Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(61-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(61-րդ մաս)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

01.04.2011 թ.

N 271-Ն հրամանի

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

    Մասնագիտությունը`      (150400) ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

                           ___________________________________________

                                       դասիչ, անվանումը

 

    Որակավորման աստիճանը`    Ճարտարագիտության բակալավր

                             ___________________________

                                     անվանումը

 

I 150400 «ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

1. 150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում»

Մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:

 

2. Շրջանավարտի որակավորումը` ճարտարագիտության բակալավր

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը ուսուցման առկա ձևի դեպքում 4 տարի է:

 

3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը.

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`

1) ճարտարագետ,

2) ավագ ճարտարագետ,

3) արտադրամասի պետ,

4) տեխնոլոգիական բյուրոյի պետ,

5) տեխնոլոգ,

6) գլխավոր տեխնոլոգ:

 

4. Մասնագիտական գործունեության բնագավառը.

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությանը, որն ուղղված է

1) տարատեսակ մեքենաների նախագծման և արտադրության,

2) սարքաշինության,

3) մեխանիկական արտադրության,

4) ոսկերչական արտադրության,

5) ակնագործության,

6) մետաղների և քարերի գեղարվեստական մշակման,

7) մեքենաշինական արտադրության կազմակերպման, տեխնոլոգիաների կիրառման և գիտաարտադրական, փորձարարական խնդիրների լուծմանը:

 

5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.

1) մեքենաշինական տարատեսակ օբյեկտներ, տեխնոլոգիական սարքավորանքներ,

2) տեխնոլոգիական սարքավորանքներ, գործիքաշինական տեխնիկա և ավտոմատացման միջոցներ,

3) արտադրական և տեխնոլոգիական գործընթացներ ու նոր տեխնոլոգիաներ,

4) նյութերի գեղարվեստական մշակման արդիական գործընթացների մշակում, գեղարվեստական մշակման սարքավորանքների արտադրության և հավաքման արդիական գործընթացների մշակում, փորձանմուշների և շինվածքների գեղարվեստական համակարգչային նախագծում,

5) որակյալ արտադրանք թողարկելու համար տեխնոլոգիական համակարգերի տեղեկատվություն, չափագիտություն, ախտորոշում և կառավարում ապահովող միջոցներ,

6) նորմավորող-տեխնիկական փաստաթղթեր, ստանդարտացման և հավաստագրական համակարգեր, մեքենաշինական արտադրանքի փորձարկման և որակի ստուգման եղանակներ ու միջոցներ:

 

6. Մասնագիտական գործունեության տեսակները.

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները`

 

1) նախագծա-կոնստրուկտորական,

2) արտադրական-տեխնոլոգիական,

3) կազմակերպական-կառավարչական,

4) շահագործողական,

5) գիտահետազոտական:

 

7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ ճարտարագիտության բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.

 

1) նախագծա-կոնստրուկտորական գործունեություն`

ա. առաջադրված չափանիշներից, նպատակային ֆունկցիաներից, սահմանափակումներից ելնելով` նախագծի նպատակների, խնդիրների ձևակերպման և լուծման նախապատվության բացահայտում,

բ. տարատեսակ տեխնոլոգիական սարքավորումների նախագծում,

գ. նյութերի գեղարվեստական մշակման ավտոմատացված արտադրական համակարգերի և դրանց տարրերի կառուցվածքային, գործառական և սկզբունքային սխեմաների կազմում,

դ. համակարգչային տեխնիկայի կիրառմամբ ավտոմատ կառավարման սխեմաների և համակարգի մոդելների կազմում,

ե. գեղարվեստական իրերի փորձանմուշների և շինվածքների գեղարվեստական համակարգչային նախագծում:

 

2) արտադրական-տեխնոլոգիական գործունեություն`

ա. մեխանիկական, տեխնոլոգիական, կոնստրուկտորական, շահագործման, գեղագիտական, տնտեսական պարամետրերը հաշվի առնելով` արտադրատեսակների նախագծերի և նրանց պատրաստման արդիական և օպտիմալ տեխնոլոգիական գործընթացների կազմում,

բ. արտադրանքի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի ընտրության համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,

գ. տեխնոլոգիական գործընթացների պարամետրերի ընտրության ու հաշվարկների ծրագրերի արդյունավետ կիրառում,

դ. արտադրական գործընթացների իրականացման համար նյութերի և սարքավորումների ընտրություն,

ե. թողարկվող արտադրանքի որակի ցուցանիշների չափման և ստուգման իրագործում,

զ. թողարկվող արտադրանքի և տեխնոլոգիական գործընթացների ստանդարտացում և հավաստագրում:

 

3) կազմակերպական-կառավարչական գործունեություն`

ա. համակազմի աշխատանքի կազմակերպում, տարակարծիքության պայմաններում վարչական որոշումների ընդունում,

բ. ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ պլանավորման և օպտիմալ վճիռների կայացման ժամանակ տարբեր պահանջների դեպքում (արժեք, որակ, անվտանգության և կատարման ժամկետներ) փոխզիջումային տարբերակի բացահայտում,

գ. արտադրանքի պահանջվող որակի ապահովման արտադրական և ոչ արտադրական ծախսերի գնահատում:

 

4) շահագործողական գործունեություն`

ա. մեխանամշակման համակարգերի գործունեության ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման տեղադրում, կարգաբերում և սպասարկում,

բ. սարքավորումների և գործիքային համակարգերի աշխատանքի սպասարկում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների մեթոդների և միջոցների ընտրություն:

 

5) գիտահետազոտական գործունեություն`

ա. մեքենաների, սարքավորումների և գեղարվեստական իրերի պատրաստման տեխնոլոգիական գործընթացների վերլուծություն, տեսական և փորձարարական հետազոտում,

բ. գիտական հետազոտություններում տեխնոլոգիական համակարգերի նախագծման, արտադրության և կառավարման ոլորտներում մաթեմատիկական մոդելների, մեթոդների, համակարգչային տեխնոլոգիաների կիրառում,

գ. մասնագիտական գործունեության օբյեկտների շահագործողական բնութագրերի չափումների մեթոդների և միջոցների ընտրություն:

 

8. Որակավորման պահանջները.

1) Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`

ա. մասնակցելու մեքենաշինության մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,

բ. կազմակերպելու նյութերի, միջոցների, սարքավորման, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,

գ. մասնակցելու մեքենաշինության գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,

դ. ուսումնասիրելու մեքենաշինությանն առնչվող մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթանալ բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,

ե. օգտվելու մեքենաշինության ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,

զ. կազմակերպելու իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը:

 

2) Բակալավրը պետք է իմանա`

ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերը, որոշումները, կարգադրությունները, մեթոդական և նորմատիվային նյութերը,

բ. գործող չափորոշիչները, բնագավառի սարքավորումների տեխնիկատնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաները, դրանց շահագործման կարգացույցները,

գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակները,

դ. աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի և շրջակա միջավայրի պաշտպանության նորմերը և կանոնները:

 

9. Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը

150400, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`

1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով,

2) մագիստրատուրայում` ստանալու մագիստրոսի որակավորման աստիճան,

 

II ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Դիմորդի նախորդող կրթական մակարդակը`

միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն:

 

11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`

միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:

 

III 150400, «ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Որակավորման պահանջները. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:

13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր մինիմումին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:

14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:

15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից`

 

1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ,

2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ,

3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մասնագիտական առարկաներ,

4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ,

5) Ֆակուլտատիվներ:

 

IV 150400 «ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Դասիչ|                  ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ                   |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|01.00|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ         |  34  |

|_____|________________________________________________________|______|

|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական - ԸՄԲ             |  49  |

|_____|________________________________________________________|______|

|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ                           |  29  |

|_____|________________________________________________________|______|

|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ                                |  37  |

|_____|________________________________________________________|______|

|05.00|Մասնագիտական - Մ                                        |  67  |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ամփոփիչ ատեստավորում                                    |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |ԸՆԴԱՄԵՆԸ                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Դասիչ| Դասընթացների անվանումները և  նրանց հիմնական բաժինները  |Կրեդիտ|

|_____|________________________________________________________|______|

|ԸՀՍՏԴ|Ընդհանուր հումանիտար և  սոցիալ-տնտեսագիտական առարկաներ  |  34  |

|ԿԲ   |                                                        |      |

|01.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|01.01|Հայոց պատմություն                                       |   4  |

|     |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու             |      |

|     |նշանակությունը: Հին և  միջնադարյան Հայաստանի            |      |

|     |պետականությունները: Քրիստոնեություն` որպես պետական կրոնի|      |

|     |ճանաչման և  հայոց գրերի գյուտի քաղաքական և              |      |

|     |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի|      |

|     |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և          |      |

|     |կողմնորոշումները: Արևելյան  Հայաստանի` Ռուսաստանին      |      |

|     |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական  |      |

|     |հոսանքները:  Ազատագրական խմբակներն ու                   |      |

|     |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը:   |      |

|     |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և  դասերը: Հայ |      |

|     |քաղաքական կուսակցությունների ձևավորումը  և              |      |

|     |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի    |      |

|     |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և  արդիականությունը: 1918 թ.|      |

|     |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը:      |      |

|     |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ      |      |

|     |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական  |      |

|     |և  քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային   |      |

|     |ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: |      |

|     |Հայաստանի և  ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի     |      |

|     |երրորդ հանրապետության և  կայացման ներքին և  արտաքին     |      |

|     |դժվարությունները, քաղաքական համակարգը:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.02|Հայոց լեզու և  հայ գրականություն                        |   4  |

|     |«Հայոց լեզու և  հայ գրականություն» դասընթացի նպատակն է  |      |

|     |ընդլայնել և  խորացնել ուսանողների գիտելիքներն ու        |      |

|     |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և      |      |

|     |մշակույթի դարավոր հարստության և  զարգացման արդի         |      |

|     |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և  |      |

|     |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական            |      |

|     |հմտություններ` փաստաթղթավարության և  մասնագիտական       |      |

|     |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով:       |      |

|     |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և  |      |

|     |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից:       |      |

|     |Հայ գրականության դասախոսությունները կրում են ակնարկային |      |

|     |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ  ու      |      |

|     |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև  հայ     |      |

|     |գրականության զարգացման օրինաչափությունների              |      |

|     |դրսևորումներ:                                           |      |

|     |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով  |      |

|     |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես   |      |

|     |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների     |      |

|     |ձևավորմանը,  մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է      |      |

|     |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական       |      |

|     |կապակցման, ոճաբանության, թարգմանության և                |      |

|     |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը`     |      |

|     |իբրև  հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և           |      |

|     |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն        |      |

|     |ստեղծելու կարողությունների զարգացման համար:             |      |

|     |Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են         |      |

|     |ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը`        |      |

|     |գործնական գրություններ և  ճարտարագիտական փաստաթղթեր     |      |

|     |կազմելու, ինչպես նաև  թարգմանություններ կատարելու,      |      |

|     |տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն        |      |

|     |խմբագրելու նպատակով:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

|01.03|Ռուսաց լեզու                                            |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական       |      |

|     |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և  ոճաբանությանը, |      |

|     |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել  գրավոր խոսքի      |      |

|     |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական   |      |

|     |տեքստերի թարգմանություն և  ծանոթացնել հիմնական          |      |

|     |հասկացություններին, ինչպես նաև  տեսության և  տեխնիկայի  |      |

|     |հիմունքներին: Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական,       |      |

|     |ճանաչողական և  վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի|      |

|     |տեքստեր գրելու և  կազմելու հմտություն (ռեֆերատ,         |      |

|     |անոտացիա, ամփոփագիր), տեխնիկական այլ տեքստեր կազմելու   |      |

|     |հմտություն: Թարգմանչական համարժեքություն և  փոխարինում, |      |

|     |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական       |      |

|     |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր`            |      |

|     |զեկուցագիր, պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն,   |      |

|     |աշխատանքային պլան, գործարար նամակագրություն` արտադրական,|      |

|     |վարչական հարցերով,առևտրական  նամակագրություն:           |      |

|_____|________________________________________________________|______|

|01.04|Օտար լեզու                                              |  10  |

|     |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար   |      |

|     |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն   |      |

|     |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և  ապահովելով|      |

|     |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,|      |

|     |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,|      |

|     |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է            |      |

|     |«դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը  |      |

|     |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում,            |      |

|     |ինքնակրթություն):                                       |      |

|     |Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական, իսկ|      |

|     |հաջորդ կիսամյակներում` ընդհանուր տեխնիկական ուսուցում:  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա                            |   4  |

|     |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք:        |      |

|     |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման         |      |

|     |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց            |      |

|     |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայության           |      |

|     |սահմանումները:  Փիլիսոփայության ֆունկցիաները:           |      |

|     |Փիլիսոփայության և  մյուս գիտությունների կապը:           |      |

|     |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության     |      |

|     |հանրակրթական և  մասնագիտական նշանակությունը:Մտքի ձև  և  |      |

|     |բովանդակություն: Մտքի ձևերը.   հասկացություն,           |      |

|     |դատողություն, մտահանգում: Բառ-հասկացություն,            |      |

|     |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները:  |      |

|     |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության    |      |

|     |տեսակները:  «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի |      |

|     |մասին ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում:     |      |

|     |Շարժման ձևերը:  Տարածություն և  ժամանակ:  Տարածության,  |      |

|     |ժամանակի և  շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: |      |

|     |Օրենք կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության և |      |

|     |պատճառականության սկզբունքները: Դինամիկական և            |      |

|     |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը):     |      |

|     |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան:            |      |

|     |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը       |      |

|     |մշակույթի պատմության մեջ: Բնական և  արհեստական միջավայր:|      |

|     |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք:   |      |

|     |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը  |      |

|     |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի          |      |

|     |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության   |      |

|     |ձևերը:  Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն:     |      |

|     |Ճանաչողություն և  գիտելիք: Ստեղծագործություն և  բնազդ:  |      |

|     |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: Գիտական|      |

|     |և  առօրյա ճանաչողություն:  Գիտական գիտելիքի կառուցվածքը:|      |

|     |Աշխարհի գիտական պատկերը: Գիտական ճանաչողության          |      |

|     |մեթոդները: Գիտության բարոյականությունը: Նյութական և     |      |

|     |գաղափարական հարաբերություններ: Հասարակական              |      |

|     |գիտակցություն. կառուցվածքը և  ձևերը:  Պետության         |      |

|     |հատկանիշները և  ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական   |      |

|     |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր):               |      |

|     |Ազգ-Պետություն-Մարդկություն:  Ժողովրդավարություն և      |      |

|     |իրավական պետություն: Ազատություն և  անհրաժեշտություն:   |      |

|     |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձնավորության      |      |

|     |բարոյական հիմքերը:  Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը:    |      |

|     |Մարդկության ապագան:                                     |      |

|     |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի առաջացման |      |

|     |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և  գիտական             |      |

|     |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը):      |      |

|     |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական   |      |

|     |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական            |      |

|     |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային       |      |

|     |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և  «Y»          |      |

|     |տեսություններ:  Մարդը և  աշխատանքը: Անձնավորության      |      |

|     |սոցիոլոգիական նկարագիրը: Մարդկային պահանջմունքների      |      |

|     |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային         |      |

|     |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և    |      |

|     |հոգեբանական գործոնները: Աշխատողի և  արտադրության        |      |

|     |պահանջներ. համատեղելիություն և  հակադրություն           |      |

|     |(հակասություններ): Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական |      |

|     |մթնոլորտը: Պաշտոնական և  ոչ-պաշտոնական                  |      |

|     |հարաբերություններ: Հասարակական կարծիքը որպես բարոյական  |      |

|     |հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ: Կառավարման             |      |

|     |սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը: Կառավարման      |      |

|     |հիմնական ոճերը:  Լիդերության հարցը: Ղեկավարի էթիկան:    |      |

|     |Կազմակերպության սոցիալական ծառայություն:                |      |

|_____|________________________________________________________|______|

|01.06|Իրավագիտություն                                         |   2  |

|     |Պետությունը և  իրավունքը. նրանց դերը հասարակական        |      |

|     |կյանքում: Իրավունքի նորմերը և  չափորոշիչ-իրավական       |      |

|     |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը:      |      |

|     |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ:    |      |

|     |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը  |      |

|     |և  ենթաօրենսդրական ակտերը:  Հայաստանի Հանրապետության    |      |

|     |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը:  Իրավախախտումը |      |

|     |և  իրավական պատասխանատվությունը:                        |      |

|     |Օրինականության և  կարգուկանոնի տեղը ժամանակակից         |      |

|     |հասարակությունում:  Իրավական պետություն. քաղաքացիական   |      |

|     |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը  |      |

|     |որպես պետության հիմնական օրենք: Մարդու և  քաղաքացու     |      |

|     |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի      |      |

|     |Հանրապետությունում, նրանց պաշտպանության երաշխիքները:    |      |

|     |Պետական իշխանության մարմինների համակարգը և  տեղական     |      |

|     |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության|      |

|     |տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային          |      |

|     |կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական |      |

|     |իրավահարաբերություն հասկացությունը:  Ֆիզիկական և        |      |

|     |իրավաբանական անձ: Սեփականության իրավունք:               |      |

|     |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և        |      |

|     |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում:              |      |

|     |Ժառանգական իրավունք: Ամուսնա-ընտանեկան                  |      |

|     |հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և  երեխաների   |      |

|     |փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները:           |      |

|     |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի:            |      |

|     |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային        |      |

|     |կարգապահությունը և  պատասխանատվությունը այն խախտելու    |      |

|     |դեպքում: Վարչական իրավախախտումները և  վարչական          |      |

|     |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը:   |      |

|     |Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար:      |      |

|     |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության |      |

|     |իրավական կարգավորման յուրահատկությունները:  Պետական     |      |

|     |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և  |      |

|     |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և  պետական        |      |

|     |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|01.07|Քաղաքագիտություն                                        |   2  |

|     |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և  մեթոդը:         |      |

|     |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և        |      |

|     |իշխանային հարաբերությունները:  Քաղաքականության դերն ու  |      |

|     |տեղը ժամանակակից հասարակության կյանքում:                |      |

|     |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական      |      |

|     |ուսմունքների պատմությունը:                              |      |

|     |Հայկական քաղաքական սովորույթները, ակունքները, սոցիալ    |      |

|     |մշակութային հիմնավորումները, պատմական դինամիկա:         |      |

|     |Ժամանակակից քաղաքագիտական դպրոցները:  Քաղաքացիական      |      |

|     |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը:    |      |

|     |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները       |      |

|     |Հայաստանում:                                            |      |

|     |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական    |      |

|     |իշխանություն:  Քաղաքական համակարգ: Քաղաքական            |      |

|     |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ   |      |

|     |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու             |      |

|     |գործընթացները:  Քաղաքական բախումներն ու նրանց լուծման   |      |

|     |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները:  Քաղաքական          |      |

|     |մենեջմենթ:                                              |      |

|     |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն |      |

|     |ու շարժումները:  Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական        |      |

|     |լիդերություն: Քաղաքականության սոցիալ մշակութային        |      |

|     |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և  միջազգային|      |

|     |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքական գործընթացի   |      |

|     |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության        |      |

|     |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում:|      |

|     |Քաղաքական իրականության իմացության մեթոդաբանությունը:    |      |

|     |Քաղաքական գիտելիքի մոդելները: Փորձնական քաղաքական       |      |

|     |գիտելիք: Քաղաքական վերլուծություն և  կանխատեսում:       |      |

|_____|________________________________________________________|______|

|01.08|Տնտեսագիտություն                                        |   4  |

|     |Տնտեսագիտության առարկան և  մեթոդները: Խնայողության      |      |

|     |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և  եկամտի       |      |

|     |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը:       |      |

|     |Պահանջարկ և  առաջարկ: Պետության տնտեսական դերը:         |      |

|     |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական              |      |

|     |անկայունություն. գործազրկություն և  ինֆլյացիա:          |      |

|     |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և   |      |

|     |ամբողջական առաջարկ:                                     |      |

|     |Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված  |      |

|     |ծավալը:  Բյուջետային դեֆիցիտը և  պետական պարտքը:        |      |

|     |Գանձարանային քաղաքականություն:  Փողը: Բանկերը:          |      |

|     |Վարկա-դրամական քաղաքականություն: Տնտեսական աճ:          |      |

|     |Միջազգային առևտուր:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|01.09|Ֆիզիկական կուլտուրա                                     |   -  |

|     |ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի      |      |

|     |ուսումնառության բոլոր տարիներին և  իրականացվում է       |      |

|     |պարտադիր և  ինքնուրույն պարապմունքների ձևով:            |      |

|     |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին,2-րդ և  3-րդ|      |

|     |կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով; Բժշկական քննության|      |

|     |անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են մարզական      |      |

|     |մասնագիտական խմբերում ըստ մասնագիտությունների` Վ/բոլ,   |      |

|     |Բ/բոլ, Ս/թենիս, ատլետիզմ, ծանրամարտ, լող, ռիթմիկ        |      |

|     |մարմնամարզություն, ձեռնամարտ: Առողջության կողմից        |      |

|     |շեղումներ ունեցող ուսանողները տեղավորվում են հատուկ և   |      |

|     |բուժական խմբերում; Առավել լավ պատրաստականություն ունեցող|      |

|     |ուսանողները, ինչպես նաև  բարձր կուրսերի ուսանողները     |      |

|     |մարզվում են մարզական կատարելագործման խմբերում շաբաթը    |      |

|     |6-12 ժամ ժամաքանակով: Գնահատման համակարգը ընդգրկում է   |      |

|     |ուսանողի տեսական մասի յուրացման աստիճանը մինչև  20      |      |

|     |միավոր:  Տեսական հարցումը համապատասխանում է կիսամյակում |      |

|     |տրված դասախոսական դասընթացին: Գործնական մասնագիտացված   |      |

|     |դասերից ուսանողը պարտավոր է հավաքել 30-50 միավոր:       |      |

|     |ՈՒսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում |      |

|     |է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և  տակտիկական գնահատման համալիր  |      |

|     |վարժությունների միջոցով, որը գնահատվում է մինչև  30     |      |

|     |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ`   |      |

|     |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և  81-100`       |      |

|     |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները        |      |

|     |հնարավորություն ունեն 100% հաճախման և  տեսական բաժնի    |      |

|     |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել    |      |

|     |լավ:                                                    |      |

|     |Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են     |      |

|     |լրացման:                                                |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸՄԲԴ |Ընդհանուր մաթեմատիկական և  բնագիտական առարկաներ         |  49  |

|ԿԲ   |                                                        |      |

|02.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|02.01|Մաթեմատիկա                                              |  18  |

|     |Գծային հանրահաշվի և  անալիտիկ երկրաչափության տարրերը:   |      |

|     |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի         |      |

|     |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ   |      |

|     |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի|      |

|     |ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ   |      |

|     |հավասարումներ: Թվային, ֆունկցիոնալ և  Ֆուրյեի շարքեր:   |      |

|     |Օպերացիոն հաշիվ:  Բազմապատիկ, կորագիծ և  մակերևութային  |      |

|     |ինտեգրալներ: Վեկտորական անալիզ:  Հավանականությունների   |      |

|     |տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն:            |      |

|_____|________________________________________________________|______|

|02.02|Ֆիզիկա                                                  |  12  |

|     |Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի |      |

|     |կինեմատիկա:  Դինամիկայի հիմնական հասկացությունները:     |      |

|     |Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Նյութական  |      |

|     |կետերի համակարգ, նրա դինամիկան: Պահպանման օրենքները:    |      |

|     |Համակարգի ազատության աստիճանների թիվը: Պինդ մարմնի      |      |

|     |կինեմատիկայի և  դինամիկայի տարրերը: Գալիլեյի            |      |

|     |հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության հատուկ   |      |

|     |տեսության տարրերը:                                      |      |

|     |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները:      |      |

|     |Մաքսվելի բաշխումը:  Իդեալական և  իրական գազեր,          |      |

|     |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ:         |      |

|     |Բարոմետրական բանաձև,  Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի|      |

|     |առաջին օրենքը:  Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական  |      |

|     |գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Մոլեկուլների     |      |

|     |ազատության աստիճանների թիվը: Ադիաբատ պրոցեսի            |      |

|     |հավասարումը: Ջերմունակություն, նրա կապը նյութի քվանտային|      |

|     |հատկությունների հետ: Ոչ հավասարակշիռ պրոցեսներ:         |      |

|     |Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը:                         |      |

|     |Էնտրոպիան ջերմադինամիկայում և  վիճակագրական ֆիզիկայում: |      |

|     |Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման երևույթների  |      |

|     |տեսության տարրերը:  Էլեկտրաստատիկ դաշտը, նրա            |      |

|     |պոտենցիալային բնույթը և  նրան բնորոշող մեծությունները:  |      |

|     |Էլեկտրական դիպոլ: Էլեկտրաստատիկ դաշտը նյութում,         |      |

|     |բևեռացման  մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ  |      |

|     |դաշտի էներգիան:  Հաղորդականության էլեկտրոնային          |      |

|     |տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ տեղամասի համար,|      |

|     |էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական դաշտ,   |      |

|     |նրան բնորոշող մեծությունները: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: |      |

|     |Լորենցի ուժ, Ամպերի ուժ, Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և  |      |

|     |շրջապտույտի թեորեմը մագնիսական դաշտի ինդոկցիայի համար:  |      |

|     |Նյութի մագնիսական հատկությունները: Ինդուկտիվություն:    |      |

|     |Մագնիսական դաշտի էներգիան: Փոփոխական դաշտեր և           |      |

|     |անընդհատության հավասարում:  Էլեկտրամագնիսական ինդուկցիա,|      |

|     |ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները   |      |

|     |դիֆերենցիալ և  ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց  |      |

|     |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր:|      |

|     |Մարող և  ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական  |      |

|     |ալիքներ: Խմբային արագություն:  Էլեկտրամագնիսական        |      |

|     |ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի        |      |

|     |էներգիան և  էներգիայի հոսքը: Ինտերֆերենց:               |      |

|     |Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, դիֆրակցիա:|      |

|     |Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: Ջերմային        |      |

|     |ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման օրենքը: Պլանկի|      |

|     |քվանտային վարկածը և  Պլանկի բաշխումը: Լուսաէֆեկտը և     |      |

|     |Կոմպտոնի երևույթը,  դրանց մեկնաբանումը ըստ քվանտային    |      |

|     |տեսության: Միկրոմասնիկների ալիքային հատկությունները,    |      |

|     |դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի հավասարումը, ալիքային    |      |

|     |ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և    |      |

|     |ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը    |      |

|     |պարզագույն համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան|      |

|     |և  նրա կիրառությունները:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|02.03|Քիմիա                                                   |   3  |

|     |Ատոմամոլեկուլային ուսմունք: Ատոմի կառուցվածքը:          |      |

|     |Պարբերական օրենքը և  պարբերական համակարգը: Քիմիական կապ |      |

|     |և  մոլեկուլի կառույցը: Ջերմաքիմիա:  Քիմիական կինետիկա և |      |

|     |հավասարակշռություն: Քիմիական ռեակցիաների ուղղության վրա |      |

|     |ազդող գործոնները: Լուծույթներ: Էլեկտրոլիտների           |      |

|     |լուծույթներ:  Օքսիդացման-վերականգնման ռեակցիաններ:      |      |

|     |Էլեկտրաքիմիա: Ջրի քիմիան: Մետաղների ընդհանուր           |      |

|     |հատկությունները: Պարբերական համակարգի S-տարրեր:         |      |

|     |Պարբերական համակարգի P-տարրեր: Պարբերական համակարգի     |      |

|     |d-տարրեր: Գաղափար բարձրամոլեկուլային միացությունների    |      |

|     |մասին:                                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|02.04|Ինֆորմատիկա                                             |  12  |

|     |Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի         |      |

|     |սկզբունքը, հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման       |      |

|     |սկզբունքը:                                              |      |

|     |Համակարգիչների նախագծման թվաբանական և  տրամաբանական     |      |

|     |հիմունքները:  Էլեկտրոնային փոստ: Կիրառական ծրագրային    |      |

|     |միջոցներ:                                               |      |

|     |Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր: Հակավիրուսային |      |

|     |ծրագրային միջոցներ: Արխիվացնող ծրագրային միջոցներ:      |      |

|     |Ալգորիթմ, ներկայացման եղանակները, դասակարգումը:         |      |

|     |ՊԱՍԿԱԼ լեզվի հիմնական օբյեկտները (այբուբենը, տվյալներ,  |      |

|     |գործողություններ հասկացությունները, փոփոխականների,      |      |

|     |հաստատունների ներկայացման ձևերը,  տիպերը, ստանդարտ      |      |

|     |ֆունկցիաներ, արտահայտություններ, Պասկալ ծրագրի          |      |

|     |կառուցվածքը:                                            |      |

|     |Գծային ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի   |      |

|     |օպերատորներ):                                           |      |

|     |Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում (պայմանական, անպայման|      |

|     |անցման և  CASE օպերատորներ):                            |      |

|     |Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FOR, WHILE, REPEAT):    |      |

|     |Ներդրված ցիկլեր:                                        |      |

|     |Միաչափ և  երկչափ զանգվածների մշակում: Պրոցեդուրա և      |      |

|     |ֆունկցիա:                                               |      |

|     |Տվյալների ոչ ստանդարտ տիպեր (տող տիպ, գրառումներ):      |      |

|     |Ֆայլերի մշակում:                                        |      |

|     |Էկրանի ղեկավարումը տեքստային և  գրաֆիկական ռեժիմներում: |      |

|     |Ստեղնաշարի, տպող սարքի և  ձայնային սարքավորման          |      |

|     |ղեկավարում:                                             |      |

|     |C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ,     |      |

|     |բանալի բառեր, մեկնաբանություններ):                      |      |

|     |Պայմանի օպերատորներ (if...else, if...else...if...):     |      |

|     |Պայման գործողություն ?: Switch օպերատոր:                |      |

|     |Ցիկլային ծրագրերի կազմակերպում(do-while, for): Ներդրված |      |

|     |ցիկլեր:                                                 |      |

|     |Զանգվածների մշակում: Սիմվոլային տողեր:                  |      |

|     |Կառուցվածքներ և  միավորումներ: Կառուցվածքների           |      |

|     |զանգվածներ:                                             |      |

|     |Ցուցիչներ: Ֆունկցիաներ:                                 |      |

|     |Առանց պարամետրերի և  պարամետրերով մակրոսներ:            |      |

|     |Օբյեկտային կողմորոշմամբ ծրագրավորման սկզբունքների       |      |

|     |իրականացումը C++-ում:                                   |      |

|     |Դաս, օբյեկտ: Դասի սեկցիաները:                           |      |

|     |Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային ներմուծում-արտածում  |      |

|     |(cin, cout):                                            |      |

|     |Ֆունկցիաների վերաբեռնում: Կոնստրուկտոր և  դեստրուկտոր:  |      |

|     |                                                        |      |

|     |Օբյեկտների փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից      |      |

|     |օբյեկտների վերադարձնումը:                               |      |

|     |Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ: This ցուցիչ: Դինամիկ  |      |

|     |հիշողություն:  New և  delete օպերատորներ:               |      |

|     |Հղումներ: Հղումների փոխանցումը ֆունկցիաներին:           |      |

|     |Ժառանգում: Դասերի ընտանիք և  պոլիմորֆիզմ:               |      |

|     |Վիրտուալ ֆունկցիաներ: Դինամիկ պոլիմորֆիզմ:              |      |

|     |Շաբլոնային ֆունկցիաներ և  դասեր:                        |      |

|     |Լոկալ, գլոբալ և  դինամիկ փոփոխականներ: Ստատիկ           |      |

|     |փոփոխականներ:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|02.05|Բնապահպանություն                                        |   4  |

|     |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը     |      |

|     |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ:         |      |

|     |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր        |      |

|     |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացիա:   |      |

|     |Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական         |      |

|     |լիմիտավորող էկոլոգիական ֆակտորները, օպտիմումի օրենքը:   |      |

|     |Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության|      |

|     |մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը:                        |      |

|     |Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա  |      |

|     |միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Արդյունաբերական|      |

|     |և  կենցաղային թափոններ, նրանց վնասազերծումը և  թաղումը: |      |

|     |Կեղտաջրերի մաքրումը:                                    |      |

|     |Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի    |      |

|     |աղտոտումը հանքավայրերի հետախուզման և  հանքավայրերի      |      |

|     |շահագործման աշխատանքների դեպքում և  միջավայրի           |      |

|     |պաշտպանության միջոցները:                                |      |

|     |Միջավայրի պաշտպանությունը սև  և  գունավոր մետալուրգիայի |      |

|     |արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության         |      |

|     |միջոցները:                                              |      |

|     |Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, ռացիոնալ         |      |

|     |բնօգտագործում:                                          |      |

|     |Բնօգտագործման կառավարման կազմակերպա-իրավական հիմքերը:   |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման