Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵ ...

 

 

050.0145.120711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011316

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2011 թվականի թիվ 145-Ն

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի հունիսի 27-ից շրջանառության մեջ դնել «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 24-ի

թիվ 145-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Քրքում ադամի» հուշադրամի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Քրքում ադամի» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսի աջ հատվածում «Քրքում ադամի» ծաղիկն է: Ձախ հատվածում պատկերված է ծաղկաթերթի մի մաս: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջանով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ», տեղադրված է ներքևի հատվածում, իսկ թողարկման տարեթիվը` «2011», աջ հատվածում:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Քրքում ադամի» ծաղիկը և ցողունները: Աջ հատվածում պատկերված ծաղկաթերթի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը` «ՔՐՔՈՒՄ ԱԴԱՄԻ» և «Crօcսs adamii»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:

 

Հուշադրամի էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

 

Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

 

Հուշադրամի բնութագիրը

 

    Անվանական արժեքը        1000 դրամ

    Մետաղը                  արծաթ, 925o

    Քաշը                    28.28 գ

    Տրամագիծը               38.61 մմ

    Դրամաշուրթը             ատամնավոր

    Որակը                   պրուֆ

    Թողարկման տարեթիվը      2011

    Տպաքանակը               մինչև  10000 հատ

 

1.1 «Քրքում ադամի» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

-------------------

ԻՐՏԵԿ - դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը չեն բերվում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.07.2011
N 145-Ն
Որոշում