110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(19-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(19-րդ մաս)
VI 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:
Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:
Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):
25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`
1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում:
2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:
3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:
4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:
5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:
6) իրականացնել 080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:
7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 080600, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:
26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:
Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:
Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:
27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով:
Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.
1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա;
2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ, Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ:
3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Արտադրության տեխնոլոգիա,
Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.
4) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Բնապահպանություն,
5) ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ` Համակարգչային գրաֆիկա, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա,
6) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Միկրոտնտեսագիտություն, Վիճակագրություն, Մենեջմենթ, Մարքեթինգի հիմունքներ, Հաշվապահական հաշվառում և աուդիտ, Տնտ. մաթ. մեթոդներ և մոդելներ, Ֆինանսներ, վարկ և բանկային գործ, Հարկեր և հարկավորում, Արտաքին տնտեսական կապեր,
7) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Թեթև արդյունաբերության ձեռնարկությունների տնտեսագիտություն, Տնտեսական գործունեության վերլուծություն, ԹԱ արտադրանքի որակի կառավարում և գնահատում, Արժեթղթերի շուկա և բորսայական գործ, Արտադրության և աշխատանքի կազմակերպում:
Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «Տնտեսական ուսումնասիրությունների ակնարկ», «Եռամսյակային տնտեսագիտության ամսագիր», «Խաղեր և տնտեսական վարքագիծ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում», «Վեստնիկ» ԳԻՈՒԱ., «Վօպռօսի էկօնօմիկի», «Էկօնօմիկա ի ժիզնյ», «Մառկետինգ», «Զակօնօդատելյստվօ ի էկօնօմիկա», «Էկօնօմիչեսկիե նաուկի. Սօվրեմեննիյ էկօնօմիչեսկիյ ժուռնալ», «Պռօբլեմի սօվրեմեննօյ էկօնօմիկի», «Էկօնօմիկա ի ուպռավլենիե սօբստվեննօստյու», «Նօվայա էկօնօմիկա», «Մեժդունառօդնայա էկօնիմիկա-ԻԴ Պանօռամա» և այլն:
ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:
28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները
Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:
29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները
Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:
Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է:
Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է
1) ուսումնասիրի
ա. ստորաբաժանման կազմակերպման կառուցվածքը և գործունեության ղեկավարումը;
բ.մշակումների պլանավորման և ֆինանսավորման հարցերը, ինտելեկտուալ սեփականության պաշտպանությունը;
գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի և շահագործման դրույթներն ու հրահանգները, հաշվողական տեխնիկայի միջոցները, փորձարկումների ծրագրերը, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպումը;
դ. արտադրության և կառավարման համակարգերի նախագծման տեխնոլոգիաները, հետազոտությունների և մշակումների տնտեսական արդյունավետությունը;
ե. կենսագործունեության անվտանգության և էկոլոգիական մաքրության ապահովման հարցերը,
2. յուրացնի
ա) արտադրության և աշխատանքի նորմավորման մեթոդները,
բ) կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծության եղանակները, հաշվապահական հաշվառման ձևերը, փաթեթները,
գ) արտադրական և կառավարչական կառուցվածքների առանձնահատկությունները,
դ) արտադրության և արտադրանքի որակի վերահսկման մեթոդները
Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):
VII 080600, «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ)» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:
Բակալավրը պետք է.
1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`
ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,
բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,
գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,
դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,
ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,
զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,
է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,
ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:
2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում``
ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,
բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,
գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
3) Մասնագիտական գործունեության բնագավառում`
պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:
Ձեռնարկությունների տնտեսագիտության և կառավարման բակալավրը պետք է տիրապետի և կարողանա կիրառել`
ա. Հայաստանի Հանրապետության և միջազգային էկոնոմիկաների կառուցվածքը և զարգացման հեռանկարները:
բ. ժամանակակից աշխարհի էկոնոմիկական գործողությունների բազմաձևությունը, նրանց կապը հասարակության մեջ իրականացվող այլ գործողությունների հետ,
գ. ազգային էկոնոմիկայի, ինչպես նաև առանձին ճյուղերի և արտադրությունների զարգացման առաջնային ուղղությունները,
դ. շուկայական էկոնոմիկայի տեսական հիմունքները և օրինաչափությունները, ներառյալ անցումային գործողությունները,
ե. կազմակերպության ֆինանսատնտեսական, արտադրատնտեսական գործունեությունը գովազդող օրենսդրական և նորմատիվային ակտերը, հարկային օրենսդրությունը, հաշվապահական հաշվառման ստանդարտները, աշխատանքային օրենսդրության հիմունքները և այլն,
զ. տնտեսական և կառավարման որոշումների ընդունման ու իրացման սկզբունքները,
է. շուկայական էկոնոմիկայի պայմաններում արտադրության տնտեսական գործունեությունը կազմակերպելիս հայրենական և արտասահմանյան փորձը,
ը. աշխատանքի սոցիոլոգիական հոգեբանական հիմունքները,
թ. աշխատանքի վարձատրման ձևերը և համակարգերը, հավելավճարի և պարգևատրման հաշվարկման կարգը,
ժ. կազմակերպությունում հաշվապահական հաշվառման կազմակերպումը:
ժա. հետազոտությունների ժամանակակից մեթոդների պլանավորումը և կազմակերպումը:
4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`
ա. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական վերլուծության ունակություններ,
բ. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,
գ. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ ընկալունակության ցուցաբերում:
դ. Ճարտարագիտության բակալավրի` մարդկանց հետ աշխատելու փորձառությունը
ե. ենթադրում է նրա ունակությունները`
զ. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,
է. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,
ը. մարդկանց ստեղծագործական աճի ձգումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,
թ. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,
ժ. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,
ժա. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու,
ժբ. տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու
ժգ. և այլն:
5 Շրջանավարտը կարողանա կիրառել`
ա) պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու ձևերը,
բ) լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու ձևերը,
գ) բանավոր, տպագրված և էլէկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու եղանակները,
դ) ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և միջոցները իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար,
ե) մասնագիտական գործունեության կազմակերպման մեթոդները:
31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները
1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները
Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:
Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:
Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:
2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները
Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:
Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:
3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները
«Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (թեթև արդյունաբերության ճյուղում)» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` (ԴԱՍԻՉ)` (ԴԱՍԻՉ) «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
(ՏԵՔՍՏԻԼ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ՃՅՈՒՂՈՒՄ)» (080600)
ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 4 ՏԱՐԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
.______________________________________________________________________
|N|Կի- |Տեսա- |Շաբա-|Ֆիզ- |Շաբաթական|Լսա- |Ինք- |Գու-|Կրեդիտների |
| |սամ-|կան |թական|կուլտ.|անհատական|րանա-|նու- |մա- |թիվը |
| |յակ |ուսուց|լսա- |շաբաթ.|պարապ- |յին |րույն|րա- | |
| | |ման |րան. |ժամ. |մունքի |ժամե-|ժամե-|յին | |
| | |շաբաթ-|ժամ. |թիվ |ժամերի |րի |րի |ժա- | |
| | |ների |թիվ | |թիվը |թիվը |թիվը |մերի| |
| | |թիվ | | |_________| | |թիվը| |
| | | | | |դաս.|առ. | | | | |
| | | | | |հետ |դա- | | | | |
| | | | | | |սախ.| | | | |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|1| I | 16 | 30 | 4 | 3 | 12 | 450 | 450 | 900| 30 |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|2| II | 16 | 30 | 4 | 3 | 12 | 450 | 450 | 900| 30 |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|3|III | 16 | 28 | 4 | 3 | 12 | 420 | 480 | 900| 28+2(2կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|4| IV | 16 | 28 | 4 | 3 | 13 | 420 | 480 | 900| 28+2(2կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|5| V | 16 | 26 | 4 | 3 | 13 | 390 | 480 | 870| 26+3(1կն+1կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|6| VI | 15 | 26 | 4 | 3 | 17 | 390 | 540 | 930|26+1(1կն)+4(պր)|
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|7|VII | 16 | 24 | - | 3 | 16 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|
| | | | | | | | | | | 4(պր) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|8|VIII| 8 | 24 | - | 4 | 40 | 180 | 690 | 870| 12+4(մպք)+ |
| | | | | | | | | | | 12(աապ)+1կա |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
| | | 119 | | | | | 3060| 4140|7200| 204+12+8+4+ |
| | | | | | | | | | | 12=240 |
.______________________________________________________________________
._______ ______________________________.
|N|Կի- | |Քննաշր-|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|
| |սամ-| |ջանի |կաների |կուրդի|նուր |
| |յակ | |շաբաթ- |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|
| | | |ների |ների |ների |ների |
| | | |թիվ |թիվ |թիվ |թիվ |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
|1| I | | 4 | - | 3 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|2| II | | 4 | - | 9 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|3|III | | 4 | - | 3 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|4| IV | | 4 | - | 9 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|5| V | | 3 | - | 4 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|6| VI | | 3 | 3 | 8 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|7|VII | | 4 | 3 | 3 | 26 |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
|8|VIII| | 2+6 * | | 10 | 26 |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
| | | | 34 | 6 | 49 | 208 |
| | | | | | | |
._______ ______________________________.
* 6 շաբաթ ավարտական աշխատանքի համար
.__________________________________________________________________________
|ԴԱՍԻՉ|ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ |ԿԻ- | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺԱՄԱՔԱՆԱԿԸ |ՇԱԲԱԹԱԿԱՆ |
| |ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ |ՍԱՄ-| |ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ |
| |ԱՆՎԱՆՈՒՄԸ |ՅԱԿ | |ԸՍՏ ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ |
| | | | .___________________|______________________|
| | | | | ԱՅԴ ԹՎՈՒՄ | I | II |
| | | | |___________________|___________|__________|
| | | | | Դ | Գ | Լ | Ի | 1 | 2 | 3 | 4 |
| | | | | | | | |_____|_____|_____|____|
| | | | | | | | |15x |15x |15x |15x |
| | | | | | | | |30 |30 |28 |28 |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_____|___________________________________________________________________|
|01.00| ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ |
| | ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____|___________________________________________________________________|
|01.01|Հայոց | 1,2| 120| 45 | 15 | | 60 | 200 | 110 | | |
| |պատմություն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.02|Հայոց լեզու և | 3,4| 120| | 60 | | 60 | | | 020 | 020|
| |հայ | | | | | | | | | | |
| |գրականություն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.03|Ռուսաց լեզու | 1,2| 120| | 60 | | 60 | 020 | 020 | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.04|Օտար լեզու | 1,2| 300| | 150| | 150| 060 | 040 | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.05|Փիլիսոփա- | 3 | 120| 30 | 30 | | 60 | | | 220 | |
| |յություն, | | | | | | | | | | |
| |սոցիոլոգիա | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.06|Իրավագիտութ- | 5 | 60 | 30 | | | 30 | | | | |
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.07|Քաղաքագիտութ- | 4 | 60 | 30 | | | 30 | | | | 200|
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.08|Տնտեսագիտութ- | 1,2| 210| 75 | 30 | | 105| 310 | 210 | | |
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.09|Տնտեսագիտ. | 1 | 60 | 30 | | | 30 | 200 | | | |
| |ուսմունքի | | | | | | | | | | |
| |պատմ. | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.10|Ֆիզիկական | 1-6|/360| |/360| | |/040 |/040 |/040 |/040|
| |կուլտուրա | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|01.00|Ընդամենը | |1170| 240| 345| | 585| 790 | 380 | 240 | 220|
|_____|___________________________________________________________________|
|02.00| ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
| | |
|_____|___________________________________________________________________|
|02.01|Մաթեմատիկա |1,2,| 540| 135| 135| | 270| 330 | 330 | 330 | |
| | | 3 | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|02.02|Ֆիզիկա |2,3 | 180| 60 | 15 | 15 | 90 | | 210 | 201 | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|02.03|Քիմիա | 1 | 90 | 30 | | 15 | 45 | 201 | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|02.04|Ինֆորմատիկա |1,2,| 360| 45 | 15 | 105| 195| 211 | 103 | 003 | |
| | | 3 | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|02.05|Բնապահպանութ- | 5 | 120| 45 | 15 | | 60 | | | | |
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|02.00|Ընդամենը | |1290| 315| 180| 135| 660| 742 | 643 | 534 | |
|_____|___________________________________________________________________|
|03.00| ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____|___________________________________________________________________|
|03.01|Համակարգչային | 2,3| 120| | 60 | | 60 | | 020 | 020 | |
| |գրաֆիկա | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.02|Կենսագործ. | 7 | 90 | 30 | | 15 | 45 | | | | |
| |անվտանգություն| | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.03|Քաղ. | 8 | 60 | 30 | | | 30 | | | | |
| |պաշտպանություն| | | | | | | | | | |
| |և ԱԻՀ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.04|Էլեկտրատեխնիկա| 4 | 150| 45 | 15 | 15 | 75 | | | | 311|
| |- 1 | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.05|Կիրառական | 2 | 120| 30 | 30 | | 60 | | 220 | | |
| |մեխանիկա-1 | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.06|Նյութագիտութ- | 3 | 120| 45 | | 15 | 60 | | | 301 | |
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.07|Չափագիտություն| 4 | 120| 45 | | 15 | 60 | | | | 301|
| |ՍՏ և ՍՖ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|03.00|Ընդամենը | | 780| 225| 105| 60 | 390| | 240 | 321 | 612|
|_____|___________________________________________________________________|
|04.00| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____|___________________________________________________________________|
|04.01|Միկրոտնտեսա- | 3 | 150| 45 | 15 | | 90 | | | 310 | |
| |գիտություն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.02|Արտոնագրում և | 4 | 90 | 30 | | | 60 | | | | 200|
| |լիցենզավորում | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.03|Վիճակագրութ- | 4,5| 180| 60 | 30 | | 90 | | | | 210|
| |յուն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.04|Մենեջմենթ |5,6,| 330| 90 | 45 | | 195| | | | |
| | | 7 | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.05|Մարքեթինգի | 7,8| 180| 60 | 15 | | 105| | | | |
| |հիմունքներ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.06|Հաշվապ. | 6,7| 180| 60 | 30 | | 90 | | | | |
| |հաշվառում | | | | | | | | | | |
| |և աուդիտ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.07|Տնտ. մաթ. | 6 | 150| 45 | 15 | 15 | 75 | | | | |
| |մեթոդներ և | | | | | | | | | | |
| |մոդելներ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.08|Ֆինանսներ, | 7,8| 150| 45 | 30 | | 75 | | | | |
| |վարկ և բանկ. | | | | | | | | | | |
| |գործ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.09|Հարկեր և | 8 | 90 | 30 | 15 | | 45 | | | | |
| |հարկավորում | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.10|Արտաքին | 7,8| 150| 60 | 15 | | 75 | | | | |
| |տնտեսական | | | | | | | | | | |
| |կապեր | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|04.00|Ընդամենը | |1650| 525| 210| 15 | 900| | | 310 | 410|
|_____|___________________________________________________________________|
|05.00| ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____|___________________________________________________________________|
|05.01|Մասնագիտութ. | 1 | 30 | 15 | | | 15 | 100 | | | |
| |ներածություն | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.02|ԹԱ կազմակեր- |4,5,| 390| 120| 60 | | 210| | | | 310|
| |պութ.տնտեսագիտ| 6 | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.03|Արտադրության |4,5,| 540| 135| | 90 | 315| | | | 402|
| |տեխնոլոգիա | 6 | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.04|Տնտ. գործուն. | 7 | 150| 30 | 30 | | 90 | | | | |
| |վերլուծություն| | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.05|ԹԱ արտադրանքի | 6 | 90 | 30 | 15 | | 45 | | | | |
| |որակի | | | | | | | | | | |
| |կառավարում և | | | | | | | | | | |
| |գնահատում | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.06|Արժեթղթի շուկա| 7 | 90 | 30 | 15 | | 45 | | | | |
| |և բորս. գործ | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.07|Արտադրության | 5,6| 300| 90 | 45 | |165 | | | | |
| |և աշխատանքի | | | | | | | | | | |
| |կազմակերպում | | | | | | | | | | |
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
|05.00|Ընդամենը | |1590| 450| 165| 90 | 885| 100 | | | 712|
|_____|______________|____|____|____|____|____|____|_____|_____|_____|____|
| |Ընդամենը | |6480|1755|1005| 300|3420|15132|11163|13105|1954|
| | | | | | | | | | | | |
.__________________________________________________________________________
.______ _______________________________________________.
|ԴԱՍԻՉ| |ՇԱԲԱԹԱԿԱՆ | ԿՆ | ԿԱ | ՔՆ | ՍՏ |ԿՐԵԴԻՏ|
| | |ԴԱՍԱԲԱՇԽՈՒՄԸ | | | | | |
| | |ԸՍՏ ԿԻՍԱՄՅԱԿՆԵՐԻ | | | | | |
| | |___________________| | | | | |
| | | III | IV | | | | | |
| | |_________|_________| | | | | |
| | | 5 | 6 | 7 | 8 | | | | | |
| | |____|____|____|____| | | | | |
| | |15x |15x |15x | 8x | | | | | |
| | |26 |26 |24 |24 | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
| 1 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
|_____| |______________________________________________|
|01.00| |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ |
| | | ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____| |______________________________________________|
|01.01| | | | | | | | | 1,2| 2+2 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.02| | | | | | | | | 3,4| 2+2 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.03| | | | | | | | | 1,2| 2+2 |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.04| | | | | | | | | 1,2| 6+4 |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.05| | | | | | | | 3 | | 4 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.06| | 200| | | | | | | 5 | 2 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.07| | | | | | | | | 4 | 2 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.08| | | | | | | | 1,2| | 4+3 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.09| | | | | | | | | 1 | 2 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.10| |/040|/040| | | | | | 1-6| - |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|01.00| | 200| | | | | | 3 | 17 | 39 |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.00| | ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
| | | ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____| |______________________________________________|
|02.01| | | | | | | |1,2,| |6+6+6 |
| | | | | | | | | 3 | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.02| | | | | | | | 2,3| | 3+3 |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.03| | | | | | | | | 1 | 3 |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.04| | | | | | | 3 |1,2 | 3 |6+4+1+|
| | | | | | | | | | | (1) |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.05| | 310| | | | | | 5 | | 4 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|02.00| | 310| | | | | 1 | 8 | 2 |42+(1)|
|_____| |______________________________________________|
|03.00| |ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ|
|_____| |______________________________________________|
|03.01| | | | | | | | | 2,3| 2+2 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.02| | | | 201| | | | | 7 | 3 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.03| | | | | 400| | | | 8 | 2 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.04| | | | | | | | 4 | | 5 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.05| | | | | | | | 2 | | 4 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.06| | | | | | | | 3 | | 4 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.07| | | | | | | | 4 | | 4 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|03.00| | | | 201| 400| | | 4 | 4 | 26 |
|_____| |______________________________________________|
|04.00| | ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____| |______________________________________________|
|04.01| | | | | | | 3 | 3 | | 4+(1)|
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.02| | | | | | | 4 | | 4 | 2+1 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.03| | 210| | | | | | 4,5| | 3+3 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.04| | 210| 210| 210| | 7 | |5,6,| |3+3+3+|
| | | | | | | | | 7 | | (2) |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.05| | | | 210| 400| | 8 | 7 | 8 |3+2+ |
| | | | | | | | | | | (1) |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.06| | | 210| 210| | | | 7 | 6 | 3+3 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.07| | | 311| | | | | 6 | | 5 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.08| | | | 210| 220| | | 8 | 7 | 3+2 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.09| | | | | 420| | | 8 | | 3 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.10| | | | 200| 420| | | 8 | 7 | 2+3 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|04.00| | 420| 731|1040|1460| 1 | 3 | 12 | 5 |50+(5)|
|_____| |______________________________________________|
|05.00| | ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿՐԹԱԲԼՈԿ |
|_____| |______________________________________________|
|05.01| | | | | | | | | 1 | 1 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.02| | 210| 320| | | | 5 |4,5,| |4+3+5+|
| | | | | | | | | 6 | | (1) |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.03| | 302| 202| | | 5 | 4 |4,5,| |6+5+4+|
| | | | | | | | | 6 | | (3) |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.04| | | | 220| | | 7 | 7 | | 4+(1)|
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.05| | | 210| | | | | | 6 | 3 |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.06| | | | 210| | | | 7 | | 3 |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.07| | 420| 210| | | | 6 | 6 | 5 | 6+3+ |
| | | | | | | | | | | (1) |
| | | | | | | | | | | |
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
|05.00| | 932| 942| 430| | 1 | 4 | 9 | 3 |47+(6)|
|_____| |____|____|____|____|____|____|____|____|______|
| | |1862|1673|1671|1860| 2 | 8 | 36 | 32 |204+ |
| | | | | | | | | | |(12) |
.______ _______________________________________________.
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում