110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(71-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(71-րդ մաս)
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
01.04.2011 թ.
N 271-Ն հրամանի
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
Մասնագիտությունը` 200400 «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ և
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ»
_________________________________________
դասիչ, անվանումը
Որակավորման աստիճանը` Ճարտարագիտության բակալավր
___________________________
անվանումը
1. 200400. «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ և ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ»
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. 200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում»
մասնագիտությունը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի թ. 1038-Ն որոշմամբ:
2. Շրջանավարտի որակավորումը` Ճարտարագիտության բակալավր:
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է:
3. Շրջանավարտի որակավորման բնութագիրը
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրը բուհն ավարտելուց անմիջապես հետո կարող է զբաղեցնել հետևյալ պաշտոնները`
1) նախագծող-ճարտարագետ,
2) կազմակերպության չափագետ
3) չափման միջոցների կարգաբերող, ստուգաճշտող,
4) չափման միջոցների փորձարկող,
5) գծիկային կոդավորման սարքավորումների կարգաբերող, փորձարկող:
4. Մասնագիտական գործունեության բնագավառը.
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությունը առնչվում է գիտության (տեխնիկայի, տեխնոլոգիաների, կառավարման և այլն) այն բնագավառին, որը ներառում է մարդկային գործունեության եղանակների, միջոցների և մեթոդների այն ամբողջությունը, որն ուղղված է
1) չափման միջոցների ստեղծմանը, ստուգաչափմանը, ստուգաճշտմանը,
2) արտադրության չափագիտական ապահովմանը,
3) չափողական գործընթացի կազմակերպմանը,
4) չափումների, հսկումների և փորձարկումների ավտոմատացմանը,
5) արտադրանքի սերտիֆիկացմանը և գիտագործնական խնդիրների լուծմանը:
5. Մասնագիտական գործունեության օբյեկտները.
1) Չափման միջոցների հանգույցներն ու տարրերը,
2) Էլեկտրոնային բաղադրամասերը,
3) Չափիչ կերպափոխիչներն ու սարքերը,
4) Տեղեկատվական-չափողական համակարգերը,
5) Lab-VIEW տեխնոլոգիաները,
6) Գծիկային կոդավորման սարքավորումները և նույնականացման սարքերն ու համակարգերը,
7) Ստանդարտացման ու սերտիֆիկացման ծառայությունները:
6. Մասնագիտական գործունեության տեսակները
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ
Ճարտարագիտության բակալավրը սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված
հիմնարար և մասնագիտական պատրաստությանը համապատասխան կարող է կատարել
1) մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները
2) նախագծա-կոնստրուկտորական
3) արտադրա-տեխնոլոգիական
4) գիտա-հետազոտական
5) կազմակերպչա-կառավարչական
7. Մասնագիտական գործունեության ընդհանրական խնդիրները.
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ Ճարտարագիտության բակալավրը կախված մասնագիտական գործունեության տեսակից, պետք է պատրաստ լինի լուծելու հետևյալ մասնագիտական խնդիրները.
1) նախագծակառուցավորական գործունեություն.
ա. չափման միջոցների նախագծման առաջադրանքի կազմում,
բ. չափման միջոցների սկզբունքային սխեմաների մշակում,
դ. չափման միջոցների հանգույցների սխեմատիկական մշակում և համակարգչային մոդելավորում
ե. ՉՄ-ների չափագիտական բնութագրերի հաշվարկ և գնահատում
զ. կոնստրուկտորա-տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում
է. արտադրության չափագիտական ապահովում,
ը. գծիկային կոդերի կազմում, տպագրման որակի ստուգման և հսկման մեթոդների մշակում,
թ. նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակում:
2) արտադրա-տեխնոլոգիական գործունեություն.
ա. մշակված ՉՄ-ների պատրաստում, կարգաբերում, փորձարկում և հանձնում շահագործման
բ. փորձարկումների մեթոդների մշակում,
գ. տեխնոլոգիական պրոցեսների մշակում և չափագիտական ապահովում,
դ. կոնստրուկտորա-տեխնոլոգիական փաստաթղթերի մշակում
ե. սերտիֆիկացման փորձարկումների կազմակերպում և անցկացում
3) գիտահետազոտական գործունեություն.
ա. չափման միջոցների սկզբունքային սխեմաների մշակում և կոմփյուտերային մոդելավորում,
բ. չափումների մեթոդների և մեթոդիկաների մշակում,
գ. չափման միջոցների փորձարարական հետազոտություն,
4) կազմակերպա-կառավարչական գործունեություն.
ա. արտադրական կոլեկտիվների աշխատանքի կազմակերպում,
բ. նախագծումների և փորձարկումների պլանավորում,
գ. տեխնոլոգիական սարքավորումների ընտրություն, տեղադրում, հսկում,
դ. տեխնոլոգիական գործընթացների մարշրուտների կազմում,
ե. արտադրության գործընթացի կազմակերպում և կառավարում:
5) շահագործողական գործունեություն.
ա. չափման միջոցների ընտրությունը տեխնոլոգիական գործընթացների չափագիտական ապահովման համար,
բ. չափման միջոցների ստուգաչափում և,կարգաբերում,
գ. չափման միջոցների պետական փորձարկումների կազմակերպում և իրականացում,
դ. սերտիֆիկացման փորձարկումների կազմակերպում և իրականացում:
8. Որակավորման պահանջները.
1) Մասնագիտական խնդիրների իրավասու և պատասխանատու լուծման համար բակալավրը պատրաստ է`
ա. մասնակցելու ստանդարտացման ու սերտիֆիկացման բնագավառի մասնագիտական խնդիրների առաջադրման, ծրագրերի կազմման և լուծմանն ուղղված աշխատանքների բոլոր փուլերին,
բ. կազմակերպել չափման միջոցների, սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների արդյունավետ օգտագործման գործառնություններ,
գ. մասնակցելու ստանդարտացման ու սերտիֆիկացման բնագավառի հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և արդյունքների մշակման բոլոր փուլերին,
դ. ուսումնասիրելու ստանդարտացման ու սերտիֆիկացման բնագավառին առնչվող մասնագիտական գրականությունը և գիտատեխնիկական ինֆորմացիան, ծանոթանալու բնագավառի գիտատեխնիկական նորույթներին և նվաճումներին,
ե. օգտվելու ստանդարտացման ու սերտիֆիկացման բնագավառի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, տվյալների բազաներից, փորձագիտական համակարգերից և կիրառական ծրագրերի փաթեթներից,
կազմակերպելու իր ենթակայության ստորաբաժանման աշխատանքը,
զ. արտադրանքի փորձարկումների կատարում արտաքին (շրջապատի) գործոնների ազդեցությունների առկայության դեպքում:
2) Բակալավրը պետք է իմանա`
ա. իր մասնագիտական գործունեության բնագավառին առնչվող իրավական ակտերը, որոշումները, կարգադրությունները, մեթոդական և նորմատիվային նյութերը,
բ. գործող չափորոշիչները, բնագավառի սարքավորումների, ինֆորմատիկայի միջոցների տեխնիկատնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաները, դրանց շահագործման կարգացույցները,
գ. գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքով ստացված տվյալների ներկայացման, հաշվետվությունների և տեխնիկական փաստաթղթերի կազմման եղանակները,
դ. աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի պաշտպանության նորմերն ու կանոնները:
ե. չափման միջոցների վերանորոգում և կարգաբերում,
զ. չափման միջոցների ստուգաչափում,
է. չափման միջոցների ընտրությունը տեխնոլոգիական գործընթացի հսկման համար,
ը. արտադրանքի սերտիֆիկացման գործընթացի կազմակերպում և փորձարկումների իրականացում:
9.Շրջանավարտի կրթությունը շարունակելու հնարավորությունը
200400. «Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը յուրացրած Ճարտարագիտության բակալավրը պատրաստ է կրթությունը շարունակելու`
1) կրճատված ժամկետներում` ստանալու բակալավրի որակավորման աստիճան 2-րդ մասնագիտության գծով
2) մագիստրատուրայում ստանալու ճարտարագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:
II. ԴԻՄՈՐԴԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Դիմորդի կրթությանը նախորդող մակարդակը.
միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթության:
11. Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի փաստաթուղթ`
միջնակարգ կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում առկա է դիմորդի միջնակարգ կրթությունը հավաստող գրառում:
III 200400. «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Որակավորման պահանջները.Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը մշակվում է սույն պետական կրթական չափորոշիչի հիման վրա և ընդգրկում է ուսումնական դասընթացների ցանկը, ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների ծրագրերը:
13. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր մինիմումին, նրա իրագործման պայմաններին և յուրացման ժամկետներին ներկայացվող պահանջները որոշվում են սույն պետական կրթական չափորոշիչով:
14. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը բաղկացած է դասընթացների պարտադիր հանրապետական բաղադրամասից, դասընթացների բուհական բաղադրամասից, ուսանողի ընտրության դասընթացներից, ինչպես նաև ֆակուլտատիվ դասընթացներից:
15. Բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագիրը պետք է նախատեսի դասընթացների հետևյալ կրթաբլոկների ուսումնասիրումը ուսանողի կողմից`
1) Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ
2) Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ
3) Ընդհանուր մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-ընդհանուր մասնագիտական առարկաներ
4) Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ-տվյալ մասնագիտությանը հատուկ մասնագիտական առարկաներ, հնարավոր են ընտրովի-տարբերակային առարկայական մասնաբաժիններ
5) Ֆակուլտատիվներ:
IV. 200400. «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՆԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Դասիչ| ԿՐԹԱԲԼՈԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |Կրեդիտ|
|_____|________________________________________________________|______|
|01.00|Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսական - ԸՀՍՏ | 34 |
|_____|________________________________________________________|______|
|02.00|Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական - ԸՄԲ | 49 |
|_____|________________________________________________________|______|
|03.00|Ընդհանուր ճարտարագիտական - ԸՃ | 32 |
|_____|________________________________________________________|______|
|04.00|Ընդհանուր բնագավառի - ԸԲ | 32 |
|_____|________________________________________________________|______|
|05.00|Մասնագիտական - Մ | 69 |
|_____|________________________________________________________|______|
| |Արտադրական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Նախաավարտական պրակտիկա | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Ամփոփիչ ատեստավորում | 4 |
|_____|________________________________________________________|______|
| |Ավարտական աշխատանքի կատարում և պաշտպանություն | 12 |
|_____|________________________________________________________|______|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 240 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Դասիչ| Դասընթացների անվանումները և նրանց հիմնական բաժինները |Կրեդիտ|
|_____|________________________________________________________|______|
|ԸՀՍՏԴ|Ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաներ | 34 |
|ԿԲ | | |
|01.00| | |
|_____|________________________________________________________|______|
|01.01|Հայոց պատմություն | 4 |
| |Հայոց քաղաքական պատմության առարկան, դերն ու | |
| |նշանակությունը: Հին և միջնադարյան Հայաստանի | |
| |պետականությունները: Քրիստոնեություն` որպես պետական կրոնի| |
| |ճանաչման և հայոց գրերի գյուտի քաղաքական և | |
| |պատմամշակութային նշանակությունը: Հայ ազատագրական պայքարի| |
| |օջախները: Եկեղեցու դերը: Հայ քաղաքական միտքը և | |
| |կողմնորոշումները: Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին | |
| |միացման պատմաքաղաքական նշանակությունը: Հայ հասարակական | |
| |հոսանքները: Ազատագրական խմբակներն ու | |
| |կազմակերպությունները: Հայկական հարցի միջազգայնացումը: | |
| |Ֆիդայական-ապստամբական շարժումները, փորձը և դասերը: Հայ | |
| |քաղաքական կուսակցությունների ձևավորումը և | |
| |գործունեությունը: Հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի | |
| |տարիներին: Հայոց մեծ եղեռնը և արդիականությունը: 1918 թ.| |
| |մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի խորհրդայնացումը: | |
| |Խորհրդային ամբողջատիրական քաղաքական համակարգը: Հայ | |
| |ժողովուրդը երկրորդ աշխարհամարտի տարիներին: Հասարակական | |
| |և քաղաքական կյանքը հետպատերազմյան տարիներին: Ազգային | |
| |ինքնագիտակցության զարթոնքը: Արցախյան շարժման նոր փուլը: | |
| |Հայաստանի և ԼՂՀ-ի անկախության հռչակումը: Հայաստանի | |
| |երրորդ հանրապետության և կայացման ներքին և արտաքին | |
| |դժվարությունները, քաղաքական համակարգը: | |
|_____|________________________________________________________|______|
|01.02|Հայոց լեզու և հայ գրականություն | 4 |
| |«Հայոց լեզու և հայ գրականություն» դասընթացի նպատակն է | |
| |ընդլայնել և խորացնել ուսանողների գիտելիքներն ու | |
| |աշխարհայացքային պատկերացումները հայ գրականության և | |
| |մշակույթի դարավոր հարստության և զարգացման արդի | |
| |ուղղությունների վերաբերյալ, բարձրացնել նրանց բանավոր և | |
| |գրավոր խոսքի կուլտուրան, զարգացնել գործնական | |
| |հմտություններ` փաստաթղթավարության և մասնագիտական | |
| |գրականություն ստեղծելու կամ թարգմանելու նպատակով: | |
| |Դասընթացն ընդգրկում է դասախոսություններ հայոց լեզվից և | |
| |գրականությունից, գործնական աշխատանք հայոց լեզվից: | |
| |Հայ գրականության դասախոսությունները կրում են ակնարկային | |
| |բնույթ, ընդգրկում են գրականագիտական երևույթներ ու | |
| |առանձին հեղինակների ստեղծագործություններ` իբրև հայ | |
| |գրականության զարգացման օրինաչափությունների | |
| |դրսևորումներ: | |
| |Հայոց լեզվի դասախոսությունների` սահմանափակ ժամաքանակով | |
| |մասն ունի ընդհանուր հայագիտական բնույթ, ինչը նույնպես | |
| |նպաստում է ուսանողի աշխարհայացքային պատկերացումների | |
| |ձևավորմանը, մյուս` առավել ծավալուն մասը նվիրված է | |
| |շարահյուսական կառուցվածքների, խոսքի շարահյուսական | |
| |կապակցման, ոճաբանության, թարգմանության և | |
| |տերմինաբանության առանձնահատկությունների ուսուցմանը` | |
| |իբրև հիմք ուսանողի գրավոր խոսքի բարձրացման և | |
| |փաստաթղթավարության ու մասնագիտական գրականություն | |
| |ստեղծելու կարողությունների զարգացման համար: | |
| |Հայոց լեզվի գործնական պարապմունքներն ուղղված են | |
| |ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը` | |
| |գործնական գրություններ և ճարտարագիտական փաստաթղթեր | |
| |կազմելու, ինչպես նաև թարգմանություններ կատարելու, | |
| |տերմիններ գործածելու, մասնագիտական գրականություն | |
| |խմբագրելու նպատակով: | |
|_____|________________________________________________________|______|
|01.03|Ռուսաց լեզու | 4 |
| |Դասընթացի նպատակն է ծանոթացնել ռուսերենի լեզվական | |
| |իրողություններին, գիտատեխնիկական ոճին և ոճաբանությանը, | |
| |գիտատեխնիկական տեքստերին ու ձևավորել գրավոր խոսքի | |
| |հմտություններ: ՈՒսանողներին սովորեցնել գիտատեխնիկական | |
| |տեքստերի թարգմանություն և ծանոթացնել հիմնական | |
| |հասկացություններին, ինչպես նաև տեսության և տեխնիկայի | |
| |հիմունքներին: | |
| |Գիտատեխնիկական տեքստերի ամբողջական, ճանաչողական և | |
| |վերլուծական ընթերցում, վերարտադրական տիպի տեքստեր գրելու| |
| |և կազմելու հմտություն (ռեֆերատ, անոտացիա, ամփոփագիր), | |
| |տեխնիկական այլ տեքստեր կազմելու հմտություն: | |
| |Թարգմանչական համարժեքություն և փոխարինում, | |
| |տրանսֆորմացիա, բառային, բառակազմական, քերականական | |
| |համապատասխանություններ, գործարար փաստաթղթեր` զեկուցագիր,| |
| |պաշտոնագիր, հավատարմագիր, հաշվետվություն, աշխատանքային | |
| |պլան, գործարար նամակագրություն` արտադրական, վարչական | |
| |հարցերով,առևտրական նամակագրություն: | |
|_____|________________________________________________________|______|
|01.04|Օտար լեզու | 10 |
| |Բակալավրական ուսուցման համար նախատեսված ծրագրում օտար | |
| |լեզվի ուսուցումը դիտվում է որպես բուհական ինքնուրույն | |
| |դասընթաց: Շարունակելով դպրոցական դասընթացը և ապահովելով| |
| |ապագա մասնագետների նախապատրաստումը հետագա աշխատանքներին,| |
| |ինչպես օտար լեզվի գործածություն պահանջող մասնագիտության,| |
| |այնպես էլ օտար լեզվի գծով, ծրագիրը դառնում է | |
| |«դպրոց-հետբուհական ուսուցում» համակարգի օղակներից մեկը | |
| |(ասպիրանտական դպրոց, որակավորման բարձրացում, | |
| |ինքնակրթություն): | |
| |Առաջին կիսամյակում նախատեսվում է ընդհանուր լեզվական, իսկ| |
| |հաջորդ կիսամյակներում` ընդհանուր տեխնիկական ուսուցում: | |
|_____|________________________________________________________|______|
|01.05|Փիլիսոփայություն, սոցիոլոգիա | 4 |
| |Փիլիսոփայելու դերը մարդու կյանքում: Աշխարհայացք: | |
| |Փիլիսոփայության առարկան: Փիլիսոփայության ծագման | |
| |նախադրյալները: Փիլիսոփայության հիմնական հարց | |
| |հասկացությունը: Դավիթ Անհաղթի փիլիսոփայության | |
| |սահմանումները: Փիլիսոփայության ֆունկցիաները: | |
| |Փիլիսոփայության և մյուս գիտությունների կապը: | |
| |Փիլիսոփայական հավատ հասկացությունը: Փիլիսոփայության | |
| |հանրակրթական և մասնագիտական նշանակությունը: | |
| |Մտքի ձև և բովանդակություն: Մտքի ձևերը. հասկացություն,| |
| |դատողություն, մտահանգում: Բառ-հասկացություն, | |
| |նախադասություն-դատողություն: Տրամաբանության օրենքները: | |
| |Կեցության հիմնահարցի փիլիսոփայական իմաստը: Կեցության | |
| |տեսակները: «Մատերիա» կատեգորիան: Մատերիայի կառուցվածքի | |
| |մասին ժամանակակից գիտական պատկերացումները: Շարժում: | |
| |Շարժման ձևերը: Տարածություն և ժամանակ: Տարածության, | |
| |ժամանակի և շարժվող մատերիայի կապը: Զարգացման գաղափարը: | |
| |Օրենք կատեգորիան: Օրենքի տեսակները: Համակարգայնության և | |
| |պատճառականության սկզբունքները: Դինամիկական և | |
| |վիճակագրական օրինաչափություններ (Մեծ Թվերի օրենքը): | |
| |Որակաքանակական փոփոխությունների դիալեկտիկան: | |
| |Դիալեկտիկական հակասություններ: Բնության ըմբռնումը | |
| |մշակույթի պատմության մեջ: Բնական և արհեստական միջավայր:| |
| |Էկոլոգիայի փիլիսոփայական հարցերը: Կյանքը որպես արժեք: | |
| |Մարդու առաջացման հիմնահարցը: Բարոյա-սոցիալական նորմերը | |
| |որպես անտրոպոսոցիոգենեզի գործոն: Կյանքի իմաստի | |
| |հիմնահարցը: Մահվան «իրավունք»: Պրակտիկ գործունեության | |
| |ձևերը: Գիտակցության էությունը: Ինքնագիտակցություն: | |
| |Ճանաչողություն և գիտելիք: Ստեղծագործություն և բնազդ: | |
| |Ճշմարտության հիմնահարցը: Գիտության ֆունկցիաները: Գիտական| |
| |և առօրյա ճանաչողություն: Գիտական գիտելիքի կառուցվածքը:| |
| |Աշխարհի գիտական պատկերը: Գիտական ճանաչողության | |
| |մեթոդները: Գիտության բարոյականությունը: Նյութական և | |
| |գաղափարական հարաբերություններ: Հասարակական | |
| |գիտակցություն. կառուցվածքը և ձևերը: Պետության | |
| |հատկանիշները և ֆունկցիաները: Իրավունքի փիլիսոփայական | |
| |ըմբռնումը: Մարդկային հանրույթներ (ազգեր): | |
| |Ազգ-Պետություն-Մարդկություն: Ժողովրդավարություն և | |
| |իրավական պետություն: Ազատություն և անհրաժեշտություն: | |
| |Մարդ, անհատ, անձ հասկացությունները: Անձնավորության | |
| |բարոյական հիմքերը: Ժամանակակից գլոբալ հիմնահարցերը: | |
| |Մարդկության ապագան: | |
| |Արտադրական սոցիոլոգիայի առարկան: Սոցիոլոգիայի առաջացման | |
| |պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և գիտական | |
| |նախադրյալները: Սոցիալական փաստ (Մեծ Թվերի օրենքը): | |
| |Սոցիոլոգիական հետազոտության կազմակերպումը: Արտադրական | |
| |սոցիոլոգիայի պատմությունը. աշխատանքի գիտական | |
| |կազմակերպման տեսություն (Թեյլոր, Ֆորդ), Մարդկային | |
| |հարաբերությունների դոկտրինա (Մեյո), «X» և «Y» | |
| |տեսություններ: Մարդը և աշխատանքը: Անձնավորության | |
| |սոցիոլոգիական նկարագիրը: Մարդկային պահանջմունքների | |
| |համակարգը: Հույզերի ինֆորմացիոն-պահանջմունքային | |
| |տեսությունը: Պահանջմունքների բավարարման սոցիալական և | |
| |հոգեբանական գործոնները: Աշխատողի և արտադրության | |
| |պահանջներ. համատեղելիություն և հակադրություն | |
| |(հակասություններ): Աշխատանքային խմբի սոցիալ-հոգեբանական | |
| |մթնոլորտը: Պաշտոնական և ոչ-պաշտոնական | |
| |հարաբերություններ: Հասարակական կարծիքը որպես բարոյական | |
| |հսկիչ: Աշխատանքային շարժառիթներ: Կառավարման | |
| |սոցիալ-հոգեբանական խնդիրների ըմբռնումը: Կառավարման | |
| |հիմնական ոճերը: Լիդերության հարցը: Ղեկավարի էթիկան: | |
| |Կազմակերպության սոցիալական ծառայություն: | |
|_____|________________________________________________________|______|
|01.06|Իրավագիտություն | 2 |
| |Պետությունը և իրավունքը. նրանց դերը հասարակական | |
| |կյանքում: Իրավունքի նորմերը և չափորոշիչ-իրավական | |
| |ակտերը: Ժամանակակից հիմնական իրավական համակարգերը: | |
| |Միջազգային իրավունքը որպես հատուկ իրավական համակարգ: | |
| |Հայաստանի Հանրապետության իրավունքի աղբյուրները: Օրենքը | |
| |և ենթաօրենսդրական ակտերը: Հայաստանի Հանրապետության | |
| |իրավունքի համակարգը: Իրավունքի ճյուղերը: Իրավախախտումը | |
| |և իրավական պատասխանատվությունը: | |
| |Օրինականության և կարգուկանոնի տեղը ժամանակակից | |
| |հասարակությունում: Իրավական պետություն. քաղաքացիական | |
| |հասարակարգ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը | |
| |որպես պետության հիմնական օրենք: Մարդու և քաղաքացու | |
| |հիմնական իրավունքներն ու ազատությունները Հայաստանի | |
| |Հանրապետությունում, նրանց պաշտպանության երաշխիքները: | |
| |Պետական իշխանության մարմինների համակարգը և տեղական | |
| |ինքնակառավարումը Հայաստանի Հանրապետությունում: Պետության| |
| |տարածքային կազմավորման հիմունքները. տարածքային | |
| |կազմավորումը Հայաստանի Հանրապետությունում: Քաղաքացիական | |
| |իրավահարաբերություն հասկացությունը: Ֆիզիկական և | |
| |իրավաբանական անձ: Սեփականության իրավունք: | |
| |Պարտավորությունները քաղաքացիական իրավունքի մեջ և | |
| |պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում: | |
| |Ժառանգական իրավունք: Ամուսնա-ընտանեկան | |
| |հարաբերություններ: Ամուսինների, ծնողների և երեխաների | |
| |փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները: | |
| |Պատասխանատվությունը ըստ ընտանեկան իրավունքի: | |
| |Աշխատանքային պայմանագիր (կոնտրակտ): Աշխատանքային | |
| |կարգապահությունը և պատասխանատվությունը այն խախտելու | |
| |դեպքում: Վարչական իրավախախտումները և վարչական | |
| |պատասխանատվությունը: Հանցագործություն հասկացությունը: | |
| |Քրեական պատասխանատվություն կատարած հանցանքի համար: | |
| |Էկոլոգիական իրավունք: Ապագա մասնագիտական գործունեության | |
| |իրավական կարգավորման յուրահատկությունները: Պետական | |
| |գաղտնիքի պաշտպանության իրավական հիմքերը: Օրենսդրական և | |
| |նորմատիվ-իրավական ակտերը ինֆորմացիայի և պետական | |
| |գաղտնիքների պաշտպանության ոլորտներում: | |
|_____|________________________________________________________|______|
|01.07|Քաղաքագիտություն | 3 |
| |Քաղաքական գիտության օբյեկտը, առարկան և մեթոդը: | |
| |Քաղաքագիտության ֆունկցիաները: Քաղաքական կյանքը և | |
| |իշխանային հարաբերությունները: Քաղաքականության դերն ու | |
| |տեղը ժամանակակից հասարակության կյանքում: | |
| |Քաղաքականության սոցիալական ֆունկցիաները: Քաղաքական | |
| |ուսմունքների պատմությունը: | |
| |Հայկական քաղաքական սովորույթները, ակունքները, սոցիալ | |
| |մշակութային հիմնավորումները, պատմական դինամիկա: | |
| |Ժամանակակից քաղաքագիտական դպրոցները: Քաղաքացիական | |
| |հասարակությունը, նրա ծագումն ու առանձնահատկությունը: | |
| |Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները | |
| |Հայաստանում: | |
| |Քաղաքականության ինստիտուցիոնալ ասպեկտները: Քաղաքական | |
| |իշխանություն: Քաղաքական համակարգ: Քաղաքական | |
| |վարչակարգերը: Քաղաքական կուսակցությունները, էլեկտորալ | |
| |համակարգեր: Քաղաքական հարաբերություններն ու | |
| |գործընթացները: Քաղաքական բախումներն ու նրանց լուծման | |
| |ուղիները: Քաղաքական տեխնոլոգիաները: Քաղաքական մենեջմենթ:| |
| |Քաղաքական մոդեռնավորում: Քաղաքական կազմակերպություններն | |
| |ու շարժումները: Քաղաքական ընտրախավեր: Քաղաքական | |
| |լիդերություն: Քաղաքականության սոցիալ մշակութային | |
| |ասպեկտները: Համաշխարհային քաղաքականություն և միջազգային| |
| |հարաբերություններ: Համաշխարհային քաղաքական գործընթացի | |
| |առանձնահատկությունները: Հայաստանի հանրապետության | |
| |ազգային-պետական շահերը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում:| |
| |Քաղաքական իրականության իմացության մեթոդաբանությունը: | |
| |Քաղաքական գիտելիքի մոդելները: Փորձնական քաղաքական | |
| |գիտելիք: Քաղաքական վերլուծություն և կանխատեսում: | |
|_____|________________________________________________________|______|
|01.08|Տնտեսագիտություն | 4 |
| |Տնտեսագիտության առարկան և մեթոդները: Խնայողության | |
| |պրոբլեմի ներածություն: Զուտ կապիտալիզմը և եկամտի | |
| |շրջապտույտը: Անհատական շուկաների վերլուծությունը: | |
| |Պահանջարկ և առաջարկ: Պետության տնտեսական դերը: | |
| |Մակրոտնտեսական ցուցանիշներ: Մակրոտնտեսական | |
| |անկայունություն. գործազրկություն և ինֆլյացիա: | |
| |Մակրոտնտեսական վերլուծություն. ամբողջական պահանջարկ և | |
| |ամբողջական առաջարկ: | |
| |Ամբողջական ծախսերի մոդելը: Արտադրության հավասարակշռված | |
| |ծավալը: Բյուջետային դեֆիցիտը և պետական պարտքը: | |
| |Գանձարանային քաղաքականություն: Փողը: Բանկերը: | |
| |Վարկա-դրամական քաղաքականություն: Տնտեսական աճ: | |
| |Միջազգային առևտուր: | |
|_____|________________________________________________________|______|
|01.09|Ֆիզիկական կուլտուրա | - |
| |ֆիզիկական կուլտուրա առարկան անց է կացվում ուսանողի | |
| |ուսումնառության բոլոր տարիներին և իրականացվում է | |
| |պարտադիր և ինքնուրույն պարապմունքների ձևով: | |
| |Պարտադիր պարապմունքները անց են կացվում 1-ին, 2-րդ և | |
| |3-րդ կուրսերում շաբաթը 4-ական ժամաքանակով; Բժշկական | |
| |քննության անցնելուց հետո ուսանողները տեղավորվում են | |
| |մարզական մասնագիտական խմբերում ըստ մասնագիտությունների` | |
| |Վ/բոլե Բ/բոլե Ս/թենիսե ատլետիզմե ծանրամարտե լողե ռիթմիկ | |
| |մարմնամարզությունե ձեռնամարտ; Առողջության կողմից | |
| |շեղումներ ունեցող ուսանողները տեղավորվում են հատուկ և | |
| |բուժական խմբերում; Առավել լավ պատրաստականություն ունեցող| |
| |ուսանողները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողները | |
| |մարզվում են մարզական կատարելագործման խմբերում շաբաթը | |
| |6-12 ժամ ժամաքանակով; Գնահատման համակարգը ընդգրկում է | |
| |ուսանողի տեսական մասի յուրացման աստիճանը մինչև 20 | |
| |միավոր: Տեսական հարցումը համապատասխանում է կիսամյակում | |
| |տրված դասախոսական դասընթացին: Գործնական մասնագիտացված | |
| |դասերից ուսանողը պարտավոր է հավաքել 30-50 միավոր: | |
| |ՈՒսանողի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում | |
| |է ԸՖՊ, ՀՖՊ, տեխնիկական և տակտիկական գնահատման համալիր | |
| |վարժությունների միջոցով, որը գնահատվում է մինչև 30 | |
| |միավոր: Այսպիսով օգտագործվում է 100 բալային համակարգ` | |
| |40-60 գնահատվում է բավարար, 61-80` լավ և 81-100` | |
| |գերազանց: Ֆիզիկապես թույլ պատրաստված ուսանողները | |
| |հնարավորություն ունեն 100% հաճախման և տեսական բաժնի | |
| |յուրացման շնորհիվ հավաքել 75 բալ, այսինքն` գնահատվել | |
| |լավ: | |
| |Նշենք, որ բոլոր տեսակի բացակայությունները ենթակա են | |
| |լրացման: | |
|_____|________________________________________________________|______|
|ԸՄԲԴ |Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական առարկաներ | 46 |
|ԿԲ | | |
|02.00| | |
|_____|________________________________________________________|______|
|02.01|Մաթեմատիկա | 18 |
| |Գծային հանրահաշվի և անալիտիկ երկրաչափության տարրերը: | |
| |Մաթեմատիկական անալիզի ներածումը: Մեկ փոփոխականի | |
| |ֆունկցիայի դիֆերենցիալ հաշիվ (կիրառություններով): Մեկ | |
| |փոփոխականի ֆունկցիայի ինտեգրալ հաշիվ: Մի քանի փոփոխականի| |
| |ֆունկցիաների դիֆերենցիալ հաշիվ: Սովորական դիֆերենցիալ | |
| |հավասարումներ: Թվային, ֆունկցիոնալ և Ֆուրյեի շարքեր: | |
| |Օպերացիոն հաշիվ: Բազմապատիկ, կորագիծ և մակերևութային | |
| |ինտեգրալներ: Վեկտորական անալիզ: Հավանականությունների | |
| |տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն: | |
|_____|________________________________________________________|______|
|02.02|Ֆիզիկա | 12 |
| |Կինեմատիկայի հիմնական հասկացությունները: Նյութական կետի | |
| |կինեմատիկա: Դինամիկայի հիմնական հասկացությունները: | |
| |Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Նյութական | |
| |կետերի համակարգ, նրա դինամիկան: Պահպանման օրենքները: | |
| |Համակարգի ազատության աստիճանների թիվը: Պինդ մարմնի | |
| |կինեմատիկայի և դինամիկայի տարրերը: Գալիլեյի | |
| |հարաբերականության սկզբունքը: Հարաբերականության հատուկ | |
| |տեսության տարրերը: | |
| |Մոլեկուլյար-կինետիկ տեսության հիմնական դրույթները: | |
| |Մաքսվելի բաշխումը: Իդեալական և իրական գազեր, | |
| |Վան-դեր-Վաալսի հավասարումը: Փուլային անցումներ: | |
| |Բարոմետրական բանաձև, Բոլցմանի բաշխումը: Ջերմադինամիկայի| |
| |առաջին օրենքը: Աշխատանքը ջերմադինամիկայում, իդեալական | |
| |գազի աշխատանքը տարբեր իզոպրոցեսներում: Մոլեկուլների | |
| |ազատության աստիճանների թիվը: Ադիաբատ պրոցեսի | |
| |հավասարումը: Ջերմունակություն, նրա կապը նյութի քվանտային| |
| |հատկությունների հետ: Ոչ հավասարակշիռ պրոցեսներ: | |
| |Ջերմադինամիկայի երկրորդ օրենքը: | |
| |Էնտրոպիան ջերմադինամիկայում և վիճակագրական ֆիզիկայում: | |
| |Ջերմային մեքենաներ, նրանց օգգ-ն: Փոխանցման երևույթների | |
| |տեսության տարրերը: Էլեկտրաստատիկ դաշտը, նրա | |
| |պոտենցիալային բնույթը և նրան բնորոշող մեծությունները: | |
| |Էլեկտրական դիպոլ: Էլեկտրաստատիկ դաշտը նյութում, | |
| |բևեռացման մեխանիզմները: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ | |
| |դաշտի էներգիան: Հաղորդականության էլեկտրոնային | |
| |տեսություն: Օհմի օրենքը շղթայի անհամասեռ տեղամասի համար,| |
| |էլեկտրաշարժ ուժ: Ջոուլ-Լենցի օրենքը: Մագնիսական դաշտ, | |
| |նրան բնորոշող մեծությունները: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: | |
| |Լորենցի ուժ, Ամպերի ուժ, Հոլի էֆեկտը: Գաուսի թեորեմը և | |
| |շրջապտույտի թեորեմը մագնիսական դաշտի ինդոկցիայի համար: | |
| |Նյութի մագնիսական հատկությունները: Ինդուկտիվություն: | |
| |Մագնիսական դաշտի էներգիան: Փոփոխական դաշտեր և | |
| |անընդհատության հավասարում: Էլեկտրամագնիսական ինդուկցիա,| |
| |ինքնինդուկցիա: Շեղման հոսանք: Մաքսվելի հավասարումները | |
| |դիֆերենցիալ և ինտեգրալային տեսքով: Տատանումներ, նրանց | |
| |առաջացման պայմանները, պարզագույն տատանողական համակարգեր:| |
| |Մարող և ստիպողական տատանումներ, ռեզոնանս: Մեխանիկական | |
| |ալիքներ: Խմբային արագություն: Էլեկտրամագնիսական | |
| |ալիքներ, նրանց սանդղակը: Էլեկտրամագնիսական ալիքի | |
| |էներգիան և էներգիայի հոսքը: Ինտերֆերենց: | |
| |Կոհերենտություն: Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը, դիֆրակցիա:| |
| |Լույսի դիսպերսիայի դասական տեսությունը: Ջերմային | |
| |ճառագայթում, Կիրխհոֆի օրենքը: Վինի շեղման օրենքը: Պլանկի| |
| |քվանտային վարկածը և Պլանկի բաշխումը: Լուսաէֆեկտը և | |
| |Կոմպտոնի երևույթը, դրանց մեկնաբանումը ըստ քվանտային | |
| |տեսության: Միկրոմասնիկների ալիքային հատկությունները, | |
| |դը-Բրոյլի վարկածը: Շրյոդինգերի հավասարումը, ալիքային | |
| |ֆունկցիան, նրա ֆիզիկական իմաստը: Ատոմի կառուցվածքը և | |
| |ճառագայթման սպեկտրը: Շրյոդինգերի հավասարման լուծումը | |
| |պարզագույն համակարգերի համար: Միկրոմասնիկների դիֆրակցիան| |
| |և նրա կիրառությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|02.03|Քիմիա | 3 |
| |Տարրերի ատոմների կառուցվածքը և պարբերական համակարգը: | |
| |Քիմիական կապ (կովալենտ կապ, վալենտական կապերի մեթոդը, | |
| |հիբրիդացում, իոնական, ջրածնական և դոնորաակցեպտորային | |
| |կապեր): Ջերմաքիմիա: Ռեակցիաների ուղղությունը որոշող | |
| |գործոնները: Ռեակցիայի արագությունը, քիմիական | |
| |հավասարակշռություն: Լուծույթներ, նրանց բաղադրությունը | |
| |և կոնցենտրացիան: Էլեկտրոլիտների լուծույթներ, աղերի | |
| |հիդրոլիզը: Ջուր, հատկությունները: Օքսիդավերականգնման | |
| |ռեակցիաներ: Էլեկտրաքիմիա (գալվանական էլեմենտների | |
| |տեսություն, էլեկտրոլիզ, կոռոզիա): Պարբերական համակարգի | |
| |խմբերի տարրերի հատկությունները: | |
|_____|________________________________________________________|______|
|02.04|Ինֆորմատիկա | 12 |
| |Համակարգիչների ընդհանուր կառուցվածքը, աշխատանքի | |
| |սկզբունքը, հիմնական սարքերը, ծրագրային ղեկավարման | |
| |սկզբունքը: Համակարգիչների նախագծման թվաբանական և | |
| |տրամաբանական հիմունքները: Էլեկտրոնային փոստ: Կիրառական | |
| |ծրագրային միջոցներ: | |
| |Տվյալների հենքերի ղեկավարման համակարգեր: | |
| |Հակավիրուսային ծրագրային միջոցներ: Արխիվացնող ծրագրային | |
| |միջոցներ: | |
| |Ալգորիթմ, ներկայացման եղանակները, դասակարգումը: | |
| |ՊԱՍԿԱԼ լեզվի հիմնական օբյեկտները (այբուբենը, տվյալներ, | |
| |գործողություններ հասկացությունները, փոփոխականների, | |
| |հաստատունների ներկայացման ձևերը, տիպերը, ստանդարտ | |
| |ֆունկցիաներ, արտահայտություններ, Պասկալ ծրագրի | |
| |կառուցվածքը: | |
| |Գծային ծրագրերի կազմակերպում (վերագրման, մուտքի, ելքի | |
| |օպերատորներ): | |
| |Ճյուղավորված ծրագրերի կազմակերպում (պայմանական, անպայման| |
| |անցման և CASE օպերատորներ): | |
| |Ցիկլային ծրագրերի կազմակերպում (FOR, WHILE, REPEAT): | |
| |Ներդրված ցիկլեր: | |
| |Միաչափ և երկչափ զանգվածների մշակում: Պրոցեդուրա և | |
| |ֆունկցիա: | |
| |Տվյալների ոչ ստանդարտ տիպեր (տող տիպ, գրառումներ): | |
| |Ֆայլերի մշակում: | |
| |Էկրանի ղեկավարումը տեքստային և գրաֆիկական ռեժիմներում: | |
| |Ստեղնաշարի, տպող սարքի և ձայնային սարքավորման | |
| |ղեկավարում: | |
| |C++ ծրագրի տարրերը (իդենտիֆիկատորներ, հաստատուններ, | |
| |բանալի բառեր, մեկնաբանություններ): | |
| |Պայմանի օպերատորներ (if...else, if...else...if...): | |
| |Պայման գործողություն ?: Switch օպերատոր: | |
| |Ցիկլային ծրագրերի կազմակերպում(do-while, for): Ներդրված | |
| |ցիկլեր: | |
| |Զանգվածների մշակում: Սիմվոլային տողեր: | |
| |Կառուցվածքներ և միավորումներ: Կառուցվածքների | |
| |զանգվածներ: | |
| |Ցուցիչներ: Ֆունկցիաներ: | |
| |Առանց պարամետրերի և պարամետրերով մակրոսներ: | |
| |Օբյեկտային կողմորոշմամբ ծրագրավորման սկզբունքների | |
| |իրականացումը C++-ում: | |
| |Դաս, օբյեկտ: Դասի սեկցիաները: | |
| |Ինկապսուլացիա: C++-ում կոնսուլային ներմուծում-արտածում | |
| |(cin, cout): | |
| |Ֆունկցիաների վերաբեռնում: Կոնստրուկտոր և դեստրուկտոր: | |
| | | |
| |Օբյեկտների փոխանցումը ֆունկցիաներին, ֆունկցիաներից | |
| |օբյեկտների վերադարձնումը: | |
| |Օբյեկտների զանգվածներ, ցուցիչներ: This ցուցիչ: Դինամիկ | |
| |հիշողություն: New և delete օպերատորներ: | |
| |Հղումներ: Հղումների փոխանցումը ֆունկցիաներին: | |
| |Ժառանգում: Դասերի ընտանիք և պոլիմորֆիզմ: | |
| |Վիրտուալ ֆունկցիաներ: Դինամիկ պոլիմորֆիզմ: | |
| |Շաբլոնային ֆունկցիաներ և դասեր: | |
| |Լոկալ, գլոբալ և դինամիկ փոփոխականներ: Ստատիկ | |
| |փոփոխականներ: | |
|_____|________________________________________________________|______|
|02.05|Բնապահպանություն | 4 |
| |Էկոլոգիայի հիմնական հասկացությունները: Էկոհամակարգը | |
| |որպես ոչ հավասարակշռային թերմոդինամիկ համակարգ: | |
| |Միջավայրի գործոններ, նրանց ազդեցության ընդհանուր | |
| |օրինաչափությունները կենդանի օրգանիզմի վրա, ադապտացիա: | |
| |Էկոլոգիական համակարգի բեռնվածությունը, հիմնական | |
| |լիմիտավորող էկոլոգիական ֆակտորները, օպտիմումի օրենքը: | |
| |Կենսաերկրաքիմիական ցիկլեր, նյութերի շրջապտույտը բնության| |
| |մեջ: Բիոգեն տարրերի շրջապտույտը: | |
| |Տեխնածին գործոնների ազդեցությունը բնության վրա, շրջակա | |
| |միջավայրի աղտոտման հիմնական աղբյուրները: Արդյունաբերական| |
| |և կենցաղային թափոններ, նրանց վնասազերծումը և թաղումը: | |
| |Կեղտաջրերի մաքրումը: | |
| |Անթափոն արտադրության կազմակերպումը: Շրջակա միջավայրի | |
| |աղտոտումը հանքավայրերի հետախուզման և հանքավայրերի | |
| |շահագործման աշխատանքների դեպքում և միջավայրի | |
| |պաշտպանության միջոցները: | |
| |Միջավայրի պաշտպանությունը սև և գունավոր մետալուրգիայի | |
| |արտադրություններում, վերահսկումը, պաշտպանության | |
| |միջոցները: | |
| |Շրջակա միջավայրի վիճակի հսկողությունը, ռացիոնալ | |
| |բնօգտագործում: | |
| |Բնօգտագործման կառավարման կազմակերպա-իրավական հիմքերը: | |
|_____|________________________________________________________|______|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում