Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

040.0020.140199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 1999 թվականի թիվ 20

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1998 թվականի բյուջետային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից և բյուջետային տարվա եզրափակիչ շրջանառության սահմանված ժամկետներում համապատասխան միջոցների ներգրավման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տարածաշրջանում պարենային ցորենի գնի անկումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հայաստանի հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 26-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» թիվ 202 որոշմանը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 760 որոշման խմբագրությամբ) համապատասխան վաճառվող պարենային ցորենի 1999 թվականի հունվարի 14-ի դրությամբ մնացորդը` առնվազն 10000 տոննա, 1999 թվականի հունվարի 18-ին և 19-ին լոտերով, բաց աճուրդով ներկայացնել վաճառքի, հետևյալ պայմաններով`

ա) մեկ տոննայի մեկնարկային գինը` 116 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

բ) վճարման ժամկետը` 3 բանկային օր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.1999
N 20
Որոշում