Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(18-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԴԿԲ|ընդհանուր ճարտարագիտական առարկաներ                      |   26 |

|03.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                   |    4 |

|     |Դասընթացը նախատեսված է ճարտարագիտական մասնագիտություն   |      |

|     |ստացող ուսանողներին ճարտարագիտական գրաֆիկայի գծագրական  |      |

|     |երկրաչափություն բաժնի հիմնադրույթները օրթոգոնալ         |      |

|     |պրոյեկտման եղանակով ներկայացնելու համար:  Գրաֆիկական    |      |

|     |պատկերների ստեղծումը պրոյեկտման եղանակով, էական         |      |

|     |նշանակություն ունի ճարտարագետների համար իրերի պատրաստման|      |

|     |նպատակով` դրանց նախագծման դեպքում: Գծագրական            |      |

|     |երկրաչափությունը դիտարկվում է եռաչափ տարածության հետ    |      |

|     |առնչվող խնդիրների լուծման գրաֆիկական մեթոդների          |      |

|     |օգտագործման նպատակով և  ներառում է կետերի, գծերի,       |      |

|     |հարթությունների, մակերևույթների  և  երկրաչափական        |      |

|     |մարմինների տարածական հարաբերությունները: Երկչափ գծագրերի|      |

|     |և  եռաչափ կարծր մոդելների ստեղծման ընթացքում ուսանողները|      |

|     |ծանոթանում են ԱվտոՔԱԴ կիրառական միջավայրերի հետ:        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                      |   3  |

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար     |      |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային         |      |

|     |պայմանների բնութագրերը: Կենսագործունեության             |      |

|     |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական և  |      |

|     |կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի կառուցվածքային  |      |

|     |և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պաշտպանություն   |      |

|     |անբավարար լուսավորությունից:  Պաշտպանություն անբարենպաստ|      |

|     |օդերևութաբանական  պայմաններից: Պաշտպանություն վնասակար  |      |

|     |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն   |      |

|     |աղմուկից, ինֆրա և  ուլտրա ձայներից: Պաշտպանություն      |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթների     |      |

|     |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող           |      |

|     |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական  |      |

|     |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և     |      |

|     |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից:             |      |

|     |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում առաջացող |      |

|     |վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների |      |

|     |շահագործման ընթացքում առաջացած վտանգներից,              |      |

|     |արդյունաբերական կազմակերպությունների ու արտադրամասերի   |      |

|     |կառուցվածքի պահպանմանը ներկայացվող կենսագործունեության  |      |

|     |պահանջները: Պաշտպանություն հրդեհներից:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակների     |   2  |

|     |հիմնահարցեր                                             |      |

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ   |      |

|     |իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և  կանխարգելման |      |

|     |միջոցառումները: Արտակարգ իրավիճակների և  քաղաքացիական   |      |

|     |պաշտպանության համակարգի խնդիրներն ու գործառությունները: |      |

|     |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և  քիմիական           |      |

|     |իրադրությունների գնահատման մոդելները: Բնակչության       |      |

|     |պաշտպանության կազմակերպումը խաղաղ և  պատերազմական       |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում: Խաղաղ և |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության|      |

|     |ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: Խաղաղ և      |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում և  անհետաձգելի վթարային վերականգնողական  |      |

|     |աշխատանքները և  կատարման համար անհրաժեշտ տեխնիկական     |      |

|     |միջոցների բնութագրերը:  Արտակարգ իրավիճակների ռիսկի     |      |

|     |գնահատումը:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.04|Էլեկտրատեխնիկա                                          |   5  |

|     |Էլեկտրատեխնիկայի ֆիզիկական հիմունքները, հաստատուն       |      |

|     |հոսանքի շղթաներ, էլեկտրական շղթայի տարրերը; կոնտուրային |      |

|     |հոսանքների, վերադրման, հանգուցային պոտենցիալների        |      |

|     |համարժեք գեներատորի մեթոդները; շղթաների հաշվարկի        |      |

|     |մատրիցային մեթոդները; սինուսոիդային հոսանքի շղթաներ,    |      |

|     |հաշվարկի կոմպլեքսային մեթոդը; ռեզոնանսային երևույթներ;  |      |

|     |եռաֆազ շղթաներ; շղթաների հաշվարկը պարբերական ոչ         |      |

|     |սինուսոիդական ազդակների դեպքում; բազմաբևեռներ,  անցողիկ |      |

|     |պրոցեսները գծային շղթաներում; ոչ գծային էլեկտրական և    |      |

|     |մագնիսական շղթաներ, բաշխված պարամետրերով շղթաներ,       |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտի տեսություն; էլեկտրաստատիկական   |      |

|     |դաշտ, հաստատուն էլեկտրական դաշտ; մագնիսական դաշտ,       |      |

|     |էլեկտրական և  մագնիսական դաշտերի վերլուծական և  թվային  |      |

|     |հաշվարկի մեթոդներ; փոփոխական էլեկտրամագնիսական դաշտ;    |      |

|     |մակերևութային  և  մոտիկության էֆեկտ, էլեկտրամագնիսական  |      |

|     |էկրանավորում:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|03.05|Կիրառական մեխանիկա                                      |   4  |

|     |Դասընթացի նպատակն է, տալ մեխանիկական համակարգերի        |      |

|     |(հիմնականում մեքենաների և  մեխանիզմների) կառուցման,     |      |

|     |վերլուծության և  նախագծման հիմնական դրույթները: Այդ     |      |

|     |համակարգերում գործող ընդհանուր օրենքների և  կանոնների   |      |

|     |իմացությունը անհրաժեշտ է ինչպես շահագործվող             |      |

|     |մեքենասարքավորումերի աշխատանքը պատկերացնելու, այնպես էլ |      |

|     |նոր տեխնոլոգիաների մշակման ժամանակ, նրանց իրագործման    |      |

|     |համար միջոցների նախագծման տեխնիկական առաջադրանքներ      |      |

|     |կազմելու համար: Դասընթացի նպատակները հասանելի են        |      |

|     |դասախոսությունների յուրացման, գործնական աշխատանքների    |      |

|     |կատարման (տիպային խնդիրների լուծում, վերլուծություն) և  |      |

|     |ինքնուրույն աշխատանքի կատարման միջոցով:                 |      |

|     |Կիրառական մեխանիկա մոդուլի համար ուսումնասիրության      |      |

|     |նյութն է.                                               |      |

|     |* մեխանիկական համակարգերը, նրանց կազմավորման,           |      |

|     |կինեմատիկական և  ստատիկական վերլուծության               |      |

|     |հիմնադրույթները,                                        |      |

|     |* մեխանիկական համակարգերի ուժային վերլուծության         |      |

|     |հիմունքները և  մեթոդները                                |      |

|     |* մեքենամասերի աշխատունակությունը, նախագծային հաշվարկի  |      |

|     |հիմունքները                                             |      |

|     |* ընդհանուր նշանակության մեքենամասերի նախագծման         |      |

|     |հիմունքները:                                            |      |

|     |Այս ծավալի յուրացման համար պահանջվում է որոշ իմացություն|      |

|     |մաթեմատիկայից` ածանցում, ինտեգրում և  վեկտորական անալիզ,|      |

|     |ֆիզիկա-1-ից` մեխանիկա բաժինը, ճարտարագիտական գրաֆիկայից`|      |

|     |պրոեկցիոն գծագրություն:                                 |      |

|     |Դասընթացը օգնում է ծանոթանալու տեխնիկական օբյեկտների    |      |

|     |կազմում եղած մեխանիկական համակարգերի հիմնական           |      |

|     |տեսակներին, զարգացնում է ճարտարագիտական մտածողություն և |      |

|     |մեխանիկական համակարգերի նախագծման համար անհրաժեշտ       |      |

|     |ստեղծագործական հմտություններ: Այն խիստ անհրաժեշտ է      |      |

|     |մասնագիտության յուրացման ընթացքում տարբեր սարքերի,      |      |

|     |սարքավորումների և  մեխանիզմների աշխատանքի սկզբունքները  |      |

|     |հասկանալու և  դրանք ստեղծագործաբար զարգացնելու համար:   |      |

|_____|________________________________________________________|______|

|03.06|Նյութագիտություն                                        |   4  |

|     |Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին`,  |      |

|     |կապերի տեսակները,պինդ մարմինների կառուցվածքը և          |      |

|     |արատները:                                               |      |

|     |Դիէլեկտրիկներ` դիէլեկտրիկների բևեռացում,                |      |

|     |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ,    |      |

|     |դիէլեկտրիկների ծակում:                                  |      |

|     |Դիէլեկտրիկների ջերմային, քիմիական, մեխանիկական          |      |

|     |հատկություններ:  Էլեկտրամեկուսիչ նյութեր` բնական,       |      |

|     |արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց դասակարգումը ըստ    |      |

|     |ագրեգատային վիճակների, քիմիական բաղադրության և          |      |

|     |ֆունկցիոնալ պատկանելիության, վերջիններիս հատկությունների|      |

|     |կախումը արտաքին գործոններից, ստացման տեխնոլոգիան և      |      |

|     |կիրառումը էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային       |      |

|     |սարքավորումներում: Ակտիվ դիէլեկտրիկներ:                 |      |

|     |Մագնիսական նյութեր` Ընդհանուր տեղեկություններ նյութերի  |      |

|     |մագնիսական հատկությունների մասին: Մագնիսափափուկ և       |      |

|     |մագնիսակոշտ նյութեր, պատրաստման տեխնոլոգիան և  կիրառումը|      |

|     |էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային                 |      |

|     |սարքավորումներում:                                      |      |

|     |Հաղորդիչ և  կիսահաղորդիչ նյութեր` դասակարգումը,         |      |

|     |ընդհանուր տեղեկություններ և  հիմնական հատկություններ,   |      |

|     |պատրաստման տեխնոլոգիան և  կիրառումը                     |      |

|     |էլեկտրաէներգետիկական, ռադիոէլեկտրոնային                 |      |

|     |սարքավորումներում:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|03.07|Չափագիտություն, ՍՏ և  ՍՖ                                |   4  |

|     |Չափագիտության դերն ու նշանակությունը գիտության ու       |      |

|     |տեխնիկայի զարգացման հարցում: Չափագիտության հիմնական     |      |

|     |հասկացությունները: Միավորների միջազգային համակարգ:      |      |

|     |Չափումների և  դրանց սխալների դասակարգումը: Պարբերական և |      |

|     |պատահական սխալների բնութագրերը: Չափիչ սարքերի սխալների  |      |

|     |նորմավորումը, ճշտության դասերը և  հիմնական չափագիտական  |      |

|     |բնութագրերը: Չափումների միասնականությունը չափագիտական   |      |

|     |ապահովում, չափագիտական պետական ծառայություն:            |      |

|     |Էլեկտրամեխանիկական չափիչ սարքերի հիմնական բնութագրերը և |      |

|     |շահագործման առանձնահատկությունները: Համեմատիչ սարքեր: Ոչ|      |

|     |էլեկտրական մեծությունների չափիչ կերպափոխիչներ և         |      |

|     |հիմնական տեխնոլոգիական մեծությունների չափիչ սարքեր:     |      |

|     |Ստանդարտացման հիմնական հասկացությունները, նրա դերն ու   |      |

|     |նշանակությունը արտադրանքի որակի բարձրացման հարցում:     |      |

|     |Ստանդարտացման ազգային և  միջազգային կազմակերպություններ,|      |

|     |ստանդարտացման ազգային համակարգ: Ստանդարտների տեսակները  |      |

|     |և  դրանց առանձնահատկությունները:  Սերտիֆիկացման հիմնական|      |

|     |հասկացությունները, արտադրանքի որակը, սերտիֆիկացման      |      |

|     |համակարգերը: Սերտիֆիկացման փորձարկումներ,               |      |

|     |համապատասխանության նշանի և  սերտիֆիկատի ստացման կարգը:  |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ               |50+(4)|

|04.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.01|Միկրոտնտեսագիտություն                                   | 4+(1)|

|     |ՈՒսանողներին ծանոթացնել շուկայական համակարգում առանձին  |      |

|     |ապրանքների և  ծառայությունների պահանջարկի և  առաջարկի   |      |

|     |տեսությանը, շուկայում սպառողի վարքագծի դրսևորմանը,      |      |

|     |ֆիրմաների ծախքերի և  եկամուտների ձևավորմանը,  արտադրական|      |

|     |ֆունկցիաների, անկատար և  կատարյալ մրցակցային շուկաներում|      |

|     |առավելագույն շահույթի և  նվազագույն վնասների ապահովման  |      |

|     |մեխանիզմների հետ:                                       |      |

|     |Շուկայական տնտեսության ընդհանուր բնութագիրը, շուկայական |      |

|     |հավասարակշռությունը կարճաժամկետ և  երկարաժամկետ         |      |

|     |հատվածներում, առաջարկի և  պահանջարկի ճկունությունը,     |      |

|     |սպառողի վարքագիծը և  նրա բյուջեն, անտարբերության կորերի |      |

|     |վերլուծությունը, արտադրության ծախքերը կարճ և  երկար     |      |

|     |ժամանակահատվածում, արտադրական ֆունկցիաները, արտադրության|      |

|     |ծավալի և  գնի որոշումը կատարյալ և  անկատար շուկաներում, |      |

|     |առավելագույն շահույթի որոշումը կարճ և  երկար            |      |

|     |ժամանակահատվածում, տարբեր շուկաների արդյունավետությունը,|      |

|     |տնտեսական ռեսուրսների պահանջարկը և  դրանց շուկաները:    |      |

|_____|________________________________________________________|______|

|04.02|Արտոնագրում և  լիցենզավորում                            |   3  |

|     |Առարկայի նպատակն է ծանոթացնել ուսանողներին արտոնագրման  |      |

|     |և  արտոնագրերի ժամանակակից ընդհանուր դրույթների և       |      |

|     |հեղինակային իրավունքների, ՀՀ օրենսդրական և  նորմավորված |      |

|     |փաստաթղթերը հեղինակային և  հարակից իրավունքների ու դրանց|      |

|     |պաշտպանության մասին:                                    |      |

|     |Արդյունաբերական սեփականության օբյեկտներ, դրանց          |      |

|     |արտոնագրաունակության պայմանները, միջազգային             |      |

|     |պաշտպանությունը և  ՀՀ մասնակցությունը մտավոր            |      |

|     |սեփականության համաշխարհային կազմակերպությանը:           |      |

|     |Գյուտ օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ, արտոնագրման |      |

|     |տարրերը և  արտոնագրաունակության պայմանները:             |      |

|     |Ֆիրմային անվանումներ: Ապրանքային և  սպասարկման նշաններ, |      |

|     |ապրանքի ծագման տեղանուն: Գրանցումը և  իրավական          |      |

|     |պաշտպանություն դրանց նկատմամբ: Արտոնագրման տուրքեր:     |      |

|     |Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի        |      |

|     |օրինակների քննարկում, կազմում և  համապատասխան           |      |

|     |դիմում-հայտերի ձևաթերթերի  լրացում: Հեղինակային իրավունք|      |

|     |և  հարակից իրավունքներ:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|04.03|Վիճակագրություն                                         |   6  |

|     |Դասընթացում շարադրվում են վիճակագրության հասկացության,  |      |

|     |առարկայի և  մեթոդի հիմնական տեսական դրույթները`         |      |

|     |կազմակերպությունների տնտեսական գործունեության           |      |

|     |վերլուծության տեսակետից:                                |      |

|     |Վիճակագրական դիտարկում, դիտարկման տվյալների հավաքագրում,|      |

|     |համաբերում և  խմբավորում, վիճակագրական տվյալների        |      |

|     |ներկայացման եղանակները, վիճակագրական ընդհանրացնող       |      |

|     |ցուցանիշների հաշվարկ, բացարձակ և  հարաբերական           |      |

|     |մեծություններ, միջին թվաբանական, միջին հարմոնիկ, միջին  |      |

|     |երկրաչափական, միջին քառակուսային, վարիացիոն շարքերի     |      |

|     |կառուցումը գրաֆիկական պատկերումը, վարիացիոն շարքերի     |      |

|     |հիմնական ցուցանիշների հաշվարկ և  վերլուծություն, բաշխման|      |

|     |ձևերի  բնութագիրը, համաձայնության չափորոշիչները:        |      |

|     |Գործնական մասում լուծվում են կոնկրետ կիրառություն       |      |

|     |ունեցող խնդիրներ` վիճակագրության մեթոդի                 |      |

|     |համապատասխանությամբ: Թեսթերում ներառված են տեսության և  |      |

|     |տրամաբանության վրա հիմնված հարցեր:                      |      |

|     |Դասընթացում վերլուծվում են տնտեսական վիճակագրական       |      |

|     |համախմբերում տեղի ունեցող փոփոխություններն ու           |      |

|     |օրինաչափությունները, հատկանիշների միջև  փոխադարձ        |      |

|     |ազդեցությունները և  կապակցությունները:                  |      |

|     |Ընտրանքային դիտարկում; պատահական և  ոչ պատահական ջոկման |      |

|     |եղանակները, ընտրանքի միջին և  սահմանային սխալները,      |      |

|     |ընտրանքի անհրաժեշտ թվաքանակի որոշումը ջոկման տարբեր     |      |

|     |եղանակների դեպքում, ընտրանքայի համախմբի պարամետրերի     |      |

|     |տարածումը գլխավոր համախմբի վրա, կոռելյացիոն             |      |

|     |փոխկապակցությունների վիճակագրական ուսումնասիրումը:      |      |

|     |Զույգային գծային ռեգրեսիա, պարաբոլիկ ռեգրեսիա;          |      |

|     |հիպերբոլիկ ռեգրեսիա, ռեգրեսիայի հավասարման և            |      |

|     |պարամետրերի նշանակալիության գնահատումը; դինամիկայի      |      |

|     |շարքերի վերլուծությունը, դինամիկայի շարքերի             |      |

|     |կանխագուշակումը; հավելաճի, տեմպի գործակիցներ, տնտեսական |      |

|     |ինդեքսներ, ֆիզիկական ծավալի և  գնի ինդեքսներ, բաղադրյալ |      |

|     |ինդեքսներ:                                              |      |

|     |Գործնական մասում լուծվում են խնդիրներ հատկանիշների միջև |      |

|     |կոռելյացիոն կապի տեսակների բացահայտման, դրանք ադեկվատ   |      |

|     |մաթեմատիկական մոդելներով ներկայացնելու, ընտրանքային     |      |

|     |համախմբերի ձևավորման,  ընտրանքի միջին և  սահմանային     |      |

|     |սխալների գնահատման և  ընտրանքի անհրաժեշտ թվաքանակի      |      |

|     |որոշման վերաբերյալ: Թեսթերը կազմված են տեսական          |      |

|     |գիտելիքների և  տրամաբանական դատողության սկզբունքով:     |      |

|_____|________________________________________________________|______|

|04.04|Մենեջմենթ                                               | 9+(2)|

|     |Կառավարման դասընթացի առարկան և  խնդիրները: Մենեջմենթի   |      |

|     |մեթոդաբանական հիմքերը, կառավարման օրենքները,            |      |

|     |սկզբունքները և  ֆունկցիաները: Կառավարման մտքի զարգացման |      |

|     |հիմնական փուլերը: Արտաքին գործոնների դերը               |      |

|     |ձեռնարկատիրական գործունեությունում: Կազմակերպության     |      |

|     |ներքին միջավայր: Կառավարման կոմունիկացիաները: Սոցիալական|      |

|     |պատասխանատվության և  կառավարման էթիկա:  Ռազմավարական    |      |

|     |պլանավորումը մենեջմենթում: Ընթացիկ պլանավորումը         |      |

|     |կազմակերպությունում: Պլանավորման կիրառական տեսակետները: |      |

|     |Բիզնես-պլանների կազմում: Կազմակերպությունների կառավարման|      |

|     |գործընթացում որոշումների ընդունումը: Լիդերությունը      |      |

|     |մենեջմենթում: Կառավարումը և  հսկումը մենեջմենթի         |      |

|     |համակարգում: Մոտիվացիոն գործունեությունը մենեջմենթում:  |      |

|     |Կազմակերպչական հարաբերությունները մենեջմենթի            |      |

|     |համակարգում: Կազմակերպչական կուլտուրա:  Կազմակերպչական  |      |

|     |նախագծումը մենեջմենթի համակարգում: Ֆիրմայի              |      |

|     |կազմակերպչական կառուցվածքի կատարելագործումը և           |      |

|     |նորամուծությունները: Կոնֆլիկտների կառավարում: Տնտեսական |      |

|     |հարաբերությունների կազմակերպումը բաժնետիրական           |      |

|     |ընկերություններում: Շուկայական հարաբերությունների       |      |

|     |ձևավորում:  Պայմանագրային հարաբերությունները            |      |

|     |բաժնետիրական ընկերություններում: Արտադրության           |      |

|     |կառավարում: Համակարգային մոտեցում: Արտադրությունը որպես |      |

|     |կառավարման օբյեկտ:  Արտադրության կառավարման նպատակները  |      |

|     |և  խնդիրները: Արտադրության կառավարման գործընթացը:       |      |

|     |Արտադրության կառավարման ֆունկցիաները: Արտադրության      |      |

|     |կառավարման համակարգերի տարրերի կառուցվածքը և            |      |

|     |փոխկապակցվածությունը: Համակարգի տեղեկատվական ապահովումը:|      |

|     |Համակարգերի տեխնիկական և  ծրագրային ապահովում:          |      |

|     |Արտադրական ծրագրերի ձևավորում:  Արտադրական ծրագերի      |      |

|     |համակարգը: Թեթև  արդյունաբերական արտադրանքների թողարկման|      |

|     |ծրագրի կազմումը ըստ տեսականիների:  Օրացուցային պլանների |      |

|     |կազմման առանձնահատկությունները նախապատրաստական և        |      |

|     |թողարկման արտադրություններում: Արտադրության օպերատիվ    |      |

|     |կառավարում: Օպերատիվ օրացուցային պլանների մշակման       |      |

|     |հիմնական դրույթները: Արտադրական գործընթացի կարգավորման  |      |

|     |և  հսկման կազմակերպման հիմնական դրույթները:             |      |

|     |Կազմակերպությունում կադրերի կառավարման կոնցենտրացիան:   |      |

|     |Կարիերայի կառավարումը կազմակերպությունում:              |      |

|_____|________________________________________________________|______|

|04.05|Մարքեթինգի հիմունքներ                                   |   6  |

|     |Մարքեթինգ հասկացությունը և  նրա սոցիալտնտեսական հիմքերը:|      |

|     |Շուկան որպես հասարակական արտադրության կազմակերպման միջոց|      |

|     |և  մարքեթինգի օբյեկտիվ տնտեսական հիմք: Մարքեթինգի       |      |

|     |սոցիալ-տնտեսական էությունը: Մարքեթինգը որպես            |      |

|     |գործունեության համակարգ շուկայում, սպառողական պահանջարկ:|      |

|     |Մարքեթինգի մեթոդական հիմքերը և  ֆունկցիաները:           |      |

|     |Մարքեթինգային միջավայր, ֆիրմայի միկրոմիջավայրի և        |      |

|     |մակրոմիջավայրի հիմնական գործոնները: Մարքեթինգային       |      |

|     |ծառայություններ մատուցող գործակալությունները և  դրանց   |      |

|     |ինֆորմացիոն ապահովումը: Շուկայի հատվածավորումը, շուկայի |      |

|     |նպատակային հատվածի ընտրությունը, հատվածավորման          |      |

|     |սկզբունքները, ապրանքների դիրքավորումը: Նոր ապրանքների   |      |

|     |մշակման ստրատեգիա, մոտեցում նոր ապրանքների կյանքի       |      |

|     |ցիկլային փուլերին: Ապրանքների տարածման եղանակները,      |      |

|     |մանրածախ և  մեծածախ առևտուր:   Մեծածախ առևտրի           |      |

|     |շուկայական սոցիալտնտեսական էությունը և  կազմակերպման    |      |

|     |ձևերը:  Մանրածախ առևտուրը  շուկայական տնտեսության մեջ:  |      |

|     |Լիզինգը որպես ապրանքների իրացման ձև:  Գովազդ, գովազդի   |      |

|     |բնութագիրը, գովազդային գործակալություններ, գովազդի      |      |

|     |դրական և  բացասական կողմերը: Իրացման խթանումը գովազդի   |      |

|     |միջոցով: Մարքեթինգը ծառայությունների ոլորտում,          |      |

|     |ծառայությունների դասակարգումը և  դերը տնտեսության մեջ:  |      |

|     |Բանկային և  ապահովագրական գործունեության մարքեթինգ:     |      |

|     |Միջազգային մարքեթինգ, մարքեթինգը որպես միջազգային       |      |

|     |ֆիրմաների գործունեության կառավարման յուրահատուկ ֆունկցիա|      |

|     |Մարքեթինգ-2 մոդուլում ուսումնասիրվում են «Մարքեթիգի արդի|      |

|     |հայեցակարգերը», «Միջազգային մարքեթինգ» բաժինները:       |      |

|     |«Մարքեթիգի արդի հայեցակարգերը» բաժնում անդրադառնում են  |      |

|     |ժամանակակից շուկայավարության ձևերին,  ուղղություններին  |      |

|     |և  զարգացման միտումներին: «Միջազգային մարքեթինգ» բաժնում|      |

|     |քննարկվում է արտաքին շուկաներում վարվող ռազմավարությունը|      |

|     |որպես երկրի սահմաններից դուրս ապրանքների և              |      |

|     |ծառայությունների իրացման ուղղությամբ կատարվող           |      |

|     |առանձնահատուկ քաղաքականություն:                         |      |

|     |Թեմաները. Մարքեթինգի զարգացման ժամանակակից հայեցակարգերի|      |

|     |և  ուղղությունների զարգացումը: Ռազմավարական մարքեթինգ:  |      |

|     |Տեղեկատվությունը ռազմավարական մարքեթինգում: ՈՒղղակի     |      |

|     |մարքեթինգ, ինտերնետային մարքեթինգ:  Տարածաշրջանների     |      |

|     |մարքեթինգ: Մտավոր կապիտալի մարքեթինգ: Քաղաքական         |      |

|     |մարքեթինգի և  սոցիալ-էթիկական մարքեթինգի հայեցակարգերը: |      |

|     |Միջազգային մարքեթինգի հայեցակարգը: Համաշխարհային շուկայի|      |

|     |մարքեթինգային հետազոտությունների իրականացման տնտեսական  |      |

|     |իրավաքաղաքական և  մշակութային միջավայրի                 |      |

|     |առանձնահատկությունները:                                 |      |

|     |Ավարտելով այս դասընթացը ուսանողները ի վիճակի կլինեն     |      |

|     |կատարել ֆիրմայի համար շուկայական վերլուծություն`        |      |

|     |հենվելով տեսության և  գործնական հաշվարկների վրա:        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.06|Հաշվապահական հաշվառում և  աուդիտ                        |   6  |

|     |Հաշվառման ձևերը  և  էությունը: Հաշվապահական հաշվառման   |      |

|     |մեթոդը և  առարկան, հաշիվներ և  կրկնակի գրանցում:        |      |

|     |Փաստաթղթեր և  փաստաթղթաշրջանառություն, կալկուլյացիա,    |      |

|     |կապիտալի գնահատումը: Հաշվապահական հաշվառումը որպես      |      |

|     |ինֆորմացիայի համակարգ: Ֆինանսական (հաշվապահական)        |      |

|     |հաշվետվության միջազգային համակարգ: Հաշվապահական         |      |

|     |հաշվառման նպատակը, սկզբունքները: Հիմնական միջոցների և   |      |

|     |ոչ նյութական ակտիվի հաշվառում:  Աշխատավարձի և  դրամային |      |

|     |միջոցների հաշվառում: Ընթացիկ պարտականությունների և      |      |

|     |հաշիվների հաշվառում: Արտադրանքի արտադրման ծախսերի       |      |

|     |(աշխատանք, ծառայություն) հաշվառում: Արտադրանքի իրացման  |      |

|     |և  իրացման ֆինանսական արդյունքների հաշվառում ու շահույթի|      |

|     |բաշխում: Ֆինանսական ներդրումների հաշվառում: Հաշվապահական|      |

|     |(ֆինանսական) հաշվետվության բովանդակությունը:            |      |

|     |Արտադրության տեխնոլոգիայից և  կազմակերպումից կախված     |      |

|     |կառավարչական հաշվառման կազմակերպումը: Արտադրանքի        |      |

|     |ինքնարժեքի կալկուլյացիա: Փողի էությունը և  ֆունկցիան,   |      |

|     |փողի տեսակները, փողի էվոլյուցիայի հիմնական փուլերը, փողի|      |

|     |էմիսիայի ձևերը,  փողի էմիսիայի ազդեցությունը գների սղաճի|      |

|     |վրա: Ֆինանսական համակարգը, նրա ֆունկցիաները և  օղակները:|      |

|     |Պետական ֆինանսներ, պետական բյուջե և  հարկեր,            |      |

|     |արտաբյուջետային ֆոնդեր, կազմակերպության, կազմակերպության|      |

|     |և  բնակչության ֆինանսներ:  Ֆինանսային մենեջմենթ,        |      |

|     |ֆինանսական ռիսկ և  հսկողություն: Ֆինանսական շուկա,      |      |

|     |ապահովագրական շուկա, արժեթղթերի շուկա, արժույթի         |      |

|     |(վալյուտայի) շուկա:  Միջազգային ֆինանսական համակարգ:    |      |

|_____|________________________________________________________|______|

|04.07|Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և  մոդելներ                |   5  |

|     |Տնտեսագիտական վիճակագրություն:                          |      |

|     |Վիճակագրության առարկան: Վիճակագրական դիտում:            |      |

|     |Վիճակագրական դիտումից առաջացած նյութերի հավաքագրումը և  |      |

|     |խմբավորում: Վիճակագրական աղյուսակներ:  Բաշխման շարքեր:  |      |

|     |Բացարձակ և  հարաբերական մեծություններ: Միջին            |      |

|     |մեծություններ:  Վարիացիայի ցուցանիշները: Հատկանիշների   |      |

|     |դինամիկայի հետազոտումը: Հատկանիշների փոխկապակցության    |      |

|     |ուսումնասիրումը: Ընտրանքային դիտում: Ինդեքսային մեթոդ:  |      |

|     |Արտադրանքի վիճակագրություն: Աշխատողների թվաքանակի,      |      |

|     |բանվորական ժամանակի օգտագործման և  աշխատավարձի          |      |

|     |վիճակագրությունը: Աշխատանքի արտադրողականության          |      |

|     |վիճակագրությունը: Հիմնական ֆոնդերի վիճակագրությունը:    |      |

|     |Թողարկվող արտադրանքի ինքնարժեքի վիճակագրությունը:       |      |

|     |Մաթեմատիկական մեթոդներ և  մոդելներ:                     |      |

|     |Մաթեմատիկական վերլուծության ապարատի կիրառումը գծային    |      |

|     |ծրագրում: Դիսկրետ օպտիմացման խնդիրներ: Ոչ գծային        |      |

|     |ծրագրում: Դինամիկ ծրագրում: Զանգվածային սպասարկման      |      |

|     |տեսություն: Խաղերի տարրական տեսություն:                 |      |

|     |Տնտեսամաթեմատիկական մոդելներ:                           |      |

|     |Տնտեսագիտական կիբեռնետիկայի հիմունքները:                |      |

|     |Տնտեսագիտական կիբեռնետիկայի առարկան և  մեթոդը:          |      |

|     |Կիբերնետիկայի հիմնական գաղափարները: Տնտեսական համակարգը |      |

|     |որպես տնտեսագիտական կիբերնետիկայի օբյեկտ:  Գործույթների |      |

|     |մոդելավորման հիմունքները: Իմիտացիոն մոդելավորում:       |      |

|_____|________________________________________________________|______|

|04.08|Ֆինանսներ, վարկ և  բանկային գործ                        |   5  |

|     |Դասընթացի նպատակն է` ծանոթացնել ուսանողներին ֆինանսական |      |

|     |համակարգի կառուցվածքին, ֆինանսական քաղաքականությանը,    |      |

|     |կազմակերպությունների հեռանկարային զարգացման համար       |      |

|     |անհրաժեշտ ֆինանսավորմանը, բանկային համակարգին և         |      |

|     |բանկային գործի կազմակերպման հետ առընչվող խնդիրներին:    |      |

|     |Փող և  փողային համակարգ-փողի էությունը, ֆունկցիաները,   |      |

|     |դրամաշրջանառություն, դրամական համակարգեր, ինֆլյացիա:    |      |

|     |Բանկեր և  վարկ-վարկային համակարգ, ՀՀ կենտրոնական բանկ,  |      |

|     |առևտրային  բանկեր` խնդիրները, ֆունկցիաները, բաժնետերերը:|      |

|     |Բանկի կանոնադրական հիմնադրամը, բանկի կանոնադրական       |      |

|     |հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը:     |      |

|     |Բանկի կառուցվածքը, կառավարումը, կառավարման մարմինները,  |      |

|     |բաժնետերերի ընդհանուր ժողովը, խորհուրդը, վարչությունը:  |      |

|     |Բանկի վերստուգիչ հանձնաժողովը և  ՀՀ կենտրոնական բանկի   |      |

|     |կողմից վերահսկողությունը, /CAMELS համակարգ/: Բանկերում  |      |

|     |վերստուգումների իրականացումը և  աուդիտային ստուգումը:   |      |

|     |Վերստուգումների տեսակները: Բանկային գործունեության      |      |

|     |լիցենզիան:                                              |      |

|     |Հաշվապահական հաշվառումը բանկում և  հաշվեկշիռ:           |      |

|     |Իրականացվող գործառնությունները, վճարահաշվարկային        |      |

|     |ծառայություններ, միջազգային և  տարածքային               |      |

|     |արտարժութային-վարկային և  ֆինանսական                    |      |

|     |կազմակերպություններ: Բյուջե և  հարկեր` ՀՀ ֆինանսական    |      |

|     |համակարգը, օղակները, ՀՀ բյուջեն, բյուջեն և  հարկերը,    |      |

|     |բյուջեի ծախսերը և  եկամուտները, համայնքային բյուջե,     |      |

|     |արտաբյուջետային ֆոնդեր: Արժեթղթեր-արժեթղթերի շուկա,     |      |

|     |մասնակիցները, տեսակները: Կազմակերպությունների           |      |

|     |ֆինանսներ-կազմակերպությունների ֆինանսական               |      |

|     |հարաբերությունների կազմակերպման սկզբունքները, դրամական  |      |

|     |ֆոնդերը, հասույթը, շահույթը, շրջանառու և  հիմնական      |      |

|     |կապիտալը, ընթացիկ գործունեության կառավարումը, ֆինանսական|      |

|     |հաշվետվությունները:                                     |      |

|     |Հաճախորդի սպասարկում - հաշիվների բացում և  վարում:      |      |

|     |Թղթակցային հաշիվներ, կանխիկ և  անկանխիկ հաշվարկներ:     |      |

|     |Պլաստիկ քարտեր:                                         |      |

|     |Ավանդային գործառնություններ, ավանդների տեսակները, ավանդի|      |

|     |պայմանագիր, ավանդային տեխնոլոգիա:                       |      |

|     |Վարկային գործառնություններ, վարկերի դասակարգումը,       |      |

|     |վարկերի տրամադրման համար պահանջվող փաստաթղթավորումը,    |      |

|     |վարկային տեխնոլոգիա, վարկի ֆունկցիաները, վարկային ռիսկ: |      |

|     |Գրավ, գրավի տեսակները, գրավի պայմանագիր:                |      |

|     |Ֆակտորինգ, տեսակները: Հավատարմագրային ծառայություններ   |      |

|     |/տրաստ/:                                                |      |

|     |Լիզինգ, տեսակները, լիզինգավճար: Միջազգային առևտրային    |      |

|     |հարաբերություններում կիրառվող վճարման ձևերը`            |      |

|     |փոխանցում, ինկասո, ակրեդիտիվ:                           |      |

|     |Բանկային գաղտնիք: Բանկային մենեջմենթ,բանկային մարքետինգ:|      |

|     |Բանկի վերակազմակերպումը. բանկի անվճարունակ ճանաչելը,    |      |

|     |սնանկացման գործընթացը և  լուծարումը:                    |      |

|_____|________________________________________________________|______|

|04.09|Հարկեր և  հարկավորում                                   |   3  |

|     |Հարկային քաղաքականություն և  նրա սկզբունքները,          |      |

|     |շահութահարկ, եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ,         |      |

|     |գույքահարկ, հողի հարկ, ակցիզային հարկ, սոցիալական       |      |

|     |ապահովության վճար, պարզեցված հարկ, հաստատագրված         |      |

|     |վճար-դրույքաչափերը, հաշվարկումը, վճարումը, վճարողների   |      |

|     |շրջանակը, արտոնությունները, պատասխանատվությունը օրենքը  |      |

|     |խախտելու դեպքում:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|04.10|Արտաքին տնտեսական կապեր                                 |   5  |

|     |Արտաքին առևտուր,  միջազգային տնտեսական                  |      |

|     |հարաբերությունները, միջազգային տնտեսությունը, աշխատանքի |      |

|     |միջազգային բաժանում, բացարձակ և  համեմատելի             |      |

|     |առավելությունները արտաքին առևտրում,  աշխատանքի          |      |

|     |միջազգային բաժանման զարգացումը, տրանսնացիոնալ           |      |

|     |կորպորացիաները, միջազգային տնտեսական հարաբերությունների |      |

|     |տեսությունները (Ա.Սմիթ, Դ.Ռիկարդո, Ս.Միլ, Խեկշեր-Օլին և |      |

|     |այլն), վճարումների հաշվեկշիռ, վճարումների հաշվեկշռի     |      |

|     |հավասարակշռությունը և  կարգավորումը, արտարժույթի շուկա, |      |

|     |փոխանակման դրույքները, արտարժույթի փոխանակման ռիսկը,    |      |

|     |դրույքների կանխատեսումը և  միջազգային ներդրումը, փողի   |      |

|     |միջազգային չափօրինակներ, միջազգային դրամագործությունը,  |      |

|     |պարտքը և  ռիսկը, բաց տնտեսության մակրոտնտեսական         |      |

|     |քաղաքականությունը, փողի քաղաքականությունը փոխանակման    |      |

|     |հաստատագրված և  փոփոխական դրույքի պարագայում:           |      |

|_____|________________________________________________________|______|

| ՀՄԿԲ|Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ         |47+(7)|

|05.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.01|Մասնագիտության ներածություն                             |   1  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին տնտեսական      |      |

|     |գործընթացների և  տնտեսական հարաբերությունների հետ:      |      |

|     |Տնտեսագիտությունը որպես գիտություն, տնտեսագիտական       |      |

|     |վերլուծության մակարդակները, դատողությունների, թվերի,    |      |

|     |բառերի էկոնոմիկա, տնտեսական ցուցանիշները, տնտեսության   |      |

|     |ճյուղային և  ռեգիոնալ կառուցվածքը, տնտեսական ռեսուրսները|      |

|     |և  գործոնները, վերարտադրության գործընթացը, երկրի        |      |

|     |տնտեսության գործելակերպի մակրոտնտեսական սխեման,         |      |

|     |տնտեսությունը և  շուկան:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|05.02|Թեթև  արդյունաբերության կազմակերպությունների            |12+(1)|

|     |տնտեսագիտություն                                        |      |

|     |Դասընթացի նպատակն է. ծանոթացնել ուսանողներին թեթև       |      |

|     |արդյունաբերության արտադրական կազմակերպությունների       |      |

|     |տնտեսական գործունեությանը, դրանց զարգացման              |      |

|     |օրինաչափություններին շուկայի պայմաններում. ինչպես նաև   |      |

|     |հմտություններ հաղորդելու արտադրության արդյունավետ       |      |

|     |կառավարման համար: Կազմակերպությունը որպես տնտեսության   |      |

|     |հիմնական օղակ և  շուկայական տնտեսության գործակալ,       |      |

|     |կազմակերպության գույքը, սեփական, փոխառու և  կանոնադրական|      |

|     |կապիտալը, կազմակերպության հիմնական և  շրջանառու         |      |

|     |միջոցները և  դրանց նորմավորումը, կապիտալի օգտագործման   |      |

|     |արդյունավետությունը, կազմակերպության անձնակազմը,        |      |

|     |աշխատանքի կազմակերպումը, արտադրողականությունը, աշխատանքի|      |

|     |նորմավորումը, վարձատրման ձևերը,  աշխատանքի խթանման      |      |

|     |եղանակները, աշխատանքի շուկան, գործազրկությունը:         |      |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել թեթև           |      |

|     |արդյունաբերության կազմակերպությունների կառուցվածքային   |      |

|     |խնդիրներին, նախապատրաստման սկզբունքներին, բիզնես        |      |

|     |ծրագրերի մշակման գործընթացին, արտադրության              |      |

|     |ենթակառուցվածքի կազմակերպմանը և  տնտեսական              |      |

|     |ռազմավարության ձևավորմանը:                              |      |

|     |Կազմակերպության արտադրական և  կազմակերպական             |      |

|     |կառուցվածքները, արտադրության տեխնիկական նախապատրաստումը,|      |

|     |կազմակերպության կառավարման կազմակերպական կառուցվածքը,   |      |

|     |կազմակերպության տնտեսական ռազմավարությունը, դրա         |      |

|     |ձևավորումը,  մշակման փուլերը, գործարարության ծրագրերի   |      |

|     |խնդիրները և  մշակման կարգը, արտադրության                |      |

|     |ենթակառուցվածքների կազմակերպումը:                       |      |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին թեթև        |      |

|     |արդյունաբերության կազմակերպությունների արտադրական       |      |

|     |ծախքերի և  արտադրանքի գների ձևավորման  խնդիրների հետ,   |      |

|     |ինչպես նաև  ինովացիոն գործունեության, արտաքին տնտեսական |      |

|     |գործունեության ֆինանսական համակարգի և  ռիսկերի          |      |

|     |վերլուծության հետ:                                      |      |

|     |Արտադրության ծախքերը և  գները, դրանց տեսակները,         |      |

|     |կազմակերպության գնային քաղաքականությունը, դրա խնդիրները,|      |

|     |գնագոյացման մեթոդներ և  առանձնահատկությունները կատարյալ |      |

|     |և  անկատար մրցակցային շուկաներում, որակի կառավարման     |      |

|     |համակարգերը, նոր տեխնիկայի և  տեխնոլոգիայի              |      |

|     |արդյունավետությունը, կազմակերպությունների ներդրումային         |

|     |քաղաքականությունը, արտաքին տնտեսական գործունեությունը,  |      |

|     |կազմակերպության ֆինանսական ռեսուրսները, եկամուտների և   |      |

|     |շահույթի ձևավորումն  ու բաշխումը, կազմակերպության անվնաս|      |

|     |գործունեության վերլուծությունը, կազմակերպությունների    |      |

|     |փոխհարաբերությունները ֆինանսական կազմակերպությունների   |      |

|     |հետ, կազմակերպության ռիսկերի գնահատումը:                |      |

|_____|________________________________________________________|______|

|05.03|Արտադրության տեխնոլոգիա                                 |15+(3)|

|     |Դասընթացի նպատակն է ապագա տնտեսագետներին սովորեցնելու   |      |

|     |տեքստիլ արդյունաբերության դերը ժողովրդական տնտեսության  |      |

|     |մեջ: Դասընթացում ուսումնասիրվում է տեքստիլ              |      |

|     |արդյունաբերությունում օգտագործվող հումքը, նրանց         |      |

|     |տեսակները և  հիմնական հատկությունները:                  |      |

|     |Դասընթացում ուսումնասիրվում է նաև  տեքստիլ              |      |

|     |արդյունաբերության և  նրա առանձին ենթաճյուղերի           |      |

|     |կառուցվածքն ու առանձին գործառնությունների կատարման      |      |

|     |նպատակն ու բովանդակությունը, ուսումնասիրում տարբեր      |      |

|     |մանվածքների և  գործվածքների արտադրման տեխնոլոգիական     |      |

|     |գործառնությունները և  մեքենասարքավորումները:            |      |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին տրիկոտաժ իրերի |      |

|     |արտադրման տեխնոլոգիական գործընթացների և  դրանց          |      |

|     |առանձնահատկությունների հետ:                             |      |

|     |Տրիկոտաժ իրերի արտադրության զարգացման էտապներն ու       |      |

|     |հեռանկարները, տրիկոտաժի կառուցվածքը և  հատկությունները, |      |

|     |օղակաձևավորման  գործընթացը, թելերի նախապատրաստումը      |      |

|     |հյուսման, տրիկոտաժ մեքենաների տեսակները, դրանց          |      |

|     |կառուցվածքը, աշխատանքի առանձնահատկությունները,          |      |

|     |գուլպա-նասկեղենի արտադրությունը, օգտագործվող            |      |

|     |մեքենասարքավորումները, դրանց կառուցվածքը և  աշխատանքի   |      |

|     |սկզբունքը, չգործված իրերի արտադրման տեխնոլոգիան, դրա    |      |

|     |առավելությունները և  արդյունավետությունը:               |      |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին կարի և  կաշվե  |      |

|     |իրերի պատրաստման տեխնոլոգիական գործընթացների և          |      |

|     |առանձնահատկությունների հետ:                             |      |

|     |Կարի և  կաշվե իրերի արտադրության դերը տնտեսության մեջ,  |      |

|     |առանձին կոնստրուկցիաների հավաքման և  մշակման եղանակները,|      |

|     |նախապատրաստական արտադրության տեխնոլոգիան հումքի և       |      |

|     |նյութերի ռացիոնալ օգտագործման խնդիրը:  Հարահոսների      |      |

|     |տեսակները և  դրանց աշխատանքը, կարի մեքենաների տեսակները,|      |

|     |կառուցվածքը, հագուստի և  կաշվե իրերի հավաքման           |      |

|     |տեխնոլոգիան, ձևավորման  ներքին և  արտաքին եղանակները,   |      |

|     |ձևավորման  տեխնոլոգիական պարամետրերը, ռեժիմները և       |      |

|     |բնութագրերը, հիդրոթերմիկ գործընթացները հագուստի և       |      |

|     |կոշկեղենի արտադրությունում, հագուստի և  կոշկեղենի       |      |

|     |վերանորոգման և  զարդարման տեխնոլոգիական                 |      |

|     |գործողությունները:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|05.04|Տնտեսական գործունեության վերլուծություն                 |4+(1) |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին տնտեսական      |      |

|     |գործունեության վերլուծության դերի, խնդիրների,           |      |

|     |աշխատանքների կատարման հիմնական փուլերի, տեղեկատվական    |      |

|     |ապահովվածության, վերլուծության ցուցանիշների համակարգի   |      |

|     |հետ, ինչպես նաև  տնտեսական գործունեության վերլուծության |      |

|     |արդյունքների օգտագործման հետ կառավարչական որոշումների   |      |

|     |ընդունման ժամանակ:                                      |      |

|     |Ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերլուծությունը, ոչ      |      |

|     |նյութական ակտիվների վերլուծությունը, ոչ ընթացիկ         |      |

|     |ֆինանսական ակտիվների վերլուծությունը, նյութական և       |      |

|     |ապրանքային պաշարների վերլուծությունը, դեբիտորական և     |      |

|     |կրեդիտորական պարտքերի վերլուծությունը, եկամուտների և    |      |

|     |ծախսերի վերլուծությունը, դրամական միջոցների, ֆինանսական |      |

|     |արդյունքների և  ֆինանսական պարտավորությունների          |      |

|     |վերլուծությունը, ֆինանսական գործունեության              |      |

|     |վերլուծությունը:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.05|ԹԱ արտադրանքի որակի կառավարում և  գնահատում             |   3  |

|     |ՈՒսումնասիրել որակի կատարելագործման խնդիրները սկսած     |      |

|     |պլանավորման և  վերջացրած շահագործման փուլով, ինչպես նաև |      |

|     |որակի ցուցանիշների ճիշտ և  օբյեկտիվ չափման, գնահատման և |      |

|     |վերահսկման հարցերը:                                     |      |

|     |Որակի կառավարման հիմնական դրույթները, արտադրանքի որակի  |      |

|     |ձևավորումը  և  որակի վրա ազդող գործոնները, արտադրանքի   |      |

|     |որակի կառավարման համակարգերը, համալիր ստանդարտացման     |      |

|     |ծրագրերը, որակի կառավարման ծառայությունը                |      |

|     |կազմակերպություններում, արտադրանքի որակի ապահովման ե    |      |

|     |բարձրացման խթանումը, արտադրանքի որակի կառավարման և      |      |

|     |վերահսկման:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.06|Արժեթղթերի շուկա և  բորս. գործ                          |   3  |

|     |Շուկայական կառուցվածքի տարրերը: Կապիտալի շուկայի        |      |

|     |առանձնահատկությունները: Ֆինանսների շուկայի տեղը և       |      |

|     |նշանակությունը շուկայական համակարգում: Արժեթղթերի       |      |

|     |շուկայի էությունը: Արժեթղթերի շուկայի գործառույթները:   |      |

|     |Արժեթղթերի շուկայի հիմնական գործիքները: Հասարակ         |      |

|     |բաժնետոմսեր: Արտոնյալ բաժնետոմսեր: Պարտատոմսերի         |      |

|     |տեսակները: Արժեթղթերի շուկայի կազմակերպումը և  շուկայի  |      |

|     |կառուցվածքը: Ֆոնդային բորսայի դերը և  գործառույթները:   |      |

|     |Ֆոնդային բորսան որպես արժեթղթերի շուկայի հիմք:          |      |

|     |Արժեթղթերի բորսայական շրջանառությունը: Արժեթղթերի       |      |

|     |արտաբորսայական շրջանառությունը:  Ֆոնդային ինդեքսները:   |      |

|     |Բաժնետոմսերի փոխարժեքների և  եկամտաբերության հաշվարկ:   |      |

|     |Պարտատոմսերի, մուրհակների և  դեպոզիտային սերտիֆիկատների |      |

|     |եկամտաբերության հաշվարկ: Սպեկուլյացիաները ֆոնդային      |      |

|     |շուկայում: Պետության դերը ֆոնդային շուկայի կարգավորման  |      |

|     |հարցում: Կենտրոնական բանկի ներգործությունը արժեթղթերի   |      |

|     |շուկայի վրա: Ֆոնդային շուկայի գործարքների հիմնական      |      |

|     |ձևերը:                                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|05.07|Արտադրության և  աշխատանքի կազմակերպում                  | 9+(2)|

|     |Դասընթացի նպատակն է ապագա տնտեսագետներին սովորեցնելու   |      |

|     |արտադրությանը աշխատանքի կազմակերպման տեսական ու         |      |

|     |մեթոդական հիմունքները:                                  |      |

|     |Դասընթացի այս բաժնում ուսումնասիրվելու է դասընթացի      |      |

|     |առարկան և  խնդիրները, կազմակերպության արտադրական        |      |

|     |կառուցվածքը արտադրական հիմնական գործառնությունների      |      |

|     |կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացը և  նոր         |      |

|     |տեխնիկայի արդյունավետությունը, աշխատանքի գիտական        |      |

|     |կազմակերպման և  տեխնիկական նորմավորման հարցերը:         |      |

|     |Դասընթացի նպատակն է մանրամասն ուսումնասիրել տեքստիլ     |      |

|     |արդյունաբերության և  նրա առանձին ենթաճյուղերի           |      |

|     |կառուցվածքը, առանձին տեխնոլոգիական անդամները, նրանց     |      |

|     |բովանդակությունը և  աշխատանքների կազմակերպման           |      |

|     |առանձնահատկությունները:                                 |      |

|     |Դասընթացի այս բաժնում ուսումնասիրվելու է նաև            |      |

|     |արտադրությունում հումքի և  օժանդակ նյութերի             |      |

|     |օգտագործումը, յուրաքանչյուր արտադրատեսակի համար հումքի  |      |

|     |ընտրումը, միավոր արտադրանքի հումքի ծախսերի նորմի        |      |

|     |հաշվարկը:                                               |      |

|     |Դասընթացի նպատակն է ուսումնասիրել տեքստիլ               |      |

|     |արդյունաբերության և  նրա առանձին կազմակերպություններում |      |

|     |օժանդակ արտադրությունների և  սպասարկման ծառայությունների|      |

|     |աշխատանքները:                                           |      |

|     |Դասընթացի այս բաժնում ուսումնասիրվելու է նաև            |      |

|     |կազմակերպության հումքի, օժանդակ նյութերի,               |      |

|     |էլեկտրաէներգիայի և  ջերմային էներգիայի տարեկան պահանջը: |      |

|     |ՈՒսումնասիրվելու է նաև  թողարկվող արտադրանքի ինքնարժեքը |      |

|     |և  արտադրական ծրագրեր տարբեր արտադրությունների համար:   |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |  240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտա-հետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28 շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթի/

5) արձակուրդները /49 շաբաթ/:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

 

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

 

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման