Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(38-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(38-րդ մաս)

 

VI 140100, «ՋԵՐՄԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ /այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և

սարքավորումներ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի մշակմանը ներկայացվող պահանջները.

Սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա բուհն ինքնուրույն է մշակում և հաստատում ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

ՈՒսանողի կողմից ընտրովի դասընթացների ուսումնառությունը պարտադիր է, իսկ նրանց ցանկը երաշխավորական բնույթ է կրում, որը կարող է փոփոխել կամ լրացնել բուհը:

ՈՒսումնական դասընթացի բաղադրիչների տեսակները (դասախոսություն, գործնական, սեմինար, լաբորատոր պարապմունքներ, տնային և կուրսային աշխատանքների խորհրդատվություն և այլն) և ծավալները` դասընթացին հատկացված դասաժամերի շրջանակում սահմանում է բուհը: ՈՒսուցման ողջ շրջանում ուսումնական ժամաքանակի ընդհանուր հաշվեկշռում ակտիվ մեթոդներով ուսանողի տեսական ուսուցումը չպետք է ցածր լինի 25%-ից:

ՈՒսանողի գիտելիքի ստուգման և գնահատման համակարգի տեսակն ընտրում է բուհը: Տվյալ դասընթացից ուսանողի գիտելիքների եզրափակիչ գնահատականը չպետք է հիմնավորվի միայն վերջին քննության (ստուգարքի) արդյունքով, այն պետք է հաշվի առնի ուսանողի ակտիվությունը դասընթացին և ընթացիկ առաջադիմությունը կիսամյակի (ների) ընթացքում: Եզրափակիչ գնահատման դեպքում գնահատականի 40%-ը ձևավորվում է ընթացիկ առաջադիմությամբ և միջանկյալ ստուգումներով, իսկ 60%-ը` եզրափակիչ քննության (ստուգարքի) արդյունքով:

Քննությունների անցկացման հիմնական ձևը գրավոր կամ գրավոր-բանավորն է: Բացառության կարգով բուհը կարող է սահմանել բանավոր քննություններ, բայց դրանք չպետք է գերազանցեն քննությունների ընդհանուր քանակի 25-%-ը: Բուհի իրավունքն է ուսումնական դասընթացների եզրափակիչ ստուգման եղանակի (ստուգարք կամ քննություն) ընտրությունը և ձևի սահմանումը:

ՈՒսանողների գիտելիքների ընթացիկ գնահատման համակարգում բուհն օգտագործում է իրեն նպատակահարմար գնահատման սանդղակ: Միջազգային մասնագիտական կրթական համակարգին ինտեգրվելու և ուսանողների ակադեմիական շարժունակությունն ապահովելու նպատակով ուսումնական գործընթացում անհրաժեշտ է վարկային (կրեդիտային) համակարգի ներդրումը և օգտագործումը:

Դասընթացից եզրափակիչ գնահատական նշանակելու դեպքում անհրաժեշտ է անցնել գիտելիքների գնահատման ավանդական համակարգին («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար», «ստուգված» «չստուգված»):

Մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված բոլոր ուսումնական դասընթացների, կուրսային աշխատանքների և պրակտիկաների համար պարտադիր է եզրափակիչ գնահատականի նշանակումը:

Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկը ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկի տրամաբանված հաջորդականությունն է, որը ընտրած մասնագիտությամբ նախատեսված գործունեության բնագավառներում նպաստում է ուսանողի խոր մասնագիտական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը:

25. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար 10%-ի սահմաններում:

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները`

«Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով),

«Հայոց պատմություն»,

«Հայոց լեզու և գրականություն»,

«Ռուսաց լեզու»,

«Օտար լեզու», (300-ից ոչ պակաս ժամով),

«Փիլիսոփայություն»:

Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ:

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ:

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևով` բուհում մշակած ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը:

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը` հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲ կրթաբլոկում պարտադիր է «բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար:

6) իրականացնել «Ջերմաէներգետիկա/ այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ/» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում:

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված «Ջերմաէներգետիկա/ այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ/» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները.

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք, որպես կանոն, ունեն դասընթացների դասավանդման ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն և հետևողականորեն զբաղվում են հետազոտական և գիտամեթոդական գործունեությամբ: Հատուկ մասնագիտացնող դասընթացներ դասավանդող դասախոսները, որպես կանոն, պետք է ունենան գիտական աստիճան (գիտական կոչում» սպորտային բարձրագույն կարգ» արվեստի ոլորտի պատվավոր կոչում և այլն) և/կամ համապատասխան գործունեության ոլորտում աշխատանքի փորձ:

Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակասը:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0.25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները.

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ներառի ուսանողների կողմից մասնագիտական դասընթացների լաբորատոր, գործնական (սեմինար) աշխատանքների կատարում (աշխատանքների ցանկը պարտադիր տրվում է), ներառյալ որպես պարտադիր բաղադրիչ` համակարգչային կիրառական ծրագրային փաթեթների օգտագործմամբ գործնական առաջադրանքների կատարում: Պարտադիր պահանջ է նաև անհրաժեշտ ինֆորմացիոն բազայի ստեղծումը, որն ապահովում է բարձրորակ մասնագետի պատրաստումը և ուսանողի մուտքը տարբեր ինֆորմացիոն աղբյուրներ, ներառյալ Internet-ը:

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի մուտքով դեպի գրադարանային ֆոնդեր և տվյալների բազաներ, որոնք ըստ բովանդակության համապատասխանում են հիմնական կրթական ծրագրով նախատեսված դասընթացների լրիվ ցանկին, նույն դասընթացների բաղադրիչներին (դասախոսություններ, գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքներ, կուրսային և դիպլոմային աշխատանքների խորհրդատվություն, պրակտիկաների ծրագրեր) նվիրված մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև տեսալսողական, բազմամիջավայրային նյութերով և ցուցադրական ձեռնարկներով:

Բուհի գրադարանը պետք է հագեցված լինի մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների ուսումնամեթոդական համալիրներով, մասնագիտության նորմատիվ-իրավական ակտերով, տեղեկատու գրականությամբ և չափորոշիչներով:

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի իրականացումը պետք է ապահովի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազային և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով, բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի(գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով:

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ`

Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա,

2) Ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ`

Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտության, ստանդարտացման և սերտիֆիկացման հիմունքներ,

3) Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ`

Կիրառական մեխանիկա, Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա, Տեխնիկական թերմոդինամիկա, Ջերմազանգվածափոխանակություն,

4) Ընդհանուր մասնագիտական և մասնագիտացումների դասընթացների կրթաբլոկ`

Ջրամշակման տեխնոլոգիաներ, Հեղուկների և գազերի մեխանիկա, Մղիչներ, Կաթսայական ագրեգատներ և շոգեգեներատորներ, Ջերմային էլեկտրակայաններ, Ջերմաֆիկացիա և ջերմամատակարարման համակարգեր, Ատոմային էլեկտրական կայաններ, Արդյունաբերական ջերմային էլեկտրակայաններ, Արդյունաբերական կազմակերպությունների էլեկտրամատակարարում:

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

5) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ`

Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Բնապահպանություն,

6) Ընդհանուր ճարտարագիտական դասընթացների կրթաբլոկ`

Ճարտարագիտական գրաֆիկա, Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենտ, Էլեկտրատեխնիկա, Կիրառական մեխանիկա,

7) Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ`

Տեխնիկական թերմոդինամիկա, Ջերմազանգվածափոխանակություն,

8) Ընդհանուր մասնագիտական և մասնագիտացումների դասընթացների կրթաբլոկ`

Հեղուկների և գազերի մեխանիկա, Շոգե- և գազային տուրբիններ, Կաթսայական ագրեգատներ և շոգեգեներատորներ, Ջերմային էլեկտրակայաններ, ՋԷԿ-ի վառելիքատրանսպորտային տնտեսությունը, ՋԷԿ-երի ջերմփոխանակիչ տեղակայանքներ և օժանդակ սարքավորումները, ՋԷԿ-ի աշխատանքային ռեժիմները և շահագործումը, Ջերմաֆիկացիա և ջերմամատակարարման համակարգեր, Ատոմային էլեկտրական կայաններ, Միջուկային և նեյտրոնային ֆիզիկա, Միջուկային ռեակտորների ֆիզիկա, Միջուկային էներգետիկական ռեակտորներ և նրանց կառավարումը, Արդյունաբերական ջերմային էլեկտրակայաններ, Արդյունաբերական կաթսայական տեղակայանքներ, Արդյունաբերական վառարաններ, Արդյունաբերական կազմակերպությունների տեխնոլոգիական էներգակիրներ, Ջերմաֆիկացիա և ջերմամատակարարման համակարգեր, Ջերմազանգվածափոխանակության ապարատներ:

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման պահանջները`

Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիր իրականացնող բուհը պետք է ունենա նյութատեխնիկական բազա, որը համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ նորմերին և հակահրդեհային կանոններին, ապահովում է օրինակելի ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, սեմինար, գործնական պարապմունքների և միջդասընթացային պատրաստման բոլոր ձևերի և ուսանողների հետազոտական աշխատանքների կատարումը:

29. Պրակտիկաների կազմակերպման պահանջները.

ՈՒսուցման ընթացքում առանձին մասնագիտական դասընթացների և ընտրած մասնագիտացման գծով գործնական ունակությունների, ապագա աշխատավայրում հմտություններ և փորձառումներ ձեռք բերելու նպատակով բնագավառի կազմակերպաիրավական տարբեր ձևերի կազմակերպություններում, հիմնարկներում և հաստատություններում կազմակերպվում են ուսանողների արտադրական և նախաավարտական պրակտիկաներ:

ՈՒսանողի նախաավարտական պրակտիկան մասնագիտության ուսումնական պլանի պարտադիր բաղադրիչն է, որի կազմակերպման և իրականացման պատասխանատուն բուհն է: Նախաավարտական պրակտիկան կազմակերպվում է այն հաշվով, որպեսզի շրջանավարտը կարողանա այդ ընթացքում ստացած փորձառությունը օգտագործել իր ավարտական աշխատանքը կատարելիս: Եթե շրջանավարտը ուսուցումը համատեղում է աշխատանքի հետ, բուհն իրավունք ունի թույլատրել աշխատավայրում պրակտիկայի անցկացումը, եթե շրջանավարտի աշխատանքի բնույթը համապատասխանում է բուհում ուսումնառած մասնագիտությանը:

Պրակտիկան կարող է կազմակերպվել նաև որոշակի կազմակերպությունում` նախապես կազմված անհատական ծրագրով, եթե շրջանավարտը նույն կազմակերպությունում պաշտոն է զբաղեցնում:

Արտադրական պրակտիկայի տեղերի բացակայության դեպքում բուհը (ֆակուլտետը) այն կազմակերպում է սեփական նյութատեխնիկական բազայի վրա, եթե այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով:

1) Արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

ա. Արտադրական պրակտիկա.

Արտադրական պրակտիկայի նպատակն է ամրապնդել մասնագիտական դասընթացներից ստացած տեսական և պրակտիկ գիտելիքները, ուսումնասիրել մասնագետների իրավունքները և պարտականությունները, ծանոթանալ ջերմային էլեկտրակայանի (ՋԷԿ), ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) և արդյունաբերական կազմակերպության ջերմային տնտեսության հիմնական և օժանդակ սարքավորումների կոնստրուկցիաներին, նրանց աշխատանքին, արտադրական ու տեխնոլոգիական գործընթացների կազմակերպմանը և կառավարմանը:

Պրակտիկայի անցկացման վայրը, կախված մասնագիտացումից, հիմնականում ջերմային և ատոմային էլեկտրակայաններն են, ինչպես նաև տարբեր արդյունաբերական կազմակերպությունները:

Պրակտիկայի ընթացքում ուսանողը պետք է յուրացնի ջերմային և ատոմային էլեկտրակայանների, արդյունաբերական կազմակերպության ջերմային տնտեսության տեխնոլոգիական սարքավորումների, տեխնոլոգիաների, չափիչ և հսկիչ սարքերի սպասարկման ձևերը և աշխատանքների կատարման մեթոդները:

բ. Նախաավարտական պրակտիկա.

Նախաավարտական պրակտիկայի նպատակն է նախապատրաստել ուսանողին կատարելու ավարտական աշխատանքը:

Պրակտիկայի անցկացման վայրը հիմնականում ջերմային և ատոմային էլեկտրակայաններն են (անկախ սեփականության ձևից), հզոր ջերմաէներգետիկական տնտեսություն ունեցող արդյունաբերական կազմակերպությունները, էներգետիկական մասնագիտական ուղղվածություն ունեցող գիտահետազոտական ինստիտուտներն ու կազմակերպությունները, կոնստրուկտորական բյուրոները, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա ավարտական աշխատանքի թեմայի վերաբերյալ նյութեր հավաքելու ու դրանց ուսումնասիրություններ կատարելու:

ՈՒսանողի պրակտիկայի արդյունքների ատեստավորումը.

Ատեստավորումը ըստ պրակտիկայի արդյունքների, կատարվում է սահմանված պահանջներով կազմված գրավոր հաշվետվության և կազմակերպությունից նշանակված պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստավորման արդյունքները գնահատվում են ուսանողների գիտելիքների գնահատման` բուհում գործող համակարգին համապատասխան:

 

VII 140100, «ՋԵՐՄԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ /այդ թվում ատոմային էլեկտրակայաններ

և սարքավորումներ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թիվ 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

 

Ճարտարագիտության բակալավրը պետք է.

1) հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

ա. իմանա ՀՀ Սահմանադրության և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, ձեռք բերի ֆիզիկական կատարելագործման ունակություններ և հմտություններ,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա կեցության մասին գիտության հիմնադրույթները, նյութականի և վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

2) բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

3) մասնագիտական գործունեության բնագավառում`

պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:

Ճարտարագիտության բակալավրը պետք է իմանա`

ա. ջերմային և ատոմային էլեկտրակայաններում կամ արդյունաբերական կազմակերպություններում առկա խնդիրների լուծման ընդհանրացված տարբերակների մշակման մեթոդները, կատարել տարբերակների վերլուծություն և հետևանքների կանխատեսում, բազմաչափանիշային պայմաններում փոխզիջումային լուծումների փնտրում, նախագծի իրականացման պլանավորում,

բ. էներգետիկական նախագծերի տեխնիկական պայմանների մշակման կարգը, չափորոշիչները և տեխնիկական նկարագրությունը,

գ. տեխնիկական փաստաթղթերի կազմումը և մշակման կարգը,

դ. ջերմային էլեկտրակայանների հիմնական և օժանդակ սարքավորումների, ջերմատեխնիակական և ջերմատեխնոլոգիական սարքավորումների և ջերմային ցանցերի շահագործման գործընթացի պլանավորման եղանակները,

ե. կոլեկտիվի աշխատանքի կազմակերպման` տարակարծության պայմաններում ղեկավար որոշումներ ընդունելու մեթոդները և ձևերը,

զ. արտադրական գործընթացում տեխնիկական վերահսկողության, հիմնական և օժանդակ սարքավորումների փորձարկումների և կարգաբերման եղանակները և մեթոդները,

է. բլոկային կոնդենսացիոն և ջերմաէլեկտրակենտրոնի աշխատանքային ռեժիմները,

ը. ՋԷԿ-ի և ԱԷԿ-ի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները,

թ. ՋԷԿ-ի և ԱԷԿ-ի սարքավորումների գործարկման ռեժիմները և հիմնական սարքավորումների կանգառքի սկզբունքները,

ժ. արդյունաբերական կազմակերպության ջերմաէներգետիկական սարքավորումների և տեղակայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները,

ժա. կատարվող աշխատանքին վերաբերող մեթոդական, նորմատիվային և ղեկավարող փաստաթղթերը, հետազոտական մեթոդները, կանոնները և պայմանները,

ժբ. օգտագործվող տեխնիկական միջոցների աշխատանքի սկզբունքը, տեխնիկական բնութագրերը, կոնստրուկտիվ առանձնահատկությունները, նյութերը և նրանց հատկությունները,

ժգ. տեխնիկական փաստաթղթերին և նյութերին ներկայացվող հիմնական պահանջները,

ժդ. տեխնիկական հաշվարկների իրականացման և հետազոտությունների ու մշակումների տնտեսավետության որոշման մեթոդները,

ժե. էներգետիկայի բնագավառի գիտության և տեխնիկայի նվաճումները, առաջավոր հայրենական և արտասահմանյան փորձը,

ժզ. տնտեսագիտության հիմունքները,

ժէ. աշխատանքային օրենսդրության հիմունքները,

ժը. էկոլոգիական անվտանգության կանոնները և աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական հիգիենայի և հակահրդեհային պաշտպանության կանոնները:

4) Բակալավրը պետք է կարողանա.

ա. ձևակերպել ՋԷԿ-ում և ԱԷԿ-ում, կազմակերպության ջերմաէներգետիկական տնտեսության սարքավորումների շահագործման և վերանորոգման ընթացքում ծագող տեխնիկական խնդիրները, բացահայտել այդ խնդիրների լուծման առանձնահատկությունները և ուղիները,

բ. մշակել էներգետիկական սարքավորումների տեխնիկական սպասարկման ու նորոգման իրականացման պլաններ,

գ. կատարել էներգետիկական տեղակայանքների և սարքավորումների տեխնիկական վիճակի հսկման, սպասարկման տեխնոլոգիաների և ռեժիմների կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակում,

դ. կիրառել ինֆորմացիոն տեխնոլոգիաները էներգետիկական, ջերմատեխնիկական, ջերմատեխնոլոգիական սարքավորումները, ցանցերը և համակարգերի կոնստրուկտավորման, շահագործման և վերանորոգման ժամանակ:

ե. օգտագործել փորձերի կատարման ավտոմատացված համակարգը,

զ. օգտագործել մոդելավորման մշակման և արդյունքների վերլուծության ինֆորմացիոն տեխնոլոգիաները:

5) բակալավրը պետք է ունենա`

ա. հետազոտական աշխատանք վարելու, վերացական տրամաբանական մտածողության, ինդուկցիայի և դեդուկցիայի մեթոդները կիրառելու և քննադատական վերլուծության ունակություններ,

բ. անծանոթ պայմաններում առաջացած ոչ կոնստրուկտիվ հիմնահարցերի բացահայտման, հաղթահարման և վերջնական լուծման, սեղմ ժամանակացույցով աշխատանքներ կազմակերպելու ընդունակություն,

գ. մասնագիտական գործունեության բնագավառում նորամուծությունների նկատմամբ ընկալունակություն:

6) բակալավրի մարդկանց հետ աշխատելու փորձառությունը ենթադրում է նրա ունակությունները`

ա. այլ անձանց հետ փոխգործակցելու, կոլեկտիվում նրանց հետ հաղորդակցվելու,

բ. խնդիրներ ձևավորելու և դրանք ենթականերին պատվիրակելու,

գ. մարդկանց ստեղծագործական աճի ձգտումը խրախուսելու և զարգացումն ապահովելու,

դ. ծագած տարաձայնությունները և բախումները լուծելու,

ե. տարբեր զարգացման և մտավոր մակարդակի տեր մարդկանց հետ համագործակցելու,

զ. մասնագիտական հարցերի շրջանակներում ընդունելի որոշումների հասնելու նպատակով բանակցություններ վարելու, տարաբնույթ և տարասեռ մշակութային միջավայրերում աշխատելու և այլն:

7) բակալավրի ինֆորմացիայի հետ աշխատելու փորձառությունը պահանջում է պարտադիր հմտություններ.

ա. պաշտոնական և ոչ պաշտոնական իրավիճակներում սեփական կարծիքը գրավոր և բանավոր ձևերով շարադրելու, քննարկելու և գործուն կարգով պաշտպանելու,

բ. լեզվային և մշակութային տարբերությունների հաշվառմամբ գրավոր ինֆորմացիան լսելու և վերլուծորեն ընկալելու,

գ. բանավոր, տպագրված և էլեկտրոնային աղբյուրներից ստացված ինֆորմացիան որոնելու, ստանալու, համակարգելու, գրավոր ձևակերպելու և օգտագործելու:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման գծով`

Ճարտարագիտության բակալավրը պետք է ծանոթ լինի տվյալների մշակման երկուսից ոչ պակաս համակարգերի, համակարգչային և բազմաօգտագործման տեղային ցանցային համակարգերին, ինչպես նաև կարողանա կատարել ինֆորմացիայի որոնում տվյալների ցանցային բազաներում, օգտվել էլեկտրոնային փոստից, տվյալների բազաների փաթեթից:

Ճարտարագիտության բակալավրը պետք է հասկանա իր մասնագիտության էությունը և սոցիալական նշանակալիությունը, իր որակավորման շարունակական բարձրացման անհրաժեշտությունը հետբուհական և լրացուցիչ կրթություն ստանալու կամ էլ նոր գիտելիքների ինքնուրույն տիրապետման միջոցով:

31. Ճարտարագիտության բակալավրի եզրափակիչ որակավորման պահանջները

1) «Ջերմաէներգետիկա/ այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ/» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի եզրափակիչ պետական որակավորումը ներառում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանությունը և ամփոփիչ քննության հանձնումը, որոնք թույլ են տալիս բացահայտելու շրջանավարտի տեսական և գործնական պատրաստությունը սույն պետական կրթական չափորոշիչներով սահմանված մասնագիտական խնդիրների լուծման բնագավառում:

2) Ճարտարագիտության բակալավրի ավարտական որակավորման աշխատանքին ներկայացվող պահանջները.

«Ջերմաէներգետիկա/ այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ/» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի ավարտական որակավորման աշխատանքն ավարտուն մի մշակում է, որը կատարված է մասնագիտության ուսումնական պլանին համապատասխան և նպատակ ունի ամրապնդել և ընդլայնել շրջանավարտի տեսական և գործնական գիտելիքները ջերմային և ատոմային էլեկտրակայանների, արդյունաբերական կազմակերպությունների ջերմաէներգետիկական տնտեսության տեխնոլոգիական սխեմաների, ՋԷԿ-երի, ԱԷԿ-երի, արդյունաբերական կազմակերպությունների հիմնական էներգետիկական սարքավորումների կոնստրուկտիվ և աշխատանքի ռեժիմների առանձնահատկությունների և դրանց հաշվարկների, անվտանգ և հուսալի շահագործման, տեխնիկատնտեսական ցուցանիշների որոշման ոլորտներում:

3) Բովանդակային առումով ավարտական որակավորման աշխատանքը պետք է`

ա. ներկայացնի բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,

բ. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման վերաբերյալ,

գ. կրի ստեղծագործական բնույթ` հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,

դ. բացահայտի շրջանավարտի պատրաստվածության աստիճանը ինքնուրույն աշխատելու էներգետիկայի ոլորտներում,

ե. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,

զ. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,

է. ձևավորված լինի հրատարկչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ:

Ավարտական որակավորման աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն`ջերմային և ատոմային էլեկտրակայանների, արդյունաբերական ջերմաէներգետիկական բնագավառների առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:

4) Ավարտական որակավորման աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները`

ա. տեխնոլոգիական,

բ. հատուկ հարց,

գ. տնտեսագիտական,

դ. կենսագործունեության անվտանգության,

ե. բնապահպանության,

զ. գրաֆիկական մաս:

5) Ամփոփիչ ատեստավորման քննությանը ներկայացվող պահանջները.

Եզրափակիչ որակավորման քննության բովանդակությունը» անցկացման ձևը և ուսանողների գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է բուհը (ֆակուլտետը) և հաստատում բուհի գիտական խորհուրդը: Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից`

ա. տեխնիկական թերմոդինամիկա,

բ. ջերմազանգվածափոխանակություն և ջերմափոխանակիչ ապարատներ,

գ. ջերմային և ատոմային էլեկտրակայաններ (ՋԷԿ և ԱԷԿ-ներ),

դ. Կաթսայական ագրեգատներ,

ե. շոգե- և գազային տուրբիններ (ՇԳՏ),

զ. ջերմաֆիկացիա և կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր,

է. ՋԷԿ-ի և օժանդակ սարքավորումները,

ը. ՋԷԿ-ի և ԱԷԿ-ի աշխատանքային ռեժիմները և շահագործումը,

թ. արդյունաբերական կազմակերպության ջերմաէներգետիկական սարքավորումների աշխատանքային ռեժիմները և շահագործումը:

6) Առաջարկվող մասնագիտացումներ.

«Ջերմաէներգետիկա/ այդ թվում ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ/» մասնագիտությունը կարող է ներառել հետևյալ մասնագիտացումները`

ա. Ջերմային էլեկտրակայաններ,

բ. Ատոմային էլեկտրակայաններ և սարքավորումներ,

գ. Արդյունաբերական ջերմաէներգետիկա:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

    ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ`                ՋԵՐՄԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ

                                    (ներառյալ ատոմային էլեկտրակայաններ և

                                    սարքավորումներ) (ԴԱՍԻՉ` 140100)

    ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ`         ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ`  4 ՏԱՐԻ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

.______________________________________________________________________

|N|Կի- |Տեսա- |Շաբա-|Ֆիզ-  |Շաբաթական|Լսա- |Ինք- |Գու-|Կրեդիտների     |

| |սամ-|կան   |թական|կուլտ.|անհատական|րանա-|նու- |մա- |թիվը           |

| |յակ |ուսուց|լսա- |շաբաթ.|պարապ-   |յին  |րույն|րա- |               |

| |    |ման   |րան. |ժամ.  |մունքի   |ժամե-|ժամե-|յին |               |

| |    |շաբաթ-|ժամ. |թիվ   |ժամերի   |րի   |րի   |ժա- |               |

| |    |ների  |թիվ  |      |թիվը     |թիվը |թիվը |մերի|               |

| |    |թիվ   |     |      |_________|     |     |թիվը|               |

| |    |      |     |      |դաս.|առ. |     |     |    |               |

| |    |      |     |      |հետ |դա- |     |     |    |               |

| |    |      |     |      |    |սախ.|     |     |    |               |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|1|  I |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|2| II |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 450 | 900|      30       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|3|III |  16  |  30 |  4   | 3  | 12 | 450 | 480 | 930|  30+1(1կա)    |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|4| IV |  16  |  26 |  4   | 3  | 13 | 390 | 480 | 870| 26+3(1կն+1կա) |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|5| V  |  16  |  26 |  4   | 3  | 13 | 390 | 480 | 870| 26+3(1կն+1կա) |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|6| VI |  15  |  26 |  4   | 3  | 17 | 390 | 540 | 930|26+1(1կա)+4(պր)|

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|7|VII |  16  |  24 |  -   | 3  | 16 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|

| |    |      |     |      |    |    |     |     |    | 4(պր)         |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

|8|VIII|  8   |  24 |  -   | 4  | 40 | 180 | 690 | 870|1(կա)+12+4(մք)+|

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12(աապ)       |

|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|

| |    | 119  |     |      |    |    | 3060| 4140|7200| 204+12+8+4+   |

| |    |      |     |      |    |    |     |     |    | 12=240        |

.______________________________________________________________________

 

._______ ______________________________.

|N|Կի- | |Քննաշր-|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|

| |սամ-| |ջանի   |կաների |կուրդի|նուր  |

| |յակ | |շաբաթ- |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|

| |    | |ների   |ների   |ների  |ների  |

| |    | |թիվ    |թիվ    |թիվ   |թիվ   |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|1|  I | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|2| II | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|3|III | |   4   |   -   |  3   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|4| IV | |   4   |   -   |  9   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|5| V  | |   3   |   -   |  4   |  23  |

|_|____| |_______|_______|______|______|

|6| VI | |   3   |   3   |  8   |  29  |

|_|____| |_______|_______|______|______|

|7|VII | |   4   |   3   |  3   |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

|8|VIII| | 2+6 * |       |  10  |  26  |

| |    | |       |       |      |      |

|_|____| |_______|_______|______|______|

| |    | |  34   |   6   |  49  | 208  |

| |    | |       |       |      |      |

._______ ______________________________.

 

* 6 շաբաթ ավարտական աշխատանքի համար

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման