Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(65-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(65-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|ԸԲ ԿԲ|Ընդհանուր բնագավառի առարկաներ                           |  33  |

|04.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.01|Համակարգչային նախագծում                                 |   2  |

|     |Հանգույցի կառուցվածքի ուսումնասիրությունը: Ստանդարտ և   |      |

|     |օրիգինալ մանրակներ: Հանգույցի առանձին մանրակների        |      |

|     |երկրաչափական եռաչափ մոդելների կառուցումը և  դրանց       |      |

|     |պահպանումը բլոկների տեսքով: Բլոլների գրադարան:          |      |

|     |Մանրակների կարգաբերումը տարածության մեջ ըստ հանգույցի   |      |

|     |հավաքման սխեմայի:  Հանգույցի հավաքման գծագրերի          |      |

|     |ձևավորման  ավտոմատացված ռեժիմը և  այդ գծագրերին         |      |

|     |ներկայացվող հիմնական պահանջները: Հավաքման գծագրերի      |      |

|     |տպագրման առանձնահատկությունները: Հավաքման գծագրերի      |      |

|     |ընթերցումը` մասնատում:                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|04.02|Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա                       |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ գիտելիքներ         |      |

|     |մետաղների դասակարգման, հատկությունների, սև  և  գունավոր |      |

|     |մետաղների արտադրության, ձուլումով, ճնշմամբ մշակումով,   |      |

|     |եռակցումով նախապատրաստվածքների և  առարկաների ստացման    |      |

|     |տեխնոլոգիական գործընթացների, օգտագործվող                |      |

|     |սարքավորումների, կոմպլեքսային մեքենայացման և  տեխնիկական|      |

|     |վերահսկողության վերաբերյալ:                             |      |

|     |Դասընթացի հիմնական բաժիններն են` թուջի, պողպատի, պղնձի, |      |

|     |ալյումինի, տիտանի և  մագնեզիումի արտադրության           |      |

|     |տեխնոլոգիական գործընթացները: Միանգամյա, կիսահաստատուն և |      |

|     |հաստատուն ձուլաձևերում  սև  և  գունավոր մետաղների       |      |

|     |համաձուլվածքներից ձուլվածքների ստացման                  |      |

|     |առանձնահատկությունները և  կիրառման բնագավառները:        |      |

|     |Մետաղների տաք և  սառը ճնշումով մշակման հիմունքները:     |      |

|     |Գլոցումով, մամլումով, քարշումով, կռումով, տաք և  սառը   |      |

|     |ծավալային դրոշմումով, թիթեղային դրոշմումով              |      |

|     |նախապատրաստվածքների և  առարկաների ստացման տեխնոլոգիական |      |

|     |գործընթացները և  հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները:|      |

|     |Հալումով և  ճնշման տակ եռակցման տեխնոլոգիական           |      |

|     |գործընթացները: Մետաղների հրային կտրման ժամանակակից      |      |

|     |մեթոդները:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|04.03|Տեսական մեխանիկա                                        |   9  |

|     |Դասընթացը, որպես ֆիզիկա-մաթեմատիկական շարքի հիմնական    |      |

|     |առարկա, ընդգրկված է մեխանիկական ճարտարագիտական          |      |

|     |մասնագիտությունների ուսումնական ծրագրերի բնագավառի      |      |

|     |կրթաբլոկում: Այն հնարավորություն կնձեռի ապագա           |      |

|     |ճարտարագետներին` ծանոթանալու մեխանիկայի օրենքներին և    |      |

|     |օրինաչափություններին, դրանց կիրառությամբ տեխնիկական     |      |

|     |օբյեկտների հաշվարկների հիմունքներին: Դասավանդվող նյութը |      |

|     |հիմք է հանդիսանում «Մեխանիզմների և  մեքենաների          |      |

|     |տեսություն», «Մեխանիկական համակարգերի դինամիկա»և  այլ   |      |

|     |դասընթացները յուրացնելու համար:                         |      |

|     |Դասընթացում ուսումնասիրվում են ստատիկայի և  կետի        |      |

|     |կինեմատիկայի, պինդ մարմնի կինեմատիկայի և  դինամիկայի    |      |

|     |հիմնահարցերը:                                           |      |

|_____|________________________________________________________|______|

|04.04|Նյութերի դիմադրություն                                  |   8  |

|     |Դասընթացը, որպես ֆիզիկա-մաթեմատիկական շարքի հիմնական    |      |

|     |առարկա, ընդգրկված է մեխանիկական ճարտարագիտական          |      |

|     |մասնագիտությունների ուսումնական ծրագրերի բնագավառի      |      |

|     |կրթաբլոկում: Այն հնարավորություն կընձեռի ապագա          |      |

|     |ճարտարագետներին` կատարելու բարդ շահագործման պայմաններում|      |

|     |աշխատող տարբեր հատկություններով նյութերից պատրաստված    |      |

|     |տարրերի ամրության և  կոշտության հաշվարկներ:  Դասավանդվող|      |

|     |նյութը հիմք է հանդիսանում «Մեքենաների մասեր»,           |      |

|     |«Մեքենաների նախագծում», «Կիրառական առաձգականություն և   |      |

|     |պլաստիկություն» և  այլն:                                |      |

|     |Դասընթացում ներառված են հետևյալ  թեմաները` «Առանցքային  |      |

|     |ձգում կամ սեղմում», «Հարթ պատկերների երկրաչափական       |      |

|     |բնութագրերը», «Կետի լարվածային վիճակ», «Ամրության       |      |

|     |տեսությունները», «Հարթ լայնական ծռում», «Նորմալ և       |      |

|     |շոշափող լարումների էպյուրների կառուցման օրինակներ»,     |      |

|     |«Տեղափոխությունները ծռման դեպքում», «Ստատիկորեն         |      |

|     |անորոշելի հեծանների հաշվարկը», «Բարդ դիմադրություն»,    |      |

|     |«Կայունություն»:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.05|Մեխանիզմների և  մեքենաների տեսություն և  ԿՆ             |   8  |

|     |Դասընթացը նպատակաուղղված է մեխանիզմների դասակարգման և   |      |

|     |վերլուծության խնդիրների լուծման մեթոդների մշակմանը: Այն |      |

|     |հիմք է հանդիսանում ճարտարագետ մեխանիկների,              |      |

|     |մեքենաշինարարների և  տրանսպորտային համակարգերի          |      |

|     |ճարտարագետների մի շարք մասնագիտական առարկաների յուրացման|      |

|     |համար: Դասընթացը ներառում է մեխանիզմների կառուցվածքային,|      |

|     |կինեմատիկ, ուժային և  դինամիկ վերլուծության խնդիրները:  |      |

|     |Դիտարկվող խնդիրների լուծումները ներկայացված են գծագրական|      |

|     |և  վերլուծական եղանակներով, ինչը հնարավորություն է      |      |

|     |ընձեռում համակարգիչների օգտագործմամբ ընդլայնել          |      |

|     |ուսումնասիրվող մեխանիզմների անվանացանկը:                |      |

|_____|________________________________________________________|______|

|04.06|Թերմոդինամիկա և  ջերմափոխանակում                        |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողին տալ հիմնարար գիտելիքներ   |      |

|     |տեխնիկական թերմոդինամիկայի և  ջերմազանգվածափոխանակության|      |

|     |տեսական դրույթների և  դրանց գործնական կիրառման          |      |

|     |եղանակների վերաբերյալ:                                  |      |

|     |Թերմոդինամիկայի առարկան: Թերմոդինամիկական համակարգ,     |      |

|     |վիճակի պարամետրեր և  հավասարումներ: Թերմոդինամիկական    |      |

|     |պրոցես: Գազեր և  գազային խառնուրդներ:  Թերմոդինամիկայի  |      |

|     |առաջին օրենքը: Ջերմություն և  աշխատանք: Պրոցեսի արտաքին |      |

|     |աշխատանքը: Ներքին էներգիա: Էնթալպիա: Հակադարձելի և      |      |

|     |անհակադարձելի պրոցեսներ: Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը:|      |

|     |Ցիկլեր, Կառնոյի հակադարձելի, անհակադարձելի և  հակառակ   |      |

|     |ցիկլերը: Էնտրոպիա: Ֆազային անցումներ: Երկֆազ համակարգեր:|      |

|     |Ջրային գոլորշի: Հեղուկ-շոգի համակարգ, P-V և  T-S        |      |

|     |դիագրամներ:  Ջրային գոլորշու հատկությունները և  վիճակի  |      |

|     |հավասարումը: Ջրային գոլորշու վիճակի փոփոխության         |      |

|     |պրոցեսները: Գազերի և  շոգու հոսքի և  դրոսելման          |      |

|     |պրոցեսները: Խառնման պրոցեսներ: Սեղմման պրոցեսներ:       |      |

|     |Ջերմային շարժիչների ցիկլերի վերլուծություն: Մխոցային    |      |

|     |ներքին այրման շարժիչների ցիկլեր: Ներքին այրման մխոցավոր |      |

|     |շարժիչների ցիկլերի համեմատությունը: Ջերմափոխանակության  |      |

|     |ձևերը:  Ջերմահաղորդականություն: Կոնվեկտիվ               |      |

|     |ջերմափոխանակություն:  Ջերմատվությունը և  հիդրավլիկական  |      |

|     |դիմադրությունը խողովակներում ու ջրանցքներում հեղուկների |      |

|     |հարկադրական շարժման դեպքում, խողովակների և              |      |

|     |խողովակափնջերի լայնական հարկադրական ողողման դեպքում:    |      |

|     |Ջերմատվությունը հեղուկների ազատ շարժման դեպքում:        |      |

|     |Ջերմատվությունը ֆազային փոփոխության դեպքում:            |      |

|     |Ճառագայթային ջերմափոխանակություն: Ճառագայթային          |      |

|     |ջերմափոխանակության հիմնական օրենքները: Ճառագայթային     |      |

|     |ջերմափոխանակությունը հարթ զուգահեռ մակերևույթների       |      |

|     |միջև:  Ճառագայթային ջերմափոխանակությունը մարմնի և  նրա  |      |

|     |թաղանթի միջև:  Ճառագայթային ջերմափոխանակությունը        |      |

|     |տարածության մեջ կամայականորեն դասավորված երկու          |      |

|     |մարմինների միջև:  Ճառագայթային ջերմափոխանակությունը     |      |

|     |էկրանի առկայության դեպքում: Բարդ ջերմափոխանակություն:   |      |

|     |Ջերմափոխանակության ապարատներ:                           |      |

|_____|________________________________________________________|______|

|Մ ԿԲ |Մասնագիտական առարկաներ                                  |  39  |

|05.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.01|Մասնագիտության ներածություն                             |   1  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողներին համալսարանի |      |

|     |և  ֆակուլտետի կառուցվածքին և  կանոնադրությանը:          |      |

|     |Համալսարանի կառուցվածքը, համալսարանի կանոնադրությունը,  |      |

|     |ուսանողների հիմնական իրավունքներն և                     |      |

|     |պարտականություններն, ուսուցման կրեդիտային և  գիտելիքների|      |

|     |հսկման և  ստուգման ռեյթինգային համակարգերի              |      |

|     |առանձնահատկությունները, ուսանողական նպաստների և  պետական|      |

|     |կրթաթոշակների հատկացման ընթացակարգը, ֆակուլտետի         |      |

|     |կառուցվածքը և  ընտրած մասնագիտության                    |      |

|     |առանձնահատկությունները:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.02|Հեղուկների և  գազերի կիրառական մեխանիկա և  ԿԱ           |   5  |

|     |Դասընթացը հնարավորություն կնձեռի ապագա ճարտարագետներին` |      |

|     |ծանոթանալու տեխնիկական օբյեկտներում հեղուկների և  գազերի|      |

|     |շարժման օրինաչափություններին և  դրանց հաշվարկման        |      |

|     |հիմնախնդիրներին:                                        |      |

|     |Դասընթացում ներառված են հետևյալ  թեմաները` Հեղուկ       |      |

|     |միջավայրի կինեմատիկա, Իդեալական հեղուկի դինամիկա,       |      |

|     |Հիդրոստատիկա, Իրական հեղուկի դինամիկա և  Գազերի         |      |

|     |դինամիկա:                                               |      |

|_____|________________________________________________________|______|

|05.03|Էլեկտրոնիկա                                             |   4  |

|     |Դասընթացը ուսանողներին տալիս է ժամանակակից թվային և     |      |

|     |ուժային էլեկտրոնային համակարգերի բաղադրիչների կառուցման |      |

|     |և  ուսումնասիրման համար հիմնարար գիտելիքներ: Դասընթացի  |      |

|     |յուրացումը հնարավորություն կընձեռի` ձեռք բերելու թվային |      |

|     |և  անալոգային համակարգերի հանգույցների նախագծման        |      |

|     |հմտություններ` օգտվելով էլեկտրոնային համակարգերի        |      |

|     |նախագծման համակարգչային ծրագրերից, որը հնարավորություն  |      |

|     |կտա` լուծելու կիրառական մեխանիկայի բնագավառում          |      |

|     |տարաբնույթ ավտոմատացման խնդիրներ:                       |      |

|     |Դասընթացում դիտարկվում են կիսահաղորդչային սարքեր` դիոդ, |      |

|     |տրանզիստոր, տիրիստոր (դրանց տարատեսակները), անալոգային  |      |

|     |և  թվային շղթաներ` ուժեղարարներ, սինուսոիդալ ազդանշանի  |      |

|     |գեներատորներ, ուղղիչներ, հաստատուն և  փոփոխական հոսանքի |      |

|     |կերպափոխիչներ, ինտեգրալ գործութային սխեմաներ,           |      |

|     |տրամաբանական էլեմենտներ, իմպուլսների գեներատորներ,      |      |

|     |տրիգերներ և  հիշողությամբ ինտեգրալ սխեմաներ,            |      |

|     |միկրոպրոցեսորներ և  միկրոպռոցեսորային համակարգեր:       |      |

|_____|________________________________________________________|______|

|05.04|Մեխանիկական համակարգերի դինամիկա և  ԿԱ                  |   5  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`   |      |

|     |ծանոթանալու տեխնիկայում կիրառվող մեքենաների հետազոտման  |      |

|     |և  նախագծման ժամանակակից մեթոդներին` ըստ դինամիկական    |      |

|     |չափանիշների:                                            |      |

|     |Դասընթացում ներառված են հետևյալ  թեմաները` «Առաձգական   |      |

|     |օղակներով մեխանիզմների դինամիկական մոդելների կազմում և  |      |

|     |հետազոտում», «Մեխանիզմների թրթռապաշտպանություն»,        |      |

|     |«Մեխանիզմների զանգվածների հավասարակշռում», «Մեխանիզմների|      |

|     |ոչ կայունացված շարժումների կարգավորում», «Մեքենաների    |      |

|     |դինամիկական հետազոտում շփման ուժերի հաշվառմամբ»:        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.05|Փորձարարական մեխանիկա                                   |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողին ծանոթացնել լարումների,    |      |

|     |դեֆորմացիաների, տեղափոխությունների և  ճիգերի որոշման    |      |

|     |փորձարարական եղանակներին:                               |      |

|     |Փորձարարական մեխանիկայի եղանակները հիմնված են           |      |

|     |էլեկտրական, ջերմային, երկրաչափական, օպտիկական էֆեկտների |      |

|     |օգտագործման վրա, որոնք զուգորդում են մարմնի             |      |

|     |դեֆորմացիային: Փորձարարական ավանդական եղանակների հետ    |      |

|     |մեկտեղ դասընթացում դիտարկվում են թենզաչափումը,          |      |

|     |բևեռացման  օպտիկական եղանակը, Մուարի շերտերի եղանակը:   |      |

|_____|________________________________________________________|______|

|05.06|Փորձարարական տվյալների մշակման մեթոդներ                 |   2  |

|     |Դասընթացի նպատակն է փորձարարական տվյալների մաթեմատիկական|      |

|     |մշակման մեթոդների ուսումնասիրումը և  կիրառումը:         |      |

|     |Ընդգրկում է հետևյալ  բաժինները. փորձերի կատարման        |      |

|     |առանձնահատկությունները և  ստացվող արդյունքների          |      |

|     |համախմբերի տեսակները (միաչափ, բազմաչափ), բաշխման շարքերի|      |

|     |կազմումը, բաշխման օրենքներ, նորմալ բաշխման օրենք և  դրա |      |

|     |կառուցման եղանակները, վստահական միջակայքեր, բաշխման     |      |

|     |օրենքի ստացման եղանակները, փորձարարական տվյալների       |      |

|     |մշակման կորելյացիոն մեթոդները, երկչափ և  բազմաչափ       |      |

|     |կորելյացիա, Ժամանակային շարքեր և  դրանց ուղղման         |      |

|     |մեթոդները, Նվազագույն քառակուսիների մեթոդ և  դրա        |      |

|     |կիրառումները, կենսաբժշկական գործընթացների տվյալների     |      |

|     |մշակման ավտոմատացման մեթոդներ միաչափ և  բազմաչափ        |      |

|     |խնդիրների շրջանակներում:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|05.07|Մեքենաների մասեր և  ԿԱ                                  |   7  |

|     |Դասընթացի նպատակն է մեքենաների տարրերի և  հանգույցների  |      |

|     |հաշվարկման և  նախագծման ժամանակակից գիտական հիմունքներին|      |

|     |ծանոթացումը:                                            |      |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները`             |      |

|     |«Մեքենամասերի աշխատունակության չափանիշները»,            |      |

|     |«Մեխանիկական փոխանցումներ», «Մեխանիկական միացումներ»,   |      |

|     |«Պտտական շարժումը սպասարկող մեքենամասերի և  հանգույցների|      |

|     |նախագծումը»:                                            |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|Նախագծում և  ԿՆ                                         |   7  |

|     |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ուսանողին մեխանիկական    |      |

|     |համակարգերի նախագծման ժամանակակից մեթոդների և  նրանց    |      |

|     |պարամետրերի լավարկման մաթեմատիկական մոդելների հետ:      |      |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները. Ատամնավոր   |      |

|     |մեխանիզմների նախագծում, Բռնցքավոր մեխանիզմների          |      |

|     |նախագծում, Լծակային մեխանիզմների նախագծում:             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.09|Համակարգային վերլուծություն և  ծրագրավորում             |   3  |

|     |Դասընթացի նպատակը համակարգային վերլուծության            |      |

|     |սկզբունքների, հիմնական հասկացությունների և  միջոցների   |      |

|     |ուսումնասիրումն է, ինչպես նաև  համակարգերի մոդելների,   |      |

|     |դրանց տեսակների հետազոտումն ու կիրառական ասպեկտների     |      |

|     |պարզաբանումը:                                           |      |

|     |Համակարգային վերլուծության հիմունքները, համակարգերի     |      |

|     |հետազոտման մեթոդները; պարզագույն գործողությունների      |      |

|     |մաթեմատիկական մոդելների կառուցումը:  մաթեմատիկական      |      |

|     |ծրագրավորում; գծային ծրագրավորում (սիմպլեքս եղանակ);    |      |

|     |երկակի խնդիրներ, ոչ գծային ծրագրավորում (Լագրանժի       |      |

|     |եղանակ); դինամիկական ծրագրավորում (կարճագույն ճանապարհի |      |

|     |որոշման խնդիրը, ռեսուրսների բաշխման խնդիրը, համակարգերի |      |

|     |ըստ հուսալիության օպտիմալ նախագծման խնդիրը,             |      |

|     |տրանսպորտային խնդիրը):                                  |      |

|_____|________________________________________________________|______|

|ՄՄ ԿԲ|Մասնագիտացման առարկաներ                                 |  32  |

|06.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|     |       200.100-1 «Կենսատեխնիկական և  բժշկական սարքեր ու |      |

|     |                        համակարգեր»                     |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Անատոմիա և  ֆիզիոլոգիա                                  |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել անատոմիան  |      |

|     |և  ֆիզիոլոգիան որպես մարդկության դարավոր, էվոլյուցիոն   |      |

|     |զարգացման գիտական տեսություն:                           |      |

|     |Դասընթացում դիտարկվում են Մարդու կազմությունը, նրա      |      |

|     |օրգանիզմի կառուցվածքի ամբողջականությունն ու             |      |

|     |փոխկապակցվածությունը: Գունային ցուցանիշը, դրա կլինիկական|      |

|     |նշանակությանը: Հեմոստազը, դրա կենսաբանական              |      |

|     |նշանակությունը:  Մարդու օրգանիզմում արյան շրջանառության |      |

|     |դերը, նշանակությունը, իրականացման և  շրջանառության      |      |

|     |սկզբունքը: ԷՍԳ, դրա կլինիկական նշանակությունը: Սրտի     |      |

|     |աշխատանքի կարգավորման, անոթների լուսանցքի նյարդային     |      |

|     |կարգավորման մեխանիզմները:  Հեմոդինամիկայի հարցերը, դրանց|      |

|     |կապը հիդրոդինամիկայի հետ: Շնչառությունը, դրա դերը       |      |

|     |մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար:          |      |

|     |Գազափոխանակությունը թոքերում և  հյուսվածքներում, դրա    |      |

|     |մեխանիզմը, շնչառության նյարդահումորալ կարգավորումը,     |      |

|     |մարդու և  կենդանիների ստամոքսի ուսումնասիրման           |      |

|     |եղանակները, պանկրեասի հյութազատության կարգավորումը,     |      |

|     |բարակ աղիների հյութի բաղադրությունը և  նշանակությունը,  |      |

|     |էներգիայի փոխանակման հետ կապված հարցերը:                |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Կենսամեխանիկա                                           |   7  |

|     |Դասընթացը նախատեսված է կենսաբժշկական ճարտարագիտության   |      |

|     |էլեկտրոնային և  մեխանիկական սարքեր ուսումնասիրող և      |      |

|     |շահագործող բակալավրական ծրագրով ուսանողների համար:      |      |

|     |Արդիական գիտելիքների և  ուսումնասիրությունների          |      |

|     |մակարդակով ներկայացվում են կենսամեխանիկայի              |      |

|     |ճարտարագիտական հարցերը և  հիմնախնդիրները մարդու ոչ միայն|      |

|     |հենաշարժողական ապարատի, այլև  կենսաբանական այլ          |      |

|     |համակարգերի վերաբերյալ: Դասընթացի յուրացումը            |      |

|     |հնարավորություն, ձիրքեր և  հմտություններ է ապահովում`   |      |

|     |բժշկության բնագավառում ճարտարագիտական գործունեություն   |      |

|     |ծավալելու համար:                                        |      |

|     |Շարադրվում են ուսումնասիրվող կենսաբանական համակարգերի   |      |

|     |կառուցվածքը, մեխանիկական բնութագրերը և  հատկությունները |      |

|     |և  դրանց հաշվարկային սխեմաները և  մաթեմատիկական         |      |

|     |մոդելները: Դիտարկվում են կենսաբանական հյուսվածքները և   |      |

|     |հեղուկները, հենաշարժողական ապարատը:                     |      |

|     |Ներկայացվում են` սիրտը, անոթային համակարգը, տեսողական և |      |

|     |լսողական ապարատները, անդաստակային ապարատը, դրանց        |      |

|     |հաշվարկային սխեմաները և  մաթեմատիկական մոդելները:       |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Վերականգնողական տեխնիկա                                 |   4  |

|     |Դասընթացը նախատեսված է կենսաբժշկական ճարտարագիտության   |      |

|     |էլեկտրոնային և  մեխանիկական սարքեր ուսումնասիրող և      |      |

|     |շահագործող բակալավրական ծրագրով ուսանողների համար և     |      |

|     |լուսաբանում է մարդու կենսաբանական հյուսվածքների,        |      |

|     |օրգանների և  դրանց գործառույթների վերականգնման          |      |

|     |խնդիրները: Այն ապահովում է մասնագիտական որակների        |      |

|     |կազմավորումը ճարտարագետի գիտելիքները վերականգնողական    |      |

|     |մեխանիկական համակարգերի ստեղծման, ուսումնասիրության և   |      |

|     |շահագործման բնագավառում:                                |      |

|     |Շարադրվում են կենսաբանական հյուսվածքները և  համակարգերը |      |

|     |փոխարինող արհեստական նյութերի ստեղծումը, մասնավորապես`  |      |

|     |պատվաստների (իմպլանտանտների) նյութերի ինտեգրալ          |      |

|     |բնութագրերը, էնդոպրոթեզների պոլիմերային և  կոմպոզիտային |      |

|     |նյութերը և  դրանց կիրառությունը անոթային                |      |

|     |վիրաբուժությունում, հոդերի և  կապանների պրոթեզներում,   |      |

|     |ակնաբուժությունում:                                     |      |

|     |Դասընթացը լուսաբանում է մարդու օրգանիզմի համակարգերը և  |      |

|     |դրանց տարրերը փոխարինող վերականգնողական սարքերի         |      |

|     |կառուցվածքի և  գործառույթների հետ առնչվող հարցերը:      |      |

|     |Ներկայացվում են արհեստական օրգանների կենսամեխանիկան`    |      |

|     |սրտի արհեստական փականներ, արյան օժանդակ շրջանառություն, |      |

|     |էլեկտրասրտախթանիչներ, արհեստական սիրտ, թոքեր և  այլն»:  |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Կենսատեխնիկական և  բժշկական գործընթացների մոդելավորում  |   4  |

|     |Դասընթացի նպատակն է` մաթեմատիկական մոդելավորման         |      |

|     |մեթոդների կիրառումը կենսաբժշկական գործընթացում:         |      |

|     |Դասընթացը ընդգրկում է հետևյալ  բաժինները. մաթեմատիկական |      |

|     |մոդելավորման տեսության տարրերը, հասկացությունները,      |      |

|     |նմանակային մոդելավորում և  դրա կիրառումը կենսաբժշկական  |      |

|     |գործընթացներում, վիճակագրական մոդելավորում և  դրա       |      |

|     |մեթոդաբանության օգտագործումը, մաթեմատիկական մոդելավորում|      |

|     |և  կենսաբժշկական վիրտուալ փորձարկումների մեթոդի մշակում,|      |

|     |բազմանդամային մոդելավորում, գիտափորձի պլանավորման       |      |

|     |տեսության կիրառում կենսաբժշկական գործընթացներում,       |      |

|     |վերջույթների կոտրվածքների գոտում ընթացող երևույթների    |      |

|     |մաթեմատիկական մոդելավորման մեթոդների ստեղծումը,         |      |

|     |վերջույթների կոտրվածքների արագացված բուժման             |      |

|     |մաթեմատիկական մոդելի ստեղծումն ըստ Իլիազարովի մեթոդի,   |      |

|     |էլեկտրասրտագրի (ԷԿԳ) վերծանման մեթոդների ստեղծումը,     |      |

|     |Էլեկտրասրտագրի տվյալների մշակման համակարգչային          |      |

|     |եղանակների ստեղծումը, ըստ էլեկտրասրտագրի տվյալների` սրտի|      |

|     |աշխատանքի խախտումների մաթեմատիկական մոդելավորումը       |      |

|     |համակարգչային եղանակով:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|06.05|Արհեստական օրգաններ և  պրոթեզներ և  ԿԱ                  |   9  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա կենսաբժիշկ      |      |

|     |ճարտարագետին` ծանոթանալու կենսաբժշկության մեջ կիրառվող  |      |

|     |օրգանների և  պրոթեզների հետազոտման և  նախագծման         |      |

|     |ժամանակակից մեթոդներին:                                 |      |

|     |Դասընթացում ներգրավված են հետևյալ  թեմաները` Արհեստական |      |

|     |օրգանների և  պրոթեզների կառուցվածքային վերլուծություն,  |      |

|     |Վերին և  ստորին վերջույթների կենսամեխանիկական           |      |

|     |վերլուծություն, Արհեստական վերջույթների կինեմատիկական   |      |

|     |վերլուծություն, Արհեստական օրգանների փոխանցիչ           |      |

|     |մեխանիզմների կինեմատիկական վերլուծություն, Արհեստական   |      |

|     |օրգանների և  պրոթեզների դինամիկական վերլուծություն,     |      |

|     |Արհեստական օղակներով օրգանների և  պրոթեզների դինամիկական|      |

|     |հետազոտումը, Արհեստական օրգանների և  պրոթեզների         |      |

|     |ընկրկելիություն, Արհեստական օրգանների և  պրոթեզների     |      |

|     |թրթռապաշտպանություն, Ստորին և  վերին վերջույթների       |      |

|     |օպտիմալ շարժումների կառուցումը, Արհեստական օրգանների և  |      |

|     |պրոթեզների պարամետրերի լավարկումն ըստ կինեմատիկական և   |      |

|     |դինամիկական բնութագրերի:                                |      |

|_____|________________________________________________________|______|

|06.06|Կենսաքիմիա                                              |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կենսաքիմիա  |      |

|     |առարկայի տեղին և  դերին «Կենսատեխնիկական և  բժշկական    |      |

|     |սարքեր և  համակարգեր» մասնագիտացմամբ ճարտարագետ         |      |

|     |բակալավրի պատրաստման գործում: Կենսաքիմիա դասընթացի      |      |

|     |յուրացման համար անհրաժեշտ է քիմիայի դասընթացի նախնական  |      |

|     |յուրացում:                                              |      |

|     |Կենսաքիմիական պրոցեսներն օրգանիզմներում, կենսաքիմիական  |      |

|     |պրոցեսների ակտիվության կախումը օրգանիզմների             |      |

|     |առանձնահատկություններից` տարիքից, սեռից, բնական         |      |

|     |միջավայրից: Ներկայացվում է տարբեր օրգանիզմների մետաբոլիկ|      |

|     |համակարգերի ուսումնասիրությունը: Դիտարկվում են          |      |

|     |կենսաքիմիական ցիկլը` կառուցվածքը, հատկությունները,      |      |

|     |սպիտակուցների, ճարպերի և  ածխաջրերի փոխանակությունները, |      |

|     |աղաջրային փոխանակությունը, շնչառությունը, թթվածնի       |      |

|     |տեղափոխությունը և  հեմոգլոբինի առանձնահատկությունները,  |      |

|     |կռեպսի շնչառական ցիկլը, օքսիդացման պրոցեսները,          |      |

|     |վիտամինները, օրգանիզմներում նյութափոխանակության         |      |

|     |ընդհանուր օրինաչափությունները, հորմոնները և             |      |

|     |ֆերմենտները, կենսաքիմիական պրոցեսների կառավարումն       |      |

|     |օրգանիզմում, նեյրոհումորալ կարգավորման սկզբունքները:    |      |

|_____|________________________________________________________|______|

|     |                  200.100-2 «Օպտոտեխնիկա»               |      |

|_____|________________________________________________________|______|

|06.01|Օպտիկամեխանիկական սարքեր                                |   8  |

|     |Ներկայացվում են օպտիկամեխանիկական սարքերի հաշվարկի և    |      |

|     |նախագծնման հիմունքները, սարքերի գործունեության ֆիզիկական|      |

|     |սկզբունքների ընտրության եղանակաները, դրանց բազմօղակ     |      |

|     |փոխանցիչ մեխանիզմների նախագծումը:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|06.02|Որակի կառավարում                                        |   3  |

|     |Դասընթացում դիտարկվում են որակի գնահատման և  կառավարման |      |

|     |հարցերը:  ՈՒսումնասիրվում են թեմաներ առնչվող որակի      |      |

|     |գնահատման մեթոդիկային, կվալիմետրիայի                    |      |

|     |հիմունքներին,գնահատող ցուցանիշների որոշմանը, որակի      |      |

|     |կոմպլեքս գնահատմանը:Որակ և  հուսալիություն,             |      |

|     |ստանդարտացում և  որակ, արտադրության որակ, մրցունակության|      |

|     |որակ: Որակի մենեջմենտի համակարգերը ԻՍՕ 9000:2000        |      |

|     |միջազգային ստանդարտներում: Քննարկվում են որակի          |      |

|     |համընդհանուր կառավարման կապը UCՕ 9000 & UCO 14000       |      |

|     |ստանդարտների չափանիշների հետ: Որակի ապահովման խնդիրների |      |

|     |ինտեգրացումը բիզնեսի և  հասարակության շահերին: ՈՒ.      |      |

|     |Դեմինգի, Ջ.Ջուրանի, Ֆ.Կրոսբիի, Ա. Նեյգենբաումի          |      |

|     |փիլիսոփայությունն ու համադրույթները:                    |      |

|_____|________________________________________________________|______|

|06.03|Լազերային տեխնիկա                                       |   3  |

|     |Դիտարկվում են արդիական լազերային սարքաշինության հաշվարկի|      |

|     |և  կոնստրուկտավորման հիմնական սկզբունքները: Շարադրվում  |      |

|     |են օպտիկական քվանտային գեներատորների մշակման համար      |      |

|     |անհրաժեշտ տարրերի և  հանգույցների հաշվարկի եղանակները:  |      |

|     |Նկարագրվում են տարբեր օպտիկական, ռադիոէլեկտրոնային,     |      |

|     |ջերմատեխնիկական տարրեր, լազերների հիմնական հանգույցների |      |

|     |սխեմաներ և  կոնստրուկցիաներ:                            |      |

|_____|________________________________________________________|______|

|06.04|Տեխնիկական օպտիկա                                       |   5  |

|     |Դասընթացում շարադրվում են ժամանակակից օպտիկական         |      |

|     |գիտության կիրառական հարցերը, էլեկտրամագնիսական ալիքների |      |

|     |տարածման տեսությունը,կոհերենտ ճառագայթման սկզբունքները, |      |

|     |սպեկտորադիտման, հոլոգրաֆիայի լուսաչափման և  գունաչափման |      |

|     |հիմունքները: Տեխնիկական խնդիրներում մեծ տեղ զբաղեցնող   |      |

|     |ինտերֆերենցիայի, դիֆրակցիայի և  բևեռացման  երևույթների  |      |

|     |կիրառույթունը:                                          |      |

|_____|________________________________________________________|______|

|06.05|Օպտիկական նյութեր և  տեխնոլոգիաներ                      |  10  |

|     |Դիտարկվում են օպտիկական նյութերի առանձնահատկությունները,|      |

|     |օպտիկական ապակիների տեսականին, նորմավորող պարամետրերի   |      |

|     |համակարգը: Օպտիկական նյութերի ֆիզիկամեխանիկական         |      |

|     |հատկությունները: Օպտիկական պոլիմերային նյութերը և  նրանց|      |

|     |հատկությունները: ՈՒսումնասիրվում են բարդ օպտիկական      |      |

|     |մասերի պատրաստման տեխնոլոգիաները:                       |      |

|_____|________________________________________________________|______|

|06.06|Լուսատեխնիկա                                            |   3  |

|     |Դասընթացը հնարավորություն կընձեռի ապագա ճարտարագետին`   |      |

|     |պատկերացում կազմելու գույնի վերարտադրման և  ընկալման    |      |

|     |մասին և  կիրառելու ստացած գիտելիքները տարբեր պատկերների |      |

|     |պոլիգրաֆիական վերարտադրման գործընթացում:                |      |

|     |Դասընթացում ընդգրկված են հետևյալ  թեմաները` Լուսարձակման|      |

|     |հիմնական հատկությունները, Գույնի մասին գիտության        |      |

|     |հիմունքներ, Գույնի բնույթը և  հոգեբանությունը, Գույնի   |      |

|     |սինթեզ, Գույնի առաջացման մեթոդները, Գույնի ներկայացումը,|      |

|     |Գույնի օգտագործման պրակտիկ ասպեկտները:                  |      |

|_____|________________________________________________________|______|

|     |Տեսական ուսուցման ընդհանուր կրեդիտ                      |  216 |

|_____|________________________________________________________|______|

|     |Արտադրական պրակտիկա                                     |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Նախաավարտական պրակտիկա                                  |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Մասնագիտական ամփոփիչ քննություն                         |   4  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ավարտական աշխատանքի կատարում և  պաշտպանություն          |  12  |

|_____|________________________________________________________|______|

|     |Ընդամենը                                                | 240  |

._____________________________________________________________________.

 

16. Առկա ձևով ուսուցման դեպքում լսարանային պարապմունքներին պետք է տրամադրվի յուրաքանչյուր ուսումնական դասընթացին հատկացվող ժամաքանակի 50%-ից ոչ պակասը, իսկ հեռակա ձևով ուսուցման դեպքում` 10%-ից ոչ պակասը:

 

V 200100 «ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

 

17. Ցերեկային ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման ընդհանուր կրթական ծրագրի յուրացման ժամկետը կազմում է 208 շաբաթ, այդ թվում`

1) տեսական ուսուցումը, ներառյալ ուսանողի գիտահետազոտական աշխատանքը, պրակտիկումները (գործնական աշխատանքները) և լաբորատոր աշխատանքները` /119 շաբաթ/,

2) քննաշրջանները` /28 շաբաթ/,

3) պրակտիկաները (արտադրական, նախաավարտական)` / 6 շաբաթից ոչ պակաս /,

4) ամփոփիչ որակավորումը, ներառյալ ավարտական որակավորման (դիպլոմային) աշխատանքի պատրաստումը և պաշտպանությունը` /6 շաբաթ/,

5) արձակուրդները` /49 շաբաթ /:

 

18. Միջնակարգ կրթություն ունեցող անձանց համար հեռակա ուսուցման դեպքում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման ժամկետները, ինչպես նաև ուսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում, կարող են երկարացվել բուհի կողմից մինչև մեկ տարի` սույն պետական կրթական չափորոշիչի 1.2 կետով սահմանված նորմատիվ ժամկետի համեմատ:

 

19. ՈՒսանողի ուսումնական բեռնվածքի առավելագույն ծավալը սահմանվում է շաբաթական 45 ժամ` ներառյալ լսարանային և արտալսարանային (ինքնուրույն) ուսումնական աշխատանքի բոլոր ձևերը:

 

20. Առկա ուսուցման դեպքում ուսանողի լսարանային պարապմունքների ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 30 ժամին: Ընդ որում նշված ծավալում չեն ընդգրկվում ֆիզիկական կուլտուրայի պարտադիր գործնական և ֆակուլտատիվ դասընթացների պարապմունքները:

21. ՈՒսուցման տարբեր ձևերի զուգակցման դեպքում լսարանային պարապմունքների ծավալը պետք է լինի շաբաթական 10 ժամից ոչ պակաս:

 

22. Հեռակա ուսուցման դեպքում ուսանողին պետք է ապահովել դասախոսի հետ պարապելու հնարավորությամբ տարեկան 160 ժամից ոչ պակաս ծավալով, եթե կրթական ծրագրի մասնագիտության յուրացման նշված ձևը արգելված չէ Հայաստանի Հանրապետության Կառավարության համապատասխան որոշմամբ:

 

23. ՈՒսումնական տարում արձակուրդային ժամկետի ընդհանուր ծավալը պետք է կազմի 12 շաբաթ, այդ թվում` ձմեռային շրջանում` 2 շաբաթից ոչ պակաս:

 

VI 200100 «ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրերի մշակման պահանջները:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա ինքնուրույն մշակում և հաստատում է բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված ընտրովի-տարբերակային դասընթացները պարտադիր են, իսկ ֆակուլտատիվ դասընթացները ոչ պարտադիր ուսանողի ուսումնասիրման համար:

Կուրսային աշխատանքները (նախագծերը) դիտարկվում են որպես ուսումնական աշխատանքի ձև ըստ դասընթացի և իրագործվում են դասընթացի ուսումնասիրմանը հատկացված ժամերի սահմաններում:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնական պլանում ընդգրկված պարտադիր բոլոր դասընթացների և պրակտիկաների գծով պետք է նշանակվի արդյունարար գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

25. Մասնագիտության հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու դեպքում բուհն իրավասու է`

1) փոփոխել ուսումնական նյութի յուրացմանը հատկացված ժամերի ծավալը դասընթացների ցիկլի համար` 5%-ի սահմաններում, իսկ ցիկլի մեջ մտնող դասընթացների համար` 10%-ի սահմաններում,

2) ձևավորել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների կրթաբլոկ, որի հանրապետական բաղադրիչում ընդգրկի հետևյալ դասընթացները` «Օտար լեզու» (300-ից ոչ պակաս ժամով), «Ֆիզիկական կուլտուրա» (300-ից ոչ պակաս ժամով), «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Փիլիսոփայություն»: Մնացած բազային դասընթացները կարող են իրականացվել բուհի հայեցողությամբ: Ընդ որում, հնարավոր է նրանց միավորումը միջդասընթացային կուրսերի մեջ բովանդակության նվազագույնի պահպանմամբ,

3) «Ֆիզիկական կուլտուրա» դասընթացի պարապմունքները հեռակա ուսուցման ձևի դեպքում և էքստերնատում կարող են նախատեսվել ուսանողի ցանկությամբ,

4) իրականացնել հումանիտար և սոցիալ-տնտեսական դասընթացների դասավանդումը հեղինակային դասախոսությունների կուրսերի և բազմազան կոլեկտիվ և անհատական գործնական պարապմունքների, առաջադրանքների և սեմինարների ձևերով բուհում մշակված ծրագրերին համապատասխան, որոնք հաշվի են առնում տարածաշրջանային, ազգային-էթնիկական, մասնագիտական առանձնահատկությունները, ինչպես նաև այն դասախոսների գիտահետազոտական նախապատվությունները, որոնք ապահովում են կրթաբլոկի դասընթացների բարձրորակ լուսաբանումը,

5) որոշել ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական, մաթեմատիկական և բնագիտական կրթաբլոկներում ընդգրկված դասընթացների առանձին բաժինների դասավանդման անհրաժեշտ խորությունը հատուկ դասընթացների կրթաբլոկների ուղղվածությանը համապատասխան, նշված կրթաբլոկների դասընթացների բովանդակությունը պետք է մասնագիտորեն կողմնորոշված լինի շրջանավարտների պատրաստման ուղղվածությանը համապատասխան և աջակցի նրանց մասնագիտական գործունեության խնդիրների իրականացմանը: ԸՄԲ կրթաբլոկում պարտադիր է «Բնապահպանություն» առարկայի դասավանդումը: Բուհական բաղադրիչներին առանձնացված ժամաքանակները բուհի հայեցողությամբ կարող են օգտագործվել հանրապետական բաղադրիչներում ընդգրկված դասընթացների ավելի խորը դասավանդման համար,

6) իրականացնել 200100 «Սարքաշինություն» մասնագիտությամբ բակալավրի համապատասխան ուղղվածության միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող ուսանողների համար բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը կրճատված ժամկետներում: Ժամկետների կրճատումը անց է կացվում մասնագիտական կրթության նախորդ փուլում ուսանողների ստացած գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիման վրա: Ընդ որում, ուսումնառության տևողությունը պետք է լինի առկա ուսուցման դեպքում 2 տարուց ոչ պակաս: Կարճաժամկետ ուսումնառությունը թույլատրելի է նաև այն անձանց համար, որոնց կրթական մակարդակը կամ ընդունակությունները դրա համար բավարար հիմք են հանդիսանում,

7) առանձին դեպքերում, մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները մշակող ԿԳՆ գիտամեթոդական հանձնաժողովի հետ համաձայնեցված 200100 «Սարքաշինություն» մասնագիտության համար բուհերն իրավունք ունեն մինչև 20%-ի սահմանում փոփոխել ընդհանուր մասնագիտական դասընթացների (ԸՄԴ) կրթաբլոկի ժամաքանակը, իսկ առանձին դասընթացները` մինչև 40%-ի սահմաններում:

 

26. ՈՒսումնական գործընթացի կադրային ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի դասավանդվող դասընթացի ուղղվածությանը, որպես կանոն, համապատասխանող հիմնային առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի և պարբերաբար գիտական և/կամ գիտամեթոդական գործունեությամբ զբաղվող մանկավարժական կադրերով:

Մասնագիտական դասընթացների գծով դասախոսությունների վարման համար, որպես կանոն, պետք է ներգրավվեն գիտական աստիճան (կոչում) կամ համապատասխան մասնագիտական ոլորտում գործունեության փորձ ունեցող դասախոսներ: Գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական կազմի 50%-ից ոչ պակաս:

Հիմնական հաստիքային դասախոսները և 0,25 հաստիքից բարձր ձևակերպված համատեղողները նույնպես պետք է կազմեն ընդհանուրի 50%-ից ոչ պակասը:

 

27. ՈՒսումնական գործընթացի ուսումնամեթոդական ապահովման պահանջները

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի յուրաքանչյուր ուսանողի հասանելիությամբ տվյալների բազաներին և գրադարանային ֆոնդերին հիմնական կրթական ծրագրի դասընթացների բովանդակային լրիվ ցանկով` յուրաքանչյուր ուսանողին ոչ պակաս քան 0.5 օրինակ դասագրքերով և ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովվածության հաշվարկով, բոլոր դասընթացների և պարապմունքների բոլոր ձևերի (գործնականներ, կուրսային և ավարտական/դիպլոմային նախագծում, պրակտիկաներ) գծով մեթոդական ձեռնարկների և ցուցումների առկայությամբ, ինչպես նաև, ցուցադրական, տեսալսողական բազմամիջավայրային նյութերով:

Լաբորատոր պրակտիկումներով պարտադիր պետք է ապահովված լինեն հետևյալ դասընթացները.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա,

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Կենսագործունեության անվտանգություն, Էլեկտրատեխնիկա, Նյութագիտություն, Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացման հիմունքներ, Համակարգչային նախագծում, Կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա, Նյութերի դիմադրություն, Մեխանիզմների և մեքենաների տեսություն, Թերմոդինամիկա և ջերմափոխանակում,

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Էլեկտրոնիկա, Մեխանիկական համակարգերի դինամիկա, Փորձարարական մեխանիկա, Փորձարարական տվյալների մշակման մեթոդներ, Մեքենաների մասեր, Նախագծում,

4) Մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` Անատոմիա և ֆիզիոլոգիա, Վերականգնողական տեխնիկա, Կենսատեխնիկական և բժշկական գործընթացների մոդելավորում, Կենսաքիմիա, Օպտոմեխանիկական սարքեր, Որակի կառավարում, Լազերային տեխնիկա, Տեխնիկական օպտիկա, Լուսատեխնիկա:

 

Գործնական պարապմունքներ պետք է նախատեսվեն հետևյալ դասընթացների ուսումնասիրման ժամանակ.

1) ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ` Մաթեմատիկա,Ֆիզիկա, Ինֆորմատիկա, Բնապահպանություն,

2) ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Ճարտարագիտական գրաֆիկա, Ճյուղի տնտեսագիտություն և մենեջմենթ, Էլեկտրատեխնիկա, Տեսական մեխանիկա, Նյութերի դիմադրություն, Մեխանիզմների և մեքենաների տեսություն,

3) մասնագիտական դասընթացների կրթաբլոկ` Հեղուկների և գազերի կիրառական մեխանիկա, Մեխանիկական համակարգերի դինամիկա, Մեքենաների մասեր, Նախագծում, Համակարգային վերլուծություն և ծրագրավորում,

4) մասնագիտացման դասընթացների կրթաբլոկ` Կենսամեխանիկա, Վերականգնողական տեխնիկա, Արհեստական օրգաններ և պրոթեզներ, Օպտոտեխնիկական սարքեր, Տեխնիկական օպտիկա, Օպտիկական նյութեր և տեխնոլոգիաներ:

 

Գրադարանային ֆոնդը պետք է պարունակի հետևյալ ամսագրերը` «ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր, տեխնիկական գիտությունների սերիա», «Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի լրաբեր», «Մաշինօվեդենիե», «Իզվեստիյա վուզօվ. Մաշինօստռօենիե» «Իզվեստիյա վուզօվ. Պրիբօռօստռօենիե», «Զավօդսկայա լաբօռատօրիյա», «Վեստնիկ մաշինօստռօենիյա», «Transactiգns գf ASME. Ser. A, B, C, D», Ռեֆեռատիվնիյ ժուռնալ «Մեխանիկա», «Մեդիցինսկայա տեխնիկա», «Նօվիե մեդիցինսկիե տեխնօլօգիի», «Բիօմեդիցինսկայա `լեկտռօնիկա» և այլն:

ՈՒսանողին պետք է ապահովվի ելք համաշխարհային գլոբալ ցանց Ինտերնետ և աշխատանք նրանում բավարար ժամանակային ծավալով:

 

28. ՈՒսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովվածության պահանջները

 

Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունը պետք է տնօրինի նյութատեխնիկական բազայով, որն ապահովում է բուհի ուսումնական պլանով նախատեսված բոլոր տիպերի լաբորատոր, գործնական պարապմունքների անցկացումը, ուսանողների գիտահետազոտական աշխատանքները և համապատասխանում է սանիտարական և հակահրդեհային նորմերին ու կանոններին:

 

29. Պրակտիկայի կազմակերպման պահանջները

 

Արտադրական և նախաավարտական պրակտիկաներն անց են կացվում մասնագիտության պրոֆիլի կազմակերպություններում կամ բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոններում և լաբորատորիաներում: Պրակտիկաների բովանդակությունը որոշվում է բարձրագույն ուսումնական հաստատության թողարկող ամբիոնների կողմից, հաշվի առնելով այն ստորաբաժանումների (արտադրամաս, բաժին, լաբորատորիա, գիտական խումբ և այլն) հետաքրքրություններն ու հնարավորությունները, որոնցում այն անց է կացվում և ռեգլամենտավորվում է համապատասխան ծրագրով:

Պրակտիկաների նպատակը տեսական ուսուցման գործընթացում ստացած գիտելիքների և ունակությունների ամրապնդումն է: Պրակտիկաների ընթացքում ուսանողը պետք է.

1) ուսումնասիրի`

ա. կազմակերպության, բուժական հաստատության կամ դրանց ստորաբաժանման գործունեության կազմակերպումն ու կառավարումը,

բ. արտադրվող, մշակվող կամ կիրառվող սարքերի աշխատանքի սկզբունքները և գործառույթները, արտադրանքի իրացման կամ ծառայությունների մատուցման ձևերն ու մեթոդները,

գ. գործող չափորոշիչները, տեխնիկական պայմանները, պաշտոնավարական պարտականությունները, համակարգչային միջոցների, կիրառվող սարքերի և սարքավորումների աշխատանքը, դրանց շահագործման և սպասարկման կանոնները,

դ. ստորաբաժանման գործընթացներում օգտագործվող հաշվարկային, նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական մշակումների վարման մեթոդները,

ե. կենսագործունեության անվտանգության ապահովման և բնապահպանական հարցերը,

2) յուրացնի`

ա. կազմակերպության արտադրանքի, նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական մշակումների տեխնիկական մակարդակի վերլուծության մեթոդները, որոշելու համար նրանց համապատասխանությունը գործող տեխնիկական պայմաններին և չափորոշիչներին,

բ. բժշկական և օպտիկամեխանիկական տեխնիկայի կիրառման մեթոդաբանությունը, սարքերի բնութագրերի հսկման և ուսումնասիրման համար,

գ. համակարգչային մոդելավորման և մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման առանձին ծրագրային փաթեթներ,

դ. մասնագիտական պատրաստման ուղղությամբ պարբերական, ռեֆերատիվ և տեղեկատվական հրատարակումներից օգտվելու կարգը:

 

Պրակտիկայի արդյունքների ատեստավորումն անց է կացվում սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված գրավոր հաշվետվության և կազմակերպության կողմից պրակտիկայի ղեկավարի կարծիքի հիման վրա: Ատեստացիայի արդյունքներով նշանակվում է գնահատական (գերազանց, լավ, բավարար):

 

VII 200100 «ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ. 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:

Բակալավրը պետք է.

1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում`

 

ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,

բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,

գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,

դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,

ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,

զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,

է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,

ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:

 

2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում`

ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,

բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական մոդելավորման եղանակներին,

գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման, պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

 

3) Մասնագիտական գործունեության բնագավառում`

«Սարքաշինություն» մասնագիտությամբ բակալավրը պետք է տիրապետի`

ա. կենսատեխնիկական, բժշկական և օպտիկամեխանիակական սարքերի և համակարգերի օպտիմալ նախագծման,

բ. կենսատեխնիկական, բժշկական և օպտիկամեխանիակական սարքերի և համակարգերի շահագործման և սպասարկման,

գ. կենսատեխնիկական, բժշկական գործընթացների և օպտիկամեխանիկական սարքերի համակարգային վերլուծություն և մաթեմատիկական մոդելավորման,

դ. ոլորտի կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման և կառավարման մեթոդներին:

 

4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող որոշակի պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով տարածաշրջանի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա`

ա. սարքաշինության զարգացման ժամանակակից միտումները և բժշկական և օպտիկամեխանիկական սարքերի կիրառման ուղիները նախագծակոնստրուկտորական, արտադրատեխնոլոգիական և կազմակերպակառավարչական գործունեությունում,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների նախագծման և մշակման չափորոշիչները, մեթոդական և նորմատիվային նյութերը,

գ. կենսատեխնիկական, բժշկական և օպտիկամեխանիկական սարքերի և համակարգերի մաթեմատիկական մոդելավորման և ծրագրային ապահովման, համակարգային վերլուծության և մշակման մեթոդները և միջոցները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի օգտագործման հետ կապված գործընթացների վերլուծության, հետազոտման և մոդելավորման մեթոդները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդներն ու ձևերը,

զ. մտավոր սեփականության պաշտպանության կարգը, մեթոդներն ու միջոցները,

է. աշխատանքի և արտադրության կազմակերպման տնտեսագիտակազմակերպչական և իրավական հիմունքները,

ը. աշխատանքի պաշտպանության և կենսագործունեության անվտանգության կանոններն ու նորմերը:

 

5) Շրջանավարտը կարողանա կիրառել`

ա. մասնագիտական գործունեության օբյեկտների պահանջների և նկարագրությունների մշակման մեթոդներն ու ձևերը,

բ. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման մեթոդներն ու տեխնոլոգիաները,

գ. կենսատեխնիկական, բժշկական և օպտիկամեխանիկական սարքերի ու համակարգերի մաթեմատիկական մոդելավորման և ծրագրային ապահովման մշակման մեթոդներն ու միջոցները,

դ. մասնագիտական գործունեության օբյեկտների թեստավորման և փորձարկման մեթոդներն ու միջոցները,

ե. մասնագիտական գործունեության օբյեկտների և նրանց բաղադրամասերի համակարգային վերլուծության և մոդելավորման մեթոդներն ու միջոցները,

զ. ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները և գործիքային միջոցները` իր մասնագիտական գործունեության տարբեր խնդիրների լուծման համար,

է. մասնագիտական գործունեության օբյեկտների մշակման գործընթացի կազմակերպման մեթոդները:

 

31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները

 

1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները

 

Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:

Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության մակարդակը որոշելու համար:

Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:

 

2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները

 

Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Սարքաշինություն» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:

Ավարտական աշխատանքի բովանդակության, ծավալի և կառուցվածքի պահանջները որոշվում են բուհի կողմից, Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված, բարձրագույն ուսումնական հաստատության ավարտողի ամփոփիչ ատեստացիայի դրույթների, «Սարքաշինություն» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի հիման վրա:

Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:

 

3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները

 

«Սարքաշինություն» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև` բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման