնում անհրաժեշտ տնտեսագիտական հաշվարկներ,

բ. իրականացնում է տնտեսագիտական վերլուծություն, հիմնավորում տրանսպորտային միջոցների օգտագործման ժամանակ կիրառվող և ընդունված լուծումները,

գ. կազմակերպում է աշխատողների տնտեսագիտական գիտելիքների բարձրացման աշխատանքները, հնարավորություններ է ստեղծում ստեղծագործական, ռացիոնալիզատորական, գյուտարարական աշխատանքների, առաջավոր փորձի օգտագործման, գիտության ու տեխնիկայի նվաճումների կիրառման համար,

դ. իրականացնում է նախագծվող սարքավորման փորձնական նմուշի ստենդային, արդյունաբերական և շահագործական փորձարկումների տնտեսագիտական հիմնավորումը և հաշվարկները,

ե. մասնակցում է տրանսպորտի մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

զ. մասնակցում է տրանսպորտի շահագործման մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

է. կազմակերպում է նյութերի, միջոցների, սարքավորման, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

ը. մասնակցում է տրանսպորտի շահագործման գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

թ. ուսումնասիրում է տրանսպորտային կազմակերպությունների ֆինանսական կառավարմանն առնչվող մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթ է բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,

ժ. օգտվում է տրանսպորտային կազմակերպությունների տնտեսագիտության և կառավարման ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

ժա. կազմակերպում է իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

 

2) Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի`

ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

բ. գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորման, ինֆորմատիկայի միջոցների տեխնիկատնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց շահագործման կարգացույցերին,

գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

դ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին ու կանոններին:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /Տրանսպորտի ճյուղում/» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու.

1) կրճատված ժամկետներում ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում ստանալու ճարտարագիության մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը

 

միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

 

միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ կրթություն ստանալու մասին, կամ բարձրագույն մասնագիտական կրթության մասին:

 

III 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

/ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՃՅՈՒՂՈՒՄ/» ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղկացուցիչների դասընթացներից: ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

15. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մասնագիտական առարկաներ

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ

5) Ֆակուլտատիվներ:

 

IV 080600 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

/ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                  ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                   |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ         |  40  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ             |  43  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                           |  26  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                                |  42  |

|_____|________________________________________________________|______|

|05.00|Մասնագիտական - Մ                                        |  65  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                    |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|  Դասընթացների անվանումները և  նրանց հիմնական բաժինները |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏԴ|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական            |  40  |

|  ԿԲ |դասընթացների առարկաներ                                  |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է ազգերի համաշխարհային       |      |

|     |ընտանիքում հայ ժողովրդի տեղի ու դերի, համաշխարհային     |      |

|     |մշակութային գանձարանում հայ ժողովրդի ունեցած ներդրման   |      |

|     |մասին ուսանողներին լիարժեք և  համակողմանի               |      |

|     |պատկերացումների ձևավորումը`  հստակեցնելով և             |      |

|     |որոշակիացնելով ուսանողների ակտիվ կենսադիրքորոշումը`     |      |

|     |կապված ներկայիս գլոբալացման քաղաքականության             |      |

|     |գործընթացներով պարտադրված հիմնախնդիրների հետ:           |      |

|     |Թեմաները. Հայ ժողովրդի պատմության առարկան, դերն ու      |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեության որպես պետական կրոնի  |      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի|      |

|     |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և          |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի Ռուսաստանին       |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                   |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդն առաջին աշխարհամարտի    |      |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը: 1918թ. |      |

|     |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի առաջին                |      |

|     |հանրապետությունը 1918-1920 թթ.: Հայաստանի               |      |

|     |խորհրդայնացումը: Խորհրդային ամբողջատիրական քաղաքական    |      |

|     |համակարգը: Հայ ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի          |      |

|     |տարիներին: Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան  |      |

|     |տարիներին: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան |      |

|     |շարժման նոր փուլը: Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության       |      |

|     |հռչակումը: Հայաստանի երրորդ հանրապետության կայացման     |      |

|     |ներքին և  արտաքին դժվարությունները, քաղաքական համակարգը |      |

|     |(1991-2007 թթ):                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                        |   4  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է` ամրապնդել և  խորացնել     |      |

|     |բակալավրական ուսուցման ծրագրով մասնագիտությունների      |      |

|     |ուսանողների իմացությունը հայոց լեզվից, մասնավորապես     |      |

|     |բառագիտությունից, ընդլայնել նրանց պատկերացումները լեզվի`|      |

|     |իբրև  հաղորդակցության և  մտածողության միջոցի, գրավոր և  |      |

|     |բանավոր խոսքի, ինչպես և  հայերենի զարգացման             |      |

|     |առանձնահատկությունների մասին, գաղափար տալ տերմինի,      |      |

|     |տերմինաբանության և  առանձին բնագավառների                |      |

|     |տերմինահամակարգերի վերաբերյալ, գործնական աշխատանքով     |      |

|     |զարգացնել ուսանողների հմտությունները` բառակազմական և    |      |

|     |տերմինների կառուցվածքային, իմաստաբանական                |      |

|     |վերլուծություններ կատարելու համար: Նպատակաուղղված է     |      |

|     |բակալավրական կրթություն ստացող ուսանողների` գործնական   |      |

|     |գրություններ կազմելու, մասնագիտական փաստաթղթեր          |      |

|     |ձևակերպելու,  տեխնիկական թարգմանություններ կատարելու,   |      |

|     |խմբագրելու և  տեքստի վրա աշխատելու հմտությունների       |      |

|     |զարգացմանը, գաղափար տալու ոճի, նրա տեսակների,           |      |

|     |մասնավորապես գիտական ոճի առանձնահատկությունների մասին:  |      |

|     |Թեմաները. Խոսքի մշակույթ, Բառագիտություն,               |      |

|     |Տերմինագիտություն, Ոճագիտություն, Թարգմանչական արվեստ,  |      |

|     |Տեքստագիտություն և  խմբագրում:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել լեզվական    |      |

|     |իրողություններին, մասնավորապես, գիտատեխնիկական ոճին և   |      |

|     |ոճաբանությանը, սովորեցնել ընթերցել և  ընկալել           |      |

|     |գիտատեխնիկական տեքստերը և  ձևավորել  գրավոր խոսքի       |      |

|     |հմտություններ:  Տվյալ խոսքային գործունեությունը ռուսաց  |      |

|     |լեզվով ենթադրում է ընթերցման տարբեր ձևերի  ունակություն:|      |

|     |ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական տեքստերի         |      |

|     |թարգմանություն կատարել ռուսերենից հայերեն, ծանոթացնել   |      |

|     |թարգմանության հիմնական հասկացություններին, թարգմանության|      |

|     |տեսության և  տեխնիկայի հիմունքներին և  զարգացնել        |      |

|     |վարչագործարարական ոլորտի գրավոր խոսքի հմտություններ     |      |

|     |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական ընթերցում,           |      |

|     |ճանաչողական ընթերցում, վերլուծական ընթերցում:           |      |

|     |Վերարտադրական տիպի տեքստեր գրելու հմտություն            |      |

|     |(սկզբնաղբյուրի հիման վրա): Վերարտադրական տեքստ կազմելու |      |

|     |ունակություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր): Ինքնուրույն|      |

|     |տեքստ գրելու ունակություն (գրախոսական, գիտական հոդված): |      |

|     |Տեխնիկական այլ տեքստեր կազմելու հմտություն` մեքենաների  |      |

|     |օգտագործման անոտացիա, մեխանիզմների, հանգույցների,       |      |

|     |մանրամասերի նկարագրություն: Թարգմանչական                |      |

|     |համարժեքություն, թարգմանչական փոխարինում, տրանսֆորմացիա:|      |

|     |Բառային, բառակազմական, քերականական                      |      |

|     |համապատասխանություններ: Գործարար փաստաթղթեր (դելօվիե    |      |

|     |բումագի)` զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր,         |      |

|     |հաշվետվություն, աշխատանքային պլան: Գործարար             |      |

|     |նամակագրություն` արտադրական, վարչական հարցերով          |      |

|     |(նամակ-խնդրանք, ուղեկցական նամակ, նամակ-հաստատում,      |      |

|     |նամակ-հիշեցում, ինֆորմացիոն, երաշխիքային նամակ և  այլն):|      |

|     |Առևտրական  նամակագրություն (հարցում մատակարարման        |      |

|     |պայմանների, ապրանքների սպառման, արժույթի վերաբերյալ):   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|     |Նպատակը. Դասընթացի հիմնական նպատակը նախնական`           |      |

|     |ընթերցելու, թարգմանելու, ընթերցված նյութը բանավոր       |      |

|     |վերարտադրելու և  բանավոր հաղորդակցվելու լեզվական        |      |

|     |հմտությունների զարգացումն է: Այն ուսանողներին           |      |

|     |հնարավորություն կընձեռի` ստանալու գիտելիքներ` հետագա    |      |

|     |դասընթացների հեշտ յուրացման համար: Զարգացնել            |      |

|     |թարգմանելու, բանավոր վերարտադրելու և  հաղորդակցվելու,   |      |

|     |ինչպես նաև  ընդհանուր տեխնիկական տեքստեր ընթերցելու,    |      |

|     |ընկալելու և  վերարտադրելու ու պարզ նամակներ, փաստաթղթեր |      |

|     |կազմելու լեզվական հմտությունները: Ձեռք բերված ընդհանուր |      |

|     |տեխնիկական և  մասնագիտական տեքստերը թարգմանելու, բանավոր|      |

|     |վերարտադրելու, հաղորդակցվելու, գործնական գրագրություն   |      |

|     |վարելու լեզվական հմտությունների հետագա զարգացումն է:    |      |

|     |Թեմաները. Քերականություն, Բառագիտություն (ընդհանուր     |      |

|     |լեզվական բառապաշար), Բանավոր հաղորդակցում,              |      |

|     |Քերականություն, Բառագիտություն (ընդհանուր լեզվական և    |      |

|     |ընդհանուր տեխնիկական բառապաշար), Բանավոր հաղորդակցում,  |      |

|     |Գործնական գրագրություն, Մասնագիտական բառապաշար, Բանավոր |      |

|     |հաղորդակցում, Գործնական գրագրություն, ՈՒսումնասիրվող    |      |

|     |լեզվի երկրի մշակութաբանություն (պատմություն,            |      |

|     |աշխարհագրություն, ավանդույթներ, առողջապահական և  կրթական|      |

|     |համակարգեր, արվեստ, գրականություն, գիտություն):         |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է` ապագա ճարտարագետներին     |      |

|     |հաղորդակից դարձնել գոյության և  մտածողության            |      |

|     |համընդհանուր սկզբունքներին, հասարակական կյանքի,         |      |

|     |մասնավորաբար արտադրական ոլորտի գիտական ճանաչողությանը,  |      |

|     |աշխատանքային գործունեության մեջ այդ ճանաչողության       |      |

|     |արդյունքների օգտագործման յուրահատկություններին:         |      |

|     |Թեմաները. Աշխարհայացքն իր բաղադրամասերով:               |      |

|     |Փիլիսոփայության` որպես աշխարհայացքի յուրահատուկ ձևի     |      |

|     |գործառույթները: Փիլիսոփայության մասնագիտական և  անձնական|      |

|     |նշանակությունը: Կեցության հիմնական ձևերը:  Աշխարհի      |      |

|     |միասնականության հիմնախնդիրը: Զարգացման համընդհանուր     |      |

|     |գործընթացի օրինաչափությունները: Գոյապահպանման և  կյանքի |      |

|     |իմաստի հիմնահարցերը:  Ճշմարտության էությունը,           |      |

|     |հասարակության փիլիսոփայական հարցերը: Սոցիոլոգիական      |      |

|     |գիտելիքի առանձնահատկությունները, սոցիոլոգիական          |      |

|     |ճանաչողության փուլերը:  Անհատի սոցիոլոգիական նկարագիրը: |      |

|     |Կազմակերպության կառավարման սոցիոլոգիական բնութագրումը,  |      |

|     |ղեկավարի տիպերը: Հասարակական կարծիքի դերը               |      |

|     |կազմակերպության կառավարման մեջ: Աշխատանքային            |      |

|     |շարժառիթները:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է ճարտարագիտական համալսարանի |      |

|     |ուսանողներին ուսուցանել սոցիալական կյանքի իրավական      |      |

|     |կառավարման օրինաչափություններն ու նորմերը, դրանց        |      |

|     |քաղաքացիական, վարչական, աշխատանքային և  այլ             |      |

|     |բաղադրամասերը:  Ներքոհիշյալ հիմնահարցերի իմացությունը   |      |

|     |կարևորագույն  հիմք է ճարտարագիտական բարձրագույն         |      |

|     |կրթություն ունեցող անձնավորության սոցիալական և          |      |

|     |աշխատանքային լիարժեք գործունեության համար:              |      |

|     |Թեմաները. Սոցիալական կյանքում պետության և  իրավունքի    |      |

|     |դերը, իրավունքի ճյուղերը: ՀՀ Սահմանադրությունը, նրա     |      |

|     |հիմնադրույթները: Մարդու և  քաղաքացու հիմնական           |      |

|     |իրավունքներն ու ազատությունները: Օրենքը և               |      |

|     |օրինականությունը:  Քաղաքացիական իրավահարաբերությունները:|      |

|     |Սեփականության իրավունքը:  Քաղաքացիաիրավական գործարքները,|      |

|     |պայմանագրային և  պարտավորական իրավունքը:  Աշխատանքային  |      |

|     |իրավահարաբերությունները և  աշխատանքային պայմանագիրը:    |      |

|     |Համակարգչային իրավունքի հիմունքները: Ֆինանսական         |      |

|     |իրավահարաբերությունների հիմունքները: Քրեական իրավունքի  |      |

|     |հիմունքները: Տնտեսական հանցագործություններ:  Միջազգային |      |

|     |իրավական հարաբերությունների հասկացությունը:             |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|     |Նպատակը. Քաղաքագիտության առարկան ուսումնասիրում,        |      |

|     |բացահայտում և  հիմնավորում է հասարակության քաղաքական    |      |

|     |համակարգի, պետության, պետական ինստիտուտների, քաղաքական  |      |

|     |սուբյեկտների, քաղաքական կուսակցությունների և  առանձին   |      |

|     |քաղաքացիների վարքագծերի բնականոն գործունեության, կայուն |      |

|     |վերարտադրության և  առաջընթաց զարգացման հիմնախնդիրների   |      |

|     |լուծման ուղիները:                                       |      |

|     |Թեմաները. Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և        |      |

|     |մեթոդը:  Քաղաքագիտության գործառույթները: Քաղաքական      |      |

|     |կյանքը և  քաղաքական հարաբերությունները: Քաղաքականության |      |

|     |դերն ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում:        |      |

|     |Քաղաքականության սոցիալական գործառույթները: Քաղաքացիական |      |

|     |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը:    |      |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները       |      |

|     |Հայաստանում: Քաղաքական իշխանություն:  Իշխանության       |      |

|     |ռեսուրսները: Իշխանության օրինականություն                |      |

|     |(լեգիտիմություն):  Քաղաքական մշակույթ: Քաղաքական ռիսկ:  |      |

|     |Քաղաքական համակարգ: Քաղաքական վարչակարգերը և  ռեժիմները:|      |

|     |Քաղաքական կուսակցությունները: Քաղաքական                 |      |

|     |հարաբերություններն ու գործընթացները: Քաղաքական          |      |

|     |բախումներն ու նրանց լուծման ուղիները: Քաղաքական         |      |

|     |տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ: Քաղաքական          |      |

|     |մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն ու        |      |

|     |շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական            |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալմշակութային         |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային|      |

|     |հարաբերություններ:  Համաշխարհային քաղաքականության       |      |

|     |գործընթացի առանձնահատկությունները: Հայաստանի            |      |

|     |հանրապետության ազգային պետական շահերը նոր               |      |

|     |աշխարհաքաղաքական իրավիճակում:  Քաղաքական իրականության   |      |

|     |իմացության մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի        |      |

|     |մոդելները: Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական       |      |

|     |վերլուծություն և  կանխատեսում:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն 1,2                                    |   8  |

|     |Նպատակը. Սույն դասընթացի նպատակն է պատկերացում տալ      |      |

|     |տնտեսական երևույթների  ճանաչողության, տնտեսական կյանքի  |      |

|     |օրինաչափությունների ու կարգավորման սկզբունքների մասին:  |      |

|     |Խորացված պատկերացում տալ տնտեսական երևույթների          |      |

|     |ճանաչողության, տնտեսական կյանքի օրինաչափությունների ու  |      |

|     |կարգավորման սկզբունքների մասին:                         |      |

|     |Թեմաները. Տնտեսագիտության առարկան: Աշխարհի տնտեսական    |      |

|     |ճանաչողության և  ուսումնասիրության մեթոդները:           |      |

|     |Հասարակական պահանջմունքներն ու տնտեսական ռեսուսները:    |      |

|     |Հասարակության արտադրական հնարավորությունների սահմանները:|      |

|     |Տնտեսության շուկայական համակարգի ինստիտուցիոնալ         |      |

|     |շրջանակները: Պահանջարկի և  առաջարկի շուկայական ուժերը:  |      |

|     |Պետության տնտեսական դերը: Մակրոտնտեսական ցուցանիշները:  |      |

|     |Գործազրկություն, ինֆլյացիա: Ամբողջական պահանջարկ ու     |      |

|     |ամբողջական առաջարկ: Գանձարանային քաղաքականություն ու    |      |

|     |պետական բյուջե: Փողը և  բանկային գործը: Տնտեսական աճ և  |      |

|     |միջազգային առևտուր:  Տնտեսագիտության առարկան: Աշխարհի   |      |

|     |տնտեսական ճանաչողության և  ուսումնասիրության մեթոդները: |      |

|     |Հասարակական պահանջմունքներն ու տնտեսական ռեսուսները:    |      |

|     |Հասարակության արտադրական հնարավորությունների սահմանները:|      |

|     |Տնտեսության շուկայական համակարգի ինստիտուցիոնալ         |      |

|     |շրջանակները: Արդյունքների և  եկամուտների շրջապտույտը:   |      |

|     |Պահանջարկի ու առաջարկի շուկայական ուժերը: Գների         |      |

|     |կազմավորման մեխանիզմը:  Պահանջարկի ու առաջարկի          |      |

|     |էլաստիկությունը: Պետության տնտեսական դերը: Անկատար և    |      |

|     |կատարյալ մրցակցություն: Ազգային տնտեսություն:           |      |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշները: Գործազրկության բնական      |      |

|     |մակարդակը: Ինֆլյացիա, պատճառներ և  ծախքեր: Տնտեսական    |      |

|     |ցիկլեր:                                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Տնտեսագիտական ուսմունքների պատմություն                  |   2  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է ՀՊՃՀ տնտեսագիտական         |      |

|     |մասնագիտությունների ուսանողներին պատկերացում տալ        |      |

|     |տնտեսագիտական մտքի պատմության փորձով տնտեսական հարցերի  |      |

|     |լուծման էվոլյուցիայի մասին:                             |      |

|     |Թեմաները. Տնտեսագիտական դպրոցներ` մերկանտիլիստներ,      |      |

|     |ֆիզիոկրատներ, դասական տնտեսագիտություն, պատմական դպրոց, |      |

|     |մարժինալիզմ, քեմբրիջյան դպրոց, քեյնսյան, մոնետարիստական |      |

|     |տեսություններ, ինստիտուցիոնալիզմ, շվեդական դպրոց,       |      |

|     |նեոքեյնսյականություն, նեոլիբերալիզմ: Հայ տնտեսական      |      |

|     |փիլիսոփայություն:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|01.10|Ֆիզիկական կուլտուրա                                     |   -  |

|     |ՀՊՃՀ-ում մարմնակրթություն և  սպորտ առարկան անց է կացվում|      |

|     |ուսանողի ուսումնառության բոլոր տարիներին և  իրականացվում|      |

|     |է հետևյալ  ձևով.                                        |      |

|     |ուսումնական պարտադիր պարապմունքներ,                     |      |

|     |ուսանողության ինքնուրույն պարապմունքներ:                |      |

|     |Պարտադիր պարապմունքներն անցկացվում են 1-ին,2-րդ և  3-րդ |      |

|     |կուրսերում` շաբաթը 4-ական ժամաքանակով:                  |      |

|     |Բժշկական քննություն անցնելուց հետո ուսանողները          |      |

|     |տեղավորվում են մարզական մասնագիտական խմբերում ըստ       |      |

|     |մասնագիտությունների`                                    |      |

|     |Վ/բոլ, Բ/բոլ, Ս/թենիս, ատլետիզմ, ծանրամարտ, լող, ռիթմիկ |      |

|     |մարմնամարզություն, ձեռնամարտ:                           |      |

|     |Առողջական շեղումներ ունեցող ուսանողները տեղավորվում են  |      |

|     |հատուկ և  բուժական խմբերում:                            |      |

|     |Առավել լավ պատրաստականություն ունեցող ուսանողները,      |      |

|     |ինչպես նաև  բարձր կուրսերի ուսանողները մարզվում են      |      |

|     |մարզական կատարելագործման խմբերում` շաբաթը 6-12 ժամ      |      |

|     |ժամաքանակով:                                            |      |

|     |Տեսական մասի յուրացման աստիճանը գնահատվում է մինչև  20  |      |

|     |միավոր:                                                 |      |

|     |Տեսական հարցումն ընդգրկում է կիսամյակում վարված         |      |

|     |դասախոսությունների պարունակությունը:                    |      |

|     |Գործնական մասնագիտացված դասերից ուսանողը պարտավոր է     |      |

|     |հավաքել 30-50 միավոր:                                   |      |

|     |ՈՒսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում |      |

|     |է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և  տակտիկական համալիր            |      |

|     |վարժությունների միջոցով` մինչև  30 միավոր:              |      |

|     |Գործում է 100 միավորանոց. 40-60 միավորը գնահատվում է    |      |

|     |«բավարար», 61-80-ը` «լավ» և  81-100-ը` «գերազանց»:      |      |

|     |Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները հնարավորություն  |      |

|     |ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի յուրացման շնորհիվ  |      |

|     |հավաքել 75 միավոր:                                      |      |

|     |Բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են լրացման:      |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲԴ |Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական առարկաներ         |  43  |

| ԿԲ  |                                                        |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|     |Նպատակը. Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել    |      |

|     |գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության, ինչպես    |      |

|     |նաև  մաթեմատիկական անալիզի և  մեկ փոփոխականի ֆունկցիայի |      |

|     |դիֆերենցիալ հաշվի գաղափարներին: Մեկ փոփոխականի          |      |

|     |ֆունկցիայի ինտեգրալ հաշվին, մի քանի փոփոխականի          |      |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշվին, ինչպես նաև  սովորական    |      |

|     |դիֆերենցիալ հավասարումներին: Թվային և  ֆունկցիոնալ      |      |

|     |շարքերը, կրկնակի, եռակի, կորագիծ ինտեգրալները, ինչպես   |      |

|     |նաև  հավանականությունների տեսությունը:                  |      |

|     |Թեմաները. Վեկտորի գաղափարը: Հարթության վրա և            |      |

|     |տարածության մեջ վեկտորների գծորեն կախվածությունը և      |      |

|     |անկախությունը: Բազիս հարթության վրա և  տարածության մեջ: |      |

|     |Վեկտորների սկալյար, վեկտորական և  խառն արտադրյալները:   |      |

|     |Հարթության վրա ուղիղ գծի հավասարումները: Երկրորդ կարգի  |      |

|     |կորեր: Հարթության և  ուղիղ գծի հավասարումները           |      |

|     |տարածության մեջ: Երկրորդ կարգի մակերևույթներ:   Մատրիցի |      |

|     |գաղափարը: Հակադարձ մատրից: Մատրիցի ռանգը: Գծային        |      |

|     |հավասարումների համակարգեր: Կրոնեկեր-Կապելլիի թեորեմը:   |      |

|     |Կրամերի կանոնը: Գծային հավասարումների համակարգի լուծումը|      |

|     |մատրիցային եղանակով և  Գաուսի մեթոդով:  Գծային համասեռ  |      |

|     |և  անհամասեռ հավասարումների համակարգերի ընդհանուր       |      |

|     |լուծումները: Գծային և  Էվկլիդյան տարածությունների       |      |

|     |գաղափարները: Թվային հաջորդականություններ: Թվային        |      |

|     |հաջորդականության և  ֆունկցիայի սահմանները:  Ֆունկցիայի  |      |

|     |անընդհատությունը: Ֆունկցիայի ածանցյալը և  դիֆերենցիալը: |      |

|     |Ֆերմայի, Ռոլի և  Լագրանժի թեորեմները: Անորոշությունների |      |

|     |բացումը Լոպիտալի կանոնով:  Ֆունկցիայի աճման և  նվազման  |      |

|     |պայմանները: Ֆունկցիայի էքստրեմումի կետերը:  Ֆունկցիայի  |      |

|     |գրաֆիկի գոգավորությունը և  ուռուցիկությունը: Շրջման     |      |

|     |կետեր:  Ֆունկցիայի գրաֆիկի ասիմպտոտները: Ֆունկցիայի     |      |

|     |հետազոտումը և  նրա գրաֆիկի կառուցումը: Գաղափար նախնական |      |

|     |ֆունկցիայի և  անորոշ ինտեգրալի մասին: Անորոշ ինտեգրալի  |      |

|     |հատկությունները: Փոփոխականի փոխարինումն անորոշ          |      |

|     |ինտեգրալում:  Մասերով ինտեգրում: Ռացիոնալ կոտորակների   |      |

|     |ինտեգրումը: Իռացիոնալ և  եռանկյունաչափական ֆունկցիաների |      |

|     |ինտեգրումը: Որոշյալ ինտեգրալ և  նրա հատկությունները:    |      |

|     |Նյուտոն-Լայբնիցի բանաձևը:  Փոփոխականի փոխարինումը       |      |

|     |որոշյալ ինտեգրալում: Մասերով ինտեգրում: Առաջին և        |      |

|     |երկրորդ սեռի անիսկական ինտեգրալներ: Հարթ պատկերի        |      |

|     |մակերեսի հաշվումը: Հարթ կորի աղեղի երկարությունը և  նրա |      |

|     |հաշվումը: Մարմնի ծավալի հաշվումը: Մի քանի փոփոխականի    |      |

|     |ֆունկցիայի սահմանումը, անընդհատությունը և  մասնակի      |      |

|     |ածանցյալները: Երկու փոփոխականի ֆունկցիայի               |      |

|     |դիֆերենցելիությունը, լրիվ դիֆերենցիալը: Մակերևույթին    |      |

|     |տարված շոշափող հարթության և  նորմալի հավասարումները:    |      |

|     |Երկու փոփոխականի ֆունկցիայի էքստրեմումները: Առաջին կարգի|      |

|     |դիֆերենցիալ հավասարումներ: Ընդհանուր և  մասնակի         |      |

|     |լուծումներ: Անջատվող փոփոխականներով դիֆերենցիալ         |      |

|     |հավասարումներ:  Առաջին կարգի համասեռ, գծային դիֆերենցիալ|      |

|     |հավասարումներ: Բեռնուլիի հավասարումը: Լրիվ              |      |

|     |դիֆերենցիալներով դիֆերենցիալ հավասարումներ: Երկրորդ     |      |

|     |կարգի դիֆերենցիալ հավասարումներ: Ընդհանուր և  մասնակի   |      |

|     |լուծումներ: Երկրորդ կարգի գծային համասեռ և  անհամասեռ   |      |

|     |դիֆերենցիալ հավասարումների ընդհանուր լուծումների        |      |

|     |կառուցվածքները: Երկրորդ կարգի հաստատուն գործակիցներով   |      |

|     |գծային համասեռ և  անհամասեռ դիֆերենցիալ հավասարումներ:  |      |

|     |Կամայական հաստատունների վարիացիայի Լագրանժի մեթոդը:     |      |

|     |Հաստատուն գործակիցներով գծային դիֆերենցիալ              |      |

|     |հավասարումների համակարգեր: Թվային շարքեր: Շարքի         |      |

|     |զուգամիտությունը և  գումարը: Դրական անդամներով շարքերի  |      |

|     |համեմատություն, Դալամբերի և  Կոշու հայտանիշները: Կոշու  |      |

|     |ինտեգրալային հայտանիշը: Հերթագայող նշաններ ունեցող      |      |

|     |անդամներով շարքեր: Լայբնիցի հայտանիշը: Նշանափոխ շարքեր: |      |

|     |Բացարձակ և  պայմանական զուգամիտություն: Աբելի թեորեմը:  |      |

|     |Թեյլորի շարքը: ֆունկցիաների վերլուծումը Մակլորենի շարքի:|      |

|     |Ֆուրյեի շարքը: Կրկնակի և  եռակի ինտեգրալների            |      |

|     |գաղափարները: Առաջին և  երկրորդ սեռի կորագիծ ինտեգրալներ:|      |

|     |Գրինի բանաձևը:   Երկրորդ սեռի կորագիծ ինտեգրալի         |      |

|     |ճանապարհից անկախ լինելու պայմանները: Հավանականության    |      |

|     |գումարման թեորեմը: Պայմանական հավանականություն:         |      |

|     |Հավանականությունների բազմապատկման թեորեմը: Երկրաչափական |      |

|     |հավանականություններ: Հավանականության աքսիոմատիկ         |      |

|     |սահմանումը: Լրիվ հավանականության և  Բայեսի բանաձևերը:   |      |

|     |Անկախ փորձերի խնդիրը: Պատահական մեծություններ: Դիսկրետ  |      |

|     |պատահական մեծության մաթեմատիկական սպասումը, դիսպերսիան  |      |

|     |և  միջին քառակուսային շեղումը: Անընդհատ պատահական       |      |

|     |մեծության մաթեմատիկական սպասումը, դիսպերսիան և  միջին   |      |

|     |քառակուսային շեղումը:  Հավանականությունների հավասարաչափ |      |

|     |և  նորմալ բաշխումները: Գաղափար Լյապունովի թեորեմի մասին:|      |

|     |Հավանականությունների ցուցչային բաշխումը: Չեբիշևի        |      |

|     |անհավասարությունը: Չեբիշևի  և  Բեռնուլիի մեծ թվերի      |      |

|     |օրենքները:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |   6  |

|     |Նպատակը. Ծանոթացնել ընդհանուր ֆիզիկայի բոլոր            |      |

|     |կարևորագույն  բաժինների հետ: Դասընթացը ներառում է       |      |

|     |ֆիզիկայի մեխանիկա, մոլեկուլային ֆիզիկա և  ջերմադինամիկա,|      |

|     |էլեկտրաստատիկա, էլեկտրական հոսանք, մագնիսականություն,   |      |

|     |տատանումներ և  ալիքներ, քվանտային ֆիզիկայի բաժինները:   |      |

|     |Թեմաները. Մեխանիկական շարժում: Նյուտոնի օրենքները:      |      |

|     |Իմպուլսի պահպանման օրենքը: Մասնիկների համակարգի         |      |

|     |զանգվածների կենտրոն: Մեխանիկական աշխատանք և             |      |

|     |հզորություն: Կինետիկ և  պոտենցիալ էներգիա: Լրիվ         |      |

|     |մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը: Իմպուլսի մոմենտ |      |

|     |և  նրա պահպանման օրենքը: Նյութի ուսումնասիրության       |      |

|     |վիճակագրական և  ջերմադինամիկական մեթոդներ: Մոլեկուլային |      |

|     |կինետիկ տեսության հիմնադրույթները: Մաքսվելի և  Բոլցմանի |      |

|     |բաշխումներ: Ներքին էներգիա: Ջերմադինամիկայի առաջին      |      |

|     |օրենքը: Ջերմունակություն: Ջերմային մեքենաներ: ՕԳԳ:      |      |

|     |էլեկտրամագնիսական փոխազդեցություն, էլեկտրական լիցք,     |      |

|     |Կուլոնի օրենքը, էլեկտրական դաշտ: Էլեկտրական դաշտի       |      |

|     |լարվածություն և  պոտենցիալ:  Դիէլեկտրիկներ: Դիէլեկտրական|      |

|     |թափանցելիություն: Հաղորդիչներ, էլեկտրաստատիկ մակածում,  |      |

|     |Առանձնացված հաղորդչի և  կոնդենսատորի                    |      |

|     |էլեկտրաունակություն:  Էլեկտրական հոսանք: Դիմադրություն: |      |

|     |Կողմնակի ուժեր: ԷԼՇՈՒ: Օհմի օրենքը շղթայի համասեռ և     |      |

|     |անհամասեռ տեղամասի համար: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական|      |

|     |դաշտ:                                                   |      |

|     |Բիո-Սավար-Լապլասի օրենքը: Գաուսի թեորեմը և  շրջապտույտի |      |

|     |թեորեմները մագնիսական դաշտի ինդուկցիայի վեկտորի համար:  |      |

|     |Ամպերի օրենքը: Լորենցի ուժ:  Էլեկտրամագնիսական մակածման |      |

|     |երևույթը  և  օրենքը: Ինքնամակածման ԷԼՇՈՒ:  Մագնիսական   |      |

|     |դաշտի էներգիան: Ներդաշնակ տատանումներ: Քվազիառաձգական   |      |

|     |ուժ:  Ներդաշնակ տատանումների դիֆերենցիալ հավասարումը:   |      |

|     |Ալիք: Հարթ ալիքի հավասարումը: Էլեկտրամագնիսական ալիքներ:|      |

|     |Պոյտինգի վեկտորը: Լույսի ալիքային բնույթը: Լույսի բեկման|      |

|     |օրենքը: Գաղափար կոհերենտության մասին: Ինտերֆերենց:      |      |

|     |Լույսի դիֆրակցիա, Հյուգենս-Ֆրենելի սկզբունքը, Բնական և  |      |

|     |բևեռացած  լույս, Մալյուսի օրենքը, Լույսի բևեռացումն     |      |

|     |անդրադարձման և  բեկման ժամանակ:  Ատոմների ճառագայթման   |      |

|     |սպեկտրները, Ջրածնի և  ջրածնանման ատոմների տեսությունն   |      |

|     |ըստ Բորի, Լուաէֆեկտի տարատեսակները, Այնշտայնի բանաձևը   |      |

|     |լուսաէֆեկտի համար:  Լուսային քվանտներ: Միկրոմասնիկների  |      |

|     |ալիքային հատկությունները հաստատող փորձերի               |      |

|     |նկարագրությունը: Անորոշությունների առնչությունները և    |      |

|     |նրանցից բխող հետևությունները:                           |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Քիմիա                                                   |   3  |

|     |Նպատակը. Դիտարկել քիմիայի հիմնական տեսական հարցերը և    |      |

|     |դրանց հիման վրա այն կիրառական խնդիրները, որոնք անհրաժեշտ|      |

|     |են համապատասխան ճարտարագիտական մասնագիտությունների      |      |

|     |յուրացման համար: Հիմք ստեղծել ոչ քիմիական ճարտարագիտական|      |

|     |մասնագիտությունների ուսանողների համար` հասկանալու իրենց |      |

|     |մասնագիտություններին վերաբերվող խնդիրները` դառնալու     |      |

|     |ավելի բազմակողմանի ու ստեղծագործ մասնագետ:              |      |

|     |Թեմաները. Ատոմամոլեկուլային ուսմունք: Ատոմի կառուցվածքը:|      |

|     |Պարբերական օրենքը և  պարբերական համակարգը: Քիմիական կապ |      |

|     |և  մոլեկուլի կառույցը:  Ջերմաքիմիա: Քիմիական կինետիկա և |      |

|     |հավասարակշռություն: Քիմիական ռեակցիաների ուղղության վրա |      |

|     |ազդող գործոնները: Լուծույթներ: Էլեկտրոլիտների           |      |

|     |լուծույթներ:  Օքսիդացման-վերականգնման ռեակցիաններ:      |      |

|     |Էլեկտրաքիմիա: Ջրի քիմիան: Մետաղների ընդհանուր           |      |

|     |հատկությունները: Պարբերական համակարգի S-տարրեր:         |      |

|     |Պարբերական համակարգի P-տարրեր: Պարբերական համակարգի     |      |

|     |d-տարրեր: Գաղափար բարձրամոլեկուլային միացությունների    |      |

|     |մասին:                                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Ինֆորմատիկա - 1                                         |  12  |

|     |Նպատակը. Ընդհանուր դասընթացի նպատակը համակարգիչներից    |      |

|     |օգտվելու հիմնական հմտությունների ձեռքբերումն է և        |      |

|     |ծրագրավորման հիմունքները յուրացնելը:                    |      |

|     |Թեմաները. Ինֆորմատիկայի հիմնական հասկացությունները:     |      |

|     |համակարգչի կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքը: Windows  |      |

|     |օպերացիոն համակարգ: Ալգորիթմի սահմանումը և  ներկայացման |      |

|     |եղանակները: Գծային, ճյուղավորված և  ցիկլային            |      |

|     |ալգորիթմների կառուցումը: Turbo-Pascal լեզվի հիմնական    |      |

|     |հասկացությունները:  Pascal ծրագրի կառուցվածքը: Տիպային  |      |

|     |ծրագրերի կազմակերպում: Միաչափ և  երկչափ զանգվածների     |      |

|     |մշակում: Turbo-Pascal լեզվում կիրառելի տվյալների        |      |

|     |հնարավոր տիպերի ուսումնասիրությունը, ենթածրագրերի,      |      |

|     |տողային տիպի փոփոխականների, գրառումների և  ֆայլերի հետ  |      |

|     |իրականացվող աշխատանքը: Նախատեսվում է նաև  առավել բարդ   |      |

|     |խնդիրների ալգորիթմների կառուցման մեխանիզմների           |      |

|     |ուսումնասիրություն: Գործնական պարապմունքներին           |      |

|     |նախատեսվում է կազմել վերը թվարկած թեմաներին վերաբերող   |      |

|     |խնդիրների լուծման ծրագրերը, իսկ լաբորատոր               |      |

|     |պարապմունքներին` դրանց կարգաբերումը և  իրականացումը     |      |

|     |համակարգչի վրա: Այս մոդուլում մեծ տեղ է հատկացված MS    |      |

|     |Word տեքստային խմբագրիչի ուսումնասիրմանը:  Տեքստային և  |      |

|     |գրաֆիկական ռեժիմներում էկրանի ղեկավարումը, ստեղնաշարի,  |      |

|     |տպող սարքի և  ձայնային ներքին սարքավորման ղեկավարում    |      |

|     |ծրագրավորման միջավայրից:  Մոդուլը ներառում է նաև        |      |

|     |հետևյալ  բաժինները. համակարգչային ցանցեր, ինտերնետ,     |      |

|     |էլեկտրոնային փոստ, վիրուսներ և  հակավիրուսային ծրագրեր: |      |

|     |Մոդուլում կարևոր  տեղ է հատկացված նաև  Excel            |      |

|     |էլեկտրոնային աղյուսակի ուսումնասիրմանը.  նախատեսվում է  |      |

|     |հաշվարկային աղյուսակների ստեղծում, խմբագրում և          |      |

|     |արտածում, մաթեմատիկական և  տրամաբանական ֆունկցիաների ու |      |

|     |բանաձևերի  կիրառում, էլեկտրոնային աղյուսակով խնդիրների  |      |

|     |լուծում, գծապատկերների և  գրաֆիկների ստեղծում:          |      |

|_____|________________________________________________________|______|

|02.05|Բնապահպանություն                                        |   4  |

|     |Նպատակը. Դասընթացի առանձնահատկությունը նյութի հիմնարար  |      |

|     |շարադրման, ուսանողների մոտ էկոլոգիական աշխարհայացքի     |      |

|     |շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից սեփական     |      |

|     |մասնագիտական գործունեության գնահատման հմտությունների և  |      |

|     |ձիրքերի ձևավորումն  է:                                  |      |

|     |Թեմաները. Ընդհանուր առմամբ կրելով աշխարհայացքային       |      |

|     |բնույթ` դասընթացը կառուցված է այնպես, որ տալիս է        |      |

|     |հիմնական անհրաժեշտ բնաճանաչողական հասկացությունները     |      |

|     |կապված կենսոլորտի, նրանում մարդու ունեցած դերի և        |      |

|     |տեխնոլոգիական քաղաքակրթությանն առնչվող հիմնախնդիրների   |      |

|     |վերաբերյալ: Դասընթացի յուրացման արդյունքում ուսանողները |      |

|     |հստակ պատկերացում են կազմում էկոհամակարգերի կառուցվածքի |      |

|     |մասին, ծանոթանում էկոլոգիական հիմնական                  |      |

|     |հասկացություններին և  օրենքներին, կենսոլորտի էվոլյուցիոն|      |

|     |զարգացման առանձնահատկություններին, օրգանիզմների և       |      |

|     |միջավայրի փոխազդեցության, բնական ռեսուրսների օգտագործման|      |

|     |բնապահպանական սկզբունքների, էկոլոգիական իրավունքի և     |      |

|     |մասնագիտական պատասխանատվության գործառույթներին:         |      |

|     |Դասընթացը դասախոսությունների և  գործնական (սեմինար)     |      |

|     |պարապմունքների ձևով  մատուցելը հնարավորություն է տալիս  |      |

|     |լիարժեք կերպով օգտագործել ուսուցման ժամանակակից         |      |

|     |միջոցները, համակարգիչներ, աուդիո և  վիդեոտեխնիկա,       |      |

|     |ինքնաթեստավորող ծրագրային միջոցներ և  այլն: Վերջիններիս |      |

|     |օգնությամբ ներկայացվում են նաև  էկոհամակարգերի վիճակի   |      |

|     |գնահատման և  մասնագիտական գործունեության հետևանքների    |      |

|     |կանխատեսման ժամանակակից մոտեցումները:                   |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման