Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(28-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(28-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|06.00|«ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ|  23  |

|     |ԱՌԱՐԿԱՆԵՐ                                               |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Բանկային գործ և  դրամաշրջանառության հիմունքներ          |   5  |

|     |Առարկայի ուսումնասիրման ընթացքում տրվելու են բանկային   |      |

|     |գործի և  դրամաշրջանառության հիմունքների սկզբնատարրերը և |      |

|     |հիմնարար գիտելիքներ և  դրանց պրակտիկ կիրառման           |      |

|     |հնարավորություն բանկային համակարգում, այնպես էլ այլ     |      |

|     |ֆինանսական ինստիտուտներում աշխատելու համար:             |      |

|     |Բանկային գործի ստեղծման հիմնապատճառները, բանկերի        |      |

|     |էությունը, բանկերի տեսակները և  կառուցվածքը,            |      |

|     |գործառույթները, բանկային ռիսկերը, դրամի շրջանառության   |      |

|     |հիմունքները, բանկային համակարգի զարգացման միտումները,   |      |

|     |գործունեության և  կարգավորման հիմունքները:              |      |

|     |ՈՒսանողը կուսումնասիրի վճարահաշվարկային համակարգի       |      |

|     |հիմունքները, որի շրջանակներում կծանոթանա վճարային       |      |

|     |գործիքներին և  գործառնություններին, վճարահաշվարկային    |      |

|     |համակարգի դերին երկրի տնտեսության մեջ, ՀՀ               |      |

|     |վճարահաշվարկային համակարգի զարգացման փուլերին, տվյալ    |      |

|     |բնագավառը կարգավորող օրենսդրական և  իրավական ակտերին,   |      |

|     |բանկերի դերին վճարահաշվարկային բնագավառում,             |      |

|     |դրամավարկային քաղաքականությանը և  դրա իրականացման       |      |

|     |նպատակով կիրառվող լծակներին (գործիքներին) և  դրանց      |      |

|     |ազդեցությանը վճարահաշվարկային համակարգի վրա, ՀՀ         |      |

|     |կենտրոնական բանկի հիմնական ֆունկցիաներին                |      |

|     |վճարահաշվարկային բնագավառում և  դերը հաշվարկներում:     |      |

|     |Բանկային մենեջմենթի անհրաժեշտությունն ու                |      |

|     |առանձնահատկությունները; բանկի կառավարման համակարգի      |      |

|     |ընդհանուր կառուցվածքն ու ֆունկցիաները; բանկային         |      |

|     |գործունեության կազմակերպում; բանկի գործունեության       |      |

|     |ստրատեգիական և  ընթացիկ պլանավորում; բանկային           |      |

|     |գործունեության կառավարման հիմունքներ; վերլուծությունը   |      |

|     |բանկային համակարգում; ներքին վերահսկողությունը` որպես   |      |

|     |բանկային մենեջմենթի գործիք; բանկի աշխատակազմի           |      |

|     |կառավարում; առևտրային  բանկի գործունեության գնահատում;  |      |

|     |բանկի իրացվելիության կառավարում; բանկի շահույթի         |      |

|     |կառավարում; բանկի պասսիվների կառավարում; բանկի ակտիվների|      |

|     |կառավարում; բանկի կապիտալի կառավարում; վարկեր և         |      |

|     |վարկային ռիսկերի կառավարում; հաշվարկային տեխնոլոգիաների |      |

|     |կառավարում; տոկոսային ռիսկի կառավարում; արտարժութային   |      |

|     |ռիսկի կառավարում; շուկայական ռիսկեր; բանկային           |      |

|     |ինովացիաների կառավարում; առևտրային  բանկի անվտանգության |      |

|     |կառավարում; հարկային համակարգի ընդհանուր նկարագիրը;     |      |

|     |«Հարկերի մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթների           |      |

|     |ուսումնասիրում; բանկային օրենսդրության ընդհանուր        |      |

|     |նկարագիրը և  հիմնական դրույթները: Նախատեսվում է նաև     |      |

|     |կուրսային աշխատանք:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Բանկային վերլուծություն                                 |   6  |

|     |Առարկայի ուսումնասիրման արդյունքում ուսանողը կարող է    |      |

|     |ծանոթանալ ֆինանսական հաշվետվությունների կազմման         |      |

|     |եղանակներին և  դրանց օգտագործողների խմբերին, իրականացնել|      |

|     |ֆինանսական և  տնտեսական վերլուծություններ, կիրառելով    |      |

|     |մաթեմատիկական մոդելավորման, վճիռների կայացման           |      |

|     |մեթոդները, կատարել ինչպես բանկի, այնպես էլ այլ          |      |

|     |կազմակերպությունների հուսալիության, ֆինանսական վիճակի   |      |

|     | գնահատում, բանկերի գործունեության համեմատական          |      |

|     |վերլուծություն (ԲԳՀՎ), դրամական հոսքերի վերլուծություն: |      |

|     |«CAMELS համակարգը որպես բանկերի վերլուծության գործիք»   |      |

|     |թեմայում տրվում են խորը գիտելիքներ բանկերի              |      |

|     |գործունեության գնահատման CAMELS համակարգի տարրերի և     |      |

|     |գնահատման համակարգի վերաբերյալ: «Կապիտալի               |      |

|     |համարժեքություն» թեմայում տրված են բանկի կապիտալի դերը  |      |

|     |և  սահմանումը` համաձայն ՀՀ բանկային օրենսդրության,      |      |

|     |կապիտալի համարժեքության ցուցանիշները, կապիտալի          |      |

|     |կառուցվածքը, պլանավորումը և  գնահատականը: «Ակտիվների    |      |

|     |որակը» թեմայում հիմնավորվում է բանկի ակտիվների որակի    |      |

|     |կարևորությունը,  բերվում են ակտիվների որակի             |      |

|     |վերլուծության համար անհրաժեշտ ցուցանիշները, ներկայացվում|      |

|     |բանկի վարկերի` որպես ակտիվների հիմնական տեսակի          |      |

|     |կառավարումը: «Կառավարում» թեմայում դիտարկվում են բանկի  |      |

|     |կառավարման խնդիրները և  գնահատման գործոնները: «Շահույթ» |      |

|     |թեման նվիրված է շահութաբերության վերլուծության գործում  |      |

|     |բանկի ներքին վերահսկողությանը և  աուդիտի դերի           |      |

|     |բացահայտմանը, տարբեր գործակիցներով բանկի                |      |

|     |շահութաբերության հիմնավոր վերլուծությանը` կապիտալի,     |      |

|     |շահութաբերության մոդելին և  բանկի կայուն աՃի գնահատմանը:|      |

|     |«Իրացվելիություն» թեմայում ներկայացված են բանկի         |      |

|     |իրացվելիության կառուցվածքի` ակտիվների և  պասսիվների     |      |

|     |ուսումնասիրությանը, իրացվելիության ռազմավարությանը փոքր |      |

|     |և  խոշոր բանկերի համար, իրացվելիության գնահատման համար  |      |

|     |կիրառվող հարաբերակցությունները, իրացվելիության ռիսկի    |      |

|     |կառավարումը, բանկերի իրացվելիության գնահատման           |      |

|     |նշանակությունը CAMELS համակարգում, իրացվելիության       |      |

|     |գնահատումը տեղաբաշխված և  ներգրավված միջոցների          |      |

|     |ժամկետայնության ճեղքվածքի միջոցով: «Շուկայական ռիսկի    |      |

|     |նկատմամբ զգայունությունը» թեմայում տրված են տոկոսային և |      |

|     |արտարժութային ռիսկերի սահմանումները և  գնահատումը,      |      |

|     |կառավարման և  սահմանափակման սկզբունքները: Նախատեսվում է |      |

|     |նաև  կուրսային նախագիծ:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Հաշվապահական հաշվառումը բանկում                         |   2  |

|     |Հաշվապահական հաշվառման տեսական գիտելիքների և  գործնական |      |

|     |հմտությունների ձեռք բերմանն է ուղղված «Հաշվապահական     |      |

|     |հաշվառումը բանկում» դասընթացը:  Առարկայի հիմնական       |      |

|     |նպատակն է ծանոթացնել ուսանողին արդի բանկային համակարգում|      |

|     |առավել տարածված և  կիրառելի գործառնությունների, նրանց   |      |

|     |հաշվապահական հաշվառման մոտեցումներն:                    |      |

|     |Ներդրումների, վարկերի, դեպոզիտների, ֆինանսական լիզինգի, |      |

|     |հետաձգված ակտիվների և  հետաձգված պարտավորությունների,   |      |

|     |պայմանական ակտիվների և  պարտավորությունների,            |      |

|     |դրամագիտական արժեքների, ճանապարհային չեկերի, պլաստիկ    |      |

|     |քարտերով գործառնությունների հաշվապահական                |      |

|     |նկարագրությունը; Աշխատավարձի և  նրան հավասարեցված       |      |

|     |վճարների, համապատասխան հարկային պահումների հաշվարկման և |      |

|     |հաշվառման գործընթացը; Բանկային վերահսկողություն և       |      |

|     |աուդիտ, վերահսկողության հիմունքները, միջավայրի          |      |

|     |նկարագրությունը, որի վրա հիմնվում է բանկային վերահսկողը |      |

|     |իր աշխատանքում, բանկային վերահսկողության, անկախ աուդիտի,|      |

|     |ինչպես նաև  ներքին հսկողության կարգավորման և  իրագործման|      |

|     |իրավական հիմքերը; Հայաստանի Հանրապետությունում կիրառվող |      |

|     |վերահսկման ռեժիմը:                                      |      |

|     |Մատյանում վարկերի և  այլ ֆինանսական գործիքների հետ      |      |

|     |կապված գրանցումների կատարում, վարկերի հնարավոր          |      |

|     |կորուստները, վերանայված պայմաններով վարկերը,            |      |

|     |սեփականացված գրավները, ֆակտորինգի և  այլ բազմաթիվ       |      |

|     |գործառնություններ հաշվառում:                            |      |

|     |Առարկան ուսումնասիրելուց հետո ուսանողը կկարողանա        |      |

|     |օգտագործել բանկերի համար առավել կիրառելի ստանդարտները,  |      |

|     |կազմել և  վերլուծել հաշվապահական հաշվեկշիռներ և         |      |

|     |հաշվետվություններ, կտիրապետի հաշվապահական հաշվառումը    |      |

|     |կարգավորող նորմերին և  կիմանա տեղեկատվական ռիսկի ու     |      |

|     |նրանից խուսափելու կանոնների մասին:                      |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Ֆինանսաբանկային ավտոմատացված կառավարման համակարգերի     |   2  |

|     |նախագծում                                               |      |

|     |Առարկայի նպատակն է բանկային գործում տեղեկատվական        |      |

|     |տեխնոլոգիաների կիրառությունը: Բիզնես-պրոցեսների         |      |

|     |ղեկավարման և  կազմակերպությունների ռեինժինիրինգի տեսական|      |

|     |հիմքերի ուսումնասիրում և  գործնական կիրառում:           |      |

|     |«ֆինանսաբանկային ավտոմատացված կառավարման համակարգերի    |      |

|     |նախագծում-2» առարկան համակարգված ձևով  ներկայացնում է   |      |

|     |բանկերի ավտոմատացման բնագավառում կիրառվող տեսական       |      |

|     |տեղեկություններ և  պրակտիկ կիրառություններ:             |      |

|     |Կառավարման համակարգերի և  ԱԿՀ-րի դասակարգումը; ԱԿՀ-րի   |      |

|     |հիմնական հասկացություններն ու սահմանումները, կառուցման  |      |

|     |սկզբունքները; ԱԿՀ-րի ստեղծման հիմնական փուլերը;         |      |

|     |համակարգերի նախագծումը մակրոմակարդակում; համակարգի      |      |

|     |կառուցվածքայնացումը; ավտոմատացման ենթակա խնդիրների      |      |

|     |ընտրությունը; տիտղոսաթերթի կազմման խնդիրը; համակարգերի  |      |

|     |տեխնիկատնտեսական արդյունավետությունը; ԱԿՀ-ի կառուցվածքը |      |

|     |և  բաղկացուցիչ մասերը; ԱԿՀ-ի ինֆորմացիոն ապահովման      |      |

|     |կառուցվածքը և  հիմնական տարրերը; ԱԿՀ-ի մաթեմատիկական    |      |

|     |ապահովման կառուցվածքը և  հիմնական տարրերը; ԱԿՀ-ի        |      |

|     |ծրագրային ապահովման կառուցվածքը և  ծրագրավորման         |      |

|     |ավտոմատացման միջոցները; ԱԿՀ-ի տեխնիկական ապահովումը;    |      |

|     |հեռանկարային պլանավորման ենթահամակարգի հիմնական         |      |

|     |խնդիրները; տեխնիկատնտեսական պլանավորման ենթահամակարգի   |      |

|     |հիմնական խնդիրները; տեխնիկական նախապատրաստման           |      |

|     |ենթահամակարգի հիմնական խնդիրը; նյութատեխնիկական         |      |

|     |մատակարարման ենթահամակարգի հիմնական խնդիրները; հիմնական |      |

|     |կառավարման ենթահամակարգի խնդիրները, օպերատիվ կառավարում:|      |

|     |Բանկային գործում կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների   |      |

|     |էությունը, բաղադրիչները և  կիրառման ուղղությունները;    |      |

|     |բանկային տեղեկատվական տեխնոլոգիական համակարգերի ստեղծման|      |

|     |ու գործունեության տեսական և  պրակտիկ ասպեկտները;        |      |

|     |բանկային գործում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության|      |

|     |արդյունավետության գնահատումը; տեղեկատվական              |      |

|     |տեխնոլոգիաների դերը բանկի կառավարման մեջ, համալիր       |      |

|     |(ունիվերսալ) համակարգերի հնարավորությունները; բանկային  |      |

|     |էլեկտրոնային ծառայություններ; բանկոմատներ, պլաստիկ      |      |

|     |քարտեր, վճարման էլեկտրոնային համակարգեր առևտրային  և    |      |

|     |սպասարկման կետերում; Արմենիան Քարդ վճարային համակարգը և |      |

|     |բանկ-հաճախորդ և  ինտերնետ-բանկ համակարգեր; մեծածախ      |      |

|     |հաշվարկային համակարգեր; Bankmail վճարային համակարգը;    |      |

|     |SWIFT համակարգ; տեղեկատվական տեխնոլոգիաների             |      |

|     |անվտանգություն և  անվտանգության քաղաքականություն;       |      |

|     |ռիսկերի կառավարման գործնական միջոցառումներ տեղեկատվական |      |

|     |տեխնոլոգիական համակարգերում:                            |      |

|_____|________________________________________________________|______|

|06.05|Բանկային մարքեթինգ                                      |   2  |

|     |Առարկայի նպատակն է բանկային մարքեթինգի տարբեր           |      |

|     |դրույթների, գործնականում դրանց կիրառության հետ կապված   |      |

|     |հարցերի ուսումնասիրումը:                                |      |

|     |«Բանկային մարքեթինգ» հասկացությունը, դրա գործառույթներն |      |

|     |ու կատեգորիաները; բանկային մարքեթինգի էությունն ու      |      |

|     |առանձնահատկությունները; բանկային ծառայությունների       |      |

|     |սպառողների ուսումնասիրության, բանկային մարքեթինգային    |      |

|     |հետազոտությունների, տեղեկատվության հավաքման և  մշակման, |      |

|     |շուկայի հատվածավորման և  բանկի ապրանքային, գնային ու    |      |

|     |գովազդային քաղաքականության մշակման մոտեցումները;        |      |

|     |մարքեթինգային վերլուծությունների իրականացումը առավել    |      |

|     |արդիական եղանակներով` հիմնվելով մաթեմատիկական           |      |

|     |մոդելավորման և  վճիռների կայացման մեթոդների վրա;        |      |

|     |բանկային մարքեթինգի միջավայրը և  բանկի մարքեթինգային    |      |

|     |գործունեության կազմակերպումը; Սպառողների                |      |

|     |ուսումնասիրություն; Տեղեկատվություն և  մարքեթինգային    |      |

|     |հետազոտություններ; Շուկայի սեգմենտավորման արդիական      |      |

|     |եղանակները; կիրառական մեթոդներ բանկի ապրանքային, գնային |      |

|     |և  կոմունիկացիոն (անհատական վաճառք, իրացման խթանում,    |      |

|     |քարոզչություն, գովազդ) քաղաքականության վերաբերյալ,      |      |

|     |մարքեթինգի և  մարքեթինգային գործունեության հիմնարար     |      |

|     |հայեցակարգերը` բազմաթիվ ու օգտակար օրինակներով:         |      |

|_____|________________________________________________________|______|

|06.06|Բանկային մենեջմենթ                                      |   4  |

|     |«Բանկային մենեջմենթ» առարկայի շրջանակներում պետք է      |      |

|     |ուսումնասիրվեն բանկային և  ֆինանսական մենեջմենթի        |      |

|     |ժամանակակից արդի հիմնահարցեր, որոնց արդյունավետ         |      |

|     |լուծումից, ընդհանուր առմամբ, կախված են երկրի տնտեսական  |      |

|     |զարգացման տեմպերն ու հեռանկարները:                      |      |

|     |Անհրաժեշտ խորությամբ կմեկնաբանվեն մենեջմենթի հիմնական և |      |

|     |որոշ կոնկրետ գործառույթները, կառավարչական մտքի զարգացման|      |

|     |ազգային առանձնահատկությունները, առաջնորդման ոճերն ու    |      |

|     |գործելակերպը, կոնֆլիկտների, փոփոխությունների, սթրեսների,|      |

|     |բանկերի ակտիվների և  պասիվների կառավարման ժամանակակից   |      |

|     |մեթոդներն ու եղանակները, ինչպես նաև  բանկերի            |      |

|     |գործունեությունը կարգավորող հիմնական տնտեսական          |      |

|     |նորմատիվները:                                           |      |

|     |Առարկայի ուսումնասիրման ընթացքում ուսանողը կծանոթանա    |      |

|     |բանկերի ֆինանսների կառավարման արդի հիմնախնդիրներին,     |      |

|     |ինչպես նաև  ճապոնական և  ամերիկյան մենեջմենթի           |      |

|     |առանձնահատկություններին: Մեծ ուշադրության է արժանացել   |      |

|     |բանկերի կողմից իրականացվող ներդրումների կառավարման      |      |

|     |ենթաբաժինը, ուր մանրամասն բնութագրվել են շահույթի       |      |

|     |ձևավորման  մեխանիզմը, ներդրումային պորտֆելի օպերատիվ    |      |

|     |կառավարման առանցքային ուղղությունները, ինչպես նաև       |      |

|     |ներդրումային ռիսկի գնահատման սկզբունքները:              |      |

|     |Դասընթացը հիմնվում է նախորդ «Բանկային գործ և            |      |

|     |դրամաշրջանառության հիմունքներ» առարկայից ստացած         |      |

|     |գիտելիքների վրա: Դասընթացի ուսումնասիրման ընթացքում     |      |

|     |ստացած գիտելիքները անհրաժեշտ են մասնագիտացման,          |      |

|     |դասընթացների յուրացման, ավարտական աշխատանքի կատարման և  |      |

|     |ճարտարագիտական մասնագիտական գործունեության համար:       |      |

|_____|________________________________________________________|______|

|07.00|«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ      |  23  |

|     |ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ        |      |

|_____|________________________________________________________|______|

|07.01|Ինֆորմացիայի մշակման և  կառավարման ավտոմատացված         |   8  |

|     |համակարգերի հիմունքներ և  նախագծում                     |      |

|     |Առարկայի նպատակն է ծանոթացնել ուսանողին ինֆորմացիայի    |      |

|     |մշակման և  կառավարման ավտոմատացված համակարգերի տեսական  |      |

|     |հիմունքներին և  նախագծման եղանակներին:                  |      |

|     |Կառավարման համակարգերի և  ԱԿՀ-երի դասակարգումը; ԱԿՀ-երի |      |

|     |հիմնական հասկացություններն ու սահմանումները, կառուցման  |      |

|     |սկզբունքները; ԱԿՀ-երի ստեղծման հիմնական փուլերը;        |      |

|     |համակարգերի նախագծումը մակրոմակարդակում; համակարգի      |      |

|     |կառուցվածքայնացումը; ավտոմատացման ենթակա խնդիրների      |      |

|     |ընտրությունը; տիտղոսաթերթի կազմման խնդիրը; համակարգերի  |      |

|     |տեխնիկատնտեսական արդյունավետությունը; ԱԿՀ-ի կառուցվածքը |      |

|     |և  բաղկացուցիչ մասերը; ԱԿՀ-ի ինֆորմացիոն ապահովման      |      |

|     |կառուցվածքը և  հիմնական տարրերը; ԱԿՀ-ի մաթեմատիկական    |      |

|     |ապահովման կառուցվածքը և  հիմնական տարրերը; ԱԿՀ-ի        |      |

|     |ծրագրային ապահովման կառուցվածքը և  ծրագրավորման         |      |

|     |ավտոմատացման միջոցները; ԱԿՀ-ի տեխնիկական ապահովումը     |      |

|     |(ՏԱՀ); հեռանկարային պլանավորման ենթահամակարգի հիմնական  |      |

|     |խնդիրները; տեխնիկատնտեսական պլանավորման ենթահամակարգի   |      |

|     |հիմնական խնդիրները; արտադրության տեխնիկական             |      |

|     |նախապատրաստման ենթահամակարգի հիմնական խնդիրը;           |      |

|     |նյութատեխնիկական մատակարարման ենթահամակարգի հիմնական    |      |

|     |խնդիրները; հիմնական արտադրության կառավարման             |      |

|     |ենթահամակարգի հիմնական խնդիրները, օպերատիվ կառավարում:  |      |

|     |ԱԿՀ-ի ճարտարապետությունը; ԱԿՀ-ի ֆունկցիոնալ ծրագրային   |      |

|     |կառուցվածքը; տեխնիկատնտեսական ինֆորմացիայի ինտեգրացված  |      |

|     |և  բաշխված մշակումների առանձնահատկությունները; ԱԿՀ-րի   |      |

|     |նախագծման խնդիրները; ԱԿՀ-րի նախագծման հիմնական փուլերը; |      |

|     |նախագծման գործընթացի բաղկացուցիչ տարրերը, մակարդակները  |      |

|     |և  ասպեկտները; համակարգերի նախագծումը մակրոմակարդակում; |      |

|     |համակարգի կառուցվածքայնացումը; ԱԿՀ-ի օպտիմալ նախագծում; |      |

|     |ավտոմատացման ենթակա խնդիրների ընտրությունը; համակարգերի |      |

|     |տեխնիկատնտեսական արդյունավետությունը; համակարգի         |      |

|     |վերլուծության մեթոդները; վերլուծության արդյունքների     |      |

|     |ձևայնացված  ներկայացումը; համակարգի կառուցվածքի սինթեզը;|      |

|     |ԱԿՀ-ի զարգացման և  կիրառման հեռանկարները: Նախատեսվում է |      |

|     |նաև  կուրսային նախագիծ:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|07.02|Կազմակերպչական կառավարման համակարգեր                    |   2  |

|     |«Կազմակերպչական կառավարման հիմունքներ» առարկայի         |      |

|     |ուսումնասիրման ընթացքում կբացահայտվի կառավարման         |      |

|     |բազմաբնույթ և  բազմաբովանդակ էությունը` որպես մարդկային |      |

|     |գործունեության տեսակ, գործընթաց, կազմակերպության        |      |

|     |հիերարխիկ կառուցվածք, գիտություն, տարբեր գիտությունների |      |

|     |սինթեզ և  արվեստ: ՈՒսանողը կծանոթանա նյութական աշխարհի  |      |

|     |կառավարման տեսակներին, կառավարման մոդելներին, նրանց     |      |

|     |բնորոշ առանձնահատկություններին, առավելություններին և    |      |

|     |թերություններին, կպարզաբանվի եռաչափ կառավարչական        |      |

|     |մտածելակերպ հասկացությունը:                             |      |

|     |Կազմակերպչական կառավարման հիմնական և  որոշ կոնկրետ      |      |

|     |գործառույթներ, կառավարչական մտքի զարգացման ազգային      |      |

|     |առանձնահատկությունները, առաջնորդման ոճերն ու            |      |

|     |գործելակերպը, կոնֆլիկտների, փոփոխությունների, սթրեսների,|      |

|     |կազմակերպչական համակարգերի կառավարման ժամանակակից       |      |

|     |մեթոդներն ու եղանակները, ինչպես նաև                     |      |

|     |կազմակերպությունների գործունեությունը կարգավորող        |      |

|     |հիմնական տնտեսական նորմատիվները, շուկայական տնտեսության |      |

|     |անցման պայմաններում ֆինանսների կառավարման արդի          |      |

|     |հիմնախնդիրները, ինչպես նաև  ճապոնական և  ամերիկյան      |      |

|     |մենեջմենթի բոլոր առանձնահատկությունները, տեսական        |      |

|     |գիտելիքներ և  գործնական հմտություններ                   |      |

|     |կազմակերպությունների կառավարման մակարդակների ձևավորման, |      |

|     |կառավարման քանակական մոտեցումների, կազմակերպության      |      |

|     |արտաքին և  ներքին միջավայրի վերլուծության, ստրատեգիական |      |

|     |և  տակտիկական պլանավորման, կառավարման գործընթացի և      |      |

|     |գործառույթների, կազմակերպման, մոտիվացիայի,              |      |

|     |վերահսկողության, կառավարման կոմունիկացիաների,           |      |

|     |մարքեթինգային վերլուծության, արտադրության և  անձնակազմի |      |

|     |կառավարման վերաբերյալ:                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|07.03|Կազմակերպչական կառավարման համակարգերի ինֆորմացիոն       |   6  |

|     |ծրագրային ապահովում                                     |      |

|     |Առարկայի նպատակն է ծանոթացնել ուսանողին ԿԿՀ-երի         |      |

|     |ինֆորմացիոն և  ծրագրային ապահովման եղանակներին:         |      |

|     |Տնտեսական ինֆորմացիայի կառուցվածքը, պահպանումը և        |      |

|     |մշակումը, տնտեսական ինֆորմացիայի կառուցվածքը և          |      |

|     |կոդավորումը, տնտեսական ինֆորմացիոն զանգվածների          |      |

|     |կազմակերպման մեթոդները, տնտեսական ինֆորմացիայի հոսքերի  |      |

|     |վերլուծության մեթոդներ, տնտեսական ինֆորմացիայի պահպանման|      |

|     |և  մշակման ավտոմատացված համակարգեր, հաշվապահական        |      |

|     |հաշվառման, կադրերի կառավարման և  տնտեսական              |      |

|     |գործունեության վերլուծության տվյալների բազաներ և        |      |

|     |բանկեր, ինֆորմացիոն ցանցերի կառավարումը բանկային        |      |

|     |համակարգերում, կազմակերպչական կառավարման համակարգերի    |      |

|     |օգտագործվող ծրագրային միջոցներ, ԿԿՀ-րի ծրագրային        |      |

|     |միջոցների կազմը, կառուցվածքը և  դասակարգումը:           |      |

|     |ինֆորմացիոն ապահովման հիմնական հասկացություններն ու     |      |

|     |սահմանումները, ծրագրային ապահովման սկզբունքները;        |      |

|     |ԿԿՀԻԾԱ-րի ստեղծման հիմնական փուլերը; համակարգերի        |      |

|     |նախագծումը մակրոմակարդակում; գոյություն ունեցող         |      |

|     |համակարգերի հետազոտություն; համակարգի                   |      |

|     |կառուցվածքայնացումը; ավտոմատացման ենթակա խնդիրների      |      |

|     |ընտրությունը; համակարգերի տեխնիկատնտեսական              |      |

|     |արդյունավետությունը; ԿԿՀԻԾԱ-ի կառուցվածքը և  բաղկացուցիչ|      |

|     |մասերը; ԿԿՀԻԾԱ-ի ինֆորմացիոն ապահովման կառուցվածքը և    |      |

|     |հիմնական տարրերը; ԿԿՀ-ի մաթեմատիկական ապահովման         |      |

|     |կառուցվածքը և  հիմնական տարրերը; ԱԿՀ-ի ծրագրավորման     |      |

|     |ավտոմատացման միջոցները; ԿԿՀ-ի տեխնիկական ապահովումը;    |      |

|     |համակարգերի մշակման ոչ ձևայնացված  փուլերը; միակ թելի   |      |

|     |մեթոդ; մեծ բեռնվածքի մեթոդ; կոնֆլիկտային իրավիճակների   |      |

|     |մեթոդ; մասնագետների միջև  ֆունկցիաների բաշխվածությունը: |      |

|     |Դիտարկվում է նաև  ինֆորմացիան ԱԿՀ-ում` ինֆորմացիայի     |      |

|     |դասակարգումը; ինֆորմացիոն լեզուները; ինֆորմացիայի       |      |

|     |դասակարգման համակարգերը; դասակարգման հիերարխիկ          |      |

|     |համակարգը; դասակարգման դեսկրիպտորային համակարգը;        |      |

|     |ինֆորմացիայի կոդավորման համակարգը; դասակարգային         |      |

|     |կոդավորում; գրանցողական կոդավորում:  Ծրագրային          |      |

|     |արտադրանքի նախագծման մեթոդաբանությունը; կառուցվածքային  |      |

|     |նախագծում և  ծրագրավորում; օբյեկտակողմնորոշված          |      |

|     |նախագծում: Նախատեսվում է նաև  կուրսային աշխատանք:       |      |

|_____|________________________________________________________|______|

|07.04|Համակարգային վերլուծության մեթոդների կիրառումը          |   4  |

|     |կազմակերպչական կառավարման համակարգերում                 |      |

|     |Առարկայի նպատակն է ուսանողներին ծանոթացնել համակարգային |      |

|     |վերլուծության մեթոդների տարբեր կիրառումներին            |      |

|     |կազմակերպչական կառավարման համակարգերում, մակրոտնտեսական |      |

|     |և  միկրոտնտեսական խնդիրներում:                          |      |

|     |Կազմակերպչական կառավարումը և  համակարգային              |      |

|     |վերլուծությունը; կազմակերպչական կառավարման խնդիրները և  |      |

|     |գործողությունների հետազոտության մոդելները, մոդելների    |      |

|     |զգայնության հետազոտումը, կանխագուշակման մոդելները       |      |

|     |կազմակերպչական կառավարման համակարգերում, կազմակերպչական |      |

|     |կառավարման համակարգերում աշխատանքային ռեսուրսների       |      |

|     |կառավարումը և  գործողությունների հետազոտման մոդելները,  |      |

|     |արտադրության ագրեգացված պլանավորումը, պաշարների         |      |

|     |կառավարումը, օբյեկտների պլանավորումը և  նրանց           |      |

|     |տեղադրումը, կանխատեսման առավելությունները և             |      |

|     |թերությունները, քաղաքային տնտեսության սպասարկման        |      |

|     |համակարգեր, առողջապահության համակարգ, ռազմական          |      |

|     |համակարգեր, Էլեկտրաէներգետիկական համակարգեր, տրանսպորտ, |      |

|     |հանգստի կազմակերպում, ուսուցման գործընթաց (ուսուցման    |      |

|     |համակարգեր):                                            |      |

|_____|________________________________________________________|______|

|07.05|Ավտոմատացված համակարգերի հուսալիություն                 |   3  |

|     |Առարկայի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է       |      |

|     |գնահատել տեխնիկան և  համակարգերի հուսալիության          |      |

|     |բնութագրերը. որոշել քանակական արժեքները նախագծման և     |      |

|     |շահագործման փուլերում; հուսալիության բարձրացման         |      |

|     |եղանակները` օգտագործելով տարբեր պահուստներ:             |      |

|     |Հուսալիության տեսությունում օպտիմիզացիոն խնդիրների      |      |

|     |ձևայնացումը  և  լուծումը:                               |      |

|     |ՀՏ հիմնական հասկացողություններ; աշխատատևողության        |      |

|     |բաշխումներ; նախագծվող համակարգերի հուսալիության հաշվարկի|      |

|     |ընդհանուր մեթոդներ; Համակարգերի հուսալիության գնահատման |      |

|     |և  հաշվարկի մեթոդներ, հուսալիության ցուցանիշների        |      |

|     |բարձրացման ուղիներ; Պահուստ; պահուստավորված համակարգերի |      |

|     |հատկություններ և  հուսալիության ցուցանիշների հաշվարկ;   |      |

|     |օպտիմալ պահուստ: Տեխնիկական համակարգերի հուսալիություն; |      |

|     |օպտիմալացման խնդիրները հուսալիության տեսությունում      |      |

|_____|________________________________________________________|______|

|08.00|«ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ       |  23  |

|     |ԱՌԱՐԿԱՆԵՐ                                               |      |

|_____|________________________________________________________|______|

|08.01|ԱՆՀ տեսական հիմունքներ                                  |   9  |

|     |Դասընթացի նպատակը` ավտոմատացված նախագծման համակարգերի   |      |

|     |(ԱՆՀ) ապագա մշակողներին էլեկտրոնային նախագծման          |      |

|     |ավտոմատացման համակարգերի և  նրանց կիրառության           |      |

|     |մաթեմատիկական, մեթոդոլոգիական և  կիրառական սկզբունքների |      |

|     |ուսուցանումն է: ՈՒսումնասիրել ԻՍ-երի նախագծման մեթոդներն|      |

|     |ու առանձնահատկությունները, տեխնոլոգիական գործընթացների  |      |

|     |մոդելավորման և  վերլուծության մեթոդները:                |      |

|     |ԱՆՀ-երի դասակարգումը ըստ մասնագիտացման: ԱՆՀ-երի         |      |

|     |ապահովման միջոցներն ու դասակարգումը: ԱՆՀ-երի նախագծումը:|      |

|     |Նախագծման գործընթացի տիպային երթուղին:  Մոդելների և     |      |

|     |նրանց պարամետրերի դասակարգումը: Մոդելի ճշտություն և     |      |

|     |ադեկվատություն: Մոդելներին ներկայացվող պահանջները:      |      |

|     |Սինթեզ: Կառուցվածքային և  պարամետրական սինթեզ:          |      |

|     |Վերլուծություն: Վերլուծության մեթոդներն ու տարբերակները:|      |

|     |Օպտիմալացում: Օպտիմալացման մեթոդների դասակարգումը:      |      |

|     |ԱՆՀ-երի հուսալիություն: Նախատեսվում է նաև  կուրսային    |      |

|     |նախագիծ: Մատրիցային ԻՍ-երի տեսություն: Բազային          |      |

|     |մատրիցային բյուրեղներ: Տրանզիստորների ֆիզիկական         |      |

|     |կառուցվածքն ու բնութագրերը: ԻՍ-երի կապուղիները:         |      |

|     |Տեխնոլոգիական պրոցեսների մաթմոդելների ստացումը: Մոդելի  |      |

|     |ճշտության վերլուծության մեթոդներ:  Տեխնոլոգիական        |      |

|     |պրոցեսների վերլուծություն:                              |      |

|_____|________________________________________________________|______|

|08.02|Տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծման           |   3  |

|     |ալգորիթմներ                                             |      |

|     |Դասընթացի հիմնական նպատակն է ուսումնասիրել տեխնիկական   |      |

|     |համակարգերի (ՏՀ) նախագծման գործընթացը, նախագծային       |      |

|     |խնդիրների ֆորմալացման հարցերը, նախագծվող օբյեկտների     |      |

|     |մաթեմատիկական մոդելները, դրանց ավտոմատացման միջոցներն ու|      |

|     |ալգորիթմական եղանակները, դիտարկել ՏՀ-երի կոնստրուկտիվ   |      |

|     |հանգույցներում (տպասալեր, ինտեգրալ սխեմաներ) էլեմենտների|      |

|     |տեղադրման հաջորդական և  լավարկման ալգորիթմները,         |      |

|     |էլեկտրական միջմիացումների իրականացման ալգորիթմները:     |      |

|     |ՏԵխնիկական համակարգերի նախագծման փուլերը և  նրանց       |      |

|     |ավտոմատացման աստիճանը: Ավտոմատացված նախագծման համակարգեր|      |

|     |(ԱՆՀ): Նախագծման գործընթացում օգտագործվող գրաֆներ և     |      |

|     |դրանց անալիտիկ ներկայացման ձևերը:  Էլեկտրական սխեմաների |      |

|     |գրաֆ և  հիպերգրաֆ մոդելները: Ֆիզիկական նախագծման փուլի  |      |

|     |ընդհանուր բնութագիրը, խնդիրները ու չափանիշները, դրանց`  |      |

|     |ալգորիթմներում հաշվի առնելու անհրաժեշտությունն ու       |      |

|     |հնարավորությունները: Ֆիզիկական նախագծման փուլի խնդիրների|      |

|     |մաթեմատիկական մոդելների նկարագրությունը: Մասնատման և    |      |

|     |տեղադրման խնդիրների դրվածքը, ալգորիթմների ընդհանուր     |      |

|     |բնութագրերը, դրանցում օգտագործվող չափանիշները և         |      |

|     |սահմանափակումները: Տեղադրման կոմբինատորիկական,          |      |

|     |հաջորդական և  իտերացիոն ալգորիթմներ: Ծրագծման խնդրի     |      |

|     |դրվածքը, լուծման ալգորիթմական մեթոդները, դրանցում       |      |

|     |օգտագործվող չափանիշները և  սահմանափակումները:           |      |

|     |Միջմիացումների ծրագծման գրաֆատեսական և  տոպոլոգիական    |      |

|     |ալգորիթմներ: Մինիմալ ծառի կառուցման ալգորիթմներ (տպված  |      |

|     |և  կախովի մոնտաժի համար): Ծրագծման ալիքային ալգորիթմներ:|      |

|     |Ծրագծման ճկուն ալգորիթմներ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|08.03|Թվային սարքերի մոդելավորման լեզուներ                    |   4  |

|     |Դասընթացի նպատակը` ավտոմատացված նախագծման համակարգերի   |      |

|     |ապագա մշակողներին էլեկտրոնային նախագծման փուլում        |      |

|     |օգտագործվող նախագծային լեզուների ուսուցանումն է:        |      |

|     |Նախագծային լեզուներ: Ֆունկցիոնալ սխեմաների նախագծում և  |      |

|     |վերլուծություն:  Տրամաբանական մոդելավորման լեզուներ     |      |

|     |(VHDL): Սխեմատեխնիկական նախագծում:  Էլեկտրոնային սարքերի|      |

|     |տարրերի մաթեմատիկական մոդելներ: Էլեկտրական սխեմաների    |      |

|     |հաշվարկի մեթոդներ: Էլեկտրական սխեմաների վերլուծության   |      |

|     |մեթոդներ:  Սխեմատեխնիկական մոդելավորման լեզուներ        |      |

|     |(SPICE):                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|08.04|Թվային սարքերի նախագծային ալգորիթմներ                   |   5  |

|     |Դասընթացի նպատակը` ավտոմատացված նախագծման համակարգերի   |      |

|     |ապագա մշակողներին թվային սարքերի նախագծման բազային      |      |

|     |ալգորիթմներին ծանոթացումը և  նրանց տեսական ու կիրառական |      |

|     |սկզբունքների ուսուցանումն է:                            |      |

|     |Թվային սարքերի նախագծման երթուղին, առանձին փուլերի      |      |

|     |առանձնահատկությունները և  ավտոմատացման                  |      |

|     |հնարավորությունները: Թվային սարքերի տրամաբանական սինթեզը|      |

|     |և  դրա ալգորիթմական իրագործումը: Թվային սարքերի         |      |

|     |տեխնոլոգիական քարտագրման ալգորիթմներ: Թվային սարքերի    |      |

|     |ֆիզիկական նախագծման բազային ալգորիթմներ:                |      |

|     |Նախագծման նախնական տվյալների կառուցվածքները: Նախագծման  |      |

|     |գրաֆային ալգորիթմներ և  դրանց մատրիցային իրագործում:    |      |

|     |Կարճագույն ճանապարհների փնտրման ալգորիթմներ: Ցանցային   |      |

|     |մոդելներ և  դրանց հաշվարկման ալգորիթմներ:  Կոմբինատորիկ |      |

|     |օպտիմալացման ալգորիթմներ: Ճյուղերի և  սահմանների մեթոդ: |      |

|     |Գլոբալ և  լոկալ փնտրման ալգորիթմներ: Դինամիկ            |      |

|     |մոդելավորման ալգորիթմներ: Գենետիկ ալգորիթմներ:          |      |

|     |Հաշվողական երկրաչափության ալգորիթմներ: Ալգորիթմների     |      |

|     |բարդություն: Նախատեսվում է նաև  կուրսային աշխատանք:     |      |

|_____|________________________________________________________|______|

|08.05|ԱՆՀ կիրառական ծրագրային փաթեթներ                        |   2  |

|     |Դասընթացի նպատակը` ավտոմատացված նախագծման համակարգերի   |      |

|     |ապագա մշակողներին Էլեկտրոնային սարքերի ավտոմատացված     |      |

|     |նախագծման տարաբնույթ կիրառական ծրագրային փաթեթների      |      |

|     |ուսուցանումն է:                                         |      |

|     |ԱՆՀ կիրառական ծրագրային ապահովման կառուցվածքը և         |      |

|     |նպատակները:  Էլեկտրոնային սարքերի հիերարխիկ մակարդակները|      |

|     |և  դրանցում օգտագործվող կիրառական ծրագրային փաթեթները:  |      |

|     |Միկրոէլեկտրոնային տարրային բազայի նախագծման կիրառական   |      |

|     |ծրագրային փաթեթներ: Առաջատար ընկերությունների կիրառական |      |

|     |ծրագրային փաթեթները, դրանց կառուցվածքը և                |      |

|     |առանձնահատկությունները (Սինոփսիս, Քեդենս,               |      |

|     |Մենթոր-գրաֆիկ):                                         |      |

|     |Տպասալերի նախագծման P-CAD ծրագրային փաթեթը: Մոդուլային  |      |

|     |կառուցվածքը:  Ծրագրային փաթեթի աշխատանքային պատուհանը,  |      |

|     |մենյուները, գործիքային վահանակները, գրադարանների        |      |

|     |կառուցվածքը: Նոր էլեկտրոնային տարրերի ստեղծում և  դրանց |      |

|     |պահպանումը գրադարաններում: Տեխնիկական փաստաթղթերի       |      |

|     |ձևակերպումը  P-CAD-ում:                                 |      |

|     |Էլեկտրոնային սարքերի կրող կոնստրուկցիաների ավտոմատացված |      |

|     |նախագծումը AutoCAD ծրագրային փաթեթի օգնությամբ:         |      |

|     |ԷՀՍ-երի տպասալերի պատրաստման ավտոմատ հաստոցների         |      |

|     |ղեկավարման CircuitCAM և  Board Master ծրագրային         |      |

|     |փաթեթները: Տեխնոլոգիական հաստոցների ղեկավարման ծրագրային|      |

|     |փաթեթներ (VisualMill), դրանց աշխատանքային միջավայրը,    |      |

|     |գործիքները և  մենյուները:                               |      |

|_____|________________________________________________________|______|

|09.00|«ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ        |  23  |

|     |ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ                     |      |

|_____|________________________________________________________|______|

|09.01|Տեղեկատվության մշակման և  կառավարման ինտեգրացված        |   8  |

|     |ավտոմատացված համակարգեր                                 |      |

|     |Դասընթացի նպատակը ՏՄ և  կառավարման ԱՀ-ի կառուցման       |      |

|     |սկզբունքների, ինտեգրացման հիմնական ուղղությունների,     |      |

|     |պլանավորման մոդելների և  օպտիմալացման մեթոդների         |      |

|     |ուսումնասիրումն է:                                      |      |

|     |Կազմակերպությունների կառավարման ինտեգրացված ԿԱՀ-րի      |      |

|     |ինտեգրման հիմնական ուղղությունները:                     |      |

|     |Ինտեգրացման հիմնական սկզբունքների ձևավորումը:  Նախագծման|      |

|     |փուլերը:  Հիերարխիայի սկզբունքը որպես հիմնական մոտեցում:|      |

|     |Տվյալների բազայի կազմակերպումը ինտեգրացված ԿԱՀ-ում:     |      |

|     |Տեխնիկական, ծրագրային և  ինֆորմացիոն ինտեգրումը:        |      |

|     |Պլանավորման դետերմինացված և  ստոխաստիկ մոդելները:       |      |

|     |Արտադրության պլանավորման բազմաչափանիշային օպտիմալացման  |      |

|     |մեթոդները: Ինտեգրացված ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների       |      |

|     |համալիրների ընտրությունը: Վճիռների օպտիմալ              |      |

|     |համաձայնեցումը երկմակարդակային համակարգերում:           |      |

|     |Օպտիմալացման խնդիրների կայունության ուսումնասիրում:     |      |

|     |Անմիջական թվային կառավարման ենթահամակարգերը ինտեգրացված |      |

|     |ԿԱՀ-ում: Նախատեսված է նաև  կուրսային նախագիծ            |      |

|_____|________________________________________________________|______|

|09.02|Տեղեկատվության պաշտպանության հիմունքներ                 |   2  |

|     |Դասընթացի նպատակը տեղեկատվության պահպանման, մշակման,    |      |

|     |հաղորդման, ինչպես նաև  գաղտնիության ապահովման           |      |

|     |եղանակների, չարտոնված մուտքերից պաշտպանության արդիական  |      |

|     |մեթոդների և  միջոցների ուսումնասիրությունն է:           |      |

|     |Տեղեկատվության պաշտպանության օբյեկտն ու առարկան և  նրանց|      |

|     |պաշտպանության մեթոդները; գաղտնագրման հիմունքները,       |      |

|     |տեղեկատվության ձևափոխման  տեսակները,                    |      |

|     |գաղտնագրավերլուծություն, գաղտնագրակայունություն;        |      |

|     |գաղտնագրման բանալու հասկացությունը, ծածկագրման դասական  |      |

|     |մեթոդները, սիմետրիկ և  ասիմետրիկ բանալիով ծածկագրում`   |      |

|     |փոխարինման, տեղափոխման, վերլուծական ձևափոխման,  Վիժիների|      |

|     |մատրիցի օգտագործմամբ, գամավորում, RSA մեթոդով           |      |

|     |ծածկագրում, համակցված ծածկագրում, ծածկագրման            |      |

|     |ժամանակակից համակարգեր, սեղմում-ընդարձակում;            |      |

|     |համակարգչային համակարգի տեղեկատվության պաշտպանությունը  |      |

|     |չարտոնված մուտքերից, համակարգչային համակարգում          |      |

|     |ինֆորմացիայի մուտքի սահմանափակման համակարգեր,           |      |

|     |շահագործողի ճանաչման և  իսկության հաստատում;            |      |

|     |համակարգչային վնասարարական ծրագրեր և  հակավնասարարական  |      |

|     |ծրագրեր, հակավնասարարական ծրագրերի դասակարգում;         |      |

|     |համակարգչային ցանցերում տեղեկատվության պաշտպանության    |      |

|     |առանձնահատկությունները, ցանցին անվտանգ միացում, ցանցային|      |

|     |ֆայլային պաշարների պաշտպանություն:                      |      |

|_____|________________________________________________________|______|

|09.03|Տեղեկատվության մշակման և  կառավարման իրական ժամանակի    |   6  |

|     |համակարգեր                                              |      |

|     |Դասընթացի նպատակը իրական ժամանակի ԿԱՀ-ի հիմնական        |      |

|     |բաղադրիչների, համակարգի հետ օգտագործողի հաղորդակցման    |      |

|     |հրամանային և  ծրագրային ինտերֆեյսի ուսումնասիրումն է:   |      |

|     |ծրագրային մոդուլների տիպերի, ծրագրերի կազմակերպման,     |      |

|     |օպերատորին ներկայացվող պահանջների ուսումնասիրումն է:    |      |

|     |Իրական ժամանակի դինամիկ համակարգեր: Դինամիկ սկզբունքով  |      |

|     |կառուցված ԻԺ ԿԱՀ-ի կառուցվածքային ընդհանուր բլոկ-սխեման:|      |

|     |Դինամիկ զանգվածների, դինամիկ արտապատկերման դինամիկ      |      |

|     |կանխատեսման մոդելները: Դինամիկ մոդելի բաղադրիչները:     |      |

|     |Մուտքային ինֆորմացիայի աղբյուրների տիպերը: Մոդելավորման |      |

|     |ծրագրային ապահովումը: Բազմածրագրավորման օգտագործման     |      |

|     |պայմանները և  արդյունավետությունը: ԻԺ ԿԱՀ-ի հիերարխիկ   |      |

|     |կառուցվածքը ԷՀՄ-ի գործառման ռեժիմների որոշումը:         |      |

|     |Մաթեմատիկական մեթոդների կիրառությունը: ԻԺ ԿԱՀ-ի         |      |

|     |խնդիրների լուծման ժամանակ: Վիճակագրության օգտագործումը  |      |

|     |ԻԺ ԿԱՀ-ի գործառույթների իրականացման համար: ԻԺ ԿԱՀ-ի     |      |

|     |ինֆորմացիոն հուսալիության հիմնախնդիրները: Նախատեսված է  |      |

|     |նաև  կուրսային աշխատանք:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|09.04|Տեղեկատվության մշակման և  կառավարման բաշխված համակարգեր |  4   |

|     |Դասընթացի նպատակն է տեղեկատվության մշակման և  կառավարման|      |

|     |բաշխված համակարգերի մշակման սկզբունքների, հիմունքների և |      |

|     |այդ համակարգերի կառավարման առանձնահատկությունների       |      |

|     |ուսումնասիրումը:                                        |      |

|     |ՏՄԿԲՀ-ի ճարտարապետություն և  հիմնական խնդիրները: ՏՄԿԲՀ-ի|      |

|     |կառուցվածքը և  կառուցվածքի տեսակները: ՏՄԿԲՀ-ի           |      |

|     |ֆունկցիոնալ-ծրագրային կառուցվածքը:  ՏՄԿԲՀ-ի ֆիզիկական   |      |

|     |կառուցվածքը: ՏՄԿԲՀ-ի ապարատա-ծրագրային համալիրները:     |      |

|     |ՏՄԿԲՀ-ի հաշվողական համակարգի կառուցվածքի որոշումը:      |      |

|     |Կլիենտ-սերվեր համակարգերը: Բաշխված տվյալների մշակումը:  |      |

|     |Բաշխված տվյալների կառավարումը:  Տվյալների բաշխված բանկի |      |

|     |կառուցվածքը: Տվյալների բաշխված բազաների նախագծման       |      |

|     |նպատակահարմարության որոշումը: Տնտեսական ինֆորմացիայի    |      |

|     |բաշխված մշակման առանձնահատկությունները և  հաշվողական    |      |

|     |համակարգի կազմակերպումը: ՏՄԿԲՀ-երի նախագծման            |      |

|     |սկզբունքները: ՏՄԿԲՀ-երի օպտիմալ նախագծումը:             |      |

|_____|________________________________________________________|______|

|09.05|Ավտոմատացված համակարգերի հուսալիություն                 |   3  |

|     |Դասընթացի նպատակն է տեղեկատվության մշակման և  կառավարման|      |

|     |ավտոմատացված համակարգերի հուսալիության հիմնական         |      |

|     |հասկացություններին, քանակական և  որակական ցուցանիշներին |      |

|     |ծանոթացումը, հուսալիության վրա ազդող գործոնների և       |      |

|     |պահուստավորման եղանակների ուսումնասիրումը, հուսալիության|      |

|     |հաշվարկի ճարտարագիտական մեթոդների ուսումնասիրումը և     |      |

|     |նրանց կիրառության գործնական հմտությունների ձեռքբերումն  |      |

|     |ու շահագործողական հուսալիության ապահովման մեթոդների     |      |

|     |ուսումնասիրումն է:                                      |      |

|     |Հուսալիության տեսության հիմնական հասկացությունները և    |      |

|     |սահմանումները:  Հուսալիության որակական ցուցանիշները:    |      |

|     |Հուսալիության քանակական ցուցանիշները:  Հուսալիության    |      |

|     |տեսության մեջ օգտագործվող բաշխման օրենքները:            |      |

|     |Ավտոմատացված համակարգերի հուսալիության վրա ազդող        |      |

|     |գործոնները և  պահուստավորման եղանակները: Ավտոմատացված   |      |

|     |համակարգերի հուսալիության հաշվարկի տեսական հիմունքները  |      |

|     |և  ճարտարագիտական մեթոդները: Վերականգնելի համակարգերի   |      |

|     |հուսալիության հաշվարկը մարկովյան շղթաների տեսության     |      |

|     |կիրառությամբ:  Համակարգերի հուսալիության հաշվարկի       |      |

|     |տրամաբանահավանականային մեթոդը: Բարդ համակարգերի         |      |

|     |հուսալիության և  արդյունավետության հաշվարկի մեթոդները:  |      |

|     |Ավտոմատացված համակարգերի հուսալիության գնահատումը և     |      |

|     |հետազոտումը նմանակային մոդելավորման մեթոդով:            |      |

|     |Ավտոմատացված համակարգերի շահագործողական հուսալիության   |      |

|     |ապահովման հիմնական հարցերը:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                |  240 |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V. 090100 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտա-հետազոտական աշխատանքը, պրակտիկումներ (գործնական աշխատանքները), և լաբորատոր աշխատանքները /119 շաբաթ/

2) քննաշրջանները` /28 շաբաթ/

3) պրակտիկա` (արտադրական, նախաավարտական) /6 շաբաթից ոչ պակաս/

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/

5) արձակուրդները /49 շաբաթ/:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման