Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆ ...

 

 

040.0957.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 957-Ն

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված` արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի 8 կմ 6 պիկետ + 25 մ մինչև 13 կմ պիկետ 1 ներառյալ 4475 մ երկարությամբ երկաթուղային գիծը` համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:

2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` ճանապարհ կառուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի որպես Երևան քաղաքի համայնքի սեփականություն պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 957-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |  Անվանումը                           |Գույքա- |Հաշվապահական     |

|ը/կ|                                      |համարը  |տվյալները առ 2008|

|   |                                      |        |թվականի հունիսի  |

|   |                                      |        |1-ի դրությամբ    |

|   |                                      |        |(դրամ)           |

|   |                                      |        |_________________|

|   |                                      |        |սկզբնական |մնացոր|

|   |                                      |        |արժեքը    |դային |

|   |                                      |        |          |արժեքը|

|___|______________________________________|________|__________|______|

|1. |ՈՒժային էլեկտրատեխնիկական             |40010211|572 160,00|    - |

|   |սարքավորումներ ք/ե Կիրզա              |        |          |      |

|___|______________________________________|________|__________|______|

|2. |Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌՈՒ 6200/35  |40010247|155 700,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|3. |Փակ բաշխիչ սարք                       |40010248| 14 700,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|4. |Յուղային անջատիչ ՎՄՊ-10               |40010249|  3 950,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|5. |Յուղային անջատիչ ՎՄՊ-10               |40010250|  6 675,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|6. |Ռեակտորի պահարան ԲՖԱՄ                 |40010251| 30 450,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|7. |Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010252| 10 050,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|8. |Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010253| 10 050,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|9. |Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010254|  9 130,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|10.|Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010255|  9 130,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|11.|Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010256|  9 130,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|12.|Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010257|  9 130,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|13.|Ավտոմատ անջատիչ ՎԱԲ-28                |40010258|  9 130,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|14.|Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ-3         |40010259|402 200,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|15.|Կիսահաղորդչային անջատիչ ՊՎԷ           |40010260|591 475,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|16.|Քարշային տրանսֆորմատոր ՏՄՌ 5600/3     |40010261|213 650,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|17.|Տրանսֆորմատոր ՏՄՊՈՒ-6300/35           |40010262|148 125,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|18.|Պարպիչ սարքավորում ՈՒՐԻ-2             |40010263|  9 675,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|19.|Լիցքավորման սարք                      |40010264|333 334,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|20.|Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96|90010554|113 400,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|21.|Երկսակագնային էլեկտրական հաշվիչ ԵԱՀ-96|90010555|113 400,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|22.|Ջրաչափ                                |90010586| 28 006,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|23.|Ռեակտորի պահարան ՌԲՖԱՄ                |40010565| 14 925,00|    - |

|___|______________________________________|________|__________|______|

|24.|Աբովյան-Քանաքեռ հպացանցի մի հատված    |30010053|255 120,94|    - |

|   |կմ 11 + 200 մինչև  կմ 13 + 500        |        |          |      |

|___|______________________________________|________|__________|______|

|25.|Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի|20020536| 33 603,00|    - |

|   |վերին կառույցի մի հատված              |        |          |      |

|   |կմ 8 + 628 մինչև  կմ 13 + 500         |        |          |      |

|___|______________________________________|________|__________|______|

|26.|Արաբկիր - Քանաքեռ վազուրդի գլխավոր գծի|20020535|2184363,42|    - |

|   |հողային շերտի մի հատված               |        |          |      |

|   |կմ 8 + 628 մինչև  կմ 13 + 500         |        |          |      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 30-ի

N 957-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂՈՒ 8 ԿՄ + 6 ՊԻԿԵՏ + 25 Մ - 13 ԿՄ + 1 ՊԻԿԵՏ` ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԳՆԱՀԱՏՎԱԾԸ

 

._____________________________________________________________________.

|NN |  Անվանումը                      |Գույքա- |Հաշվապահական          |

|ը/կ|                                 |համարը  |տվյալները առ 2008     |

|   |                                 |        |թվականի հունիսի 1-ի   |

|   |                                 |        |դրությամբ (դրամ)      |

|   |                                 |        |______________________|

|   |                                 |        |սկզբնական |մնացորդային|

|   |                                 |        |արժեքը    |արժեքը     |

|___|_________________________________|________|__________|___________|

|1. |Քարե խողովակ 11 կմ + 705         |20020678| 157725,00|     -     |

|___|_________________________________|________|__________|___________|

|2. |Երկաթբետոնյա կամուրջ 12 կմ + 001 |20020551| 145110,00|   47453,84|

|___|_________________________________|________|__________|___________|

|3. |Քարե կամուրջ 12 կմ + 311         |20020552| 173880,00|      -    |

|___|_________________________________|________|__________|___________|

|4. |Բորդյուրե պատ 12 կմ + 285 մինչև  |20020571|  47925,00|      -    |

|   |կմ 12 + 539                      |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|5. |Որսացող պատ 12 կմ + 536 մինչև    |20020580| 599425,00|      -    |

|   |12 կմ + 957                      |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|6. |Մետաղե խողովակ 9 կմ + 276        |20020609| 583500,00|   28220,00|

|___|_________________________________|________|__________|___________|

|7. |Երկաթբետոնե խողովակ 11 կմ + 110  |20020610|  11700,00|      -    |

|___|_________________________________|________|__________|___________|

|8. |Քարե խողովակ 10 կմ + 851         |20020625| 522075,00|  203373,31|

|___|_________________________________|________|__________|___________|

|9. |Երկաթբետոնե ուղեանց 2*24.02      |20020628|1867620,00|  351758,00|

|   |Արաբկիր-Քանաքեռ 13 կմ + 377      |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|10.|Հենապատ կմ 11 + 790 մինչև        |20020638|1562265,00|      -    |

|   |կմ 11+840                        |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|11.|Երկաթբետոնե սրահ անցում          |20020639|4452465,00| 1078410,92|

|   |կմ 10 + 254 մինչև  կմ 10 + 620   |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|12.|Մետաղյա խողովակ 1x0.6 կմ 11+208  |20020651|  17550,00|     -     |

|___|_________________________________|________|__________|___________|

|13.|Որսացող պատ կմ 9 + 059 մինչև     |20020567| 999645,00|  313293,04|

|   |կմ 9 + 440                       |        |          |           |

|___|_________________________________|________|__________|___________|

|14.|Երկաթբետոնե կամուրջ կմ 11 + 658  |20020608| 151920,00|   34678,00|

|___|_________________________________|________|__________|___________|

|15.|Քարե խողովակ կմ 9 + 893          |20020647|3175815,00|     -     |

|___|_________________________________|________|__________|___________|

|16.|Քարե խողովակ կմ 11 + 374         |20020650|   9405,00|    1926,92|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2011
N 957-Ն
Որոշում