110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(32-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(32-րդ մաս)
|_____|________________________________________________________|______|
|03.01|Համակարգչային գրաֆիկա | 4 |
| |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և | |
| |ճարտարագիտական գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության | |
| |գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական | |
| |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և համալիր | |
| |գծագիր: Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ, մարմին) | |
| |գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: Ֆիգուրների | |
| |ինցիդենտային փոխհարաբերությունները (դիրքային խնդիրներ): | |
| |Կազմածո մարմինները և դրանց գրաֆիկական մոդելավորման | |
| |առանձնահատկությունները: Կտրվածքների և հատույթների | |
| |կիրառությունը: Հիմնական մետրական խնդիրները: Ֆիգուրի | |
| |պարամետրավորումը որպես նրա առաջադրման մեթոդ: | |
| |Ճարտարագիտական գծագրերի ձևավորման | |
| |առանձնահատկությունները: Էսքիզներ: Միացումներ, հավաքման | |
| |գծագրեր: Սխեմաներ և դիագրամներ: | |
|_____|________________________________________________________|______|
|03.02|Կենսագործունեության անվտանգություն | 3 |
| |Ներածություն: Կենսագործունեության միջավայրի վտանգավոր և | |
| |վնասակար գործոնների և բարենպաստ ու անվտանգ աշխատանքային| |
| |պայմանների բնութագրերը: Կենսագործունեության ապահովման | |
| |իրավական, նորմատիվ տեխնիկական և կազմակերպչական հարցեր: | |
| |Մարդու օրգանիզմի կառուցվածքային և ֆունկցիոնալ | |
| |առանձնահատկությունները: Պաշտպանություն անբավարար | |
| |լուսավորվածությունից: Պաշտպանություն անբարենպաստ | |
| |օդերևութաբանական պայմաններից: Պաշտպանություն վնասակար | |
| |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն | |
| |աղմուկից, ինֆրաձայնից և ուլտրաձայնից: Պաշտպանություն | |
| |էլեկտրամագնիսական դաշտերի և լազերային ճառագայթումների | |
| |ներգործությունից: Պաշտպանություն իոնացնող | |
| |ճառագայթումների ազդեցությունից: Պաշտպանություն | |
| |էլեկտրական հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն | |
| |ստատիկական և մթնոլորտային էլեկտրականության | |
| |պարպումներից: Պաշտպանություն ճնշման տակ գտնվող | |
| |համակարգերում առաջացող վթարներից: Պաշտպանություն | |
| |տեխնոլոգիական սարքավորումների շահագործման ընթացքում | |
| |առաջացած վտանգներից: Պաշտպանություն հրդեհներից: | |
|_____|________________________________________________________|______|
|03.03|Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների | 2 |
| |հիմնահարցեր | |
| |Արտակարգ իրավիճակի սահմանումը, առաջացման հաճախականության| |
| |ավելացման հավանականությունը և հետևանքները: Խաղաղ կամ | |
| |պատերազմական ժամանակներում առաջացած իրավիճակների | |
| |դասակարգումը, բնութագրումը և կանխարգելման | |
| |միջոցառումները: | |
| |Արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ` տևողության, | |
| |կանխատեսման հնարավորության, ընդգրկման մասշտաբների, | |
| |կանխարգելման հնարավորության և ծագման առաջնահերթության: | |
| |Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության | |
| |համակարգի խնդիրներն ու գործառությունները: | |
| |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և քիմիական | |
| |իրադրությունների գնահատման մեթոդները: | |
| |Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և | |
| |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության| |
| |կայունության ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում փրկարար և անհետաձգելի վթարային | |
| |վերականգնողական աշխատանքները և կատարման անհրաժեշտ | |
| |տեխնիկական միջոցների բնութագրերը: | |
| |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատում: | |
|_____|________________________________________________________|______|
|03.04|Ճյուղի տնտեսագիտություն և մենջմենտ | 6 |
| |Երկրաբանահետախուզական աշխատանքների և | |
| |հանքարդյունաբերության դերը ՀՀ տնտեսության մեջ, | |
| |հետախուզական և լեռնահարստացուցիչ կազմակերպության | |
| |միջոցները, հիմնական արտադրական ֆոնդերը (հաստատուն | |
| |կապիտալ), շրջանառու միջոցները (շրջանառու կապիտալ), դրանց| |
| |օգտագործման արդյունավետության ուղիները, կապիտալ | |
| |շինարարության տնտեսական հարցերը, կազմակերպության | |
| |տնտեսական ցուցանիշները և դրանց բարելավման ուղիները: | |
| |Երկրաբանահետախուզական և լեռնահարստացուցիչ | |
| |կազմակերպությունը որպես կառավարման օբյեկտ, կառավարման | |
| |մեթոդները, սկզբունքները, տեխնիկական միջոցները, ավտոմատ | |
| |կառավարման համակարգերը, արտադրական գործընթացները, դրանց | |
| |կազմակերպումը, աշխատանքների նորմավորում, արտադրության | |
| |զարգացման պլանավորում: | |
|_____|________________________________________________________|______|
|03.05|Էլեկտրատեխնիկա | 5 |
| |Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը, | |
| |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և | |
| |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի | |
| |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային | |
| |հոսանքների, համարժեք գեներատորի և համարժեք | |
| |ձևափոխությունների մեթոդները): Փոփոխական հոսանքի | |
| |շղթաներ: Սինուսոիդական մեծությունների ստացումը, գործող | |
| |և միջին արժեքները և նրանց արտահայտումը պտտվող | |
| |վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և | |
| |ունակային տարրերով ուսումնասիրությունը: Էլեկտրական | |
| |շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում և | |
| |հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև և եռանկյունաձև | |
| |միացված սիմետրիկ և ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների | |
| |հետազոտումը և հաշվարկը: Անցումային պրոցեսների | |
| |հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: Մագնիսական| |
| |շղթաներ: Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց հատկությունները | |
| |և կիրառությունը տարբեր նշանակության մագնիսական | |
| |շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների հաշվարկը: | |
| |Տրանսֆորմատորներ: Միաֆազ և եռաֆազ տրանսֆորմատորների | |
| |կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: Ավտոտրանսֆորմատորներ,| |
| |չափման և եռակցման տրանսֆորմատորներ: Կիսահաղորդիչային | |
| |սարքեր, բնութագծերը և կիրառման բնագավառները: | |
| |Կիսահաղորդիչային ուղղիչներ և ուժեղացուցիչներ: Ասինխրոն | |
| |շարժիչներ: Եռաֆազ և միաֆազ շարժիչների կառուցվածքը, | |
| |աշխատանքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: Սինխրոն| |
| |մեքենաներ: Մեքենայի կառուցվածքը, բնութագծերը և կիրառման| |
| |բնագավառները: Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը,| |
| |աշխատանքը որպես գեներատոր և որպես շարժիչ, բնութագծերը | |
| |և կիրառման բնագավառները: Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական | |
| |շարժիչների տիպի և հզորության ընտրությունը: Էլեկտրական | |
| |ապարատներ, կառավարման սխեմաներ: | |
| |Էլեկտրամատակարարման հիմունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|03.06|Կիրառական մեխանիկա | 4 |
| |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները, | |
| |հիմնախնդիրները և դերը ճարտարագիտական կրթության | |
| |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և դրանց տարրերի | |
| |մոդելները: Բացարձակ և դեֆորմացվող պինդ մարմիններ: | |
| |Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի | |
| |կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ | |
| |վերլուծություն: Ստատիկայի և դինամիկայի տարրեր: | |
| |Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Մեխանիզմների և | |
| |մասերի ամրության հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և | |
| |միացությունների հաշվարկների հիմունքներ: | |
|_____|________________________________________________________|______|
|03.07|Նյութագիտություն | 4 |
| |Մետաղների ատոմային և բյուրեղային կառուցվածքը, | |
| |կառուցվածքային թերությունները և նրանց ազդեցությունը | |
| |ֆիզիկամեխանիկական հատկությունների վրա: Համաձուլվածքների | |
| |վիճակի դիագրամները, դրանց կառուցումը և վերլուծությունը:| |
| |Ածխածնային պողպատներ, չուգուններ, դասակարգումը, | |
| |կառուցվածքը և հատկությունները: Մետաղների և մետաղական | |
| |համաձուլվածքների ջերմային, ջերմաքիմիական, | |
| |ջերմամեխանիկական և մակերևութային ջերմային մշակման | |
| |եղանակները: Լեգիրված պողպատներ և հատուկ | |
| |ֆիզիկամեխանիկական հատկություններով օժտված պողպատներ և | |
| |համաձուլվածքներ: Գունավոր մետաղներ և նրանց | |
| |համաձուլվածքները: Ոչ մետաղական նյութեր: | |
|_____|________________________________________________________|______|
|03.08|Չափագիտության և ստանդարտացման հիմունքներ | 4 |
| |Հիմնական հասկացություններ չափիչ տեխնիկայի մասին: | |
| |Սխալների տեսակները, գնահատման հավանականային մեթոդներ: | |
| |Էլեկտրական չափիչ միջոցների դասակարգումը, նրանց | |
| |բնութագրերը: Ստատիկ և դինամիկ ռեժիմներում չափման | |
| |միջոցները: Էլեկտրոնային անալոգային սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Կամրջակներ և կոմպենսատորներ: Թվային | |
| |սարքեր և ձևափոխիչներ: Գրանցող սարքեր և | |
| |սարքավորումներ: Էլեկտրական մեծությունների չափումը: | |
| |Մագնիսական մեծություններ, չափիչ սարքեր և ձևափոխիչներ: | |
| |Ոչ էլեկտրական մեծությունների չափման սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Ինֆորմացիոն չափիչ սարքեր: Չափող, վճռող | |
| |սարքեր: | |
|_____|________________________________________________________|______|
|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ | 32 |
|04.00| | |
|_____|________________________________________________________|______|
|04.01|Գեոդեզիա | 4 |
| |Երկրի ձևը և չափերը, երկրաչափական կոորդինատների | |
| |համակարգը, մասշտաբները, ռելիեֆի պատկերումը | |
| |հորիզոնականներով, չափումները, չափման միավորները, | |
| |մեթոդներն ու դրանց ճշտությունները, թեոդոլիտները և | |
| |նիվիլիրները, տեղագրական հանույթը, գեոդեզիական | |
| |ծառայության հիմնական տեսակները: | |
|_____|________________________________________________________|______|
|04.02|Ընդհանուր երկրաբանություն, բյուրեղագիտություն և | 4 |
| |հանքաբանություն | |
| |Տեսություններ երկրագնդի ձևավորման վերաբերյալ, երկրագնդի| |
| |ընդհանուր կառուցվածքը, կազմությունը, երկրագնդի ջերմային | |
| |և մագնիսական հատկությունները, խտության փոփոխությունը | |
| |ըստ խորության, Էկզոգեն գործընթացները` ֆիզիկական և | |
| |քիմիական հողմնահարում, մակերևութային հոսող ջրերի և | |
| |գետերի երկրաբանական աշխատանքը, քամիների, սառցադաշտերի, | |
| |ծովերի երկրաբանական աշխատանքը, էնդոգեն գործընթացներ` | |
| |տեկտոնական գործընթացներ, հրաբխականություն, սեյսմիկ | |
| |երևույթներ, մետամորֆային գործընթացներ: Հասկացություն | |
| |միներալների բյուրեղային կառուցվածքի մասին, սիմետրիայի | |
| |տարրերը, բյուրեղների դասակարգումը սինգոնիաների ըստ | |
| |սիմետրիայի տարրերի և նրանց կապը միներալների ֆիզիկական | |
| |հատկությունների հետ, տարրերի ստորաբաշխման | |
| |օրինաչափությունը երկրի կեղևում, պոլիմորֆիզմ և | |
| |իզոմորֆիզմ, միներալների դասակարգման հիմունքները և | |
| |դասերը, միներալների առաջացման գործընթացները (էնդոգեն, | |
| |էկզոգեն, մետամորֆիկ) և միներալային ագրեգատների | |
| |տարատեսակները: | |
|_____|________________________________________________________|______|
|04.03|Մարկշեյդերական գործ | 4 |
| |Փորվածքների ուղղությունների որոշումը, օգտակար | |
| |հանածոների հանքավայրերի երկրաչափացման, պաշարների, | |
| |կորուստների և աղքատացման, մակաբացման ապարների ծավալների| |
| |հաշվարկման և հաշվառման մեթոդները, հանութային | |
| |աշխատանքների հետևանքով լեռնային ապարների և երկրի | |
| |մակերևույթի տեղաշարժից կառույցների, շենքերի, | |
| |շինությունների ու բնական օբյեկտների պաշտպանության | |
| |եղանակները: | |
|_____|________________________________________________________|______|
|04.04|Կիրառական մեխանիկա-2 | 5 |
| |Մեխանիզմների և մեքենամասերի հաշվարկների հիմունքներ: | |
| |Զսպանակների և միացությունների հաշվարկների հիմունքներ: | |
| |Մեխանիզմների նախագծման հիմունքներ: Մեքենաների և | |
| |սարքերի մասերի կառուցվածքն ու նախագծումը: | |
|_____|________________________________________________________|______|
|04.05|Ճարտարագիտական երկրաբանություն և հիդրոերկրաբանություն | 3 |
| |Ճարտարագիտաերկրաբանական գործընթացները (փլուզումներ, | |
| |հեղեղումներ և սողանքներ), շինարարական հրապարակների | |
| |երկրաբանական կառուցվածքը, կառույցների հիմքում ընկած | |
| |շերտախմբի առանձնահատկությունները: Ստորերկրյա ջրերի | |
| |դասակարգումը ըստ խորության: Ստորերկրյա ջրերի | |
| |դասակարգումը ըստ ապարների մասնիկների հետ | |
| |կապակցվածության: Ստորերկրյա ջրերի շարժման ուղղությունը, | |
| |արագությունը, կապը մակերևութային հոսող ջրերի հետ: | |
| |Ստորերկրյա ջրերի քանակության որոշումը դեպի ջրհավաքներ, | |
| |դրանց ազդեցությունը շինարարական կառույցների | |
| |հիմնահատակների վրա և հանքամարմինների շահագործման | |
| |ժամանակ: Հիդրորերկրաբանական քարտեզի կառուցման | |
| |հիմունքները և ստորերկրյա ջրերի շահագործման մեթոդները: | |
|_____|________________________________________________________|______|
|04.06|Ապարագիտություն և օգտակար հանածոներ | 5 |
| |Ապարների բնութագիրը և դրանց դերը երկրի կառուցվածքում: | |
| |Ապարների դասակարգումը ըստ առաջացման գործընթացների և | |
| |դրանց մորֆոլոգիական առանձնահատկությունները: | |
| |Ապարառաջացման էնդոգեն, էկզոգեն և մետամորֆիկ | |
| |գործընթացներ: Ապարները որպես ոչ մետաղական օգտակար | |
| |հանածոներ և դրանց դերը մետաղական օգտակար հանածոների | |
| |հանքավայրերի առաջացման ընթացքում: Օգտակար հանածոներ | |
| |հասկացողությունը և դրանց դասակարգման հիմունքները: | |
| |Հանքային մարմինների մորֆոլոգիական ձևերը: Մետաղական | |
| |օգտակար հանածոների առաջացման գործընթացները (էնդոգեն, | |
| |էկզոգեն, մետամորֆիկ): Մետաղածին ժամանակաշրջաններ և | |
| |դրանց բնորոշ ժամանակահատվածները Հայաստանի տարածքի համար:| |
|_____|________________________________________________________|______|
|04.07|Հիդրավլիկա և պնևմոհիդրոսարքավորումներ | 3 |
| |Հեղուկների հատկությունները և ֆիզիկամեխանիկական | |
| |բնութագրերը: Հեղուկի հավասարակշռության Էյլերյան | |
| |հավասարումները, հավասարակշռություն Երկրի ծանրության | |
| |դաշտում: Հեղուկի ճնշման ուժը հարթ պատի և կոր | |
| |մակերևույթի վրա: Շարժման դիֆերենցիալ հավասարումները: | |
| |Միաչափ, ստացիոնար շարժում, նրա հիմնական պարամետրերը: | |
| |Բեռնուլիի հավասարումը իդեալական և իրական հեղուկների | |
| |համար: Հիդրավլիկական դիմադրություններ: Շարժման լամինար | |
| |և տուրբուլենտ ռեժիմները, Ռեյնոլդսի թիվ: Էներգիայի | |
| |կորուստների որոշումը: Դիմադրության երեք գոտիներ: | |
| |Խողովակների հաշվարկը, հաջորդական և զուգահեռ միացումներ:| |
| |Ծավալային գործողության հիդրոպնևմահաղորդակների | |
| |աշխատանքը, կառուցվածքը և սխեմաները: Ծավալային | |
| |հիդրոմեքենաներ` պոմպեր և հիդրոշարժիչներ: Գլանային և | |
| |մոմենտային հիդրոշարժիչներ: Հիդրոապարատներ և | |
| |ավտոմատացման միջոցներ: Գործադիր օրգանի արագության | |
| |կարգավորիչներ և հեղուկի ուղղության բաշխիչներ: Ապահովիչ,| |
| |ռեդուկցիոն, հակադարձ փականներ և կափույրներ: Յուղի | |
| |զտիչներ, հիդրոակումուլյատորներ և այլն: Հետևող հիդրո և | |
| |պնևմահաղորդակներ, հիդրավլիկական ուժեղացուցիչներ, նրանց | |
| |տեսակները և կիրառման բնագավառները: | |
|_____|________________________________________________________|______|
|04.08|Փորվածքների անցկացման տեխնոլոգիա | 5 |
| |Բաց և ստորգետնյա լեռնային փորվածքների անցկացման | |
| |սկզբունքները, եղանակները, միջոցները` կախված շրջափակող | |
| |ապարային զանգվածի ֆիզիկամեխանիկական հատկություններից, | |
| |փորվածքների օգտագործման ոլորտից և ծառայման ժամկետից: | |
| |ՈՒղղաձիգ և հորիզոնական փորվածքների ընդլայնական չափերի | |
| |որոշումը, ամրակապերի հաշվարկումը, փորվածքների անցկացման | |
| |տեխնոլոգիան, տեխնիկան և աշխատանքների կազմակերպումը: | |
|_____|________________________________________________________|______|
|ՀՄԿԲ |Մասնագիտության ընդհանուր մասնագիտական առարկաներ | 69 |
|05.00| | |
|_____|________________________________________________________|______|
|05.01|Մասնագիտության ներածություն | 1 |
| |Ընդհանուր տեղեկություններ ՀՊՃՀ-ի մասին: Ճարտարագետ | |
| |բակալավրի մասնագիտությունը, ուսումնական պլանը, | |
| |առարկաների ցանկը և ըստ առանձին կիսամյակների ժամաքանակը:| |
| |Ծանոթացում մասնագիտության չափորոշիչի հետ: ՀՀ տնտեսության| |
| |մեջ երկրաբանահետախուզական ծառայությունների և | |
| |հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը: | |
| |Հասկացություններ հորատանցքերի հորատման տեխնիկայի և | |
| |տեխնոլոգիայի, արտադրական գործընթացների մեքենայացման և | |
| |ավտոմատացման, հսկման և կարգավորման, ինչպես նաև ընդերքի| |
| |ռեսուրսների, դրանց մասշտաբների և մշակման ու վերամշակման| |
| |եղանակների վերաբերյալ: | |
|_____|________________________________________________________|______|
|05.02|Կառուցվածքային երկրաբանություն և քարտեզագրում | 4 |
| |Երկրաբանական քարտեզ: Ապարների մարմինների տեղադրման | |
| |ձևերը և նրանց ուսումնասիրման մեթոդները: Ապարների | |
| |մարմինների չխախտվածության ձևերը: Տեկտոնական խախտումներ| |
| |և ապարների հատկությունները: Ապարների մարմինների խախտված| |
| |տեղադրման ձևերը և ուսումնասիրման մեթոդները: | |
| |Նստվածքային ապարների քարտեզագրում: Տեկտոնական | |
| |խախտումների ծալքավորումների ձևերը, քարտեզագրումը: | |
| |Խզումնային տեկտոնական խախտումների տեսակները և | |
| |քարտեզագրումը: Մագմատիկ ծագման մարմինների ձևերը և | |
| |նրանց ուսումնասիրման մեթոդները: Մետամորֆային ապարների | |
| |համալիրների կառուցվածքների ուսումնասիրման | |
| |առանձնահատկությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.03|Հայաստանի երկրաբանություն | 3 |
| |Հայաստանի դիրքը միջերկրածովյան ալպիական գոտում և նրան | |
| |բնորոշ առանձնահատկությունները: Հայաստանի տարածքի | |
| |երկրաբանական կառուցվածքը: Հայաստանի տարածքի տեկտոնական | |
| |կառուցվածքը: Հայաստանի տարածքի մետաղածին գոտիները: | |
| |Հայաստանի տարածքի ջրային ռեսուրսները: Հայաստանի տարածքի | |
| |օգտակար հանածոները և արդյունաբերական հանքավայրերի | |
| |տիպերը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.04|Ապարների ֆիզիկա | 3 |
| |Ապարների միներալային կազմը, մեխանիկական, ջերմային, | |
| |էլեկտրական, մագնիսական, էլեկտրամագնիսական և այլ | |
| |ֆիզիկական հատկություններն ու օգտակար հանածոների | |
| |արդյունահանման տեխնոլոգիական գործընթացների վրա դրանց | |
| |ազդեցության առանձնահատկությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.05|Երկրաբանահետախուզական կայանքներ և սարքավորումներ | 4 |
| |Հորատման կայանքների կազմությունը և նշանակությունը: | |
| |Հորատման խողովակներ, նշանակությունը, ձևերը, | |
| |տեսակաչափերը, միացումները: Հորատման աշտարակներ և | |
| |կայմեր: Հորատման պոմպեր: Ոչ խոր հորատանցքերի հորատման | |
| |կայանքներ: Երկրաբանահետախուզական սարքավորումների | |
| |վերանորոգում: Հորատման կայանքների շահագործում: Հորատման | |
| |խողովակների շահագործում: Հորատման աշտարակների և կայմերի| |
| |շահագործում: Հորատման պոմպերի շահագործում: Ոչ խոր | |
| |հորատանցքերի հորատման կայանքների շահագործում: Տրանսպորտի| |
| |նշանակությունը և դերը ԵՀԱ աշխատանքներում: Տրանսպորտային| |
| |աշխատանքների կազմակերպումը և տեխնիկատնտեսական | |
| |ցուցանիշները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.06|Հանքավայրերի որոնման և հետախուզման մեթոդներ | 6 |
| |Որոնման երկրաբանական հիմնավորումը: Օգտակար հանածոների | |
| |հանքավայրերի հետախուզում: Ընդերքի ուսումնասիրման | |
| |մեթոդաբանությունը: Հետախուզման համակարգ: Նմուշահանում: | |
| |Երկրաբանահետախուզական տվյալների համակարգման ու | |
| |ընդհանրացման սկզբունքները: Լեռնարդյունաբերական | |
| |երկրաբանության հիմունքները: Երկրաբանական շերտախմբերի և | |
| |առանձին կառուցվածքների որոնման և հետախուզման փուլերը և | |
| |մեթոդները: Երկրաբանահետախուզական աշխատանքների փուլերը: | |
| |Հանքամարմինների որոնման նախադրյալները և երկրաբանական | |
| |հիմնավորումը: Հանքաբերության երկրաբանական | |
| |նախադրյալները: Հանքամարմինների կառուցվածքային | |
| |նախադրյալները: Որոնման ուղղակի և անուղղակի նշանները: | |
| |Որոնման մեթոդներ: Օգտակար հանածոների հանքավայրերի | |
| |հետախուզումը լեռնային փորվածքներով և հորատանցքերով: | |
| |Հանքամարմինների նմուշահանումը: Օգտակար հանածոների | |
| |պաշարների հաշվարկման մեթոդները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.07|Լեռնային մեքենաներ և սարքավորումներ | 3 |
| |Ընդհանուր տեղեկություններ հանքավայրերի բաց և ստորգետնյա| |
| |մշակման դեպքում օգտակար հանածոների հորատման, բարձման, | |
| |տեղափոխման, վերելքային սարքավորումների, օդափոխման, | |
| |պոմպային և կոմպրեսորային տեղակայանքների մասին, | |
| |սարքավորումների կառուցվածքային առանձնահատկությունները, | |
| |գործողության սկզբունքները, տեխնիկական և շահագործական | |
| |արտադրողականությունների հաշվարկման կարգը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.08|Օգտակար հանածոների վերամշակում և հարստացում | 6 |
| |Ընդհանուր տեղեկություններ օգտակար հանածոների վերամշակման| |
| |և հանքաքարերի հարստացման վերաբերյալ: Հանքային հումքի | |
| |նյութական կազմը: Օգտակար հանածոների վերամշակման, այդ | |
| |թվում հարստացման եղանակները, գործընթացները և | |
| |օպերացիաները: Հարստացման ցուցանիշները և արգասիքները: | |
| |Արգասիքների կորզման, պարունակության և ելքի | |
| |հասկացությունները: Կորզման ցուցանիշների հաշվարկը: | |
| |Օգտակար հանածոների վերամշակման և հանքաքարերի հարստացման| |
| |ժամանակ օգտագործվող սարքեր և սարքավորումները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.09|Հանքավայրերի մշակման գործընթացներ | 9 |
| |Ստորգետնյա մաքրման աշխատանքների տեխնոլոգիական | |
| |գործընթացները և դրանց կազմը, հանքաքարի պոկման, առբերման| |
| |և հանութային տարածության պահպանման եղանակների | |
| |դասակարգումը, պարամետրերի հաշվարկը, կիրառման | |
| |տիրույթները, հիմնական ցուցանիշներն ու համեմատական | |
| |գնահատականը: Բաց եղանակով հանքավայրերի մշակման | |
| |տեխնոլոգիական գործընթացները, դրանցում օգտագործվող | |
| |սարքավորումների ընտրման սկզբունքները, ըստ հզորության և | |
| |հուսալիության, առանձին ստրուկտուրաների ձևավորման կարգը | |
| |և կախված ապարների ֆիզիկամեխանիկական հատկություններից` | |
| |մշակման տեխնոլոգիական սխեմաների ընտրման հարցերը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.10|Օգտակար հանածոների կորզման գեոտեխնոլոգիական եղանակներ | 4 |
| |Գեոտեխնոլոգիական եղանակների բնութագրիչ | |
| |առանձնահատկությունները և դրանց դասակարգումը: | |
| |Գեոտեխնոլոգիայի ֆիզիկաերկրաբանական հիմունքները: | |
| |Գեոտեխնոլոգիական գործընթացների տեխնոլոգիական | |
| |սկզբունքները: Գեոտեխնոլոգիական եղանակներով | |
| |արդյունահանման և ղեկավարման միջոցները: Գեոտեխնոլոգիական| |
| |հորատանցքերի հորատման տեխնոլոգիան: Գեոտեխնոլոգիական | |
| |հորատանցքերի կառուցվածքները: Աղերի ստորգետնյա լուծման | |
| |տեխնոլոգիական սխեմաները: Ծծմբի ստորգետնյա զտահանում և | |
| |կիզում: Քարածխի ստորգետնյա գազաֆիկացում: | |
| |Կաուստակենսաքարային հանքավայրերի մշակման | |
| |գեոտեխնոլոգիական եղանակներ: Օգտակար հանածոների | |
| |հորատանցքային հիդրոհանույթ: | |
|_____|________________________________________________________|______|
|ԲՄԿԲ1|Երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում | 24 |
|06.00|մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ | |
|_____|________________________________________________________|______|
|06.01|Լվացող նյութեր և խցանյութեր | 3 |
| |Հորատանցքերի լվացում և ներփչում: Դիսպերս համակարգեր: | |
| |Հորատալուծույթի շրջապտույտի սխեմաները: | |
| |Հորատալուծույթների դասակարգումը: Հորատալուծույթներին | |
| |ներկայացվող պահանջները: Հորատման լուծույթների | |
| |տեխնոլոգիական ֆունկցիաները: Հորատալուծույթի անհրաժեշտ | |
| |քանակության որոշումը: Հիդրավլիկական շրջանառու համակարգի | |
| |ստուգողական հաշվարկներ: Օդահագեցված լվացող լուծույթներ: | |
| |Հորատման լուծույթների մաքրումը քայքայված ապարների | |
| |մասնիկներից և լուծված գազերից: Խտացված օդի օգտագործման| |
| |ոլորտները: Խցանյութեր: Տամպոնաժային խառնուրդներ և | |
| |լուծույթներ: Կապակցող նյութեր և սինթետիկ խեժեր: | |
| |Ցեմենտային լուծույթների հատկությունների կարգավորումը և | |
| |վերամշակումը քիմիական ռեագենտների միջոցով: | |
| |Հորատանցքերի ամրակապում: Հորատանցքերի ժամանակավոր | |
| |տամպոնացում: Շրջապահ խողովակների իջեցման և ցեմենտացման | |
| |տեխնոլոգիան: Հորատանցքերի լուծարում: | |
|_____|________________________________________________________|______|
|06.02|Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման | 9 |
| |տեխնոլոգիա | |
| |Ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները: | |
| |Տեխնիկատեխնոլոգիական հիմնական հասկացությունները և | |
| |հորատման ցուցանիշները: Տեխնոլոգիական, օժանդակ, վթարային | |
| |և հատուկ հորատման գործիքներ: Հորատման տեխնոլոգիական | |
| |ռեժիմ: Հորատանցքերի նախագծման հիմունքները: Ստորգետնյա | |
| |լեռնային փորվածքներից հորատանցքերի հորատման | |
| |առանձնահատկությունները: Հորատահանուկի որակական և | |
| |քանակական (հորատահանուկի ելքի) գնահատումը: Վթարներն ու | |
| |բարդությունները հորատանցքերում, հորատանցքերի լուծարումը:| |
| |Շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտ միջոցառումները և | |
| |հողերի վերամշակելիության վերականգնումը: | |
| |Երկրաբանահետախուզական ուղղորդված հորատանցքերի հորատում | |
| |և նրա տնտեսական շահավետության հաշվարկի մեթոդները: | |
|_____|________________________________________________________|______|
|06.03|Նավթի և գազի հորատանցքերի հորատում | 8 |
| |Նավթի և գազի հորատանցքերի հորատման եղանակները և | |
| |տեխնիկատնտեսական ցուցանիշները: Հորատման գործիքներ և | |
| |սարքավորումներ: Ապարաքայքայիչ գործիքներ: Հորատման | |
| |շարասյուն: Հորատման կայանքներ: Հորատանցքերի ամրակապում: | |
| |Հորատման ռեժիմ: Բարդություններ և վթարներ: ՈՒղղորդված | |
| |հորատանցքերի հորատում: Արդյունավետ հորիզոնների բացման | |
| |տեխնոլոգիան: Հիդրոդինամիկական հետազոտությունների | |
| |տեխնիկան և տեխնոլոգիան: | |
|_____|________________________________________________________|______|
|06.04|Ջրի հորատանցքերի հորատում | 4 |
| |Հորատման եղանակները: Հորատանցքերի կառուցվածքները և | |
| |դրանց ընտրության և հաշվարկի մեթոդիկան: Հորատման | |
| |տեխնոլոգիական գործիքները: Հորատման տեխնոլոգիական ռեժիմի | |
| |պարամետրերը: Հորատանցքերի ամրակապում: Հիդրոերկրաբանական| |
| |դիտարկումներ և հետազոտություններ: | |
|_____|________________________________________________________|______|
|ԲՄԿԲ2|Օգտակար հանածոների ստորգետնյա մշակում մասնագիտացման | 24 |
|06.00|դասընթացների կրթաբլոկ | |
|_____|________________________________________________________|______|
|06.01|Հանքերի օդափոխում | 3 |
| |Լեռնային փորվածքներում գազերի և փոշիների անջատման | |
| |աղբյուրները, հանքերում գազերից և փոշիներից առաջացող | |
| |պայթյունները և դրանց կանխման միջոցները, հանքերում | |
| |ջերմային ռեժիմները, օդի շարժման օրենքները, լեռնային | |
| |ապարների և օդի միջև ջերմափոխանակումը, դիֆուզիոն | |
| |հոսքերի օրինաչափությունները, օդափոխման տեխնիկական | |
| |միջոցները: | |
|_____|________________________________________________________|______|
|06.02|Հանքավայրերի ստորգետնյա մշակման տեխնոլոգիա | 9 |
| |Տեղեկություններ հանքաքարային հանքավայրերի | |
| |լեռնաերկրաբանական պայմանների, հանքաքարերի և պարփակող | |
| |ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների, պինդ օգտակար| |
| |հանածոների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման ու| |
| |հանքաքարի արժողության, արդյունահանման ընթացքում օգտակար | |
| |հանածոների կորուստների և աղքատացման վերաբերյալ, | |
| |հանքաքարային հանքավայրերի ստորգետնյա մշակման փուլերը, | |
| |լեռնահանքային կազմակերպության կառուցվածքը, բացման | |
| |եղանակներն ու օպտիմալի ընտրման մեթոդները: Հանքաքարային | |
| |հանքավայրերի ստորգետնյա մշակման համակարգերը, դրանց | |
| |դասակարգումը և կազմման սկզբունքները, մշակման | |
| |համակարգերի արդյունավետության հիմնական ցուցանիշները, | |
| |հանութային միավորների նախապատրաստմանը ներկայացվող | |
| |հիմնական պահանջները, մաքրման հանույթի հիմնական | |
| |տեխնոլոգիական գործընթացները, ըստ լեռնաերկրաբանական և | |
| |լեռնատեխնիկական պայմանների տեխնիկապես կիրառելի մշակման | |
| |համակարգերի ջոկման և դրանցից մրցունակների առանձնացման | |
| |ընթացակարգը: | |
|_____|________________________________________________________|______|
|06.03|Ստորգետնյա հանքերի նախագծում | 8 |
| |Նախագծման փուլերը, հիմնական փաստաթղթերի և դրույթների | |
| |ձևակերպման հարցերը, ստորգետնյա հանքի արտադրական | |
| |հզորության և աշխատանքային ռեժիմի հիմնավորման, | |
| |հանքավայրի բացման, հորիզոնական և ուղղաձիգ փորվածքների | |
| |կառուցման, մշակման համակարգի ընտրման խնդիրները: | |
| |Ստորգետնյա հանքի կառուցման նախահաշվի կառուցվածք, կազմման| |
| |սկզբունքները, օգտակար հանածոների ստորգետնյա | |
| |արդյունահանման լրիվ ինքնարժեքը, կորզվող արժեքը, շահույթը| |
| |և կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը: | |
| |«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներով» ստորգետնյա հանքերի | |
| |նախագծման հիմունքներն ու սկզբունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|06.04|Հանքավայրերի բաց մշակման տեխնոլոգիա | 4 |
| |Տեղեկություններ հանքաքարային հանքավայրերի | |
| |լեռնաերկրաբանական պայմանների, հանքաքարերի և մակաբացման | |
| |ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների, | |
| |արդյունահանման ընթացքում օգտակար հանածոների կորուստների | |
| |և աղքատացման վերաբերյալ, հանքաքարային հանքավայրերի բաց | |
| |մշակման փուլերը, բացահանքի կառուցվածքը, բացման | |
| |եղանակների և մշակման համակարգերի ընտրման, | |
| |լցակույտաառաջացման, ինչպես նաև համալիր մեքենայացման | |
| |կառուցվածքների ձևավորման հարցերը: | |
|_____|________________________________________________________|______|
|ԲՄԿԲ3|Բաց հանքային աշխատանքներ մասնագիտացման դասընթացների | 24 |
|06.00|կրթաբլոկ | |
|_____|________________________________________________________|______|
|06.01|Հանքերի օդափոխում | 3 |
| |Լեռնային փորվածքներում գազերի և փոշիների անջատման | |
| |աղբյուրները, հանքերում գազերից և փոշիներից առաջացող | |
| |պայթյունները և դրանց կանխման միջոցները, հանքերում | |
| |ջերմային ռեժիմները, օդի շարժման օրենքները, լեռնային | |
| |ապարների և օդի միջև ջերմափոխանակումը, դիֆուզիոն | |
| |հոսքերի օրինաչափությունները, օդափոխման տեխնիկական | |
| |միջոցները: | |
|_____|________________________________________________________|______|
|06.02|Հանքավայրերի բաց մշակման տեխնոլոգիա | 9 |
| |Տեղեկություններ հանքաքարային հանքավայրերի | |
| |լեռնաերկրաբանական պայմանների, հանքաքարերի և մակաբացման | |
| |ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների, պինդ օգտակար| |
| |հանածոների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման ու| |
| |հանքաքարի արժողության, արդյունահանման ընթացքում օգտակար | |
| |հանածոների կորուստների և աղքատացման վերաբերյալ, | |
| |հանքաքարային հանքավայրերի բաց մշակման փուլերը, բացահանքի| |
| |կառուցվածքը, բացման եղանակները և ընտրման մեթոդները: | |
| |Հանքաքարային հանքավայրերի բաց մշակման համակարգերը, դրանց| |
| |դասակարգումը և կազմման սկզբունքները,մշակման համակարգերի| |
| |արդյունավետության հիմնական ցուցանիշներն ու դրանց | |
| |հաշվարկման մեթոդները, հանութաբարձման և | |
| |լցակույտաառաջացման հիմնական տեխնոլոգիական գործընթացները:| |
|_____|________________________________________________________|______|
|06.03|Բացահանքի նախագծում | 8 |
| |Նախագծման փուլերը, հիմնական փաստաթղթերի և դրույթների | |
| |ձևակերպման հարցերը, բացահանքի արտադրական հզորության և | |
| |աշխատանքային ռեժիմի հիմնավորման, հանքավայրի բացման, | |
| |մշակման համակարգի ընտրման և լցակույտերի ձևավորման | |
| |խնդիրները: Բացահանքի կառուցման նախահաշվի կառուցվածքն ու | |
| |դրա կազմման սկզբունքները, օգտակար հանածոների բաց | |
| |եղանակով արդյունահանման լրիվ ինքնարժեքը, կորզվող արժեքը,| |
| |շահույթը և կապիտալ ներդրումների ետգնման ժամկետը: | |
| |«Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներով» բացահանքի | |
| |նախագծման հիմունքներն ու սկզբունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|06.04|Հանքավայրերի ստորգետնյա մշակման տեխնոլոգիա | 4 |
| |Տեղեկություններ հանքաքարային հանքավայրերի | |
| |լեռնաերկրաբանական պայմանների, հանքաքարերի և դատարկ | |
| |ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների, | |
| |արդյունահանման ընթացքում օգտակար հանածոների կորուստների | |
| |և աղքատացման վերաբերյալ, հանքաքարային հանքավայրերի | |
| |ստորգետնյա մշակման փուլերը, լեռնահանքային | |
| |կազմակերպության կառուցվածքը, բացման եղանակները, | |
| |ստորգետնյա մշակման համակարգերը, դրանց դասակարգումը և | |
| |կազմման սկզբունքները, մշակման համակարգերի | |
| |արդյունավետության հիմնական ցուցանիշները, հանութային | |
| |միավորների նախապատրաստմանը ներկայացվող հիմնական | |
| |պահանջները, մաքրման հանույթի հիմնական տեխնոլոգիական | |
| |գործընթացները: | |
|_____|________________________________________________________|______|
|ԲՄԿԲ4|Օգտակար հանածոների հարստացում մասնագիտացման դասընթացների| 24 |
|06.00|կրթաբլոկ | |
|_____|________________________________________________________|______|
|06.01|Քիմիա-2 | 3 |
| |Ատոմամոլեկուլային ուսմունք: Ատոմի կառուցվածքը: | |
| |Պարբերական օրենքը և պարբերական համակարգը: Քիմիական կապ | |
| |և մոլեկուլի կառուցվածք: Քիմիական պրոցեսների էներգետիկան| |
| |(ջերմաքիմիա): Քիմիական կինետիկա և հավասարակշռություն: | |
| |Ռեակցիայի ուղղությունը որոշող գործոնները: Էնտրոպիա: | |
| |Գիբսի էներգիա: Լուծույթներ: Էլեկտրոլիտիկ դիսոցում: | |
| |Օքսիդավերականգնման ռեակցիաներ: Էլեկտրաքիմիա: Էլեկտրոլիզ:| |
| |Մետաղների կոռոզիան: | |
|_____|________________________________________________________|______|
|06.02|Ֆիզիկական քիմիա | 3 |
| |Ջերմադինամիկայի առաջին օրենքը, դրա անալիտիկ | |
| |արտահայտությունը վերջավոր և անվերջ փոքր պրոցեսների | |
| |համար: Առաջին օրենքի կիրառությունը քիմիական ռեակցիաների | |
| |և ֆիզիկաքիմիական գործընթացների նկատմամբ: Հեսի օրենքը և | |
| |դրա օգնությամբ քիմիական ռեակցիաների ջերմային էֆեկտների | |
| |որոշումը այրման և գոյացման ջերմությունների հիման վրա: | |
| |Կիրխհոֆի օրենքը, ջերմային էֆեկտի կախումը ջերմաստիճանից: | |
| |Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը, դրա անալիտիկ | |
| |արտահայտությունը անվերջ փոքր հակադարձելի և | |
| |անհակադարձելի պրոցեսների համար: Էնտրոպիայի հաշվումը | |
| |տարբեր պայմաններում ընթացող հակադարձելի պրոցեսներում: | |
| |Էնտրոպիայի օգնությամբ պրոցեսների ուղղության որոշումը | |
| |մեկուսացված համակարգերում: Թերմոդինամիկ պոտենցիալներ, | |
| |նրանց լրիվ դիֆերենցիալ արտահայտությունները: Թերմոդինամիկ| |
| |պոտենցիալների որոշ մասնակի ածանցյալների ֆիզիկական | |
| |իմաստը, քիմիական պոտենցիալ: Քիմիական հավասարակշռություն,| |
| |հավասարակշռության հաստատուն, ռեակցիայի առավելագույն | |
| |աշխատանքի Վանտ-Հոֆի հավասարումը, Գիբս-Հելմհոլցի | |
| |հավասարումը: Ջերմադինամիկայի երրորդ օրենքը, Ներնստի | |
| |ջերմային թեորեմը: Նյութերի հատկությունները բացարձակ | |
| |զրոյին մոտ ջերմաստիճաններում: Պլանկի պոստուլատը: | |
| |Էնտրոպիայի բացարձակ արժեքի հաշվումը: Ֆազային | |
| |հավասարակշռություն, Գիբսի ֆազերի կանոնը: Միակոմպոնենտ | |
| |համակարգեր: Ջրի ֆազային դիագրամը, ծծմբի վիճակի | |
| |դիագրամը, ֆազային անցումներ, Կլապեյրոն-Կլաուզիուսի | |
| |հավասարումը: Երկկոմպոնենտ համակարգեր: Սառման կորեր: | |
| |Հալման դիագրամներ: Անիզոմորֆ, իզոմորֆ և սահմանափակ | |
| |հարաբերությամբ լուծվող համակարգեր: Եռկոմպոնենտ | |
| |համակարգեր: Էլեկտրաքիմիա: Էլեկտրահաղորդիչներ, | |
| |մեկուսիչներ, կիսահաղորդիչներ: Տեսակարար, համարժեքային | |
| |էլեկտրահաղորդականություններ: Էլեկտրոդային պոտենցիալ: | |
| |Էլեկտրոդների տեսակները: Գալվանական էլեմենտներ: | |
| |Էլեկտրոլիզ: Գալվանոտեխնիկա: Լուծույթների տեսություն: | |
| |Իդեալական և իրական լուծույթների թերմոդինամիկական | |
| |օրենքները և դիագրամները: Քիմիական կինետիկա: Տարբեր | |
| |կարգի ռեակցիաների կինետիկական հավասարումների | |
| |քննարկումը: Քիմիական ռեակցիայի արագության կախումը | |
| |ջերմաստիճանից: Ակտիվացման էներգիա: Կոլոիդային քիմիա: | |
| |Մակերևութային երևույթների թերմոդինամիկա: | |
| |Մակերևութային լարվածություն: Աթհեզիայի և կոհեզիայի | |
| |աշխատանքներ: Թրջում: Հանքերի հարստացում: Ադսորբցիա: | |
| |Ադսորբցիոն հավասարակշռություն: Դիսպերս համակարգեր: | |
| |Կոագուլյացիա և սեդիմենտացիա: | |
|_____|________________________________________________________|______|
|06.03|Մետաղական հումքի հարստացման տեխնոլոգիա | 9 |
| |Սև մետաղի հանքային հումքի կազմը: Չուգունի արտադրության | |
| |համար հանքային հումքի գնահատականը: Հանքային միներալների | |
| |տարանջատման պայմաններն ու սկզբունքները: Հանքաքարերի | |
| |հարստացման մեթոդների դասակարգում: Օքսիդացված երկաթի, | |
| |քվարցիտների, մարգանցիտային և քրոմային հանքաքարերի | |
| |հարստացման սխեմաները: Տարբեր հանքաքարերի խարամների | |
| |հարստացման առանձնահատկությունները: Կոմբինատի | |
| |տեխնիկատնտեսական ցուցանիշները: Հումքի և հարստացման | |
| |արգասիքների որակական ցուցանիշները: Հանքաքարի թրծում և | |
| |չորացում: Հանքաքարի դասակարգումը ըստ խոշորության: | |
| |Մանրեցում, ինքնամանրեցում և դասակարգում: Գունավոր | |
| |մետաղների հանքաքարերի հարստացման տեխնոլոգիաներ: | |
| |Հարստացման ցուցանիշների կախվածությունը վերամշակվող | |
| |հանքաքարի որակից: Գունավոր մետաղների հանքաքարերի | |
| |նախնական հարստացում: Միներալային հումքի ջրազրկման | |
| |սխեմաներ: Կեղտաջրերի մաքրման սխեմաներ: Ջրաշրջանառության | |
| |կազմակերպում: Հարստացման տեխնիկատնտեսական ցուցանիշները: | |
| |Հանքաքարերի տեխնոլոգիական տիպերը: Հարստացման | |
| |արգասիքներին և խտանյութերին ներկայացվող պահանջները: | |
| |Հարստացման ցուցանիշների կախվածությունը վերամշակվող | |
| |հանքաքարի նյութական կազմից և որակից: Հազվագյուտ և | |
| |ազնիվ մետաղների նախնական հարստացում: Հազվագյուտ և ազնիվ| |
| |մետաղների հարստացման տեխնոլոգիաները: Նախնական խտացման | |
| |մեթոդների հարաբերական բնութագիրը: Հանքաքարի ջարդման, | |
| |մանրեցման և լվացման տեխնոլոգիական սխեմաները: Ջրազրկման | |
| |և ջրաշրջանառության տեխնոլոգիան հարստացուցիչ | |
| |ֆաբրիկաներում: | |
|_____|________________________________________________________|______|
|06.04|Հարստացման ֆաբրիկաների սարքավորումներ և նախագծում | 7 |
| |Հարստացման սխեմաների ընտրությունը և հաշվարկը: | |
| |Հարստացման սխեմաների սկզբունքային ընտրումը: Հարստացման | |
| |ֆաբրիկայի արտադրողականության որոշումը: Ջարդման | |
| |սխեմաների ընտրությունը և հաշվարկը: Մանրեցման սխեմաների | |
| |ընտրությունը և հաշվարկը: Ֆլոտացիոն սխեմաների | |
| |ընտրությունը և հաշվարկը: Սև մետաղների հանքաքարերի | |
| |հարստացման սխեմաների ընտրությունը: Գունավոր, հազվագյուտ | |
| |և ազնիվ մետաղների հանքաքարերի հարստացման սխեմաների | |
| |ընտրություն: Սարքավորումների ընտրությունը և | |
| |տեղաբաշխումը: Հարստացուցիչ ֆաբրիկաների գլխավոր | |
| |հատակագիծը: Հարստացուցիչ ֆաբրիկաների տեղամասերում | |
| |սարքավորումների տեղաբաշխում: Հարստացուցիչ ֆաբրիկաների | |
| |անվտանգության տեխնիկան: Շինարարության հիմնական | |
| |գործընթացները: Շինարարական նյութեր և մասեր: Շենքերի և | |
| |շինությունների կազմը: Սարքավորումների տեղադրումը և | |
| |մոնտաժումը: Շենքերի և շինությունների նախագծում: | |
|_____|________________________________________________________|______|
|06.05|Ջրաօդային և պոչուկային տնտեսություն | 4 |
| |Ընդհանուր հասկացողություններ հարստացուցիչ ֆաբրիկաների | |
| |տրանսպորտի մասին: Հարստացուցիչ կազմակերպությունում | |
| |տրանսպորտային միջոցների դասակարգումը: Անընդհատ | |
| |գործողության տրանսպորտային սարքավորումներ: Հարստացուցիչ | |
| |ֆաբրիկաների ջրօդային տնտեսություն: Հարստացուցիչ | |
| |ֆաբրիկաների ջրամատակարարումը: Հարստացուցիչ ֆաբրիկաների | |
| |հարստապոչային տնտեսության համակարգեր: Պնևմատիկ և | |
| |հիդրավլիկ տրանսպորտ: Պոմպեր և պոմպակայաններ: | |
| |Հարստացուցիչ ֆաբրիկաների օդամատակարարումը: Հարստացուցիչ | |
| |ֆաբրիկաների վերանորոգման տնտեսություն: Հարստացուցիչ | |
| |մեքենաների մաշված դետալների վերանորոգման եղանակները և | |
| |միջոցները: Դետալների և հանգույցների հավասարակշռում: | |
| |Հարստացուցիչ ֆաբրիկաների սարքավորումների մոնտաժման | |
| |աշխատանքներ, մեքենաների և սարքավորումների յուղումը և | |
| |վերանորոգման կազմակերպումը: | |
|_____|________________________________________________________|______|
| |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ | 216 |
|_____|________________________________________________________|______|
| |Արտադրական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Նախաավարտական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Մասնագիտական ամփոփիչ քննություն | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____|________________________________________________________|______|
| |Ընդամենը | 240 |
._____________________________________________________________________.
16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում