Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մ ...

 

 

040.0021.150199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 1999 թվականի թիվ 21

 

«ՍԵՎԱՆԻ ԾԻԾԵՌՆԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ մասնավորեցնել միջազգային մրցույթով վերակազմակերպելով «Սևանի ծիծեռնակ» բաց բաժնետիրական ընկերության:

2. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունի:

3. «Սևանի ծիծեռնակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

4. Մրցութային հանձնաժողովին

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.

գ) 3-ամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

բ) ներդրումների չափը` մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6. Մրցույթի մասնակից մրցույթի հաղթող ճանաչվելու դեպքում պարտավոր է կատարել մրցութային առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ առաջարկի և գործարար ծրագրի: Մրցույթի մասնակցի կողմից ներկայացվող մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ առաջարկը և գործարար ծրագիրը ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից:

7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 15-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱԶՄ

 

«Սևանի Ծիծեռնակ» պետական փակ

բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի

մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

   Պ. Ղալթախչյան               - ՀՀ սեփականաշնորհման նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

 

   Հ. Գևորգյան                 - ՀՀ արդյունաբերության և  առևտրի

                                 նախարար

 

   Է. Մուրադյան                - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի

                                 նախարարի տեղակալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.1999
N 21
Որոշում