Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(26-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(26-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

Մասնագիտությունը`  090100 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

______________________________________

                                 դասիչ, անվանումը

 

Մասնագիտացումները` Ֆինանսաբանկային համակարգչային համակարգեր

Ինֆորմացիայի մշակման և կազմակերպչական կառավարման

ավտոմատացված համակարգեր

Ավտոմատացված նախագծման համակարգեր

Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված

համակարգեր

 

Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր

___________________________

                                  անվանումը

 

I 090100 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. 090100, «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի թիվ 1038-Ն որոշմամբ:

Տվյալ մասնագիտության շրջանակներում իրականացվող կրթական ծրագրերի (մասնագիտացումների) թվարկումը.

1) Ֆինանսաբանկային համակարգչային համակարգեր,

2) Ինֆորմացիայի մշակման և կազմակերպչական կառավարման ավտոմատացված համակարգեր,

3) Ավտոմատացված նախագծման համակարգեր,

4) Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր:

2. Շրջանավարտի որակավորումը` տեղեկատվական տեխնոլոգիաների բակալավր:

090100 «Տեղեկատվական (ինֆորմացիոն) տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետը առկա ուսուցման դեպքում 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրը անմիջապես բուհն ավարտելուց հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1) Ճարտարագետ-շահագործող,

2) Ճարտարագետ-էլեկտրոնիկ,

3) Ճարտարագետ-ծրագրավորող,

4) Ճարտարագետ-համակարգատեխնիկ,

5) Ճարտարագետ-կոնստրուկտոր,

6) Ճարտարագետ-նախագծող,

7) Կառավարման ավտոմատացված համակարգերի ճարտարագետ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության միջոցների, սկզբունքների և մեթոդների այն ամբողջությանը, որն ուղղված է`

1) ինֆորմացիայի հավաքման, մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի,

2) ավտոմատացված նախագծման համակարգերի,

3) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման

4) բարդ համակարգերի մաթեմատիկական, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման

5) վերլուծությանը, նախագծմանը, ստեղծմանը, կարգաբերմանը և կիրառմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի մասնագիտական գործունեության օբյեկտներն են գործունեության տարբեր ոլորտներում գոյություն ունեցող բարդ համակարգերը, դրանք են`

1) ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր,

2) ավտոմատացված նախագծման համակարգեր,

3) տարբեր բնագավառների բարդ համակարգերը, որոնք պահանջում են համակարգային մոտեցման և կառավարման սկզբունքների կիրառում,

4) հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ինֆորմացիոն, մաթեմատիկական, ծրագրային, տեխնիկական, էրգոնոմիկական, կազմակերպչական, լեզվաբանական և իրավական ապահովումները:

6. Մասնագիտական գործունեության տեսակները

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

1) գիտահետազոտական,

2) նախագծակոնստրուկտորական,

3) արտադրատեխնոլոգիական,

4) կազմակերպչա-կառավարչական,

5) շահագործողական,

6) փորձարարական-հետազոտական:

Գործունեության կոնկրետ ձևերը սահմանվում են ըստ բուհի կողմից մշակվող մասնագիտակրթական ծրագրի բովանդակության:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

 

1) Նախագծա-կոնստրուկտորական գործունեություն`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման, նախագծային լուծումների և սահմանափակումների նպատակների որոշում,

բ. նախագծման օբյեկտի և առարկայական տիրույթի, նրանց փոխադարձ կապերի համակարգային վերլուծություն,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների սպեցիֆիկացիաների և պահանջների մշակում` օգտագործողների հարցումների, առարկայական տիրույթի մոդելների և տեխնիկական միջոցների վերլուծության հիման վրա,

դ. ապարատա-ծրագրային համալիրների և նրանց բաղկացուցիչ տարրերի ճարտարապետության նախագծում,

ե. հաշվողական համալիրների (ՀՀ) և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լեզվաբանական, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման նախագծում ժամանակակից մեթոդների, միջոցների և նախագծման տեխնոլոգիաների հիման վրա, այդ թվում և

զ.ավտոմատացված նախագծման համակարգերի կիրառմամբ,

է. նախագծման օբյեկտի գործունեության որակի և հուսալիության գնահատում,

ը. կենսագործունեության անվտանգության պայմանների ապահովում,

թ. տնտեսական արդյունավետության հաշվարկ:

 

2) Արտադրա-տեխնոլոգիական գործունեություն

ա. ՀՀ-երի, ավտոմատացված համակարգերի ստեղծում և կիրառական ծրագրային միջոցների տրված որակի և տրված ժամկետում արտադրում:

 

3) Գիտահետազոտական գործունեություն`

ա. երևույթների, գործընթացների և համակարգերի մաթեմատիկական մոդելների ընտրությունը և ձևափոխումը արդյունավետ ծրագրա-ապարատային իրականացման և ՀՏ-ի միջոցներով նրանց հետազոտման նպատակով,

բ. մաթեմատիկական մոդելների, մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների և գիտական հետազոտություններում, նախագծա-կոնստրուկտորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսական, սոցիալական և մարդկային գործունեության հումանիտար ոլորտների կառավարման մեջ վճիռների կայացման համակարգերի մշակում,

գ. մեթոդների, ալգորիթմների, ծրագրերի, ապարատա-ծրագրային համալիրների և համակարգերի վերլուծություն, տեսական և փորձնական հետազոտում,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների կենսական ցիկլի բոլոր փուլերում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների վերլուծություն և հետազոտում,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների գործարկման հետ կապված հաշվողական և տեղեկատվական գործընթացների մաթեմատիկական և ծրագրային մոդելների ստեղծում և հետազոտում,

զ. ծրագրա-ապարատային համալիրների հետազոտման պլանների, ծրագրերի և մեթոդների մշակում,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների ստեղծման ժամանակ կիրառվող ձևայնացնող մոդելների և մեթոդների մշակում և կատարելագործում,

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների գործարկման գործընթացների որակի վերլուծության, սինթեզի, օպտիմալացման և կանխատեսման մեթոդիկայի մշակում և հետազոտում,

թ. մասնագիտական գործունեության օբյեկտների սպեցիֆիկացիայի, մշակման միջոցների, ստանդարտների և արտադրման տեխնոլոգիաների միջոցների մշակումը, կատարելագործումը և կիրառումը:

 

4) Կազմակերպա-կառավարչական գործունեություն

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների տրված որակի և տրված ժամկետում մշակման գործընթացի կազմակերպում,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակող կոլեկտիվի աշխատանքի կազմակերպում, մշակողների և պատվիրատուի, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների մշակողների, փոխգործունեության կազմակերպում, տարակարծության պայմաններում կառավարչական վճիռների կայացում,

գ. երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորման դեպքում տարբեր պահանջների (արժեք, որակ, կատարման ժամկետներ) միջև փոխզիջումային լուծումների գտնում և ընդունելի վճիռների որոնում,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման պլանավորում,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի գնահատում, հսկում և կառավարում,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման ժամանակ տեխնոլոգիայի, գործիքային միջոցների և ՀՏ միջոցների ընտրություն,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի ընդունված կազմակերպման շրջանակներում անձնակազմի ուսուցում:

 

5) Շահագործման գործունեություն

ա. ՀՀ-երի և ավտոմատացված համակարգերի համակարգային, գործիքային և կիրառական ծրագրային ապահովման տեղադրում, սարքավորում և սպասարկում,

բ. փորձնական և արտադրական շահագործման օբյեկտի ներդրման կազմակերպում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործման բնութագրերի վերլուծություն, նրանց մոդիֆիկացիայի համար պահանջների և սպեցիֆիկացիաների ձևավորում:

 

8. Որակավորման պահանջները.

1) Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`

ա. մասնակցելու մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման բոլոր փուլերին,

բ. մասնակցելու ծրագրային, ապարատային և ապարատա-ծրագրային համալիրների բոլոր տիպերի փաստաթղթային ապահովման մշակմանը,

գ. կիրառելու մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակակից մեթոդներ, միջոցներ և տեխնոլոգիաներ,

դ. մասնակցելու իր մասնագիտական ոլորտում գիտական հետազոտությունների անցկացմանը և տեխնիկական մշակումների կատարմանը,

ե. ուսումնասիրելու մասնագիտական գրականություն և այլ գիտատեխնիկական տեղեկատվություն, հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումները իր մասնագիտական գործունեության ոլորտում,

զ. համագործակցելու հարակից ուղղությունների մասնագետների հետ գիտական հետազոտություններում նախագծակառուցավորական գործունեությունում, տեխնոլոգիական, տնտեսագիտական, սոցիալական համակարգերում և մարդկային գործունեության հումանիտար ոլորտներում իր մասնագիտական գործունեության օբյեկտների կիրառման մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների մշակման ժամանակ,

է. գործընկերների հետ կոոպերացիայի և կոլեկտիվում աշխատանքի մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման ժամանակ,

թ. իր աշխատանքը կազմակերպելու գիտական հիմունքներով, տիրապետում է իր մասնագիտական գործունեության ոլորտում կիրառվող ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներին,

ժ. գիտության զարգացման և փոփոխվող սոցիալական գործառնության պայմաններում վերագնահատելու կուտակած փորձը, վերլուծելու սեփական հնարավորությունները, կարող է ձեռք բերել նոր գիտելիքներ, կիրառելով ժամանակակից տեղեկատվական ուսուցողական տեխնոլոգիաներ;

ժա. մեթոդապես և հոգեբանորեն իր մասնագիտական գործունեության ձևի և բնույթի փոփոխմանը, միջառարկայական նախագծային աշխատանքին:

 

2) Բակալավրը պետք է իմանա`

 

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման մեթոդական և նորմատիվային նյութերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման տեխնոլոգիան,

գ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներն ու միտումները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների հայրենական և արտասահմանյան լավագույն նմուշների տեխնիկական բնութագրերը և տնտեսական ցուցանիշները,

ե. ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդները և միջոցները,

զ. մասնագիտական գործունեության օբյեկտների որակի վերլուծության մեթոդները,

է. հաշվողական տեխնիկայի, կոմունիկացիաների և կապի ժամանակակից միջոցները,

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման ժամանակ աշխատանքի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները,

թ. տեխնիկական փաստաթղթերի պատրաստման կանոնները, մեթոդները և միջոցները,

ժա. տնտեսության, աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման հիմունքները,

ժբ. աշխատանքային օրենսդրության հիմունքները,

ժգ. աշխատանքի պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության կանոններն ու նորմերը:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունները

090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով»

2) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան:

 

II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը`

միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություններն են:

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության,

 

III. 090100 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Որակավորման պահանջները.Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր մինիմումին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից`

 

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մասնագիտական առարկաներ

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ

5) Ֆակուլտատիվներ:

 

IV. 090100 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                     ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ         |  34  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթմատիկական և  բնագիտական - ԸՄԲ              |  49  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                           |  32  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                                |  32  |

|_____|________________________________________________________|______|

|05.00|Մասնագիտական - Մ                                        |  69  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                    |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|Դասընթացների անվանումները և  նրանց հիմնական բաժինները   |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏԴ|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական առարկաներ  |  34  |

| ԿԲ  |                                                        |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|     |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու             |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեություն` որպես պետական կրոնի|      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի|      |

|     |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և          |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին      |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                   |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի    |      |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը: 1918 թ.|      |

|     |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը:      |      |

|     |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ      |      |

|     |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական  |      |

|     |և  քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային   |      |

|     |ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: |      |

|     |Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի     |      |

|     |երրորդ հանրապետության և  կայացման ներքին և  արտաքին     |      |

|     |դժվարությունները, քաղաքական համակարգը:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  գրականություն                            |   4  |

|     |«Հայոց լեզու, գրականություն և  խոսքի մշակույթ» դասընթացի|      |

|     |նպատակն է ընդլայնել և  խորացնել ուսանողների գիտելիքներն |      |

|     |ու աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և   |      |

|     |մշակույթի դարավոր հարստության և  զարգացման արդի         |      |

|     |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և  |      |

|     |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական            |      |

|     |հմտություններ` փաստաթղթավարության և  մասնագիտական       |      |

|     |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:       |      |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և  |      |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից:       |      |

|     |Հայ գրականության դասախոսությունները կրում են ակնարկային |      |

|     |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ  ու      |      |

|     |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև  հայ     |      |

|     |գրականության զարգացման օրինաչափությունների              |      |

|     |դրսևորումներ:                                           |      |

|     |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով  |      |

|     |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես   |      |

|     |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների     |      |

|     |ձևավորմանը,  մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է      |      |

|     |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական       |      |

|     |կապակցման, ոճաբանության, թարգմանության և                |      |

|     |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը`     |      |

|     |իբրև  հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և           |      |

|     |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն        |      |

|     |ստեղծելու կարողությունների զարգացման համար:             |      |

|     |Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են         |      |

|     |ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը`        |      |

|     |գործնական գրություններ և  ճարտարագիտական փաստաթղթեր     |      |

|     |կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ կատարելու,      |      |

|     |տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն        |      |

|     |խմբագրելու նպատակով:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական       |      |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և  ոճաբանությանը, |      |

|     |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել  գրավոր խոսքի      |      |

|     |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական   |      |

|     |տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել հիմնական          |      |

|     |հասկացություններին, ինչպես նաև  տեսության և  տեխնիկայի  |      |

|     |հիմունքներին:                                           |      |

|     |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և       |      |

|     |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր գրելու|      |

|     |և  կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր),  |      |

|     |տեխնիկական այլ տեքստեր կազմելու հմտություն:             |      |

|     |Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում,             |      |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական       |      |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` զեկուցագիր,|      |

|     |պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, աշխատանքային  |      |

|     |պլան, գործարար նամակագրություն` արտադրական, վարչական    |      |

|     |հարցերով,առևտրական  նամակագրություն:                    |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|     |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար   |      |

|     |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն   |      |

|     |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և  ապահովելով|      |

|     |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,|      |

|     |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,|      |

|     |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է            |      |

|     |«դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը  |      |

|     |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում,            |      |

|     |ինքնակրթություն):                                       |      |

|     |Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական, իսկ|      |

|     |հաջորդ կիսամյակներում` ընդհանուր տեխնիկական ուսուցում:  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:        |      |

|     |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման         |      |

|     |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց            |      |

|     |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայության           |      |

|     |սահմանումները: Փիլիսոփայության ֆունկցիաները:            |      |

|     |Փիլիսոփայության և  մյուս գիտությունների կապը:           |      |

|     |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության     |      |

|     |հանրակրթական և  մասնագիտական նշանակությունը:            |      |

|     |Մտքի ձև  և  բովանդակություն: Մտքի ձևերը.  հասկացություն,|      |

|     |դատողություն, մտահանգում: Բառ-հասկացություն,            |      |

|     |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները:  |      |

|     |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության    |      |

|     |տեսակները:  «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի |      |

|     |մասին ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում:     |      |

|     |Շարժման ձևերը:  Տարածություն և  ժամանակ:  Տարածության,  |      |

|     |ժամանակի և  շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: |      |

|     |Օրենք կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության և |      |

|     |պատճառականության սկզբունքները: Դինամիկական և            |      |

|     |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը):     |      |

|     |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան:            |      |

|     |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը       |      |

|     |մշակույթի պատմության մեջ: Բնական և  արհեստական միջավայր:|      |

|     |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք:   |      |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը  |      |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի          |      |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»:  Պրակտիկ գործունեության  |      |

|     |ձևերը:  Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն:     |      |

|     |Ճանաչողություն և  գիտելիք: Ստեղծագործություն և  բնազդ:  |      |

|     |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: Գիտական|      |

|     |և  առօրյա ճանաչողություն:  Գիտական գիտելիքի կառուցվածքը:|      |

|     |Աշխարհի գիտական պատկերը: Գիտական ճանաչողության          |      |

|     |մեթոդները: Գիտության բարոյականությունը: Նյութական և     |      |

|     |գաղափարական հարաբերություններ: Հասարակական              |      |

|     |գիտակցություն. կառուցվածքը և  ձևերը:  Պետության         |      |

|     |հատկանիշները և  ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական   |      |

|     |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր):               |      |

|     |Ազգ-Պետություն-Մարդկություն:  Ժողովրդավարություն և      |      |

|     |իրավական պետություն: Ազատություն և  անհրաժեշտություն:   |      |

|     |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձնավորության      |      |

|     |բարոյական հիմքերը:  Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը:    |      |

|     |Մարդկության ապագան:                                     |      |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի առաջացման |      |

|     |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական             |      |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):      |      |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական   |      |

|     |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական            |      |

|     |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային       |      |

|     |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և  «Y»          |      |

|     |տեսություններ:  Մարդը և  աշխատանքը: Անձնավորության      |      |

|     |սոցիոլոգիական նկարագիրը: Մարդկային պահանջմունքների      |      |

|     |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային         |      |

|     |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և    |      |

|     |հոգեբանական գործոնները: Աշխատողի և  արտադրության        |      |

|     |պահանջներ. համատեղելիություն և  հակադրություն           |      |

|     |(հակասություններ): Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական |      |

|     |մթնոլորտը: Պաշտոնական և  ոչ-պաշտոնական                  |      |

|     |հարաբերություններ: Հասարակական կարծիքը որպես բարոյական  |      |

|     |հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ: Կառավարման             |      |

|     |սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը: Կառավարման      |      |

|     |հիմնական ոճերը:  Լիդերության հարցը: Ղեկավարի էթիկան:    |      |

|     |Կազմակերպության սոցիալական ծառայություն:                |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական        |      |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ- իրավական      |      |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:      |      |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:    |      |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը  |      |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության    |      |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:  Իրավախախտումը |      |

|     |և  իրավական պատասխանատվությունը:                        |      |

|     |Օրինականության և  կարգուկանոնի տեղը ժամանակակից         |      |

|     |հասարակությունում:  Իրավական պետություն. քաղաքացիական   |      |

|     |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը  |      |

|     |որպես պետության հիմնական օրենք: Մարդու և  քաղաքացու     |      |

|     |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի      |      |

|     |Հանրապետությունում, նրանց պաշտպանության երաշխիքները:    |      |

|     |Պետական իշխանության մարմինների համակարգը և  տեղական     |      |

|     |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության|      |

|     |տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային          |      |

|     |կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական |      |

|     |իրավահարաբերություն հասկացությունը:  Ֆիզիկական և        |      |

|     |իրավաբանական անձ: Սեփականության իրավունք:               |      |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և        |      |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում:              |      |

|     |Ժառանգական իրավունք: Ամուսնա-ընտանեկան                  |      |

|     |հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և  երեխաների   |      |

|     |փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:           |      |

|     |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի:            |      |

|     |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային        |      |

|     |կարգապահությունը և  պատասխանատվությունը այն խախտելու    |      |

|     |դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական          |      |

|     |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը:   |      |

|     |Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար:      |      |

|     |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության |      |

|     |իրավական կարգավորման յուրահատկությունները:  Պետական     |      |

|     |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և  |      |

|     |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և  պետական        |      |

|     |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:         |      |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և        |      |

|     |իշխանային հարաբերությունները:  Քաղաքականության դերն ու  |      |

|     |տեղը ժամանակակից հասարակության կյանքում:                |      |

|     |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական      |      |

|     |ուսմունքների պատմությունը:                              |      |

|     |Հայկական քաղաքական սովորույթները, ակունքները, սոցիալ    |      |

|     |մշակութային հիմնավորումները, պատմական դինամիկա:         |      |

|     |Ժամանակակից քաղաքագիտական դպրոցները:  Քաղաքացիական      |      |

|     |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը:    |      |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները       |      |

|     |Հայաստանում:                                            |      |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական    |      |

|     |իշխանություն:  Քաղաքական համակարգ: Քաղաքական            |      |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ   |      |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու             |      |

|     |գործընթացները:  Քաղաքական բախումներն ու նրանց լուծման   |      |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները:  Քաղաքական          |      |

|     |մենեջմենթ:                                              |      |

|     |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն |      |

|     |ու շարժումները:  Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական        |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալ մշակութային        |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային|      |

|     |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքական գործընթացի   |      |

|     |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության        |      |

|     |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում:|      |

|     |Քաղաքական իրականության իմացության մեթոդաբանությունը:    |      |

|     |Քաղաքական գիտելիքի մոդելները: Փորձնական քաղաքական       |      |

|     |գիտելիք: Քաղաքական վերլուծություն և  կանխատեսում:       |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն                                        |   4  |

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության      |      |

|     |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի       |      |

|     |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը:       |      |

|     |Պահանջարկ և  առաջարկ: Պետության տնտեսական դերը:         |      |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական              |      |

|     |անկայունություն. գործազրկություն և  ինֆլյացիա:          |      |

|     |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և   |      |

|     |ամբողջական առաջարկ:                                     |      |

|     |Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված  |      |

|     |ծավալը:  Բյուջետային դեֆիցիտը և  պետական պարտքը:        |      |

|     |Գանձարանային քաղաքականություն:  Փողը: Բանկերը:          |      |

|     |Վարկա-դրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:          |      |

|     |Միջազգային առևտուր:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Ֆիզիկական կուլտուրա                                     |   -  |

|     |ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի      |      |

|     |ուսումնառության բոլոր տարիներին և  իրականացվում է       |      |

|     |պարտադիր և  ինքնուրույն պարապմունքների ձևով:            |      |

|     |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և     |      |

|     |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով; Բժշկական     |      |

|     |քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են     |      |

|     |մարզական մասնագիտական խմբերում ըստ մասնագիտությունների` |      |

|     |Վ/բոլ» Բ/բոլ» Ս/թենիս» ատլետիզմ» ծանրամարտ» լող» ռիթմիկ |      |

|     |մարմնամարզություն» ձեռնամարտ; Առողջության կողմից        |      |

|     |շեղումներ ունեցող ուսանողները տեղավորվում են հատուկ և   |      |

|     |բուժական խմբերում; Առավել լավ պատրաստականություն ունեցող|      |

|     |ուսանողները» ինչպես նաև  բարձր կուրսերի ուսանողները     |      |

|     |մարզվում են մարզական կատարելագործման խմբերում շաբաթը    |      |

|     |6-12 ժամ ժամաքանակով; Գնահատման համակարգը ընդգրկում է   |      |

|     |ուսանողի տեսական մասի յուրացման աստիճանը մինչև  20      |      |

|     |միավոր:  Տեսական հարցումը համապատասխանում է կիսամյակում |      |

|     |տրված դասախոսական դասընթացին: Գործնական մասնագիտացված   |      |

|     |դասերից ուսանողը պարտավոր է հավաքել 30-50 միավոր:       |      |

|     |ՈՒսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում |      |

|     |է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և  տակտիկական գնահատման համալիր  |      |

|     |վարժությունների միջոցով, որը գնահատվում է մինչև  30     |      |

|     |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ`   |      |

|     |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և  81-100`       |      |

|     |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները        |      |

|     |հնարավորություն ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի    |      |

|     |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել    |      |

|     |լավ:                                                    |      |

|     |Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են     |      |

|     |լրացման:                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲԴ |Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական առարկաներ         |  46  |

| ԿԲ  |                                                        |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը:   |      |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի         |      |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ   |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի|      |

|     |ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ   |      |

|     |հավասարումներ: Թվային, ֆունկցիոնալ և  Ֆուրյեի շարքեր:   |      |

|     |Օպերացիոն հաշիվ:  Բազմապատիկ, կորագիծ և  մակերևութային  |      |

|     |ինտեգրալներ: Վեկտորական անալիզ:  Հավանականությունների   |      |

|     |տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն:            |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |  12  |

|     |Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի |      |

|     |կինեմատիկա:  Դինամիկայի հիմնական հասկացությունները:     |      |

|     |Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Նյութական  |      |

|     |կետերի համակարգ, նրա դինամիկան: Պահպանման օրենքները:    |      |

|     |Համակարգի ազատության աստիճանների թիվը: Պինդ մարմնի      |      |

|     |կինեմատիկայի և  դինամիկայի տարրերը: Գալիլեյի            |      |

|     |հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության հատուկ   |      |

|     |տեսության տարրերը:                                      |      |

|     |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները:      |      |

|     |Մաքսվելի բաշխումը:  Իդեալական և  իրական գազեր,          |      |

|     |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ:         |      |

|     |Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի|      |

|     |առաջին օրենքը:  Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական  |      |

|     |գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Մոլեկուլների     |      |

|     |ազատության աստիճանների թիվը: Ադիաբատ պրոցեսի            |      |

|     |հավասարումը: Ջերմունակություն, նրա կապը նյութի քվանտային|      |

|     |հատկությունների հետ: Ոչ հավասարակշիռ պրոցեսներ:         |      |

|     |Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը:                         |      |

|     |Էնտրոպիան ջերմադինամիկայում և  վիճակագրական ֆիզիկայում: |      |

|     |Ջերմային մեքենաներ, նրանց ՕԳԳ-ն: Փոխանցման երևույթների  |      |

|     |տեսության տարրերը: Էլեկտրաստատիկ դաշտը, նրա             |      |

|     |պոտենցիալային բնույթը և  նրան բնորոշող մեծությունները:  |      |

|     |Էլեկտրական դիպոլ: Էլեկտրաստատիկ դաշտը նյութում,         |      |

|     |բևեռացման  մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ  |      |

|     |դաշտի էներգիան:  Հաղորդականության էլեկտրոնային          |      |

|     |տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ տեղամասի համար,|      |

|     |էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական դաշտ,   |      |

|     |նրան բնորոշող մեծությունները: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: |      |

|     |Լորենցի ուժ, Ամպերի ուժ, Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և  |      |

|     |շրջապտույտի թեորեմը մագնիսական դաշտի ինդուկցիայի համար: |      |

|     |Նյութի մագնիսական հատկությունները: Ինդուկտիվություն:    |      |

|     |Մագնիսական դաշտի էներգիան: Փոփոխական դաշտեր և           |      |

|     |անընդհատության հավասարում:  Էլեկտրամագնիսական ինդուկցիա,|      |

|     |ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները   |      |

|     |դիֆերենցիալ և  ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց  |      |

|     |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր:|      |

|     |Մարող և  ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական  |      |

|     |ալիքներ: Խմբային արագություն:  Էլեկտրամագնիսական        |      |

|     |ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի        |      |

|     |էներգիան և  էներգիայի հոսքը: Ինտերֆերենց:               |      |

|     |Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, դիֆրակցիա:|      |

|     |Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: Ջերմային        |      |

|     |ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման օրենքը: Պլանկի|      |

|     |քվանտային վարկածը և  Պլանկի բաշխումը: Լուսաէֆեկտը և     |      |

|     |Կոմպտոնի երևույթը,  դրանց մեկնաբանումը ըստ քվանտային    |      |

|     |տեսության: Միկրոմասնիկների ալիքային հատկությունները,    |      |

|     |դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի հավասարումը, ալիքային    |      |

|     |ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և    |      |

|     |ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը    |      |

|     |պարզագույն համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան|      |

|     |և  նրա կիրառությունները:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Ինֆորմատիկա                                             |  12  |

|     |Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի         |      |

|     |սկզբունքը, հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման       |      |

|     |սկզբունքը: Համակարգիչների նախագծման թվաբանական և        |      |

|     |տրամաբանական հիմունքները: Էլեկտրոնային փոստ: Կիրառական  |      |

|     |ծրագրային միջոցներ: Տվյալների հենքերի ղեկավարման        |      |

|     |համակարգեր:Հակավիրուսային ծրագրային միջոցներ: Արխիվացնող|      |

|     |ծրագրային միջոցներ: Ալգորիթմ, ներկայացման եղանակները,   |      |

|     |դասակարգումը: ՊԱՍԿԱԼ լեզվի հիմնական օբյեկտները          |      |

|     |(այբուբենը, տվյալներ, գործողություններ                  |      |

|     |հասկացությունները, փոփոխականների, հաստատունների         |      |

|     |ներկայացման ձևերը,  տիպերը, ստանդարտ ֆունկցիաներ,       |      |

|     |արտահայտություններ, Պասկալ ծրագրի կառուցվածքը: Գծային   |      |

|     |ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի          |      |

|     |օպերատորներ): Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում        |      |

|     |(պայմանական, անպայման անցման և  CASE օպերատորներ):      |      |

|     |Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FOR, WHILE, REPEAT):    |      |

|     |Ներդրված ցիկլեր: Միաչափ և  երկչափ զանգվածների մշակում:  |      |

|     |Պրոցեդուրա և  ֆունկցիա: Տվյալների ոչ ստանդարտ տիպեր (տող|      |

|     |տիպ, գրառումներ):  Ֆայլերի մշակում: Էկրանի ղեկավարումը  |      |

|     |տեքստային և  գրաֆիկական ռեժիմներում:  Ստեղնաշարի, տպող  |      |

|     |սարքի և  ձայնային սարքավորման ղեկավարում:               |      |

|     |C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ,     |      |

|     |բանալի բառեր, մեկնաբանություններ): Պայմանի օպերատորներ  |      |

|     |(if...else, if...else...if...):  Պայման գործողություն ?:|      |

|     |Switch օպերատոր: Ցիկլային ծրագրերի                      |      |

|     |կազմակերպում (do-while, for): Ներդրված ցիկլեր:          |      |

|     |Զանգվածների մշակում:  Սիմվոլային տողեր: Կառուցվածքներ և |      |

|     |միավորումներ: Կառուցվածքների զանգվածներ: Ցուցիչներ:     |      |

|     |Ֆունկցիաներ: Առանց պարամետրերի և  պարամետրերով          |      |

|     |մակրոսներ:  Օբյեկտային կողմորոշմամբ ծրագրավորման        |      |

|     |սկզբունքների իրականացումը C++-ում:  Դաս, օբյեկտ: Դասի   |      |

|     |սեկցիաները: Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային          |      |

|     |ներմուծում-արտածում (cin, cout): Ֆունկցիաների           |      |

|     |վերաբեռնում: Կոնստրուկտոր և  դեստրուկտոր: Օբյեկտների    |      |

|     |փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից օբյեկտների      |      |

|     |վերադարձնումը: Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ: This   |      |

|     |ցուցիչ: Դինամիկ հիշողություն: New և  delete օպերատորներ:|      |

|     |Հղումներ: Հղումների փոխանցումը ֆունկցիաներին: Ժառանգում:|      |

|     |Դասերի ընտանիք և  պոլիմորֆիզմ: Վիրտուալ ֆունկցիաներ:    |      |

|     |Դինամիկ պոլիմորֆիզմ: Շաբլոնային ֆունկցիաներ և  դասեր:   |      |

|     |Լոկալ, գլոբալ և  դինամիկ փոփոխականներ: Ստատիկ           |      |

|     |փոփոխականներ:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Բնապահպանություն                                        |   4  |

|     |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը     |      |

|     |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ:         |      |

|     |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր        |      |

|     |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացիա:   |      |

|     |Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական         |      |

|     |լիմիտավորող էկոլոգիական ֆակտորները, օպտիմումի օրենքը:   |      |

|     |Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության|      |

|     |մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը:                        |      |

|     |Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա  |      |

|     |միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Արդյունաբերական|      |

|     |և  կենցաղային թափոններ, նրանց վնասազերծումը և  թաղումը: |      |

|     |Կեղտաջրերի մաքրումը:                                    |      |

|     |Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի    |      |

|     |աղտոտումը հանքավայրերի հետախուզման և  հանքավայրերի      |      |

|     |շահագործման աշխատանքների դեպքում և  միջավայրի           |      |

|     |պաշտպանության միջոցները:                                |      |

|     |Միջավայրի պաշտպանությունը սև  և  գունավոր մետալուրգիայի |      |

|     |արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության         |      |

|     |միջոցները:                                              |      |

|     |Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, ռացիոնալ         |      |

|     |բնօգտագործում:                                          |      |

|     |Բնօգտագործման կառավարման կազմակերպա-իրավական հիմքերը:   |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման