110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(68-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(68-րդ մաս)
|_____|________________________________________________________|______|
|ԸՄԴԿԲ|Ընդհանուր ճարտարագիտական առարկաներ | 33 |
|03.00| | |
|_____|________________________________________________________|______|
|03.01|Համակարգչային գրաֆիկա | 4 |
| |Հիմնական հասկացություններ: Գրաֆիկական մոդելը և | |
| |համակարգչային գրաֆիկայի առարկան: Եռաչափ տարածության | |
| |գրաֆիկական մոդելների կառուցումը աֆինական | |
| |արտապատկերումների միջոցով: Աքսոնոմետրիա և համալիր | |
| |գծագիր: Տարրական ֆիգուրների (գիծ, մակերևույթ, մարմին) | |
| |գրաֆիկական մոդելների ուսումնասիրությունը: Ֆիգուրների | |
| |ինցիդենտային փոխհարաբերությունները (դիրքային խնդիրներ): | |
| |Կազմածո մարմինները և դրանց գրաֆիկական մոդելավորման | |
| |առանձնահատկությունները: Կտրվածքների և հատույթների | |
| |կիրառությունը: Հիմնական մետրական խնդիրները: Ֆիգուրի | |
| |պարամետրավորումը որպես նրա առաջադրման մեթոդ: | |
| |Ճարտարագիտական գծագրերի ձևավորման | |
| |առանձնահատկությունները: Էսքիզներ: Միացումներ, հավաքման | |
| |գծագրեր: Սխեմաներ և դիագրամներ: | |
|_____|________________________________________________________|______|
|03.02|Կենսագործունեության անվտանգություն | 3 |
| |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր ու վնասակար | |
| |գործոնների և բարենպաստ ու անվտանգ աշխատանքային | |
| |պայմանների բնութագրերը: Կենսագործունեության | |
| |անվտանգության ապահովման իրավական նորմատիվ տեխնիկական և | |
| |կազմակերպչական հարցեր: Մարդու օրգանիզմի կառուցվածքային | |
| |և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Պաշտպանություն | |
| |անբավարար լուսավորությունից: Պաշտպանություն անբարենպաստ| |
| |օդերևութաբանական պայմաններից: Պաշտպանություն վնասակար | |
| |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն | |
| |աղմուկից, ինֆրա և ուլտրաձայներից: Պաշտպանություն | |
| |էլեկտրամագնիսական դաշտերի և լազերային ճառագայթների | |
| |ներգործունեությունից: Պաշտպանություն իոնացնող | |
| |ճառագայթների ազդեցությունից: Պաշտպանություն էլեկտրական | |
| |հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն ստատիկական և | |
| |մթնոլորտային էլեկտրականության պարպումներից: | |
| |Պաշտպանություն ճնշման տակ գտնվող համակարգերում առաջացող | |
| |վթարներից: Պաշտպանություն տեխնոլոգիական սարքավորումների | |
| |շահագործման ընթացքում առաջացած վտանգներից, | |
| |արդյունաբերական կազմակերպությունների ու արտադրամասերի | |
| |կառուցվածքի և պահպանմանը ներկայացվող | |
| |կենսագործունեության պահանջները: Պաշտպանություն | |
| |հրդեհներից: | |
|_____|________________________________________________________|______|
|03.03|Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների | 2 |
| |հիմնահարցեր | |
| |Արտակարգ իրավիճակի սահմանումը, առաջացման հաճախականության| |
| |ավելացման հավանականությունը և հետևանքները: Խաղաղ կամ | |
| |պատերազմական ժամանակներում առաջացած իրավիճակների | |
| |դասակարգումը, բնութագրումը և կանխարգելման | |
| |միջոցառումները: | |
| |Արտակարգ իրավիճակների դասակարգումն ըստ` տևողության, | |
| |կանխատեսման հնարավորության, ընդգրկման մասշտաբների, | |
| |կանխարգելման հնարավորության և ծագման առաջնահերթության: | |
| |Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության | |
| |համակարգի խնդիրներն ու գործառությունները: | |
| |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և քիմիական | |
| |իրադրությունների գնահատման մեթոդները: | |
| |Բնակչության պաշտպանության կազմակերպումը խաղաղ և | |
| |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության| |
| |կայունության ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: | |
| |խաղաղ և պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ | |
| |իրավիճակներում փրկարար և անհետաձգելի վթարային | |
| |վերականգնողական աշխատանքները և կատարման անհրաժեշտ | |
| |տեխնիկական միջոցների բնութագրերը: | |
| |Արտակարգ իրավիճակների ռիսկի գնահատում: | |
|_____|________________________________________________________|______|
|03.04|Ճյուղի էկոնոմիկա և կազմակերպում | 6 |
| |Կազմակերպության կազմակերպչա-իրավական հիմունքները, | |
| |կազմակերպության տեսակները, հիմնական արտադրական ֆոնդերի | |
| |և շրջանառու միջոցների տնտեսական էությունը, արտադրական | |
| |ֆոնդերի հիմնական կազմը և կառուցվածքը, նրանց գնահատման | |
| |եղանակները` մաշվածություն, ամորտիզացիա, օգտագործման | |
| |ցուցանիշներ: Շրջանառու միջոցների կազմը, կառուցվածքը, | |
| |նրանց ձևավորման աղբյուրները, օգտագործման ցուցանիշները: | |
| |Արտադրական ծախքերը` հաստատուն, փոփոխական, սահմանային և | |
| |միջին: Արտադրանքի ինքնարժեք, ծախսային էլեմենտներ, | |
| |արտադրանքի ինքնարժեքի որոշում տարբեր բնագավառների համար | |
| |(արտադրամաս, գործարան, սպառիչ): Գներ և գնագոյացում, | |
| |շահույթ, շահութաբերություն, գների տեսակները և նրանց | |
| |ֆունկցիաները: Կազմակերպության ֆինանսական ռեսուրսներ, | |
| |ֆինանսական փաստաթղթեր: Կազմակերպության | |
| |ֆինանսա-տնտեսական հիմնական ցուցանիշները: Տնտեսական | |
| |էֆեկտիվության հաշվարկի հիմունքները, մաքուր դիսկոնտացված | |
| |արժեքի հաշվման եղանակը, տնտեսական էֆեկտիվության | |
| |ցուցանիշներ` մաքուր ընթացիկ արժեք, ներքին եկամուտի նորմ,| |
| |հետգնման ժամանակամիջոց, կապիտալ ներդրման վերադարձի | |
| |ժամանակահատված: Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորում: | |
|_____|________________________________________________________|______|
|03.05|Էլեկտրատեխնիկա | 5 |
| |Հաստատուն հոսանքի էլեկտրական շղթաներ: Շղթայի տարրերը, | |
| |էլեկտրական վիճակը բնութագրող հիմնական օրենքները և | |
| |հաշվարկման մեթոդները (շղթաների հաշվարկը Կիրխհոֆի | |
| |օրենքների կիրառմամբ, միջհանգուցային լարման, կոնտուրային | |
| |հոսանքների, համարժեք գեներատորի և համարժեք | |
| |ձևափոխությունների մեթոդները): Փոփոխական հոսանքի | |
| |շղթաներ: Սինուսոիդական մեծությունների ստացումը, գործող | |
| |և միջին արժեքները և նրանց արտահայտումը պտտվող | |
| |վեկտորներով ու կոմպլեքս թվերով: Ռեզիստիվ, ինդուկտիվ և | |
| |ունակային տարրերով ուսումնասիրությունը: Էլեկտրական | |
| |շղթաների հիմնական օրենքները փոփոխական հոսանքի դեպքում և | |
| |հաշվարկը: Եռաֆազ շղթաներ: Աստղաձև և եռանկյունաձև | |
| |միացված սիմետրիկ և ոչ սիմետրիկ եռաֆազ շղթաների | |
| |հետազոտումը և հաշվարկը: Անցումային պրոցեսների | |
| |հետազոտումը պարզագույն էլեկտրական շղթաներում: Մագնիսական| |
| |շղթաներ: Ֆեռոմագնիսական նյութեր, նրանց հատկությունները | |
| |և կիրառությունը տարբեր նշանակության մագնիսական | |
| |շղթաներում: Պարզագույն մագնիսական շղթաների հաշվարկը: | |
| |Տրանսֆորմատորներ: Միաֆազ և եռաֆազ տրանսֆորմատորների | |
| |կառուցվածքը, աշխատանքը, ռեժիմները: Ավտոտրանսֆորմատորներ,| |
| |չափման և եռակցման տրանսֆորմատորներ: Կիսահաղորդիչային | |
| |սարքեր, բնութագծերը և կիրառման բնագավառները: | |
| |Կիսահաղորդիչային ուղղիչներ և ուժեղացուցիչներ: Ասինխրոն | |
| |շարժիչներ: Եռաֆազ և միաֆազ շարժիչների կառուցվածքը, | |
| |աշխատանքը, բնութագծերը և կիրառման բնագավառները: Սինխրոն| |
| |մեքենաներ: Մեքենայի կառուցվածքը, բնութագծերը և կիրառման| |
| |բնագավառները: Հաստատուն հոսանքի մեքենաներ: Կառուցվածքը,| |
| |աշխատանքը որպես գեներատոր և որպես շարժիչ, բնութագծերը | |
| |և կիրառման բնագավառները: Էլեկտրաշարժիչներ: Էլեկտրական | |
| |շարժիչների տիպի և հզորության ընտրությունը: Էլեկտրական | |
| |ապարատներ, կառավարման սխեմաներ: | |
| |Էլեկտրամատակարարման հիմունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|03.06|Կիրառական մեխանիկա | 5 |
| |«Կիրառական մեխանիկա» դասընթացի հիմնական բաժինները, | |
| |հիմնախնդիրները և դերը ճարտարագիտական կրթության | |
| |բնագավառում: ՈՒսումնասիրվող օբյեկտների և դրանց տարրերի | |
| |մոդելները: Բացարձակ և դեֆորմացվող պինդ մարմիններ: | |
| |Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի | |
| |կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ | |
| |վերլուծություն: Ստատիկայի և դինամիկայի տարրեր: | |
| |Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Մեխանիզմների և | |
| |մասերի ամրության հաշվարկների հիմունքներ: Զսպանակների և | |
| |միացությունների հաշվարկների հիմունքներ: | |
|_____|________________________________________________________|______|
|03.07|Նյութագիտություն | 4 |
| |Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին, | |
| |կապերի տեսակները,պինդ մարմինների կառուցվածքը և | |
| |դեֆեկտները: | |
| |Դիէլեկտրիկներ` դիէլեկտրիկների բևեռացում, | |
| |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ, | |
| |դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային, | |
| |քիմիական, մեխանիկական հատկություններ: Էլեկտրամեկուսիչ | |
| |նյութեր` բնական, արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց | |
| |դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների, քիմիական | |
| |բաղադրության և ֆունկցիոնալ պատկանելության, վերջիններիս | |
| |հատկությունների կախումը արտաքին գործոններից, ստացման | |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Ակտիվ | |
| |դիէլեկտրիկներ: Մագնիսական նյութեր` Ընդհանուր | |
| |տեղեկություններ նյութերի մագնիսական հատկությունների | |
| |մասին: Մագնիսափափուկ և մագնիսակոշտ նյութեր,պատրաստման | |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Հաղորդիչ և | |
| |կիսահաղորդիչ նյութեր` դասակարգումը, ընդհանուր | |
| |տեղեկություններ և հիմնական հատկություններ, պատրաստման | |
| |տեխնոլոգիան և կիրառումը էլեկտրաէներգետիկական, | |
| |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: | |
|_____|________________________________________________________|______|
|03.08|Չափագիտության և ստանդարտացման հիմունքներ | 4 |
| |Հիմնական հասկացություններ չափիչ տեխնիկայի մասին: | |
| |Սխալների տեսակները, գնահատման հավանականային մեթոդներ: | |
| |Էլեկտրական չափիչ միջոցների դասակարգումը, նրանց | |
| |բնութագրերը: Ստատիկ և դինամիկ ռեժիմներում չափման | |
| |միջոցները: Էլեկտրոնային անալոգային սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Կամրջակներ և կոմպենսատորներ: Թվային | |
| |սարքեր և ձևափոխիչներ: Գրանցող սարքեր և | |
| |սարքավորումներ: Էլեկտրական մեծությունների չափումը: | |
| |Մագնիսական մեծություններ, չափիչ սարքեր և ձևափոխիչներ: | |
| |Ոչ էլեկտրական մեծությունների չափման սարքեր և | |
| |ձևափոխիչներ: Ինֆորմացիոն չափիչ սարքեր: Չափող, վճռող | |
| |սարքեր: | |
|_____|________________________________________________________|______|
|ԸԲԿԲ |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ | 25 |
|04.00| | |
|_____|________________________________________________________|______|
|04.01|Էլեկտրատեխնիկա 3 | 5 |
| |Դասընթացի նպատակն է` հիմնարար գիտելիքներ տալ | |
| |էլեկտրամագնիսական շղթաների հաշվարկի և հետազոտման | |
| |վերաբերյալ, կարողանալ իրական էլեկտրամագնիսական շղթան | |
| |ներկայացնել հաշվարկային էլեկտրական սխեմաների տեսքով և | |
| |ուսումնասիրել այն ինչպես կայունացած ռեժիմում, այնպես էլ | |
| |անցումային երևույթների ընթացքում: | |
| |Հաստատուն և սինուսոիդական հոսանքի միաֆազ շղթաներում | |
| |անցումային երևույթների ուսումնասիրությունը և հաշվարկի | |
| |մեթոդները: Հաստատուն և փոփոխական հոսանքի ոչ գծային և | |
| |մագնիսական շղթաների, բաշխված պարամետրերով շղթաների | |
| |տեսությունը: Հասկացություններ էլեկտրամագնիսական դաշտի | |
| |տեսության վերաբերյալ: | |
|_____|________________________________________________________|______|
|04.02|Էլեկտրոնիկա և սխեմատեխնիկա 1 | 6 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ| |
| |ժամանակակից էլեկտրոնային տարրերի (տրանզիստորներ, | |
| |ինտեգրալ սխեմաներ և այլ կիսահաղորդչային տարրեր) և | |
| |դրանց կիրառությունների վերաբերյալ: Դասընթացի յուրացումը | |
| |հնարավորություն կտա ձեռք բերել անալոգային և իմպուլսային| |
| |ազդանշանների մշակման սարքերի նախագծման ու ուսումնասիրման| |
| |համար գիտելիքներ և հմտություններ` օգտագործելով | |
| |էլեկտրոնային համակարգերի նախագծման ժամանակակից մեթոդներ:| |
| |Էլեկտրոնիկային և անալոգային շղթաների հիմունքները, | |
| |կիսահաղորդչային սարքեր, Էլեկտրոնային ուժեղարարներ` | |
| |RC-կապով, տրանսֆորմատորային կապով, հզորության | |
| |ուժեղարարներ, ընտրողական ուժեղարարներ, սինուսոիդային | |
| |ազդանշանի գեներատորներ, ինտեգրալ գործույթային | |
| |ուժեղարարաներ, ինտեգրալ գործույթային ուժեղարարաների վրա | |
| |տարաբնույթ ուժեղարարներ, գեներատորներ: Իմպուլսային | |
| |ռեժիմում աշխատող շղթաներ` ինտեգրող դիֆերենցող սխեմաներ, | |
| |սղոցաձև ազդանշանի գեներատորներ, տրամաբանական տարրեր, | |
| |տրիգերներ, մուլտիվիբրատորներ, կոմբինացիոն սխեմաներ: | |
|_____|________________________________________________________|______|
|04.03|Կառավարման համակարգերի հիմունքներ | 5 |
| |Առարկայի դասավանդման նպատակն է այնպիսի մասնագետների | |
| |պատրաստումը, ովքեր կարող են իրականացնել տարբեր ոլորտների| |
| |կառավարման համակարգերում օգտագործվող տարրերի, | |
| |համասարքերի ավտոմատ ենթահամակարգերի ստեղծման, ներդրման | |
| |և շահագործման հետ կապված հաշվարկային և որոշ | |
| |հետազոտական աշխատանքներ: | |
| |Կառավարման համակարգերի կառուցվածքը: Անընդհատ գծային | |
| |կառավարման համակարգերի հետազոտությունը և սինթեզը: | |
|_____|________________________________________________________|______|
|04.04|Միկրոպրոցեսորների կիրառություններ | 4 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել | |
| |միկրոպրոցեսորի կառուցվածքին, ծրագրավորմանը և | |
| |կիրառություններին: | |
| |Երկակի թվաբանություն` հաշվարկի համակարգերը և | |
| |անցումները: Երկակի թվաբանության գործողությունները և | |
| |դրանց առանձնահատկությունները: Միկրոպրոցեսորի | |
| |ճարտարապետությունը, հանգույցների ֆունկցիոնալ | |
| |կանխորոշումները, հրամանների կատարման գործընթացի | |
| |հաջորդականությունը, ընդհատումների համակարգը: | |
| |Միկրոպրոցեսորի ծրագրավորումը` Ասեմբլեր լեզվի հրամանների | |
| |հասցեագրման եղանակները, դասակարգումը և | |
| |առանձնահատկությունները: Միկրոպրոցեսորային համակարգի | |
| |հանգույցներ` հաստատուն և օպերատիվ հիշող սարքերի | |
| |սխեմաները, առանձնահատկությունները: Մուտքի-ելքի սարքերը, | |
| |տարատեսակները, կառուցվածքները: Արտաքին սարքեր, | |
| |ստեղնաշարի աշխատանքի սկզբունքը, տեսատիպեր, արտաքին | |
| |հիշողություն: Միկրոպրոցեսորի կիրառությունը | |
| |միկրոէլեկտրոնային տեխնոլոգիայի կառավարման, ազդանշանների | |
| |մշակման, չափիչ և հետազոտական համակարգերում: | |
|_____|________________________________________________________|______|
|04.05|Ինֆորմատիկա 4 | 4 |
| |Դասընթացի ուսումնասիրության նպատակն է ուսանողների մոտ | |
| |խորացնել գիտելիքները C++ լեզվի վերաբերյալ, որոնք ձեռք են| |
| |բերվել նախորդ դասընթացներում: | |
| |C++ լեզվի ժառանգման մեխանիզմի օգտագործմամբ նոր | |
| |հատկություններով օժտված դասերի ստեղծումը, ժառանգ դասերի | |
| |կոնստրուկտորներ և դեստրուկտորներ, ժառանգելիս | |
| |կոնստրուկտորների և դեստրուկտորների վարքը, բազմակի | |
| |ժառանգում, կոնստրուկտորների և դեստրուկտորների վարքը | |
| |բազմակի ժառանգման դեպքում, վիրտուալ բազային դասեր, | |
| |վիրտուալ դեստրուկտորներ, ֆունկցիաների և դասերի | |
| |շաբլոններ, ներդրված դասեր, C++-ի ներմուծման-արտածման | |
| |գրադարանի օգտագործումը, ֆայլերի հետ աշխատանքը: | |
|_____|________________________________________________________|______|
|04.06|Մաթեմատ` ընտրովի դասընթաց | 3 |
|_____|________________________________________________________|______|
|04. |Դիսկրետ մաթեմատիկա | 3 |
|06.01| | |
| |ՈՒսանողներին ծանոթացնել դիսկրետ մաթեմատիկայի այն | |
| |բաժիններին, որոնք կիրառվում են գիտության և տեխնիկայի | |
| |զանազան բնագավառներում ծագող խնդիրների մաթեմատիկական | |
| |մոդելների և դրանց լուծման ալգորիթմների մշակման համար: | |
| |Բինար հարաբերություններ: Ֆունկցիոնալ հարաբերություններ: | |
| |Համարժեքության և կարգի հարաբերություններ: Կարգավորված | |
| |ընտրություններ կրկնություններով և առանց | |
| |կրկնությունների: Տեղափոխություններ, զուգորդություններ | |
| |կրկնություններով և առանց կրկնությունների: Կոդավորման | |
| |մեթոդ: Կցման և արտաքսման սկզբունքը: Տեղադրություններ: | |
| |Սովորական գրաֆներ: Երկմասնյա գրաֆներ և ծառեր: Էքստրեմալ| |
| |գրաֆներ: Էյլերյան և Համիլտոնյան գրաֆներ: Գագաթային և | |
| |կողային ծածկույթներ: Զուգակցումներ: Հարթ գրաֆներ: | |
| |Գրաֆների գագաթային և կողային ներկումներ: Գրաֆների | |
| |ներկայացումներ տարբեր մակերևույթների վրա: | |
|_____|________________________________________________________|______|
|04. |Հաշվողական մեթոդներ | 3 |
|06.02| | |
| |ՈՒսանողներին ծանոթացնել հաշվողական մաթեմատիկայի դասական | |
| |մեթոդներին: Ֆունկցիաների մոտարկում և գծային | |
| |հավասարումների մոտավոր լուծում: | |
| |Սխալներ, դրանց դասակարգումը:Բացարձակ և հարաբերական սխալ| |
| |Ինտերպոլյացիա: Ինպերպոլյացիայի խնդիր: Լագրանժի | |
| |ինտերպոլյացիոն բազմանդամը: Լագրանժի ինտերպոլյացիոն | |
| |բանաձևի մնացորդային անդամ: Գծային և քառակուսային | |
| |ինտերպոլյացիա: Բաժանված տարբերություններ և նրանց | |
| |հատկությունները: Նյուտոնի ինտերպոլյացիոն բազմանդամը: | |
| |Թվային դիֆերենցում: Թվային դիֆերենցման սխալը: | |
| |Ինտերպոլյացիոն հանգույցների օպտիմալ ընտրությունը: | |
| |Քառակուսացման բանաձևեր: Նյուտոն-Կոտեսի քառակուսացման | |
| |բանաձևերը: ՈՒղղանկյունների, սեղանների և Սիմպսոնի | |
| |բանաձևերը: Օրթոգոնալ բազմանդամները և նրանց | |
| |հատկությունները: Գաուսի քառակուսացման բանաձևեր: | |
| |Սպլայների մասին գաղափարը: Հավասարաչափ մոտարկումներ: | |
| |Չեբիշևի թեորեմ (առանց ապացույցի): Լավագույն | |
| |մոտարկումներ Հիլբերտյան տարածություններում: Ֆուրյեի | |
| |շարքեր, Բեսսելի անհավասարությունը Օպերատորային | |
| |հավասարումներ: Սեղմող արտապատկերումներ: Հաջորդական | |
| |մոտավորությունների մեթոդ բանախյան տարածություններում: | |
| |Հանրահաշվի թվային մեթոդներ: | |
|_____|________________________________________________________|______|
|04. |Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսություն | 3 |
|06.03| | |
| |ՈՒսանողներին ծանոթեցնել կոմպլեքս անալիզի տեսությանը: | |
| |Ծրագրում ընդգրկված են անալիտիկ ֆունկցիաների տեսության | |
| |հարցերը` կոպլեքս թվեր, Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների | |
| |դիֆերենցում, ինտեգրում, Կոշու թեորեմները, մեկուսացված | |
| |եզակի կետեր, մնացքների տեսություն: Անիսկական | |
| |ինտեգրալների հաշվում մնացքների օգնությամբ: | |
| |Կոմպլեքս թվեր և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ: | |
| |Կոմպլեքս դիֆերենցում: Կոշի-Ռիմանի պայմանները: Անալիտիկ | |
| |ֆունկցիա: Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի ինտեգրում: | |
| |Կոշու թեորեմը: Կոշու ինտեգրալ բանաձևը: Անալիտիկ | |
| |ֆունկցիայի վերլուծումը Թեյլորի շարքի: Լյուվիլի թեորեմը: | |
| |Միակության թեորեմներ: Մեկուսացված եզակի կետերի | |
| |դասակարգումը: Մնացք: Թեորեմ մնացքի մասին: Անիսկական | |
| |ինտեգրալների հաշվում մնացքների օգնությամբ: Լապլասի | |
| |ձևափոխություն և նրա հատկությունները: Լապլասի | |
| |ձևափոխության կիրառությունները | |
|_____|________________________________________________________|______|
|04. |Մաթեմատիկական վիճակագրություն | 3 |
|06.04| | |
| |Սահմանվում են մաթեմատիկական վիճակագրության հիմնական | |
| |հասկացությունները և տրվում են նրանց կարևոր | |
| |հատկությունները: Ինֆորմացիայի տեսությունից ծրագիրը | |
| |պարունակում է գաղափար փորձի էնտրոպիայի, պայմանական | |
| |էնտրոպիայի և ինֆորմացիայի մասին: | |
| |Մաթեմատիկական վիճակագրության հիմնական հասկացությունները | |
| |և նրանց կարևոր հատկությունները` վերցվածքային | |
| |բազմություն, նրա պարամետրերը, անհայտ պարամետրերի | |
| |գնահատման եղանակները, Ռաո-Կրամերի անհավասարությունը: | |
| |Ինֆորմացիայի տեսություն: Գաղափար փորձի էնտրոպիայի, | |
| |պայմանական էնտրոպիայի և ինֆորմացիայի մասին: էնտրոպիայի,| |
| |պայմանական էնտրոպիայի և ինֆորմացիայի կարևորագույն | |
| |հատկությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|ՀՄԿԲ |Ընդհանուր մասնագիտական առարկաներ | 75 |
|05.00| | |
|_____|________________________________________________________|______|
|05.01|Մասնագիտության ներածություն | 1 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել տվյալ | |
| |մասնագիտության մասնագիտական առարկաների հիմնահարցերին, | |
| |մասնագիտության չափորոշիչներին: Դասընթացում նախատեսվում | |
| |է ծանոթացում բժշկական համակարգերի աշխատանքի | |
| |սկզբունքներին: ՈՒսումնասիրվում են բջջի կազմությունը, | |
| |բջջի գործողության պոտենցիալի առաջացման գործընթացը, | |
| |նեյրոնների տեսակները և դրանց առանձնահատկությունը, | |
| |շնչառական համակարգի աշխատանքի սկզբունքը, սիրտ-անոթային | |
| |համակարգի աշխատանքի սկզբունքը, ներքին և այլ համակարգերի| |
| |աշխատանքների սկզբունքները: Հիմնավորվում է տարբեր | |
| |հիվանդությունների ախտորոշման և բուժման համար որոշիչ դեր| |
| |ունեցող անհրաժեշտ ցուցանիշների չափման և կառավարման | |
| |անհրաժեշտությունը: ՈՒսումնասիրվում են տարբեր բժշկական | |
| |չափիչ, ներգործող սարքերի և համակարգերի աշխատանքի | |
| |սկզբունքները` սկսած պարզագույն սարքերից, վերջացրած | |
| |ժամանակակից միկրոպրոցեսորային և համակարգչային | |
| |կառավարմամբ սարքերով և համակարգերով, վերջույթների | |
| |պրոթեզավորման և կենսապրոթեզների աշխատանքի սկզբունքները | |
| |և տրվում է ծանոթություն դրանց պատրաստման տեխնոլոգիաների| |
| |վերաբերյալ: | |
|_____|________________________________________________________|______|
|05.02|Կենսաբանական ազդանշանների և տվյալների ստացման մեթոդներ | 2 |
| |Դասընթացի նպատակը և խնդիրներն են ուսանողին տալ | |
| |համապատասխան գիտելիքներ, որպեսզի նա կարողանա տիրապետել | |
| |կենսաբժշկական ազդանշանների և տվյալների ստացման, | |
| |գրանցման և մշակման մեթոդներին: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են կենսաբժշկական | |
| |ազդանշանների և տվյալների դասակարգումը, աղբյուրները, | |
| |հիմնական հատկությունները ու բնութագրերը, կենսաբժշկական | |
| |տեխնիկայի տարրային բազան, մարմնի էլեկտրաֆիզիոլոգիական | |
| |պարամետրերը և դրանց համապատասխան ազդանշանները, | |
| |կենսաբժշկական ազդանշանների (էլեկտրաէնցեֆալոգրաֆիկական, | |
| |էլեկտրակարդիոգրաֆիկական, ռեոգրաֆիկական, | |
| |էլեկտրամիոգրաֆիկական և սպիրոգրաֆիկական) կառուցվածքը, | |
| |հիմնական պարամետրերը և վերլուծության մեթոդները: Բացի | |
| |այդ դիտարկվում են կենսապոտենցիալների առաջացումը, | |
| |հյուսվածքների և օրգանների կենսապոտենցիալների արժեքները:| |
| |ՈՒսումնասիրվում են կենսաէլեկտրոդները, պահանջները դրանց | |
| |նկատմամբ, դասակարգումը, հիմնական բնութագրերը և | |
| |կառուցվածքները, ինչպես նաև կենսաբժշկական ազդանշանների | |
| |արտածումների եղանակները և դրանց համար էլեկտրոդների | |
| |դասավորման սխեմաները և միջազգային համակարգը, | |
| |խանգարումները և աղավաղումները կենսապոտենցիալների | |
| |ստացման ժամանակ, էլեկտրոնային սարքերի սեփական | |
| |աղմուկները, Խանգարումների փոքրացման մեթոդները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.03|Բժշկական տեխնիկայի հանգույցներ և տարրեր | 2 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ համապատասխան | |
| |գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան տիրապետել | |
| |կենսաբժշկական չափումների առանձնահատկություններին, | |
| |բժշկական սարքերի հիմնական հանգույցներին և տարրերին, | |
| |ինչպես նաև ֆիզիոլոգիական գործընթացների հիմքում ընկած | |
| |հիմնական ֆիզիկական երևույթներին և այդ գործընթացների | |
| |հետազոտման մեթոդներին: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են կենսաբժշկական | |
| |ինֆորմացիայի ստացման, գրանցման և հաղորդման համակարգերը,| |
| |համակարգի ընդհանուր ֆունկցիոնալ սխեման, էլեկտրական | |
| |չափումների առանձնահատկությունները, տարբեր տեսակի | |
| |կենսաբժշկական տվիչները, երկբևեռ, դաշտային | |
| |տրանզիստորների դասակարգումը, հիմնական պարամետրերը և | |
| |բնութագրերը, էլեկտրոնային կենսաուժեղարարների հիմնական | |
| |բնութագրերը, ուժեղացման գործակիցը, ամպլիտուդային և | |
| |հաճախային բնութագրերը, ոչգծային և գծային աղավաղումները,| |
| |կենսաուժեղարարների առանձնահատկությունները: | |
| |ՈՒսումնասիրվում են նաև հետադարձ կապը ուժեղարարներում, | |
| |հաստատուն հոսանքի ուժեղարարները, դիֆերենցիալ և | |
| |կենսաբժշկական ազդանշանով միջանկյալ | |
| |(բարձր(հաճախականության մոդուլացված ուժեղարարները, | |
| |օպերացիոն ուժեղարարները, նրանց հիմնական պարամետրերը, | |
| |կառուցվածքները և կիրառական սխեմաները: Դիտարկվում են | |
| |էլեկտրական տատանումների գեներատորները, սինուսոիդալ և | |
| |իմպուլսային (ռելաքսացիոն) գեներատորները, օրգանիզմում | |
| |տեղի ունեցող որոշ ֆիզիոլոգիական գործընթացների ֆիզիկական | |
| |երևույթները, համապատասխան սարքերի իրականացման հիմնական | |
| |հանգույցները և տարրերը, զարկերակային ճնշման չափման | |
| |կլինիկական մեթոդը, արյան հոսքի արագության չափման | |
| |գերձայնային մեթոդը, արյան հոսքի արագության չափման | |
| |էլեկտրամագնիսական մեթոդը, ջերմաչափումը և կալորիմետրիան,| |
| |ուլտրաձայնի, ինֆրաձայնի, վիբրացիայի կիրառումը բժշկության| |
| |մեջ: | |
|_____|________________________________________________________|______|
|05.04|Կենսաֆիզիկա | 3 |
| |Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն օրգանիզմում | |
| |կենսաֆիզիկական գործընթացները, մոլեկուլյար կենսաֆիզիկան | |
| |սպիտակուցային մոլեկուլները, սպիտակուցի կառուցվածքը, | |
| |նուկլեինաթթուները: Կուսումնասիրվի նաև սպիտակուցի | |
| |կենսասինթեզի էությունը, բջիջների ֆիզիկական | |
| |հատկությունները, բջիջների և բջջային կառուցվածքների | |
| |ֆունկցիաները, բջջային մեմբրանները, նյութերի մեմբրանային | |
| |տեղափոխման երևույթները: Կներկայացվեն կենսահյուսվածքների| |
| |պասիվ էլեկտրական հատկությունները, բջիջների, նյարդային | |
| |մանրաթելերի էլեկտրական դիմադրությունը, բևեռացման | |
| |երևույթը: Կքննարկվեն ակտիվ կենսաէլեկտրական | |
| |երևույթները, կենսաէլեկտրական պոտենցիալների ծագման | |
| |մեխանիզմները, նյարդային ինպուլսի տարածումը, | |
| |կենսագործունեության գործընթացների ջերմադինամիկան, | |
| |կենդանի համակարգերում ջերմաստեղծումը և ջերմաստիճանի | |
| |կարգավորման մեխանիզմները, մկանային կրճատման | |
| |կենսաֆիզիկան: Կուսումնասիրվի զգայական օրգանների | |
| |կենսաֆիզիկան, մասնավորապես` տեսողական և լսողական | |
| |անալիզատորները, համի և հոտի ռեցեպցիան, տակտիլ | |
| |անալիզատորը, էլեկտրառեցեպտորները զգայական օրգաններում | |
| |ինֆորմացիայի կոդավորումը: Կքննարկվի արյան շրջանառության,| |
| |շնչառության և այլ բարդ համակարգերի կենսաֆիզիկան: | |
| |Դասընթացի յուրացումը պայմանավորված է ֆիզիկայի և քիմիայի| |
| |նախնական գիտելիքներով: | |
|_____|________________________________________________________|______|
|05.05|Կենսաքիմիա | 2 |
| |Դասընթացի շրջանակներում ուսանողները կծանոթանան | |
| |կենսաքիմիա առարկայի տեղին և դերին «Կենսաբժշկական | |
| |ճարտարագիտություն» մասնագիտությամբ ճարտարագետ բակալավրի | |
| |պատրաստման գործում: Կենսաքիմիա դասընթացի յուրացման համար| |
| |անհրաժեշտ է քիմիայի դասընթացի նախնական յուրացում: | |
| |Դասընթացում կուսումնասիրվեն կենսաքիմիական գործընթացները | |
| |օրգանիզմներում, կենսաքիմիական գործընթացների ակտիվության | |
| |կախումը օրգանիզմների առանձնահատկություններից` տարիքից, | |
| |սեռից, բնական միջավայրից: Կներկայացվի տարբեր | |
| |օրգանիզմների մետաբոլիկ համակարգերի ուսումնասիրությունը: | |
| |Կդիտարկվեն կենսաքիմիական ցիկլը,` կառուցվածքը, | |
| |հատկությունները, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի | |
| |փոխանակությունները, աղաջրային փոխանակությունը, | |
| |շնչառությունը, թթվածնի տեղափոխությունը և հեմոգլոբինի | |
| |առանձնահատկությունները, կռեպսի շնչառական ցիկլը, | |
| |օքսիդացման գործընթացները, վիտամինները, օրգանիզմներում | |
| |նյութափոխանակության ընդհանուր օրինաչափությունները, | |
| |հորմոնները և ֆերմենտները, կենսաքիմիական գործընթացների | |
| |ղեկավարումը օրգանիզմում, նեյրոհումորալ կարգավորման | |
| |սկզբունքները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.06|Կենսաբժշկական նանոնյութեր և նանոկառուցվածքներ | 6 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել | |
| |կենսաբժշկական նանոնյութերին և նանոկառուցվածքներին` ըստ | |
| |ֆունկցիոնալ նպատակների և աշխատանքի սկզբունքների: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են կենսաբժշկական | |
| |նանոնյութերի տարատեսակները, դրանց ստացման եղանակները և | |
| |կիրառման ոլորտները: ՈՒսումնասիրվում են նաև | |
| |կենսաբժշկական նանոկառուցվածքների տարատեսակները, | |
| |սինթեզման եղանակները, ձևերը և տիպերը, դրանց սինթեզման | |
| |դժվարությունները, խնդիրները լուծելու եղանակները: Բերվում| |
| |են նաև կենսբժշկական և կիսահաղորդչային | |
| |նանոկառուցվածքների համեմատական վերլուծությունը: | |
| |ՈՒսումնասիրվում են կենսաբժշկական նանոնյութերի և | |
| |նանոկառուցվածքների կիրառման հեռանկարները | |
| |կենսաբժշկությունում և այլ ոլորտներում | |
|_____|________________________________________________________|______|
|05.07|Անատոմիա և ֆիզիոլոգիա | 4 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել անատոմիան | |
| |և ֆիզիոլոգիան որպես մարդկության դարավոր, էվոլյուցիոն | |
| |զարգացման գիտական արդյունք: ՈՒսանողները դասընթացի | |
| |ընթացքում կծանոթանան մարդու կազմության, նրա օրգանիզմի | |
| |կառուցվածքի ամբողջականության ու փոխկապակցվածության հետ: | |
| |Կծանոթանան նաև գունային ցուցանիշի, նրա կլինիկական | |
| |նշանակության, հեմոստազի, նրա կենսաբանական նշանակության | |
| |հետ: Կքննարկվեն մարդու օրգանիզմում արյան շրջանառության | |
| |դերը, նշանակությանը, իրականացման և շրջանառության | |
| |սկզբունքները: Կուսումնասիրվեն ԷՍԳ, նրա կլինիկական | |
| |նշանակությունը, սրտի աշխատանքի կարգավորման, անոթների | |
| |լուսանցքի նյարդային կարգավորման մեխանիզմները: Կքննարկվի | |
| |հեմոդինամիկայի հարցերը, նրա կապը հիդրոդինամիկայի հետ, | |
| |շնչառությունը, նրա դերը մարդկային օրգանիզմի | |
| |կենսագործունեության մեջ: Կուսումնասիրվի | |
| |գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում, նրա | |
| |մեխանիզմը, շնչառության նյարդահումորալ կարգավորումը, | |
| |մարդու և կենդանիների ստամոքսի ուսումնասիրության | |
| |եղանակները, պանկրեասի հյութազատության կարգավորումը, | |
| |բարակ աղիքների հյութի բաղադրությունը և նշանակությունը, | |
| |էներգիայի փոխանակության հետ կապված հարցերը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.08|Մարդու հիվանդություններ և նրանց ախտորոշումը | |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել մարդու | |
| |հիվանդությունների հիմնական տարածված տեսակներին և այդ | |
| |հիվանդությունների ուսումնասիրության մեթոդներին` | |
| |(սուբյեկտիվ մեթոդ, օբյեկտիվ մեթոդ, օժանդակ մեթոդ): | |
| |Կուսումնասիրվեն շնչառական ցիկլի կառուցվածքը, շնչառական | |
| |համակարգի հիվանդությունները, գանգատները շնչառական | |
| |հիվանդությունների դեպքում` (հևոց, հազ, ցավ կրծքի | |
| |շրջանում): Կքննարկվեն կրծքավանդակի զննման, նրա | |
| |պաթոլոգիական ձևերի,կրծքավանդակի դինամիկ | |
| |ուսումնասիրության հետ կապված հարցերը: ՈՒսանողները | |
| |կծանոթանան սրտային հիվանդի զննման, շոշափման, սրտի տոների| |
| |լսման (աուսկուտացիա) սկզբունքներին (տոների թուլացում, | |
| |տոների թուլացում,տոների ուժեղացում): Կուսումնասիրվեն | |
| |պուլսի շոշափումը (սֆիգմոգրամիա) զարկերակները, միզային | |
| |ուղիների ուսումնասիրման սուբյեկտիվ և օբյեկտիվ | |
| |մեթոդները: Կուսումնասիրվեն նաև մարսողական համակարգը, | |
| |հիվանդության պատմության սխեման, անկետային | |
| |տեղեկությունները, սուբյեկտիվ քննությունը, անամնեզը | |
| |մասնավորապես` | |
| |1) հիվանդության անամնեզ, | |
| |2) կյանքի անամնեզ, | |
| |3) կենցաղային անամնեզ, | |
| |4) պրոֆեսիոնալ անամնեզ, | |
| |5) ալերգաբանական անամնեզ: | |
| |Կուսումնասիրվեն հիվանդության օբյեկտիվ քննության, | |
| |ախտորոշման, Էպիկրիզի կազմման հետ կապված հարցերը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.09|Կենսաբժշկական էլեկտրոնիկա և միկրոպրոցեսորներ | 7 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել թվային և | |
| |անալոգային միկրոսխեմատեխնիկայի տարրերին, ինտեգրալ | |
| |սխեմաների կառուցվածքներին և կիրառությանը, | |
| |միկրոպրոցեսորային համակարգերի, միկրոկոնտրոլերների | |
| |կառուցվածքային և ծրագրավորման առանձնահատկություններին: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են հետևյալ թեմաները` | |
| |թվային միկրոսխեմատեխնիկա` տրամաբանական տարրերի բազային | |
| |սխեմաներ, թվային սարքերի տարրերը` տրիգերներ, | |
| |ռեգիստորներ, հաշվիչներ, կոմուտատորներ, դեշիֆրատորներ, | |
| |շիֆրատորներ, հիշողության տարրեր: Անալոգային | |
| |միկրոսխեմատեխնիկայի սկզբունքները, դիֆերենցիալ ուժեղարարի| |
| |սխեմաների և պարամետրերի վերլուծությունը, օպերացիոն | |
| |ուժեղարարի կառուցվածքը և կիրառությունը, կոմպարատորներ, | |
| |երկրորդային սնման աղբյուրներ, փոխակերպիչներ: | |
| |Միկրոկոնտրոլերների ֆունկցիոնալ և կառուցվածքային | |
| |առանձնահատկությունները, RISC միկրոկոնտրոլերների | |
| |ընտանիքները, հիշողության միջոցները, ապարատային օժանդակ | |
| |հանգույցները, ընդհատման համակարգը, ծրագրավորման | |
| |միջոցների առանձնահատկությունները և կիրառությունը | |
| |կենսաբժշկական սարքերում: | |
|_____|________________________________________________________|______|
|05.10|Կենսաբժշկական հետազոտման մեթոդներ | 3 |
| |«Կենսաբժշկական հետազոտման մեթոդներ» առարկան ընդգրկում է | |
| |հետևյալ գաղափարների ուսումնասիրությունը` ֆիզիոլոգիական | |
| |ցուցանիշների դասակարգում ըստ փոփոխման արագության և | |
| |հիվանդությունների, կենսաէլեկտրական պոտենցիալներ, | |
| |հանգստի,գործողության պոտենցիալներ, իոնային պոտենցիալների| |
| |վերափոխում էլեկտրականի, ԷՍԳ, ԷԷԳ, ԷՄԳ: | |
| |Կուսումնասիրվեն նեյրոնները, նրանց տեսակները (ասոցիատիվ, | |
| |գործողության, հաջորդման), արյան ճնշումը, հոսքը, աորտայի | |
| |և ձախ փորոքի ճնշման կորերը, ճնշման մոնիտորինգը: Բացի | |
| |այդ կդիտարկվեն սրտի ձայների տոները, աղմուկները դրանց | |
| |չափման մեթոդները (աուսկուլտացիա, էխոգիր), չափման | |
| |մեթոդները (համակարգչային, մակերևութային) շնչառական | |
| |համակարգը (ներքին և արտաքին շնչառություն) հետազոտման | |
| |մեթոդները, սարքերը: Կուսումնասիրվեն նաև Էլեկտրասրտագրի | |
| |իզոպոտենցիալ գծի դրեյֆը, դրեյֆի առաջացման պատճառները, | |
| |ինֆորմատիվությունը և սարքերի ձևերը, | |
| |էլեկտրաստիմուլյատորները, նրանց տեսակները, | |
| |առանձնահատկությունների, ռենտգենյան ախտորոշման մեթոդները,| |
| |էնտրոսկոպիան, լազերային բուժման մեթոդները, անընդմեջ | |
| |հսկման սարքերը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.11|Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ 1 | 4 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել | |
| |կենսաբժշկական սարքերի մշակման հիմնական սկզբունքների հետ,| |
| |հիմնվելով մարդու հիվանդությունների ախտորոշման համար | |
| |անհրաժեշտ ցուցանիշների չափման անհրաժեշտության և | |
| |համապատասխան ճշտությունների ապահովմամբ, անընդմեջ հսկման | |
| |սարքերի և համակարգերի մշակման սկզբունքներին, օգնող և | |
| |ներգործող էլեկտրոնային սարքերին (սրտախթանիչներին, | |
| |դեֆիբրիլյատորներին, իմպուլսային կառավորվող | |
| |գեներատորներին և այլն): Տվյալ կուրսի լիարժեք ընկալման | |
| |համար ուսանողները պետք է յուրացրած լինեն | |
| |միկրոսխեմատեխնիկայի տարրերը, էլեկտրոնային անալոգային և | |
| |թվային սխեմաները, սնման աղբյուրները, կերպափոխիչները, | |
| |լազերային և օպտոէլեկտրոնային տեխնիկայի հիմունքները, | |
| |կենսաֆիզիկայի հիմունքները, մարդու հիվանդությունները և | |
| |նրանց ախտորոշումը, անատոմիայի և ֆիզիոլոգիայի | |
| |հիմունքները, միկրոպրոցեսորները, հաշվիչ տեխնիկայի | |
| |հիմունքները, էլեկտրատեխնիկայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի | |
| |հիմնարար գիտելիքները: | |
| |Դասընթացը իր մեջ ներառում է նաև էլեկտրոնային չափիչ | |
| |տեխնիկային վերաբերվող տարբեր սարքերի սկզբունքային կամ | |
| |բլոկ սխեմաները, ռեալ ժամանակում հիվանդից սրտային իոնային| |
| |պոտենցիալներից ստացված ինֆորմացիայի փոխակերպումը | |
| |էլեկտրականի, նրանց ուժեղացումը, անալոգային ազդանշանների | |
| |փոխակերպումը դիսկրետ թվային մեծությունների, | |
| |էլեկտրասրտագրի դասական և ոչ դասական մեթոդներով ստանդարտ| |
| |արտածումների ստացման սխեմաները, էլեկտրասրտագրի | |
| |ատամիկների և ռիթմի ճանաչումը, գնահատումը և հսկումը | |
| |(մոնիտորինգ): Տրված առարկայի ուսուցումը նախատեսում է | |
| |նաև ռեալ սարքերի գործնական օգտագործում, ցուցանիշների | |
| |չափում և գնահատում, ստացված սրտագրերի հիման վրա սրտային| |
| |հիվանդությունների ախտորոշման ուսուցանում: | |
|_____|________________________________________________________|______|
|05.12|Մոլեկուլյար կենսաբժշկության ֆիզիկական հիմունքներ | 2 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել կենսաբանական| |
| |օբյեկտների կառուցվածքի, ֆունկցիաների, օբյեկտների միջև | |
| |փոխազդեցության երևույթների և ինֆորմացիայի փոխանակման | |
| |սկզբունքներին: Դասընթացում ուսումնասիրվում են | |
| |մոլեկուլյար նանոկառուցվածքների ձևավորման եղանակները, | |
| |ուժային և տեսածրող մանրադիտակները, կենսաբանական | |
| |մոլեկուլների մոդելով վերարտադրված կիսահաղորդչային | |
| |սարքերի և համակարգերի հիմնական բնութագրերը: Բացի այդ | |
| |ուսումնասիրվում են նաև նանոտեխնոլոգիայի օգտագործման | |
| |հնարավորությունները կենսաբանական համակարգերում, | |
| |Կենսատեխնոլոգիայի առանձնահատկությունները, զարգացման | |
| |հեռանկարները, երկչափ և եռաչափ նանոկառուցվածքները, դրանց| |
| |ստեղծումը օրգանական և կենսաբանական հիմքի վրա, | |
| |դենդրիտային պոլիմերների կիրառությունը նանոդեղագործության| |
| |մեջ և բժշկական նանոսարքերում: | |
|_____|________________________________________________________|______|
|05.13|Կենսաբժշկական տվիչներ | 5 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել | |
| |կենսաբժշկությունում կիրառելի կենսաբժշկական | |
| |միկրոէլեկտրոնային կերպափոխիչների առավել օգտագործելի | |
| |տարատեսակները, աշխատանքի և մշակման սկզբունքները` | |
| |ելնելով դրանց կիրառման պահանջներից: Դասընթացում | |
| |ուսումնասիրվում են կենսաբժշկական միկրոէլեկտրոնային | |
| |կերպափոխիչների ֆիզիկական հիմունքները, կենսաբժշկական | |
| |միկրոէլեկտրոնային կերպափոխիչների պարամետրերի և | |
| |բնութագրերի յուրահատկությունները և դրանց առաջադրվող | |
| |պահանջները կենսաբժշկությունում օգտագործման տեսանկյունից,| |
| |պինդմարմնային տվիչներում իրագործվող ֆիզիկական պրոցեսները| |
| |և դրանց յուրահատկությունները, տվիչների պարամետրերի և | |
| |բնութագրերի հետազոտման էլեկտրաֆիզիկական և | |
| |օպտոէլեկտրոնային եղանակները, ջերմաստիճանային և | |
| |թենզոտվիչների աշխատանքի սկզբունքները: Բացի այդ | |
| |ուսումնասիրվում են նաև էլեկտրամագնիսական դաշտի, | |
| |մագնիսական դաշտի, Ճնշման և իոնային ճառագայթների | |
| |տվիչները, ինչպես նաև միկրոէլեկտրոնային կերպափոխիչների | |
| |օգտագործումը կենսաբժշկությունում: | |
|_____|________________________________________________________|______|
|05.14|Կենսաբժշկական օպտոէլեկտրոնային սարքեր | 6 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել | |
| |օպտոէլեկտրոնային սարքերի աշխատանքի սկզբունքի, | |
| |կառուցվածքի, էլեկտրաֆիզիկական բնութագրերի հետ: Նշված | |
| |նպատակներին հասնելու համար ուսանողները պետք է յուրացրած | |
| |լինեն «Ընդհանուր ֆիզիկա»-ի «Օպտիկա» և | |
| |«Էլեկտրամագնիսականություն» բաժինները, ինչպես նաև | |
| |բակալավրի աստիճանի համար նախատեսված «Մաթեմատիկա» | |
| |դասընթացի համապատասխան բաժինները: | |
| |Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն կիսահաղորդչային | |
| |ֆոտոընդունիչների, լուսադիոդների, օպտրոնների էլեկտրական | |
| |ու լուսատեխնիկական բնութագրերը, աղմուկները, արտաքին | |
| |դաշտերի ու ազդակների նկատմամբ զգայնությունները: | |
| |Կդիտարկվեն օպտիկական ճառագայթներով ղեկավարվող սարքերի, | |
| |մոդուլյատորների, օպտիկական ազդանշանի ընդունիչների, | |
| |ինտեգրալ օպտիկայի սարքերի, մանրաթելային լուսատարերի և | |
| |մալուխների աշխատանքի հիմքում ընկած ֆիզիկական | |
| |երևույթները և այլ հարցեր: | |
| |Կուսումնասիրվեն կիսահաղորդչային ինժեկցիոն լազերների | |
| |աշխատանքի սկզբունքը և տարատեսակները, շեմային | |
| |բնութագրերը և ճառագայթման արդյունավետությունը: | |
|_____|________________________________________________________|______|
|05.15|Կենսաբժշկական տվիչների տեխնոլոգիական հիմունքներ | 4 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել | |
| |կենսաբժշկական տվիչների պատրաստման առավել օգտագործվող | |
| |տեխնոլոգիական գործընթացներն ու եղանակները: Դասընթացում | |
| |ուսումնասիրվում են հիբրիդային և թաղանթային | |
| |կառուցվածքներով կենսաբժշկական տվիչների պատրաստման | |
| |եղանակները, մասնավորապես` վակուումային գոլորշիացում, | |
| |կատոդային, իոնապլազմային, բարձր հաճախականային փոշիացում,| |
| |անոդացում, նուրբ թաղանթների ձևավորման ֆոտոլիտոգրաֆիայի | |
| |եղանակներ: ՈՒսումնասիրվում են նաև կիսահաղորդչային | |
| |ինտեգրալ միկրոսխեմաների կառուցվածքով կենսաբժշկական | |
| |տվիչների պատրաստման տեխնոլոգիական գործընթացները, | |
| |ինտեգրալ միկրոսխեմաների տեսքերով կենսաբժշկական տվիչների | |
| |ստացման առանձնահատկությունները, մասշտաբավորման | |
| |եղանակները, ինտեգրալային սխեմայի համատեղելիության վրա | |
| |դրվող պահանջները, պատրաստման ընթացքում անհրաժեշտ | |
| |տեխնոլոգիական ուղիները և ռեժիմների հաշվարկները: | |
|_____|________________________________________________________|______|
|05.16|Կենսաբժշկական էլեկտրատեխնիկական միջոցներ | 4 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել | |
| |կենսաբժշկության էլեկտրատեխնիկական միջոցներին` ըստ | |
| |ֆունկցիոնալ նպատակների և աշխատանքի սկզբունքների: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են օրգանիզմների էլեկտրական | |
| |և ֆիզիկա-մեխանիկական բնութագրերը, ախտորոշման ռենտգենյան| |
| |և ռադիոիզոտոպային միթոդները, անընդհատ հսկման | |
| |սարքավորումների դերը կլինիկական բժշկության մեջ, | |
| |ֆիզիոթերապևտիկ, ռեֆլեկսոթերապևտիկ սարքավորումները և | |
| |ստիմուլյատորները, Էխոգրաֆների, էլեկտրասրտագրերի և | |
| |ռենտգենյան տոմոգրաֆների տարատեսակները, դրանց զարգացման | |
| |պատմական ընթացքն ու հեռանկարները: ՈՒսումնասիրվում են | |
| |նաև կենսաբժշկական սարքերի հիմնական բաղկացուցիչ մասերը, | |
| |կենսապոտենցիալների առաջացման և գրանցման սկզբունքները, | |
| |էլեկտրոդների տեսակներն ու առաջադրվող հիմնական | |
| |պահանջները, չափիչ սարքերի ճշտությունները, | |
| |արագագործությունը և ինֆորմացիայի արտացոլման ժամանակակից| |
| |միջոցները, կենսաբժշկական ինֆորմացիայի հաղորդման | |
| |միջոցները և համակարգչային անալիզատորների կիրառությունը | |
| |կենսաբժշկական ինֆորմացիայի վերլուծման խնդիրներում: | |
|_____|________________________________________________________|______|
|05.17|Վերականգնողական տեխնիկա | 3 |
| |Դասընթացը լուսաբանում է մարդու կենսաբանական | |
| |հյուսվածքների, օրգանների և դրանց գործառույթների | |
| |վերականգնման խնդիրները: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են կենսաբանական | |
| |հյուսվածքները և համակարգերը փոխարինող արհեստական | |
| |նյութերի ստեղծման հարցերը, մասնավորապես` պատվաստների | |
| |(իմպլանտանտների) նյութերի ինտեգրալ բնութագրերը, | |
| |էնդոպրոթեզների պոլիմերային և կոմպոզիտային նյութերը և | |
| |դրանց կիրառությունը անոթային վիրաբուժությունում, հոդերի | |
| |և կապանների պրոթեզներում, ակնաբուժության մեջ: | |
|_____|________________________________________________________|______|
|05.18|Կենսաբժշկական ակուստաէլեկտրոնային սարքեր | 2 |
| |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ակուստիկ | |
| |ալիքների հիմնական կենսաբանական ազդեցություններին | |
| |օրգանիզմի տարբեր հյուսվածքների հետ, դրանց փոխազդեցության| |
| |մեխանիզմներին և սկզբունքներին: | |
| |Դասընթացում ուսումնասիրվում են ակուստիկ ալիքները, դրանց | |
| |տարածման անդրադարձման, ցրման և կլանման մեխանիզմները, | |
| |օրգանիզմների վրա ուլտրաձայնի կենսաբանական | |
| |ազդեցությունները, ջերմային ազդեցությունները, | |
| |կենսաբանական հյուսվածքների և բջիջների հետ ուլտրաձայնի | |
| |փոխազդեցության մեխանիզմները: ՈՒսումնասիրվում են նաև | |
| |ուլտրաձայնի կիրառումը ֆիզիոթերապիայում, կիզակետված | |
| |ուլտրաձայնի կենսաբանական կիրառությունները, դրանց | |
| |օգտագործումը որպես վիրահատման միջոց, ուլտրաձայնի | |
| |կիրառման անվտանգության գնահատումները, | |
| |ճառագայթահարումների ռեժիմները: ՈՒսումնասիրելով ակուստիկ | |
| |ալիքների կենսաբանական ազդեցությունները, պատկերացում է | |
| |կազմվում ախտորոշման և բուժման նպատակով ուլտրաձայնի | |
| |կիրառման ժամանակակից եղանակների մասին: Դիտարկվում են | |
| |կենսաբանական հետազոտություններում և բժշկության մեջ | |
| |ակուստիկ ալիքների կիրառման ոլորտների և զարգացման | |
| |փուլերի հեռանկարները: | |
|_____|________________________________________________________|______|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում