Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(29-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(29-րդ մաս)

 

VI. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

25. Մասնագիտության Հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում:

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով, «Հայ ժողովրդի պատմություն», «Հայոց լեզու, գրականություն և խոսքի մշակույթ», «Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ»,»Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտա-հետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲԴ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:

6) իրականացնել 090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 090100 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնա-մեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով; բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո - վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

 

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա;

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա, նյութագիտություն, Չափագիտություն և ստանդարտացման հիմունքներ, Մասնագիտության ներածություն, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, կառավարման հիմունքներ, սխեմատեխնիկա, համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն;

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Համակարգերի մոդելավորում, Մարդ-մեքենա փոխգործունեության միջոցներ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, Տվյալների և գիտելիքների բազաներ և փորձագիտական համակարգեր:

4) «Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր» (կազմակերպչական կառավարման համակարգեր) մասնագիտացման կրթաբլոկ`

Ավտոմատացված կառավարման տեսական հիմունքներ, ԿԿհ-երի ինֆորմացիոն ծրագրային ապահովում, Կազմակերպչական կառավարման հիմունքներ;

5) «Ավտոմատացված նախագծման համակարգեր» մասնագիտացման կրթաբլոկ`

Տեխնիկական համակարգերի ավտոմատացված նախագծում, Ավտոմատացված նախագծման տեսական հիմունքներ, Նախագծային վերլուծության հիմունքներ, Տեխնոլոգիական ավտոմատացված համակարգեր, ԱՆՀ-երի կիրառական ծրագրային ապահովում;

6) «Ֆինանսաբանկային համակարգչային համակարգեր» մասնագիտացման կրթաբլոկ` Բանկային գործ և դրամաշրջանառության հիմունքներ, Ֆինանսաբանկային համակարգերի մոդելավորում և կառավարում, ՖԲ ավտոմատացված կառավարման համակարգերի նախագծում:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, բնապահպանություն;

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, Ճյուղի էկոնոմիկա և կազմակերպում, Կիրառական մեխանիկա, Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների կազմակերպում, Կառավարման հիմունքներ;

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Համակարգային վերլուծություն և գործողությունների հետազոտում, Համակարգերի մոդելավորում, Ավտոմատացված համակարգերի հուսալիություն:

4) «Ինֆորմացիայի մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր»

(կազմակերպչական կառավարման համակարգեր) մասնագիտացման կրթաբլոկ`

Վճիռների կայացման մեթոդներ, Ավտոմատացված կառավարման տեսական հիմունքներ, ԻՄ և ԿԱՀ նախագծում, Համակարգային վերլուծություն և գործողությունների հետազոտման մեթոդների կիրառումը ԿԿՀ-ում:

5) «Ֆինանսաբանկային համակարգչային համակարգեր» մասնագիտացման կրթաբլոկ` Բանկային գործ և դրամաշրջանառության հիմունքներ, Ֆինանսաբանկային համակարգերի մոդելավորում և կառավարում, ՖԲ ավտոմատացված կառավարման համակարգերի նախագծում:

 

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «Միր ՊԿ», «Կօմպյուտեր Պրեսս», «PC-Magazine», «Byte (Ռօսսիյա)», «ՍԱՊՌ ի գռաֆիկա», «Միկռօպռօցեսսօռնիե սրեդստվա ի սիստեմի», «Էլեկտրոնիկա», «Պռօգռամիռօվանիե», «Պռօգռամնիե պռօդուկտի ի սիստեմի», «Ավտօմատիկա ի վիչիսլիտելյնայա տեխնիկա. Ռեֆեռատիվնիյ ժուռնալ», «Տեխնիչեսկայա կիբեռնետիկա. Ռեֆեռատիվնիյ ժուռնալ», «Մատեմատիկա Ռեֆեռատիվնիյ ժուռնալ», «IEEE Transactions», «Communication ACM», «Ինֆօռմացիօննօե օբշեսստվօ», «Պռօբլեմի ինֆօռմատիզացիի», «Օտկռիտիե սիստեմի», «Ինֆօռմացիօննիե տեխնօլօգիի ի վիչիսլիտելյնիե սիստեմի», «Ինֆօռմացիօննիե պռօցեսսի ի սիստեմի», «Ինֆօռմացիօննիե տեխնօլօգիի», «IEEE Computer society», «Information Processing and Management», «Տեօրիյա ի սիստեմի ուպռավլենիյա», «Սիստեմնիյ անալիզի ուպռավլենիե» «Ավտօմատիկա ի տելեմեխանիկա», «Պռօբլեմի ուպռավլենիյա ի ինֆօռմատիկի», «Ստանդառտի ի կաչեստվօ» և այլն:

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկան անց է կացվում մասնագիտության պրոֆիլի կողմնակի կազմակերպություններում (հիմնարկներում, կազմակերպություններում) կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և գիտական լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Արտադրա-տեխնոլոգիական պրակտիկայի ժամանակ ուսանողը պետք է

1) ուսումնասիրի`

ա. ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը;

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող տեխնիկայի հարցերը, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները;

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, ՀՏ միջոցների, արտաքին և կապող սարքավորումների շահագործման, փորձարկումների ծրագրերի, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման դրույթներն ու ցուցումները;

դ. ստորաբաժանումում եղած ՀՏ միջոցների, հետազոտական սարքավորումների, չափիչ սարքերի կամ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման կանոնները, ինչպես նաև նրանց սպասարկումը;

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման, և բնապահպանական մաքրության հարցերը;

2) յուրացնի `

ա. ուսումնասիրվող ՀՏ միջոցների ապարատային և ծրագրային ապահովման տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին;

բ. չափիչ տեխնիկայի կիրառման մեթոդիկաները, կիրառվող ՀՏ միջոցների առանձին բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար;

գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ;

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

 

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումը անց է կացվում, սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված, գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII. 090100 «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում`

պետք պետք է տիրապետի`

ա. օբյեկտների և գործընթացների համակարգային վերլուծության, գործողությունների հետազոտության և վճիռների կայացման ժամանակակից մեթոդներին,

բ. տարբեր նշանակության օբյեկտների ավտոմատ կառավարման համակարգերի վերլուծության և սինթեզի մեթոդներին,

գ. բովանդակային խնդիրների ձևայնացման հիմնական հնարքներին,

դ. ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնական մեթոդներին և միջոցներին և նրանց կիրառման ձևերին համակարգային վերլուծության և կառավարման խնդիրների լուծման համար տարբեր առարկայական տիրույթներում,

ե. ալգորիթմների և ծրագրերի մշակման ժամանակակից մեթոդներին և միջոցներին, ծրագրային արդյունքների հարթեցման, փորձարկման և փաստաթղթավորման միջոցներին,

զ. դետերմինացված, ստոխաստիկ և էկզիստենցիոնալ համակարգերի մաթեմատիկական մոդելներին, վերլուծության, սինթեզի և օպտիմալացման մեթոդներին;

է. բաշխված, կորպորատիվ ինֆորմացիոն-կառավարող համակարգերի հետազոտման, մոդելավորման և նախագծման մեթոդներին և գործիքային միջոցներին;

ը. ինֆորմացիոն գործընթացների և համակարգերի համակարգային վերլուծության ժամանակակից մեթոդներին, ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման ավտոմատացված համակարգերում վճիռների կայացման սկզբունքներին, մեթոդներին և միջոցներին;

թ. նախագծերի, տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման և նոր տեխնիկայի շահագործման տիպային մեթոդիկային:

 

4) Շրջանավարտի պետք է իմանա`

 

ա. ինֆորմատիկայի և ՀՏ, համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները և նրանց կիրառման ուղիները գիտա-հետազոտական, նախագծա-կոնստրուկտորական, արտադրա-տեխնոլոգիական և կազմակերպա-կառավարչական գործունեությունում;

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման չափորոշիչները, մեթոդական և նորմատիվային նյութերը;

գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովման վերլուծության և մշակման մոդելները, մեթոդները և միջոցները;

դ. օգտագործողի հետ ինտերֆեյսի կազմակերպման հիմնական սկզբունքները;

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի գործման հետ կապված հաշվողական և ինֆորմացիոն գործընթացների վերլուծության, հետազոտման և մոդելավորման մեթոդները;

զ. հաշվողական համակարգերի, համալիրների և ցանցերի ստեղծման համար ապարատային և ծրագրային միջոցների կոմպլեկտավորման սկզբունքները, մեթոդներն ու ձևրը;

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մոդելները, մեթոդներն ու ձևերը;

ը. մասնագիտական գործունեության օբյեկտների ինֆորմացիոն անվտանգության ապահովման մեթոդներն ու միջոցները;

թ. ինտելեկտուալ սեփականության պաշտպանության կարգը, մեթոդներն ու միջոցները;

ի. աշխատանքի կազմակերպման, արտադրության և գիտական հետազոտությունների կազմակերպման տնտեսագիտա-կազմակերպչական և իրավական հիմունքները;

լ. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը;

 

5) Շրջանավարտը կարողանա կիրառել`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը;

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները;

գ. հաշվողական և ավտոմատացված համակարգերի մաթեմատիկական, լինգվիստիկ, ինֆորմացիոն և ծրագրային ապահովումների մշակման մեթոդներն ու միջոցները;

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկումների մեթոդներն ու միջոցները;

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները;

զ. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները` իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար;

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:

 

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

 

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

 

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

 

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից, մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի Դրույթների և սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

    ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` (ԴԱՍԻՉ)        ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ (090100)

 

    ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ`         ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`  4 ՏԱՐԻ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

.______________________________________________________________________

|N|Կի- |Տեսա- |Շաբա-|Ֆիզ-  |Շաբաթական|Լսա- |Ինք- |Գու-|Կրեդիտների     |

| |սամ-|կան   |թական|կուլտ.|անհատական|րանա-|նու- |մա- |թիվը           |

| |յակ |ուսուց|լսա- |շաբաթ.|պարապ-   |յին  |րույն|րա- |               |

| |    |ման   |րան. |ժամ.  |մունքի   |ժամե-|ժամե-|յին |               |

| |    |շաբաթ-|ժամ. |թիվ   |ժամերի   |րի   |րի   |ժա- |               |

| |    |ների  |թիվ  |      |թիվը     |թիվը |թիվը |մերի|               |

| |    |թիվ   |     |      |_________|     |     |թիվը|               |

| |    |      |     |      |դաս.|առ. |     |     |    |               |

| |    |      |     |      |հետ |դա- |     |     |    |               |

| |    |      |     |      |    |սախ.|     |     |    |               |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|1|  I |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|2| II |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|3|III |  16  |  28 |  4   | 3  | 12 | 420 | 480 | 900|  28+2(2կա)    |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|4| IV |  16  |  30 |  4   | 3  | 13 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|5| V  |  16  |  26 |  4   | 3  | 13 | 390 | 480 | 870| 26+3(1կն+1կա) |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|6| VI |  15  |  24 |  4   | 3  | 17 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|

| |    |      |     |      |    |    |     |     |    | 4(պր)         |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|7|VII |  16  |  24 |  -   | 3  | 16 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|

| |    |      |     |      |    |    |     |     |    | 4(պր)         |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|8|VIII|  8   |  24 |  -   | 4  | 40 | 180 | 690 | 870| 12+4(մպք)+    |

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12(աապ)+1կա   |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

| |    | 119  |     |      |    |    | 3060| 4140|7200| 204+12+8+4+   |

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12=240        |

.______________________________________________________________________

 

._______ ______________________________.

|N|Կի- | |Քննաշր-|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|

| |սամ-| |ջանի   |կաների |կուրդի|նուր  |

| |յակ | |շաբաթ- |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|

| |    | |ների   |ների   |ների  |ների  |

| |    | |թիվ    |թիվ    |թիվ   |թիվ   |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|1|  I | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|2| II | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|3|III | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|4| IV | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|5| V  | |   3   |   -   |  4   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|6| VI | |   3   |   3   |  8   |  29  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|7|VII | |   4   |   3   |  3   |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|8|VIII| | 2+6 * |       |  10  |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

| |    | |  34   |   6   |  49  | 208  |

| |    | |       |       |      |      |

._______ ______________________________.

 

* 6 շաբաթ ավարտական աշխատանքի համար

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման