Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(21-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(21-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԴԿԲ|Ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ          |  26  |

|03.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                   |   4  |

|     |Ընդհանուր հասկացություններ: Գրաֆիկական մոդելի գաղափարը  |      |

|     |և  իրական առարկայի երկրաչափական կերպարը: Երկրաչափական   |      |

|     |օբյեկտի առաջադրման համակարգչային տեխնոլոգիայի           |      |

|     |առանձնահատկությունները: Գրաֆիկական արտապատկերման        |      |

|     |հիմունքները: Պրոյեկտման մեթոդները: Գործնականում առավել  |      |

|     |կիրառելի գրաֆիկական մոդելների կառուցման հիմնական        |      |

|     |սկզբունքները: Համալիր գծագիր, աքսոնոմետրիա:             |      |

|     |Օրթոգրաֆիկական և  իզոմետրիկ տեսքեր: Երկրաչափական միաչափ |      |

|     |օբյեկտների մոդելավորման խնդիրները: Մարմնի մակերևույթի   |      |

|     |մոդելավորումը: Բազային մարմինների կառուցում: Մարմինների |      |

|     |ձևավորման  արտամղման և  պտտման մեթոդները: Մարմնի կտրումը|      |

|     |հարթությամբ և  հատույթը: Մարմինների մակերևույթների      |      |

|     |փոխհատման գիծը:                                         |      |

|     |Բարդ կազմածո մարմինների ձևակազմավորումը  պարզ մարմինների|      |

|     |համադրման սկզբունքով: Կազմածո մարմինների մոդելավորումը  |      |

|     |պարզ մարմինների նկատմամբ տրամաբանական գործողությունների |      |

|     |իրականացման միջոցով: Կազմածո մարմնի համալիր գծագրի և    |      |

|     |աքսիոնոմետրիայի կառուցման օրինաչափությունները: Կազմածո  |      |

|     |մարմնի տրոհումը պարզ բաղադրիչների: Իրական, նյութական    |      |

|     |առարկայի երկրաչափական մոդելը:  Երկրաչափական ձևի         |      |

|     |վերլուծություն: Առարկայի եռաչափ մոդելի կառուցումը       |      |

|     |բնօրինակից կատարվող չափումների հիման վրա: Էսքիզների     |      |

|     |կառուցման օրինաչափությունները:                          |      |

|     |Կոնստրուկտորական փաստաթղթեր: Դրանց դասակարգումը և       |      |

|     |նշանակությունը:  Մանրակի աշխատանքային գծագիրը և  նրան   |      |

|     |ներկայացվող հիմնական պահանջները:  Գծագրերի ձևավորումը   |      |

|     |և  տպագրումը AutoCAD միջավայրում:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                      |   3  |

|     |Ներածություն: Կենսագործունեության միջավայրի վտանգավոր և |      |

|     |վնասակար գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային|      |

|     |պայմանների բնութագրերը:                                 |      |

|     |Կենսագործունեության ապահովման իրավական, նորմատիվ        |      |

|     |տեխնիկական և  կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի   |      |

|     |կառուցվածքային և  ֆունկցիոնալ առանձնահատկությունները:   |      |

|     |Պաշտպանություն անբավարար լուսավորվածությունից:          |      |

|     |Պաշտպանություն անբարենպաստ օդերևութաբանական             |      |

|     |պայմաններից: Պաշտպանություն վնասակար նյութերից:         |      |

|     |Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն աղմուկից,    |      |

|     |ինֆրաձայնից և  ուլտրաձայնից: Պաշտպանություն             |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթումների  |      |

|     |ներգործությունից: Պաշտպանություն իոնացնող               |      |

|     |ճառագայթումների ազդեցությունից: Պաշտպանություն          |      |

|     |էլեկտրական հոսանքի ազդեցությունից:  Պաշտպանություն      |      |

|     |ստատիկական և  մթնոլորտային էլեկտրականության             |      |

|     |պարպումներից:  Պաշտպանություն ճնշման տակ գտնվող         |      |

|     |համակարգերում առաջացող վթարներից:                       |      |

|     |Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների շահագործման|      |

|     |ընթացքում առաջացած վտանգներից: Պաշտպանություն           |      |

|     |հրդեհներից:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակների     |   2  |

|     |հիմնահարցեր                                             |      |

|     |Ներածություն: Խաղաղ և  պատերազմական ժամանակներում       |      |

|     |առաջացած արտակարգ իրավիճակների դասակարգումը,            |      |

|     |բնութագրումը և  կանխարգելման միջոցառումները:  Արտակարգ  |      |

|     |իրավիճակների և  քաղաքացիական պաշտպանության համակարգերի  |      |

|     |խնդիրներն ու գործառույթները: Արտակարգ իրավիճակներում    |      |

|     |ռադիացիոն և  քիմիական իրադրությունների գնահատման        |      |

|     |մեթոդները: Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ|      |

|     |և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ         |      |

|     |իրավիճակներում: Խաղաղ և  պատերազմական ժամանակներում     |      |

|     |առաջացած արտակարգ իրավիճակներում արդյունաբերական        |      |

|     |օբյեկտների գործունեության կայունության ապահովման        |      |

|     |հիմնական ուղիներն ու եղանակները: Խաղաղ և  պատերազմական  |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում փրկարար  |      |

|     |և  անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքները և  |      |

|     |կատարման անհրաժեշտ տեխնիկական միջոցների բնութագրերը:    |      |

|     |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատումը:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|03.04|Էլեկտրատեխնիկա-1                                        |   5  |

|     |Դասընթացն ընդգրկում է հաստատուն, սինուսոիդական միաֆազ և |      |

|     |եռաֆազ էլեկտրական շղթաների ուսումնասիրությունը և        |      |

|     |հաշվարկի մեթոդները, ոչ գծային շղթաների, անցումային      |      |

|     |երևույթների,  մագնիսական շղթաների, տրանսֆորմատորների    |      |

|     |ասինքրոն և  հաստատուն հոսանքի մեքենաների տեսությունը,   |      |

|     |ինչպես նաև  մեխանիզմների էլեկտրաշարժաբերի, արտադրական   |      |

|     |կազմակերպությունների էլեկտրամատակարարման և              |      |

|     |կիսահաղորդիչային տեխնիկայի ընդհանուր հարցերը:           |      |

|_____|________________________________________________________|______|

|03.05|Կիրառական մեխանիկա                                      |   4  |

|     |Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն, պինդ մարմնի |      |

|     |կինեմատիկայի տարրեր, մեխանիզմների կինեմատիկ             |      |

|     |վերլուծություն, ստատիկայի և  դինամիկայի տարրեր,         |      |

|     |մեխանիզմների դինամիկ վերլուծություն, տեխնիկական         |      |

|     |օբյեկտների կազմում եղած մեխանիկական համակարգերի հիմնական|      |

|     |տեսակները և  դրանց հատկություններն և  հաշվարկման        |      |

|     |հիմունքները:                                            |      |

|_____|________________________________________________________|______|

|03.06|Նյութագիտություն                                        |   4  |

|     |Մետաղների ատոմային և  բյուրեղային կառուցվածքը,          |      |

|     |կառուցվածքային թերությունները և  նրանց ազդեցությունը    |      |

|     |ֆիզիկամեխանիկական հատկությունների վրա: Համաձուլվածքների |      |

|     |վիճակի դիագրամները, դրանց կառուցումը և  վերլուծությունը:|      |

|     |Ածխածնային պողպատներ, թուջեր, դասակարգումը, կառուցվածքը |      |

|     |և  հատկությունները: Մետաղների և  մետաղական              |      |

|     |համաձուլվածքների ջերմային, ջերմաքիմիական,               |      |

|     |ջերմամեխանիկական և  մակերևութային  ջերմային մշակման     |      |

|     |եղանակները: Լեգիրված պողպատներ և  հատուկ                |      |

|     |ֆիզիկամեխանիկական հատկություններով օժտված պողպատներ և   |      |

|     |համաձուլվածքներ: Գունավոր մետաղներ և  նրանց             |      |

|     |համաձուլվածքները: Ոչ մետաղական նյութեր:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|03.07|Չափագիտություն, ստանդարտացում և  սերտիֆիկատացում        |   4  |

|     |Չափագիտությունը որպես գիտություն չափումների մասին:      |      |

|     |Չափագիտության հիմնական հասկացությունները: Միավորների    |      |

|     |միջազգային համակարգ: Չափման միջոցներ և  դրանց           |      |

|     |դասակարգումը: Չափման սխալները և  դրանց դասակարգումը:    |      |

|     |Մշտակա սխալներ և  դրանց հայտնաբերման և  փոքրացման       |      |

|     |եղանակները: Պատահական սխալներ և  դրանց հավանականային    |      |

|     |նկարագրությունը: Մաթեմատիկական վիճակագրության տարրերը:  |      |

|     |Կետային և  միջակայքային գնահատականներ: ՈՒղղակի և        |      |

|     |անուղղակի չափումների արդյունքների մշակման մաթեմատիկական |      |

|     |վիճակագրության մեթոդները: Չափման միջոցների սխալների     |      |

|     |նորմավորումը և  ճշգրտության դասերը: Չափման միջոցների    |      |

|     |չափագիտական բնութագրերը: Չափումների միասնականությունը,  |      |

|     |չափագիտական ապահովում: Չափագիտական պետական ծառայություն:|      |

|     |Էլեկտրամեխանիկական չափիչ սարքեր, աշխատանքի սկզբունքը,   |      |

|     |տեխնիկական բնութագրերը, օգտագործման                     |      |

|     |առանձնահատկությունները: Կամրջակային և  կոմպենսացիոն     |      |

|     |սխեմաներ, դրանց աշխատանքի սկզբունքը, տեխնիկական         |      |

|     |բնութագրերը, օգտագործման առանձնահատկությունները:        |      |

|     |Հոսանքի, լարման, հզորության և  դիմադրության չափման      |      |

|     |մեթոդները: Հիմնական տեխնոլոգիական մեծությունների չափիչ  |      |

|     |սարքեր: Հեղուկների, գազերի և  ջերմային էներգիայի        |      |

|     |ծախսաչափեր: Ստանդարտացման հիմունքները:  Ստանդարտացման   |      |

|     |ազգային համակարգ, ստանդարտների տեսակները, պարամետրական  |      |

|     |շարքեր: Ազգային և  միջազգային ստանդարտներ, ստանդարտացման|      |

|     |միջազգային կազմակերպություններ: Արտադրանքի որակ:        |      |

|     |Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի             |      |

|     |համապատախանության հավաստման մասին ՀՀ օրենքի հիմնական    |      |

|     |դրույթները:  Սերտիֆիկացման ազգային մարմնի, փորձարկման   |      |

|     |լաբորատորիաների գործունեության խնդիրները:               |      |

|     |Համապատասխանության հավաստման մեթոդները: Սերտիֆիկացման   |      |

|     |սխեմաները, արտադրանքի սերտիֆիկացումը: Փորձարկման        |      |

|     |լաբորատորիաներ և  սերտիֆիկացման փորձարկումներ,          |      |

|     |համապատասխանության նշանի և  սերտիֆիկատի ստանալու կարգը: |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ               |  42  |

|04.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.01|Միկրոտնտեսագիտություն                                   |   4  |

|     |Միկրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսական       |      |

|     |գործունեության տեսական և  գործնական հարցերը` տնտեսական  |      |

|     |երևույթների,  գործողությունների և  գործոնների միջև      |      |

|     |կապը: Այն զարգացնում է տնտեսագիտական մտածելակերպ և      |      |

|     |տնտեսական հարցերի արդյունավետ լուծման ունակություն:     |      |

|     |Դասընթացը սերտորեն կապված է մակրոտնտեսագիտության հետ և  |      |

|     |հանդիսանում է վերջինիս տրամաբանական շարունակությունը:   |      |

|     |Տնտեսագիտության տեսություն, տնտեսական մտածելակերպ,      |      |

|     |շուկայի տեսություն, առաջարկ և  պահանջարկ, ճկունություն, |      |

|     |արտադրության ծախքեր, աշխատավարձ և  ընտանեկան բյուջե,    |      |

|     |գնագոյացում, աշխատանքային, կապիտալի և  բնական           |      |

|     |ռեսուրսների շուկա:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|04.02|Ինֆորմատիկա -2                                          |   3  |

|     |համակարգչի կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքը, Windows  |      |

|     |օպերացիոն համակարգ, ալգորիթմի սահմանումը և  ներկայացման |      |

|     |եղանակները, գծային, ճյուղավորված և  ցիկլային            |      |

|     |ալգորիթմների կառուցումը, Turbo-Pascal լեզվի հիմնական    |      |

|     |հասկացությունները, Pascal ծրագրի կառուցվածքը, տիպային   |      |

|     |ծրագրերի կազմակերպում, միաչափ և  երկչափ զանգվածների     |      |

|     |մշակում:                                                |      |

|     |Turbo-Pascal լեզվում կիրառելի տվյալների հնարավոր տիպերի |      |

|     |ուսումնասիրությունը, ենթածրագրերի, տողային տիպի         |      |

|     |փոփոխականների, գրառումների և  ֆայլերի միջոցով           |      |

|     |իրականացվող աշխատանքը: Նախատեսվում է նաև  առավել բարդ   |      |

|     |խնդիրների ալգորիթմների կառուցման մեխանիզմների           |      |

|     |ուսումնասիրություն:                                     |      |

|     |Համակարգչային ցանցեր, ինտերնետ, էլեկտրոնային փոստ,      |      |

|     |վիրուսներ և  հակավիրուսային ծրագրեր, ինչպես նաև  նաև    |      |

|     |Excel էլեկտրոնային աղյուսակի ուսումնասիրում. հաշվարկային|      |

|     |աղյուսակների ստեղծում, խմբագրում և  արտածում,           |      |

|     |մաթեմատիկական և  տրամաբանական ֆունկցիաների ու բանաձևերի |      |

|     |կիրառում, էլեկտրոնային աղյուսակով խնդիրների լուծում,    |      |

|     |գծապատկերների և  գրաֆիկների ստեղծում:                   |      |

|_____|________________________________________________________|______|

|04.03|Վիճակագրություն                                         |   5  |

|     |Վիճակագրությունն ուսումնասիրում է փաստացի գործնական և   |      |

|     |փորձնական տվյալների մշակման և  վերամշակման մեթոդները:   |      |

|     |Այն բաղկացած է երկու հիմնական մասերից` վիճակագրության   |      |

|     |ընդհանուր տեսությունից և  արդյունաբերական               |      |

|     |(լեռնամետալուրգիայում) վիճակագրությունից: Սերտորեն      |      |

|     |կապված է մաթեմատիկայի հավանականության տեսության բաժնի   |      |

|     |հետ:                                                    |      |

|     |Դասընթացի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս   |      |

|     |ճիշտ վերլուծել ստացված արդյունքները, կատարել հիմնավոր   |      |

|     |եզրակացություն և  նշել հետագա արդյունավետ զարգացման     |      |

|     |ուղիները:                                               |      |

|     |Ընդհանուր վիճակագրություն, վիճակագրական մեծությունների  |      |

|     |և  ցուցանիշների համակարգ, վիճակագրական տվյալների        |      |

|     |վերլուծման և  մշակման եղանակները:  Արդյունաբերական      |      |

|     |վիճակագրություն, լեռնամետալուրգիական կազմակերպության    |      |

|     |միջոցների վիճակագրություն, դրանց օգտագործման            |      |

|     |արդյունավետության ցուցանիշները, լեռնամետալուրգիական     |      |

|     |տնտեսական ցուցանիշների վիճակագրություն:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|04.04|Մենեջմենթ                                               |   4  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է կառավարչական որոշումների     |      |

|     |ընդունման և  իրագործման տեխնոլոգիաները, որոնք ապահովում |      |

|     |են լեռնամետալուրգիական արտադրության արդյունավետ         |      |

|     |գործունեությունը:                                       |      |

|     |Մենեջմենթի էությունը և  նշանակությունը, ֆունկցիաները,   |      |

|     |որոշումների ընդունում և  իրագործում, լեռնամետալուրգիական|      |

|     |արտադրությունը որպես կառավարման համակարգ, կառավարման    |      |

|     |մեթոդները, գործընթացների կառավարում:  Տեսական դրույթներն|      |

|     |ամրապնդվելու են գործնական խաղերի միջոցով:               |      |

|_____|________________________________________________________|______|

|04.05|Հաշվապահական հաշվառում                                  |   5  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործընթացում      |      |

|     |ունեցվածքի, պարտավորությունների, եկամուտների և  ծախսերի |      |

|     |արժեքային արտահայտության հաշվառման, գնահատման, դիտարկման|      |

|     |և  գրանցման հարցերը:                                    |      |

|     |Հաշվապահական հաշվառման էությունը, նշանակությունը,       |      |

|     |մեթոդները, գործառնական ֆունկցիաները,                    |      |

|     |լեռնամետալուրգիական կազմակերպության դրամական միջոցների, |      |

|     |պաշարների, դեբիտորական պարտքերի, ոչ ընթացիկ և  նյութական|      |

|     |ակտիվների, վարձակալման հիմնական միջոցների, ֆինանսական   |      |

|     |ներդրումների, սեփական կապիտալի, աշխատանքի և             |      |

|     |աշխատավարձի, ընթացիկ ծախսերի, եկամուտների և  շահույթի   |      |

|     |հաշվառում, ֆինանսական հաշվետվությունների կազմում:       |      |

|_____|________________________________________________________|______|

|04.06|Տնտեսական գործունեության վերլուծություն                 |   4  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպությունների տնտեսական գործունեության           |      |

|     |արդյունքների և  ցուցանիշների համեմատական համակարգված    |      |

|     |վերլուծության հարցերը:                                  |      |

|     |Տնտեսական գործունեության վերլուծության էությունը,       |      |

|     |նշանակությունը, նպատակը, խնդիրները և  մեթոդները:        |      |

|     |Լեռնամետալուրգիական կազմակերպության տեխնիկատնտեսական    |      |

|     |ցուցանիշների համակարգը, արտադրության                    |      |

|     |տեխնիկատեխնոլոգիական մակարդակի, հիմնական ֆոնդերի        |      |

|     |տեխնիկական վիճակի, արտադրական և  իրացման պլանի կատարման,|      |

|     |աշխատանքի կազմակերպման, աշխատավարձի ֆոնդի, նյութական    |      |

|     |ծախսերի, ինքնարժեքի, վերադիր ծախսերի, շահույթի և        |      |

|     |շահութաբերության աստիճանի, ֆինանսական վիճակի, շրջանառու |      |

|     |միջոցների, կապիտալ շինարարության, նորամուծությունների   |      |

|     |վերլուծություն:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|04.07|Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և  մոդելներ            |   8  |

|     |Դասընթացի առաջին մոդուլն ուսումնասիրում է               |      |

|     |սոցիալ-տնտեսական գործընթացների և  լեռնամետալուրգիական   |      |

|     |արտադրական համակարգի մոդելավորման եղանակները և          |      |

|     |հետազոտման մեթոդները:                                   |      |

|     |Ընդհանուր դասընթացը բաղկացած է երկու սերտ կապված        |      |

|     |մասերից:                                                |      |

|     |Դասընթացի երկրորդ մոդուլն ուսումնասիրում է              |      |

|     |լեռնամետալուրգիական յուրահատուկ արտադրության տնտեսական  |      |

|     |գործընթացների մաթեմատիկական մոդելավորման և  լուծման     |      |

|     |եղանակները:                                             |      |

|     |Լեռնամետալուրգիական արտադրության                        |      |

|     |տնտեսագիտամաթեմատիկական հետազոտման մեթոդների էությունը, |      |

|     |նշանակությունը, խնդիրները, փուլերը, մոդելների տեսակները,|      |

|     |տարրերը, դրանց կազմման եղանակները, տնտեսական            |      |

|     |գործընթացների մաթեմատիկական ձևակերպում:  Արտադրության   |      |

|     |պլանավորման և  կառավարման տնտեսամաթեմատիկական մոդելների |      |

|     |կազմման և  լուծման եղանակները: Լեռնամետալուրգիական      |      |

|     |արտադրության պլանավորման և  կառավարման խնդիրների գծային |      |

|     |ծրագրավորում, նույն խնդիրների դինամիկ ծրագրավորում,     |      |

|     |ցանցային պլանավորման մեթոդների և  խաղերի տեսության      |      |

|     |կիրառումը լեռնամետալուրգիայում:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|04.08|Կազմակերպության ֆինանսներ                               |   3  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպության ֆինանսական հոսքերը, հաշվետվությունները, |      |

|     |դրանց վերլուծության և  կառավարման մեթոդները:            |      |

|     |Լեռնամետալուրգիական կազմակերպության ֆինանսների          |      |

|     |էությունը,նշանակությունը, ակտիվների կառավարում,         |      |

|     |կապիտալի կառավարում, ֆինանսական վիճակի վերլուծություն,  |      |

|     |ցուցանիշների որոշում և  բարելավում:                     |      |

|_____|________________________________________________________|______|

|04.09|Հարկեր և  հարկավորում                                   |   2  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է ՀՀ-ում գործող հարկային       |      |

|     |համակարգը և  հարկավորման օրենսդրական դաշտը: Մասնակի     |      |

|     |ուսումնասիրության առարկա է լեռնամետալուրգիական          |      |

|     |յուրահատուկ արտադրությունում գործող հարկային համակարգը  |      |

|     |և  հարկավորման մեթոդները:                               |      |

|     | Հ Հարկային համակարգը, շահութահարկ, ԱԱՀ, ակցիզային հարկ,|      |

|     |եկամտահարկ, գույքահարկ, ռոյալթիի տոկոսադրույք, ռենտայի  |      |

|     |բաշխում, ընդերքօգտագործման վճարներ, հարկավորման և       |      |

|     |հարկերի գանձման մեխանիզմները:                           |      |

|_____|________________________________________________________|______|

|04.10|Ներդրումների և  նորամուծությունների կառավարում          |   3  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիայի ճյուղում  |      |

|     |կապիտալ շինարարության և  նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների|      |

|     |ներդրման գործընթացների կառավարման հարցերը:              |      |

|     |Լեռնամետալուրգիայում կապիտալ ներդրումների               |      |

|     |արդյունավետությունը, ծախսերի և  ինովացիաների            |      |

|     |դասակարգում, ինովացիոն գործընթացների կառավարում,        |      |

|     |գիտատեխնիկական առաջադիմությունը լեռնամետալուրգիայում`   |      |

|     |հիմնական ուղղությունները, նախագծերի արդյունավետության   |      |

|     |որոշման մեթոդները:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|ՀՄԿԲ |Մասնագիտության ընդհանուր մասնագիտական դասընթացների      |  47  |

|05.00|կրթաբլոկ                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|05.01|Մասնագիտության ներածություն                             |   1  |

|     |Ընդհանուր տեղեկություններ ՀՊՃՀ-ի մասին: Ճարտարագետ      |      |

|     |բակալավրի մասնագիտությունը, ուսումնական պլանը,          |      |

|     |առարկաների ցանկը և  ըստ առանձին կիսամյակների ժամաքանակը:|      |

|     |Ծանոթացում մասնագիտության չափորոշիչի հետ:               |      |

|     |ՀՀ տնտեսության մեջ երկրաբանահետախուզական                |      |

|     |ծառայությունների և  հանքարդյունաբերության դերն ու       |      |

|     |նշանակությունը: Հասկացություններ հորատանցքերի հորատման  |      |

|     |տեխնիկայի և  տեխնոլոգիայի, արտադրական գործընթացների     |      |

|     |մեքենայացման և  ավտոմատացման, հսկման և  կարգավորման,    |      |

|     |ինչպես նաև  ընդերքի ռեսուրսների, դրանց մասշտաբների և    |      |

|     |մշակման ու վերամշակման եղանակների վերաբերյալ:           |      |

|_____|________________________________________________________|______|

|05.02|Կազմակերպության տնտեսագիտություն                        |  10  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |արտադրության, որպես տնտեսության հիմնական ճյուղերից մեկի |      |

|     |տնտեսական գործունեության և  զարգացման                   |      |

|     |օրինաչափությունները, և  ինչպես են արտահայտվում          |      |

|     |միկրոտնտեսագիտական ընդհանուր օրենքները այդ յուրահատուկ  |      |

|     |բնագավառում:                                            |      |

|     |Լեռնամետալուրգիական արտադրության դերը ՀՀ տնտեսության    |      |

|     |մեջ, ԼՄ կազմակերպության միջոցները, հիմնական արտադրական  |      |

|     |ֆոնդերը (հաստատուն կապիտալ), շրջանառու միջոցները        |      |

|     |(շրջանառու կապիտալ), դրանց արդյունավետության ուղիները,  |      |

|     |կապիտալ շինարարության տնտեսական հարցերը:                |      |

|     |Լեռնամետալուրգիական արտադրության գիտատեխնիկական         |      |

|     |զարգացման հիմնական ուղղությունները և                    |      |

|     |յուրահատկությունները, արդյունավետությունը, աշխատանքային |      |

|     |ռեսուրսները և  արդյունավետության ուղիները, արտադրական   |      |

|     |ծախսերի կրճատման ուղիները, շահույթի և  շահութաբերության |      |

|     |բարձրացման ուղիները, տնտեսական ցուցանիշների համակարգ:   |      |

|_____|________________________________________________________|______|

|05.03|Արդյունաբերական մարքեթինգ                               |   5  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպությունների մարքեթինգային գործունեության       |      |

|     |առանձնահատկությունները, արտադրանքի առաջարկի և           |      |

|     |պահանջարկի օրինաչափությունները, հանքային հումքի և       |      |

|     |վերամշակված արտադրանքի ներքին և  արտաքին շուկաները:     |      |

|     |Մարքեթինգի (շուկայագիտություն) էությունը և              |      |

|     |նշանակությունը, արդյունաբերական մարքեթինգի              |      |

|     |յուրահատկությունները և  ռազմավարությունը, հանքային      |      |

|     |հումքի և  վերամշակված արտադրանքի սպառողական բնութագիրը, |      |

|     |ներքին և  արտաքին շուկաները, պահանջարկն ու առաջարկը,    |      |

|     |մարքեթինգի կազմակերպում և  կառավարում:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|05.04|Բնօգտագործման տնտեսագիտություն                          |   6  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է բնական ռեսուրսների, հատկապես |      |

|     |հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման      |      |

|     |ուղիներն ու տնտեսական մոդելները:  Գլխավոր խնդիրն է      |      |

|     |հնարավոր նվազագույն ծախսերով ապահովել բնական ռեսուրսների|      |

|     |նկատմամբ ներքին և  արտաքին շուկաների պահանջարկը         |      |

|     |միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրի անվտանգության    |      |

|     |նորմերը և  պահանջները:                                  |      |

|     |Բնական ռեսուրսների տնտեսագիտության հարցերը, արդյունավետ |      |

|     |օգտագործման խնդիրները, տնտեսական գնահատման հարցերը,     |      |

|     |վերականգնման հարցերը, անթափոն արտադրություն, թափոնների  |      |

|     |օգտագործման տնտեսական հիմնավորում:                      |      |

|     |Բնական բոլոր տեսակի ռեսուրսների (առաջին հերթին` հանքային|      |

|     |հումքի) արդյունավետ օգտագործման տնտեսագիտական հարցերի   |      |

|     |մշակում:                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|05.05|Արտադրության կազմակերպում և  պլանավորում                |   5  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպությունների արտադրատեխնիկական ղեկավարման և     |      |

|     |արտադրական գործընթացների` ըստ ժամանակի և  տարածության   |      |

|     |փոխհամաձայնեցման, ինչպես նաև  տեխնիկատնտեսական զարգացման|      |

|     |հիմնական դրույթներն ու մեթոդները:                       |      |

|     |Լեռնամետալուրգիական արտադրության կազմակերպման և         |      |

|     |պլանավորման հիմունքները, արտադրության բաղադրությունը,   |      |

|     |արտադրական գործընթացներն ու համակարգերը, դրանց          |      |

|     |կազմակերպման եղանակները, աշխատանքների և  աշխատավարձի    |      |

|     |կազմակերպում, արտադրության պլանավորման և  կանխատեսման   |      |

|     |սկզբունքներն ու մեթոդները:                              |      |

|_____|________________________________________________________|______|

|05.06|Ձեռնարկատիրական իրավունք                                |   5  |

|     |Դասընթացի ուսումնասիրության նպատակն է ուսանողներին      |      |

|     |ծանոթացնել հանրապետությունում գործող տնտեսական          |      |

|     |գործունեությունը կառավարող օրենսդրության հիմնական       |      |

|     |դրույթների և  պահանջների հետ:                           |      |

|     |Տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրություն,   |      |

|     |քաղաքացիական իրավունքի հիմնական դրույթները,             |      |

|     |ձեռնարկատիրական գործունեության կազմակերպաիրավական       |      |

|     |ձևերը,  գործարքներ և  պայմանագրեր, խոշոր կապիտալի       |      |

|     |միավորումներ: Լեռնամետալուրգիական կազմակերպությունները  |      |

|     |(ԼՄՁ) որպես իրավաբանական անձ, ԼՄՁ գործունեության        |      |

|     |իրավական առանձնահատկությունները, գործարքները և          |      |

|     |պայմանագրերը:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|05.07|Ֆինանսական մենեջմենթ                                    |   4  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպության ֆինանսական համակարգի կազմն ու           |      |

|     |կառուցվածքը, գործառնությունները, գործունեության հիմնական|      |

|     |դրույթները, կապը այլ բանկերի և  կենտրոնական բանկերի հետ,|      |

|     |դրամավարկային քաղաքականությունը:                        |      |

|     |ՀՀ ֆինանսական համակարգը, կենտրոնական բանկ, վարկային     |      |

|     |համակարգ, փոխհաշվարկների կազմակերպում, բանկային         |      |

|     |մենեջմենթ, դրամական հոսքերի կառավարման հարցեր:          |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|              Ընտրովի դասընթաց 1                        |   5  |

|     |   Լեռնային ճարտարագիտական լուծումների տնտեսական        |      |

|     |                 հիմնավորում                            |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է ընդերքի յուրացման            |      |

|     |ճարտարագիտական խնդիրների ամենաարդյունավետ լուծման       |      |

|     |ուղիներն ու միջոցները:                                  |      |

|     |Ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորման        |      |

|     |ցուցանիշներն ու չափանիշները, ընդերքի յուրացման          |      |

|     |տեխնիկատնտեսական գնահատում, օպտիմալ արտադրական          |      |

|     |հզորության որոշում, պաշարների և  կոնդիցիայի պարամետրերի |      |

|     |հիմնավորում, բնապահպանական միջոցառումների գնահատում:    |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|                  Ընտրովի դասընթաց 1                    |   5  |

|     |   Մետալուրգիական ճարտարագիտական լուծումների տնտեսական  |      |

|     |                    հիմնավորում                         |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է մետալուրգիայում              |      |

|     |ճարտարագիտական խնդիրների ամենաարդյունավետ լուծման       |      |

|     |ուղիներն ու միջոցները:                                  |      |

|     |Ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորման        |      |

|     |ցուցանիշներն ու չափանիշները, մետալուրգիական             |      |

|     |կազմակերպության գործունեության և  տեղադրման             |      |

|     |տեխնիկատնտեսական հիմնավորում, օպտիմալ արտադրական        |      |

|     |հզորության որոշում, արտադրական պարամետրերի հիմնավորում, |      |

|     |բնապահպանական միջոցառումների գնահատում:                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.09|                  Ընտրովի դասընթաց 2                    |   4  |

|     |      Ինքնակառավարում և  անձնակազմի կառավարում          |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |արտադրության բարդ պայմաններում կազմակերպության (ֆիրմա)  |      |

|     |կոլեկտիվի և  դրա յուրաքանչյուր անդամի փոխադարձ          |      |

|     |հարաբերությունների և  ներարտադրական հարաբերությունների  |      |

|     |բարելավման հարցերը:                                     |      |

|     |Մարդը որպես կոլեկտիվի անդամ, ղեկավարը և  կոլեկտիվը,     |      |

|     |ղեկավարին ներկայացվող պահանջները, կոլեկտիվի մթնոլորտի   |      |

|     |վրա ազդող գործոնները, անձի ներքին կուլտուրան և          |      |

|     |կրթվածությունը:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.09|                  Ընտրովի դասընթաց 2                    |   3  |

|     |                  Ծախսերի կառավարում                    |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |արտադրության բոլոր տեսակի ռեսուրսների արդյունավետ       |      |

|     |օգտագործման և  ծախսերի կրճատման միջոցներն ու մեթոդները: |      |

|     |Լեռնային արտադրության ծախսերի դասակարգում, կազմն ու     |      |

|     |կառուցվածքը, ծախսերի գործոնները, ծախսերի նորմավորում,   |      |

|     |ծախսերի կրճատման և  ռեսուրսների օգտագործման             |      |

|     |արդյունավետության բարձրացման ուղիներն ու միջոցները:     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.10|                Ընտրովի դասընթաց 3                      |   3  |

|     |                 Ապահովագրություն                       |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիայում         |      |

|     |ապահովագրության առանձնահատկությունները, ձևերը,          |      |

|     |տեսակները, համակարգերը և  նորմերը:                      |      |

|     |Լեռնամետալուրգիայում ապահովագրության դերն ու            |      |

|     |նշանակությունը, դասակարգում, ապահովագրական              |      |

|     |հարաբերությունների իրավական համակարգում և  կարգավորման  |      |

|     |հարցերը, տեսակները:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.10|Սնանկացման հաշվառում և  վերլուծություն                  |   3  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է լեռնամետալուրգիական          |      |

|     |կազմակերպությունների անվճարունակ ճանաչելու իրավական     |      |

|     |պայմանները և  այդ իրավիճակից դուրս գալու ձևերն  ու      |      |

|     |եղանակները:                                             |      |

|     |Անվճարունակության և  սնանկացման հասկացությունը և        |      |

|     |էությունը, առանձնահատկությունները լեռնամետալուրգիայում, |      |

|     |գործընթացի կազմակերպում, կազմակերպության լուծարման      |      |

|     |ընթացակարգը, պարտատիրոջն անվճարունակ ճանաչելու          |      |

|     |առանձնահատկությունները և  պարտքերի վերադարձման կարգը:   |      |

|_____|________________________________________________________|______|

|06.00|«Լեռնային կազմակերպությունների տնտեսագիտություն և       |  18  |

|     |կառավարում» մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ         |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Արդյունաբերական երկրաբանություն և  հետախուզման          |   7  |

|     |տեխնոլոգիաներ                                           |      |

|     |Դասընթացն ուսումնասիրում է ՀՀ օգտակար հանածոների        |      |

|     |հանքավայրերի երկրաբանությունը, դրանց արդյունաբերական    |      |

|     |նշանակությունը և  երկրաբանահետախուզական աշխատանքները:   |      |

|     |Այն ուսումնասիրում է ՕՀ հանքավայրերի հետազոտման տեխնիկան|      |

|     |և  տեխնոլոգիաները:                                      |      |

|     |ՀՀ օգտակար հանածոների հանքավայրերի արդյունաբերատնտեսական|      |

|     |նկարագիրը, պաշարները, օգտագործման ուղղությունները և     |      |

|     |նշանակությունը: Լեռնահետախուզական փորվածքները (բաց և    |      |

|     |ստորգետնյա), հետախուզական գործընթացները, դրանց          |      |

|     |կազմակերպում և  պլանավորում:                            |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|ՕՀՀ մշակման և  հարստացման տեխնոլոգիաներ                 |  11  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է ՀՀ պինդ օգտակար հանածոների   |      |

|     |հանքավայրերի արդյունաբերական յուրացման (մշակում) և      |      |

|     |հանքահարստացման տեխնոլոգիաները: Այն ուսումնասիրում է    |      |

|     |օգտակար հանածոների հարստացման տեխնոլոգիաները:           |      |

|     |ՀՀ ՕՀՀ նկարագիրը, մշակման պայմանները, հանքավայրի բացում,|      |

|     |մշակման եղանակը, համակարգերը, գործընթացները: Օգտակար    |      |

|     |հանածոների նախապատրաստման և  հարստացման եղանակները և    |      |

|     |գործընթացները, գունավոր մետաղների հումքի հարստացման,    |      |

|     |երկաթի հումքի հարստացման տեխնոլոգիաները:                |      |

|_____|________________________________________________________|______|

|07.00|«Մետալուրգիական կազմակերպությունների տնտեսագիտություն և |  18  |

|     |կառավարում»                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|07.01|Ընդհանուր մետալուրգիա և  ձուլման տեխնոլոգիաներ          |  10  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է մետաղների արդյունաբերական    |      |

|     |դասակարգման, սև  և  գունավոր մետաղների ֆիզիկական ու     |      |

|     |քիմիական հատկությունների, հանքանյութերից առաջնային      |      |

|     |մետաղների և  համաձուլվածքների ստացման եղանակները և      |      |

|     |դրանց կիրառման բնագավառները: Այն ուսումնասիրում է       |      |

|     |ձուլման ժամանակակից եղանակներով նախապատրաստվածքների և   |      |

|     |վերջնաարտադրանքի ստացման տեխնոլոգիական գործընթացները:   |      |

|     |Դասընթացը ներառում է ձուլման բնագավառում օգտագործվող    |      |

|     |համաձուլվածքների պատրաստման և  դրանց տեխնոլոգիական      |      |

|     |հատկություններին վերաբերող տեսական հարցերը:             |      |

|     |Սև  մետաղների մետալուրգիա բաժնում ուսումնասիրվում են    |      |

|     |երկաթը և  նրա համաձուլվածքները, օգտագործվող             |      |

|     |հանքանյութերը, վառելանյութերը և  ֆլյուսները, թուջի,     |      |

|     |պողպատի և  ֆերոհամաձուլվածքների մետալուրգիան:           |      |

|     |Գունավոր մետաղների մետալուրգիա բաժնում ուսումնասիրվում է|      |

|     |թեթև,  ծանր, ազնիվ և  հազվագյուտ մետաղների արտադրության |      |

|     |տեխնոլոգիական գործընթացները:                            |      |

|     |Ավարտելով դասընթացն` ուսանողները ձեռք կբերեն տեսական    |      |

|     |գիտելիքներ և  գործնական հմտություններ մետաղական         |      |

|     |հանքանյութերից և  երկրորդային ելանյութերից մետաղների և  |      |

|     |դրանց համաձուլվածքների ստացման և  մաքրման բնագավառում:  |      |

|     |Միանգամյա ձուլաձևերի  պատրաստման ելանյութերի և          |      |

|     |համապատասխան խառնուրդների հատկությունները, դրանցում     |      |

|     |տարբեր եղանակներով ձուլվածքների ստացման գործընթացները,  |      |

|     |բազմակի օգտագործվող ձուլաձևերում  ձուլման հատուկ        |      |

|     |եղանակներով սև  և  գունավոր մետաղների համաձուլվածքներից |      |

|     |ձևավոր  ձուլվածքների պատրաստման տեխնոլոգիական           |      |

|     |գործընթացները:                                          |      |

|     |Առարկայի ավարտման արդյունքում ուսանողները տիրապետում են |      |

|     |տեսական և  գործնական կայուն գիտելիքների ձուլման         |      |

|     |բնագավառի տեխնոլոգիական գործընթացների իրականացման       |      |

|     |վերաբերյալ: Ձեռք բերած գիտելիքները ուսանողներին         |      |

|     |հնարավորություն կտան մշակել նոր նյութերի ստացման և      |      |

|     |ցանկացած արտադրատեսակների նախագծման ու պատրաստման       |      |

|     |առաջավոր և  արդյունավետ տեխնոլոգիաներ:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|07.02|Մետաղների ճնշմամբ և  ջերմային մշակման տեխնոլոգիաներ     |   8  |

|     |Դասընթացն ուսումնասիրում է մետաղների և  համաձուլվածքների|      |

|     |ջերմամշակման ժամանակակից տեսությունը և  տեխնոլոգիաները: |      |

|     |Այն ուսումնասիրում է նյութագիտության և  մետաղների       |      |

|     |ճնշմամբ մշակման տեսական և  գործնական հարցերը:           |      |

|     |Նյութերի քայքայման տեսություն, մետաղագրություն,         |      |

|     |մետաղների և  համաձուլվածքների նախնական, հիմնական և      |      |

|     |լրացուցիչ ջերմամշակման խնդիրները, դրանց լուծման         |      |

|     |եղանակները, շինածոների ջերմամշակման ռեժիմները, մետաղների|      |

|     |գլոցման և  կորզման տեխնոլոգիաները: Նյութագիտություն,    |      |

|     |նյութերի պլաստիկ դեֆորմացիա, դեֆորմացիայի գործոնները,   |      |

|     |օրինաչափությունները, գործընթացների վերլուծության,       |      |

|     |դեֆորմացնող ուժերի հաշվարկման մեթոդիկա, փոշենյութերի և  |      |

|     |կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիա:                        |      |

|_____|________________________________________________________|______|

|  Ֆ  |Ֆակուլտատիվ դասընթացների կրթաբլոկ                       |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |  240 |

._____|________________________________________________________|______|

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V 080600 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ՃՅՈՒՂՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28 շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/

5) արձակուրդները /49 շաբաթ/:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

 

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI 080600 «ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ՃՅՈՒՂՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում:

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:

6) իրականացնել 080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Լեռնամետալուրգիայի ճյուղում» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 080600 «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (Լեռնամետալուրգիայի ճյուղում» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնա-մեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա,

2) ընդհանուր ճարտարագիտական դասընթացի կրթաբլոկ` Էլեկտրատեխնիկա-1, Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկատացում, Կենսագործուն. անվտանգություն, Նյութագիտություն,

3) ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ` Ինֆորմատիկա-2,

4) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կազմակերպության տնտեսագիտություն, Բնօգտագործման տնտեսագիտություն, Արտադրության կազմակերպում և պլանավորում, Լեռնային ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորում, Մետալուրգիական ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորում,

5) մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` Արդյունաբերական երկրաբանություն և հետախուզման տեխնոլոգիաներ, ՕՀՀ մշակման և հարստացման տեխնոլոգիաներ, Ընդհանուր մետալուրգիա և ձուլման տեխնոլոգիաներ, Մետաղների ճնշմամբ և ջերմային մշակման տեխնոլոգիաներ:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

6) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ` Հայ ժողովրդի պատմություն, Ֆիզիկական կուլտուրա, Ռուսաց լեզու, Փիլիսոփայություն, սոցիոլոգիա, Տնտեսագիտություն-1,2, Հայոց լեզու և խոսքի մշակույթ,

7) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, բնապահպանություն,

8) ընդհանուր ճարտարագիտական դասընթացի կրթաբլոկ` Կիրառական մեխանիկա-1, Էլեկտրատեխնիկա-1, Ճարտարագիտական գրաֆիկա,

9) ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ` Միկրոտնտեսագիտություն-2, Վիճակագրություն, Մենեջմենթ, Հաշվապահական հաշվառում, Տնտեսական գործունեության վերլուծություն, Ներդրումների և նորամուծությունների կառավարում, Տնտեսագիտամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ, Հարկեր և հարկավորում, Կազմակերպության ֆինանսներ,

10) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆինանսական մենեջմենթ, Ձեռնարկատիրական իրավունք, Արտադրության կազմակերպում և պլանավորում, Բնօգտագործման տնտեսագիտություն, Արդյունաբերական մարքեթինգ, Կազմակերպության տնտեսագիտություն, Լեռնային ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորում, Մետալուրգիական ճարտարագիտական լուծումների տնտեսական հիմնավորում, Ինքնակառավարում և անձնակազմի կառավարում, Ծախսերի կառավարում, Ապահովագրություն, Սնանկացման հաշվառում և վերլուծություն:

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` Էկոնոմիկա, Էկոնոմիկա և իրավունք, Հայաստան. Ֆինանսներ և Էկոնոմիկա, Գօռնիյ ինֆօռմացիօննօ-անալիտիչեսկիյ բյուլետենյ (նաուչնօ-տեխնիչեսկիյ ժուռնալ) - ԳԻԱԲ, Գօռնիյ ժուռնալ և այլն:

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

Արտադրական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Արտադրական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է

1) ուսումնասիրի`

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը,

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկական և տեխնոլոգիական հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,

գ. գործող չափորոշիչները, տեխնիկատնտեսական պայմանները և ցուցանիշները, պաշտոնավարական պարտականությունները, գործունեության հետ առնչվող նորմատիվ-իրավական փաստաթղթերը, տնտեսական, ֆինանսական փաստաթղթավարումը,

դ. ստորաբաժանումում եղած հիմնական միջոցների շահագործման և մաշվածության հաշվառման եղանակները, շրջանառու միջոցների շրջանառելիության պայմանները և շրջանառու կապիտալի սահմանների օպտիմալության խնդիրները,

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և շրջակա բնական միջավայրի արդյունավետ օգտագործման հարցերը:

2) յուրացնի`

ա. արտադրությունում կիրառվող տեխնոլոգիական և տեխնիկական ամբողջական սխեման

բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, կիրառվող ՀՏ միջոցների առանձին բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար,

գ. տնտեսագիտամաթեմատիկական մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ,

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման