110.0271.190511
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 05 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011233
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2011 թվականի N 271-Ն
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(77-րդ մաս)
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
(77-րդ մաս)
VII 210100 «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
30. Շրջանավարտը պետք է կարողանա լուծել սույն պետական կրթական չափորոշիչի թ 2 կետում նշված որակավորմանը համապատասխանող խնդիրները:
Բակալավրը պետք է.
1) Հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական գիտելիքների բնագավառում.
ա. իմանա ՀՀ սահմանադրությունը և իր բնագավառի օրենքները,
բ. ազատ տիրապետի մասնագիտական հայոց լեզվին (գրավոր և բանավոր) և հաղորդակցվի երկու օտար լեզուներով,
գ. ունենա պատկերացում առողջ կենսակերպի մասին, տիրապետի ֆիզիկական կատարելագործման ունակություններին և հմտություններին,
դ. իմանա հայ ժողովրդի պատմությունը և արդի քաղաքագիտական զարգացումները,
ե. ծանոթ լինի համաշխարհային մշակույթին, տիրապետի վարվելաձևի կուլտուրային, իմանա դրա էթիկական և իրավական նորմերը, որոնք կարգավորում են մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները,
զ. գիտենա հոգեբանության և մանկավարժության տարրերը,
է. ծանոթ լինի ժամանակակից փիլիսոփայական ուղղություններին, գիտենա վերացականի հասկացությունները, մատերիայի կազմակերպման ձևերը, հետևի սոցիալական գլոբալ զարգացումներին,
ը. գիտենա տնտեսագիտության տեսության հիմնադրույթները, մակրո- և միկրոտնտեսության օրենքները, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունները:
2) Բնագիտության և մաթեմատիկայի բնագավառում.
ա. ծանոթ լինի ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքներին և հայեցակարգերին, բնապահպանական գլոբալ և տարածքային հիմնախնդիրներին,
բ. տիրապետի մաթեմատիկայի հիմնական բաժիններին, հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության մեթոդներին, մաթեմատիկական, մոդելավորման եղանակներին,
գ. տիրապետի ինֆորմացիայի հավաքման պահպանման և մշակման համակարգչային մեթոդներին և կարողանա օգտագործել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:
3) Մասնագիտական գործունեության բնագավառում.
պետք է տիրապետի հմտությունների, որոնք անհրաժեշտ են սույն կրթական չափորոշիչում նշված տեխնիկայի և տեխնոլոգիայի բնագավառում բակալավրի մասնագիտական բնութագրին համապատասխան խնդիրները լուծելու համար:
էլեկտրոնային տեխնիկայի բակալավրը պետք է տիրապետի`
ա. օբյեկտների և գործընթացների համակարգային վերլուծության, գործողությունների հետազոտության և վճիռների կայացման ժամանակակից մեթոդներին,
բ. տարբեր նշանակության օբյեկտների ավտոմատ կառավարման համակարգերի վերլուծության և սինթեզի մեթոդներին,
գ. բովանդակային խնդիրների ձևայնացման հիմնական հնարքներին,
դ. Էլեկտրոնային տեխնիկայի հիմնական մեթոդներին և միջոցներին և նրանց կիրառման ձևերին համակարգային վերլուծության և կառավարման խնդիրների լուծման համար տարբեր առարկայական տիրույթներում,
ե. ալգորիթմների մշակման ժամանակակից մեթոդներին և միջոցներին, փորձարկման և փաստաթղթավորման միջոցներին,
զ. Էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի հետազոտման, մոդելավորման և նախագծման մեթոդներին և գործիքային միջոցներին;
է. Էլեկտրոնային տեխնիկայի գործընթացների և համակարգերի համակարգային վերլուծության ժամանակակից մեթոդներին, ինֆորմացիայի մշակման, կառավարման և նախագծման ավտոմատացված համակարգերում վճիռների կայացման սկզբունքներին, մեթոդներին և միջոցներին;
ը. նախագծերի, տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական արդյունավետության գնահատման և նոր տեխնիկայի շահագործման տիպային մեթոդիկային:
4) Շրջանավարտի հատուկ պատրաստմանը ներկայացվող կոնկրետ պահանջները հաստատվում են բուհի կողմից` հաշվի առնելով ռեգիոնի յուրահատկություններն ու կրթական ծրագրի առանձնահատկությունները և իմանա.
ա. էլեկտրոնային տեխնիկայի տարրային բազան, գործածվող նյութերի, բաղադրամասերի և սարքերի հիմնական տեսակները, դրանց ֆունկցիոնալ հնարավորությունները և շահագործման առանձնահատկությունները,
բ. էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի սարքերի և սարքավորումների աշխատանքի հիմքում ընկած երևույթների և գործընթացների ֆիզիկական և մաթեմատիկական մոդելները,
գ. էլեկտրոնային շղթաների ստեղծման հիմնական սխեմատեխնիկական լուծումները,
դ. էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և նանոէլեկտրոնիկայի տիպային գիտական և կիրառական խնդիրների լուծմանն ուղղված տիպային ծրագրային նյութերը,
ե. էլեկտրոնային տեխնիկայում կիրառվող տիպային տեխնոլոգիական գործընթացներն ու կայանքները,
զ. էլեկտրոնային տեխնիկայի արտադրանքի տեխնոլոգիայի, ստանդարտացման և հավաստագրման հիմնական նորմատիվ - տեխնիկական փաստաթղթերը,
է. էլեկտրոնային սարքավորումների և կայանքների համալարման, կարգաբերման և շահագործման ընդհանուր կանոնները և մեթոդները,
ը. միկրոէլեկտրոնային և նանոէլեկտրոնային սարքերի տեխնոլոգիական գործընթացներ և, շահագործման մեթոդները;
5) Շրջանավարտը կարողանա կիրառել.
ա. էլեկտրոնային տեխնիկայի և նանոէլեկտրոնային նյութերի և արտադրանքի հիմնական բնութագրերի հետազոտման մեթոդները,
բ. փորձնական տվյալների վերլուծության և մշակման, ինչպես նաև գիտա-տեխնիկական տեղեկատվության համակարգման մեթոդները,
գ. կոնկրետ կիրառման համար էլեկտրոնային տեխնիկայի պահանջվող նյութերի ու բաղադրամասերի ընտրման տեղեկատվական ապարատը,
դ. էլեկտրոնային, միկրոէլեկտրոնային և նանոէլեկտրոնային տեխնիկայի նյութերի ու բաղադրամասերի արտադրության հիմնական տեխնոլոգիական սխեմաները,
ե. էլեկտրոնիկայի և միկրոէլեկտրոնիկայի տիպային խնդիրների լուծման ծրագրային ապահովումը,
զ. մշակվող կառուցվածքների, սարքերի և տեխնոլոգիական գործընթացների մաթեմատիկական մոդելավորում դրանց պարամետրերի լավարկման նպատակով,
է. էլեկտրոնային տեխնիկայի օբյեկտների տեխնիկական վիճակի և մնացորդային ռեսուրսի որոշման մեթոդները,
ը. կենսագործունեության անվտանգության և բնապահպանական մաքրության ապահովման տիպային մոտեցումները:
31. Բակալավրի ամփոփիչ ատեստավորման պահանջները
1) Բակալավրի ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պահանջները
Բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իր մեջ ընդգրկում է ավարտական որակավորման աշխատանքի պաշտպանություն և ամփոփիչ քննություն:
Ամփոփիչ ատեստավորումը նախատեսված է սույն պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագիտական խնդիրների կատարմանը բակալավրի տեսական և գործնական պատրաստվածության որոշման համար:
Ավարտողի ամփոփիչ ատեստավորման կազմի մեջ մտնող ատեստացիոն փորձարկումները պետք է լիովին համապատասխանեն նրա ուսումնառության ընթացքում յուրացրած բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրին:
2) Բակալավրի ավարտական որակավորման աշխատանքի պահանջները
Բակալավրի ավարտական աշխատանքը իրենից պետք է ներկայացնի տեսական կամ փորձարարական հետազոտություն, կապված «Էլեկտրոնային տեխնիկա» մասնագիտությամբ պատրաստման առանձնահատկություններով որոշվող առանձին, մասնավոր խնդիրների լուծման հետ:
Բովանդակային առումով ավարտական որակավորման աշխատանքը պետք է.
ա. ներկայացվի որպես բնագավառի հիմնահարցերից մեկին վերաբերող տեսական, վերլուծական, սոցիալ-տնտեսագիտական կամ փորձարարական հետազոտություն, որում շրջանավարտը բացահայտում է իր տեսական գիտելիքները և գործնական ունակությունները, որոնք թույլ են տալիս ինքնուրույն լուծելու մասնագիտական բնույթի խնդիրներ,
բ. ցույց տա շրջանավարտի կողմից գիտական և համակարգային վերլուծության մեթոդների յուրացման աստիճանը, ունակությունը կատարելու տեսական ընդհանրացումներ և գործնական եզրակացություններ, հիմնավորված առաջարկություններ և երաշխավորություններ բնագավառի հիմնահարցերի լուծման կատարելագործման վերաբերյալ,
գ. կրի ստեղծագործական բնույթ. հավաստի վիճակագրական տվյալների օգտագործմամբ,
դ. բացահայտի շրջանավարտի պատրաստության աստիճանը ինքնուրույն աշխատելու Թվային և ուժային էլեկտրոնիկայի ոլորտներում,
ե. համապատասխանի նյութի տրամաբանված և հստակ շարադրման պահանջներին և հենվի հավաստի փաստերի վրա,
զ. արտացոլի շրջանավարտի ունակությունը օգտագործելու տեղեկատվության որոնման, ընտրության, համակարգման և մշակման արդի մեթոդները, աշխատել բնագավառի նորմատիվ-իրավական ակտերի հետ,
է. ձևավորված լինի հրատարկչական արդի նորմատիվներին և պահանջներին համապատասխան, ունենա հետազոտական աշխատանքի հաշվետվությանը բնորոշ կառուցվածք և 60-70 էջ համակարգչային շարվածքի ծավալ:
Ավարտական որակավորման աշխատանքների թեմատիկան սահմանում է մասնագիտացնող ամբիոնը: Թեմատիկայում պարտադիր կարգով պետք է ներառվեն. առանձին և մասնավոր խնդիրների հետ կապված տեսական կամ փորձնական ուսումնասիրություններ, որոնք որոշվում են «Էլեկտրոնային տեխնիկա» (դասիչ. 210100) մասնագիտությամբ բակալավրի պատրաստման առանձնահատկություններով, այն պետք է լինի ավարտուն գործ և պետք է ընդգրկի ժամանակակից էլեկտրոնիկայի առաջնահերթ և հրատապ հարցերը, հաշվի առնելով բուհի (ֆակուլտետի) ընտրած մասնագիտացումները և ընտրովի դասընթացների բովանդակությունը ըստ կրթաբլոկների:
Ավարտական որակավորման աշխատանքի կառուցվածքում պետք է ներառվեն հետևյալ բաժինները. հաշվեբացատրագիրը 70-80 էջ ձեռագիր (էկոնոմիկական բաժին. մինչև 15 էջ, կենսագործնեության անվտանգության բաժին. մինչև 6 էջ, բնապահպանության բաժին. մինչև 4 էջ) կամ 55-65 տպագիր էջ (էկոնոմիկական բաժին. մինչև 12 էջ, կենսագործնեության անվտանգության բաժին. մինչև 5 էջ, բնապահպանության բաժին. մինչև 3 էջ). 1.5 միջակայքով և 12 տառաչափով: հաշվեգրաֆիկական մասը. 4 A1 թերթից ոչ պակաս:
Որակավորման աշխատանքի կատարմանը հատկացվող ժամանակը կազմում է ոչ պակաս քան 6 շաբաթ:
3) Բակալավրի ամփոփիչ քննության պահանջները
«Էլեկտրոնային տեխնիկա» մասնագիտությամբ ամփոփիչ քննության անցկացման կարգը և ծրագիրը որոշվում են բուհի կողմից մշակված մեթոդական երաշխավորությունների և համապատասխան օրինակելի ծրագրի, ինչպես նաև. բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտի ամփոփիչ ատեստավորման դրույթների և սույն պետական կրթական չափորոշչի հիման վրա:
Նրանում պարտադիր կարգով ներառվում են հարցեր մասնագիտության հետևյալ հիմնական ուսումնական դասընթացներից. Թվային Էլեկտրոնային համակարգեր (մասնագիտացում 1) և ՈՒժային Էլեկտրոնային համակարգեր (մասնագիտացում 2) մասնագիտացումների համար.1) էլեկտրոնային սարքեր; 2) Էլեկտրոնային շղթաներ; 3) ուժային էլեկտրոնիկա; 4) էլեկտրոնային սխեմաների վերլուծությունը և հաշվարկը; 5) թվային էլեկտրոնիկա; 6) միկրոպրոցեսորային տեխնիկայի հիմունքներ; 7) էլեկտրոնային սարքավորումների կառուցավորում; 8) միկրոկոնտրոլերներ; 9) տեղեկատվության արտապատկերման միջոցներ: ՄիկրոԷլեկտրոնային և նանոէլեկտրանային սարքեր (մասնագիտացում 3) և Ինտեգրալային միկրոհամակարգեր (մասնագիտացում 4) մասնագիտացումների համար. 1) Կիսահաղորդչային բազմաշերտ կառուցվածքներում ընթացող քվանտա-մեխանիկական երևույթները, հետերոանցումներ; 2) ցածր չափայնությամբ քվանտային համակարգեր; 3) էլեկտրոնների տեղափոխման և միկրոմասնիկների թափանցման և անդրադարձման երևույթները; 4) նանոէլեկտրոնային սարքերի բնութագրերը, աշխատանքի և նախագծման սկզբունքները; 5) Ինտեգրալ և գերմեծ ԻՍ-երի և նրանց բաղադրիչների պատրաստման տեխնոլոգիաները, հսկման և թեստավորման մեթոդները; 6) մոդելավորումը; ավտոմատ նախագծումը; 7) ժամանակակից միկրոսխեմատեխնիկայի ավանդական և ոչ ավանդական տարրային բազան; 8) անալոգային, թվային, ծրագրավորվող ԻՍ-եր; 9) ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնային համակարգերի բաղադրիչների և սարքավորումների կառուցվածքը, աշխատանքի սկզբունքները:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` (ԴԱՍԻՉ) ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ (210100)
ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ` ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐ
ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 4 ՏԱՐԻ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
.______________________________________________________________________
|N|Կի- |Տեսա- |Շաբա-|Ֆիզ- |Շաբաթական|Լսա- |Ինք- |Գու-|Կրեդիտների |
| |սամ-|կան |թական|կուլտ.|անհատական|րանա-|նու- |մա- |թիվը |
| |յակ |ուսուց|լսա- |շաբաթ.|պարապ- |յին |րույն|րա- | |
| | |ման |րան. |ժամ. |մունքի |ժամե-|ժամե-|յին | |
| | |շաբաթ-|ժամ. |թիվ |ժամերի |րի |րի |ժա- | |
| | |ների |թիվ | |թիվը |թիվը |թիվը |մերի| |
| | |թիվ | | |_________| | |թիվը| |
| | | | | |դաս.|առ. | | | | |
| | | | | |հետ |դա- | | | | |
| | | | | | |սախ.| | | | |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|1| I | 16 | 30 | 4 | 3 | 12 | 450 | 450 | 900| 30 |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|2| II | 16 | 30 | 4 | 3 | 12 | 450 | 450 | 900| 30 |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|3|III | 16 | 28 | 4 | 3 | 12 | 420 | 480 | 900| 28+2(2կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|4| IV | 16 | 28 | 4 | 3 | 13 | 420 | 480 | 900| 28+2(2կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|5| V | 16 | 26 | 4 | 3 | 13 | 390 | 450 | 840| 26+2(2կա) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|6| VI | 15 | 26 | 4 | 3 | 17 | 390 | 570 | 960|26+2(1կն)+4(պր)|
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|7|VII | 16 | 24 | - | 3 | 16 | 360 | 570 | 930| 24+3(1կն+1կա)+|
| | | | | | | | | | | 4(պր) |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
|8|VIII| 8 | 24 | - | 4 | 40 | 180 | 690 | 840|12+4(մպք)+ |
| | | | | | | | | | |12(աապ)+1կա |
|_|____|______|_____|______|____|____|_____|_____|____|_______________|
| | | 119 | | | | | 3060| 4140|7200| 204+12+8+4+ |
| | | | | | | | | | | 12=240 |
.______________________________________________________________________
._______ ______________________________.
|N|Կի- | |Քննաշր-|Պրակտի-|Արձա- |Ընդհա-|
| |սամ-| |ջանի |կաների |կուրդի|նուր |
| |յակ | |շաբաթ- |շաբաթ- |շաբաթ-|շաբաթ-|
| | | |ների |ների |ների |ների |
| | | |թիվ |թիվ |թիվ |թիվ |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
|1| I | | 4 | - | 3 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|2| II | | 4 | - | 9 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|3|III | | 4 | - | 3 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|4| IV | | 4 | - | 9 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|5| V | | 3 | - | 4 | 23 |
|_|____| |_______|_______|______|______|
|6| VI | | 3 | 3 | 8 | 29 |
|_|____| |_______|_______|______|______|
|7|VII | | 4 | 3 | 3 | 26 |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
|8|VIII| | 2+6 * | | 10 | 26 |
| | | | | | | |
|_|____| |_______|_______|______|______|
| | | | 34 | 6 | 49 | 208 |
| | | | | | | |
._______ ______________________________.
* 6 շաբաթ ավարտական աշխատանքի համար
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում