Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇ ...

 

 

110.0271.190511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(75-րդ մաս)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

(75-րդ մաս)

 

|_____|________________________________________________________|______|

|ԸՃ   |Ընդհանուր ճարտարագիտական առարկաներ                      |  33  |

|03.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.01|Համակարգչային գրաֆիկա                                   |   4  |

|     |Դասընթացի հիմնական նպատակը ճարտարագիտական գործունեության|      |

|     |մեջ կիրառվող գրաֆիկական լեզվի հիմնական տարրերի          |      |

|     |ուսուցումն է, որի արդյունքում ձևավորվում  են            |      |

|     |երկրաչափական մարմինների համակցությամբ կազմված օբյեկտների|      |

|     |համալիր գծագրի, աքսոնոմետրիկ մոդելների կառուցման, ինչպես|      |

|     |նաև  համակարգչային տեխնոլոգիայի կիրառմամբ օբյեկտի եռաչափ|      |

|     |մոդելավորման ունակություններ և  կարողություններ: Բարդ   |      |

|     |կազմածո մարմինների օգնությամբ մոդելավորվող իրական       |      |

|     |օբյեկտների գծագրերի կառուցման և  ընթերցման              |      |

|     |ունակությունների և  կարողությունների ձևավորում,  ինչպես |      |

|     |նաև.  կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման            |      |

|     |համակարգչային տեխնոլոգիայի և  հիմնական ստանդարտների     |      |

|     |իմացություն:                                            |      |

|     |                                                        |      |

|     |Գրաֆիկական մոդելի գաղափարը և  իրական առարկայի           |      |

|     |երկրաչափական կերպարը:  Երկրաչափական օբյեկտի առաջադրման  |      |

|     |համակարգչային տեխնոլոգիայի առանձնահատկությունները:      |      |

|     |Գրաֆիկական արտապատկերման հիմունքները: Պրոյեկտման        |      |

|     |մեթոդները: Գործնականում առավել կիրառելի գրաֆիկական      |      |

|     |մոդելների կառուցման հիմնական սկզբունքները: Համալիր      |      |

|     |գծագիր, աքսոնոմետրիա: Օրթոգրաֆիկական և  իզոմետրիկ       |      |

|     |տեսքեր: Երկրաչափական միաչափ օբյեկտների մոդելավորման     |      |

|     |խնդիրները:  Մարմնի մակերևույթի  մոդելավորումը: Բազային  |      |

|     |մարմինների կառուցում: Մարմինների ձևավորման  արտամղման և |      |

|     |պտտման մեթոդները: Մարմնի կտրումը հարթությամբ և          |      |

|     |հատույթը: Մարմինների մակերևույթների  փոխհատան գիծը: Բարդ|      |

|     |կազմածո մարմինների ձևակազմավորումը  պարզ մարմինների     |      |

|     |համադրման սկզբունքով: Կազմածո մարմինների մոդելավորումը  |      |

|     |պարզ մարմինների նկատմամբ տրամաբանական գործողությունների |      |

|     |իրականացման միջոցով: Կազմածո մարմնի համալիր գծագրի և    |      |

|     |աքսոնոմետրիայի կառուցման օրինաչափությունները: Կազմածո   |      |

|     |մարմնի տրոհումը պարզ բաղադրիչների:  Իրական, նյութական   |      |

|     |առարկայի երկրաչափական մոդելը: Երկրաչափական ձևի          |      |

|     |վերլուծություն: Առարկայի եռաչափ մոդելի կառուցումը       |      |

|     |բնօրինակից կատարվող չափումների հիման վրա: Էսքիզների     |      |

|     |կառուցման օրինաչափությունները:  Կոնստրուկտորական        |      |

|     |փաստաթղթեր: Դրանց դասակարգումը և  նշանակությունը:       |      |

|     |Մանրակի աշխատանքային գծագիրը և  նրան ներկայացվող        |      |

|     |հիմնական պահանջները: Գծագրերի ձևավորումը  և  տպագրումը  |      |

|     |AutoCAD միջավայրում:                                    |      |

|_____|________________________________________________________|______|

|03.02|Կենսագործունեության անվտանգություն                      |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ապագա մասնագետներին զինել տեսական   |      |

|     |գիտելիքներով և  գործնական հմտություններով, որոնք        |      |

|     |անհրաժեշտ են կենսագործունեության անվտանգ և  անվնաս      |      |

|     |պայմանների ստեղծման ու անվտանգ շահագործման ժամանակակից  |      |

|     |պահանջներին համապատասխանող նոր տեխնիկայի և              |      |

|     |տեխնոլոգիական գործընթացների նախագծման համար:            |      |

|     |Կենսագործունեության միջավայրի վտանգավոր և  վնասակար     |      |

|     |գործոնների և  բարենպաստ ու անվտանգ աշխատանքային         |      |

|     |պայմանների բնութագրերը:  Կենսագործունեության ապահովման  |      |

|     |իրավական, նորմատիվ տեխնիկական և  կազմակերպչական հարցեր: |      |

|     |Մարդու օրգանիզմի կառուցվածքային և  ֆունկցիոնալ          |      |

|     |առանձնահատկությունները: Պաշտպանություն անբավարար        |      |

|     |լուսավորվածությունից:  Պաշտպանություն անբարենպաստ       |      |

|     |օդերևութաբանական  պայմաններից: Պաշտպանություն վնասակար  |      |

|     |նյութերից: Պաշտպանություն թրթռոցներից: Պաշտպանություն   |      |

|     |աղմուկից, ինֆրաձայնից և  ուլտրաձայնից: Պաշտպանություն   |      |

|     |էլեկտրամագնիսական դաշտերի և  լազերային ճառագայթումների  |      |

|     |ներգործությունից: Պաշտպանություն իոնացնող               |      |

|     |ճառագայթումների ազդեցությունից: Պաշտպանություն          |      |

|     |էլեկտրական հոսանքի ազդեցությունից: Պաշտպանություն       |      |

|     |ստատիկական և  մթնոլորտային էլեկտրականության             |      |

|     |պարպումներից: Պաշտպանություն ճնշման տակ գտնվող          |      |

|     |համակարգերում առաջացող վթարներից: Պաշտպանություն        |      |

|     |տեխնոլոգիական սարքավորումների շահագործման ընթացքում     |      |

|     |առաջացած վտանգներից: Պաշտպանություն հրդեհներից:         |      |

|_____|________________________________________________________|______|

|03.03|Քաղաքացիական պաշտպանության և  արտակարգ իրավիճակների     |   2  |

|     |հիմնահարցեր                                             |      |

|     |Ապագա մասնագետներին զինել խաղաղ և  պատերազմական         |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում          |      |

|     |բնակչության պաշտպանության, տնտեսական օբյեկտների կայուն  |      |

|     |աշխատանքի ապահովման, փրկարար և  անհետաձգելի վթարային    |      |

|     |վերականգնողական աշխատանքների կազմակերպման ու տուժածներին|      |

|     |առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեսական և |      |

|     |գործնական գիտելիքներով:                                 |      |

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ   |      |

|     |իրավիճակների դասակարգումը, բնութագրումը և  կանխարգելման |      |

|     |միջոցառումները: Արտակարգ իրավիճակների և  քաղաքացիական   |      |

|     |պաշտպանության համակարգերի խնդիրներն ու գործառույթները:  |      |

|     |Արտակարգ իրավիճակներում ռադիացիոն և  քիմիական           |      |

|     |իրադրությունների գնահատման մեթոդները: Բնակչության       |      |

|     |պաշտպանության կազմակերպումը խաղաղ և  պատերազմական       |      |

|     |ժամանակներում առաջացած արտակարգ իրավիճակներում: Խաղաղ և |      |

|     |պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ            |      |

|     |իրավիճակներում արդյունաբերական օբյեկտների գործունեության|      |

|     |կայունության ապահովման հիմնական ուղիներն ու եղանակները: |      |

|     |Խաղաղ և  պատերազմական ժամանակներում առաջացած արտակարգ   |      |

|     |իրավիճակներում փրկարար և  անհետաձգելի վթարային          |      |

|     |վերականգնողական աշխատանքները և  կատարման անհրաժեշտ      |      |

|     |տեխնիկական միջոցների բնութագրերը: Արտակարգ իրավիճակների |      |

|     |ռիսկի գնահատումը:                                       |      |

|_____|________________________________________________________|______|

|03.04|Ճյուղի տնտեսագիտություն և  մենեջմենտ                    |   6  |

|     |Տնտեսական և  կիրառական էկոնոմիկան մշակել է տնտեսության  |      |

|     |խնդիրների լուծման մոտեցումներ, որոնք թույլ կտան         |      |

|     |շուկայական հարաբերությունների շրջանակներում             |      |

|     |ուսումնասիրել և  օգտագործել նրա անդրադարձը              |      |

|     |արդյունաբերական կազմակերպությունների էկոնոմիկայի և      |      |

|     |կառավարման վրա: Դասընթացում ուսումնասիրվում են ընդհանուր|      |

|     |դրույթներ և  սկզբունքներ, և  այդ հիմքի վրա ապահովում    |      |

|     |հատուկ գիտելիքների ստացում, վերլուծություն, պլանավորման,|      |

|     |տեխնիկատնտեսական նախագծման, կառավարման խնդիրներին       |      |

|     |շուկայական պայմաններում:                                |      |

|     |Ճյուղային տնտեսագիտություն և  մենեջմենթ առարկան, նրա    |      |

|     |խնդիրները:  Հիմնական և  շրջանառու միջոցներ, արտադրական  |      |

|     |հզորություններ: Հիմնական միջոցների կառուցվածքը և        |      |

|     |մաշվածությունը: Ինքնարժեքը և  նրա ծախքերի դասակարգումը: |      |

|     |Գնագոյացում, գին, սակագին, շահույթ և  շահութաբերություն:|      |

|     |Արտադրության կապիտալ ներդրումների և  նոր տեխնիկայի      |      |

|     |տնտեսական արդյունավետության որոշման մեթոդները:          |      |

|     |Ինվեստիցիոն նախագծերի վերլուծություն:  Բնագավառը որպես  |      |

|     |տնտեսության ճյուղ, նրա կազմակերպման, պլանավորման և      |      |

|     |կառավարման առանձնահատկությունները: Մենեջմենթի էությունը |      |

|     |և  բովանդակությունը: Բնագավառի օպերացիոն մենեջմենթի     |      |

|     |էությունը, նրա տեղը և  դերը կազմակերպության կառուցվածքի |      |

|     |մեջ: Արտադրության կառավարման ավտոմատացման հիմնական      |      |

|     |խնդիրները: Մաթեմատիկական մեթոդների կիրառումը օպերացիոն  |      |

|     |մենեջմենթի հարցերում: Ցանցային պլանավորման և  կառավարման|      |

|     |մեթոդների օգտագործումը մենեջմենթում: Արդյունաբերական    |      |

|     |կազմակերպությունների պաշարների դասակարգում և  նրանց     |      |

|     |կառավարման սկզբունքները: Ռեսուրսների կառավարում:        |      |

|_____|________________________________________________________|______|

|03.05|Էլեկտրատեխնիկա 1                                        |   5  |

|     |Դասընթացի նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ էլեկտրական  |      |

|     |շղթաների հաշվարկի և  հետազոտման վերաբերյալ, կարողանալ   |      |

|     |իրական էլեկտրական շղթան ներկայացնել հաշվարկային         |      |

|     |էլեկտրական սխեմաների տեսքով և  լուծել էլեկտրական        |      |

|     |շղթաների հաշվման գործնական խնդիրներ:                    |      |

|     |Հաստատուն, սինուսոիդական միաֆազ և  եռաֆազ էլեկտրական    |      |

|     |շղթաների, պարբերական ոչ սինուսոիդական հոսանքի շղթաների, |      |

|     |ռեզոնանսային երևույթների,  ինդուկտիվորեն կապված         |      |

|     |շղթաների, քառաբևեռների  և  էլեկտրական զտիչների          |      |

|     |ուսումնասիրությունը և  հաշվարկի մեթոդները:              |      |

|_____|________________________________________________________|______|

|03.06|Կիրառական մեխանիկա 1                                    |   5  |

|     |Դասընթացը, որպես ֆիզիկամաթեմատիկական շարքի հիմնական     |      |

|     |առարկա, ընդգրկված է ոչ մեխանիկական մասնագիտությունների  |      |

|     |ընդհանուր բաժնում: Դասընթացը հնարավորություն կընձեռնի   |      |

|     |ապագա ճարտարագետներին ծանոթանալ տեխնիկական օբյեկտների   |      |

|     |կազմում եղած մեխանիկական համակարգերի հիմնական           |      |

|     |տեսակներին, դրանց հատկություններին և  հաշվարկման        |      |

|     |հիմունքներին:                                           |      |

|     |Մեխանիզմների կառուցվածքային վերլուծություն: Պինդ մարմնի |      |

|     |կինեմատիկայի տարրեր: Մեխանիզմների կինեմատիկ             |      |

|     |վերլուծություն: Ստատիկայի և  դինամիկայի տարրեր:         |      |

|     |Մեխանիզմների դինամիկ վերլուծություն: Դասընթացը          |      |

|     |հնարավորություն կընձեռնի ապագա ճարտարագետներին ծանոթանալ|      |

|     |տեխնիկական օբյեկտների կազմում եղած մեխանիկական          |      |

|     |համակարգերի հիմնական տեսակներին, դրանց հատկություններին |      |

|     |և  հաշվարկման հիմունքներին:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|03.07|Նյութագիտություն                                        |   4  |

|     |Դասընթացի նպատակն է. ուսանողին տալ հիմնարար գիտելիքներ  |      |

|     |էներգետիկայում, էլեկտրատեխնիկայում և  այլ ոլորտներում   |      |

|     |կիրառվող նյութերի և  նրանց հատկությունների վերաբերյալ:  |      |

|     |Ընդհանուր տեղեկություններ նյութերի կառուցվածքի մասին.   |      |

|     |կապերի տեսակները, պինդ մարմինների կառուցվածքը և         |      |

|     |արատները: Դիէլեկտրիկներ. դիէլեկտրիկների բևեռացում,      |      |

|     |էլեկտրահաղորդականություն, դիէլեկտրիկական կորուստներ,    |      |

|     |դիէլեկտրիկների ծակում: Դիէլեկտրիկների ջերմային,         |      |

|     |քիմիական, մեխանիկական հատկություններ: Էլեկտրամեկուսիչ   |      |

|     |նյութեր. բնական, արհեստական, սինթետիկ նյութեր, նրանց    |      |

|     |դասակարգումը ըստ ագրեգատային վիճակների, քիմիական        |      |

|     |բաղադրության և  ֆունկցիոնալ պատկանելիության, վերջիններիս|      |

|     |հատկությունների կախումը արտաքին գործոններից, ստացման    |      |

|     |տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական,          |      |

|     |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Ակտիվ              |      |

|     |դիէլեկտրիկներ: Մագնիսական նյութեր. ընդհանուր            |      |

|     |տեղեկություններ նյութերի մագնիսական հատկությունների     |      |

|     |մասին: Մագնիսափափուկ և  մագնիսակոշտ նյութեր, պատրաստման |      |

|     |տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական,          |      |

|     |ռադիոէլեկտրոնային սարքավորումներում: Հաղորդիչ և         |      |

|     |կիսահաղորդիչ նյութեր. դասակարգումը, ընդհանուր           |      |

|     |տեղեկություններ և  հիմնական հատկություններ, պատրաստման  |      |

|     |տեխնոլոգիան և  կիրառումը էլեկտրաէներգետիկական           |      |

|     |սարքավորումներում:                                      |      |

|_____|________________________________________________________|______|

|03.08|Չափագիտություն, ստանդարտացում և  սերտիֆիկացում          |   4  |

|     |Դասընթացի նպատակն է. ուսուցանել չափագիտական հիմնական    |      |

|     |հասկացություններն ու չափումների կատարման տեխնոլոգիաները,|      |

|     |ստանդարտացման ու սերտիֆիկացման սկզբունքները:            |      |

|     |Չափագիտությունը որպես գիտություն չափումների մասին:      |      |

|     |Չափագիտության հիմնական հասկացությունները: Միավորների    |      |

|     |միջազգային համակարգ: Չափման միջոցներ և  դրանց           |      |

|     |դասակարգումը: Չափման սխալները և  դրանց դասակարգումը:    |      |

|     |Մշտառկա սխալներ և  դրանց հայտնաբերման և  փոքրացման      |      |

|     |եղանակները: Պատահական սխալներ և  դրանց հավանականային    |      |

|     |նկարագրությունը: Մաթեմատիկական վիճակագրության տարրերը:  |      |

|     |Կետային և  միջակայքային գնահատականներ: ՈՒղղակի և        |      |

|     |անուղղակի չափումների արդյունքների մշակման մաթեմատիկական |      |

|     |վիճակագրության մեթոդները: Չափման միջոցների սխալների     |      |

|     |նորմավորումը և  ճշգրտության դասերը: Չափման միջոցների    |      |

|     |չափագիտական բնութագրերը Չափումների միասնականությունը,   |      |

|     |չափագիտական ապահովում: Չափագիտական պետական ծառայություն:|      |

|     |Էլեկտրամեխանիկական չափիչ սարքեր, աշխատանքի սկզբունքը,   |      |

|     |տեխնիկական բնութագրերը, օգտագործման                     |      |

|     |առանձնահատկությունները: Կամրջակային և  կոմպենսացիոն     |      |

|     |սխեմաներ, դրանց աշխատանքի սկզբունքը, տեխնիկական         |      |

|     |բնութագրերը, օգտագործման առանձնահատկությունները:        |      |

|     |Հոսանքի, լարման, հզորության և  դիմադրության չափման      |      |

|     |մեթոդները: Հիմնական տեխնոլոգիական մեծությունների չափիչ  |      |

|     |սարքեր: Հեղուկների, գազերի և  ջերմային էներգիայի        |      |

|     |ծախսաչափեր: Ստանդարտացման հիմունքները:  Ստանդարտացման   |      |

|     |ազգային համակարգ, ստանդարտների տեսակները, պարամետրական  |      |

|     |շարքեր: Ազգային և  միջազգային ստանդարտներ, ստանդարտացման|      |

|     |միջազգային կազմակերպություններ: Արտադրանքի որակ:        |      |

|     |Նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի             |      |

|     |համապատասխանության հավաստման մասին ՀՀ օրենքի հիմնական   |      |

|     |դրույթները: Սերտիֆիկացման ազգային մարմնի, փորձարկման    |      |

|     |լաբորատորիաների գործունեության խնդիրները:               |      |

|     |Համապատասխանության հավաստման մեթոդները:  Սերտիֆիկացման  |      |

|     |սխեմաները, արտադրանքի սերտիֆիկացումը: Փորձարկման        |      |

|     |լաբորատորիաներ և  սերտիֆիկացման փորձարկումներ,          |      |

|     |համապատասխանության նշանի և  սերտիֆիկատի ստանալու կարգը: |      |

|_____|________________________________________________________|______|

|ԸԲ   |Ընդհանուր բնագավառի դասընթացների կրթաբլոկ               |  26  |

|04.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|04.01|Էլեկտրատեխնիկա 3                                        |   5  |

|     |Դասընթացի նպատակն է. հիմնարար գիտելիքներ տալ            |      |

|     |էլեկտրամագնիսական շղթաների հաշվարկի և  հետազոտման       |      |

|     |վերաբերյալ, կարողանալ իրական էլեկտրամագնիսական շղթան    |      |

|     |ներկայացնել հաշվարկային էլեկտրական սխեմաների տեսքով և   |      |

|     |ուսումնասիրել այն ինչպես կայունացած ռեժիմում, այնպես էլ |      |

|     |անցումային երևույթների  ընթացքում:                      |      |

|     |Հաստատուն և  սինուսոիդական հոսանքի միաֆազ շղթաներում    |      |

|     |անցումային երևույթների  ուսումնասիրությունը և  հաշվարկի |      |

|     |մեթոդները: Հաստատուն և  փոփոխական հոսանքի ոչ գծային և   |      |

|     |մագնիսական շղթաների, բաշխված պարամետրերով շղթաների      |      |

|     |տեսությունը: Հասկացություններ էլեկտրամագնիսական դաշտի   |      |

|     |տեսության վերաբերյալ:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|04.02|Էլեկտրոնիկա և  սխեմատեխնիկա 1                           |   4  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ|      |

|     |ժամանակակից էլեկտրոնային տարրերի (տրանզիստորներ,        |      |

|     |ինտեգրալ սխեմաներ և  այլ կիսահաղորդչային տարրեր) և      |      |

|     |դրանց կիրառությունների վերաբերյալ: Դասընթացի յուրացումը |      |

|     |հնարավորություն կտա ձեռք բերել անալոգային և  իմպուլսային|      |

|     |ազդանշանների մշակման սարքերի նախագծման ու ուսումնասիրման|      |

|     |համար գիտելիքներ և  հմտություններ. օգտագործելով         |      |

|     |էլեկտրոնային համակարգերի նախագծման ժամանակակից մեթոդներ:|      |

|     |Անալոգային շղթաների հիմունքները, կիսահաղորդչային սարքեր,|      |

|     |Էլեկտրոնային ուժեղարարներ. RC-կապով, տրանսֆորմատորային  |      |

|     |կապով, հզորության ուժեղարարներ, ընտրողական ուժեղարարներ,|      |

|     |սինուսոիդային ազդանշանի գեներատորներ, ինտեգրալ          |      |

|     |գործույթային ուժեղարարաներ, ինտեգրալ գործույթային       |      |

|     |ուժեղարարաների վրա տարաբնույթ ուժեղարարներ,             |      |

|     |գեներատորներ: Իմպուլսային ռեժիմում աշխատող շղթաներ.     |      |

|     |ինտեգրող դիֆերենցող սխեմաներ, սղոցաձև  ազդանշանի        |      |

|     |գեներատորներ, տրամաբանական տարրեր, տրիգերներ,           |      |

|     |մուլտիվիբրատորներ, կոմբինացիոն սխեմաներ:                |      |

|_____|________________________________________________________|______|

|04.03|Կառավարման համակարգերի հիմունքներ 1                     |   5  |

|     |Առարկայի դասավանդման նպատակն է այնպիսի մասնագետների     |      |

|     |պատրաստումը, ովքեր կարող են իրականացնել տարբեր ոլորտների|      |

|     |կառավարման համակարգերում օգտագործվող տարրերի,           |      |

|     |համասարքերի ավտոմատ ենթահամակարգերի ստեղծման, ներդրման  |      |

|     |և  շահագործման հետ կապված հաշվարկային և  որոշ           |      |

|     |հետազոտական աշխատանքներ:                                |      |

|     |Կառավարման համակարգերի կառուցվածքը: Անընդհատ գծային     |      |

|     |կառավարման համակարգերի նկարագրումը և  ընդհանուր         |      |

|     |հատկությունները: Կառավարման համակարգերի հետազոտությունը |      |

|     |և  սինթեզը:                                             |      |

|_____|________________________________________________________|______|

|04.04|Միկրոպրոցեսորների կիրառություններ                       |   5  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել             |      |

|     |միկրոպրոցեսորի կառուցվածքին, ծրագրավորմանը և            |      |

|     |կիրառություններին:                                      |      |

|     |Երկակի թվաբանություն` հաշվարկի համակարգերը և            |      |

|     |անցումները: Երկակի թվաբանության գործողությունները և     |      |

|     |դրանց առանձնահատկությունները:  Միկրոպրոցեսորի           |      |

|     |ճարտարապետությունը, հանգույցների ֆունկցիոնալ            |      |

|     |կանխորոշումները, հրամանների կատարման գործընթացի         |      |

|     |հաջորդականությունը, ընդհատումների համակարգը:            |      |

|     |Միկրոպրոցեսորի ծրագրավորումը. Ասեմբլեր լեզվի հրամանների |      |

|     |հասցեագրման եղանակները, դասակարգումը և                  |      |

|     |առանձնահատկությունները:  Միկրոպրոցեսորային համակարգի    |      |

|     |հանգույցներ` հաստատուն և  օպերատիվ հիշող սարքերի        |      |

|     |սխեմաները, առանձնահատկությունները: Մուտքի-ելքի սարքերը, |      |

|     |տարատեսակները, կառուցվածքները: Արտաքին սարքեր,          |      |

|     |ստեղնաշարի աշխատանքի սկզբունքը, տեսատիպեր, արտաքին      |      |

|     |հիշողություն: Միկրոպրոցեսորի կիրառությունը              |      |

|     |միկրոէլեկտրոնային տեխնոլոգիայի կառավարման, ազդանշանների |      |

|     |մշակման, չափիչ և  հետազոտական համակարգերում:            |      |

|_____|________________________________________________________|______|

|04.05|Ինֆորմատիկա 4                                           |   4  |

|     |Դասընթացի ուսումնասիրության նպատակն է ուսանողների մոտ   |      |

|     |խորացնել գիտելիքները C++ լեզվի վերաբերյալ, որոնք ձեռք են|      |

|     |բերվել նախորդ դասընթացներում:                           |      |

|     |C++ լեզվի ժառանգման մեխանիզմի օգտագործմամբ նոր          |      |

|     |հատկություններով օժտված դասերի ստեղծումը, ժառանգ դասերի |      |

|     |կոնստրուկտորներ և  դեստրուկտորներ, ժառանգելիս           |      |

|     |կոնստրուկտորների և  դեստրուկտորների վարքը, բազմակի      |      |

|     |ժառանգում, կոնստրուկտորների և  դեստրուկտորների վարքը    |      |

|     |բազմակի ժառանգման դեպքում, վիրտուալ բազային դասեր,      |      |

|     |վիրտուալ դեստրուկտորներ, ֆունկցիաների և  դասերի         |      |

|     |շաբլոններ, ներդրված դասեր, C++-ի ներմուծման-արտածման    |      |

|     |գրադարանի օգտագործումը, ֆայլերի հետ աշխատանքը:          |      |

|_____|________________________________________________________|______|

|04.06|Մաթեմատիկական ընտրովի դասընթացներ                       |   3  |

|_____|________________________________________________________|______|

|04.  |Դիսկրետ մաթեմատիկա                                      |      |

|06.01|ՈՒսանողներին ծանոթացնել դիսկրետ մաթեմատիկայի այն        |      |

|     |բաժիններին, որոնք կիրառվում են գիտության և  տեխնիկայի   |      |

|     |զանազան բնագավառներում ծագող խնդիրների մաթեմատիկական    |      |

|     |մոդելների և  դրանց լուծման ալգորիթմների մշակման համար:  |      |

|     |Բինար հարաբերություններ: Ֆունկցիոնալ հարաբերություններ: |      |

|     |Համարժեքության և  կարգի հարաբերություններ: Կարգավորված  |      |

|     |ընտրություններ կրկնություններով և  առանց                |      |

|     |կրկնությունների: Տեղափոխություններ, զուգորդություններ   |      |

|     |կրկնություններով և  առանց կրկնությունների: Կոդավորման   |      |

|     |մեթոդ: Կցման և  արտաքսման սկզբունքը: Տեղադրություններ:  |      |

|     |Սովորական գրաֆներ: Երկմասնյա գրաֆներ և  ծառեր: Էքստրեմալ|      |

|     |գրաֆներ: Էյլերյան և  Համիլտոնյան գրաֆներ:  Գագաթային և  |      |

|     |կողային ծածկույթներ: Զուգակցումներ: Հարթ գրաֆներ:       |      |

|     |Գրաֆների գագաթային և  կողային ներկումներ: Գրաֆների      |      |

|     |ներկայացումներ տարբեր մակերևույթների  վրա:              |      |

|_____|________________________________________________________|______|

|04.  |Հաշվողական մեթոդներ                                     |      |

|06.02|ՈՒսանողներին ծանոթացնել հաշվողական մաթեմատիկայի դասական |      |

|     |մեթոդներին:  Ֆունկցիաների մոտարկում և  գծային           |      |

|     |հավասարումների մոտավոր լուծում:                         |      |

|     |Սխալներ, դրանց դասակարգումը: Բացարձակ և  հարաբերական    |      |

|     |սխալ:  Ինտերպոլյացիա: Ինպերպոլյացիայի խնդիր: Լագրանժի   |      |

|     |ինտերպոլյացիոն բազմանդամը:  Լագրանժի ինտերպոլյացիոն     |      |

|     |բանաձևի  մնացորդային անդամ: Գծային և  քառակուսային      |      |

|     |ինտերպոլյացիա: Բաժանված տարբերություններ և  նրանց       |      |

|     |հատկությունները: Նյուտոնի ինտերպոլյացիոն բազմանդամը:    |      |

|     |Թվային դիֆերենցում: Թվային դիֆերենցման սխալը:           |      |

|     |Ինտերպոլյացիոն հանգույցների օպտիմալ ընտրությունը:       |      |

|     |Քառակուսացման բանաձևեր:   Նյուտոն-Կոտեսի քառակուսացման  |      |

|     |բանաձևերը:  ՈՒղղանկյունների, սեղանների և  Սիմպսոնի      |      |

|     |բանաձևերը:  Օրթոգոնալ բազմանդամները և  նրանց            |      |

|     |հատկությունները:  Գաուսի քառակուսացման բանաձևեր:        |      |

|     |Սպլայների մասին գաղափարը: Հավասարաչափ մոտարկումներ:     |      |

|     |Չեբիշևի  թեորեմ (առանց ապացույցի): Լավագույն            |      |

|     |մոտարկումներ Հիլբերտյան տարածություններում: Ֆուրյեի     |      |

|     |շարքեր, Բեսսելի անհավասարությունը Օպերատորային          |      |

|     |հավասարումներ: Սեղմող արտապատկերումներ: Հաջորդական      |      |

|     |մոտավորությունների մեթոդ բանախյան տարածություններում:   |      |

|     |Հանրահաշվի թվային մեթոդներ:                             |      |

|_____|________________________________________________________|______|

|04.  |Կոմպլեքս փոփոխականների ֆունկցիաների տեսություն          |      |

|06.03|ՈՒսանողներին ծանոթեցնել կոմպլեքս անալիզի տեսությանը:    |      |

|     |Ծրագրում ընդգրկված են անալիտիկ ֆունկցիաների տեսության   |      |

|     |հարցերը. կոպլեքս թվեր, Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների |      |

|     |դիֆերենցում, ինտեգրում, Կոշու թեորեմները, մեկուսացված   |      |

|     |եզակի կետեր, մնացքների տեսություն: Անիսկական            |      |

|     |ինտեգրալների հաշվում մնացքների օգնությամբ:              |      |

|     |Կոմպլեքս թվեր և  կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաներ:       |      |

|     |Կոմպլեքս դիֆերենցում:  Կոշի-Ռիմանի պայմանները: Անալիտիկ |      |

|     |ֆունկցիա: Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի ինտեգրում:     |      |

|     |Կոշու թեորեմը: Կոշու ինտեգրալ բանաձևը:  Անալիտիկ        |      |

|     |ֆունկցիայի վերլուծումը Թեյլորի շարքի: Լյուվիլի թեորեմը: |      |

|     |Միակության թեորեմներ:  Մեկուսացված եզակի կետերի         |      |

|     |դասակարգումը: Մնացք: Թեորեմ մնացքի մասին: Անիսկական     |      |

|     |ինտեգրալների հաշվում մնացքների օգնությամբ: Լապլասի      |      |

|     |ձևափոխություն  և  նրա հատկությունները: Լապլասի          |      |

|     |ձևափոխության  կիրառությունները:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|04.  |Մաթեմատիկական վիճակագրություն                           |      |

|06.04|Սահմանվում են մաթեմատիկական վիճակագրության հիմնական     |      |

|     |հասկացությունները և  տրվում են նրանց կարևոր             |      |

|     |հատկությունները: Ինֆորմացիայի տեսությունից ծրագիրը      |      |

|     |պարունակում է գաղափար փորձի էնտրոպիայի, պայմանական      |      |

|     |էնտրոպիայի և  ինֆորմացիայի մասին:                       |      |

|     |Մաթեմատիկական վիճակագրության հիմնական հասկացությունները |      |

|     |և  նրանց կարևոր  հատկությունները. վերցվածքային          |      |

|     |բազմություն, նրա պարամետրերը, անհայտ պարամետրերի        |      |

|     |գնահատման եղանակները, Ռաո-Կրամերի անհավասարությունը:    |      |

|     |Ինֆորմացիայի տեսություն: Գաղափար փորձի էնտրոպիայի,      |      |

|     |պայմանական էնտրոպիայի և  ինֆորմացիայի մասին: էնտրոպիայի,|      |

|     |պայմանական էնտրոպիայի և  ինֆորմացիայի կարևորագույն      |      |

|     |հատկությունները:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|  Մ  |Մասնագիտական դասընթացների կրթաբլոկ                      |  48  |

|05.00|                                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.01|Մասնագիտության ներածություն                             |   1  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել             |      |

|     |էլեկտրոնիկայի և  միկրոէլեկտրոնիկայի զարգացման փուլերին, |      |

|     |հիմնական տերմիններին ու հասկացություններին, հիմնավորել  |      |

|     |էլեկտրոնիկայի և  միկրոէլեկտրոնիկայի տեղն ու դերը        |      |

|     |գիտության և  տեխնոլոգիաների զարգացման բնագավառում,      |      |

|     |մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում:       |      |

|     |Պարզագույն կիսահաղորդչային սարքեր. դիոդներ, երկբևեռ  և  |      |

|     |միաբևեռ  տրանզիստորներ: Դրանց կառուցվածքը, պատրաստման   |      |

|     |տեխնոլոգիաների առանձնահատկությունները և  կիրառման       |      |

|     |ոլորտները: Էլեկտրոնային սարքավորումների մինիատյուրացման |      |

|     |և  հուսալիության խնդիրները: Ժամանակակից էլեկտրոնիկայի   |      |

|     |երկու հիմնական ճյուղերը. մակրոէլեկտրոնիկա և             |      |

|     |միկրոէլեկտրոնիկա: Դրանց բնութագրիչ և  առանձնահատուկ     |      |

|     |գծերը: Հուսալիությունը, արագագործությունը և             |      |

|     |զգայնությունը որպես էլեկտրոնիկայի և  միկրոէլեկտրոնիկայի |      |

|     |հիմնական խնդիրներ, այդ խնդիրների իրականացման            |      |

|     |տեխնոլոգիական առանձնահատկությունները և  մեթոդները:      |      |

|     |Անալոգային և  թվային ինտեգրալ միկրոսխեմաներ, դրանց      |      |

|     |դասակարգումը և  առանձնահատկությունները: Արտադրության    |      |

|     |հիգիենա: Արտադրանքի վրա ազդող գործոններ: Բնապահպանության|      |

|     |դերը էլեկտրոնային արտադրությունում:                     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.02|Լաբորատոր փորձարարության հիմոնքներ                      |   2  |

|     |Լաբորատոր և  ճարտարագիտական փորձեր: Փորձակայանք,        |      |

|     |փորձանմուշ, չափիչ սարքավորումներ, փորձի պլան, հսկվող    |      |

|     |փոփոխականներ: Էլեկտրոնային փորձարարության գործում       |      |

|     |սխալների տեսակները և  աղբյուրները: Փորձակայանքի ընտրումը|      |

|     |և  գործարկումը: Փորձնական տվյալների գրանցումը և         |      |

|     |մշակումը: Էլեկտրոնային չափումների հիմնական տեսակները:   |      |

|     |Լարման, հոսանքի և  դիմադրության չափումը: Հաճախության,   |      |

|     |պարբերության, ոչգծային աղավաղումների և  հաճախականային   |      |

|     |բնութագրերի չափման հիմնական սկզբունքներ: Սլաքային չափիչ |      |

|     |սարքավորումներ` Վոլտմետր, Ամպերմետր, Վատտմետր, Օհմմետր, |      |

|     |տեստեր: Թվային Վոլտմետր և  հաճախականաչափ: Օսցիլոսկոպ:   |      |

|     |Դրանց կառուցվածքը, աշխատանքային ռեժիմները և  չափման     |      |

|     |առանձնահատկությունները:                                 |      |

|_____|________________________________________________________|______|

|05.03|Հաղորդակցման էլեկտրոնային միջոցներ                      |   2  |

|     |Հաղորդման և  ընդունման էլեկտրոնային սարքավորումներ:     |      |

|     |Թվային տեղեկատվության հաղորդումը կապի գծերով: Մոդեմների |      |

|     |տարատեսակները:  Ազդանշանների մոդուլացման եղանակները:    |      |

|     |Թվային ազդաշանների Խտացում և  նոսրացում: Տեղեկատվության |      |

|     |հաղորդման արագության տրանսֆորմացիա: Տվյալների հաղորդման |      |

|     |սինքրոնիզացման հիմնական սկզբունքները: Հեռախոսային կապով |      |

|     |հաղորդակցության էլեկտրոնային սարքավորումներ: Ֆաքսի      |      |

|     |կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքը: Ինքնապատասխանող     |      |

|     |սարքեր հեռախոսի համակցությամբ: Էլեկտրոնային փոստի       |      |

|     |համակարգչային միջոցներով ստացում և  հաղորդում:          |      |

|     |Էլեկտրոնային փոստի և  ինտերնետ ցանցի համակարգչային      |      |

|     |պատուհաններ և  մենյուներ:                               |      |

|_____|________________________________________________________|______|

|05.04|էլեկտրոնային համակարգերի հուսալիոթյուն                  |   2  |

|     |Դիտարկվում են հուսալիության հիմնախնդիրները և            |      |

|     |նշանակությունը ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի համար,|      |

|     |հուսալիության հիմնական բնութագրերը:                     |      |

|     |Հուսալիության ապահովում, դրա բարձրացման ուղիները:       |      |

|     |Չվերականգնվող սարքավորումների հուսալիության տեսության   |      |

|     |հիմնական նութագրիչները: Թվային սարքերի ֆունկցիոնալ      |      |

|     |կայունությունը և  հուսալիությունը: Կիսահաղորդչային      |      |

|     |սարքերի հուսալիության կախվածությունը բեռնվածքից և       |      |

|     |ջերմաստիճանից: Բարդ սարքավորումների և  համակարգերի      |      |

|     |հուսալիության լրիվ հաշվարկի մեթոդիկան:  Հուսալիության   |      |

|     |կախվածությունը շահագործման պայմաններից: Վերագանգնվող    |      |

|     |սարքավորումների հուսալիությունը: Մասնակի վերականգնվող   |      |

|     |սարքավորումներ:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.05|Պինդ մարմնի և  կիսահաղորդիչների ֆիզիկա                  |   6  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել պինդ        |      |

|     |մարմինների և  կիսահաղորդիչների բյուրեղային կառուցվածքին,|      |

|     |դրանց մեխանիկական, էլեկտրական, օպտիկական, մագնիսական և  |      |

|     |այլ հատկությունները պայմանավորող հիմնական ֆիզիկական     |      |

|     |դրույթներին, դրանցում ընթացող էլեկտրա-ֆիզիկական         |      |

|     |երևույթներին:                                           |      |

|     |Պինդ նյութերի և  կիսահաղորդիչների բյուրեղային           |      |

|     |կառուցվածքը: Հիմնական բյուրեղագիտական բնութագրերը:      |      |

|     |Կապերի և  արատների տեսակները բյուրեղներում, դրանց       |      |

|     |ազդեցությունը բյուրեղների էլեկտրաֆիզիկական              |      |

|     |հատկությունների վրա:  Բյուրեղային ցանցի ջերմային        |      |

|     |տատանումներ, պինդ մարմինների ջերմային հատկությունները:  |      |

|     |Շրեդինգերի հավասարումը բյուրեղի համար: Պինդ բյուրեղների |      |

|     |էներգիական գոտիական կառուցվածքը: Սեփական և  խառնուրդային|      |

|     |կիսահաղորդիչներ:  Լիցքակիրների խտությունը,              |      |

|     |շարժունակությունը, դրանց կախվածությունը արտաքին         |      |

|     |ազդակներից: Հոսանքի հոսման մեխանիզմները                 |      |

|     |կիսահաղորդիչներում:                                     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.06|Պինդ մարմնային սարքերի ֆիզիկական հիմունքներ             |   5  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ժամանակակից |      |

|     |կիսահաղորդչային էլեկտրոնիկայի հիմնական տարրերի. դիոդային|      |

|     |և  տրանզիստորային կառուցվածքների աշխատանքներին և        |      |

|     |հիմնական բնութագրերին:                                  |      |

|     |Կոնտակտային երևույթները  p-n, մետաղ-կիսահաղորդիչ,       |      |

|     |հետերո- և  թունելային անցումներում: Կիսահաղորդչային     |      |

|     |էլեկտրոնիկայի հիմնական հավասարումները: Շոտկիի և  p-n    |      |

|     |անցմամբ դիոդների վոլտ-ամպերային և  վոլտ-ֆարադային       |      |

|     |բնութագրերը:  ՈՒնակությունները կիսահաղորդչային          |      |

|     |սարքերում: Պինդմարմնային սարքերի ծակման մեխանիզմները:   |      |

|     |Հետերո- և  թունելային դիոդներ, ֆոտոընդունիչ և           |      |

|     |լուսարձակիչ դիոդներ, դրանց աշխատանքի սկզբունքը, հիմնական|      |

|     |բնութագրերը: Երկբևեռ  և  միաբևեռ  տրանզիստորների        |      |

|     |աշխատանքի սկզբունքը, հիմնական բնութագրերը, համարժեք     |      |

|     |սխեմաները: Աղմուկները պինդմարմնային սարքերում, դրանց    |      |

|     |տեսակները և  նվազեցման մեթոդները: Ինտեգրալային երկբևեռ  |      |

|     |և  միաբևեռ  տրանզիստորների առանձնահատկությունները,      |      |

|     |հիմնական բնութագրերը:                                   |      |

|_____|________________________________________________________|______|

|05.07|Էլեկտրոնային նյութեր և  բաղադրամասեր                    |   3  |

|     |Առարկայի դասավանդման նպատակն է ուսումնասիրել            |      |

|     |էլեկտրոնային տեխնիկայի բազմաթիվ սարքերում օգտագործվող   |      |

|     |միկրոէլեկտրոնային նյութերի պարամետրերը և                |      |

|     |առանձնահատկությունները, այդ նյութերում տեղի ունեցող     |      |

|     |ֆիզիկական երևույթների  դրսևորման  կապը նյութերի         |      |

|     |կառուցվածքի առանձնահատկությունների հետ, մոնոբյուրեղ և   |      |

|     |կոմպոզիտ կառուցվածքներով միկրոէլեկտրոնային նյութերի     |      |

|     |ստացման տեխնոլոգիական մեթոդները:                        |      |

|     |Հիմնական տեղեկություններ միկրոէլեկտրոնային նյութերի     |      |

|     |վերաբերյալ, հաղորդիչ նյութերի ստացումը և                |      |

|     |հատկությունների հետազոտումը, կիսահաղորդիչ նյութերի      |      |

|     |ստացման տեխնոլոգիայի ուսումնասիրումը և  դրանցում տեղի   |      |

|     |ունեցող ֆիզիկական երևույթների  հետազոտումը, դիէլեկտրիկ  |      |

|     |նյութերի ստացման տեխնոլոգիայի և  հատկությունների,       |      |

|     |մագնիսական նյութերի ստացման տեխնոլոգիայի, կերամիկական   |      |

|     |նյութերի ստացման տեխնոլոգիայի ուսումնասիրումը:          |      |

|_____|________________________________________________________|______|

|05.08|ՕպտոԷլեկտրոնիկա                                         |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել նյութերի հետ|      |

|     |էլեկտրամագնիսական ճառագայթների փոխազդեցության           |      |

|     |առանձնահատկություններին, պինդ մարմնում տեղի ունեցող     |      |

|     |օպտիկական երևույթներին,  ուժեղացման և  գեներացման       |      |

|     |մեխանիզմներին:                                          |      |

|     |Պինդ նյութերի հիմնական օպտիկական հատկությունները և      |      |

|     |բնութագրերը:  Օպտիկական հաստատուններ: Արատների,         |      |

|     |դիսլոկացիաների և  միկրոճեղքերի ազդեցությունն            |      |

|     |օպտոէլեկտրոնային կառուցվածքների և  սարքերի բնութագրերի  |      |

|     |վրա:  Նոր նյութերի կիրառման անհրաժեշտությունը           |      |

|     |օպտոէլեկտրոնիկայում: Օպտիկական ոչ կոհերենտ ճառագայթման  |      |

|     |աղբյուրներ: Էլեկտրալյումինեսցենցիայի տեսակները,         |      |

|     |պարամետրերը, բնութագրերը և  օգտագործման բնագավառները:   |      |

|     |Ճառագայթման դիոդային աղբյուրներ: Լուսարձակող դիոդների   |      |

|     |պարամետրերը, բնութագրերը և  կիրառման ոլորտները:         |      |

|     |Կիսահաղորդչային օպտիկական ուժեղարարներ:                 |      |

|     |Գերլյումինեսցենտային դիոդներ: Օպտիկական կոհերենտ        |      |

|     |ճառագայթման աղբյուրներ: Օպտիկական ճառագայթների          |      |

|     |ուժեղացում և  գեներացում: Պինդմարմնային լազերներ: Լույսի|      |

|     |մոդուլյատորների կառուցվածքը և  աշխատանքի սկզբունքը:     |      |

|     |Էլեկտրաօպտիկական և  մագնիսաօպտիկական երևույթներ:        |      |

|     |Ֆոտոընդունիչների պարամետրերը և  բնութագրերը: ֆոտոէֆեկտ: |      |

|     |ֆոտոհաղորդականություն: Ֆոտոռեզիստորներ: Ֆոտոդիոդ:       |      |

|     |Ֆոտոտրանզիստոր: Արևային  մարտկոցներ: Օպտիկական          |      |

|     |մանրաթելային ալիքատարների կառուցվածքը և  աշխատանքի      |      |

|     |սկզբունքը:                                              |      |

|_____|________________________________________________________|______|

|05.09|Էլեկտրոնիկա և  սխեմատեխնիկա 2                           |   5  |

|     |Դասընթացի նպատակն է ուսումնասիրել անալոգային և          |      |

|     |իմպուլսային գործողության էլեկտրոնային շղթաների          |      |

|     |կառուցվածքային և  էլեկտրական սխեմաները, դրանց նախագծման,|      |

|     |պարամետրերի և  բնութագծերի ուսումնասիրման խնդիրները:    |      |

|     |Ինտեգրալ օպերացիոն ուժեղարարներով կառուցված մասշտաբային |      |

|     |ուժեղարարներ, գումարող, հանող, լոգարիթմող և             |      |

|     |անտիլոգարիթմող, ինտեգրող, դիֆերենցող շղթաներ, հարմոնիկ  |      |

|     |տատանումների գեներատորներ և  դրանց պարամետրերի ճշգրտման |      |

|     |շղթաներ: ՈՒղղանկյունաձև,  սղոցաձև  և  լայնա-իմպուլսային |      |

|     |մոդուլացումով լարման գեներատորների սխեմաները և          |      |

|     |նախագծման սկզբունքները: Ակտիվ զտիչներ, դրանց նախագծման  |      |

|     |եղանակները, մաթեմատիկական մոդելների կազմման սկզբունքը:  |      |

|     |Տարբեր տեսակի զտիչների ամպլիտուդա-հաճախային բնութագծերը:|      |

|     |Բատերվորդի, Չեբիշևի,  Բեսելի բազմանդամների կիրառումով   |      |

|     |զտիչների ամպլիտուդա-հաճախային բնութագծերի               |      |

|     |ապրոքսիմացումը:                                         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.10|Էլեկտրոնային սխեմաների մեքենայական վերլուծում և  հաշվարկ|   3  |

|     |Դասընթացի նպատակն է. դիտարկել էլեկտրոնային սխեմաների    |      |

|     |վերլուծության հիմնական մեթոդները:                       |      |

|     |Համարժեք գեներատորի, երկու հանգույցների, բնութագրերի    |      |

|     |գումարման, հաջորդական մոտարկման և  հատվածագծային        |      |

|     |վերլուծության, թույլ ազդանշանային վերլուծության համարժեք|      |

|     |սխեմաների, ընդհանրացված մատրիցների, քառաբևեռի  և        |      |

|     |ազդանշանային գրաֆների մեթոդներ: Էլեկտրոնային սխեմաների  |      |

|     |ժամանակային, հաճախային բնութագրերը և  անցումային        |      |

|     |երևույթների  հաշվարկման հիմնական մեթոդները: Ճշգրիտ և    |      |

|     |մոտավոր թվային ինտեգրման հիմնական մեթոդները. Էյլերի     |      |

|     |ուղղակի և  անուղղակի ինտեգրման մեթոդներ և  այլն:        |      |

|     |Էլեկտրոնային սխեմաների զգայունության և  տարրերի         |      |

|     |թույլտրվածքների որոշման եղանակները:                     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.11|Թվային համակարգերի տրամաբանական նախագծում 1             |   6  |

|     |Դասընթացի նպատակն է ուսուցանել տիպային թվային ինտեգրալ  |      |

|     |սխեմաների բազայի հիման վրա ֆունկցիոնալ ավարտուն թվային  |      |

|     |հանգույցների և  համակարգերի նախագծման հարցերը:          |      |

|     |Կառավարող ավտոմատների սինթեզ և  նախագծում թվային        |      |

|     |տարրերի, տիպային թվային հանգույցների և  ծրագրավորվող    |      |

|     |ինտեգրալ սխեմաների միջոցով:  Միկրոծրագրային կառավարող   |      |

|     |ավտոմատի նախագծում: Թվային համակարգերի ձևականացված      |      |

|     |նկարագրություն, ժամանակային համաձայնեցման և  տակտավորման|      |

|     |խնդիրները, համակարգի կամ դրա հանգույցների մոդելավորումը:|      |

|_____|________________________________________________________|______|

|05.12|Միկրոկոնտրոլերներ                                       |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսումնասիրել ժամանակակից միաբյուրեղ|      |

|     |միկրոկոնտրոլերների կառուցվածքը, ճարտարապետությունը և    |      |

|     |առանձին հանգույցները:                                   |      |

|     |Միաբյուրեղ միկրոկոնտրոլերների կառուցվածքը և             |      |

|     |ճարտարապետությունը, առանձին հանգույցները. մուտք-ելք     |      |

|     |մատույցներ, համապիտանի ասինքրոն ընդունիչ/հաղորդիչ,      |      |

|     |իրական ժամանակում աշխատանքի աջակցման միջոցներ-թայմերներ,|      |

|     |ընդհատումների համակարգ: Կառավարվող օբյեկտի հետ          |      |

|     |միկրոկոնտրոլերի փոխգործողության կազմակերպումը. թվային և |      |

|     |անալոգային ինտերֆեյսեր, անալոգ-թիվ ձևափոխություններ,    |      |

|     |ժամանակային ֆունկցիաների իրագործում: Միկրոկոնտրոլերային |      |

|     |սարքավորումների կիրառական ծրագրային ապահովման մշակման   |      |

|     |հարցեր, ալգորիթմների ձևական  նկարագրության մեթոդներ,    |      |

|     |միկրոկոնտրոլերների ծրագրավորում ասեմբլեր լեզվով,        |      |

|     |Քրոս-համակարգեր:                                        |      |

|_____|________________________________________________________|______|

|05.13|Էլեկտրոնային համակարգերի ավտոմատ նախագծում              |   3  |

|     |Դասընթացի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային          |      |

|     |սարքավորումների վերլուծության, դրանց մոդելների կառուցման|      |

|     |ու ավտոմատ նախագծման ժամանակակից եղանակները:            |      |

|     |Ստատիկ և  դինամիկ մոդելավորման սկզբունքները առանձին     |      |

|     |տարրերի և  բարդ էլեկտրոնային ինտեգրալ սխեմաների համար:  |      |

|     |Մաթեմատիկական և  ֆիզիկական մոդելների                    |      |

|     |առանձնահատկությունները, դրանց կիրառման բնագավառները:    |      |

|     |Տրամաբանական ֆունկցիաների մեքենայական սինթեզի խնդիրները:|      |

|     |Թվային ու անալոգային սխեմաների նկարագրման VHDL և        |      |

|     |VERYLOG բարձրակարգ լեզուները:                           |      |

|_____|________________________________________________________|______|

|05.14|Մասնագիտական բնագավառի ընտրովի դասընթաց 1               |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Ինֆորմացիոն տեխնիկայի հիմունքներ                        |   2  |

|14.01|Դասընթացի նպատակն է ուսումնասիրել ինֆորմացիոն տեխնիկայի |      |

|     |հիմնական սկզբունքները, ինֆորմացիայի չափման միավորները,  |      |

|     |ֆիզիկական մակարդակից համակարգային մակարդակի գերաճած     |      |

|     |էլեկտրոնային սխեմաների ինֆորմացիոն բնութագրերի տեսական  |      |

|     |և  գործնական չափման խնդիրները:                          |      |

|     |Կոդավորման, անալոգային ազդանշանը թվայինի և  հակադարձը   |      |

|     |կերպափոխման ընթացքում ժամանակի ու ձևափոխվող  արգումենտի |      |

|     |քվանտացման ու ճշտության բարձրացման հարցեր: Կապի գծերով  |      |

|     |ինֆորմացիայի հնարավոր աղավաղման և  դրան վերաբերող       |      |

|     |վիճակագրական խնդիրներ, ժամանակակից թվային               |      |

|     |համաժամանակացման լուծումների լուսաբանում:               |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Տեղեկատվության առաջնային կերպափոխիչներ                  |   2  |

|14.02|Դասընթացի նպատակն է ուսումնասիրել տեղեկատվության        |      |

|     |առաջնային կերպափոխիչների կառուցման հիմնական             |      |

|     |սկզբունքները, կերպափոխման սխալանքները, չափիչ շղթաների և |      |

|     |առաձգական տարրերի տարատեսակները, հաշվարկային            |      |

|     |արտահայտությունները:                                    |      |

|     |Տեղեկատվության տենզոռեզիստորային, պյեզոէլեկտրական,      |      |

|     |ունակային, ինդուկտիվ, տրանսֆորմատորային,                |      |

|     |մրրկահոսանքային, մագնիսաառաձգական, ջերմային,            |      |

|     |գալվանամագնիսական և  էլեկտրաքիմիական կերպափոխիչներ:     |      |

|     |Դրանց առավել տարածված տարատեսակները, աշխատանքի          |      |

|     |առանձնահատկությունները, չափիչ շղթաների կառուցման        |      |

|     |սկզբունքները, կիրառման բնագավառներն ու օգտագործվող      |      |

|     |նյութերը: Տվիչների և  չափիչ շղթաների հիմնական           |      |

|     |պարամետրերի հաշվարկման արտահայտությունները:             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Ինտեգրալ սխեմաների տեխնոլոգիա                           |   2  |

|14.03|Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ինտեգրալ    |      |

|     |սխեմաների կոնստրուկտիվ տեխնոլոգիական դասակարգմանը և     |      |

|     |դրանց ստացման տեխնոլոգիական գործընթացներին:             |      |

|     |Ինտեգրալ սխեմաների կոնստրուկտիվ տեխնոլոգիական           |      |

|     |դասակարգումը. հիբրիդային և  թաղանթային ինտեգրալ         |      |

|     |սխեմաների ստացման տեխնոլոգիական գործընթացները:          |      |

|     |Կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների ձևավորման  հիմնական  |      |

|     |տեխնոլոգիական գործընթացները. դիֆուզիա, օքսիդացում,      |      |

|     |էպիտաքսայինլ աճեցում, իոնային ներդրում, ֆոտոլիտոգրաֆիա, |      |

|     |ռենտգենյան լիտոգրաֆիա: Մակերևութային  պարբերական        |      |

|     |կառուցվածքների ձևավորման  այլ եղանակներ: Երկբևեռ        |      |

|     |կառուցվածքով, ակտիվ հարթակով ինտեգրալ սխեմաների         |      |

|     |ձևավորումը  հակառակ շեղված էլեկտրոն-խոռոչային անցման,   |      |

|     |կոմբինացված, դիէլեկտրիկ մեկուսացման եղանակներով:        |      |

|     |Մետաղ-դիէլեկտրիկ-կիսահաղորդիչ կառուցվածքով ինտեգրալ     |      |

|     |սխեմաների ստացման տեխնոլոգիական գործընթացները:          |      |

|     |Կոմպլիմենտար մետաղ-դիէլեկտրիկ-կիսահաղորդիչ կառուցվածքով |      |

|     |ինտեգրալ սխեմաների ստացման տեխնոլոգիական ուղիները:      |      |

|     |Ֆունկցիոնալ ինտեգրված տարրերի ստացման եղանակները:       |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Ինտեգրալ սխեմաների նախագծման հիմունքներ                 |   2  |

|14.04|Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել երկբևեռ  և  |      |

|     |միաբևեռ  տրանզիստորների վրա կառուցված հիբրիդ և          |      |

|     |կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների նախագծման            |      |

|     |հիմնահարցերին:                                          |      |

|     |Թաղանթային և  դիֆուզիոն տեխնոլոգիաներով պատրաստված      |      |

|     |ինտեգրալ սխեմաների պասիվ տարրերի. ռեզիստորների,         |      |

|     |կոնդենսատորների, ինդուկտիվ տարրերի, բաշխված պարամետրերով|      |

|     |կառուցվածքների հնարավոր տարբերակների հաշվարկը և         |      |

|     |նախագծումը:  Միաբևեռ  և  երկբևեռ  տրանզիստորների        |      |

|     |տարատեսակների տոպոլոգիական նախագծումը և  հաշվարկը,      |      |

|     |թվային ինտեգրալ սխեմաների ժամանակակից տարրի. ԿՄԴԿ տիպի  |      |

|     |տրանզիստորի կառուցվածքա-տեխնոլոգիական հետազոտությունը և |      |

|     |հնարավոր կիրառությունների քննարկումը: Տարբեր            |      |

|     |տեխնոլոգիական գործընթացներով նախագծված միկրոսխեմաների   |      |

|     |առանձնահատկությունները, առավելությունները և             |      |

|     |թերությունները:  Ինտեգրալ միկրոսխեմաների վերջնական      |      |

|     |տոպոլոգիայի ստացման խնդիրները. ելնելով տոպոլոգիայի      |      |

|     |նախագծման ժամանակակից հնարավորություններից:             |      |

|_____|________________________________________________________|______|

|05.15|Մասնագիտական բնագավառի ընտրովի դասընթաց 2               |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Էլեկտրոնային սարքավորումների մոդելավորում               |   2  |

|15.01|Դասընթացի նպատակն է ուսումնասիրել նանոտեխնոլոգիաների    |      |

|     |զարգացման արդի էտապին բնորոշ մոդելավորման ընդհանուր     |      |

|     |սկզբունքները. կիրառելով Էլեկտրոնային սարքավորումների    |      |

|     |մոդելավորման բնագավառում առկա ժամանակակից մոտեցումները: |      |

|     |Դիսկրետ էլեկտրոնային սարքերի, հանգույցների կամ բարդ     |      |

|     |ինտեգրալ սխեմաների մաթեմատիկական կամ ֆիզիկական մոդելները|      |

|     |և  հնարավոր ծրագրային միջոցները:  Պարամետրերի հնարավոր  |      |

|     |բոլոր փոփոխությունների ներառման հարցերն ու առանձին կամ  |      |

|     |կոմբինացիոն ռեժիմների ընտրության հիմնավորումները:       |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Էլեկտրոնային համակարգերի կառուցավորում                  |   2  |

|15.02|ՈՒսումնասիրել էլեկտրոնային սարքավորումների նախագծման    |      |

|     |ավտոմատացման խնդիրները և  կառուցավորման մեթոդները:      |      |

|     |Գրաֆների տեսության կիրառումը էլեկտրոնային               |      |

|     |սարքավորումների կառուցվածքների նկարագրման համար,        |      |

|     |կառուցվածքներում գործընթացների մոդելավորման ժամանակ     |      |

|     |վերջավոր տարբերություններով ապրոքսիմացման               |      |

|     |յուրահատկությունները: Գծային, ոչ գծային և  ամբողջաթվային|      |

|     |ծրագրավորման մեթոդների կիրառման առանձնահատկությունները: |      |

|     |Կառուցավորման նախագծման տիպային խնդիրների ալգորիթմացում:|      |

|     |Ֆունկցիոնալ սխեմաների ծածկման խնդիրը, կոնստրուկտիվ      |      |

|     |մոդուլների օպտիմալ տիպային շարքի ընտրման, ըստ           |      |

|     |կոմուտացիոն տպահարթակների կոնստրուկտիվ տարրերի          |      |

|     |համադրման, մոդուլների տեղադրման, միացումների ուղեծրման  |      |

|     |խնդիրները: Օպտիմալացման անընդհատ - դիսկրետ, դիսկրետ     |      |

|     |մեթոդները, Լիի ալիքային ալգորիթմը, էլեկտրոնային         |      |

|     |սարքավորման կառուցվածքում դաշտերի մոդելավորման          |      |

|     |մեթոդները, կառուցվածքային նախագծման ավտոմատացված        |      |

|     |համակարգերի կառուցման սկզբունքները:                     |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Միկրոպրոցեսորային համակարգեր                            |   2  |

|15.03|Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել             |      |

|     |միկրոպրոցեսորային համակարգերի, միկրոկոնտրոլերների       |      |

|     |կառուցվածքային և  ծրագրավորման առանձնահատկություններին: |      |

|     |Միկրոպրոցեսորային համակարգերի առանձնահատկությունները:   |      |

|     |Միկրոկոնտրոլերները որպես համակարգի կառավարող հանգույց:  |      |

|     |Միկրոկոնտրոլերների կառուցվածքային                       |      |

|     |առանձնահատկությունները, հիշողության միջոցները,          |      |

|     |ապարատային օժանդակ հանգույցները, ընդհատման համակարգը,   |      |

|     |RISC կոնտրոլերները:  Միկրոկոնտրոլերների դասակարգումը,   |      |

|     |ընտանիքները, դրանց կիրառական հնարավորությունների        |      |

|     |համեմատությունը: Միկրոկոնտրոլերների ծրագրերի մշակման,   |      |

|     |վերջաբերման և  գրառման միջոցները, ծրագրավորման լեզուների|      |

|     |առանձնահատկությունները հատուկ ապարատային հանգույցների   |      |

|     |կառավարումը ծրագրային եղանակով:                         |      |

|_____|________________________________________________________|______|

|05.  |Նանոէլեկտրոնիկայի ճարտարագիտական հիմունքներ             |   2  |

|15.04|Դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել             |      |

|     |միկրոէլեկտրոնային տեխնոլոգիայի սկզբունքներին, զարգացման |      |

|     |արդի միտումներին և  հիմնավորել նանոէլեկտրոնիկային անցման|      |

|     |անխուսափելիությունը որպես միկրոէլեկտրոնիկայի զարգացման  |      |

|     |հեռանկարային փուլ:                                      |      |

|     |Միկրոէլեկտրոնիկայի զարգացման «վերից. վար» սկզբունքը:    |      |

|     |Մասշտաբավորումը որպես միկրոէլեկտրոնային սարքերի ու      |      |

|     |սխեմաների կառուցավորման եղանակ:  Միկրոէլեկտրոնային      |      |

|     |սարքերի ու սխեմաների ֆիզիկական, տեխնոլոգիական ու        |      |

|     |կոնստրուկտորական սահմանափակումները: Կիսահաղորդչային     |      |

|     |հետերոկառուցվածքներ և  սարքավորումներ դրանց հիման վրա:  |      |

|     |Հետերոանցումը որպես նանոկառուցվածքների համար հիմնական   |      |

|     |տարր: 1-ին և  2-րդ սեռի հետերոանցումներ: Գերցանցեր:     |      |

|     |Քվանտային չափային երևույթներ:  Միաչափ, երկչափ և  եռաչափ |      |

|     |նանոկառուցվածքներ:  Քվանտային փոսեր, քվանտային լարեր,   |      |

|     |քվանտային կետեր: Չափային երևույթների  դրսևորման         |      |

|     |առանձնահատկությունները միկրոէլեկտրոնային տարբեր         |      |

|     |սարքերում:  Միկրոէլեկտրոնային սարքերի ու համակարգերի    |      |

|     |կառուցավորման «վարից. վեր» եղանակը որպես                |      |

|     |նանոէլեկտրոնիկայի զարգացման հիմնական սկզբունք:          |      |

|_____|________________________________________________________|______|

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.04.2011
N 271-Ն
Հրաման