Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ...

 

 

600.0285.080711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011307

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հունիսի 2011 թվականի N 285-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժա), իէ) ենթակետերը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողները (այսուհետ` Օպերատորներ) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում են վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը կամ էլեկտրոնային բնօրինակը, եթե Պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային եղանակով` Օպերատորի գործառնական գրասենյակում:

(1-ին կետը փոփ. 12.08.15 թիվ 277-Ն, 28.12.16 թիվ 427-Ն որոշումներ)

1.1 Օպերատորն ապահովում է բաժանորդների վերաբերյալ տվյալներ պարունակող` սույն որոշման 1-ին կետում նշված էլեկտրոնային բազայի սերվերների անվտանգությունը և ռեզերվային պատճենների պահպանումը:

(1.1-ին կետը լրաց. 28.12.16 թիվ 427-Ն որոշում)

2. Օպերատորների կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող փաստաթղթային բազան ներառում է`

1) Պայմանագրի կնքման վայրի մասին նշումը (սպասարկման կետի հասցեն), ամսաթիվը.

2) Օպերատորի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` Օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը.

3) միջնորդի (գործակալ, հանձնակատար) կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` միջնորդի անունը, ազգանունը, ստորագրությունը, իսկ իրավաբանական անձ հանդիսացող միջնորդի դեպքում` անվանումը և Պայմանագիրը կնքող ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը.

4) ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի համար` անունը, ազգանունը, հաշվառման (բնակության վայրի) հասցեն, անձը հաստատող փաստաթղթի համարը, ստորագրությունը, իսկ ներկայացուցչի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` լիազորագրի պատճենը, ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը: Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում վերջինիս հաշվառման (բնակության վայրի) հասցեն սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող փաստաթղթային բազայում չի ներառվում.

5) ֆիզիկական անձ չհանդիսացող հաճախորդի համար` անվանումը, պետական գրանցման (հաշվառման) վկայականի կամ հարկ վճարողի հաշվառման համարը, հիմնադիր փաստաթղթերով կամ օրենքով Պայմանագիրը կնքելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը, ստորագրությունը, իսկ ներկայացուցչի կողմից Պայմանագիրը կնքելու դեպքում` լիազորագրի պատճենը, ներկայացուցչի անունը, ազգանունը, ստորագրությունը:

(2-րդ կետը փոփ. 15.05.13 թիվ 158-Ն որոշում)

3. Օպերատորների կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում` հաշվառման (բնակության վայրի) հասցեի:

(3-րդ կետը փոփ. 15.05.13 թիվ 158-Ն որոշում)

4. Հեռախոսաքարտի ակտիվացման (ելքային կամ մուտքային ծառայություններից առաջին անգամ օգտվելու) կամ Պայմանագրի լուծման ժամկետների վերաբերյալ տեղեկությունները Օպերատորների կողմից էլեկտրոնային բազա մուտքագրվում են հեռախոսաքարտի ակտիվացման կամ Պայմանագրի լուծման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Պայմանագրի լուծման դեպքում սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տվյալները Օպերատորների կողմից պահպանվում են 3 տարի:

6. Ընդունել ի գիտություն, որ Պայմանագրի կնքման և կատարման կարգի, ինչպես նաև սույն որոշման 1-5-րդ կետերի պահանջների պահպանման (այդ թվում` ծրագրային, տեխնիկական և այլ միջոցների ապահովումը) պատասխանատվությունը կրում է Օպերատորը:

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2007 թվականի մարտի 30-ի «Հանրային շարժական բջջային կապի կանխավճարային հեռախոսաքարտերի տրամադրման մասին» N 140-Ն որոշումը,

2) 2008 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի N 140-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 62-Ն որոշումը,

3) 2008 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 30-ի N 140-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 326-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է 2011 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
08.06.2011
N 285-Ն
Որոշում