Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐ ...

 

 

600.0260.150611

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        06            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մայիսի 2011 թվականի N 260-Ն

 

i

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 123.296 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 147.955 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 10.154 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 12.185 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.604 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.925 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 12.111 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 14.533 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 25.490 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 30.588 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 7.464 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 8.957 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 25-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 258-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 8-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.05.2011
N 260-Ն
Որոշում