041.0684.190711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2011 թվականի N 684-Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 2011 թվականի հուլիսի 20-25-ը գործուղել Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)` անասնաբուծության, գյուղատնտեսության և միջազգային արդյունաբերության 125-րդ ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ս. Կարապետյանի` Բուենոս Այրես գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Կարապետյանի` Բուենոս Այրես գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Կարապետյանի` Բուենոս Այրես մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուենոս Այրես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ