Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆ ...

 

 

606.0025.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611320

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2011 թվականի N 25-Ն

 

i

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 58-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքները (այսուհետ` անհատական կնիքներ) բաշխելու և քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամին որոշելու նպատակով,

ա. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը անհատական կնիքները տեղավորում է վիճակահանության արկղի մեջ, հանձնաժողովի անդամները, այդ թվում հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, վիճակահանության արկղից հանում են մեկական անհատական կնիք: Անհատական կնիքը հանձնաժողովի անդամին ամրագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի համապատասխան մասում հանձնաժողովի անդամի կողմից իր ազգանվան դիմաց անհատական կնիք դնելու միջոցով,

բ. տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից երեքի վրա նշում է ընտրության անվանումը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, այդ թվում հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ: Ընտրողների ցուցակների էջերը և քվեաթերթիկները ստորագրում կամ սեփական դրոշմով դրոշմում կամ անհատական կնիքով կնքում (այսուհետ` ստորագրում) են հանձնաժողովի այն երեք անդամները, որոնց վիճակահանությամբ բաժին է ընկել ընտրության անվանումը պարունակող թերթիկ,

2) միաժամանակ 2 ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թերթիկներից 1-ին երեքի վրա նշում է մեկ ընտրության անվանումը, 2-րդ երեքի վրա` մյուս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստորագրում է այն ընտրության քվեաթերթիկները, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն: Ընտրողների ցուցակների էջերի ստորագրումն այս դեպքում իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի 30.06.2011 թ. N 15-Ն որոշմամբ սահմանված ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները,

3) քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող անդամներին և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով (հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում) իրարից չտարբերվող թերթիկներից,

ա. մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավելի ընտրողի դեպքում` հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,

բ. մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 1000-ից ավելի ընտրողի դեպքում` հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,

գ. մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,

դ. մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 1000-ը,

4) բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ,

5) 6 հերթափոխից յուրաքանչյուրի համար տեղամասային ընտրական հանձնաժողովն իրականացնում է առանձին վիճակահանություն,

6) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամեն հերթափոխի ժամանակ իրականացնում է այն գործառույթը, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն, բացառությամբ «շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների` 1000 ընտրողը չգերազանցող ընտրական տեղամասի դեպքում, և «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների ընտրական տեղամասում 1000-ից ավելի ընտրողի դեպքում` շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու մասով: Ստացիոնար բժշկական հաստատությունում և ձերբակալված անձանց պահելու վայրում շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.07.2011 թ. N 26-Ն որոշմամբ սահմանված կարգով,

7) վիճակահանության արկղից հանձնաժողովի անդամները անհատական կնիքները և թերթիկները հանում են ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ,

8) վիճակահանությունների արդյունքները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.07.2011
N 25-Ն
Որոշում