Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(13-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(13-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը` (080600), «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (էներգետիկայի ճյուղում)»

_____________________________________________

                                 դասիչ, անվանումը

 

Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր

___________________________

                                  անվանումը

 

I (080600), «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

(էներգետիկայի ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. (080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր:

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել ճարտարագետի պաշտոն էներգետիկայի բնագավառի կոնստրուկտորանախագծային, գիտահետազոտական, տնտեսագիտական և արտադրական կազմակերպություններում:

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության ասպարեզը էներգետիկան է, որտեղ էներգետիկ-տնտեսագետը կարող է վարել աշխատանքային գործունեություն հետևյալ ոլորտներում.

1) էներգետիկական օբյեկտներում` հիդրոկայաններ, ջերմային էլեկտրակայաններ, շրջանային կաթսայատներ և էլեկտրական ցանցեր,

2) արդյունաբերական կազմակերպությունների էներգետիկական տնտեսություններում,

3) էներգետիկական բնույթ ունեցող նախագծային և գիտահետազոտական ինստիտուտներում,

4) պետական և տեղական կառավարման ստորաբաժանումներում:

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ շրջանավարտի մասնագիտական գործունեության օբյեկտներն են.

1) ջերմային էլեկտրակայանները,

2) հիդրոէլեկտրակայանները,

3) բարձր և ցածր լարման էլեկտրացանցերը,

4) էներգետիկական համակարգի օպերատիվ-դիսպետչերական ծառայությունը,

5) կենտրոնական կաթսայատները և ջերմային ցանցերի համակարգը,

6) արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր էներգետիկի բաժինը,

7) գիտահետազոտական կազմակերպություններում, ճարտարագիտական-տնտեսագիտական բնույթի բաժինները,

8) պետական և տեղական կառավարման ստորաբաժանումները:

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ շրջանավարտները, ըստ իրենց հիմնարար և մասնագիտական պատրաստականության, կարող են նպատակաուղղվել` իրականացնելու մասնագիտական գործունեության հետևյալ ձևերը.

1) կազմակերպա-կառավարչական,

2) արտադրատնտեսական,

3) պլանային-տնտեսական,

4) նախագծա-տնտեսական,

5) արտաքին տնտեսական:

Մասնագիտական գործունեության կոնկրետ ձևերը որոշվում են բուհի կողմից մշակված մասնագիտական կրթական ծրագրի (պլանի) բովանդակությամբ:

7. Մասնագիտական գործունեության ընդհանրացված խնդիրները.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրը պատրաստ է հետևյալ մասնագիտական խնդիրների լուծմանը.

1) կոնստրուկտորա-տեխնոլոգիական գործունեություն.

ա. մասնակցություն տեխնիկական մշակումների, տեխնոլոգիական գործընթացների և կանոնակարգերի նկարագրմանը,

բ. գծագրերի, սխեմաների, կարգագրերի, բացատրագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի կատարում, տեխնիկական և տեխնիկատնտեսական հաշվարկների իրականացում.

2) գիտահետազոտական գործունեություն.

ա. ուսումնասիրվող էներգետիկական օբյեկտի վիճակի վերլուծություն,

բ. մասնակցություն տեխնոլոգիական համակարգերի և սարքավորումների փորձարկումների կատարման մեթոդների մշակմանը,

գ. իր մասնագիտական ոլորտին վերաբերող հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների մասին ինֆորմացիայի հավաքում, ուսումնասիրում և վերլուծություն,

դ. արդյունքների մշակում համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ.

3) կազմակերպա-կառավարչական գործունեություն.

ա. կատարողների կոլեկտիվի աշխատանքների կազմակերպում,

բ. արտադրանքի որակի` տրված մակարդակի ապահովման պայմաններում արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում,

գ. տեխնիկական վերահսկողության և կոլեկտիվի գործունեության ղեկավարման իրականացում.

4) շահագործողական գործունեություն.

ա. էներգետիկական օբյեկտների աշխատանքի արդյունավետության բարձրացում,

բ. էներգետիկական օբյեկտների աշխատանքային ռեժիմների օպտիմալ կառավարում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների և միջոցների ընտրություն,

դ. էլեկտրական կայանների և էներգահամակարգի դիսպետչերական գործունեության վարում:

5) տնտեսագիտական գործունեության վերլուծություն և աուդիտ,

ա. ֆինանսա-տնտեսական գործունեության վարում,

բ. Հաշվապահական հաշվառման գործունեության վարում,

դ. աուդիտի իրագործում:

8. Որակավորման պահանջները.

1) Մասնագիտական խնդիրների լուծման համար բակալավրը.

ա. պատրաստ է իրականացնելու կազմակերպության ընթացիկ պլանային-տնտեսական աշխատանքները,հաշվարկելու և վերլուծելու կազմակերպության աշխատանքի տեխնիկատնտեսական ցուցանիշները, կանխագուշակելու և պլանավորելու դրա զարգացումը, որոշելու վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերում կազմակերպա-տնտեսական համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,

բ. պատրաստ է իրականացնելու գործող կազմակերպությունների վերակառուցման կամ նորերի ստեղծման տեխնիկատնտեսական նախագծեր և որոշելու նոր տեխնիկայի ներդրման տնտեսական արդյունավետությունը,

գ. պատրաստ է իրականացնելու տնտեսական ինֆորմացիայի ավտոմատ մշակում և էներգետիկական խնդիրներ լուծելիս կիրառելու տնտեսագիտության մաթեմատիկական մեթոդները և մոդելները:

2) Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի.

ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերին, որոշումներին, կարգադրություններին, մեթոդական և նորմատիվային նյութերին,

բ. գործող չափորոշիչներին, բնագավառի սարքավորմների, ինֆորմատիկայի միջոցներին, տեխնիկատնտեսական ցուցանիշներին, տեխնոլոգիաներին, դրանց շահագործման կարգացույցներին,

գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակներին,

դ. աշխատանքային օրենսդրության հիմունքներին, աշխատանքի պաշտպանության նորմերին և կանոններին:

1) Մասնագիտական հարմարման հնարավորությունը.

Ճարտարագիտության բակալավրը կարող է հարմարվել հարակից մասնագիտական գործունեության հետևյալ տեսակներին.

ա. նախագծային,

բ. գիտահետազոտական,

գ. կազմակերպա-կառավարչական,

դ. շահագործողական:

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը.

(080600), «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Էներգետիկայի ճյուղում)» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

ա. կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

բ. մագիստրատուրայում` ստանալու ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:

 

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ` միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:

 

III (080600), «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

(էներգետիկայի ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչով և ներառում է` մասնագիտության ուսումնական պլանը, ուսումնական դասընթացների և պրակտիկաների ծրագրերը:

13. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի իրականացման պայմաններին և ուսումնառության ժամկետներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը ձևավորվում է հանրապետական, բուհական, ուսանողի կողմից ընտրովի և ֆակուլտատիվ բաղադրիչների դասընթացներից:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացները յուրաքանչյուր կրթաբլոկում բովանդակորեն պետք է լրացնեն հանրապետական բաղադրիչում նշված դասընթացները:

15. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի հետևյալ կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների ուսումնասիրումը`

1) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական` ԸՀՍՏ,

2) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական` ԸՄԲ,

3) ընդհանուր ճարտարագիտական` ԸՃ,

4) ընդհանուր բնագավառի` ԸԲ,

5) ընդհանուր մասնագիտական` ԸՄ,

6) մասնագիտացման` Մ

7) ֆակուլտատիվ` Ֆ

ինչպես նաև եզրափակիչ պետական որակավորումը:

 

IV (080600), «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

(էներգետիկայի ճյուղում)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|ԴԱՍԻՉ|                 ԿՐԹԱԲԼՈԿՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                 |ԿՐԵ-  |

|     |                                                        |ԴԻՏՆԵՐ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ         |  40  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ             |  43  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                           |  26  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                                |  42  |

|_____|________________________________________________________|______|

|05.00|Մասնագիտական - Մ                                        |  65  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ամփոփիչ ատեստավորման քննություն (ԱԱՔ)                   |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|   Դասընթացների անվանումը և  նրանց հիմնական բաժինները   |Կրե-  |

|     |                                                        |դիտներ|

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏ.|ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ            |  40  |

| ԿԲ  |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ                                   |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու             |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեության` որպես պետական կրոնի |      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի|      |

|     |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և          |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին      |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                   |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի    |      |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը: 1918 թ.|      |

|     |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը:      |      |

|     |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ      |      |

|     |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին:              |      |

|     |Հասարակական-քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին:  |      |

|     |Ազգային ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր|      |

|     |փուլը:  Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության հռչակումը:       |      |

|     |Հայաստանի երրորդ հանրապետության կայացման ներքին և       |      |

|     |արտաքին դժվարությունները, քաղաքական համակարգը:          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  գրականություն                            |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |«Հայոց լեզու և  գրականություն» դասընթացի նպատակն է      |      |

|     |ընդլայնել և  խորացնել ուսանողների գիտելիքներն ու        |      |

|     |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և      |      |

|     |մշակույթի դարավոր հարստության և  զարգացման արդի         |      |

|     |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և  |      |

|     |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական            |      |

|     |հմտություններ` փաստաթղթավարության և  մասնագիտական       |      |

|     |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:       |      |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և  |      |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից: Հայ   |      |

|     |գրականության դասախոսությունները կրում են ակնարկային     |      |

|     |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ  ու      |      |

|     |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև  հայ     |      |

|     |գրականության զարգացման օրինաչափությունների              |      |

|     |դրսևորումներ:  Հայոց լեզվի դասախոսությունների`          |      |

|     |սահմանափակ ժամաքանակով մասն ունի ընդհանուր հայագիտական  |      |

|     |բնույթ, ինչը նույնպես նպաստում է ուսանողի               |      |

|     |աշխարհայացքային պատկերացումների ձևավորմանը,  մյուս`     |      |

|     |առավել ծավալուն մասը նվիրված է շարահյուսական            |      |

|     |կառուցվածքների, խոսքի շարահյուսական կապակցման,          |      |

|     |ոճաբանության, թարգմանության և  տերմինաբանության         |      |

|     |առանձնահատկությունների ուսուցմանը` իբրև  հիմք ուսանողի  |      |

|     |գրավոր խոսքի բարձրացման և  փաստաթղթավարության ու        |      |

|     |մասնագիտական գրականություն ստեղծելու կարողությունների   |      |

|     |զարգացման համար: Հայոց լեզվի գործնական պարապմունքներն   |      |

|     |ուղղված են ուսանողների գործնական հմտությունների         |      |

|     |զարգացմանը` գործնական գրություններ և  ճարտարագիտական    |      |

|     |փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ      |      |

|     |կատարելու, տերմիններ գործածելու, մասնագիտական           |      |

|     |գրականություն խմբագրելու նպատակով:                      |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական       |      |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և  ոճաբանությանը, |      |

|     |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել  գրավոր խոսքի      |      |

|     |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական   |      |

|     |տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել հիմնական          |      |

|     |հասկացություններին, ինչպես նաև  տեսության և  տեխնիկայի  |      |

|     |հիմունքներին:Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական,        |      |

|     |ճանաչողական և  վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի|      |

|     |տեքստեր գրելու և  կազմելու հմտություն (ռեֆերատ,         |      |

|     |անոտացիա, ամփոփագիր), տեխնիկական այլ տեքստեր կազմելու   |      |

|     |հմտություն:                                             |      |

|     |Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում,             |      |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական       |      |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` զեկուցագիր,|      |

|     |պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, աշխատանքային  |      |

|     |պլան, գործարար նամակագրություն` արտադրական, վարչական    |      |

|     |հարցերով, առևտրական  նամակագրություն:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|_____|________________________________________________________|______|

|     |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար   |      |

|     |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն   |      |

|     |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և  ապահովելով|      |

|     |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,|      |

|     |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,|      |

|     |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է            |      |

|     |«դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը  |      |

|     |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում,            |      |

|     |ինքնակրթություն): Առաջին կիսամյակում նախատեսվում է      |      |

|     |ընդհանուր լեզվական, իսկ երկրորդ կիսամյակում` ընդհանուր  |      |

|     |տեխնիկական ուսուցում:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:        |      |

|     |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման         |      |

|     |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց            |      |

|     |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայական             |      |

|     |սահմանումները:  Փիլիսոփայության գործառույթները:         |      |

|     |Փիլիսոփայության և  մյուս գիտությունների կապը:           |      |

|     |Փիլիսոփայական հավատ հասկացությունը:Փիլիսոփայության      |      |

|     |հանրակրթական և  մասնագիտական նշանակությունը: Մտքի ձև  և |      |

|     |բովանդակություն: Մտքի ձևերը.  հասկացություն,            |      |

|     |դատողություն, մտահանգում:                               |      |

|     |Բառհասկացություն, նախադասություն-դատողություն:          |      |

|     |Տրամաբանության օրենքները: Կեցության հիմնահարցի          |      |

|     |փիլիսոփայական իմաստը: Կեցության տեսակները: «Մատերիա»    |      |

|     |կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի մասին ժամանակակից     |      |

|     |գիտական պատկերացումները: Շարժում: Շարժման ձևերը:        |      |

|     |Տարածություն և  ժամանակ:  Տարածության, ժամանակի և       |      |

|     |շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: Օրենք       |      |

|     |կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության և       |      |

|     |պատճառականության սկզբունքները: Դինամիկական և            |      |

|     |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը):     |      |

|     |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան:            |      |

|     |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը       |      |

|     |մշակույթի պատմության մեջ: Բնական և  արհեստական միջավայր:|      |

|     |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք:   |      |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը  |      |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի          |      |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության   |      |

|     |ձևերը:  Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն:     |      |

|     |Ճանաչողություն և  գիտելիք: Ստեղծագործություն և  բնազդ:  |      |

|     |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: Գիտական|      |

|     |և  առօրյա ճանաչողություն:  Գիտական գիտելիքի կառուցվածքը:|      |

|     |Աշխարհի գիտական պատկերը: Գիտական ճանաչողության          |      |

|     |մեթոդները: Գիտության բարոյականությունը: Նյութական և     |      |

|     |գաղափարական հարաբերություններ: Հասարակական              |      |

|     |գիտակցություն. կառուցվածքը և  ձևերը:  Պետության         |      |

|     |հատկանիշները և  ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական   |      |

|     |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր):               |      |

|     |Ազգ-Պետություն-Մարդկություն: Ժողովրդավարություն և       |      |

|     |իրավական պետություն: Ազատություն և  անհրաժեշտություն:   |      |

|     |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձի բարոյական      |      |

|     |հիմքերը: Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: Մարդկության   |      |

|     |ապագան:                                                 |      |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան:Սոցիոլոգիայի առաջացման  |      |

|     |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական             |      |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):      |      |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական   |      |

|     |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական            |      |

|     |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային       |      |

|     |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և  «Y»          |      |

|     |տեսությունները: Մարդը և  աշխատանքը: Անհատի սոցիոլոգիական|      |

|     |նկարագիրը: Մարդկային պահանջմունքների համակարգը: Հույզերի|      |

|     |ինֆորմացիոն-պահանջմունքային տեսությունը: Պահանջմունքների|      |

|     |բավարարման սոցիալական և  հոգեբանական գործոնները:        |      |

|     |Աշխատողի և  արտադրության պահանջներ. համատեղելիություն և |      |

|     |հակադրություն (հակասություններ): Աշխատանքային խմբի      |      |

|     |սոցիալ-հոգեբանական մթնոլորտը: Պաշտոնական և              |      |

|     |ոչ-պաշտոնական հարաբերություններ: Հասարակական կարծիքը    |      |

|     |որպես բարոյական հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ:        |      |

|     |Կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը:      |      |

|     |Կառավարման հիմնական ոճերը:  Լիդերության հարցը: Ղեկավարի |      |

|     |էթիկան: Կազմակերպության սոցիալական ծառայություն:        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական        |      |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ-իրավական       |      |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:      |      |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:    |      |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը  |      |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության    |      |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:  Իրավախախտումը |      |

|     |և  իրավական պատասխանատվությունը: Օրինականության և       |      |

|     |կարգուկանոնի տեղը ժամանակակից հասարակությունում:        |      |

|     |Իրավական պետություն.  քաղաքացիական հասարակարգ: Հայաստանի|      |

|     |Հանրապետության Սահմանադրությունը որպես պետության        |      |

|     |հիմնական օրենք: Մարդու և  քաղաքացու հիմնական            |      |

|     |իրավունքներն ու ազատությունները Հայաստանի               |      |

|     |Հանրապետությունում, նրանց երաշխիքները: Պետական          |      |

|     |իշխանության օրգանների համակարգը և  տեղական              |      |

|     |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում:          |      |

|     |Պետության տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային|      |

|     |կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական |      |

|     |իրավահարաբերություն հասկացությունը: Ֆիզիկական և         |      |

|     |իրավաբանական անձ: Սեփականության իրավունք:               |      |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և        |      |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում: Ժառանգական   |      |

|     |իրավունք: Ամուսնաընտանեկան հարաբերություններ:           |      |

|     |Ամուսինների, ծնողների և  երեխաների փոխադարձ             |      |

|     |իրավունքներն ու պարտավորությունները:                    |      |

|     |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի:            |      |

|     |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային        |      |

|     |կարգապահությունը և  պատասխանատվությունը այն խախտելու    |      |

|     |դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական          |      |

|     |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը:   |      |

|     |Քրեական պատասխանատվություն` կատարած հանցանքի համար:     |      |

|     |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության |      |

|     |իրավական կարգավորման յուրահատկությունները:  Պետական     |      |

|     |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և  |      |

|     |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և  պետական        |      |

|     |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:         |      |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և        |      |

|     |իշխանավարման հարաբերությունները:  Քաղաքականության դերն  |      |

|     |ու տեղը ժամանակակից հասարակության կյանքում:             |      |

|     |Քաղաքականության սոցիալական գործառույթները: Քաղաքական    |      |

|     |ուսմունքների պատմությունը: Հայկական քաղաքական           |      |

|     |սովորույթները, ակունքները, սոցիալ մշակութային           |      |

|     |հիմնավորումները, պատմական դինամիկա: Ժամանակակից         |      |

|     |քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական հասարակությունը,  |      |

|     |նրա ծագումն ու առանձնահատկությունը: Քաղաքացիական        |      |

|     |հասարակության առանձնահատկությունները Հայաստանում:       |      |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ տեսակետները: Քաղաքական   |      |

|     |իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական             |      |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ   |      |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու             |      |

|     |գործընթացները: Քաղաքական բախումներն ու նրանց լուծման    |      |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ:|      |

|     |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն |      |

|     |ու շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական         |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալ-մշակութային        |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային|      |

|     |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքականության        |      |

|     |գործընթացի առանձնահատկությունները: Հայաստանի            |      |

|     |հանրապետության ազգային պետական շահերը նոր               |      |

|     |աշխարհաքաղաքական իրավիճակում: Քաղաքական իրականության    |      |

|     |իմացության մեթոդաբանությունը: Քաղաքական գիտելիքի        |      |

|     |մոդելները:  Փորձնական քաղաքական գիտելիք: Քաղաքական      |      |

|     |վերլուծություն և  կանխատեսում:                          |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն                                        |   8  |

|_____|________________________________________________________|______|

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության      |      |

|     |հիմնահարցի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի     |      |

|     |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը:       |      |

|     |Պահանջարկ և  առաջարկ: Պետության տնտեսական դերը:         |      |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական              |      |

|     |անկայունություն. գործազրկություն և  ինֆլյացիա:          |      |

|     |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և   |      |

|     |ամբողջական առաջարկ: Ամբողջական ծախսերի մոդելը:          |      |

|     |Արտադրության հավասարակշռված ծավալը: Բյուջետային դեֆիցիտը|      |

|     |և  պետական պարտքը: Գանձարանային քաղաքականություն: Փողը: |      |

|     |Բանկերը: Վարկադրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:  |      |

|     |Միջազգային առևտուր:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Տնտեսագիտական ուսմունքների պատմություն                  |   2  |

|_____|________________________________________________________|______|

|     |Սույն դասընթացը պատկերացում է տալիս տնտեսագիտական       |      |

|     |ուսմունքների մասին սկսած մերկանտիլիզմից մինչև  արդի     |      |

|     |տեսությունները: Տնտեսագիտական դպրոցների` ֆիզիոկրատներ,  |      |

|     |դասական տնտեսագիտություն, մարժինալիզմ, քեմբրիջյան       |      |

|     |դպրոց, անկատար մրցաքցություն, քեյնսյան, մոնետարիստական, |      |

|     |ինստիտուցիոնալիզմի և  այլ տեսությունների                |      |

|     |հաջորդափոխության մեջ ուրվագծվում են տնտեսական հարցերի   |      |

|     |լուծումների էվոլյուցիան:                                |      |

|     |Դասընթացում որոշակի տեղ է հատկացվում ռուս տնտեսագիտական |      |

|     |մտքի պատմությանը և  հայ տնտեսական փիլիսոփայությանը:     |      |

|_____|________________________________________________________|______|

|01.10|Ֆիզիկական կուլտուրա                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|     |«Ֆիզկուլտուրա և  սպորտ» առարկան անցկացվում է            |      |

|     |ուսումնառության 1-ին, 2-րդ և  3-րդ կուրսերում և         |      |

|     |իրականացվում է հետևյալ  ձևերով`  ուսումնական պարտադիր   |      |

|     |պարապմունքներ ուսանողության ինքնուրույն պարապմունքներ:  |      |

|     |Վատառողջ ուսանողները ընդգրկվում են հատուկ և  բուժական   |      |

|     |խմբերում:                                               |      |

|     |Առավել լավ պատրաստականություն ունեցող, ինչպես նաև  բարձր|      |

|     |կուրսերի ուսանողները, մարզվում են մարզական              |      |

|     |կատարելագործման խմբերում:                               |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲ. |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ      |  43  |

| ԿԲ  |ԿՐԹԱԲԼՈԿ                                                |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|_____|________________________________________________________|______|

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը:   |      |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի         |      |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ   |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի|      |

|     |ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ   |      |

|     |հավասարումներ: Օպերացիոն հաշիվ: Թվային, ֆունկցիոնալ և   |      |

|     |Ֆուրյեի շարքեր:  Բազմապատիկ, կորագիծ և  մակերևութային   |      |

|     |ինտեգրալներ: Վեկտորական անալիզ:  Հավանականությունների   |      |

|     |տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն:            |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |   6  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մեխանիկական շարժում, կինեմատիկայի հիմնական              |      |

|     |հասկացությունները: Պտտական շարժում և  նրա բնութագրերը:  |      |

|     |Դինամիկայի հիմնական հասկացությունները.  փոխազդեցություն,|      |

|     |իներտություն: Նյուտոնի օրենքները: Իմպուլսի պահպանման    |      |

|     |օրենքը, զանգվածների կենտրոն: Մեխանիկական աշխատանք և     |      |

|     |հզորություն:  Կոնսերվատիվ ուժեր, պոտենցիալային էներգիա: |      |

|     |Կինետիկ էներգիայի թեորեմը և  էներգիայի պահպանման օրենքը:|      |

|     |ՈՒժի մոմենտ, իմպուլսի մոմենտ, իներցիայի մոմենտ:         |      |

|     |Դինամիկայի հիմնական հավասարումը պտտական շարժման համար:  |      |

|     |Իմպուլսի մոմենտի պահպանման օրենքը: Պտտվող մարմնի կինետիկ|      |

|     |էներգիան:Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական         |      |

|     |դրույթները: ՈՒսումնասիրման ջերմադինամիկական և           |      |

|     |վիճակագրական մեթոդներ: Իդեալական գազ: Ջերմաստիճանը և    |      |

|     |ճնշումը մոլեկուլյար կինետիկ տեսության տեսակետից: Ներքին |      |

|     |էներգիա և  ջերմունակություն: Մաքսվելի բաշխումը:         |      |

|     |Մոլեկուլների ազատության աստիճանների թիվը: Էներգիայի ըստ |      |

|     |ազատության աստիճանների հավասարաչափ բաշխման թեորեմը:     |      |

|     |Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի|      |

|     |առաջին օրենքը: Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական   |      |

|     |գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Ադիաբատ պրոցեսի  |      |

|     |հավասարումը: Ջերմային մեքենաներ: Ջերմադինամիկայի երկրորդ|      |

|     |օրենքը:                                                 |      |

|     |Էլեկտրական լիցքը և  նրա քվանտային բնույթը: Լիցքի        |      |

|     |պահպանման օրենքը:  Էլեկտրական դաշտ: Կուլոնի օրենքը:     |      |

|     |Դաշտի լարվածությունը և  վերադրման սկզբունքը: ՈՒժագծեր:  |      |

|     |Էլեկտրական դաշտի պոտենցիալային բնույթը, դաշտի           |      |

|     |պոտենցիալը: Հաղորդիչները էլեկտրական դաշտում:            |      |

|     |ՈՒնակություն, կոնդենսատորներ:  Լիցքավորված կոնդենսատորի |      |

|     |էներգիան: Դիելեկտրիկները էլեկտրական դաշտում, բևեռացման  |      |

|     |մեխանիզմները: Դիելեկտրիկ թափանցելիություն:              |      |

|     |Էլեկտրական հոսանք, նրա առաջացման պայմանները: Օհմի օրենքը|      |

|     |շղթայի համասեռ տեղամասի համար: Կողմնակի ուժեր, էլշու,   |      |

|     |Օհմի օրենքը լրիվ շղթայի համար:  Ջոուլ-Լենցի օրենքը:     |      |

|     |Պատկերացում գերհաղորդականության մասին: Պատկերացում      |      |

|     |Կիրխհոֆի կանոնների մասին:                               |      |

|     |Հոսանքների փոխազդեցություն: Մագնիսական դաշտ, մագնիսական |      |

|     |դաշտի ինդուկցիայի վեկտոր: Ամպերի ուժը: Նյութի մագնիսական|      |

|     |հատկությունները: Լորենցի ուժը, լիցքավորված մասնիկի      |      |

|     |շարժումը մագնիսական դաշտում: Էլեկտրամագնիսական          |      |

|     |ինդուկցիայի երևույթը:  Ինքնինդուկցիա: Ինդուկտիվություն: |      |

|     |Մագնիսական դաշտի էներգիա: Մեխանիկական և                 |      |

|     |էլեկտրամագնիսական ազատ տատանումներ: Ներդաշնակ           |      |

|     |տատանումներ, նրանց բնորոշող մեծությունները: Թոմսոնի     |      |

|     |բանաձևը:  Մարող տատանումներ: Ալիքներ: Երկայնական և      |      |

|     |լայնական ալիքներ: Ալիքի երկարություն:  Հարթ ալիք, նրա   |      |

|     |հավասարումը: Լույսի էլեկտրամագնիսական բնույթը:          |      |

|     |Հյույգենսի-Ֆրենելի սկզբունքը: Անդրադարձման և  բեկման    |      |

|     |օրենքները:  Ինտերֆերենց, գաղափար կոհերենտության մասին:  |      |

|     |Լույսի դիֆրակցիա: Բնական և  բևեռացված  լույս:           |      |

|     |Լուսաէֆեկտը և  նրա օրենքները: Այնշտայնի հավասարումը     |      |

|     |լուսաէֆեկտի համար:  Լույսի քվանտներ: Ատոմի կառուցվածքը: |      |

|     |Բորի կանխադրույթները: Բալմերի բանաձևը:   Գաղափար        |      |

|     |միկրոմասնիկների ալիքային հատկությունների մասին, դը      |      |

|     |Բրոյլի վարկածը:  Անորոշությունների առնչությունները:     |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Քիմիա                                                   |   3  |

|_____|________________________________________________________|______|

|     |Տարրերի ատոմների կառուցվածքը և  պարբերական համակարգը:   |      |

|     |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը,   |      |

|     |հիբրիդացում, իոնական, ջրածնական և  դոնորաակցեպտորային   |      |

|     |կապեր): Ջերմաքիմիա: Ռեակցիաների ուղղությունը որոշող     |      |

|     |գործոնները: Ռեակցիայի արագությունը, քիմիական            |      |

|     |հավասարակշռություն:  Լուծույթներ, նրանց բաղադրությունը  |      |

|     |և  կոնցենտրացիան: Էլեկտրոլիտների լուծույթներ, աղերի     |      |

|     |հիդրոլիզը: Ջուր, հատկությունները: Օքսիդավերականգնման    |      |

|     |ռեակցիաներ: Էլեկտրաքիմիա (գալվանական էլեմենտների        |      |

|     |տեսություն, էլեկտրոլիզ, կոռոզիա): Պարբերական համակարգի  |      |

|     |խմբերի տարրերի հատկությունները                          |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Ինֆորմատիկա                                             |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |«Ինֆորմատիկա» դասընթացը մշակված է ՀՊՃՀգ-ի բոլոր         |      |

|     |մասնագիտությունների համար: Դասընթացի արդիականությունը և |      |

|     |կարևորությունը  ընդհանուր մասնագիտական ծրագրերում       |      |

|     |պայմանավորվում է հետևյալ  հիմնական գործոններով:         |      |

|     |Համակարգչային մեթոդները և  միջոցները նյութականանում են  |      |

|     |և  հասնում շահագործողին որպես նոր տեղեկատվական          |      |

|     |համակարգեր և  տեղեկատվական տեխնոլոգիաներ: Դասընթացը     |      |

|     |ընդգրկում է հետևյալ  թեմաները: Համակարգիչների           |      |

|     |կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքները. Համակարգիչների   |      |

|     |ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, հիմնական    |      |

|     |սարքերը, համակարգիչների դասակարգումը, համակարգիչների    |      |

|     |ծրագրային ղեկավարման սկզբունքը, գործառական համակարգեր:  |      |

|     |NORTON COMMANDER Ալգորիթմ, սահմանումը, ներկայացման      |      |

|     |եղանակները, ալգորիթմի ներկայացումը բլոկ-սխեմայի տեսքով: |      |

|     |Ալգորիթմների դասակարգումը /գծային, ճյուղավորված,        |      |

|     |ցիկլային/: Պասկալ լեզվի հիմնական օբյեկտները. Պասկալ     |      |

|     |լեզվի այբուբենը:  Տվյալներ, գործողություներ,            |      |

|     |Փոփոխականների, հաստատունների ներկայացման ձևերը,  տիպերը:|      |

|     |Ստանդարտ ֆունկցիաները: Արտահայտություններ, նրանց հաշվման|      |

|     |կանոնները, Պասկալ լեզվի կառուցվածքը: Տիպային ծրագրերի   |      |

|     |կազմակերպում, գծավորված և  ցիկլային ծրագրերի            |      |

|     |կազմակերպում /պայմանական, անպայման անցման և  CASE,      |      |

|     |WHILE, REPEAT, FOR (tօ, down to) օպերատորները:          |      |

|     |Զանգվածների մշակման կազմակերպում: Զանգվածի տարրերի      |      |

|     |մուտքի-ելքի կազմակերպում: Միաչափ և  երկչափ զանգվածների  |      |

|     |մշակում: WINDOW:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.05|Բնապահպանություն                                        |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը     |      |

|     |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ:         |      |

|     |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր        |      |

|     |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա,              |      |

|     |հարմարողունակություն: Էկոլոգիական համակարգի             |      |

|     |բեռնվածությունը, հիմնական լիմիտավորող էկոլոգիական       |      |

|     |գործոնները, օպտիմումի օրենքը: Կենսաերկրաքիմիական ցիկլեր,|      |

|     |նյութերի շրջապտույտը բնության մեջ: Բիոգեն տարրերի       |      |

|     |շրջապտույտը:  Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության|      |

|     |վրա, շրջակա միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները:    |      |

|     |Արդյունաբերական և  կենցաղային թափոններ, նրանց           |      |

|     |վնասազերծումը և  թաղումը: Կեղտաջրերի մաքրումը: Անթափոն  |      |

|     |արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի աղտոտումը  |      |

|     |հանքավայրերի հետախուզման և  հանքավայրերի շահագործման    |      |

|     |աշխատանքների դեպքում և  միջավայրի պաշտպանության         |      |

|     |միջոցները: Միջավայրի պաշտպանությունը սև  և  գունավոր    |      |

|     |մետալուրգիայի արտադրություններում, վերահսկումը,         |      |

|     |պաշտպանության միջոցները: Շրջակա միջավայրի վիճակի        |      |

|     |հսկողությունը, արդյունավետ բնօգտագործում: Բնօգտագործման |      |

|     |կառավարման կազմակերպա-իրավական հիմքերը:                 |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման